Posted in Մաթեմատիկա առանց բանաձևերի 7

Դաս 11։ Մաթեմատիկական ռեբուսներ

  1. 1+7=8
  2. 9-5=4
  3. 19+6=25
  4. 24-12=12
  5. 3×4=12
  6. 8:4=2
  7. 3+4=7 2+1=3
  8. 6-4=2 1+6=7 9-1=8
  9. 5+4=9
  10. 22+4=24
  11. 7+7=14
  12. 19+1=20
  13. 10-1=9
  14. 99+1=100
  15. 98+7=105
  16. 13+4=17
  17. 98+8=106
  18. 97+6=103
  19. 57-15=42

33. 1000-999=1

34. 3372+4452=7824

35. 6977-1345=5632

36. 2728+1548=4276

37. 7612-5460=2152

38. 6750-3894-2856

39. 7589+8418=16007

40. 7029+3906=3123

41. 4442+98849=103291

42. 37804+3751=41555

43. 10240+39795=50035

44. 54473-38324-16149

Posted in Պատմություն 7

Հայաստանը և Պարսկա-Բյուզանդական մրցակցությունը 6-րդ դարում

  • Ներկայացնել Դվինի երկու եկեղեցական ժողովները

Դվինի առաջին եկեղեցական ժողով, 506 թվականին Մարզպանական Հայաստանի մայրաքաղաք Դվինում Բաբկեն Ա Ոթմսեցի կաթողիկոսի գլխավորությամբ հրավիրվեց ազգային-եկեղեցական ժողով։ Քննարկվել են դավանական խնդիրներ, մասնավորապես նեստորականությանը և քաղկեդոնականությանը առնչվող հարցեր քննելու, նրանց հանդեպ Հայ եկեղեցու դիրքորոշումը պարզելու նպատակով։

Դվինի երկրորդ եկեղեցական ժողով 554 թվականի մարտի 29-ին Մարզպանական Հայաստանի մայրաքաղաք Դվինում ապագա կաթողիկոս Հովհաննես Գաբեղենացու գլխավորությամբ հրավիրված ազգային-եկեղեցական ժողով։ Գումարվել է «հակառակ ժողովոյն Քաղկեդոնի»՝ Ծաղկազարդի օրը, կաթողիկոս Ներսես Բ Բագրևանդցու օրոք, պարսից Խոսրով (531-578) արքայի 24-րդ և բյուզանդական Հուստինիանոս (527-565) կայսրի 14-րդ տարում։

  • Քաղկեդոնի չորրորդ տիեզերաժողով

Քաղկեդոնի ժողով, 451 թ. հոկտեմբերի 8-ից առ նոյեմբերի 1-ը տեղի ունեցած եկեղեցական ժողով, որը հրավիրվել է Կոստանդնուպոլսից ոչ հեռու գտնվող Քաղկեդոն քաղաքում (ներկայումս Ստամբուլի արվարձաններից մեկն է) Բյուզանդիայի կայսր Մարկիանոսի կողմից Լևոն Բ պապի համաձայնությամբ՝ Եվտիքեսի ուսմունքը քննելու և Քրիստոսի բնության մասին վեճերին լուծում տալու նպատակով։ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից Քաղկեդոնի ժողովը ճանաչվում է որպես տիեզերական։ Հայ առաքելական եկեղեցին, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակած քրիստոսաբանական բանաձևը, որի հիմքում դրված է Լևոն պապի տումարը։

  • Ինչ հետևանքներ ունեցան Հուստինիանոսի վերափոխությունները Հայաստանի համար

Հուստինիանոս I-ի ( 527-565 ) օրոք: Բյուզանդական Հայաստանի վարչական շրջանի վերաձևման արդյունքում ստեղծվեցին չորս վարչական միավորներ’ Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք նահանգները: Վերացվեցին հայ նախարարների ինքնավարությունը, արտոնություններն ու սեփական զորք ունենալու ժառանգական իրավունքը: Անհամեմատ ավելի էական և նշանակություն ուներ ժառանգական իրավունքին վերաբերող օրենքը, որով վնասվում էր նաև նախարարական համակարգը: Համաձայն բյուզանդական օրենքի ժառանգությունը պետք է բաժանվեր թե արական, թե իգական սեռի երեխաների միջև: Այսպես մեծ կալվածքները, որոնք հայ ազնվական ընտանիքների հզոր հիմքն էին, ավագ որդու կողմից ժառանգվելու և անձեռնմխելի մնալու փոխարեն արագորեն մասնատվեցին:

  • Ովքեր էին նեստորականները,ինչ է նեստորականություն

Նեստորականությունը, քրիստոնեական ուսմունք է, որը դատապարտվել է որպես հերետիկոսական 431 թ. Եփեսոսի ժողովում։ Ուսմունքը ստացել է իր անունը 428 — 431 թթ. Կ.Պոլսի պատրիարք Նեստորից։ Ուսմունքը, որը դավանում էր Նեստորը հանդիսանում էր նաև Անտիոքի աստվածաբանական դպրոցի դավանանքը։

Նեստորականությունը ճանաչում է Քրիստոսի մեջ երկու բնություն և երկու դեմք։ Քրիստոսի մի գործողությունները (Մարիամից ծնվելը, չարչարվելը, խաչի վրա մահը) նեստորականությունը վերագրում է նրա մարդկային, իսկ ուրիշները (հրաշքներ գործելը, գերբնական գործողությունները)՝ նրա աստվածային դեմքին։

Քանի որ ըստ նեստորականության Մարիամից ծնունդը վերաբերվում է միայն Քրիստոսի մարդկային դեմքին, բայց ոչ նրա աստվածությանը, Մարիամի նկատմամբ «Աստվածածին» եզրը մերժվում է։ Նեստորականությունն ընդգծում է մարդկանց փրկության համար Քրիստոսի ամբողջ կյանքի, այլ ոչ թե միայն նրա մահվան և հարության կարևորությունը, թեև ընդունում է դրանց կուլմինացիոն նշանակությունը։ Հատկապես շեշտվում է Քրիստոսի՝ որպես մարդու սխրանքների կարևորությունը։

  • Երբ է տեղի ունեցել պարսկա-բյուզանդական պատերազմը

Բյուզանդա-սասանյան պատերազմ 602-628, վերջին և ամենաքայքայիչ պատերազմն էր Բյուզանդական կայսրության (Արևելահռոմեական կայսրություն) և Սասանյան Պարսկաստանի միջև։ Երկու կայսրությունների միջև տեղի ունեցած վերջին պատերազմը տևել էր մոտ 20 տարի և ավարտվել 591 թվականին, երբ բյուզանդական կայսր Մորիկը օգնեց Խոսրով II Սասանյանին գահ բարձրանալ։ 602 թվականին Մորիկը սպանվեց ապագա կայսր Փոկասի կողմից հեղաշրջման արդյունքում։ Խոսրովը, պատճառաբանելով իր դաշնակցի սպանությունը, պատերազմ հայտարարեց Բյուզանդական կայսրությանը։ Պատերազմը շարունակվեց շուրջ 3 տասնամյակ և ընդգրկեց գրեթե ողջ Մերձավոր Արևելքը. ռազմական գործողությունները տեղի էին ունենում Փոքր Ասիայում, Եգիպտոսում Լևանտում, Միջագետքում, Կովկասում, Հայկական լեռնաշխարհում և նույնիսկ Կոստանդնուպոլսի պատերի մերձակայքում։

Չնայած պատերազմի առաջին փուլում (602-622) պարսիկներին հաջողվեց համեմատաբր հեշտությամբ գրավել Լևանտը, Եգիպտոսը, Հայկական լեռնաշխարհի մեծ մասը և Փոքր Ասիայի որոշ հատվածներ, հայազգի կայսր Հերակլիոսի գահ բարձրանալը 610 թվականին վերջիվերջո բերեց պարսիկների պարտությանը։

Posted in Երկրաչափություն 7

Ինքնուրույն աշխատանք

Նոյեմբերի 29

Ինքնուրույն աշխատանք

Կրկնողության հարցեր

  1. Բացատրեք, թե որ պատկերն է կոչվում եռանկյուն: Գծագրեք եռանկյուն և ցույց տվեք նրա կողմերը, գագաթները և անկ- յունները: Ի՞նչ է եռանկյան պարագիծը:

ուղղի վրա չգտնվող երեք կետերը և դրանք իրար հետ միացնող հատվածները կոչվում են եռանկյուն։ այստեղ նշված երեք կետերը դրանք եռանկյան գագաթներն են, կողմերն են՝ AB, BC, CA Եռանկյան անկյուններն են ^BAC, ^ABC, ^BCA

Եռանկյան երեք կողմերի երկարությունների գումարը կոչվում է եռանկյան պարագիծ։

  1. Ո՞ր եռանկյուններն են կոչվում հավասար:

Եռանկյունները կոչվում է հավասար, եթե դրանք վերադասավորելիս համընկնում են ։

  1. Ձևակերպեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշն արտահայտող թեորեմը։

Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանց կազմած անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանց կազմած անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են։

  1. Բացատրեք, թե որ հատվածն է կոչվում տրված կետից տրված ուղղին տարված ուղղահայաց։

  1. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան միջնագիծ: Եռանկյունը քանի՞ միջնագիծ ունի:

Եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի միջնակետին միացնող հատվածը կոչվում է միջնագիծ։ Յուրաքանչյուր եռանկյուն կարող է ունենալ երեք մ իջնագիծ։

  1. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան կիսորդ։ Եռանկյունը քանի՞ կիսորդ ունի:

եռանկյան անկյան կիսորդի այն հատվածը , որը եռանկյան գագաթը միացնում է հանդիպակաց կողմին կոչվում է եռանկյան կիսորդ։ Եռանկյունը կարող է ունենալ երեք կիսորդ։

  1. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան բարձրություն: Եռանկյունը քանի՞ բարձրություն ունի:

Եռանկյան գագաաթից հանդիպակաց կողմն ընդգրկող ուղղին տարված ուղղահայացը կոչվում է եռանկյան բարձրություն։ յուրաքանչյուր եռանկյուն ունի երեք բարձրություն։

  1. Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարասրուն: Ինչպե՞ս են կոչվում նրա կողմերը։

Եռանկյուն, որի երկուկողմերը հավասար են կոչվում է հավասարասրուն եռանկյուն։ նրա կողմերը կոչվում են սրունքներ։

  1. Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարակողմ։

Այն եռանկյունը , որի բոլոր կողմերը իրրհավասար են , կոչվում է հավասարակողմ եռանկյուն։

  1. Ապացուցեք, որ հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են:

Ենթադրեն АD -ն, BAC հավասարասրուն եռանկյան կիսորդն է , տեսանք երկու եռանկյուններ՝ ADC և ADB: Ըստ պայմանի АC=AB, իսկ AD-ն նրանց ընդհանուր կողմն է ՝ ^Y=^Б քանի որ АD նրանց կիսորդն է։ Ըստ եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի ADC և ADB հավասար եռանկյուններ են , այսինքն հավասար է հավասարասրուն եռանկյան հիմքին առնթեր անկյունները(^C=^B):

  1. Ձևակերպեք և ապացուցեք թեորեմ՝ հավասարասրուն եռանկյան կիսորդի մասին:

Posted in Русский язык 7

 КРИШТИАНУ РОНАЛДУ

Дополнительное задание

Криштиану Роналду (полное имя: Криштиану Роналду душ Сантуш Авейру) – величайший игрок современного футбола, выступавший за клубы «Спортинг» (Португалия), «Манчестер Юнайтед» (Англия), «Реал Мадрид» (Испания), «Ювентус» (Италия), за сборную команду Португалии, установивший не один десяток рекордов.

В его послужном списке множество кpасивейшиx голов, наград и титулов. Среди них – победа в Чемпионате Европы, в Лиге наций УЕФА, рекордные пять побед в Лиге чемпионов, а также пять наград лучшему футболисту года в Европе «Золотой мяч» и четыре приза наилучшему нападающему еврочемпионатов «Золотая бутса». Харизматичный, талантливый и привлекательный внешне форвард многими специалистами признан самым одаренным и разносторонним футболистом в мире. Он невероятно техничен, быстр, умен и вынослив, обладает уникальным ударом со штрафных, способен одинаково безупречно забивать мяч в ворота соперника как правой, так и левой ногой и мастерски бьет с любой точки поля. Заслуги лидера сборной Португалии перед страной отмечены национальным рыцарским орденом Инфанта дона Энрике и Орденом Заслуг. В родном городе Ронни (как называют футбольную звезду фанаты) появились музей ему имени и памятник высотой более трех метров.

Имя знаменитого соотечественника ученые Лиссабонского университета увековечили даже на небосклоне, назвав в его честь новую открытую галактику CR7. Имя спортсмена-универсала носит также аэропорт острова Мадейры, где установлен один из двух его бронзовых бюстов (тот, который пользователи сети сочли очень несуразным и создали множество интернет-мемов). Второй выставлен в музее «Реал Мадрид»

Будущая суперзвезда мирового футбола появилась на свет 5 февраля 1985 года в Фуншале, портовом городе острова Мадейры, известного как родина вина «Мадера». Отец мальчика, Жозе Диниш Авейру, занимал должность менеджера по экипировке в местном ФК «Андоринья» («Ласточки»). Мама, Мария Долореш душ Сантуш Авей, работала поваром и уборщицей. Родные уже воспитывали троих детей-погодок: дочь Эльму (1974), сына Угу (1975) и младшую дочь Лилиану Катиу (1976). Семья жила скромно в небольшом доме с видом на океан. Все четверо детей делили в нем одну комнату. Именем «Роналду», которое иногда ошибочно принимают за фамилию (на самом деле фамилия футболиста Авейру), было дополнено первое имя будущего футбольного вундеркинда. Футболист получил второе имя в честь любимого киноактера отца – Рональда Рейгана, на тот момент уже не актера, а президента США. Форвард с теплотой вспоминал свои далеко не простые детские годы. Родители много работали и старались, чтобы дети получали все необходимое и ни в чем не нуждались. Хотя, с горечью признавал футболист, отец практически каждый день был пьян. С ним сложно было общаться.

Но самым дорогим из всех подарков, ставшим реликвией семьи, по сей день для Роналду остается футбольный мяч, полученный от папы, когда мальчик едва научился ходить. Жозе много лет страдал алкогольной зависимостью и рано, в 52 года, умер, не успев увидеть всех выдающихся спортивных успехов сына. Будущее младшего сына во многом предопределила работа отца в футбольном клубе. Он приобщил его к замечательной игре прямо с рождения, попросив стать крестным отцом малыша капитана команды «Андоринья» Фернао Соузу. Мальчик с раннего возраста не расставался с подарком отца и оттачивал мастерство на улочках городской окраины Санту Антониу. Постоянно упражняясь с мячом и став лучшим футболистом среди друзей, он получил прозвище «Клюйверт» от имени легендарного нидерландского игрока. Мама замечала в сыне множество природных задатков. К примеру, он имел хорошую основу в виде легкости, красивой внешности и гибкости, чтобы стать прекрасным танцором или гимнастом, обладал приятным голосом и мог добиться успехов на музыкальном поприще. Но она видела, как увлеченно он гоняет мяч и согласилась, чтобы отец записал его в 6 лет в футбольную секцию при своем клубе. «Андоринья», первый ФК в карьере Криштиану Роналдо (второй слева во втором ряду) Парнишка знал о важности в футболе не только личных навыков, но и отношений в коллективе, умения находить на поле взаимопонимание с партнерами, и с удовольствием посещал тренировки. С первых же дней его отличало от других ребят упорство, блестящее владение мячом, высокая скорость и страстное желание выигрывать.

В 1995 в жизни Криштиану произошел первый трансфер. Его у «Ласточек» его купил ведущий клуб острова «Насьонал», заплативший за переход будущей звезды мирового футбола несколькими мячами, двухгодичным комплектом бутс и формы. Перекупить 10-летнего самородка хотел еще и другой городской профессиональный ФК, «Маритиму», но предпочтение было отдано «Насьоналю», куда перешел и его крестный отец.

В новой команде шустрый, худенький и бесстрашный Роналду стремительно рос в мастерстве. Тренеры выставляли талантливого подопечного на игры со старшими соперниками, что заставляло его быстро прогрессировать, учиться думать и молниеносно реагировать на ситуации. Его прозвали «Абелинья» («Пчелка») – за трудолюбие и скоростные, словно на крыльях, перемещения по полю. К двенадцати годам он уже был признан лучшим футболистом Мадейры.

Posted in Русский язык 7

Проект «Мое будущее в моих руках»

Прочитайте текст и ответьте на вопросы после него:

Притча «Сосуд»

Как-то один мудрец, стоя перед своими учениками, взял большой стеклянный сосуд и наполнил его до краев большими камнями. Проделав это, он спросил учеников, полон ли сосуд. Все подтвердили – да, полон.

Тогда мудрец взял коробку с мелкими камушками, высыпал ее в сосуд и несколько раз легонько встряхнул его. Камушки раскатились в промежутки между большими камнями и заполнили их. После этого мудрец снова спросил учеников, полон ли сосуд теперь. Они снова подтвердили – полон.
   И наконец мудрец взял со стола коробку с песком и высыпал его в сосуд. Песок, конечно же, заполнил последние промежутки между камнями.

 — Теперь, — обратился мудрец к ученикам, я хотел бы, чтобы вы смогли увидеть в этом сосуде свою жизнь.

Крупные камни олицетворяют важные вещи в жизни: ваш путь, ваша вера, ваша семья, ваши друзья, ваше здоровье

Мелкие камушки представляют менее важные вещи.

Песок – это жизненные мелочи, повседневная суета.

Если вы наполните ваш сосуд вначале песком, то уже не останется места для более крупных камней. Так же и в жизни: если вы всю вашу энергию израсходуете на мелкие поступки, то для больших уже ничего не останется.

Вопросы:

О чем представленная притча?

Притча о том, что самым главным в жизни человека должна быть его семья, здоровье, вера и мир на родине, остальное — непостоянные ценности.

Согласны ли вы со словами старика? Почему?

Да, я согласен со стариком, потому что со временем люди получают комфортные условия жизни, достаток и забывают о важных жизненных ценностях.

Какие выводы вы сделали для себя, прочитав притчу?

Я понял, что то, что у меня есть, хороший телефон, дорогая одежда, это не важные ценности в моей жизни.

Какие жизненные ценности для вас наиболее важны? Почему?

Самое главное для меня – моя семья, безопасность моей Родины, единство моего народа.

Как вы думаете, можно ли знать будущее на 100% ?

Никто в этой жизни не может сказать, что будет с нами в будущем.

Кто оказывает главное влияние на наше будущее?

На мой взгляд, основное влияние на будущее оставляют технологии, которые развиваются изо дня в день.

Задание:

Напишите сочинение (10 предложений) на тему «Каким я вижу себя через 5 лет».

Posted in Русский язык 7

Каким я вижу себя через 5 лет

Поскольку я очень люблю футбол, свое будущее вижу в одном из известных футбольных клубов и понимаю, что для достижения своей мечты мне придется много работать и тренироваться. В жизни никому не удавалось легко добиться той славы, о которой он мечтал.Мне хотелось бы как армянский спортсмен отстаивать честь своей Родины в известных клубах мира.

Posted in Հայոց լեզու 7

Առաջադրանքներ գոյականից, նոյեմբերի 27-30

.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

Ա.Դասագիրք-դասագրքեր, հեռագիր-հեռագրեր, արոտավայր-արոտավայրեր, լրագիր-լրագրեր, ծառաբուն-ծառաբներ, մրգաջուր-մրգաջրեր, մրջնաբույն-մրջնաբներ, ծաղկեփունջ-ծաղկեփնջեր, միջնապատ-միջնապատեր:

Բ.Վիպագիր-վիպագիրներ, մեծատուն-մեծատներ, զինակիր-զինակիրներ, ժամացույց-ժամացույցներ, կողմնացույց-կողմնացույցներ, երգահան-երգահաններ, քարահատ-քարահատներ, պատմագիր-պատմագիրներ, քանդկագործ-քանդակագործներ:

2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի-(վիճակագիր)վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահներն (անասնապահ) ու հողագործները (հողագործ):  Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն (նամակատար ) են: Հաջորդը մատուցողներն( մատուցող) ու բուժքույրերն (բուժքույր) են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները (ոստիկան), հետախույզներն (հետախույզ) ու պահակները (պահակ): Ամենից քիչ քայլում են նահանգապետներն (նահանգապետ) ու նախարարները (նախարար):

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որ շնաձկներին արյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

4. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:

Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:

Բահով էր փորել այդ հսկա փոսը:

Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:

Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:

Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:

Ցույց է տալից առարկա, որով կատարվում է գործողություն։

5. Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին:

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:    

Շատ տարիներ հետո  հասավ փնտրած ամրոցին:

Ձեռքի բաժակը տվեց հորը:

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:

ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան

6. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

Դրված են սեռական հոլովով, արտաքին և ներքին հոլովումներով։

7. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:

 Եղբայրը կամաց դուրս եկավ ու դուռը փակեց:

 -Եղբա՛յր ջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը:

 Նրա եղբայր Տիգրանը ձևացրեց, թե չի լսում:

 Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն է:

 Երկու եղբայր ունի:

 Երեխան բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի:

Պատասխանում ով, ինչ հարցին, ցույց է տալիս բառի ուղիղ ձևը, ը, ն հոդերից բացի ուրիշ վերջավորություն չունի։

8.   Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:

      Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:

      Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով:

      Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:

      Ընկերներով հավաքվել են մեկի տանը:

      Մի պատրվակով տնից դուրս եկավ:

      Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեց:

Պատասխանում է ինչով, ումով հարցերին, ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը,ստանում է ով,բ վերջավորությունները։

9. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Բ.  Ծովային մ թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:

10.  Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:
Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:

Գոյականի  ընդգծված ձևերից  ո՞րն է որոշյալ առումով դրված, ո՞րը`

 անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:

Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ  առումները: (Ինչպե՞ս է կազմվում որոշյալ առումը):

11. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ`  ն:  

Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:

Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին:  Նավն  ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:

Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:

Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:

Հետքերը տանում էին անտառ: Հետքերն  անտառ  էին տանում:

Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն  սպառնում էր  ներկաներին ու գոռգոռում:

Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:

Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:

 Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:

Ը հոդը բառին ավելանում է երբ նրան հաջորդող բառը սկսվում է բաղաձայնով

Ն հոդը բառին ավելանում է երբ նրան հաջորդող բառը սկսվում է ձայնավորով

12. Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է ը (ն) մասնիկը կոչվում հոդ(Հոդ նշանակում է կապ):

13. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են  դանիացի ապակեգործներ-:

Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիները մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:

Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարը ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

14. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) բնաջնջումը շարունավում է: Դա (կասեցնել) կասեցնել շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ) նշաններ : Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք) միտքը, որ առանց կենդանիների իրենց (կյանք) կյանքը անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) խոսք կարող են ասել այն (որորդներ) որսորդները, որոնք (զենք) զենքը փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ուժեր ու (ժամանակ) ժամանակ չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դեպք դիտելու համար:

Posted in Գրականություն 7

Վանո Սիրադեղյան,Պարտուսի գերին

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։

Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։

…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակուց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավճի պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։

— Ծածկիր, այ տղա։

Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։


Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։

— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։

Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։

Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։

— Հենրիխ, ասա րոդերը։

— Հաջա՞ն…

— Րոդերը, խնտրեմ։

Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։

Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․

— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։

— Ետո՞…

— Սրեդնիիիի…

— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։

— Սրեդնի Ազիա…

— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։

— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։

Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։

Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։

— Օ՜յ, նե մագու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։

Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․

— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…

Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․

— Երկրաչափություն՝ երկու…

— Վա՜շ։

— Պատմություն…

— Վա՜խ։

— Ռուսաց լեզու…

— Վա՜շ, անլեզու տղես։

— Բուսաբանություն…

— Վա՜խ, բանվոր տղես։

— Անգլերեն…

— Վա՜շ, ռանչպար տղես…

— Աշխատանք՝ հինգ։

— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։

Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։

Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․

— Իմս մեկ է, հըմը բեկ է։

Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։

Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։

Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։

— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։

Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…

— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։

— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։

— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։

Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝

— Երկու։ Դասարանը ապշած էր։

— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։

Առաջադրանքներ:
1․Կարդա պատմվածքը և քննարկիր համադասարանցիներիդ հետ։
2.Անհասկանալի բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:ոհ

Պարտուս-պարտադիր ուսուցում

դժկամ-դժգոհ չկամեցող

թամաշա-տեսարան

փինաչի-վատ արհեստավոր

քամահրական-արհամարական
3. Բնութագրիր Հենդոյին:

Հենդոն չէր կարողանում սովորել կամ չէր ուզում սովորել բայց փոխարենը շատ լավ տիրպետում էր փայտամշակաման արհեստին չսովորելու համար Հենդոյին չէր կարելի բնութագրել որպեզ վատ մարդ։
4. Անարդա՞ր ես համարում Հենդոյին անբավարար գնահատելը: Ինչու՞:

Այո անարդար եմ համարում գոնե աշխատանքի ուսուցման դասը ամենա լավը կատարելու հմարա նրան անբավարար էին նշանակել։


5. Արդարացրու կամ մեղադրիր Հենդոյին՝ արարքի համար:

Հենդոյին արարքի համար ես նրան այնքանել չեմ մեղադրում քանի, որ անարդացի էր ուսուցչուհին վարվել Հենդոյի հետ։

Posted in Русский язык 7

Урок 8 Туристический маршрут по Армению.

Урок 8. Составление туристического маршрута.

Создайте два маршрутных листа: для туристов, приехавших в Армению летом и для туристов, приехавших в Армению зимой (на одну неделю).

Образец:

Итоги проекта:

Лето

1-3 День-Аратес

4 день-Гюмри

5 день-Дилиджан

6 день-Бджни

7 день-Лори

Зима

1-3 День -Цархадзор

4 день-Талин

5 день-Арташат

6 день-Севан

7 день-Иджеван