Posted in Հայոց լեզու 7

Դիմավոր և անդեմ բայեր 11.03.2024

193. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա, թունելից դուրս եկող գնացք, պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:

Սլացող մեքենա-մեքենա,որը սլանում է։

Պտտվող մեքենա-մեքենա,որը պտտվում է։

Դուրս եկող գնացք-գնացք,որը դուրս է եկել։

Հորը մտնող երեխա-երեխա,որը հորն է մտել։

Աշխատող մարդիկ-մարդիկ,որոնք աշխատում են։

Բ. Ընկած գրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնացացած օդ:

Ընկած գրիչ-գրիչ,որը ընկել է։

Մոռացված երգ-երգ,որը մոռացվել է;

Թիթեռի հետևից ընկած երեխա-երեխա,որը ընկել է թիթեռի հետևից;

Արձակված ու կախված վարագույր-վարագույր,որը արձակվել ու կախվել է։

Լուծված խնդիր-խնդիր,որը լուծվել է։

Գիշերվա անձրևից խոնավացած օդ-օդ,որը խոնավացել է գիշերվա անձրևից։

194. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:

195. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ես ապրել մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրես այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ պիտի ապրեմ ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

196. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

Դիմավոր-փակել է, մտար,փակում եմ,մտնում է,մտնեիր, փակեիր,պիտի փակեք,մտել էինք,փակել էիք,պիտի մտնի։

Դերբայ-մտնել,փակած,փակեցիր,մտած,փակիր,փակելիս,մտնելիս,

197. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

Օրինակ`

Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:

Գետավին զբոսնելիս հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ
Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:

Երկրորդ խողովակաշարն կառուցելիս,պարզեցին,որ դա էլ բավարար չի լինելու։

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:

Գետակն անցնելիս որս անող մի գայլաձուկ տեսավ։

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:

Ընկերոջ պատմությունն լսելիս փորձում էր պատկերացնել,թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում։
Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:

Ինչ-որ բան կամ ինչոր մեկին գնահատելիս կտրուկ ու ծայրահեղ մի լինիր։
Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:

Փորձելիս ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել։


198. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:

Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:

Չափել-չափելիս

Քանոնով չափելիս գտավ սեղանի երկարությունը։

Շարժվել-շարժվելիս

Արագ շարժվելիս ձեռքը վնասեց։

Կապել-կապելիս

Ծաղկեփունջն կապելիս նրան թուղթ էր հարկավոր։

Մտնել-մտնելիս

Դասարան մտնելիս նա բարևեց ընկերոջը։

Տեսնել-տեսնելիս

Քրոջը տեսնելիս հուզվեց։

199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

Լսել, բարձրանալ, հեռանալ

Ընկերոջը լսելով սկսեց տխրել։

Լուրը լսելուց հետո վազեց դուրս։

Բարձրանալով սարը,նա դրոշակը ծածանեց։

Սանդուղքը բարձրանալուց շունչն կտրվեց։

Հեռանալով մտորում էր ,գնա թե՞ մնա։

Թուղթը կորցրել էր հեռանալուց։

200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

Երգելիս ձայնը գլուխն էրգցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղրը լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը կարդալիս սպասում էր որդու վերադարձին:  (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց : (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)

202. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելիս ամեն ինչ  գցում էր ձեռքից:
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

Posted in Գրականություն 7

Չարենցի՝ մորը նվիրված բանաստեղծությունները

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

1․Ուշադիր կարդա բանաստեղծությունը և փորձիր մեկնաբանել․ ի՞նչ խոհեր է արթնանում մոր հոգում որդուն հիշելիս։

Մայրը մտածում էր թե ի՞նչ վիճակում է իր որդին հիմա, արդյոք որդին զգում է մոր կարիքը , և ում գրկում է հիմա որդին հեծեծում։ Մայրը կարոտով հիշում էր որդուն։

