Posted in Պատմություն

Պատանի պատմագետ նախաագիծ

ՄՐՑՈՒՅԹԻ  ՀԱՐՑԱՇԱՐ

1. Որո՞նք էին Վանի թագավորության թշնամի պետություններն։

Ասորեստան, Բաբելոն

2. Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։

Դարեհ I-ը պատերազմներ սկսեց իր հակառակոռդների դեմ, որոնց մասին է պատմում նրա թողած Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը։ Այս արձանագրության պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմինիա, ելամերենում Հարմինույա, իսկ բաբելերենում Ուրարտու։

3․Ի՞նչ գիտե՞ք Գավգամելայի ճակատամարտի մասին։

Այն դասվում է որպես Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի դեմ, որն ավարտվեց հունա-մակեդոնական զորքերի կատարյալ հաղթանակով և վերջ դրեց Աքեմեյանների տիրակալությանը:

4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։

Թեմիստոկլեսը մշակեց ծովային ծրագիր, որով պետք է ստեղծեին ռազմական ուժեղ նավատորմ և պատերաազմը հաղթեին ծովում։ Նրանք ստեղծել էին թեթև, արագ շարժվող նավեր, իսկ պարսիկները ծանր և դանդաղ նավեր էին։ Զինվորները արագ այրում էին պարսիկների նավերը և կռվում էին իրենց երկրի ազատության համար։

5․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։

Արտաշես առաջինի առաջնահերթ խնդիրներից էր վերադարձնել մեծ Հայքից անջատված տարածքները։ Նա Մարաստանից,Վրաստանից,Պոնտոսից և ավելի ուշ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները։

6․ Ի՞նչ գիտեք հողային բարեփոխման մասին։

Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից` օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: Հողային բարեփոխման վերաբերյալ պատմահայրը վկայում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները…, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»: Սահմանաքարերից շուրջ քսանը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձանագրություններ, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում: Դրանցից մի քանիսն այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:

7․ Ի՞նչ գիտեք Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի միջև կնքված հայ-պոնտական դաշինքի մասին։

Տիգրան երկրորդը և իհրդատ պոնտացին Ք․ա․ 94թ․ դաշինք են կնքում, այն ամրաաապնդվու, է Տիգրանի և Միհրդատի դուստր՝ Կլեոպատրայիամուսնությամբ։ Այդ դաշինքի համաձայն Ք․ա 93թ․ հայ-պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր։ կաապադովկիայի տարածքը միացվեց Պոնտոսին, իսկ շարժական ամբողջ գույքն ու գերիները անցան Հայոց թագավորությանը։

8․ Պոմպեոսը ինչպե՞ս կարողացավ առանց դիմադրության հանդիպելու հաղթել Տիգրան Մեծին։

9․Ովքե՞ր էին պատրիկները և ովքե՞ր էին պլեբեյները։

10․Ի՞նչ կառուցվածք ուներ Հին Հռոմի բանակը։

11․ Ի՞նչ նմանություններ կան Տիբերիոսի հողային օրինագծի և Արտաշես 1-ինի հողային բարեփոխման միջև։

12․ Հռոմը և Կարթագենը ինչո՞ւ էին միմյանց դեմ պայքարում, և ո՞վ հաղթեց այդ պայքարում։

13․ Ի՞նչ գիտեք Մարկոս Կրասոսի և Արտավազդ 2-րդի հանդիպման մասին։

14․ Ի՞նչ գիտեք Հռոմի Առաջին եռապետության մասին։

15․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը։

16․ Ներկայացրե՛ք 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։

17․ Հայկական արքունիքը ի՞նչ գործակալություններից էր կազմված։

18․ Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։

19․ Ներկայացրե՛ք Հայաստանի և Բաբելոնի միջև առևտուրը ըստ Հերոդոտոսի։

20․ Թվարկե՛ք այն արհեստները, որոնցով զբաղվում էին հայերը։

Posted in Պատմություն

Հին Հայաստանի բանակը և տնտեսությունը

Թեմա՝ Հին Հայաստանի բանակը և տնտեսությունը։/ դասագիրք էջ 135-139/

Հին Հայաստանի բնակչությունը և քաղաքները։ / դասագիրք էջ 143-147/

Տե՛ս նաև՝ https://www.youtube.com/watch?v=JZI8p7mKfx4

Կատարե՛ք առաջադրանքները։

  1.  Վանի թագավորության զորքը ինչքա՞ն էր և ի՞նչ զորատեսակներից էր կազմված։

Վանի համահայկական թագավորության բանակի մասին տեղեկանում ենք սեպագիր արձանագրություններից և հնագիտական պեղումն երից։ Բանակը կազմված էր հեծելազորից, հետևակից և մարտակառքերից։Տերության ամենամեծ ընդարռակման տարիներին Սարդուրի երկրորդի օրոք , երբ սահմանները ձգվում էին չորս ծովերի միջև, զինված ուժերի ընդհանուր թիվը շուրջ 350 000 էր։Այս թվի մեջ էր մտնում նաև նվաճված երկրների զորքերը։

  1.  Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։

Արտաշեսյանների և Արշակունիների ժամանակաշրջանի զինուժի մասին պատկերացում է տալիս մեզ հասած արքունի կարևոր մի փաստաթուղթ՝ Զորանամակը։ Դրանում նշված է , թե պատերազմի ժամանակ որ իշխանն ինչքան զորք պետք է դուրս բերի մարտադաշտ։

  1. Ի՞նչ ճյուղերից էր բաղկացած Հին Հայաստանի գյուղատնտեսությունը։

Հին Հայաստանն ուներ գյուղատնտեսության և արհեստագործության զարգացման համար նպաստավոր պայմաններ։ Գյուղատնտեսությունը բաղկացած էր երկու հիմնական ճյուղից՝ հողագործությունից և անասնապահությունից։ Հողագործության համար բարեբեր էին Արարատյան, Շիրակի, Մշո, Բասենի և այլ դաշտերը, Վանա լճի ավազանը։

  1. Թվարկե՛ք այն արհեստները, որոնցով զբաղվում էին հայերը։

Ք․Ա․երրորդ հազարամյակից սկսած ՝ Հայաստանի հարուստ մետաղահանքերի շահագործումը նպաստում էր դարբնության, զինագործության, ոսկերչության , և այլ արհեստների զարգացմանը։ Դրա լավագույն վկայություներն են պեղումներից հայտնաբերված մեծաթիվ մետաղական առարկաներ։

Զարգացած էին նաև քարագործությունը և փայտամշակությունը։ Շինարարական արվեստի բարձր մակարդակի վկաներն են հարյուրավոր հուշարձաններ, որոնք այսօր էլ զարմացնում են դիտողներին։

Զարգացած էին նաև կաշեգործությունը, մանածագործությունը, գորգագործությունը, որոնց հումքը ստացվում էր գյուղատնտեսությունից։

  1. Ի՞նչ նշանակություն ուներ ներքին ու արտաքին առևտուրը Հին Հայաստանում։

Տնտեսության զարգացման կարևոր նշանակություն ուներ աաառևտուրը։ Ներքին առևտուրը նպաստում էր երկրի ներսում ապրանքաշրջանառության խթանմանը։ Արտաքին առևտրի շնորհիվ Հայաստան էին ներմուծում ապրանքներ արտասահմանից, որոնց հումքը Հայաստանում չկարկամ քիչ էր՝ օրինակ մետաքսը։ Միաժամանակ հայաստանից արտահանվում էին տեղական արտադրության բազմապիսի ապրանքներ։

