Posted in մաթեմ 6

Դաս 12

Ուղղանկյան մակերեսը և ուղղանկյունանիստի ծավալը

Տեսական նյութ

Եթե ուղղանկյան չափումները a և b բնական թվերն են, ապա նրա մակերեսը հաշվարկվում է 

                                             S = a ⋅ b 

բանաձևով։ Սակայն այս բանաձևը ճիշտ է նաև այն դեպքում, երբ a-ն և b-ն կոտորակային թվեր են։ Ընդ որում, ինչպես կտեսնեք, արվող դատողությունները ընդհանուր բնույթ կունենան և ճիշտ կլինեն՝ անկախ նրանից, թե կոտորակային ինչ թվերի են հավասար ուղղանկյան չափումները։

Ուղղանկյունանիստի ծավալի որոշման

                                           V = a ⋅ b ⋅ c 

բանաձևը ճիշտ է նաև այն դեպքում, երբ ուղղանկյունանիստի a, b, c

չափումները կոտորակային թվեր են։

Առաջադրանքներ(դասարանում)

1) Որոշե՛ք ուղղանկյան մակերեսը, որի չափումներն են՝

894. ա) 7×3+3/7=24/7 3×4+2/3=14/3 24/7×14/3=8/1×2/1=16/1

բ) 5×4+4/5=24/5 6×5+5=35/6 24/5×35/6=4/1×7/1=28/1

գ) 9×1+7/9=16/9 16×2+3/16=35/16 16/9×35/16=1/9×35/1=35/9=4ամբ8/9

դ) 4×2+3/4=11/4 2×6+1=13/2 11/4×13/2=286/8

2) Քառակուսին, որի մակերեսը 1 մ2 է, տրոհված է 36 հավասար քառակուսիների։ Ինչքա՞ն է այդպիսի քառակուսու կողմի երկարությունը։

1/36×6/1=6/36=1/62

3) Խորանարդը, որի ծավալը 1 մ3 է, բաժանված է 27 հավասար

խորանարդիկների։ Ինչքա՞ն է դրանցից յուրաքանչյուրի կողի

երկարությունը։ 1/33

4) Որոշե՛ք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝

3 1/3սմ, 4 1/4սմ, 5 1/5սմ։ Գտե՛ք նաև նրա նիստերի մակերեսները և

որոշե՛ք, թե նրանցից որի մակերեսն է ամենափոքրը։

221/3

Լրացուցիչ(տանը)

5) Երկու ուղղանկյունների երկարություններն իրար հավասար են։

Մեկի լայնությունը 212մ է, մյուսինը՝ 334մ։ Երկրորդ ուղղանկյան

մակերեսը 6 մ2-ով մեծ է առաջինի մակերեսից։ Գտե՛ք ուղղանկյունների երկարությունները։