2․ Ինչպիսի՞ն է հեղինակի մայրը։

Հեղինակի մայրը կարոտի սապասումից ծերացել էր, և ճակատին առաջացել էին խորշոմներ։

3․Որտե՞ղ է որդին, ինչու՞ մայրը նրա մասին ոչինչ չգիտի։

Որդին գտնվում էր օտարության մեջ ,և մայրն չգիտեր թե, որ օտարության մեջ է հիմա որդին։

4․Թթենու խորհրհրդանիշը ինչպե՞ս կմեկնաբանես։

Թթենին նորից կանաչել էր ,և մայրն նստել էր այդ կանաչած թթենու տակ և սպասում էր որդուն ։Ծառն ամեն տարի կանաչում էր,բայց որդին չեր վերադառնում ։

5․Բանաստողծությունից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված բառերը, որոշիր դրանց խոսքիմասային պատկանելությունը / ըստ քո անցած խոսքի մասերի/։

Անուշ մայր, անուշ-ածական ,

Անգին մայր,անգին-ածական,

Լույս խորշոմներ,լույս-ածական,

Լուռ օրեր,լուռ-ածական,

Խաբվել սիրուց,սիրուց-գոյական,

Անծիր տխրություն,անծիր-ածական,

Posted in Երկրաչափություն 7

Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև։

Դասարանում՝

Տանը՝

277. ա) եթե AB>BC>AC այո ^A չի կարող է բութ լինել

բ) եթե AB=AC<BC ոչ ^A կարող է բութ լինել

278.

ա) եթե ^A>^B>^C ուրեմն BC>AC>AB

բ)եթե ^A>^B=^C ուրեմն BC>AC=AB

281. Քանի որ եռ․ ABC hավասարասրուն է ուրեմն և Օ-ն А,C անկյունների հատման կետն է ուրեմն ^OAC=^OCA հետևաբար եռ․ OAC ևս հավասարասրուն է։

282. Քանի որ եռ․ ABC hավասարասրուն է այսինքն ^B+^C և MN||BC ուրեմն ^AMN=^ANM( ըստ զուգահեռ ուղիղների փոխանցելիության հատկության),հետևաբար եռ․ AMN ևս հավասարասրուն Է։

282. Եթե եռ․ արտաքին անկյան կիսորդը զուգահեռ է կողմին ուրեմն կառաջանան խաչադիր անկյուններ որոնք հավասար կլինեն, այդ խաչադիր անկյունները նշանակենք a-ով, եռանկյան երկու անկյունները կստացվեն a,180o-2a իսկ մյուսը կլինի` 180o-(180o-2a+a)=a։Ստացվեց որ եռ․ անկյուններն են՝a, a, 180-2a որից էլ հետևում է որ եռանկյունը հավասարասրուն է։

Posted in Գրականություն 7

Եղիշե Չարենց, Տաղարան․ 05․03-08․02

1920-1921թթ․

[ էջ 49 ]

Արփիկին

Հդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,
Տալղա1 տըվիր, գեմիս2 տարար ծովի պես.
Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես…
Սայաթ–Նովա

* * *

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

* * *

Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…

* * *

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

————————

1 տալղա — ալիք, հորձանք:
2 գեմի — նավակ:

[ էջ 50 ]

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի1, ատլաս2 ու խաս3,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:

* * *

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ4, գոզալ5,— երգս ուրախ պիտի ասեմ։

———————————

1 հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
2 ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս:
3 խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:
4 էշխ — գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
5 գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:

[ էջ 51 ]

Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։

* * *

Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի1 քաղաքումը,—
Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի2 պես՝
Շրթերը խաս ու ա՛լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝
Անմահական մե յա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

* * *

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

——————————

1 Գյուրջստան — Վրաստան
2 չիքիլա — շղարշ, երեսի քող:

[ էջ 52 ]

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

* * *

Ես մե հարբած դուքանդար2 եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր, խան չմնաց,
Ամենայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՛ դրախտային—
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

