Posted in Ճանփորդություններ, Բնագիտություն

Եռօրյա ճամբար Արատեսում

Աշնանային արձակուրդների 3 օրերը անցկացրեցի Արատեսում։ Առավոտյան ժամերգությունից հետո Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից մեկնեցինք Արատես։ Մինչև ճամբար հասնելը մեզ միացան Արարատի մարզից մի խումբ արշավորդներ։ Միասին բարձրացանք Ցաղաց քարի վանքը, այնուհետև հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը։Եղանակը շատ տաք էր և հաճելի, որ չզգացինք թե երբ մթնեց։ Երեկոյան հասանք ճամբար տեղավորեցինք իրերը և ընթրեցինք։ Առավոտյան շուտ օրը սկսվեց նախավարժանքով և նախաճաշով։ Այնուհետև կատարել ենք հողագործական աշխատանքներ և տարածքի խնամք։ Երեկոյան հաճելի մթնոլորտում՝ խարույկի շուրջ մասնակցել եմ Հարիսայի ծեսին։ Ընկերներով խաղացել ենք ֆուտբոլ և տարբեր ժամանցային խաղեր։ Երրորդ օրը առավոտյան նախավարժանքից հետո նախաճաշեցինք հետո վերադարձանք տնակներ հավաքելու մեր իրերը։ Հետ դարձի ճանապարհին այցելեցինք Եղեգիս գյուղում գտնվող Զորաց վանք և Արենի գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Հաճելի տպավորություններով վերադարձանք տուն։ Շնորհակալություն իմ ուսուցիչներին՝ ընկեր Հասմիկին, ընկեր Մերիին, ընկեր Արմենուհուն։

Posted in Բնագիտություն

Բնագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում։

Բնագիտությունը ինձ համար շատ հարազատ առարկա է , քանի որ մենք շատ ունենք տարբեր բույսեր և ծաղիկներ։ Անընդհատ զբաղվում եմ նրանց խնամքով։ Այս շրջանը առավել հետաքրքիր էր նրանով , սովորեցինք բույսերի բազմացումը, որ բույսերն են միասեռ, երկսեռ, ինչ եղանակով և միջոցն երով կարելի է բազմացնել։ Հետաքրքիր էր նաև /քանի որ մենք սեբաստացիներս շատ ենք ճանապարհորդում/ իմանալ թե ինչպես կարելի է պաշտպանվել բնական երևույթներից՝ կայծակից , կարկուտից բաց տարածքներում։ Մասնակցել եմ տարբեր նախագծերի ինչպիսիք են ՝ ,, Չրերի օգտակար հատկությունները,, , ,,Ուսումնական գարուն,, , Բույսերի խնամք,, Իմ դպրոցի կանաչ անկյունները և այլ։ Շատ բան եմ սովորել բնագիտություն առարկան ուսումնասիրելով և դեռ պետք է սովորեմ , առօրյայում կիրառելու համար։ Մասնակցել եմ ֆլեշմոբերի, կատարել եմ բնագիտական փորձեր, բայց այնքան էլ չեմ սիրում տեսանյութեր պատրաստել։

Բնագիտության բաժնի հղումը ՝ այստեղ։

Posted in Բնագիտություն

Օձերից պաշտպանվելու եղանակներ

Առաջին օգնություն ցուցաբերելիս պետք է հիշել.

Ոչ թունավոր օձերի խայթոցների դեպքում վերքը լվացեք և մշակեք յոդով, տեղադրեք վիրակապ: 99.9% դեպքերում ամեն ինչ ընթանում է առանց բարդությունների:

Իսկ եթե խայթել է թունավոր օձը, ապա պետք է․

  • Նախ և առաջ հետ քաշվել, քանի որ օձը կարող է կրկին հարձակվել և կրկին խայթել:
  • Պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել: Սա վերաբերում է և՛ տուժածին, և՛ օգնություն ցուցաբերողին: Հիշե՛ք՝ օձի խայթոցից ոչ ոք անմիջապես չի մահանում: Հայաստանի օձերի դեպքում դուք ունեք մի քանի ժամ, մինչև թույնը կսկսի ազդել: Այնպես որ դուք բավականաչափ ժամանակ ունեք տուժածին և՛ օգնություն ցուցաբերելու, և՛ հիվանդանոց տեղափոխելու համար:
  • Եթե շրջակայքում այլ մարդիկ կան, ապա որևէ մեկին ուղարկեք ահազանգելու: Ձեզ մոտ անպայման նշեք խայթելու ժամը:
  • Անհապաղ սկսեք արտածծել թույնը: Իհարկե, դա դժվար գործողություն է, սակայն հիշեք, որ 5 րոպե արտածծելու ընթացքում կարելի է հեռացնել թույնի կեսը:

Ինչպե՞ս կատարել արտածծումը

Արտածծելու համար ծալքի ձևով բռնեք խայթված մասը և այնպես սեղմեք, որ խայթած երկու վերքերից երևան արյան կաթիլներ: Այնուհետև 10-15 րոպեի ընթացքում արտածծեք առավելագույն քանակությամբ արյուն և անընդհատ թքեք: Վերջում բերանը ողողեք ջրով: Հաշվի առեք, որ արյան միջոցով տուժածից ձեզ կարող են փոխանցվել տարբեր վարակներ՝ հեպատիտ, ՁԻԱՀ և այլն: Նաև հաշվի առեք, որ եթե բերանի խոռոչում ունեք բաց վերք կամ վնասված ատամ, ապա արտածծած թույնը կարող է ձեզ նույնպես խոցել: Սակայն խուճապահար նույնպես չարժի լինել, քանի որ թույնն ազդում է միայն արյան մեջ հատնվելու դեպքում: Այնպես որ, եթե արտածծած զանգվածը պատահաբար կուլ գնա, ոչ մի վնաս չի պատճառի ստամոքսում:

Պաշտպանություն թունավոր օձերից

Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ արտածծել թույնը, ապա 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած մասի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից: Ոչ մի դեպքում չի կարելի սեղմել վերքի վրա: Այս գործողությունը ևս թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը: Սեղմելը դադարեցրեք, երբ վերքից դադարի արյուն դուրս գալ:

Անպայման պառկեցրեք տուժածին

  • Տուժածին պառկեցրեք կողքային անվտանգ դիրքում՝ սաղմնային դիրքով:
  • Ոչ մի դեպքում նրան թույլ չտաք շատ շարժվել, կտրուկ շարժումներ անել, խայթված վերջույթը թափահարել, ինչպես նաև փորձել բռնել և սպանել խայթած օձին:
  • Խայթված վերջույթը պետք է սրտի մակարդակից ներքև գտնվի, որպեսզի դժվարացնենք արյան հոսքը դեպի սիրտ:
  • Ախտահանեք խայթած հատվածը ջրածնի պերօքսիդով:
  • Ախտահանելուց հետո սեղմող վիրակապ դրեք ստերիլ բինտից: Ոչ մի դեպքում չտեղադրեք լարան, դա միայն կվնասի տուժածին:

Տուժածը չպետք է շարժվի

  • Տուժածը չպետք է շարժվի, այլապես թույնն արագ կտարածվի ողջ մարմնով: Իսկ եթե, այնուամենայնիվ, նա ստիպված է շարժվել, ապա դա պետք է արվի հնարավորինս հանդարտ, առանց խուճապի և կտրուկ շարժումների, որպեսզի լրացուցիչ սթրեսի չենթարկվի:
  • Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակի ժամանակ սիրտն արագ է աշխատում և նպաստում, որ թույնն ավելի արագ տարածվի ողջ մարմնով:

Պաշտպանություն թունավոր օձերից

  • Հանեք տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը՝ ժամացույցը, մատանիները, ապարանջանները, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ այտուցը կամ ուռածությունը կարող է զարգանալ շատ արագ, և տարածվել:
  • Տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ տվեք՝ ջուր, հյութեր, հանքային ջուր:
  • Անընդհատ հետևեք տուժածի գիտակցությանը, շնչառությանը և սրտի աշխատանքին կամ անոթազարկին:

Առաջին օգնություն ցուցաբերելիս պետք է հիշել.

Օձի հարձակման ժամանակ մարդիկ հիմնականում մահանում են ոչ թե բուն խայթոցից, այլ սխալ կերպով ցուցաբերած օգնությունից:

Այդ պատճառով օգնություն ցուցաբերելիս հիշեք.

  • Չի կարելի խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան դնել:
  • Լարան դնելը ոչ միայն չի օգնում, այլև ավելի է ծանրացնում տուժածի վիճակը: Լարանը կարող է պատճառ դառնալ, որ բժիշկները, տուժածի կյանքը փրկելու համար, ստիպված լինեն ոտքը կամ ձեռքը կտրել:
  • Չի կարելի ծակծկել կամ կտրվածքներ անել խայթոցի շրջանում: Դա բերում է արյունահոսության, որի հետևանքով տուժածի վիճակը կարող է ավելի վատանալ: Բացի այդ կարող են վնասվել նյարդեր, զարկերակներ, ջլեր, իսկ վերքը կարող է թարախակալվել:
  • Չի կարելի այրել խայթոցի շրջանը շիկացած մետաղով կամ լուցկով, քանի որ այն ոչ միայն չի օգնում, այլև առաջացնում է շատ ուշ լավացող վերքեր:

Հայաստանի թունավոր օձերը

  • Չի կարելի սառույց դնել խայթոցի վրա: Այն կարող է հանգեցնել ցրտահարության և պարզապես անիմաստ գործողություն է, որը ժամանակ է խլում: Իսկ ժամանակը նման դեպքերում ամենակարևոր ռեսուրսն է:
  • Չի կարելի տուժածին ալկոհոլ առաջարկել:
  • Չի կարելի տուժածին տալ ուժեղ ազդող դեղամիջոցներ, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել վիճակը, երբ բժիշկները հիվանդանոցում տուժածին հետազոտեն:
  • Որպես ցավազրկող կարելի է տալ միայն Անալգին կամ Պարացետամոլ:

Ի՞նչ անել, եթե դուք առաջինն եք տեսել օձին.

