Posted in մաթեմատիկա

Տնային աշխատանք

Թեմա՝ Բազմապատկման զուգորդական օրենք

  1. Ստուգե՛ք հավասարությունը.
  • 11 x (8 x 9) = (11 x 8) x 9 ճիշտ է
  • 27 x ( 5 x 6 ) = ( 27 x 5 ) x 6 ճիշտ է
  1. Օգտվելով բազմապատկման զուգորդական օրենքից հաշվեք առավել հարմար եղանակով.
  • 38 x 24 x 5 = 5x24x38= 4560
  • 72 x 6 x 0 0x6x72=0
  • 15 x 4 x 11 11x4x15=660
  1. Օգտագործելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 11 x 2 x 30 x 5 5x2x11x30=3300
  • 6 x 4 x 5 x 6 5x4x6x6=720
  • 17 x 8 x 4 x 5 5x8x4x17=2720
Posted in Մայրենի 5-րդ

Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

վիշապաձայն- Վիշապի ձայնով կամ վիշապի ձայն հանող

լացակումաց-արցունքոտ, արտասվախառն

խրճիթ- տնակ, հյուղակ, խղճուկ տուն։

վսեմ- փառավոր, գերազանց, գերագույն

ջինջ- վճիտ, զուլալ, մաքրամաքուր պարզ

ողբանվագ, անհյուրընկալ, լուսապսակ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության:

ողբանվագ-ող-բա-նը-վագ- բարդ բառ

անհյուրընկալ-ան -հյուր-ըն-կալ — բարդ ածանցավոր

լուսապսակ-լու-սա-պը-սակ- բարդ բառ

արնանման, հնամյա բառերի հնչյունափոխված արմատները վերականգնիր:

արնանման- արյուն ,նման

հնամյա- հին ,ամյակ

Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը, առանձնացրու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր:

անհաս, անհյուրընկալ

անմահ, անտուն, անկարող, անդաստիարակ

Դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և բացատրիր:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Չարենց նկարագրում է մեր երկրի պարզ և մաքուր ջրերը լույսի նման փայլող լճերը , ամռան շոգը և մեր երկրի խիստ ձմեռը և թե որքան է այդ ամենը սիրում։

Նա անգամ սիրում և կարոտում է խղճուկ մրոտ պատերով տնակները։

Ո՞վ է նկարի հեղինակը, ի՞նչ գիտես նրա մասին

Նկարի հեղինակն է հայ անվանի գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը։

Այս նկարը կոչվում է Հայաստան։

Posted in Մայրենի 5-րդ

Լեզվական աշխատանք

 կատարել առաջադրանքներ 33, 34, 39։

33. վարագույր, մոծակ, վարսավիր, զանգ;

34. գիրք — ձեռագիր, տպագիր ուղղանկյուն թերթերի իրար հետ ամուր կարված առարկա է։

դիմակ- -որևէ պատկերով, հաստ ստվարաթղթից կամ այլ նյութից, մետաղից պատրաստվաց մարդու դեմքին հագցվող հատուկ հհարմարանք է։

դերասան-անձ, որ խաղում իրեն հատկացված դերը դրամատիկական կամ կատակերգակա ստեղծագործություններում և աշխատում է կինոյում, թատրոնում։

ընկոույզ- Ընկույզ, որոշ բույսերի, առավելապես ծառերի կամ թփերի պտուղ՝ հիմնականում ուտելու համար պիտանի միջուկով և կարծր կեղևով։

ժպիտ- դեմքի մկանների արտահայտիչ շարժումներ (շրթունքներիաչքերի և այտերի), որը ցույց է տալիս ծիծաղ կամ արտահայտում է հաճույք, ողջունում, երջանկություն, բարյացակամություն կամ հեգնանք, ծաղրանք ։