Թողի ամենն, ինչ ունեի՝ կյանքս դարձավ հովի նման,
Էշխդ ելավ, ճամփես կտրեց՝ Հնդստանի ծովի նման,
Հարբած՝ խալխի նոքար3 դարձա աշուղ Սայաթ-Նովի նման,
Կարոտ կեցա հրամանիդ՝ ուրիշ հրաման չմնաց։

Ես մե հարբած դուքանդար եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին — գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

* * *

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

——————————

1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:
2 դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ):
3 նոքար, նոքյար — գվռ. ծառա:

[ էջ 53 ]

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հ.ազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։

* * *

Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։

Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ1 մրգեր ըլին շարած
Անմահական մրգերի տեղ — շահնշահի բաղն է էլի։

Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզած— առավոտվա շաղն է էլի։

Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։

Վա՜մ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին
Սմեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։

* * *

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՛
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։

Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։

————————

1 ռանգ — գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:

[ էջ 54 ]

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:

Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:

Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն1, համառ է, ասին։

Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,—
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։

* * *

Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։

Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։

Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։

Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր2 ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։

Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։

————————————

1 աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:
2 մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ. փխբ. խումար, գինով, թեթև հարբած:

[ էջ 55 ]* * *

(ՀԱՅԱՍՏԱՆԻՆ)

Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի
Չհավաքած բե՛րք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք1 ես տեսել— էլի՛ կտեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան—
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,
Հազա*ր ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։

* * *

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խդճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

—————————-

1 հերք — գրբ. հոգն. մազեր:

[ էջ 55 ]

Ուր է՛լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր—
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հ.այաստան–յարն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Posted in Հանրահաշիվ 7

Բազմություններ , թվային բազմազանություններ Մարտի 4

Թեմա` Բազմություններ։Թվային բազնություններ

Դասարանում

Տանը

Լրացուցիչ

1.Քանի՞ իրարից տարբեր եղանակներով կարելի է կողք-կողքի դասավորել 1; 2; 3 թվերը եռյակներով և չնվազման կարգով (օր.՝ (1; 1; 2); (2; 3; 3); (1; 2; 3)…):

2.Երկնիշ թվերից քանիսի՞ թվանշանների գումարն է զույգ:

Փետրվարի 29

Ինքնուրույն աշխատանք

1.Եթե անհայտ թիվը փոքրացնենք 17-ով և արդյունքը եռապատկենք կստանանք 54։ Գտեք անհայտ թիվը։

2. 5կգ ծիրան և 3կգ խնձոր գնելու համար պետք է վճարել 2100 դրամ, իսկ 7կգ ծիրան և 4կգ խնձոր գնելու համար՝ 2900 դրամ։Քանի՞ դրամ պետք է վճարել 1կգ խնձոր գնելու համար։

3. Երեք հաջորդական բնական զույգ թվերի գումարը 48 է։Գտեք այդ թվերի արտադրյալը։

4.

5.

228.

Քաղաքների բազմությունը ընդգրկում է 3 տարր և դրանք են Կապան, Վանաձոր, Հրազդան քաղաքները։

229.

50 ամնափոքր զույգ բնական թվերի բազմությունը բաղկացած է 2-ի բազմապատիկներից՝ սկսած 2-ից մինչև 100-ը՝ ներառյալ։

231.

Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ, Վայոց Ձոր

Տանը

232.

ա/ 7ա դասարանը կլինի բազմություն, եթե նկատի ունենանք այդ դասարանի աշակերդների բազմությունը։

բ/7ա դասարանը կլինի բազմության տարր, եթե նկատի ունենանք դպրոցի դասարանների բազմությունը։

233. Միանիշ պարզ թվերի բազմությունն է՝ 2, 3, 5, 7:

234.ա/ բազմություն է

բ/բազմություն է

գ/բազմություն չէ

դ/բազմություն չէ

ե/ բազմություն է

զ/բազմություն է

Լրացուցիչ

1.10 եղանակով՝(1 1 2) (1 1 3) (1 2 3) (1 2 2) (1 3 3) (2 2 2 ) (1 1 1) (3 3 3) (2 2 3) (2 3 3)