334-212=122

6:122=3/61

3/61

6) Ուղղանկյունը, որի մակերեսը 1 մ2 է, տրոհված է 30 հավասար

ուղղանկյունների, որոնց լայնությունը 2 սմ է։ Ինչքա՞ն է այդպիսի

ուղղանկյան երկարությունը։

2x = 1/30

x = 1/30 : 2

x = 1/60

1/60

7) Սենյակի ծավալը 4014մ3 է, իսկ բարձրությունը՝ 212մ։ Գտե՛ք նրա հատակի մակերեսը։

4014/212=18 198/212 = 18 99/106

8) Ուղղանկյունանիստի ծավալը 60 սմ3 է, լայնությունը՝ 212սմ,

բարձրությունը՝ 313սմ։ Այդ ուղղանկյունանիստի բարձրությունը

փոքրացրել են 2 սմ-ով։ Ինչքա՞ն է ստացված ուղղանկյունանիստի

ծավալը։

60 / (212 x 313) = 60/66356 = 15/16589

311 x 212 x 15/16589 = 53  8763/16589

53 ամբ․ 8763/16589

Posted in Մայրենի 6

Քերականական աշխատանք

Բառերն ըստ կազմության տարբեր են լինում։ Կան և՛ պարզ, և՛ բաղադրյալ
բառեր։ Բաղադրյալ բառերը կազմվում են բառակազմական տարբեր բաղադրիչներով։ Բաղադրյալ բառերի մեջ կարող ենք անջատել միավորներ, որոնցով ձևավորվում է բառի հիմնական իմաստը։ Օրինակ՝ նկարազարդում բառում այդպիսի բաղադրիչներ են նկար և զարդ։ Բառի հիմնական իմաստը ձևավորող անբաժանելի մասը կոչվում է արմատ։ Բերված օրինակում նկար-ը և զարդ-ը արմատներ են։ Սակայն բառերի կազմությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ արմատներից բացի՝ նրանց կազմում կարող են լինել նաև այլ միավորներ, ինչպիսիք են բերված նկարազարդում բառի –ա-, -ում բաղադրիչները։ Ծովանկարիչներ բառի մեջ հնարավոր է առանձնացնել ծով-ա-նկար-իչ-ներ բաղադրիչները։ Ծով-ը և նկար-ը արմատներն են, իսկ մյուս միավորներից
յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։ Ա ձայնավորը, որն իրար է կապում
բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները կոչվում է հոդակապ։ Բառում եղած -իչ
մասնիկը ածանց է։ Ածանցներն այն միավորներն են, որոնց ավելացման միջոցով
նոր բառ է կազմվում։ Բառավերջում եղած -ներ մասնիկը վերջավորություն է։ Այն
բառին հաղորդել է հոգնակիության նշանակություն։ Ածանցների և վերջավորությունների էական տարբերությունն այն է, որ ածանցների միջոցով նոր բառ է
կազմվում, իսկ վերջավորությունները բառին հաղորդում են քերականական
տարբեր նշանակություններ։ Բերված օրինակներում առանձնացրինք մի քանի բաղադրիչ՝ արմատ, ածանց, հոդակապ և վերջավորություն։ Օրինակների նկար և
զարդ, ծով և նկար արմատներն ինքնուրույն բառեր են և կարող են առանձին էլ
գործածվել։ Սակայն կան արմատներ, որոնք առանձին գործածություն չունեն։
Օրինակ՝ հեռախոս, շատախոս, բարեխոս, խոսք, խոսակցություն բառերում կա
խոս արմատը, որն առանձին չի գործածվում։
Պետք է հիշել նաև, որ արմատներն ու ածանցները բառի կազմում կարող են
հանդես գալ հնչյունափոխված։ Օրինակ՝ գրչատուփ բառում գիր արմատը և իչ
ածանցը հնչյունափոխված են։ Հնչյունափոխվում է նաև ա հոդակապը։ Եթե նրան
նախորդում է ի հնչյունով ավարտվող բաղադրիչ, ապա ի-ն և ա հոդակապը առաջ
են բերում ե բաղադրիչը, որը համարվում է հնչյունափոխված հոդակապ, օրինակ՝
գինի-ա-տուն — գինետուն։
Մեկ արմատ ունեցող բառերը պարզ են, օրինակ՝ սեղան, տուն, կատու,
քար, ծառ։
Մեկ արմատ և ածանց (կամ ածանցներ) ունեցող բառերը ածանցավոր են,
օրինակ՝ տնակ, անտուն, անմիտ, անմտություն։

Ածանցները այն մասնիկներն են, որոնք, ավելանալով բառահիմքին, նոր բառ
են կազմում: Ածանցները կարող են ավելանալ բառահիմքի սկզբից կամ վերջից և
ըստ դրա էլ առանձնացվում են նախածանցներ և վեջածանցներ, օրինակ՝ անտուն
բառում ան- ածանցը նախածանց է, որովհետև ավելացել է սկզբից, իսկ տնակ
բառում -ակ-ը վերջածանց է, որովհետև ավելացել է վերջից։
Ածանց ավելացնելու միջոցով բառ կազմելու եղանակը կոչվում է ածանցում։