  1.  Ի՞նչ նշանավոր քաղաքներ գիտեք։ 

Posted in Պատմություն

Հին Հայաստանի պետական կառավարման համակարգը

1․ Տրդատ 3-րդի գահակալությունը։

2․ Պետական կառավարման համակարգը։ /դասագիրք՝ էջ 128-135/

Կատարե՛լ առաջադրանքները՝

1․ Տրդատ 3-րդը ե՞րբ դարձավ Հայոց թագավոր, և ինչո՞ւ բանտարկեց Գրիգոր Պարթևին։

2․ Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը։

298թ․ Մծբինում կնքվում է հռոմեապարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիր։ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը։ Տրդատ երրորդը վերջնականապես հաստատվում է Հայոց գահին։

3․ Հայկական արքունիքը ի՞նչ գործակալություններից էր կազմված։

Թագավորը երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով։ Արքունիքի մեջ էին մտնում գործակալությունները։ դրանք կառավարում էին հասարակական կյանքի տարբեր ոլորտները, որոնք նման են այսօրվա նախարարություններին։

Այտ գործակալություններն էին՝ Հազարապետություն, Սպարապետություն, Թագադիր Ասպետություն և Արքունի թիկնապահություն։

4․ Ի՞նչ գործառույթներ ունեին այդ գործակալությունները։

Հազարապետություն — Այն կառավարում էր երկրի տնտեսական կյանքը և պետական շինարարությունը։

Սպարապետություն-Այն տնօրինում էր ռազմական ոլորտը։

Posted in Պատմություն

Մեծ Հայքի թագավորությունը 1-3-րդ դարերում։

Թեմա՝ Մեծ Հայքի թագավորությունը 1-3-րդ դարերում։ Ժամանակ անիշխանության /դասագիրք 124-127/

Դիտե՛ք նաև՝ https://www.youtube.com/watch?v=ALPhBdgOqoM

Առաջադրանք՝ 

  1. Արշակունիների իշխանությունը ու՞մ օրոք դարձավ ժառանգական, գրե՛ք դրա նշանակությունը։

Մեծ Հայքում գահակալած Վաղարշ երկրորդի ժամանակներից /185-198թթ․/ Արշակունիների արքայատոհմի գաահակալությունը Հայաստանում դարձավ ժառանագական։ Այսինքն թագը հորից անցնում էր որդուն։ Վաղարշ երկրորդը շարունակում է Վաղարշապատի կառուցապատումը ։

  1. Ներկայացնել 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։

Պարթևստանում գահակալական կռիվներից թուլացած պարթև Արշակունիները չեն կարողանում դիմակայել Աասանյաններին։ 226թ․ Սասանյան Արտաշիրը գրավում է երկրի գահը։ Այդ ժամանակներից մեր հարևան երկիրը մեզ հայտնի է Պարսկաստան անունով։

  1. Ովքե՞ր էին Տրդատ արքայազնը և Գրիգոր Պարթևը։

Սաաասաանյանների նվաճողական քաղաքականության հետևանքով 260-ական թթ կեսերից հայոց գահը զավթում են պարսից դրածո մի քանի թագաժառանգներ։

Մովսես Խորենացին այս ժամանակաշրջանը բնութագրել է որպես ,,ժամանակ անիշխանության,,։

Տրդատ աարքայազնը Խոսրով երկրորդի որդին էր, իսկ Գրիգոր Պարթևը Խոսրով երկրորդի սպանող՝ Անակ Պարթևի որդին էր։

  1. Պարսից մոգերը ի՞նչ քաղաքականություն էին իրականացնում Մեծ Հայքում։

Posted in Պատմություն

Քրիստոնեության տարածումը հայաստանում։ Տրդատ 1-ինի գահակալումը

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։

1․ Հայոց ո՞ր թագավորի օրոք Քրիստոնեությունը սկսվեց տարածվել Հայաստանում։

Երրորդ դարի կեսերին Սասանյան արքա Շապուհ առաջինը հարձակվում է մեծ Հայքի վրա։ Տրդատ երկրորդը ստիպված հեռանում է հռոմեական կայսրություն։ Հայոց գահին նստում է Խոսրով երկրորդը։ Պարսից արքան պարտություն կրելով հայոց Խոսրով թագավորից , հայաստան է ուղարկում Անակ Պարթևին՝ Խոսրովին սպանելու հանձնարարությամբ։ Նա Խոսրովին ներկայացել էր իբրև պարսից հետապնդումներից խուսափելու համար , բնակվել իր ընտանիքով Արտազ գավառում։ Հայաստան գալուց և որդու ՝ Գրիգորի ծնվելուց երեք տարի անց Անակ Պարթևը դավադրաբար սպանում է Խոսրով երկրորդին։ Հայ զորականները Անակին և իր մերձավորներին սպանում են Երասխ գետի Տափերական կամրջի մոտ։ Անակի որդի Գրիգորին դայակները փախցնոում են Կապադովկիայի Կեսարիա քաղաք, իսկ Խոսրովի որդուն՝ Տրդատին դայակները պարսկական հետապնդումներից խուսափելու համար փախցնում են հռոմեական արքունիք։Տրդատը հռոմեական կայսրությունում գտնվելու ժամանակ մասնակցել է օլիմպիական խաղերին և մեծ հաջողությունների է հասել։Տրդատը վերադառնում է Հայաստան և թագավորում Հայաստանի արևմտյան հատվածում։ Նրա մոտ ծառայության է գալիս Գրիգոր Պարթևը։ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարում զոհեր մատուցելիս , Տրդատը նկատում է , որ Գրիգորը չի մասնակցում արարողության , և նաև իմանում է որ Գրիգորը իր հոր սպանող՝ Անակի որդին է , հրամայում է նրան փակել բերդի ստորգետնյա բանտում՝ Խոր Վիրապում, որտեղ Գրիգորը անցկացնում է 13տարի։ Հռոմեացիների հետապնդումներից փախչելով Հռիփսիմյանց կույսերը հասնում են Հայաստան։ Տրդատը տեսնելով Հռիփսիմեին սիրահարվում է նրան, սակայն կույսը մերժում է նրա սերը ։ Տրդատը դառնում է Հռիփսիմեի և մյուս կույսերի մահվան պատճառ։ Այս ամենից խորը ցնցվելով Տրդատ ծանր հիվանդանում է։ Տրդատի քրոջը՝ Խոսրովադուխտին տեսիլք է գալիս, որ արքային միայն կարող է բուժել Գրիգորը։ Արքան անմիջապես հրամայում է Գրիգորին հանել ստորգետնյա բերդից ։ Գրիգորը բուժելով Տրդատին , սկսում է քրիստոնեական քարոզչություն կատարել։ Եվ 301 թ․ Տրդատ երրորդ թագավորը Հայաստանում որպես պետական կրոն ընդունում է քրիստոնեությունը։

2․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Վաղարշ 1-ին Արշակունին Մեծ հայքի նկատմամբ։

40-ական թվականներին ներքին գահակալական կռիվներով զբաղված պարթևական պետությունը ի վիճակի չի լինում միջամտել Մեծ Հայքի գործերին։ Պարթևական պետությունը վերստին հզորանում է Վաղարշ I թագավորի ժամանակ (52-80)։ Մեծ Հայքի նկատմամբ Վաղարշը շարունակում է Արտավան III-ի քաղաքական գիծը։

3․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը;