2. Երկնիշ թվերից 45-ի թվանշանների գումարն է զույգ թիվ։

Ինքնուրույն աշղատանք

1.անհայտ թիվը նշանակենք a-ով , (a-17)x3=54

3a-51=54, 3a=105 ,a=35

2. 1կգ ծիրանը և 1կգ խնձորը նշանակենք x, y-ով

5x+3y=2100, x=(2100-3y)/5

7x+4y=2900, 7((2100-3y)/5)+4y=2900, y=200 ստացվեց, որ 1կգ խնձորը արժե 200դրամ

Posted in Հանրահաշիվ 7

Կրկնողություն

Փետրվարի 22

Կրկնողություն

Դասարանում

  1. Ապրանքի գինը թանկացրին 60%-ով: Քանի՞ տոկոսով պետք է էժանացնեն ստացված գինը, որպեսզի ապրանքը վաճառեն սկզբնական գնով:
    1) 40 2) 60 3) 37 1/2
    4) այլ պատասխան

Ենթադրենք սկզբնական ապրանքի գինը 140դր է եթե ապրանքը 60% թանկացնենք կստացվի 224, որպեսզի նորից ստանանք արժեքը անհրաժեշտ է ապրանքը իջեցնել 37 1/5 %տոկոսով։ 224-(224×37 1/5)/100=140

  1. Բնական թիվն ունի 3 պարզ բաժանարար: Ամենաքիչը քանի՞ պարզ բաժանարար
    կարող է ունենալ այդ բնական թվի և 98-ի արտադրյալը:
    1) 3 2) 4 3) 5 4) 6

98-ի պարզ բաժանարարներն են՝ 2 և 7ը ուրեմն առնվազն 3 պարզ բաժանարար կարող է ունենալ նրանց արտադրյալը։

  1. Քանի՞ իրարից տարբեր եղանակներով կարելի է մանրել 420 դրամը առնվազն մեկ հատ 20 և առնվազն մեկ հատ 50 դրամանոցների միջոցով: 1) 3 2) 4 3) 2 4) 5
  2. Քանի՞ իրարից տարբեր եղանակներով կարելի է կողք-կողքի դասավորել 1; 2; 3 թվերը եռյակներով և չնվազման կարգով (օր.՝ (1; 1; 2); (2; 3; 3); (1; 2; 3)…): 1) 5 2) 9 3) 6 4) 10 (1 1 2) (1 1 3) (1 2 3) (1 2 2) (1 3 3) (2 2 2 ) (1 1 1) (3 3 3) (2 2 3) (2 3 3)
  3. Երկնիշ թվերից քանիսի՞ թվանշանների գումարն է զույգ: 1) 50 2) 25 3) 45 4)20 երկու թվերի գումարը կարող է զույգ թիվ լինել եթե երկուսն էլ միասին զույգ են կամ երկուսն էլ միասին կենտ են: Եթե երկուսն էլ միասին կենտ են՝ 5×5=25 եթե երկուսն էլ միասին զույգ են` կա 4×5=20 հնարավորություն : :Ստացվեց 20+25=45:
  4. Երկնիշ թվերից քանիսի՞ թվանշանների գումարն է զույգ: 1) 50 2) 25 3) 45 4)20
  5. Արամը, Վահեն և Գևորգը գնացին անտառ սունկ հավաքելու: Տուն վերադառնալիս նրանք նկատեցին, որ միասին հավաքել են 36 սունկ: Երբ Գևորգը իր հավաքած սունկի1/3-ը տվեց Վահեին, Արամը նկատեց, որ իր հավաքած սնկի 1/4-ը Վահեին տալուդեպքում նրանք բոլորը կունենան հավասար քանակությամբ սունկ: Քանի՞ սունկ էր հավաքել Վահեն: 1) 10 2) 15 3) 8 4) 2
  6. Արմենը ներկում է քարտեզը: Նա մեկ ժամում ներկում է քարտեզի 6/7 մասը: Քանի՞ րոպե անց Արմենը ներկած կլինի քարտեզի 3/14-րդ մասը, եթե նա յուրաքանչյուր հաջորդ րոպեին ներկում է նախորդ րոպեի ներկածի կրկնակին: 1) Այլ պատասխան 2)58ր 3) 15ր 4) 29ր
Posted in Գրականություն 7