  • Նախ պետք չէ վախենալ օձից, կարելի է նայել, սակայն ոչ մի դեպքում ձեռք չտալ և չսպանել: Օձին հնարավորություն տվեք հեռանալ: Եթե այն չի հեռանում, հեռացեք ինքներդ: Պետք է հակառակ ուղղությամբ հեռանալ՝ ոչ թե վազելով, այլ շատ դանդաղ:
  • Ինչպես գիտենք, օձերը լսում են հողի ցնցումներն ու տատանումները: Ուստի, եթե քայլում եք այնպիսի վայրերով, որտեղ կարող են օձեր լինել, ապա վերցրեք ծանր փայտ և ամեն քայլի հետ հարվածեք հողին:
  • Ավելի հաճախ օձերը խայթում են հատապտուղներ, սունկ և ցախ հավաքելիս, խոտ հնձելիս, խարույկի մոտ քնելիս և այլն: Այդ պատճառով մինչ հատապտուղը կամ սունկը պոկելը խորհուրդ է տրվում խոտերին փայտով հարվածել:
  • Արշավների ժամանակ անհրաժեշտ է հագնել երկարաճիթ հաստ կաշվից արշավային կոշիկներ, հաստ պաշտպանիչ ուժեղացումներով արշավային տաբատ և զանգապան: Հանդերձանքի այսպիսի համադրությունը պետք է հիմնականում ապահովի բավարար պաշտպանություն իժերից:
  • Քարքարոտ, ժայռոտ հատվածներով, թփուտների, բարձր խոտի միջով անցնելիս, տապալված ծառերի կամ կոճղերի վրա կանգնելիս ուշադիր եղեք: Ցերեկվա շոգ ժամերին օձերն այսպիսի վայրերում են պատսպարվում:
  • Եվս մի խորհուրդ՝ մի դիպչեք հենց նոր սպանված օձի գլխին, թեկուզ այն պոկված լինի մարմնից: Պոկված գլխի մեջ դեռ երկար ժամանակ նյարդային իմպուլսներ են մնում և այն կարող է շարժվել և խայթել:

Հայաստանի թերևս բոլոր խոշոր բուժ. հաստատություններում առկա է անտիգյուրզին շիճուկը, որը հիմնականում բավարար հակաթույն է Գյուրզայի, Դարևսկու և Լեռնատափաստանային իժերի դեմ: Իր բաղադրությամբ տարբերվում է Հայկական իժի թույնը: Ինչը բարդույթներ կարող է առաջացնել, քանի որ մինչև համապատասխան հակաթույներ ներարկելը, պետք է պարզել, թե ի՞նչ օձ է ձեզ խայթել:

Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի, հնարավորության դեպքում բժիշկներին նկարագրվի, թե ի՞նչ օձ է խայթել: Ապահովելով սեփական անվտանգությունը՝ փորձեք նկարել օձին: Օձին սպանել չի կարելի, քանի որ բոլոր օձերը շատ կարևոր դեր ունեն էկոլոգիայի մեջ, իսկ նրանց մեծ մասը նաև Կարմիր գրքում է գրանցված՝ Դարևսկու իժն ընդհանրապես կրիտիկական վիճակում է գտնվում:

Մի՛ սպանեք օձերին, դժբախտ դեպքերից խուսափելու համար բավական է զգուշացնել օձին ձեր մոտենալու մասին: Մեծ խմբերով մեկ շարք կազմած քայլելիս՝ դուք գրեթե ամբողջովին ապահովագրում եք ձեզ օձի հետ առերեսումից:

Այնքան մեծ է օձերի տարածված ահը ժողովրդի մեջ, որ ինչ օձ էլ հանդիպի, մարդն առաջին վայրկյանից նրան հարվածելու մասին է մտածում: Իր պարտքն է համարում ջախջախել օձի գլուխը և հպարտանալ, որ օձ է սպանել:
Օձերը երբեք մարդկանց վրա նախահարձակ չեն լինում, ընդհակառակը, խուսափում են մարդկանցից: Խայթում են միայն ինքնապաշտպանության նպատակով, երբ մարդիկ անզգուշորեն տրորում են օձին, կամ պարզապես չափից շատ մոտենում նրանց: Սա առավել արդիական է լինում, երբ մայր օձը պաշտպանում է ձվերը:

Պաշտպանություն թունավոր օձերից

Հայաստանի օձերը

Հայաստանը հարուստ է օձատեսակներով, որոնց քանակը հասնում է 22-ի:

Այդ 22 տեսակից թունավոր են միայն 4-ը: Դրանք են՝

  1. Գյուրզան
  2. Հայկական իժը
  3. Դարևսկու իժը
  4. Լեռնատափաստանային իժը

Ընդ որում լեռնատափաստանային իժի խայթոցը մահացու չէ մարդու համար:

Հայաստանի ոչ թունավոր օձերը քանակով ավելի շատ են քան թունավոր օձերը: Ոչ թունավոր օձերից են՝ ջրային օձը, կատվաօձը, մողեսակեր օձը, Շահմար օձը և այլն:
Փաստորեն մեր հանրապետությունում հանդիպող 6 օձերից 5-ը ոչ թունավոր են, և հաշվի առնելով, որ թունավոր օձերն ակտիվ են հիմնականում երեկոյան ժամերին, ստացվում է, որ ցերեկը մենք մեծ մասամբ հանդիպում ենք ոչ թունավոր օձերի, և պետք չէ զգուշանալ ամեն պատահած օձից:

Անդրադառնանք Հայաստանում տարածված թունավոր օձերին.
Գյուրզա

Գյուրզան համարվում է շատ թունավոր օձ, որի խայթոցները հաճախ են ավարտվում մահվան ելքով: Գյուրզայի մարմինը հաստ է, երկարությունը կարող է հասնել մինչև 2 մետրի: Գլուխը խիստ եռանկյունաձև է, անկյունները՝ ուռուցիկ: Մեջքը մոխրագույն է, մեջքի երկարությամբ դասավորված են լայնակի ձգված բծեր, իսկ կողքերից՝ մանր կետեր:

Գյուրզան բնակվում է կիրճերի քարքարոտ զառիթափերում, այգիներում, քարակույտերում և աղքատ բուսականություն ունեցող այլ վայրերում: Այս վայրերում նա դարանակալում է ջուր խմելու եկած թռչուններին և մանր կենդանիներին՝ մկներին, գորտերին, մողեսներին, նույնիսկ նապաստակի ձագերին:
Գյուրզան շատ է սիրում նաև խաղողի այգիները, քանի որ այնտեղի խոնավությունը և ջուրը ձգում են գորտերին, մկներին և ջրային առնետներին: Իսկ երբ խաղողը սկսում է քաղցրանալ, այնտեղ են շտապում նաև ճնճղուկները, սարյակները և այլ փոքրիկ թռչուններ, հենց այդտեղ էլ նրանց սպասում է գյուրզան:

Ամառվա շոգին գյուրզան գրեթե չի հանդիպում, քանի որ ննջում է իր բնում: Առհասարակ գյուրզան սիրում է մթությունը, և ամռանը որսի է դուրս գալիս գիշերները: Արարատյան դաշտում այգիները և ցանքերը մեծ մասամբ գիշերն են ջրում, այն էլ բոբիկ ոտքերով, ինչի պատճառով այդքան շատ են գյուրզային անզգույշ տրորելու և խայթվելու դեպքերը: Գյուրզան կենդանածին է, օգոստոսին ծնում է 10-15 ձագ:

Հետաքրքիր է, որ գյուրզայի բնակության տարածքում այլ տեսակի օձեր քիչ են հանդիպում: Ինչպես երևում է, նա իր տարածքը մաքրում է այլ տեսակի օձերից:

Հայկական իժ

Բնակվում է քարքարոտ լանջերում, որոնք ծածկված են փոքր ծառերով և թփուտներով: Հաստ, խոշոր օձ է, երկարությունը հասնում է մինչև 1 մետրի: Պոչը շատ կարճ է՝ 5-6 սմ: Աչքերի վրա կա մեկական խոշոր թեփուկ, որոնք հոնքի տպավորություն են թողնում:

Մեջքը մոխրագույն է, ունի մուգ գույնի զիգզագաձև շերտ, իսկ կողքերից ծածկված են մուգ կետերով: Փորի տակի հատվածը դեղնավուն է:

Իժը սնվում է մանր մկներով, թռչուններով, միջատներով, շատ է սիրում մորեխներ որսալ: Վարում է գիշերային կյանք: Որսի է դուրս գալիս մայրամուտից հետո՝ մինչև կեսգիշեր: Իժը ևս կենդանածին է, օգոստոսին ծնում է 4-9 ձագ, որոնք, ծնված օրվանից, կարող են խայթել և թունավորել մարդուն:

Շատ հազվադեպ է պատահում, որ իժի խայթոցից մարդ մահանա: Հիմնականում մահանում են երեխաները, այն էլ այն դեպքում, երբ խայթվել է դեմքի հատվածում: Չնայած, այս դեպքում էլ գտնում են, որ մահվան պատճառը սխալ ցույցաբերած օգնությունն է:

Իժերին չպետք է շփոթել լորտուների կամ ոչ թունավոր օձերի հետ: Լորտուները գլխի վրա՝ պարանոցին մոտիկ, ունեն 2 նարնջագույն կամ դեղին բծեր, իսկ իժերը՝ չունեն:

Դարևսկու իժ

Դարևսկու իժը թունավոր օձ է, որը պատկանում է Իժերի ընտանիքին: Տարածված է Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասում, Շիրակի մարզում և Աշոցքի տարածաշրջանում: Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Հիմնականում ակտիվ են մայիսի սկզբից մինչև սեպտեմբեր: Մարմինը հաստ է, երկարությունը 13-42 սմ, պոչը 6-8 անգամ կարճ է մարմնից: Մարմնի թեփուկները կատարավոր են և անփայլ։ Մեջքը հիմնականում լինում է մոխրագույն, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն։ 
Իժերը, իսկ Դարևսկու իժը մասնավորապես, մեծ դեր ունեն էկոլոգիայի համար և նրանց վնասել չի կարելի: Նրանք հիմնականում սնվում են մորեխներով, ծղրիդներով, մանր կրծողներով: Այսինքն այն կարգավորում է որոշ վնասատու տեսակների թվաքանակը և նրանց ոչնչացումն ուղղակիորեն կարող է ազդել հողագործության վրա: Հայտնի է, որ գրագետ խաղողագործը երբեք չի վնասի օձին, քանի որ եթե խաղողի դաշտում կա օձ, ապա կրծողներն ու այլ վնասատուները չեն փչացնի բերքը:

Լեռնատափաստանային իժ

Ինչպես նշվեց, այս օձի թույնը մահացու չէ մարդու համար, սակայն ձիերի, ոչխարների և մանր կաթնասունների համար թույնը մահացու է: Այս օձի թշնամիներից է նաև մողեսակեր օձը, որը, չգիտես ինչու, բոլոր կերերի մեջ նախընտրում է տափաստանային իժի միսը, որին կուլ է տալիս ամբողջությամբ:

Posted in Բնագիտություն

Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

Սա իմ բնագիտության բաժինն է։ Մենք ուսումնասիրել ենք 1 շարգ

1. Սովորողները բլոգներում պատմում-ներկայացնում են բնագիտության ուսումնական 3-րդ շրջանի նախագծերի մասին և տեղադրում բնագիտության բաժնի հղումը:

2. Մեր ուսումնասիրած ուսումնական նյութերից, ո՞րն էր ավելի հետաքրքիր և որը՞ դուր եկավ քեզ:

3.Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո ընտանիքում, բակում և շրջապատում։ Հրապարակիր բլոգումդ տեսանյութի տեսքով:

Posted in Բնագիտություն

Վնասակար սովորությունները և դրանց հետևանքները

2 Ժամ. Վնասակար սովորությունները և դրանց հետևանքները

Կան գործողություններ, որոնք մարդը որոշակի պարբերությամբ կրկնում է: Որոշ ժամանակ անց գործողությունները դառնում են սովորություն, կազմում են մարդու ապրելակերպի մասը: Որոշ սովորություններ համահունչ են կյանքի բնական կարգին, որում ձևավորվել է մարդու օրգանիզմը:
Այդպիսի սովորությունները կարող են ամրացնել մարմնական և հոգեկան առողջությունը: Օգտա- կար սովորություններ են կանոնավոր կերպով առավոտյան վաղ արթնանալը, ժամանակին քնելը, կանոնավոր մարմնամարզությունը, մարմնակոփումը և այլն: Բայց կան սովորություններ, որոնք վնասում են մարմինը, խաթարում են օրգանիզմի կենսական գործընթացները: Այդպիսի սովորու թյուններն անցանկալի հետևանքներ են ունենում օրգանիզմի համար: Դրանք ժամանակի ընթաց- քում կարող են քայքայել մարմինը, թուլացնել և հիվանդացնել մարդուն: Որոշ սովորություններ հա — մարվում են վնասակար, քանի որ ավելորդ ծանրաբեռնում են օրգանիզմը, հանգեցնում են մարմնի ներուժի անիմաստ կորստի: Այդպիսի վնասակար սովորություններ են շատակերությունը, անկա-նոն քնելը, սնունդը թերի ծամելը, մոտիկից կամ չափից ավելի երկարատև հեռուստացույց դիտելը և այլն: Օրգանիզմն ի նչ –որ կերպ հարմարվում է և մասամբ չեզոքացնում այդ սովորությունների վնա սակար ազդեցությունը: Սակայն եթե մարդը չի կարողանում տարիների ընթացքում հաղթահարել
դրանք, ապա բացասական հետևանքներն առողջության համար անխուսափելի են: Կան վնասա-կար սովորություններ, որոնք լրջորեն վտանգում են օրգանիզմը: Օրինակ՝ եղունգները կրծելու, կեղտոտ ձեռքերով սնվելու և այս կարգի այլ սովորությունները վարակային վտանգներ են առաջաց նում առողջության համար: Հնարավոր է, որ այդպիսի սովորություն ունեցող ի նչ –որ մեկը հիվան-դանա վարակային հիվանդությամբ: Սակայն դա չի երաշխավորում, որ այդպիսի գործողություն կա տարելու դեպքում չես հիվանդանա նաև դու: Ուրեմն պետք է խուսափես նման գործողություննե-րից, առավել ևս դրանք պարբերաբար կրկնելուց: Որոշ վնասակար սովորություններ էլ հենց գործո-ղության պահին անխուսափելիորեն վնասում են մարմինը, իսկ որոշակի ժամանակի ընթացքում պարզապես աղետալի հետևանքներ են ունենում առողջության համար: Դրանք ոչ միայն դառնում են ապրելակերպի մի մասը, այլև առաջացնում են ծանր մարմնական և հոգեկան կախվածություն: Դրանք կարող են ստրկացնել մարդուն՝ քայքայելով նրա մարմինն ու միտքը, զրկելով նրան կամքից: Այդպիսի սովորություններ են ծխելը, ալկոհոլամոլությունը, թմրամոլությունը: Երբեք ոչ մի պայմա նով չփորձե՛ս ծխել: Ծխելը քեզ անմիջապես՝ հենց նույն պահին կվնասի: Նա, ով կառաջարկի քեզ ծխախոտ փորձել, չի կարող լինել քո բարեկամը: Դա սարսափելի չարիք է, որից պետք է խուսափել՝ անկախ նրանից, թե քո շրջապատում ովքեր են ծխում կամ ինչ հեղինակություն ունեն նրանք
քեզ համար: Չի կարելի ալկոհոլային ըմպելիք փորձել մինչև չափահաս դառնալը: Իսկ չարաշահել ալ կոհոլը չի կարելի ոչ մի տարիքում: Թե ինչու է պետք խուսափել ալկոհոլից ու ծխախոտից, առավել ակնհայտ է դառնում թմրամոլության վնասների մասին իմանալու դեպքում: Թմրամոլությունը խտացված արտացոլում է այն աղետը, որ մարմնին ու հոգուն բերում են ալկոհոլն ու ծխախոտը:
Դա մարմնի և հոգու միտումնավոր թունավորում է, մի բան, որը մարդուն տանում է դեպի անխու սափելի տանջանքներ և մահ: Խուսափի՛ր բոլոր վնասակար սովորություններից, պահպանի՛ր առող ջությունդ և կյանքդ

Հարցեր՝

  1. Թվարկե՛ք հիվանդության մի քանի պատճառներ:

Մեխանիկական ազդեցություններ՝ կոտրվածք, այրվածք, վերք, թունավորում, վարակային հիվանդություններ՝ մանրեներ, շնչառական հիվանդություններ, սննդի հիվանդություններ, հյուսվածքային հիվանդություններ՝ նորագոյացություններ, հոգեկան հիվանդություններ։

2. Ե՞րբ է օրգանիզմը համարվում հիվանդ:

Երբ մի օրգան կամ նրանց խումբը դադարում է նորմալ աշխատելուց, օրգանիզմը հիվանդանում է։

3. Ի՞նչ վնասակար սովորություններ գիտեք:

Վնասակար սովորություններ են շատակերությունը, անկա-նոն քնելը, սնունդը թերի ծամելը, մոտիկից կամ չափից ավելի երկարատև հեռուստացույց դիտելը և այլն:

4. Ինչպե՞ս կարելի է կանխել ձեզ հայտնի վնասակար սովորությունները:

Ծխելը կարող է թոքերը փչացնել, առաջացնել քաղցկեղ։ Ալկոհոլ խմելը կարող է օրգաններին և համակարգերին վնասել և ինքնազգացողությունը վատացնել։ Համակարգիչ երկար օգտագործելը կարող է աչքերին վնասել և ժամանակի զգացողությունը վատացնել։ Անկանոն քնել կարող է գլխացավ և հոգնածություն առաջացնել։

Posted in Բնագիտություն

Բակտերիաների դերը բնության մեջ

1 ժամԲակտերիաների դերը բնության մեջ

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Հարցեր՝

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:

Բակտերիաների կարելի է հանդիպել գրեթե ամենուրեք՝մյուս կենդանի օրգանիզմների հետ նրանք կազմում են կենսոլորտը։Հո­ղում բակտերիաները շատ են 

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:Բակտերիաները պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով: Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու ճանապարհով:Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

  1. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:

  1. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

  1. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

  1. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:

Կան բակտերիաներ,որոնք օգտակար են բնությանը,մարդուն,սակայն բակտերիաների մյուս մասր փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն: Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

  1. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։

Posted in Բնագիտություն

Մարդու առողջությունը

2 Ժամ. Մարդու առողջությունը

Մենք արդեն գիտենք, որ կենդանիների մարմիններն օրգանական համակարգեր են: Այդպիսի
համակարգի յուրաքանչյուր տարրի գործելը չափազանց կարևոր է ամբողջի բնականոն աշխատանքի համար: Եթե ոչ օրգանական համակարգից, օրինակ՝ մեխանիկական ժամացույցից ժամանակավորապես հանենք նրա մասերից մեկը, հետո նորից դնենք տեղը, այն կրկին կաշխատի: Այլ է կենդանի օրգանիզմի դեպքում: Եթե թեկուզ կարճ ժամանակով օրգանիզմից որևէ օրգան հե ռացնենք կամ այլ ձևով խոչընդոտենք նրա աշխատանքը, ապա դա, որպես կանոն, անդառնալի հետ ևանքներ կունենա ամբողջ օրգանիզմի համար: Որպեսզի օրգանիզմը լինի կենսունակ և կարողանա դիմակայել շրջակա միջավայրի պայմանների փոփոխություններին, անհրաժեշտ է, որ նրա բոլոր
օրգանները մշտապես նորմալ գործեն: Օրգանիզմի այդպիսի վիճակն անվանում են առողջ վիճակ: Դա վերաբերում է նաև մարդու մարմնին: Երբ մարդու օրգանիզմի բոլոր օրգանները նորմալ են գոր ծում, ապա մարդն ունի առողջ մարմին: Սակայն մարդու առողջությունը միայն մարմնական չէ: Մարդը ոչ միայն սնվում, շարժվում, քնում և այլ մարմնական գործողություններ է կատարում, այլև շփվում է այլ մարդկանց հետ, աշխատում, արարում և այլն: Գործունեության այդ ձևերի համար միայն առողջ մարմինը բավարար չէ: Անհրաժեշտ է, որ մարդը առողջ լինի նաև հոգեպես: Նա պետք է համարժեք ընկալի իրականությունը, կարողանա կապեր հաստատել հասարակության այլ անդամ ների հետ, կատարել արդյունավետ մտավոր աշխատանք: Մի խոսքով՝ առողջ մարդը պետք է կարո ղանա ապրել լիարժեք հասարակական կյանքով: Առողջությունը ամենակարևոր արժեքն է, այն անհրաժեշտ է պահպանել: Առողջության նույնիսկ թեթև խաթարումները կարող են ցածրացնել մարդու աշխատանքի արդյունավետությունը, իսկ ծանր խաթարումները կարող են ընդհանրապես անհամատեղելի լինել կյանքի հետ: Անթույլատրելի է առողջության վնասումը րոպեական հաճույքի կամ զվարճանքի համար: Միայն բացառիկ դեպքերում մարդն իրեն կարող է բարոյական իրավունք վերապահել վտանգելու իր կամ այլ մարդու առողջությունը: Դա կարելի է անել, եթե այլ կերպ հնա րավոր չէ փրկել մերձավորի կյանքը, պաշտպանել հայրենիքը և գործել հանուն այլ բացարձակ ար- ժեքների:

1.Ո՞րն է օրգանիզմի առողջ վիճակը:

Եթե մարդու օրգանները մշտապես նորմալ են գործում, դիմակայում են շրջաաակա միջավայրի պայմանների փոփոխություններին, ապա դա կոչվում է օրգանիզի առողջ վիճակ։

2.Թվարկե՛ք մարդու առողջ ապրելակերպի մի քանի կանոն:

առողջ ապրելակերպի կանոններից են առողջ քուն, շարժում ՝ ֆիզիկական վարժություններ, ճիշտ սնունդ,։

3. Առողջության համար ի՞նչ նշանակության ունի քունը:

Քնի նշանակությունը մեծ է առողջ ապրելակերպ վարելու համար այնքան, որ եթե մարդը ժամանակին չի քնում և քնում է ութ ժամից պակաս, ապա դա ազդում է նրա ամբողջ օրվա վրա և կարող է բերել արագ հոգնածության ։

Posted in Բնագիտություն

Շրջակա միջավայրի գործոններ

1 ժամ. Շրջակա միջավայրի գործոններ

Օրգանիզմների գոյությունը պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ Կենդանի օրգանիզմները կարող են ապրել այնտեղ, որտեղ կան կյանքի և կենսագործունեության համար բարենպաստ գործոններ:

Շրջակա միջավայրի գործոնները

Հարցեր՝

  1. Ի՞նչ խմբերի են բաժանվում էկոլոգիական գործոնները:

Տարբերում են էկոլոգիական գործոնների երեք խումբ՝

անկենդան բնության գործոններ,

կենդանի բնության գործոններ,

մարդկային գործոններ

  1. Ինչո՞վ է պայմանավորված Երկրի վրա կենդանի օրգանիզմների տարածումը:

Կենդանի օրգանիզմների վրա անկենդան բնության գործոնների ազդեցությամբ է պայմանավորված Երկիր մոլորակում նրանց տարածվածությունը։

  1. Տեսանյութ պատրաստիր շրջակա միջավայրի պահպանության մասին:
Posted in Բնագիտություն

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրեր

Կենդանի օրգանիզմները բնակվում են մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում: Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:

Ջրային միջավայր: Ջրում հարմարավետ ապրում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում: Այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում և լճերում:

Օրինակ

Ձկները, կետերը, խեցգետինները և այլ օրգանիզմներ։

maxresdefault.jpg

Օդացամաքային միջավայր: Այս միջավայրում առատ են օդն ու  լույսը, սակայն հաճախ են տատանվում ջերմաստիճանն ու խոնավությունը։ Հետաքրքիր դեր ունի քամին։ Այստեղ են ապրում համարյա բոլոր բարձրակարգ բույսերը։ Կենդանիներից այս միջավայրում ապրում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները և այլ օրգանիզմներ։

1498981740120040899.jpg

 

Հողային միջավայր: Հողը երկրագնդի մակերեսի վերին շերտն է, որից կախված է բույսերի և բազմաթիվ այլ կենդանի օրգանիզմների կյանքը։ Օրգանիզմների մնացորդները աստիճանաբար փտում են և առաջացնում հումուս։

Հումուսը օրգանիզմների քայքայված մնացորդների ամբողջություն է, որը բերրիացնում է հողը: 

Հողում ապրում են պարզ ջրիմուռներ, բույսերի արմատներ, սերմեր, սպորներ: Հողը հարուստ է բակտերիաներով: Հողի մեկ խորանարդ սանտիմետրում առկա է մի քանի միլիոն միկրոօրգանիզմ։ Հողում բնակվում են նաև կենդանիների ներկայացուցիչներ:

Օրինակ

Անձրևորդեր, մրջյուններ, այլ միջատներ և դրանց թրթուրներ։

lange_Maulwurf.jpg

Օրգանիզմային միջավայր: Այն օրգանիզմն է, որը տեր է հանդիսանում մակաբույծ բույսի կամ կենդանու համար:

Օրինակ

Գայլուկը, մակաբույծ հիվանդածին մանրէներն ու նախակենդանիները, սնկերն ու որդերը:

img7.jpg

Կենդանի օրգանիզմների կյանքը բնության մեջ պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։

Այդ պատճառով էլ օրգանիզմների և նրանց շրջակա միջավայրի միջև առաջանում են բազմազան փոխադարձ կապեր և ներգործություններ: Կենդանի օրգանիզմը փոխհարաբերությունների մեջ է մտնում շրջակա բնության հետ: Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև ստեղծվում է հարաբերությունների կայուն համակարգ:

արցեր՝

  1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրը:

Բույսերը և կենդանիները , ինչպես նաև սնկերն ու բակտերիաները Երկրի վրա զբաղեցնում են իրենց կենսագործունեության հաար նպաստավոր տարբեր միջավայրեր։

Այդ միջավայրերն են ՝ ջրային, օդացամաքային, հողային, օրգանիզմային։

  1. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է այս կամ այն կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։

  1. Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:

Կենդանի օրգանիզմները կարող են ապրել միայն այնտեղ, որտեղ նրանք կյանքի և կենսագործունեության համարկան բարենպաստ պայմաններ։ Շրջական միջավայրի գործոնները, որոնցից կախված է կենդանի օրգանիզմների կյանքը, կոչվում են միջավայրի գործոններ կամ էկոլոգիական գործոններ։

Տարբերվում են էկոլոգիական գործոնների երեք խումբ՝ անկենդան բնության գործոններ, կենդանի բնության գործոններ, մարդկային գբործոններ։

  1. Ինչպե՞ս է խոնավությունը ազդում կենդանի օրգանիզմների վրա:

Խոնավ ությունը անհրաժեշտ է օդացամաքային միջավայրում ապրող համարյա բոլոր բարձրակարգ բույսերի համար։ Այստեղ բնական պայմանները տարբեր են, անտառները, մարգագետինները, տափաստանները, այգիներն ու դաշտերը բնորոշվում են իրենց յուրահատուկ կենսաբազմազանությամբ։ Այս միջավայրում առատ են օդը և լույսը։

  1. Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:

Միայն լույսի ազդեցության տակ , կանաչ բույսերը կարող են ստեղծել օրգաանական նյութեր։

Posted in Բնագիտություն

Անսեռ և սեռական բազմացում

Բազմացումը կարող է լինել անսեռ կամ սեռական: Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է:
Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր՝ իրար նման օրգանիզմներ:

Սեռական բազմացմանը մասնակցում են երկու օրգանիզմ: Սեռական բազմացման ժամանակ առաջանում են մասնագիտացված սեռական բջիջներ՝ գամետներ:
Ծաղկավոր բույսերի սեռական բազմացման օրգանը ծաղիկն է, իսկ վարսանդը և առէջները նրա գլխավոր մասերն են: Որպեսզի ծաղկից առաջանա սերմերով պտուղ, անհրաժեշտ է, որ տեղի ունենա փոշոտում:

Հարցեր`

1. Պատրաստել տեսանյութ անսեռ և սեռական բազմացման մասին:

2. Ի՞նչ է բազմացումը:

Բաազմացումը դա կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է, որի միջոցով կենդանի օրգանիզմները վերարտադրում են իրենց նմաններին, որի շնորհիվ կյանքը շարունակվում է սերնդեսերունդ։

3. Որո՞նք են անսեռ և սեռական բազմացումը:

Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր իրար նման օրգանիզմներ։

Սեռական բազմացմանը մասնակցում են երկու օրգանիզմ; Սեռական բազմացման ժամանակ առաջանում են մասնագիտացված սեռական բջիջներ՝ գամետներ։

4. Անսեռ բազմացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Անսեռ բազմացման ամենապարզ ձևը կիսումն է, երբ մայրական օրգանիզմը բաժանվում է հավասար մասերի։

5. Ի՞նչ է սպորը:

Անսեռ բազմացման եղանակներից է բնության մեջ լայն տարածում ունեցող սպորագոյացումը։ Սպորագոյացման ընթացքում մայրական օրգանիզմում առաջանում են հատուկ բջիջներ՝ սպորներ։ Սպորը շատ ամուր թաղանթ ունեցող բջիջ է, որը բարենպաստ պայմաններում ծլում է ՝ առաջացնելով նոր օրգանիզմ։ Սպորագոյացմամբ բազմանում են ջրիմուռները, սնկերը, մամուռները, պտերները։

6. Ի՞նչ է փոշոտումը:

Որպեսզի ծաղկից առաջանա սերմերով պտուղ անհրաժեշտ է , որ տեղի ունենա փոշոտում։ Փոշոտումը տեղի է ունենում, երբ փոշեհատիկը քամու կամ միջատների միջոցով տեղափոխվում է վարսանդի սպիի վրա։