Պարթևստանի թագավոր Վաղարշ առաջին Արշակունին /51-80թթ/ հռոմեական կայսրության դեմ որոշում է ստեղծել դաշինք։ Նա մտադիր էր իր եղբայրներից Տրդատին , դարձնել Հայաստանի , իսկ մյուսին ՝ Բակուրին Ատրպատականի թագավոր։ 52թ․ Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան։ Հայ-պարթևական ուժերով Տրդատ Արշակունին 54թ կրկին փորձում է գահակալել Արտաշատում,սակայն անհրաժեշտ էր հաղթահարել Հռոմի դիմադրությունը։54-88 թթ Ներոն կայսեր հրամանով Արևելք է գալիս զորավար Կորբուլոնը։ Նրա լեգեոնները Մեծ Հայք են Ներխուժում և ճամբար են խփում Բարձր հայքի Կարնո դաշտում։ Շուրջ տաս տարի է տևում պատերազմը հռոմեացիների և հայ-պարթևական դաշիքի միջև։ Տրդատը մի կերպ էր դիմակայում հռոմեական ուժերին, Վաղարշն էլ զբաղված էր Պարթևստանի արևելքում։ Եվ անհավասար ուժերի պայքարում Տրդատը չի կարողանում դիմակայել Կորբուլոնի զորքին, վերջինս ավերելով ամեն ինչ շարժվում է Արտաշատ։ Տրդատը իր փոքրաթիվ ջոկատով ստիպված հեռանում է Ատրպատական։

58թ Կորբուլոնը գրավում է Արտաշատը և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Հռոմեական զորքերը ճանապարհին հանդիպում են հայկական ուժերի համառ դիմադրությանը, սակայն նրանց ի վերջո հաջողվում է գրավել Տիգրանակերտը։ Վաղարշ 1-ինը զորքով մտնում է Հայաստան, պաշարում է Տիգրանակերտը և Կորբուլոնը ստիպված զինադադար է խնդրում։ Վաղարշ առաջին պայման է դնում, որ կդադարեցնի Տիգրանակերտի պաշարումը , եթե Ներոն կայսրը Տրդատին ճանաչի որպես հայոց թագավոր։ Ներոնը չի համաձայնում և Հայաստան է ուղարկում նոր զորքՊետոս զորավարի հրամանատարությամբ։ Հռոմը սպառնում է Հայաստանում հաստատել հռոմեական կարգեր և ժողովրդին հարկման ենթարկել։

62թ Արածանիի ափին՝ Հռադեա վայրում գարնանը տեղի ունեցած ճակատամարտում Պետոսի լեգեոնները պարտության են ենթարկվում հայ- պարթևական դաշինքի կողմից։ Հռոմեական զորքերը ի նշան պարտության , ծնկաչոք անցնում են հայ-պարթևական զորքերի նիզակների տակով։

4․ Ինչպե՞ս Տրդատ 1-ինը բազմեց հայոց գահին։

Հռոմեացիների պարտությունը Հռանդեայի ճակատամարտում խայտառակություն էր անպարտելի համարվող բանակի համար։Ներոն կայսրը փորձում է վերականգնել կայսրության հեղինակությունը և նա որոշում է շարունակել պատերազմը։ Երբ Վաղարշառաջինի պատվիրակությունը ժամանում է Հռոմ, Ներոնը ասումէ , որ կճանաչի Տրդատի գահակալությունը եթե նա անձամբ գա իր տերության մայրաքաղաք և ստանա թագը իրենից։ 64թ Կորբուլոնը կրկին արշավելով Հայաստան , պատերազմ սկսելոու փոխարեն խորհուրդ է տալիս ընդունել Ներոնի առաջարկը։ Վաղարշ առաջինը և Տրդատը համաձայնում են պայմանով , որ խաղաղության պայմանագիրը կնքվի Հռանդեայում ։ 65թ Տրդատը շքախմբով մեկնում է Հռոմ, ճանապարհորդության ամբողջ ծախսերը Հռոմը վերցնում է իր վրա։ Հասնելով Նեապոլիս և ներկայանալով ներոնին, Տրդատը հրաժարվում է իր վրայից հանել սուրը, որը կայսերական պալատում արարողակարգի խախտում էր։ Տրդատն ու Ներոնը այդտեղից միասին ժամանում են մայրաքաղաք Հռոմ ։ Այնտեղ մեծ հանդիսավորությամբ Տրդատը ճանաչվում է Հայաստանի թագավոր։ Ներոնը մեծ գումարներ և արհեստավորներ է տրամադրում Կորբուլոնի կողմից ավերված Արտաշատը վ երականգնելու համար։

Posted in Պատմություն

Արտաշեսյան վերջին գահակալները։

1․ Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-րդ օրոք։

2․ Արտաշեսյան Վերջին գահակալները։ /դասագիրք — էջ 105-112/

Տե՛ս նաև՝ https://www.youtube.com/watch?v=uXgJ4TKz3ns

Կատարել առաջադրանքները՝

  1. Ներկայացրե՛ք Կրասոսի արշավանքը Արևելք և Արտավազդ 2-րդի դիրքորոշումը։

Տիգրան մեծից հետո գահ է բարձրանում նրա որդի՝ Արտավազդ2-րդը, նա ևս Արտաշեսյան տոհմի վառ ներկայացուցիչներից էր։ Նա ստացել է հիանալի կրթություն։ Ք․ա․ 54թ․ Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակն էր գրավել Պարթևստանը։ Հայաստանը ըստ Արտաշատի պայմանագրի համարվում էր Հռոմի դաշնակիցը և բարեկամը։ Կրասոսը Արտավազդ 2-ից պահանջում է օգնական զորք, սակայն արքան մերժում է նրան, քանի որ հռոմեացի զորավարը չկատարեց արքայի պայմանը, որ բխում էր հայաստանի շահերից։ Ք․ա․53 թ․ Կրասոսը սկսում է արշավանքը, բայց նույն թվականի գարնանը նա խայտառակ պարտություն է կրում և սպանվում ։ Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին ։ Դաշինքը ամրապնդվեց պարթևների արքայազն Բակուրի և Արտավազդ 2րդ ի քրոջ ամուսնությամբ։

  1. Ի՞նչ ընթացք ունեցավ Անտոնիոսի արշավանքը։

Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար Անտոնիոս ը, որը նույնպես ծրագրել էր նվաճել Պարթևստանը։ Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինրպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ2-ը։ Հայոց արքան կրկին ստանձնեց Արտաշատի պայմանագրով ,ունեցած պարտավորությունները։ Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայասատանի տարածքով։Անտոնիոսը հարյուր հազարանոց բանակով Ք․ա․36թ սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց։ Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրի 44հազար զինվոր։ Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին։ Անտոնիոսը իր պարտության մեղքը բարդում է Արտավազդ 2-ի վրա։ Ք․ա․34 թ հռոմեական զորքերը անակնկալ կերպով ներխուժում են Հայաստան։ Արքան արյունահեղությունից խուսափելու նպատակով գնում է բանակցությունների սակայն խաբեությամբ ձերբակալվում և տարվում է Եգիպտոս։ Մեծ հայքի թագավոր է նշանակվում Արտավազդի որդի՝ Արտաշեսը, սակայն նա էլ ի վիճակի չէր պայքարելու հռոմեացիների դեմ։ Անտոնիոսը եգիպտոսում պահանջում է , որ գերեվարված Արտավազդ 2-րդ ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը՝ Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն։ Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին ՝ գերադասելով արժանապատիվ մահ։ Ք․ա․31թ․ Արտավազդ 2-ը և հայոց թագուհին մահապատժի են ենթարկվում։ Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ։

  1. Հին հույն պատմիչ Պլուտարքոսը և Դիոն Կասիոսը ի՞նչ վկայություններ ունեն Արտավազդ 2-րդ մասին։

Հին հույն պատմիչ Պլուտարքոսը Արտավազդ 2-րդ ի մասին վկայում է , որ հայոց արքան հորինում էր ողբերգություններ, գրում էր ճառեր ու պատմական երկասիրություններ, որոնցից մի քանիսը մինչ այժմ պահպանվել են։