Եղիշե Չարենց, Տաղարան․ 05․03-08․02

1920-1921թթ․

[ էջ 49 ]

Արփիկին

Հդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,
Տալղա1 տըվիր, գեմիս2 տարար ծովի պես.
Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես…
Սայաթ–Նովա

* * *

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

* * *

Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…

* * *

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

————————

1 տալղա — ալիք, հորձանք:
2 գեմի — նավակ:

[ էջ 50 ]

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի1, ատլաս2 ու խաս3,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:

* * *

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ4, գոզալ5,— երգս ուրախ պիտի ասեմ։

———————————

1 հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
2 ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս:
3 խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:
4 էշխ — գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
5 գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:

[ էջ 51 ]

Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։

* * *

Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի1 քաղաքումը,—
Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի2 պես՝
Շրթերը խաս ու ա՛լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝
Անմահական մե յա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

* * *

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

——————————

1 Գյուրջստան — Վրաստան
2 չիքիլա — շղարշ, երեսի քող:

[ էջ 52 ]

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

* * *

Ես մե հարբած դուքանդար2 եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր, խան չմնաց,
Ամենայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՛ դրախտային—
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

Թողի ամենն, ինչ ունեի՝ կյանքս դարձավ հովի նման,
Էշխդ ելավ, ճամփես կտրեց՝ Հնդստանի ծովի նման,
Հարբած՝ խալխի նոքար3 դարձա աշուղ Սայաթ-Նովի նման,
Կարոտ կեցա հրամանիդ՝ ուրիշ հրաման չմնաց։

Ես մե հարբած դուքանդար եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին — գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

* * *

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

——————————

1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:
2 դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ):
3 նոքար, նոքյար — գվռ. ծառա:

[ էջ 53 ]

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հ.ազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։

* * *

Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։

Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ1 մրգեր ըլին շարած
Անմահական մրգերի տեղ — շահնշահի բաղն է էլի։

Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզած— առավոտվա շաղն է էլի։

Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։

Վա՜մ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին
Սմեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։

* * *

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՛
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։

Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։

————————

1 ռանգ — գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:

[ էջ 54 ]

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:

Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:

Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն1, համառ է, ասին։

Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,—
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։

* * *

Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։

Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։

Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։

Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր2 ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։

Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։

————————————

1 աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:
2 մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ. փխբ. խումար, գինով, թեթև հարբած:

[ էջ 55 ]* * *

(ՀԱՅԱՍՏԱՆԻՆ)

Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի
Չհավաքած բե՛րք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք1 ես տեսել— էլի՛ կտեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան—
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,
Հազա*ր ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։

* * *

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խդճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

—————————-

1 հերք — գրբ. հոգն. մազեր:

[ էջ 55 ]

Ուր է՛լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր—
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հ.այաստան–յարն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Posted in Անգլերեն 7

My Mom

Thinking

kisses

a cake

46

65kg

red and yellow

supermarket

harissa

Tango of our childhood

she used to eat too much sweet

she can go where she wants

be together much time

nothing

when I tell the funny story

a ticket for USA

others

queen

flowers

Posted in Հայոց լեզու 7

Ինքնաստուգիչ թեսթ. թվական անուն, դերանուն, 04.03.2024թ.