Ան — անզեն, անտուն, անգութ համ – համալսարան, համանուն
ապ — ապերախտ, ապօրինի, ապուշ մակ – մակերես, մակդիր, մականուն
արտ- արտասահման, արտաշնչել նախ — նախօրյակ, նախադեպ
բաց — բացառություն, բացակայել ներ – ներգրավել, ներածել
գեր- գերադասել, գերակշռել չ- չխոսկան, չկամ, չբեր
դժ- դժբախտ, դժգոհ, դժկամ պար – պարագիծ, պարփակել
ենթ-ենթարկել, ենթակա, ենթագլուխ ստոր- ստորադասել, ստորակարգ
ընդ-ընդգծել, ընդհատել վեր – վերանայել, վերանորոգել
հակ- հակադիր, հակակշիռ տ – տգեղ, տգետ, տհաս
Առավել գործածական վերջածանցներից են հետևյալները։
Ակ, իկ, ուկ – լճակ, շնիկ, գառնուկ յակ- տասնյակ, շաբաթօրյակ
ական, ային – տնական, ծովային յան- երևանյան, Գևորգյան
անք, ունք – հարգանք, ծաղկունք ում, մունք – շարժում, սխալմունք
ավետ, ավոր – հոտավետ, թունավոր ստան- այգեստան, Հայաստան
արան — դասարան, լսարան ված, վածք – քերթված, գործվածք
ալի, ելի – ուրախալի, եղկելի ոց, անոց — դպրոց, հիվանդանոց
բար, պես, որեն – մեղմաբար,
մեծապես, վեհորեն
ություն – մեծություն, վեհություն
գին – ուժգին, ցնծագին ուհի – հայուհի, աշակերտուհի
ե, յա — փայտե, թիթեղյա ուն – խոսուն, կպչուն
ենի — բալենի, խնձորենի ցի, եցի, ացի – լեռնցի, սարեցի, գյուղացի
եղեն – կանաչեղեն, ոսկեղեն ք – վազք, խելք, միտք

Առաջադրանքներ

1.Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն,
տգիտություն:

Որսորդը անտառում նկատելով անօգնական եղնիկին, արագ մոտեցավ և փրկեց նրա կյանքը։

Տգիտությաան պատճառով ուսանողները դուրս մնացին համալսարանից։

Գրահրատարակչական խմբագրությունում լույս տեսավ Թումանյանի առակները։


2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդպողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։
 3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

Նախածանց-անհայտ, հակաթույն, տգեղ, անհոգաբար, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, հարակից, անհարմար, ապաշնորհ, անթիվ, չկամ։

Վերջածանց-խնձորենի, մթերանի, կաղնուտ, միլոնավոր, ցուցանակ, կղզյակ, հայրական, տրամագծորեն, հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, մորթեղեն, միտք։

Վերջածանց/Նախածանց-անմտություն, անհավատալի, ներգրավուն, դժգոհություն, անհոգաբար, վերահաշվում։

Լրացուցիչ կրթություն (տանը)

Համացանցից ընտրել վեցից յոթ նախադասությունից կազմված որևէ տեքստ ու որոշել բառերի կազմությունը. պա՞րզ են, ածանցավո՞ր, թե՞ բարդ:

Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը:
Արևի առաջին ճառագայթների ներքո` Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողքերով, որ աչք էին շլացնում: Արագածի պսակաձև գագաթը չէր երևում: Նա դեռ պատած էր ձյունի պես ճերմակ մշուշով, որպես մի ամոթխած հարսիկ, որ սքողում է յուր դեմքը անթափանցիկ շղարշով: Կանաչազարդ դաշտավայրը, ցողված վաղորդյան մարգագետիններով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով: Փչում էր մեղմ հովիկը, ծաղիկները ժպտում էին, դալար խոտաբույսերը ծփում ու ծածանվում էին, և դաշտի խաղաղ տարածությունը օրորվում էր սքնաչելի ալեկոծությամբ:
Գեղեցի՛կ էր այդ առավոտը:

բարդ-լուսապայծառ, սպիտակախփառ, կանաչազարդ, խոտաբույս, դաշտավայր, վարդագույն,

պարզ-առավոտ, գագաթ, ձյուն, ծիածան, դաշտ, մշուշ, ծաղիկ

ածանցաավոր-անթափանցիկ, հարսիկ, սքանչելի, տարածություն, ամենանուրբ, վաղորդյան

Posted in մաթեմ 6

Մաթեմաթիկա դաս 13

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) |a| + |b|, եթե a = –1, b = 3, 

|-1| + |3|=1+3=4

բ) |a| ⋅ |b|, եթե a = 8, b = –1,

|-1|x|8|=1×8=8

գ) |b| – |a|, եթե a=-112, b=12, 

|12|-|-112|=12-112=-100

դ) |b| ։ |a|, եթե a=-212, b = 0։

|0|:|212|=0:212=+212

2) Դասարանում աղջիկների քանակը 24-ով ավելի է, քան տղաների քանակը: Գտնել դասարանի աշակերտների քանակը, եթե հայտնի է, որ դասարանում աղջիկները երեք անգամ ավելի շատ են տղաներից:

24:2=12

12×3=36

12+36=48

3) Երկու թվերի գումարը 220 է։ Թվերից մեկը մյուսից 4 անգամ մեծ

է։ Գտե՛ք այդ թվերը։

220:5=44

44×4=176

Posted in Մայրենի 6

Նամակ Ուստա Փիսոյին

Հարգելի Ուստա Փիսո եթե խոսք ես տալիս , պետք խոստումդ կատարես , ոչ թե խաբես Քեռի Քուչիին։ Մարդկանց շրջանում շատ տարածված է այս երևույթը։ Խոստումը չկատարող մարդիկ համարվում են անլուրջ և նրանց հետ այդ պատճառով ոչ ոք ընկերություն չի անում։

Posted in Բնագիտություն

Ձայնի աղբյուրներ

Մենք ընկալում ենք տարբեր ձայներ՝ առվակների կարկաչը, տերևների սվսվոցը, մարդկանց և երաժշտական գործիքների ձայները: Ձայնի աղբյուր են տարբեր մարմինների կամ նրանց որոշ մասերի տատանումները:
Մինչև 17 Հց հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը կոչվում է ինֆրաձայն, իսկ 20 հազար հերցից բարձր հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը՝ ուլտրաձայն (գերձայն):
Մարդու ականջը որպես ձայն ընկալում է միայն այն տատանումները, որոնց հաճախությունն ընկած է 16-20000 հերցի սահմաններում: Այդպիսի տատանումները կոչվում են լսելի (ակուստիկ) տատանումներ:

Մարդիկ և կենդանիները շրջապատի մասին տեղեկատվություն ստանում են ոչ միայն տեսողության, այլ նաև լսողության միջոցով: Աշխարհը լի է տարատեսակ ձայներով:

Օրինակ՝
Մենք լսում ենք մարդկանց ձայնը, թռչունների ծլվլոցը, միջատների տզզոցը, երաժշտական նվագարանների ձայները, մեքենաների աղմուկը, ամպերի որոտը և այլն:
Համարյա բոլոր կենդանիներն օժտված են ձայն արձակելու և շրջապատից ձայներ ընկալելու ունակությամբ։ Ի տարբերություն կենդանիների` մարդը կարողանում է խոսել, ինչը եզակի հնարավորություն է ստեղծում մարդկանց` հաղորդակցվելու միմյանց հետ:
Դիտումները ցույց են տալիս, որ ձայնի առաջացումը սերտորեն կապված է տատանումների հետ:
Ձայնի աղբյուր են տարբեր արմինների կամ նրանց մասերի տատանումները։
Նվագարանի լարը սովորական պայմաններում ձայն չի արձակում, սակայն բավական է ստիպել, որ լարը տատանվի, և մենք անմիջապես ձայն ենք լսում:
Որոշակի հաճախության մաքուր ձայն կարելի է ստանալ կամերտոն կոչվող սարքի միջոցով: 
Կամերտոնի արձակած ձայնը պայմանավորված է տատանումներով, որոնք առաջանում են այդ սարքին մուրճով հարվածելիս:

kamerton_1.jpg

Օրինակ՝
Մեղվի կամ մոծակի արձակած ձայնը պայմանավորված է նրանց թևիկների տատանումներով, մարդու ձայնը` ձայնալարերի տատանումներով և այլն:
Ձայնը բնութագրվում է տատանումների հաճախությամբ:
Հաճախությունը մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է, չափվում է հերցերով (1 Հց):
Ոչ բոլոր տատանումներն են լսելի մարդուն: Մարդու ականջը որպես ձայն ընկալում է այն տատանումները, որոնց հաճախությունն ընկած է 16-ից մինչև 20000 Հց տիրույթում:
16-ից մինչև 20000 Հց տիրույթի տատանումները կոչվում են լսելի (ակուստիկ) տատանումներ։
16 Հց-ից փոքր հաճախությամբ ձայնն անվանում են ենթաձայն, իսկ 20000 Հց-ից մեծ հաճախությամբ ձայնը` անդրաձայն:

Ենթաձայնը և անդրաձայնը մարդու ականջը չի ընկալում:

0007-007-Zvukovye-volny.png

Հարցեր՝
1. Ինչպե՞ս է առաջանում ձայնը: Նկարագրե՛ք ձայնի առաջացման որևէ օրինակ:

Ձայներն առաջանում են տատանումներից։ Դրանք մեր ականջներին հասնում են ալիքներով։ Ձայները լինում են բարձր ու ցածր, ուժգին ու թույլ։  Չափազանց ուժգին ձայները կարող են վնասել լսողությունը։Եթե ձգենք կիթառի լարը, այն կսկսի թրթռալ, իսկ դրա հետ նրան շրջապատող օդը հաջորդաբար կսեղմվի ու կնոսրանա: 


2. Մատը թեթևակի հպե՛ք ձեր կոկորդին և խոսե՛ք: Նկարագրե՛ք, թե ինչ եք զգում այդ պահին:

Ես զգացի դռռոց։


3. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:

Հողը ավելի լավ է արձագանքում մոտեցողի ոտնաձայնը։


4. Մատիտով հարվածե՛ք ապակե բաժակին և նրա շուրթին հպե՛ք թելից կախված թեթև գնդիկը: Ի՞նչ եք լսում և տեսնում:

Реклама

Posted in Բնագիտություն

Լույսը և գույնը բնության մեջ: Ծիածան

Մեր շրջապատում տեսնում ենք զանազան գույների մարմիններ: Իսկ ինչո՞վ է պայմանավորված մարմինների գույնը: Ինչու՞ է խոտը կանաչ, իսկ կակաչը՝ կարմիր, ինչու՞ է մուրը սև, իսկ ձյունը՝ ճերմակ: Արեգակնային լույսի սպեկտրում սովորաբար տարբերում են սահուն ձևով մեկը մյուսին անցնող 7 գույն՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:
Դրանց միավորման արդյունքում նորից ստացվում է սպիտակ լույս:

Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով

Ինչպե՞ս են առաջանում գույները:

Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը: 

Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:

1368638575_1201826578.gif

Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:

Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

Իրականում առանձին գույների միջև հստակ սահմաններ գոյություն չունեն, և մեկից մյուսին անցումը տեղի է ունենում աստիճանաբար:

Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:

Մենք գիտենք, որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:

Սպիտակ մակերևույթն անդրադարձնում է իր վրա ընկնող բոլոր գույնի լույսերը: Այդ պատճառով տետրի թերթը, ձյունը, բամբակը սպիտակ լույսով լուսավորելիս մեզ սպիտակ են թվում:

Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:

Սև մարմինները կլանում են բոլոր գույնի լույսերը և չեն անդրադարձնում դրանցից ոչ մեկը, ինչի հետևանքով սև մարմիններից մեր աչքի մեջ ոչ մի գույնի լույս չի ընկնում:

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:

Օրինակ՝
Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:

Գունավոր տեսողության համար հատուկ նշանակություն ունի երեք հիմնական գույների՝ կարմիրի, կանաչի և կապույտի համադրումը։ Այդ գույների օպտիկական գումարման արդյունքում ստացվում է սպիտակ լույս։

Կախված այն բանից, թե ինչ համամասնություններով են գումարվում այդ գույները, կարելի է ստանալ ամենատարբեր գույներ և գունային երանգներ։ 

images (12).png

Ուշադրություն: Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։

Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։

Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։

Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։

Ծիածան
Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը:
Արեգակի լույսը, բեկվելով և անդրադառնալով անձրևի կաթիլներից, տարրալուծվում է տարբեր գույների և երկնքում հայտնվում բազմերանգ կամարի՝ ծիածանի տեսքով:

Ծիածանը ծագում է, երբ Արեգակի լույսն անցնում է անձրևի կաթիլների միջով և, ինչպես պրիզմայում, տարրալուծվում է տարբեր գույնի ճառագայթների։

Հաճախ կարելի է ծիածան տեսնել նաև ջրվեժիշատրվանի, ջրող մեքենայի առաջացրած ջրափոշու մեջ։

image_862505151154407774174.gif

Հարցեր
1. Ինչի՞ց է կախված անթափանց մարմինների գույնը:

Անթափանց մարմնի գույնը կախված է այն բանից, թե արեգակնային սպիտակ լույսից ինչ գույնի ճառագայթներ է մարմինը կլանում և ինչ ճառագայթներ է անդրադարձնում։


2. Ինչի՞ց է կախված թափանցիկ մարմինների գույնը:

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է նրանց միջովանցած ճառագայթների գույնով։ Կարմիր ապակին սպիտակ լույսից կլանում է բոլոր գույների ճառագայթներ ը բաց է թողնում միայն կարմիր գույն ունեցողները։


3. Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր կարող է ունենալ գույնը կենդանիների կյանքում:

Նրանք տեսնում են բնությունը, ուրիշ կենդանիներին և նրանց աչքերի կառուցվացքը տարբերվում են։

Posted in Անգլերեն

Homework

February 20-24

Shopping for clothes

Listen to a conversation in a shop to practise and improve your listening skills.

English in Mind, page 2
Read the letter and write your reply to the email

Dear Adrian and Kerry,

I  am very happy, that I can stay  with you for a month. I will be in London first time and I`d like to see some sights there. I want to be in some museums too. It isn`t problem my food, I eat everything, except

cheese, garlic, egg and fish. I shall be glad to introduce to you and I a  sure that we shall be good  friends.

Best wishes and see you soon,

Harut.

Posted in Բնագիտություն

Չրերը և նրանց օգտակար հատկությունները

Չրերը, դրանք  չորացված որոշակի բանջարեղեններ , մրգեր կամ հատապտուղներ են , որոնց մեջ խոնավությունը կազմում է շուրջ 20 տոկոս։ Մրգերը կամ հատապտուղները չորացվում են կա՛մ բնական եղանակով (արևի տակ), կա՛մ արտադրական մեթոդների կիրառմամբ (էլեկտրական չորանոցի օգնությամբ)։ Չրերը ունեն պահպանման երկար ժամկետ, և սառը տեղում պահելու անհրաժեշտություն չկա։ Հենց սրանում է կայանում չրերի գլխավոր առավելությունը, և այս առումով այն հանդիսանում է թարմ մրգերին այլընտրանք  ։ Չորացման ընթացքում կորցնելով բնական խոնավությամ մեծ մասը (կարող է կորել պտղի սկզբնական ծավալի 80 տոկոսը)՝ ձեռք է բերում ինտենսիվ, հաճախ՝ քաղցրումեղր, կամ քաղցրաթթու համ և յուրահատուկ բուրմունք։ Չրերը դրական ներգործություն ունեն մարսողական համակարգի վրա. մաքրում են աղիները, պայքարում են փորկապության և ստամոքսի բարձր թթվայնության դեմ՝ ստամոքսի պատերը պատելով պաշտպանիչ շերտով: Չրերը խթանում են ո՛չ միայն մարսողությունը, այլ նաև նյութափոխանակությունը։ Չրերի օգտակարությունը պայմանավորված է նաև նրանցում առկա վիտամիններով, որոնց խտությունը չորացման ընթացքում ավելանում է (բացառությամբ վիտամին С-ի)։

Զարմանալի է, բայց կան մարդիկ ,որ շատ են պատրաստում օրինակ՝ լոբու, բադրիջանի սնկի, լոլիկի չիր։ Բանջարեղենների չորացված տարբերակներից պատրաստում են համեղ կերակուրներ։ Մեր գյուղում տատիկս չրեր պատրաստելու համար մտածել է հետաքրքիր ձև։ Երկու մեծ ապակիներ զուգահեռ դրված է հին աթոռների վրա, մեջտեղում սկուտեղով դրվում են մրգերը, այդպես հա՛մ մաքուր է, համ ավելի շատ արևի ջերմություն է ստանում , համ էլ պաշտպանում է միջատներից։

Մեր տանը մենք օգտագործում ենք բացառապես անարատ չիր, առանց ավելորդ շաքարային մշակմամբ։ Բայց կա մի չրատեսակ, որը առավել շատ ենք օգտագործում շիլաների և աղցանների մեջ՝ դա լոռամրգի չիրն է(клюква)։

Լոռամիրգ

Լոռամիրգը պարունակում է հսկայական քանակությամբ վիտամին C և կարող է մրցել «ձմեռային» մրգերի ՝ կիտրոնի, նարնջի և գրեյպֆրուտի հետ: Հատապտուղի առանձնահատկությունն այն է, որ այն կարելի է թարմ պահել մինչ հաջորդ բերքը ՝ առանց վիտամիններ կորցնելու: Սառեցվելիս լոռամրգը նույնպես չի կորցնում իր օգտակար հատկությունները, ինչը հատկապես արժեքավոր է ձմռանը: Լոռամիրգը կանխում է կարմրախտը, կարող է բուժել մրսածությունը և հիանալի է ընդհանուր անձեռնմխելիության բարձրացման համար: Լոռամիրգում բենզոական և քլորոգեն թթուների պարունակության պատճառով հատապտուղն ունի մանրէաբանական հատկություններ, և մարդիկ այն օգտագործում են երիկամների և միզուղիների հիվանդությունները բուժելու համար: Հատապտուղը խթանում է ստամոքսային հյութի արտազատումը: Բացի այդ, լոռամիրգը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են չեզոքացնել ազատ ռադիկալների բացասական ազդեցությունները: Բացի այդ, հատապտուղը նվազեցնում է խոլեստերինը և կանխում է արյան հյուսվածքի առաջացումը:

Posted in մաթեմ 6

Դաս 11 Անցածի կրկնություն

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.

ա) (3 · b + 4) ։ 2, եթե b = 6,  (3×6+4):2=11

բ) 48 ։ (2 · c – 6), եթե c = –1, 48:(2x(-1)-6)=-6

գ) (8 – a) ⋅ (a + 5), եթե a = 2,  (8-2)x(2×5)=60

դ) (30 – 3 · d) ⋅ (8 · d – 1), եթե d = –2 (30-3x(-2))x(8x(-2-1))=-612

2) Հատվածի երկարությունն է՝ 6 սմ-ին գումարած նրա երկարության

կեսը։ Գտե՛ք հատվածի երկարությունը։ 6+6=12

3) Աշակերտը կարդաց 90 էջ, որ գրքի 2/5մասն է։ Քանի՞ էջ կա գրքում։ 90:2×5=225

Լրացուցիչ(տանը)

4) Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.

ա) (7d + 2) – 6 ⋅ (3 – 4a), եթե d = –3, a = –4, (7x(-3+2)-6x(3-4x(-4)=-133

բ) 9 ⋅ (3b + 1) ։ 18 · (4 – 3c), եթե b = 2, c = –1, 9x(3×2+1):18x(4-3x(-1))=?

գ) bdc, եթե b = –2, d = 5, c = –4, -2x5x(-4)=40

դ) km+2db, եթե k = 0, m = 4, d = –7, b = –8։ 0x4+2x(-7x(-8))=112

5) Արկղից, որում կա 7 սպիտակ և 3 կարմիր գնդիկ, առանց նայելու,

վերցնում են մի գնդիկ։ Գտե՛ք սպիտակ գնդիկ հանելու հավանականությունը։ 100:10×7=70%

6) AB հատվածը C կետով բաժանված է երկու մասի, որոնց

միջնակետերի հեռավորությունը 8ամբ1/2սմ է։ Ինչքա՞ն է AB հատվածի

երկարությունը։ 2×8+1/2=17/2+17/2=34/2=17

7) Նախատեսված է, որ գործարանը 1 ամսում պիտի թողարկի 1000

լվացքի մեքենա։ Սակայն գործարանը պլանը կատարել է 115 %–ով։

Քանի՞ լվացքի մեքենա է թողարկել գործարանը։ 1000:100×115=1150

8)* Գտնե՛լ այն բոլոր ծառերի քանակը, որոնք իրարից 5 միավոր

հեռավորությամբ տնկված են ուղղանկյունաձև հողամասում, որի

կողմերն են՝ 120 միավոր և 70 միավոր։ 120×2+70×2=380 380:5=76

Posted in Մայրենի 6

Կետադրության օր

Կետադրել տեքստը:

Նամակ քեզ

Ողջույն: Երեկ, փետրվարի 21-ին, նշվում էր մայրենի լեզվի միջազգային օրը, որ ամեն ազգի համար ունի հատուկ նշանակություն: Մայրենին այն է, ինչով մենք մտածում ու խոսում ենք, ինչով խոսել են մեր ծնողներն ու կխոսեն մեր զավակները:

Յուրաքանչյուր լեզու ժամանակի ընթացքում փոփոխվում է, ինչպես գրեթե ամեն բան աշխարհում: Ավելանում ու պակասում են բառեր, փոխվում են բառաձևեր, լեզվակիրը պետք է հոգ տանի նախ իր խոսքի մաքրության ու գեղեցկության մասի,ն հետևի սեփական խոսքին:

Խոսքը պետք է լինի մաքուր ու բովանդակալից, բառապաշարը` հարուստ: Այսպիսի խոսք ու միտք ստանալու համար շատերն են կարդում: Ընթերցասեր` անընդհատ նորը սովորող մարդը տարբերվում է իր խոսքով, իր մտքով, սկսում է ինքն իրեն ու մյուսներին նայել այլ, ավելի խորը ուսումնասիրող հայացքով, ինքն իրեն ու աշխարհը սկսում է ավելի լավ ճանաչել:

Մտածող, և շարունակ իրենք իրենց ճանաչող, զարգացող մարդիկ անընդհատ պայքարի մեջ են: Նրանք պայքարում են նախ սեփական շղթաների դեմ, բայց չեն մոռանում նաև ուրիշների մասին: Մարդուն շղթայում են տարիների չհիմնավորվող ամոթ բերող բարդույթները, հասարակության թելադրած կարծրատիպերը: Ամեն մի շղթա կոտրելով, մարդ սկսում է ավելի ազատ շնչել, ավելի սիրել ինքն իրեն:

Ինչպիսի՞ն եմ ուզում լինել, ինչու՞ եմ ուզում այդպիսին լինել, որոն՞ք են իմ ցանկությունները, որոն՞ք են ինձ պարտադրված ցանկությունները: Այս հարցերը շարունակ մտածել են տալիս: Վերածվի՛ր ինքդ քեզ, ահ՛ա թե ինչն է կարևոր կյանքում: Հիշի՛ր որ խոսքը մարդու մասին շատ բան է ասում: Հետևի՛ր խոսքիդ, ինչ ասացիր, ինչպես ասացիր, ինչու ասացիր, հիմնականում ինչի շուրջ են քո զրույցները: Զրուցի՛ր քեզ հետ, զգա մտքերիդ ընթացքն ու արագությունը:

Մտածելուց առաջ թե ինչպիսին ես ուզում լինի կյանքդ, նախ մտածիր, թե ինչպիսին ես ուզում լինել դու, չէ որ կյանքիդ գլխավոր կերտողը դու ես: Ինչպե՞ս ես ուզում ապրել, պատրաս՞տ ես շարունակ զարգանալ, թեկուզ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու գնով: Քեզ դու՞ր է գալիս տեղում մնալը, հարմարվելը մի վիճակի, թե անընդհատ առաջ շարժվելը: Ինչպե՞ս ես գնահատում հարազատներիդ, ինչը համառորեն չես հասցնում կամ չես ուզում հասցնել, ինչն ես միշտ հասցնում բայց գուցե կուզենայիր չհասցնել: Քեզ լիքը հարցեր լիքը մտորումներ:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Պատասխան նամակ կգրես:

Մեր մայրենի բառապաշարը շատ հարուստ է, միևնույն ժամանակ լեզուն բարդ է։ Օտարազգիները դժվար են սովորում մեր լեզուն։ Կան բառեր, որոնք ունեն տասնյակի հասնող հոմանիշներ։ Ընթերցանության միջոցով բացահայտում ենք մեր լեզվի այնպիսի մտքեր, բառեր, արտահայտություներ, առանց որոնց թերի է եղել մեր բառապաշարը։ Չնայած նրան, որ ցավոք ես քիչ եմ կարդում, սակայն աշխատում եմ խոսել գրագետ մայրենի լեզվով, ինչքան հնարավոր է։