  1. Ինչո՞վ է նշանավորվել Արտաշես 2-րդի կառավարումը։

Ք․ա․ 30թ․ Արտաշես 2րդ ը իր զորքով վերադառնում է Պարթևստանից և ազատագրում Հայաստանը, նա ջախջախում է Հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացնում մեր երկրին։ Արտաշես 2-րդ ը ջանքեր է գործադրու մ , որպեսզի գերությունից ազատիև հայրենիք վերադարձնի իր եղբայրներին , սակայն չի կարողանում։ Արտաշես 2-րդ օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիկջոցից շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը։Նա հատեց դրամներ՝ իր պատկերով ,,Արքայից արքա,, մակագրությամբ։ Ք․ա․ 20 թ․ հռոմեական զորքերով Հայաստան ուղարկվեց Արտավազդ 2րդ ի պատանդ տարված որդիներից Տիգրանը։ Նա 14տարի ապրել էր հռոմեացիների մեջ, ուստի Հռոմում կարծում էին , որ Հայաստանի գահին նա կլինի հռոմեասեր գործիչ։ Երբ հռոմեական զորքը հատում էր Հայաստանի սահմանը Արտաշես 2-րդ ը անհայտ հանգամանքներում սպանվեց,տեղի ունեցավ իշխանափոխություն և գահ բարձրացավ Տիգրան 3-րդ -ը։

  1. Ովքեր էին վերջին Արտաշեսյան գահակալները։

Տիգրան 3-ը Մեծ Հայքում իշխեց Ք․ա․20թ-ից մինչև Ք․ա․8 թ-ը։Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել պայմանով ,որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք, սակայն հռոմեացիները իրենց հաշվարկներում սխալվեցին։ Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան 3-րդ ը գերադասեց հայոց երկրի շահերը։ Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց Տիգրան անունով իր որդուն։ Տիգրան 3-րդի մահից հետո ՝ գահ բարձրացավ Ք․ա․8թ Տիգրան 4-րդը։ Հռոմեացիները չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ, Ք․ա․5թ-ին ուժով գահ բարձրացրին Արտավազդ 3րդին, նա Արտավազդ 2րդի որդին էր։ Նա 29տարի ապրել էր Հռոմում և դարձել էր խիստ հռոմեասեր գործիչ։ Այդ պատճառով հայերը Ք․ա․2 թ-ին գահընկեց արին Արտավազդ 3րդ-ին, և կրկին գահ բարձրացավ Տիգրան 4 -րդը։Այս անգամ նա կառավարեց իր քույր Էրատոյի հետ։ Հռոմը ստիպված էր հաշվի նստել հայերի հետ։ Ք․հ ․ 1թ-ին հյուսիսային լեռնականների դեմ մղված պատերազմում հայոց արքան զոհվեց, իսկ թագուհի Էրատոն հրաժարվեց գահից։ Այսպիսով Արտաշեսյան արքայատոհմը անկում ապրեց։

Posted in Պատմություն

Առաջին եռապետությունը։

1․ Առաջին եռապետությունը։

2․ Քաղաքացիական պատերազմը և Օգոստոսի պրինցիպատը։ /դասագիրք՝ էջ 125-129/

3․ Հռոմեական կայսրության ոսկեդարը։

4․ Տերության բաժանումը և անկումը։ / դասագիրք՝ էջ 130-134/

Դիտե՛ք նաև՝  Հին Հռոմի պատմություն/ Մաս 3

Առաջադրանքներ՝

1․ Ե՞րբ ձևավորվեց Առաջին Եռապետությունը և ովքե՞ր էին Առաջին եռապետերը։

Ստեղծված իրավիճակից փորձում էին օգտվել ազդեցիկ պետական գործիչները ձգտելով Հռոմում հաստատելու սեփական գերիշխանությունը: Նրանցից առանձնանում էին Գնեոս Պոմպեոսը, Հուլի ոս Կեսարը և Մարկոս Կրասոսը: Սկզբում նախընտրելի էին Պոմպեոսի հնարավորությունները: Նա մեծ հեղինակություն ուներ բանակում: Համառ պատերազմներով Հռոմի գերակայությունն Արևելքում տարածվել էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս: Համոզվելով, որ միայնակ չի կարող հասնել բացարձակ իշխանության Պոմպեոսը Ք.ա. 60 թ. համաձայնության եկավ Կեսարի և Կրասոսի հետ: Ստեղծվեց առաջին եռապետությունը:

2․ Ո՞վ հաղթեց «Քաղաքացիական պատերազմում»։

Ք.ա. 49 թ. Կեսարն իր բանակով անցավ Ռուբիկոն գետը, որն Իտալիայի սահմանն էր: Նա գիտակցում էր, որ պատերազմ է սկսում: «Վիճակը գցված է» խոսքերով Կեսարն իր բանակն առաջ- նորդեց դեպի Հռոմ: Պատերազմը դաժան էր և արյունալի: Զոհվեց Պոմպեոսը, նրա կողմնակիցները
պարտություն կրեցին: Հռոմեական տերության ամբողջ տարածքում՝ Իսպանիայից մինչև Եփրատ, Բրիտանիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա, հաստատվեց Կեսարի իշխանությունը: Հասնելով իր նպատակին՝ Կեսարն աշխատում էր թուլացնել բանակի դերը: Նա ձգտում էր բարենորոգումների միջոցով համաձայնություն ստեղծել: Սակայն դրանից հարցի էությունը չէր փոխվում. Հռոմում ոչինչ չէր կատարվում առանց Կեսարի կամքի: Նա իսկական բռնապետ էր: Ավագանու ներկայացուցիչ- ները Կեսարի դեմ դավադրություն կազմակերպեցին: Եվ Ք.ա. 44 թ. Կեսարը սպանվեց Ծերակույտի
դահլիճում: Բռնապետության այս նոր փորձը նույնպես ավարտվեց անհաջողությամբ: Սակայն Հռոմում շատերը համոզված էին, որ հին հանրապետական կարգը անդառնալիորեն փլուզվում է:

3․ Ի՞նչ էր պրինցիպատը։

Գայոս Օկտավիանոսը Կեսարի զարմիկն էր ու ժառանգը: Զորավար Մարկոս Անտոնիոսի հետ նա պայքար սկսեց հին ավագանու դեմ: Նրանք հաղթեցին և սկսեցին Հռոմեական տերությունը կառա- վարել համատեղ: Արևելքում կառավարում էր Անտոնիոսը, որի իշխանության կենտրոնը Եգիպտոսն էր: Օկտավիանոսը Հռոմից կառավարում էր տերության արևմտյան մասը: Սակայն
երկուսն էլ երազում էին բացարձակ իշխանություն: Օկտավիանոսի և Անտոնիոսի հակամարտու- թյունը լուծվեց Ք.ա. 31 թ.: Հունաստանի արևմտյան ափին՝ Ակտիում հրվանդանի մոտ, տեղի ունե ցավ ծովամարտ: Անտոնիոսը պարտություն կրեց և փախավ Եգիպտոս, ուր իր կնոջ՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ ինքնասպան եղավ։ Հռոմեական տերությունում հաստատվեց Օկտա վիանոսի մենիշխանությունը (Ք.ա. 27– Ք.հ. 14 թթ.): Օկտավիանոսը գործում էր զգույշ և հավասա րակշռված: Ցույց էր տալիս, թե վերականգնում է «բարի և հին հանրապետությունը»: Ներկայանում էր իբրև Հռոմի հասարակ քաղաքացի, որը մնացածներից տարբերվում է միայն հեղինակությամբ:
Իրականում պատկերն այլ էր: Օկտավիանոսն ուներ անսահման իշխանություն, վարում էր պետու թյան ամենաբարձր պաշտոնները: Ամեն բան կատարվում էր միայն նրա կամքով: Նրա անձ սկսեց սրբացվել: Նրան շնորհվեց Օգոստոս (Սրբազան) պատվանունը: Իր երկարատև կառավարման ընթացքում Օգոստոսը բարեփոխեց Հռոմեական տերությունը՝ բանակը, գանձարանը, նահանգնե-
րի կառավարումը: Կարգավորեց ունեցվածքային և ընտանեկան հարաբերությունները: Նա հովա նավորում էր արվեստը, գիտությունը, գրականությունը: Օգոստոսի շնորհիվ Հռոմում վերականգն վեց խաղաղության և ապահովության մթնոլորտը: Օգոստոսի հաստատած կառավարման համա կարգը միա պետություն էր՝ հանրապետության քողի տակ: Այն անվանում են նաև պրինցիպատ, այսինքն` առաջին քաղաքացու կառավարում:

4․ Ինչպե՞ս էր դրսևորվում Հռոմեական ոսկեդարը։

Միապետության ամրապնդումն ընթանում էր վայրիվերումներով: Եղավ մի շրջան (96–180 թթ.), երբ միապետները շեշտված հարգանքով էին վերաբերվում հանրապետական ավանդույթներին: Այդ ընթացքում տերությունը ծաղկում էր: Անվտանգ էին երկրի սահմանները, կարգավորված էին պետական կառավարման բոլոր մակարդակները: Մեծ առաջընթաց ապրեց մշակույթը: Կառուցվեցին բազմաթիվ շքեղ շինություններ: Ճանապարհների ցանցով Հռոմը կապվեց տերության ամենահեռավոր նահանգների հետ: Հատկապես տպավորիչ էին հռոմեական կամուրջ ներն ու ջրմուղները: Այդ շրջանը հռոմեացիները կապում էին երկու կայսրերի անունների հետ: Առա ջինը Մարկոս Տրայանոսն էր (98–117 թթ.): Նրա օրոք Հռոմեական կայսրությունը հասավ իր ռազմա կան հզորության գագաթնակետին: Հաղթանակներ տանելով Հռոմի բոլոր սահմաններում՝ Տրայա- նոսը ծնկի բերեց նաև ամենահզոր հակառակորդին` Պարթևստանին: Սակայն Տրայանոսից հետո
Հռոմը վերադարձավ իր հին սահմաններին: Մյուս կայսրը Մարկոս Ավրելիոսն էր (161–180 թթ.): Նա խոշոր իմաստասեր և հմուտ պետական գործիչ էր: Նրա կարծիքով՝ անիմաստ էր ընդլայնել տերությունը: Անհրաժեշտ էր բարձրացնել բնակիչների բարեկեցությունն ու ապահովությունը,
որպեսզի նրանք հպարտանան, որ ապրում են Հռոմի հովանու ներքո
:

5․ Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը տրոհվեց մասերի։

«Ոսկեդարից» հետո տերությունում ուժեղացան հակասությունները: Խախտվեց ներքին հավասա րակշռությունը: Դրանից օգտվելով՝ հարևան բարբարոս ժողովուրդները սկսեցին ավերել նրա տա րածքները: Տերությունը համախմբելու նպատակով 212 թ. հրովարտակով նրա բոլոր ազատ բնակիչ ները ճանաչվեցին Հռոմի քաղաքացի: Բայց դա նրանց արդեն ոչ մի առավելություն չէր տալիս: Հռոմն անզոր էր կասեցնելու թշնամիների հարձակումները: Թուլացել էր կենտրոնական իշխանու թյունը: Տերության տարբեր ծագերում սկսվեցին լեգիոնների ապստամբություններ: Դրանց հրաա նա տարները հաճախ իրենց կայսր էին հռչակում և արշավում սեփական մայրաքաղաքի դեմ: Շատերն սկսեցին հասկանալ, որ Օգոստոսի ստեղծած «քողարկված միապետությունը» սպառել է իր հնարավորությունները: Դրանցից էր նշանավոր զորավար, կայսր Դիոկղետիանոսը (284–305 թթ.): Բանակի օժանդակությամբ հռչակվելով կայսր` նա Հռոմեական կայսրությունում հաստատեց բացարձակ միապետություն: Հանրապետական հաստատությունները վերացվեցին կամ պահպան- վեցին ձևականորեն: Բոլոր կարևոր հարցերը լուծվում էին կայսերական արքունիքում: Բազմա պատկվեց պաշտոնյաների թվաքանակը: Հսկայածավալ տերությունը կառավարելու համար Դիոկ- ղետիանոսն ընտրեց կառավարչակից: Ինքը կառավարում էր արևելյան հարուստ նահանգներում, իսկ կառավարչակիցը՝ արևմուտքում: Հռոմն արդեն կորցրել էր իր դերը, թեպետ շարունակում էր համարվել մայրաքաղաք: Բարեփոխվեց բանակը, փորձ կատարվեց զորացնելու հռոմեական ավան դական հոգևոր արժեքները և կրոնը: Հալածանքներ սկսվեցին տերությունում մեծ տարածում գտած քրիստոնեության դեմ: Դիոկղետիանոսի ձեռնարկումները չկարողացան փրկել դրությունը: Նրանից հետո վերսկսվեցին իշխանության համար պատերազմները: Հաղթեց Կոնստանտինոս Մեծը: Նա իր մայրաքաղաքը դարձրեց (330 թ.) Բոսփորի նեղուցի ափին գտնվող հունական Բյու- զանդիոն քաղաքը: Նա քաղաքը վերակառուցեց շքեղ շինություններով և կոչեց իր անունով` Կոս տանդնուպոլիս: Սակայն գնալով ակներև էր դառնում Հռոմեական կայսրության արևելյան և արևմտյան հատվածների տարբերությունը: Արևելքն անհամեմատ ավելի զարգացած էր, իսկ արևմուտ քում գերակայում էին գյուղական կյանքն ու կենցաղը: Ի վերջո դա հանգեցրեց տերության բաժան- մանը: 395 թ. այն տրոհվեց երկու ինքնուրույն կայսրությունների՝ Արևելյան կայսրության և Արևմ- տյան կայսրության: Դիոկղետիանոսի պատկերով ոսկեդրամ։ Նրա ջանքերով Հռոմեական կայսրու- թյունում հաստատվեց կառավարման նոր համակարգ: Դա ստացել է դոմինատ անվանումը: Այսինքն՝ տիրոջ բացարձակ իշխանություն: Ամեն բան դրվեց արքունիքի և պաշտոնեության խստիվ հսկողության տակ՝ բանակ, նահանգներ, տնտեսություն: Դիոկղետիանոսը մտածում էր, որ Հռոմին սպառնացող ամենամեծ վտանգը իշխանության ժառանգականությունն է: Ուստի որոշեց, որ ինքն ու իր կառավարչակիցը կկառավարեն քսան տարի: Ապա կհեռանան՝ իշխանությունը հանձնելով իրենց ընտրած փոխարինողներին: 305 թվականին նա թողեց իշխանությունը: Ասում են՝ մի անգամ, երբ Հռոմն ապրում էր ծանր օրեր, նրան խնդրեցին վերադառնալ: Ի պատասխան՝ ասաց. «Ի՞նչ իմաստ ունի, բարեկամնե՛րս, մի տեսե՛ք, թե ինչ լավ կաղամբ եմ աճեցնում»:

Posted in Պատմություն

Այցելություն պատմության թանգարան

Այսօր ընկեր Լևոնի հետ շատ հետաքրքիր ճանապարհորդություն ունեցանք դեպի պատմության թանգարան ։ Առաջինը մեք մտնելով թանգարան տեսանք նախադարյան մարդկանց , որոնք նախնադարում պատրաստել և օգտագործել են ինքնաշեն սրածաաայր քարից պատրաստված զենքեր , որպեսզի որս անեն։ Ինձ ամենաշատ զարմացրեց աշխարհի ամենահին տրեխանման կոշիկը , որը մոտ 5000 տարեկան է , պատրաստված է կաշվից որը պեղել են Արենիի քարանձավներից ։ Գիդը մեզ ցույց տվեց Արտաշեսյան արքայական տոհմի մետաղադրամները, նաև իմացանք ինչպես են կտրել այդ դրամները։ Մենք տեսանք Վանի հին գորգեր։ Այնտեղ կար նաև Անդրանիկ զորավարի թուրը , որով նա կռվել է թշնամու դեմ։

Թանգարանում շրջելով չասկացանք թե ինչպես ավարտվեց մեր ժամանակը, հետաքրքիր տպավորություններով վերադարձանք դպրոց։

Ծատ շնորհակալ ենք ընկեր Լևոնին։

Posted in Պատմություն

Հայկական դրամի պատմություն

Երվանդունիներ

Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք եզակի նմուշներով գտնված Աքեմենյան, Միլեթյան և Աթենական արծաթե դրամներ են: Հայտնի է, որ դեռևս Ք.ա. IV դարում Հայաստանի Աքեմենյան սատրապ Երվանդ Բ-ն եւ Հայաստանի արեւմտյան մասի կառավարիչ Տիրիբազը իրենց դիմապատկերներով դրամներ էին հատում: Դրանք, սակայն, աքեմենյան դրամներ էին: Ք.ա. 260-201 թթ. Ծոփքի Երվանդունի հայ արքաները՝ Շամը /Սամոս/,Արշամը, Քսերքսեսը, Աբդիսարեսը արծաթե մետաղադրամներ էին հատում, որոնք հայտնի են որպես ամենավաղ հայկական արքայական դրամներ:

Արտաշեսյաններ

Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանից (Ք.ա. 189 թ. — Ք.հ. 1 թ.) մեզ են հասել համեմատաբար մեծ թվով դրամներ: Հայկական դրամները միջազգային շրջանառություն են ունեցել Տիգրան Մեծի գահակալության տարիներին (Ք.ա. 95-55 թթ.): Դրանք հատվում էին ինչպես Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ), այնպես էլ Ասորիքի /Սիրիայի/ քաղաքներում (Անտիոք, Դամասկոս):

Արշակունիներ

Արշակունյաց հարստության (66-428 թթ.) դրամներ հայտնի չեն: Սկզբնական շրջանում Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հարևան երկրների՝ հիմնականում Հռոմի կայսրության և Պարթևական թագավորության դրամներով: Ավելի ուշ՝ շրջանառության մեջ են դրվել նաև Սասանյան հարստության և Բյուզանդական կայսրության դրամները:

Բագրատունիներ

Բագրատունյաց հարստության (885- 1045 թթ.) արքաների հատած դրամների մասին տեղեկություններ եւ դրամի նմուշներ չեն հայտնաբերվել: Սակայն մեզ են հասել Բագրատունյաց հարստության Լոռվա ճյուղի Կյուրիկե Բ թագավորի եզակի դրամները: Դրանք մեզ հայտնի առաջին հայկական դրամներն են, որոնց վրա եղած մակագրությունները կատարված են հայերենով: Այս մետաղադրամները հատված են պղնձից և ամբողջությամբ ձևավորված նույն ժամանակաշրջանի բյուզանդական դրամների տեսքով: Սակայն կան տեղեկություններ նաև Կյուրիկե Բ թագավորի արծաթե մետաղադրամների վերաբերյալ:

Կիլիկիա

Կիլիկյան իշխանապետության շրջանի մետաղադրամները հազվագյուտ են և հայտնի են առանձին նմուշներով: Թագավորության շրջանի մետաղադրամները բազմազան են և հասել են մեզ համեմատաբար մեծ քանակով: Կիլիկյան պետության թողարկումներից հայտնի են արծաթե, բիլոնե, պղնձե և սահմանափակ քանակով ոսկե դրամներ: Ոսկե դրամները կոչվել են դահեկան, արծաթե դրամները՝ դրամ, թագվորին, իսկ պղնձե դրամները՝ դանգ, քարտեզ, փող: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայերեն, ինչպես նաև լատիներեն մակագրություններով. դրվագվել են նաև, այսպես կոչված, երկլեզվյան դրամներ՝ հայատառ և արաբատառ մակագրություններով: Արծաթե թողարկումները շատ տարածված էին: Նրանք սկզբնական շրջանում թողարկվել են բարձորակ արծաթից: Հետագայում թողարկվել են ավելի ցածրորակ արծաթե մետաղադրամներ՝ թագվորիններ:


Որոշ Կիլիկյան արքաներ թողարկել են նաև «օծման» դրամներ, իսկ Հեթում Ա-ի (1226-1270 թթ.) օրոք, Փոքր Ասիայի սելջուկյան սուլթանների հետ համատեղ, դրվագվել են այսպես կոչված երկլեզվյան դրամներ՝ մի կողմում հայատառ, մյուսում՝ արաբատառ գրություններով: Իր թագավորման սկզբում Լևոն Ա-ն (1198-1216 թթ.) թողարկել է նաև լատիներեն գրությամբ դրամներ: Կիլիկյան հայոց պետության դրամները թողարկվում էին մայրաքաղաք Սիս, Այաս ու Տարսոն քաղաքներում:

ՆԿԱՐՈՒՄ՝ Լոռվա Կիւրիկէ Բ թագաւորի թողարկած հայերէն գրութեամբ առաջին հայկական դրամները, որոնցից հինգը այժմ պահւում են Երեւանի Պատմութեան թանգարանում:

1․ Ե՞րբ սկսվեցին Հայաստանում դրամներ հատվել։

Ք.ա. 260-201 թթ. Ծոփքի Երվանդունի հայ արքաները՝ Շամը /Սամոս/,Արշամը, Քսերքսեսը, Աբդիսարեսը արծաթե մետաղադրամներ էին հատում, որոնք հայտնի են որպես ամենավաղ հայկական արքայական դրամներ:

2․ Ի՞նչ նշանակություն ունե՞ր դրամների հատումը Մեծ հայքի համար։

Դրամների ստեղծումը նպաստեց երկրի հետագա զարգացումը, նրա քաղաքական-տնտեսական հզորացմանը Արտաշեսյանների օրոք։ Հայաստանի դրամական շրջանառության մեջ նշանակալից է դառնում տեղական դրամների դերը։ Սրանք միջազգային ճանաչում գտան մասնավորապես Տիգրան Մեծի թագավորության տարիներին

3․ Որտե՞ղ էին  հատվում և ի՞նչ էր պատկերված այդ դրամների վրա։

Դրամները հատվում էին Արտաշատում։Յուրաքանչյուրին պատկանող դրամների վրա մի կողմից դրոշմված էր արքայի դիմանկարը։ Դրամներով է, որ պահպանվել են Արտաշեսյան արքաների պաշտոնական դիմանկարները։
Հելլենիստական դարաշրջանի Հայաստանում շրջանառության մեջ եղած բազմատեսակ օտարամուտ դրամների շարքում հայոց ազգային դրամական միավորը ճանաչելի են առաջին իսկ հայացքից՝ նրանց վրա պատկերված արքայական այն թագի ձևով, որ կրում էին Արտաշեսյան թագավորները։

4․ Ներկայացրե՛ք հայտնաբերված մետաղադրամների տեսքն ու պատկերագրությունը։

Մետաղադրամների դիմերեսին, որպես կանոն, պատկերվում էր տիրակալի պատկերը՝ թագավորի կիսադեմը, հատկանշական սրածայր սաղավարտով: Դարձերեսի պատկերները կարող էին լինել տարբեր՝ թագավորին խորհրդանշող հեծյալի, արծվի, դիցաբանական բնույթի պատկերներով և խորհրդանշաններով:

5․ Ո՞ր թագավորների պատկերով են մետաղադրամներ հայտնաբերվել։

Տիգրան Մեծը դրամների վրա հաճախ պատկերված է կիսանդրու չափով,երիտասարդ դիմագծերով, Արևելքի հելլենիստական միապետների նման ածիլված երեսով, բայց գլխին այնպիսի թագով, որի նմանը չկար ժամանակակից և ոչ մի վեհապետի մոտ,։

6․Որտեղի՞ց են հայտնաբերվել մետաղադրամները։

7․ Ի՞նչ է գրված մետաղադրամների վրա։

Posted in Պատմություն

Արտաշեսյան թագավորական տոհմի դրամները

Արտաշեսյան թագավորների դրամներ, Արտաշեսյանների օրոք ստեղծված գեղեցիկ դրամներ։ մ.թ.ա. 2-րդ դարի վերջերից ծագում են հայոց մայրաքաղաք Արտաշատի պղնձյա դրամները։ Դրանց թողարկումը սկսվել էր մ.թ.ա. 183 թվականից և պայմանավորված էր ոչ միայն ներքին շուկայի զարգացմամբ, այլև քաղաքական այն նշանակությամբ, որ նվաճել էր Հայաստանի մայրաքաղաքը Կոմմոդոսի (182-192) կայսրության տարիներին։ Մինչ այդ հայկական քաղաքներից և ոչ մեկը իր ինքնավարության դրամները չէր թողարկել։

Արտաշատի քաղաքային դրամները շրջանառության մեջ էին մտնում ոչ թե Հռոմի կայսեր կամ Հայոց Արշակունի թագավորի անունից, այլ իրեն մայրաքաղաքի անվան հունատառ արձանագրությամբ։ Արևելքում կայսրության գերիշխանության մեջ միջազգային առևտրի առանձին կենտրոններ նվաճել էին այդ իրավունքը և դրամներ էին թողարկում։ Այդպիսին էին ԱնտիոքըԱպամեանԼաոդիկեանՆիկոպոլիսըԴամասկոսը և ուրիշ քաղաքներ։ Արտաշատում կերտված դրամները իրենց պատկերատիպերով դեռևս պահպանում էին Հելլենիզմի ավանդույթները։ Նախ և առաջ դրանց վրա դրոշմած պատկերներն ունեին դիցաբանական նշանակություն, նվիրված մայրաքաղաքի բախտի, ապահովության աստվածուհու պաշտամունքին, որ անցյալում դիտվում էր Հելլենիստական քաղաքային դրամների վրա։ Բացի այդ, արձանագրությունները հունարեն էին, չնայած երկիրը վաղուց գտնվում էր հռոմեական ազդեցության ներքո և շրջանառության մեջ եղած դրամական միավորների գերակշռող զանգվածը կայսերական դրամներ էին՝ լատինատառ արձանագրություններով։

Նրա վրա պատկերված է քաղաքամոր գեղեցիկ գլուխը՝ աշտարակաձև թագով, որ դիտվում է դրամի մի կողմից, իսկ մյուս կողմին՝ հաղթանակի թևավոր դիցուհին դափնեպսակ է պարզել քաղաքի անվան վրա։ Դրամի կշիռը 5/6 գրամ է, տրամագիծը՝ 20մմ։ Արտաշատի քաղաքային դրամները պահպանվել են հատուկենտ նմուշներով և ընդհանրապես հազվագյուտ են։ Լինելով պղնձից, դրանք արտաքին շուկաներում ընդունելի չէին և քաղաքային շրջանառության ներքին ոլորտից հեռու չէին անցնում։ Բացառված չէ, որ առաջիկայում Արտաշատի ավերակների հնագիտական պեղումները ի հայտ բերեն այդ դրամների նոր նմուշներ։

Դրամների ստեղծումը նպաստեց երկրի հետագա զարգացումը, նրա քաղաքական-տնտեսական հզորացմանը Արտաշեսյանների օրոք։ Հայաստանի դրամական շրջանառության մեջ նշանակալից է դառնում տեղական դրամների դերը։ Սրանք միջազգային ճանաչում գտան մասնավորապես Տիգրան Մեծի թագավորության տարիներին։ Ըստ նորագույն դասակարգման[1]։

Յուրաքանչյուրին պատկանող դրամների վրա մի կողմից դրոշմված էր արքայի դիմանկարը։ Դրամներով է, որ պահպանվել են Արտաշեսյան արքաների պաշտոնական դիմանկարները, կերտված նրանց անհատականությունների բնորոշ գծերով։ Հելլենիստական դարաշրջանի Հայաստանում շրջանառության մեջ եղած բազմատեսակ օտարամուտ դրամների շարքում հայոց ազգային դրամական միավորը ճանաչելի են առաջին իսկ հայացքից՝ նրանց վրա պատկերված արքայական այն թագի ձևով, որ կրում էին Արտաշեսյան թագավորները։

Տիգրան Մեծ դրամը

Արքայից Արքա Մեծն Տիգրան

Տիգրան Մեծը դրամների վրա հաճախ պատկերված է կիսանդրու չափով, դասական արվեստի ռեալիստական ոճով, երիտասարդ դիմագծերով, Արևելքի հելլենիստական միապետների նման ածիլված երեսով, բայց գլխին այնպիսի թագով, որի նմանը չկար ժամանակակից և ոչ մի վեհապետի մոտ, ոչ Արևելքում և ոչ էլ Արևմուտքում[2], բացառյալ Տիգրանին ենթակա Կոմմագենեի արքայի թագը։ Այդ թագը վերևում ավարտված է ճառագայթաձև ելուստներով, երբեմն սղոցի ատամների նման, իսկ ներքևից երկար, մինչև ուսերն հասնող ականջակալներով ու վզկալով, ըստ որում ճակատային մասում թագի վրայից կապված է արքայական ժապավենը և կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշներով՝ աստղ՝ երկու արծիվների միջև։ Հաճախ դիտվում են նաև ծիրանու ծալքերը, ճարմանդված աջ ուսի մոտ։ Առնական խրոխտ հայացքով Տիգրան Մեծի պատկերը (միշտ պրոֆիլ դեպի աջ) դրամի վրա վերցված է բուսական նախշերից կամ ուլունքներից հյուսված շրջանակի մեջ։ Դրամի հակառակ կողմերին դրոշմում էին պաշտամունքային իմաստի խորհրդանշաններ, առավելապես երկրի մայր աստվածուհու կերպարը, բազմած ժայռաբեկորի վրա, ձեռքին արմավենու ճյուղ, բրգաձև թագը գլխին, իսկ ոտքերի տակ ջրի աստվածության անձնավորումը՝ լողացող մարդու մերկամարմին կերպարանքով»։

Արտավազդ Բ-ի դրամը

Արտավազդ Բ (5534) թագավորի իշխանության տարիներին դրամների թողարկումը կատարվում էր գերազանցապես Հայաստանում։ Հետևելով անցյալում ընդունված կանոններին, դրամների մի կողմի վրա դրոշմում էին Արտավազդի դիմաքանդակը, կիսանդրու չափով, հայկական թագը գլխին, երիտասարդ դեմքով, արքայական զարդարանքներով՝ ականջին օղ, պարանոցին մանյակներ, ուսին՝ ծիրանի, իսկ հակառակ կողմին պատկերվում էր չորս ձիերով լծված երկանիվ մի մարտակաոք՝ արշավի ընթացքում։ Մարտակառքը վարող կերպարանքը հավանաբար ինքը հայոց արքան էր, որին վերևից պսակ էր բերում հաղթանակի դիցուհին։ Այդ ողջ պատկերի շուրջ նշվում է ΒΑΣΙΛΣΩΣ ΒΑΣΙΛΣΩΝ ΑΡΤΑ RΑZΔτ- հունատառ խորագիրը՝ «Արքայից-արքա Արտավազդի», այն տիտղոսաձևը, որն ընդունվսրծ էր Տիգրան Մեծի հզորության ժամանակներից։ Հայկական դրամների թողարկումը Արտավազդ Բ-ի օրոք նույնպես կատարվում էր ատտիկյան սիստեմով։

Պահպանվել են առավելապես դրախմանոցնեը, իսկ տետրադրախմանոցները և պղնձյա միավորները հազվագյուտ են։ Հայաստանում գտնված մի բացառիկ տետրադրախմեի վրա Արտավազդը բացի իր հիմնական տիտղոսից, հռչակված է նաև ΘΕΙΥ այսինքն «Աստվածայինի» մակդիրով։ Արտավազդ Բ-ի պղնձյա դրամների վրա ընդունված էր դրոշմել հաղթանակի թևավոր դիցուհու կերպարը։ Նրա թագավորության վերջին տարիներին հռոմեական զորքի արշավանքները, Արտավազդի ձերբակալությունը և ի վերջո նահատակությունը առժամանակ կասեցրին հայկական ազգային դրամների թողարկումը։

Արտաշես Բ-ի դրամը

Արտաշես Բ-ի դրամ

Հաջորդ տարիներից հայտնի է Արտավազդի որդու Արտաշես Բ (մ.թ.ա. 3020) հայոց թագավորի պղնձյա դրամը, որի մի կողմին դրոշմած է տակավին երիտասարդ դիմագծերով Արտաշես Բ-ի դիմաքանդակը՝ կիսանդրու չափով, գլխին պապենական թագը, ներկայացված ճիշտ այն ձևով, ինչ հայտնի է իր հոր դրամներով։ Մյուս կողմին ցույց է տրված հաղթություն բերող դիցուհին՝ պսակը ձեռքին, սլացիկ վազքի մեջ և հունատառ արձանագրությամբ։ Արտաշեսը հռչակված է իբրև «Մեծ արքա»։ Հիրավի, նա շուրջ տասը տարի գլխավորեց իր ժողովրդի պայքարը Հռոմեական նվաճողների դեմ՝ երկրի անկախության համար և նրա «Մեծ արքա» կոչվելը հայերի համար միանգամայն օրինական էր։ Անշուշտ այս եզակի պղնձյա դրամով հնարավոր չէ պատկերացում կազմել 30-20 թվականների Հայկական դրամների մասին։ Ըստ էության այդ ժամանակամիջոցը մնում է բաց։

Տիգրան Գ-ի դրամը

Արդեն հաջորդ Հայոց թագավորի՝ Տիգրան Գ-ի իշխանության տարիներից պահպանված հայկական դրամները հայտնի են որոշակի պատկերատիպերով։ Բացի արքայի դիմաքանդակից, Տիգրան Գ-ի դրամների վրա (հակառակ կողմերին) հունատառ արձանագրությունները և պատկերները հայտնի են երկու հիմնական տեսակներով։

Տիգրան Դ-ի դրամը

  • ΒΑΣΙΑΕΩΣ ΜΕΓΑΛΟγ ΤΙΓΡ ΑΝΟγ ΦΙΛΟΠΑΤΟΡΟΣ ΚΑΙ ΦΙΛΕΑΛΗΝΟΣ, այսինքն՝ «Արքայի Մեծի Տիգրանի հայրասերի և հելլենասերի» տիտղոսով, թագավորի կերպարը կանգնած դեպի ձախ, հագին երկար պատմուճան, գլխին հայոց թագը, աջ ձեռքը պարզած առաջ, իսկ ձախով երկար գավազանը բռնած։
  • ΒΑΣΙΛΕΩΣ ΜΕΓΑΛΟγ ΤΙΓΡΑΝΟγθΕΟγ, այսինքն՝ <Արքայի Մեծի Տիգրանի աստծու>, ըստ որում արձանագրությունը նշված է հաղթանակի թևավոր դիցուհու շուրջ, որ պատկերված է դրամի կենտրոնում։

Այս երկրորդ տեսակից հայտնի են պղնձյա դրամական միավորներ, որոնց շարքում կան որոշ տարբերակներ։ Հաղթանակի դիցուհին մերթ փոխարինվում է փղի պատկերով, մի այլ տարբերակի վրա նույն արձանագրությունը նշվում է առյուծի գլխի և կամ միայնակ վազող ձիու շուրջ։ Բոլոր դեպքերում արձանագրությունը պահպանվում է <Արքայի Մեծի Տիգրանի աստծոս> ձևով։ Հիշյալ դրամների թողարկման հիմնական կենտրոնը հավանաբար Արտաշատն էր և նրանց շրջանառությունը հայկական շուկաներից դուրս չի անցել։

Տիգրան Դ-ի դրամը

Արդեն Տիգրան Դ արքայի պատկերով դրամները հայտնի են բացառապես պղնձյա միավորներով, մի իրողություն, որ վկայում է նրանց զուտ տեղական նշանակության մասին։ Ի տարբերություն իր զարմի բոլոր նախորդ արքաների, Արտաշեսյան Տիգրան Դ հայոց թագավորը դրամների վրա պատկերված է միանգամայն ինքնատիպ, նա կրում է պատկառելի մորուք և ունի տարեց մարդուն բնորոշ դիմագծեր, որով մեծապես հեռացած է հելլենիստական Արևմուտքի արքայական կերպարներից։ Չլիներ նրա գլխին Արտաշեսյան թագը, հազիվ թե կարելի լիներ տարբերել նրան պարթևական արքաներից։ Այս Տիգրան Դ-ի դրամների վրա նշված արձանագրությունները հանդես են բերված երեք հիմնական տարբերակով. ΒΑΣΙΑΕΩΣ ΤΙΓΡΑΟγ <Արքա Տիգրանի>, ΒΑΣΙΑΕΩΣ ΤΙΓΡΑΟγ<Արքայի Մեծի Տիգրանի հելյենասերի> և ΒΑΣΙΑΕΩΣ ΜΕΓΑΛΟγ ΤΙΓΡΑΟγ ΦΙΛΕΛΛΗΝΟΣ <Արքայի Մեծի Տիգրանի>։

Առաջին տիտղոսաձևը նշված է բարի ճակատագրի կամ հաղթանակի դիցուհու պատկերների հետ։ Երկրորդը՝ հանդես է բերված Աթենասի կերպարի, իսկ երրորդը՝ Վահագնի և կամ փղի պատկերների հետ։ Նման դրամներ թողարկվել են Տիգրան Դ-ի թագավորության առաջին շրջանում մ.թ.ա. 8-5 թվականներին։ Հետագայում, երբ Տիգրան Դ-ը երկրորդ անգամ հաստատվեց հայոց գահի վրա, իր քրոջ՝ Էրատոի հետ միասին (մ.թ.ա. 2-ից մինչև մ.թ. 1 թվականը), այդ շուրջ երեք տարիների ընթացքում ևս թողարկվել են պղնձյա դրամներ, որոնց վրա մի կողմից պատկերված է Տիգրան Դ-ը, իսկ մյուս կողմից՝ Էրատո թագուհին, ըստ որում երկուսն էլ կիսանդրու չափով[3]։

Ուշագրավ է, որ Տիգրան Դ-ի այս դրամների վրա դեռևս նշվում է իր պապերից ժառանգաձ տիտղոսը ΒΑΣΙΑΕγΕ ΒΑΣΙΑΕΩΝ ΤΙΓΡΑΟγ («Արքայից արքա») ձևով։ Իսկ Էրատո թագուհու դիմանկարի շուրջն արձանագրվում է պարզապես ΕΡΑΤ ΒΑΣΙΑΕΩΣ ΤΙΓΡΑΟγ ΑΔΕΛΦΗ այսինքն <Էրատո՝ արքայի Տիգրանի քույրը>։

Տիգրան Դ-ի և Էրատոյի դրամներով ավարտվում է Արտաշեսյան հարստության դրամահատական գործունեությունը։ Արտաշեսյաններից հետո հայ ազգային դրամների թողարկումը դարերով կանգ առավ։