Posted in Ճանփորդություններ

Ճամփորդություն դեպի Բնության թանգարան

Այսօր առավոտյան ընկեր Լիլիթը մեր ամբողջ դասարանին տարել էր ճամփորդության՝ դեպի բնության թանգարան։ Ինձ համար այնտեղ շատ հետաքրքիր էր։ Ես այնտեղ տեսել եմ կենդանիներ, բույսեր, թռչուններ՝ հովազ,արագիլ,ծիծեռնակ, արջ, արծիվ, աղվես, սագ, անգղ։ Տեսել եմ նաև, օձ, թիթեռ բազե։ Մեզ մասնագետը բացատրում էր թե ինչպես են պահպանում կենդանիների խրթվիլակները։ Մենք շատ տպավորված վերադարձանք դպրոց։

Posted in Մայրենի 5-րդ

Մկների Ժողովը

Կար  չկար մի քաղաք կար։ Այս քաղաքում ապրում էին շատ մկներ, որոնք սոված էին, բայց չէին կարողանում իրենց սնունդ հայթայթել։ Այդ քաղաքում ՝ մկների կողքին ապրում էր նաև մի մեծ, կրակոտ աչքերով,  երկար բեղերով սև կատու։ Մկները կատվի ահից թաքնվում էին իրեց բնում ։ Մի օր ամենածեր մուկը առաջարկում է իր ընկերներին մի զանգ կախեն կատվի վզից, որպեսզի իմանան նրա մոտենալու մասին ։ Բայց ոչ մի մուկ չի համաձայնվում , նրանք չեն էլ մտածում, որ խորամանակ կատուն ամեն ինչ լսում և հասկանում է։

Posted in Հեռավար ուսուցում

Սեբաստացի կրթահամալիրը ծնողի կարծիքով

Բարև Ձեզ, ես Աիդան եմ՝ Հարութի մայրը։ Ես՝ չնայած, որ չեմ սովորել <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, սակայն ինչ-որ չափով ես էլ եմ ինձ համարում սեբաստացի ։ Մոտավորապես ութ տարի է երեք զավակներս հաճախում են,  ավելի վաղ տարիքում կրթահամալիրի մանկապարտեզ , իսկ հիմա դպրոց։  Այս դպրոցն ընտրել եմ այն բանի համար, երեխաները դեռ վաղ տարիքից այստեղ սովորում են հայկական ավանդույթներն ու ժողովրդական ծեսերը , հայկական , այլ երկրների երգ ու պար։ Այստեղ երեխան դուրս է գալիս մանկական բարդույթներից , ոսուցիչները բոլոր երեխաներին վերաբերվում են հավասար , տարանջատում չկա լավ և վատ սովորողի միջև, երեխաները չեն տառապում , կամ հիվանդագին վերաբերվում ցածր գնահատականից , երեխան առանց կոմպլեքսների շփվում է ևմեծերի , և ընկերների հետ ։ Սրանք ամենակարևոր առանձնահատկություններն են դպրոցի։ Այս տարիքում կարևորը գիտելքը չէ,այլ երեխայի դաստիարակությունը, էթիկան ։  Մեր դպրոցում ամեն երեխայի վերաբերվում են որպես անհատի, առավելությունները շատ են ։ Դրական եմ համարում այն փաստը , որ կան առարկաներ ,որոնք երեխաները պրակտիկորեն են անցնում ,և այդ մեթոդը ավելի շատ նստվածք է թողում երեխայի մեջ։ Մի խոսքով իմ ընտրությունը ճիշտ եմ համարում դպրոցի հարցում։

Շնորհակալություն։