1. Ո՞ր շարքում թվական չկա։

1) հնգապատիկ, քսաներորդ, կես, միակ

2) բյուր, միլիոն, բազում, ոչ մի

3) հնգյակ, եռակի, առաջնային, միավոր

4)բազմիցս, քառակուսի, որերորդ, տասական

2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:

2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:

3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:

4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:

3. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:

2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:

3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:

4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:

4. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:

1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:

2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:

3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:

4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։

5. Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության սխալ ձև չկա:

1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոյ յոթը օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:

2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ դոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասչորս տարեկան:

3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տա տասներեքերրորդ շարքում:

4) Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ` Պանինը:

6. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են առարկայի հատկանիշ ցույց տալիս:

1) ամեն մի, այսչափ, որքա՞ն, ինչպիսի՞

2) ուրիշ, այդպես, ինչ-որ, այսպիսի

3) ո՞րերորդ, ոչ ոք, իրար, յուրաքանչյուր

4) ինչո՞ւ, այնքան, որոշ, այլ

7. Ո՞ր տարբերակում է ընդգծված դերանունը առարկայի հատկանիշ ցույց տալիս:

1) Ուր էլ լինեմ, չեմ մոռանա, ես ողբաձայն երգերը մեր:

2) Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,

     Նենգ ու դավ եմ տեսել ես:

3) Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

     Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

4) Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ…

8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անորոշ դերանուններ:

1) որևէ, ինչ-որ, մի քանի, երբևիցե

2) այսինչ, ուր, որոշ, որևիցե

3) ոմն, երբևէ, ոչ մեկը, ողջ

4) բոլորը, այլ, ուրիշ, ամեն մի

9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են ցուցական:

1) այս, դա, այսպես, բոլոր

2) մյուս, սույն, նույնքան, միևնույն

3) ոմն, այսպիսի, նույնպես, այնտեղ

4) այդպես, այդչափ, մի, նույն

10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են հոլովվում:

1) ով, իրար, մենք, այսպես

2) ինչ, ուր, միմյանց, սա

3) դու, ոմանք, բոլոր, ինչու

4) նա, քանի՞սը, ոչինչ, ինքը

11. Ո՞ր շարքի բոլոր դերանունները չեն հոլովվում:

1) ովքեր, ինչ-որ, ոչինչ, որտեղ

2) ուր, ինչու, ոչ մի, այս

3) երբ, որոշ, ամեն մի, սա

4) ինքը, որևէ, այսպես, մեկմեկու

12. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են գոյականից տարբեր կերպ հոլովվում:

1) նա, ոչ ոք, երբ, իրենք

2) նրանք, բոլորը, դու, ոչինչ

3) ինքը, դուք, ով, ես

4) ամենքը, սա, ի՞նչ, ոմանք

13. Ո՞ր դերանունը առանց որոշիչ հոդի չի գործածվում:

1) ամբողջը

2)ոչ մեկը

3) մյուսը

4) յուրաքանչյուրը

14. Ո՞ր տարբերակում դերանվան սխալ հոլովաձևի գործածություն չկա:

1) Ես քո վրա վրա հույս չեմ դնում:

2) Մեր մոտից մինչև ձեզ մոտ ոտքի ճանապարհ է:

3) Նա դեռ իրեն օրում վիշտ ու տառապանք չէր տեսել:

4) Քննությունից հետո իմ մոտ ոչ մի գիրք չի մնացել:

15.Քանի՞ դերանուն կա տրված հատվածում:

Նա հիսունին մոտ մարդ էր, որ մի քանի տարի առաջ երևաց մորաքրոջս տանը և հետաքրքրվում էր հարմար սենյակով: Ձեղնահարկում վարձելով փոքրիկ սենյակը և կողքի նեղլիկ ննջախուցը՝ այդ մարդը վերադարձավ երկու ճամպրուկով ու գրքերի ծանր արկղով և ապրեց մեզ մոտ ինը կամ տասը ամիս: Ապրում էր շատ անաղմուկ, ինքն իր համար, և եթե չլիներ մեր ննջասենյակների մոտիկությունը, որի հետևանքով պատահաբար հանդիպում էինք աստիճանների վրա կամ միջանցքում, առհասարակ անծանոթ կմնայինք միմյանց: