Posted in Քիմիա 7

Ատոմի զանգված

Բոլոր քիմիական տարրերի ատոմները ունեն շատ փոքր զանգված։ Որոշ ֆիզիկոսներ կարողացել են չափել մի շարք քիմիական տարրերի ատոմային զանգվածները, սակայն դրանք շատ փոքր թվեր են։

Օրինակ՝ ածխածին քիմիական տարրի (քիմիական նշանը՝ C, ատոմային թիվն է՝ 6) հարաբերական ատոմային զանգված C = 0,000 000 000 000 000 000 000 012 գ։ Քանի որ այս թիվը շատ փոքր է դժվար է նրանով հաշվարկներ կատարել և կիրառության մեջ է դրվել Հարաբերական ատոմային զանգված մեծությունը, որը ցույց է տալիս թե տվյալ տարրը (Ածխածին), քանի անգամ է մեծ ջրածնի հարաբերական ատոմային զանգվածից (Ar)։

Հարաբերական ատոմային զանգվածի չափման մեծությունը ջրածնի Հարաբերական ատոմային զանգվածն է, որը հավասար է 1-ի։ Քանի որ ածխածնի ատոմների զանգվածը 12 անգամ ծանր է հիդրոգենիումի ատոմների զանգվածից, հետևաբար Ar(C)=12

ՀԱՐՑԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Տվեք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը:

Տարրի հարաբերական ատոմային զանգված է կոչվում այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ որպես միավոր ընդունված ջրածնի ատոմի զանգվածից։

  1. Մեկնաբանե՛ք Ar(ֆտոր) = 19 հավասարությունը:

նշանակում է, որ ֆտորի մեկ ատոմի զանգվածը  19 անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:

  1. Հաշվե՛ք հետևյալ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի իրական զանգվածը՝ mo-ն.

ա) Ar(բոր) =11 mo(բոր)=11զ.ա.մ.  

բ) Ar(ցինկ) =65 mo(ցինկ)=65զ.ա.մ.

գ) Ar( պղինձ )=64mo(պղինձ)=64զ.ա.մ.

  1. Հաստատե՛ք հետևյալ պնդումների ճշմարտացիությունը քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգվածների վերաբերյալ.

ա) ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածից,

բ) չափողականություն չունեցող մեծություն է,

գ) ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասից,

դ) ճիշտ արժեքները տրված են պարբերական համակարգում,

Posted in Քիմիա 7

Մոլեկուլ ․ Քիմիական բանաձև

Հարցեր և վարժություններ

Սաահմանել քիմիական բանաձև հասկացությունը․

Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գռարումն է քիմիական տարերի նշաններով և ինդեքսներով։

Ի՞նչ է ինդեքսը և ե՞րբ է այն օգտագործվում․

Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիական նշանից ներքև և աջ անվանվում է ինդեքս։Օգտագործվում է 1-ից ավել ատոմների ժամնակ։

Ինչ տեղեկություն է ,,հաղորում,,քիմիական բանաձևը նյութի վբ։

Քիմիական բանաձևը ցույց է տալիս․

ա) նյութի անվանումը,

բ) այդ նյութի մեկ մոլեկուլը,

գ) նյութի որակական բաղադրությունը․ որ տարերի ատոմներից է կազմված տվյալ նյութը,

դ) նյութի քանակական բաղադրություն․ ինչ զանգվածային հարաբերությամբ են տարերը միացած։

Լրացրեք բաց թողած բառը․

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է , որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները։

Կարդացեք քիմիական բանաձևերն ու շարադրեք դրանցից շարադրված տեղեկությունները․

ա/ CuO - պղինձ 1 ատոմ+ թթվածին 1 ատոմ

բ/ NaOH-նատրիում 1 ատոմ + թթվածին 1 ատոմ +ջրածին 1 ատոմ

գ/ LIH- լիուցիում 1 ատոմ + ջրածին 1 ատոմ

դ/SiO2— սիլիցիում 1 ատոմ + թթվածին 2 ատոմ

Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է , որդրանց բաղադրության մեջ առկա են․

ա/ կալիում երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ- K2 S

բ/ ածխածնի մեկ ատոմ և թթվածնի մեկ ատոմ- C O

Posted in Քիմիա 7

Հարաբերական մոլեկուլային զանգված

  1. Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլային զանգվածը:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) ցույց է տալիս, թե տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը (m) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը (ջրածնի ատոմի զանգվածը՝ m, կամ ածխածնի ատոմի զանգվածի 1/12–ը), որը, ինչպես գիտեք, 0,000 000 000 000 000 000 000 001667 գ է:

2. Հաշվե՛ք P2O5, Li2O, Fe3O4, SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

Mr (P2O5) = 31 x 2 + 16 x 5 = 142

Mr (Li2O) = 7 x 2 + 16 = 30

Mr (Fe3O4) = 56 x 3 + 16 x 4 = 232

Mr (SO3) = 32 + 16 x 3 = 80

3. Հաշվե՛ք կալցիումի օքսիդի (CaO) մոլեկուլի զանգվածը (mo, գ), եթե Mr = 56:

mo (CaO) = 56 x 1,66 = 92,96

4. Նատրիումի հիդրօքսիդի մոլեկուլի զանգվածը 6,6445×10-23գ է: Որքա՞ն է այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

6,6445×10-23 : 1,66 = 40

5. Մագնեզիումի ու թթվածնի փոխազդեցությունից առաջանում է մագնեզիումի օքսիդ (MgO): Հենվելով այդ փաստի վրա՝ լրացրե՛ք աղյուսակը.

Երևույթը (Ֆիզիկակա՞ն է, թե՞ քիմիական)ԵլանյութերՎերջանյութըԵլանյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածներըՎերջանյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը
Քիմիական երևույթՄագնեզիումը և թթվածինըՄագնեզիումի օքսիդMg (Mr) = 24
O (Mr) = 16
MgO (Mr) 40

6. Գրե՛ք հետևյալ նյութերի բանաձևերը.

ա) չհանգած կիր, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածնից

CaO

բ) ծծմբաջրածին, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ ծծմբից և 2 ատոմ ջրածնից 

H2S

Գրե՛ք, թե ինչպես են կարդացվում այդ բանաձևերը.

ա) Կալցիում Օ

բ) Հաշ երկու էս

Հաշվե՛ք այդ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները

Mr (CaO) = 56

Mr (H2S) = 34

Սառույցի հալում
ա) Քիմիական գդալիկի օգնությամբ սառույցի խորանարդիկը դի՛ր ջրով լի բա­ժակի մեջ, մեկ ուրիշ խորանարդիկ էլ դի՛ր ժամապակու վրա հալվելու:
Կատարի՛ր դիտարկումներ

  1. Ո՞ր դեպքում է սառցե խորանարդիկն ավելի արագ հալվում։ Սառցե խորանարդիկը ավելի արագ է հալվում ջրով լի բաժակի մեջ։
  2. Ջրով լի բաժակի մեջ սառցե խորանարդիկն ինչո՞ւ է լողում ջրի մակերեւույթին։ 3. Ո՞ր նյութն է ավելի շատ ջերմություն պարունակում՝ ջո՞ւրը, թե՞ սառույցը։ Ավելի շատ ջերմություն է պարունակում ջուրը։
  3. Սառույցի հալվելիս ջուրը եւս սառչում է. ջերմությունն ի՞նչ ուղղությամբ է շարժ­վում՝ սառույցից դեպի ջո՞ւր, թե՞ ջրից սառույց: Շարժվում է ջրից սառույց։
  4. Սառույցի հալվելու դեպքում կարո՞ղ ենք ասել, որ պինդ նյութը հալվելիս կլա­նում է ջերմություն։ Այո, կարող ենք ասել։
  1. բ) Սառույցի հալումը կարելի է ուղեկցել նաեւ քանակական վերլուծությամբ: Ուսումնասիրենք ջերմաստիճանի փոփոխությունը սառույցի հալման ընթացքում:
    Սառցաջրի ջերմաստիճանի չափումը
    Սառնարանից հանի՛ր սառույցի խորանարդիկ, դի՛ր բաժակի մեջ: Որոշ ժամանակ անց, երբ սառույցը մասամբ հալվի, բաժակի մեջ տեղադրի՛ր ջերմաչափ եւ գրանցի՛ր ջերմաստիճանը: Մինչեւ սառույցի լրիվ հալվելը յուրաքանչյուր րոպեն մեկ չափի՛ր ջերմաստիճանը: Այնուհետեւ՝ լրիվ հալվելուց հետո, մեկ­երկու անգամ եւ՛ս չափիր ջերմաստիճանը:

  2. Պատասխանի՛ր հարցերին
    — Արդյոք փորձի համար անհրաժե՞շտ էր թորած ջուր, թե՞ կարելի էր ցանկացած աղբյուրի ջուր սառեցնել: Փորձի համար անհրաժեշտ էր ցանկացած աղբյուրի ջուր։
    — Սառույցի հալման ընթացքում արդյոք ջերմաստիճանը փոխվե՞ց, թե՞ մնաց 0 ̊C: Սառույցի հալման ընթացքում ջերմաստիճանը մնաց 00
  1. Ջրի գոլորշացումը

  2. Փորձանոթի մեջ լցրո՛ւ 2–3 մլ ջուր եւ տաքացրո՛ւ սպիր­տայրոցով։ Հեղուկը չցայտելու համար փորձանոթը պահի՛ր թեքությամբ ,տաքացրո՛ւ հեղուկի նախ վերին մասը, ապա սպիրտայրոցը տեղաշարժի՛ր վերեւ ներքեւ այնպես, որ ջուրը տաքանա հավասարապես։
    Որոշ ժամանակ անց փորձանոթից դուրս է գալիս շոգի, որը գոլորշու վերածված ջրի եւ հեղուկի մանրագույն կաթիլների խառնուրդ է։ Անոթի վերին պատերին հայտնվում են ջրի կաթիլներ։

Բացատրի՛ր


◌ Ինչո՞ւ գոյացան այդ կաթիլները։ Կաթիլները գոյացան ջրի գոլորշիացման հետևանքով։
◌ Ի՞նչ ֆիզիկական երեւույթներ տեղի ունեցան փորձի ընթացքում։ 

Ջրի գոլորշիացում։

◌ Ո՞ր ջերմաստիճանում է եռում ջուրը։ 

1000C

Posted in Քիմիա 7

Բանավոր Քննարկման հարցեր

  1. Ի՞նչ բնական գիտություններ գիտես:

Ֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն

  1. Ի՞նչ է ուսումնասիում քիմիան:

Քիմիան ուսումնասիրում է մեզ շրջապատող բնությունը և օգնում է մարդկանց ճիշտ ապրել այս աշխարհում, բնությունից ստանալ անհրաժեշտը՝ ինչքան հնարավոր է քիչ վնասելով բնությանը։

  1. Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:

մեզ շրջապատող ցանկացած մարմին որն ունի քաշ և ծավալ ֆիզիկական մարմին է։

  1. Ի՞նչ է նյութ : 

Այն ինչից կազմված են ֆիզիկական մարմինները՝ մեզ շրջապատող առարկաները, կոչվում է նյութ։

  1. Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից/ մոլեկուլ, ատոմ, իոն/։

  1. Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ:

Այն նյութերը որոնք պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ, կոչվում են խառնուրդներ

  1. Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես:

Խառնուրդների հատուկ տեսակ են լուծույթնները

  1. Ի՞նչ է երևույթը:

Մեզ շրջապատող աշխարհում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն անվանում են երևույթ ։

  1. Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:

Երևույթները, որոնց ընթացքում փոխվում են առարկայի ձևը կամ չափսը, նյութի ագրեգատային վիճակը կամ խտությունը, բայց նյութի բաղադրության և կառուցվածքի փոփոխություններ տեղի չեն ունենում , այսինքն նոր նյութեր չեն առաջանում, անվանում են ֆիզիկական։

  1. Ո՞ր երևույթն է կոչվում  քիմիական:

Երևույթները, որոնց ընթացքում փոխվում է նյութի բաղադրությունը, նյութերը մեկը մյուսին են փոխարկվում, այսինքննոր նյութեր են առաջանում, անվանում են քիմիական նյութեր, կամ քիմիական ռեակցիաներ։

  1. Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:

ջերմության կլանվելը կամ անջատվելը, հոտի հայտնվելը, գույնի փոփոխվելը, նստվածքի առաջանալը, գազի անջատվելը։

  1. Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի  սկսվելու պայմանները:

Ռեակցիաները կարող են ուղեկցվել ինչպես էներգիայի անջատումով, այնպես էլ կլանումով։ Օրնակ եթե երկաթը պահենք խոնավ պայմաններում , այն կսկսվի ժանգոտվել։

  1. Ասա՛  նյութի ֆիզիկական հատկությունները:

Նյութերի Ֆիզիկական հատկություններից են օրինակ, ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, էլեկտրահաղորդականությունը, ջերմահաղորդականությունը, մագնիսական հատկությունը, ամրությունը ( պինդ նյութի դեպքում):

  1. Ի՞նչ է ատոմը:

 Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներ են;

  1. Ի՞նչ է քիմիական տարրը:

Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է։

  1. Ո՞ր նութերն են կոչվում պարզ:

Այն նյութերը որոնք կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից, կոչվում են պարզ նյութեր։

  1. Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես:

օրինակ՝ ծծումբ պարզ նյութը կազմված է ծծումբ քիմիական տարրի ատոմներից, երկաթ պարզ նյութը՝ երկաթ քիմիական տարի ատոմներից։

  1. Ո՞ր նութերն են կոչվում բարդ:

Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից։

 
Posted in Քիմիա 7

Քիմիաի Իքնաստուգում

)Ի՞նչ անվանում են ստացել բնությունն ուսումնասիրող գիտությունները.

  1. պատմական
  2. հումանիտար
  3. բնագիտական
  4. իրավագիտական

2)Ո՞ր շարքում են թվարկված միայն ֆիզիկական մարմիններ.

  1. գիրք, մեխ, ալյումին
  2. սեղան, գրիչ, տետր
  3. երկաթ, բաժակ, ոսկի
  4. քացախ, դույլ, աղ

3)Թվարկված երևույթներից ո՞րը ֆիզիկական չէ.

  1. ճոճանակի շարժումը
  2. փայտի այրումը
  3. մեքենայի ընթացքը
  4. երկրագնդի պտույտը արեգակի շուրջ

4)Ո՞ր մարմինը չի կարելի պատրաստել փայտանյութից.

  1. գիրք
  2. տուփ
  3. մեքենայի շարժիչ
  4. դուռ

6)Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք. 

ա) քարը՝ ավազի,

բ) թթվածինը՝ օզոնի, 

գ) սառույցը՝ գոլորշու։

Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել։

  1. Սահմանեք ֆիզիկական երևույթ . հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:

Այն երևույթները, որոնց ժամանակ նոր նյութը չեն առաջանում, այլ կարող է փոխվել ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը։

2. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).

սառույցի հալվելը կամ ջրի գոլորշիանալը դրանք մեկ նյութի տարբեր վիճակներ են։

ա) սառույցի հալվելը 

բ) ջրի գոլորշիանալը

գ) պղնձի սևանալը տաքացնելիս

դ) բաժակի կոտրվելը

  1. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:

Քիմիական երևույթները այն երևույթներն են, որոնց ընթացքում առաջանում են նոր նյութեր:

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).

ա) ջրի եռալը

բ) արծաթե զարդի սևանալը

գ) երկաթի ժանգոտվելը

դ) կաթի թթվելը

  1. Թվարկեք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերեք օրինակներ:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներ են՝ ջերմության կլանում կամ անջատում, հոտի համի փոփոխություն, նստվածքի առաջացում կամ անհետացում։

Օրինակ նավթի վերամշակումից կարող է առաջանալ մեկ այլ նյութ՝ բենզին կամ կերոսին

օրինակ երկաթ կոռոզիայի ենթարկվելուց հետո առաջանում է նոր նյութ ՝ ժանգ

  1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները։

Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:

Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը մանրացնում են, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:

Posted in Քիմիա 7

Հարաբերական մոլեկուլային զանգված։ Հարաբերական մոլեկուլային զանգվածի հաշվումը։

  1. Հարաբերական մոլեկուլային զանգվածըցույց է տալիս թե տվյալ նյութի մեկմոլեկուլի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը։
  2. Mr=P2 O5 =31×2+16×5= 62+80=142 , Mr= Li2O= 7×2+16= 14+16=30, Mr=Fe3O4 = 56×3+16×4=168+64=232 Mr=SO3=33+16×3=48+33=81
Posted in Քիմիա 7

Մետաղական և ոչ մետաղական տարրեր և պարզ նյութեր

1.Պինդ մետաղական պարզ նյութեր են՝ երկաթը, ցինկը, ալյումինը, պղինձը, արծաթը, ոսկին

հեղուկ մետաղական պարզ նյութ է սնդիկը

2. Գազային, հեղուկ և ոչ մետաղական պարզ նյութերն են՝

Թթվածինը, ազոտը, ածխածինը, ծծումբը, ֆոսֆորը,

հեղուկ ոչ մետաղական պարզ նյութը բրոմն է ,

3

Քիմիական տարրն ատոմի որոշակի տեսակ է, որը բնութագրող մեծություններն են՝ ատոմի զանգվածը, շառավիղը, կառուցվածքը և ատոմային համարը։

4Որ զույգի նյութերն են նույն տարրի ալոտրոպ ձևափոխություններ՝

թուջ և պողպատ

5 Հիմնականում որ տարրերից է կազմված երկրի կեղևը՝

երկրի կեղևը կազմվածէ թթվածին տարրից, սիլիցիումից, ալյումինից, երկաթից, նատրիումից, կալիումից, և ջրածնից։

6 Բնածին արծաթի ամենամեծ կտորն ունի 13,5 տոննա զանգված։ 20գրամ զանգված ունեցող քանի ապարանջան կարելի է պատրաստել այդկտորից։

13,5 տոննան=13.500.000գրամ զանգված, եթե բաժանենք 20 , ապա կունենանք 675000 հատ ապարանջան;

Posted in Քիմիա 7

Քիմիական տարրերի նշանները

  1. Ով՞ և երբ՞ է առաջարկել մինչև այսօր օգտագործվող քիմիական նշանները։

1814թ. Ի. Բերցելիուսը առաջարկել է տարբեր քիմիական տարրերը նշանակել հուներեն կամ լատիներեն տառերով:

2. Ի՞նչ սկզբունքով են կազմվում քիմիական տարրերի նշանները՝ բերել օրինակներ։

Որպես քիմիական նշան բերցելուսի առաջարկությամբ հիմնականում ընդունվել է քիմիական տարրի լատինական կամ հունական անվանումների սկզբնատառերը՝ գլխատառերովգրված։ Եթե մի քանի տարրերի սկզբնատառերը նույնն են, ապա Բերցելուսի առաջարկով առաջին տառի մոտ փոքրատառով գրվում է հաջորդ տառերից որևէ մեկը, օրինակ՝ կալցիում(Calcium) Ca, պղինձ(Cuprum) Cu, կոբալտ( Cobaltum)` CO:

3. Ի՞նչ ծագում ունեն քիմիական տարրերի անունները։

Որոշ տարրերի անուններն ստացել են ի պատիվ տարբեր պետությունների, օրին ակ՝ գալիումը Ֆրանսիայի հին անունն է, գերմանիումը՝ Գերմանիայի, իսկ պոլոնիում Լեհաստանի պատվին է տրվել, ռութենիումը Ռուսաստանի լատինական, անվանումն է։ Քիմիական տարրերի անուններով անմահացել են նաև մեծ գիտնականների անունները՝ Կյուրիում, Ֆերմիում, Էյնշտեյնիում, Մենդելևիում, Նոբելիում։

4. Քիմիական տարրի որ բնութագրերն են արտահայտում քիմիական նշանը։

Քիմիական նշանը արտահայտում է այն նյութը կամ նյութերը որից կազմված է այդ տարրը:

5. Լրացրեք բաց թողած բառերը ։N քիմիական նշանաը նշանակում է , որ դա տարրն է, ընդ որում ատոմն է ։

Posted in Քիմիա 7

 Ատոմ ։ Քիմիական տարր։ Պարզ և բարդ նյութեր

  1. Հույն փիլիսոփա Դեմոկրիտոսը եզրակացրել է ՝ բ ոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից , որոնց անվանեցին ատոմներ։ Ատոմոս բառը թարքմանաբար նշանակում է անբաժանելի։ Ատոմ բառը զուտ պատմական է։ 20-րդ դարի ֆիզիկոսները ապացուցել են , որ ատոմը ֆիզիկական ճանապարհով կարելի է բաժանել տարրական մասնիկների և ստանալ ատոմային էներգիա։
  2. Քիմիական փոխարկում կարելի է կատարել սառույցը գոլորշու վերածելով։
  3. Պարզ նյութեր են ազոտը, պղինձը
  4. Քիմիական տարրը միա տեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է։
  5. Պարզ նյութ՝ բ/մեխը պատրաստված է երկաթից, դ/մատիտի գրաձողը՝ գրաֆիտը, կազմված է ածխածին տարրի ատոմներից, բարդ նյութ՝ ա/ջուրը կազմված է ջրածին և թթվածին տարրերի ատոմներից, գ/ածխաթթու գազը կազմված է ածխածին և թթվածին տարրերի ատոմներից, ե/ շաքարը կազմված է ածխածին, թթվածին և ջրածին տարրերի ատոմներից։
  6. թթվածին-ջրածին-ածխածին։
Posted in Քիմիա 7

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

  1. Երևույթները, որոնց ընթացքում փոխվում են առարկայի ձև կամ չափսը, նյութի ագրեգատային վիճակը կամ խտությունը, բայց նյութի բաղադրության և կառուցվացքի փոփոխություններ տեղի չեն ունենում, այսինքն նոր նյութեր չեն առաջանում, անվանում են ֆիզիկական։
  2. Ֆիզիկական երևույթ են՝ ա/ սառույցի հալվելը, բ/ ջրի գոլորշիանալը, դ/բաժակի կոտրվելը։
  3. Երևույթները որոնց ընթացքում փոխվում է նյութի բաղադրությունը, նյութերը մեկը մյուսի են փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր են առաջանում , անվանում են քիմիական երևույթներ կամ ռեակցիաներ։
  4. Քիմիական երևույներ են՝ բ/ արծաթե սևանալ գ/ երկաթի ժանգոտվել դ/կաթի թթվել։
  5. Քիմիական ռեակցիաների ընթանալու հիմնական հատկանիշներն են՝ 1/ ջերմության կլանվելը, կամ անջատվելը, 2/հոտի հայտնվելը, 3/ գույնի փոփոխվելը, 4/ նստվածքի առաջանալը, 5/ գազի անջատվելը։