երեխա- Կենսաբանորեն երեխա է համարվում ծնունդից մինչև սեռական հասունացման տարիքն ընկած մարդը: Իրավական սահմանմամբ՝ երեխան հիմնականում վերաբերում է անչափահասներին կամ անչափահասին, ով դեռևս չի կարող համարվել մեծահասակ կամ չափահաս։

39 Գերանի ծայրից/գլխից/ բռնիր։

Սարի կատարին /գլխին/ ինչ-որ բան է փայլում։

Այս մարդը խելք/գլուխ/ չունի։

Գրքի առաջին մասը/գլուխը/ շատ հետաքրքիր էր։

Իսկ ով էր ձեր ղեկավարը/գլուխը/, որոտաց զորավարը, դիմելով գլխիկոր զինվորներին։

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի վրա/գլխին/։

Posted in մաթեմատիկա

Տնային աշխատանք

Պարապմունք՝ 15-րդ

Թեմա՝ Բազմապատկման տեղափոխական օրենք

  1. Հաշվիր օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից

Ա. 50 x 42 x 40= 50x40x42=84000

Բ. 40 x 48 x 25= 40x25x48=48000

Գ. 40 x 70 x 50= 40x50x70=140000

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=80, b=50

a x 2 x 90 x b= 80x2x90x50=720000

3. Երկու ընկեր խանութ գնացին: Երկուսն էլ պիտի գնեին 5-ական կիլոգրամ բրինձ և 4-ական կլոգրամ մակարոն: Առաջինը նախ գնեց բրինձը, ապա մակարոնը, իսկ երկրորդը ընդհակառակը: Ճի՞շտ է արդյոք, որ ընկերները գնումների համար ծախսեցին միևնույն գումարը: Պատասխանը հիմնավորե՛ք:

Այո ճիշտ է, ապրանքների տեղափոխությունից գումարի չափը չի փոխվում։

4. Գտենք այն թիվը, որը *-ի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի ճիշտ հավասարություն:

  1. 120:30=3+* 120:30=3+1
  2. 6x*=240:2 6x 20 =240:2
  3. *:18=24:8 54 :18=24:8

5. Կատարեք գործողությունները

( 71+ 132342:14)+(1546-847:121)=11063

6. Գտե՛ք օրինաչափությունը և ավելացրեք ևս երեք անդամ.

14, 29, 59, 119,…239, 479 959 (15,30,60,120,240,480)


28.09.2021

Պարապմունք՝ 14-րդ

Թեմա՝ Բնական թվերի բազմապատկումը

  1. Ի՞նչ են կոչվում բազմապատկվող թվերը և ի՞նչ է կոչվում արդյունքը:

Բազմապատկվող թվերը կոչվում են արտադրիչ, իսկ արդյունքը արտադրյալ։

  1. Հաշվե՛ք գումարը փոխարինելով բազմապատկումով.
  • 12 + 12 + 12 + 12 + 12 +12 = 6×12= 72
  • 47892 + 47892 + 47892 + 47892 4×47892=191568
  1. Երկու թվերի արտադրյալը հավասար է 0-ի: Ի՞նչ կարելի է ասել այդ թվերի մասին:

0 բնական թիվ է , եթե արտադրյալը 0 է, ուրեմն արտադրիչների մեկը պետք է լինի 0:

  1. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ հավասարություն.
  • 10 x * = 100 10×10=100
  • 1300 = 10 x * 1300=10x 130
  • 27= * x 9 27= 3×9
Posted in Մայրենի 5-րդ

Նամակ Տատիկիս

Ում- Վիկտորյա Խաչատրյանին/տատիկս/

հասցե- ԱՄՆ Նյու Յորքի նահանգ Մոնսի քաղաք

Ումից- Հարություն Ավագյանից

հասցե- ՀՀ, ք․ Երևան, Անդրանիկի փ․ 92/20

Բարև իմ սիրելի տատիկ, Երբ ես ծնվել եմ դու Երևանում չես եղել , մեծանալով ես քեզ ճանաչեցի և շատ սիրեցի ։ Երբ դու երկու շաբաթ առաջ վերջապես եկար ինձ տեսնելու, ես այնքան էի ուրախացել, որ բակում բոլորին պատմում էի քո մասին։ Հիմա երբ դու արդեն վերադարձել ես ԱՄՆ , ես քեզ անչափ շատ եմ կարոտել և սպասում են քո գալուն։

Ես շատ եմ ուզում իմ տարեդարձին ներկա լինես։ Շատ եմ ուզում ինձ էլի լիքը նվերներ բերես։

Քո թոռնիկ ՝ Հարութ ։

Նամակը (լատ.՝ brevis — «կարճ»), մեկ կամ երկու թերթից կազմված անձնական կամ պաշտոնական բնույթ կրող գրավոր ուղերձ։ Սովորաբար նամակը հասցեատիրոջն է հասնում փոստային ծառայության միջոցով։

Նամակագրությունների քանակը ժամանակակից հեռահաղորդակցման միջոցների (հեռախոսֆաքսէլ. փոստ) հայտնագործությունից հետո զգալիորեն նվազել է։

Նամակների տեսակներ

Posted in Մայրենի 5-րդ

Թե ինչպես գրվեց առաջին նամակը/Ռեդյարդ Քիփլինգ/

Բլոգում պատասխանիր հարցերին։ Հարցերն ընտրվել են սովորողների կազմած հարցերից։

  1. Ինչո՞ւ էր օտարականը կանչել ողջ ցեղին։

Քանի որ ցեղապետը իր ցեղակիցների հետ որոշել էր նրան պատժել, այդ պատճառով բոլորին հավաքեց տարավ Թեգումայի մոտ որ տեսնեն նրա հետ ամեն ին չ կարգին է։

  1. Ի՞նչ ծառի կեղևի վրա էր Թաֆֆին նամակ ուղարկել։ Ի՞նչ գիտես այդ ծառի մասին։

Թաֆֆին նկարել էր կեչու կեղևի վրա։

Կեչին ցածրաբուն, հիմնականում սպիտակավուն կեղևով ծառ է, բարձրությունը՝ մինչև 20 (երբեմն՝ 30) մ։ Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջական, ատամնաեզր։ Ծաղիկները կատվիկներ են։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղն ընկուզանման է, միասերմ։ Կեչին ապրում է 50-80 տարի։ Հայաստանում աճող տեսակները էկոլոգակենսաբանական առումով մոտ են միմյանց. լուսասեր են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ՝ խիստ պահանջկոտ։ Բազմանում է սերմերով ու մացառներով։ Երիտասարդ ծառերի ճյուղերը շագանակագույն են, իսկ երբ ծառը դառնում է 8-10 տարեկան ճերմակում են։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը սպիտակ է, անջատվում է բարակ շերտով։ 

  1. Ի՞նչն էր նամակ գրելու պատճառը։

Թեգումայը չէր թույլ տալիս որպեսզի աղջիկը այդքան երկար ճանապարհ ետ գնար նիզակի հետևից, քանի որ վախենում էր որ կարող է երեխան հանկարծ ճահիճն ընկնի։

  1. Ինչպե՞ս դու կհասկանայիր այդ նկարը, եթե չիմանայիր, թե ինչի մասին է այն։

Իմ կարծիքով ես նույնպես կհասկանաի ինչպես Թեշումայը և ցեղակիցները։

Որտե՞ղ էին ապրում նախամարդիկ և ի՞նչ գործիքներ էին օգտագործում։

Նախամարդիկ ապրել են քարանձավներում, փայտից նիզակ են պատրաստել, քարից մուրճ, դանակ։

  1. Վերնագրիր հատվածները։

1-in հատվածը կվերնագրեի <<Հայր ու աղջիկ որսորդները>>, 2-րդը՝ <<Միամիտ օտարականը>>։

  1. Ի՞նչը կփոխեիր պատմվածքի մեջ։

Օրինակ կարելի էր, որ օտարականը օգներ Թեգումային հենց տեղում մի նոր նիզակ պատրաստեր։ Նրանք կարող էին երկուսով որսալ ։

Մաս առաջին

Հարյուրավոր դարեր առաջ ապրում էր մի մարդ: Նա իսկական նախամարդ էր և ապրում էր քարանձավում: Ո՛չ գրել գիտեր, ո՛չ կարդալ: Նրան Թեգումայ կկոչենք: Նրա կնոջ անունը Թեշումայ էր, իսկ նրանց դստրիկին ես Թաֆֆի կասեմ:Նրանք երեքով անչափ երջանիկ էին: Մի օր Թեգումայը անցավ կուղբերի ճահիճը, գնաց գետը՝ ճաշի համար ծածան որսալու, Թաֆֆին էլ հետը:
Ձկան որսը չսկսած՝ հանկարծ նիզակը ճիշտ մեջտեղից կոտրվեց:

— Քո երկար սև նիզակը տանն է, — ասաց Թաֆֆին,- թող վազեմ և մայրիկին խնդրեմ՝ տա:

— Թմբլիկ տոտիկներիդ համար բավական երկար ճանապարհ է. Բացի դրանից, մեկ էլ տեսար՝ ընկար ճահիճն ու խեղդվեցիր: Հիմա մի ճար կանենք:
Թեգումայը նստեց, բաց արեց կաշվե փոքրիկ պայուսակը և գործի անցավ: Թաֆֆին նույպես նստեց, ոտքի մատները ջրի մեջ կախեց, ծնոտը ձեռքին հենեց ու խոր մտքերի մեջ ընկավ:

— Լսի՛ր, հայրի՛կ, ո՛չ դու գրել գիտես, ո՛չ էլ ես: Եթե իմանայինք, նամակ կուղարկեինք տուն՝ նիզակը բերելու:

— Ասածդ խելքին մոտ է, — արձագանքեց հայրը:
Այդ պահին մի օտարական էր անցնում գետափով: Նա ոչ մի բառ չէր հասկանում Թեգումայի լեզվից: Օտարականը կանգ առավ, ժպտաց Թաֆֆիին, որովհետև ինքն էլ մի փոքրիկ դուստր ուներ տանը:

— Մո՛տ արի, — կանչեց Թաֆֆին, — գիտե՞ս, թե որտե՛ղ է ապրում մայրիկս:
«Հիանալի երեխա է», — մտածում էր օտարականը:

— Ուզում եմ, — շարունակեց Թաֆֆին, — որ մայրիկիս մոտ գնաս ու բերես հայրիկիս սև կոթով նիզակը, որ կախված է օջախի վերևում:

Օտարականը, որ ոչինչ չէր հասկանում, տեղից ելավ, կեչու կեղևից մի խոշոր կտոր պոկեց ու տվեց Թաֆֆիին: Դա, սիրելի՛ փոքրիկ, նշանակում էր, որ իր սիրտը ճերմակ կեղևի նման մաքուր էր և վատություն չէր անի նրան, բայց Թաֆֆին նրան չհասկացավ:

— Օհո՜, — բացականչեց աղջիկը, — դու երևի մեր հասցեն ես ուզում: Իհարկե, ես գրել չգիտեմ, բայց եթե մի սուր բան լինի, ճանկռելով նկարներ կանեմ: Խնդրում եմ, տո՛ւր վզնոցիդ շնաձկան ատամը:

Թաֆֆին երկարեց փոքրիկ ձեռքն ու ձգեց ուլունքներից, սերմերից ու շնաձկան ատամներից պատրաստված նրա վզնոցը: Նա տվեց շնաձկան ատամը: Թաֆֆին պառկեց փորիկի վրա՝ ոտքերն օդում ճոճելով:

— Հիմա քեզ համար սիրուն նկարներ կանեմ, իսկ դու նայի՛ր ուսիս վրայով: Սկզբում կնկարեմ հայրիկին՝ ձուկ որսալիս: Հիմա էլ հայրիկի ուզած նիզակը՝ սև կոթով: Վա՜յ, նիզակը հայրիկիս մեջքը խրվեց, բայց ես մեղավոր չեմ, շաձկան ատամը ձեռքիցս սահեց: Սա այն նիզակն է, որ պիտի բերես: Իսկ հիմա ինձ նկարեմ: Մազերս բիզ-բիզ են ստացվում, բայց իրականում գանգուր են, այդպես նկարեցի, որովհետև հեշտ է: Հիմա էլ քեզ. դու իրականում շատ լավն ես, բայց գեղեցիկ նկարել չեմ կարող, այնպես որ չնեղանաս:

Օտարականը ժպտաց: «Հավանաբար ինչ-որ տեղ ճակատամարտ է լինելու, և այս զարմանահրաշ երեխան ինձ խնդրում է օգնության կանչել իրենց մարդկանց», — մտածեց նա:

— Նայի՛ր, — Թաֆֆին մեծ դժվարությամբ քերում էր կեղևը: — Հիմա կբացատրեմ մայրիկիս հասցեն: Կգնաս ուղիղ, մինչև հասնես երկու ծառի, հետո կբարձրանաս բլուրը ու կհասնես այն ճահճին, որտեղ վխտում են կուղբերը: Ես նրանց լրիվ չեմ նկարել, անցնելիս միայն գլուխները կտեսնես: Զգո՜ւյշ մնա, չընկնես: Մեր քարանձավը հենց ճահճի հետևն է: Դրսում կանգնածն էլ իմ մայրիկն է: Նա գեղեցիկ է, աշխարհում ամենագեղեցիկ մայրիկը: Իհարկե, նա չի նեղանա, որ իրեն այդքան տգեղ եմ նկարել: Բայց կուրախանա՝ տեսնելով նկարածս: Եթե նկարը ցույց տաս մայրիկիս, նիզակը կստանաս: Ես նրան նկարել եմ ձեռքերը բարձրացրած, որովհետև գիտեմ՝ քեզ տեսնելով՝ կուրախանա: Գեղեցիկ նկար է, չէ՞: Լա՞վ հասկացար, թե՞ նորից բացատրեմ:

Օտարականը նայեց նկարին ու գլխով արեց: Ապա մտածեց. «Ես գնամ, օգնության կանչեմ նրա ցեղակիցներին»:

Մաս երկրորդ

Նա քամու արագությամբ սլացավ դեպի թփերը՝ ձեռքին կեչու կեղևը: Իսկ Թաֆֆին նստեց գոհ ու երջանիկ:

Օտարականը կտրեց անցավ մի քանի մղոն, մինչև քարանձավի շեմին պատահմամբ Թեշումային գտավ կանանց հետ զրուցելիս: Թաֆֆին շատ նման էր մորը: Օտարականը ժպտաց և Թեշումային հանձնեց կեչու կեղևը: Նա արագ վազելուց հևում էր, ոտքերը քերծվել էին մոշի թփերից, բայց աշխատում էր, որքան հնարավոր է բարեկիրթ լինել:

Նկարը տեսնելուն պես Թեշումայը մի աղեկտուր ճիչ արձակեց ու հարձակվեց օտարականի վրա: Մյուս կանայք անմիջապես գետին գլորեցին նրան և շարքով, վեցը միասին նստոտեցին վրան: Իսկ Թեշումայը բղավում էր.

— Ամեն ինչ պարզ է. իմ Թեգումայի մարմնի մեջ նիզակներ է խրել, այնպես վախեցրել խեղճ Թաֆֆիին, որ մազերը բիզ-բիզ են կանգնել: Այդքանը հերիք չէ, այս սարսափելի նկարն է ինձ բերել:

Ապա հնչեցրին թմբուկներն ու կանչեցին իրենց ցեղի բոլոր մեծամեծերին, որոնք որոշեցին օտարականի գլուխը թռցնելուց առաջ  նրա առաջնորդությամբ գնալ գետը՝ տեսնելու, թե որտե՛ղ է թաքցրել խեղճ Թաֆֆիին:

Օտարականը Թեգումայի ցեղին առաջնորդեց գետի ափը, որտեղ նրանք տեսան Թաֆֆիին՝ երիցուկներից պսակ հյուսելիս, իսկ Թագումային՝ նորոգած նիզակով ծածան որսալիս:

— Ի՜նչ շուտ վերադարձար, — բացականչեց Թաֆֆին, — բայց ինչո՞ւ ես այդքան շատ մարդ հետդ քարշ տվել: Հայրի՛կ, սիրելի՛ս, դու զարմանում ես, չէ՞:

— Շատ, — պատասխանեց Թագումայը, — բայց դրա պատճառով ձկան որսն այսօր ձախողվեց: Ի՞նչ է պատահել, Թաֆֆի՛, մեր ողջ ցեղն այստեղ է:

Այդ պահին Թեշումայը վազեց, ամուր գրկեց, համբուրեց Թաֆֆիին: Իսկ ցեղապետը բռնեց Թագումայի գլխին ցցված փետուրներին ու ուժգին թափահարեց նրան:

— Բացատրի՛ր, բացատրի՛ր, բացատի՛ր, — գոչեց Թեգումայի ողջ ցեղը:

— Աստծո՛ւ սիրուն, — խնդրեց Թեգումայը, — թո՛ղ գլխիս փետուրները: Մարդ իրավուք չունի՞ առանց ձեր թույլտվության նիզակը կոտրելու:

Քար լռության մեջ աղջնակը պատմեց իր նկարածի բովանդակությունը: Հետո լռության մեջ հանկարծ լսվեց ցեղապետի ծիծաղը, ապա՝ օտարականի, նույնպես և Թեգումայի, որը թուլացած բերանքսիվայր փռվեց գետնին, այնուհետև՝ ամբողջ ցեղի ծիծաղը, հռհռոցն ու քրքիջը:

Քիչ անց ցեղապետը ասաց, գոռաց, երգեց.

— Ո՛վ դու, սիրելի՛ աղջնակ, դու մեծ հայտնագործություն ես արել:

— Ես մտադրություն չունեի, ես միայն հայրիկի սև կոթով նիզակն էի ուզում:

— Թաֆֆի՛, սիրելի՛ս, երբ հաջորդ անգամ նկար-նամակ ուղարկես, լավ կլինի ուղարկես այնպիսի մարդու հետ, որը կարողանա մեր լեզվով խոսել ու բացատրել իր միտքը:

Posted in Русский язык

Домашняя работа

Тема: «Мой друг — хорошая книга».

Ответьте на вопросы. 1. Чему учат нас книги?

Они нас. учат всему.Мы учимся читать, мы иследуем мир через книги.

2. О чём можно в них прочитать?

Из книг мы можем узнать о странах , изучать иностранные языки.

3. Любите ли вы читать?

Я люблю читать о звездах.

4. Можете ли вы сказать: „Без книги хорошей я жить не могу?”

Жить конечно могу, но не могу быть грамотным без книги.

Прочитайте пословицы и поговорки. Скажите, что их объединяет. Переведите их на армянский язык.

Золото добывают из земли, а знания – из книг!

Ոսկին հանում են ընդդերքից, իսկ գիտությունը՝ գրքերից։
Кто много читает, тот много знает.

Ով շատ է կարդում , շատ բան գիտի։
Книга поможет в труде, выручит в беде.

Գիրքը կօգնի աշխատանքում , կազատի փորձանքից։
Книга – источник знаний.

Գիրքը գիտելիքի շտեմարան է ։
Книга, подобно воде, дорогу пробьёт везде.

Գիրքը ինչպես ջուրը, ամենուր իրեն կբացի ճանպարհ։
Книга – твой друг, без неё как без рук.

գիրքը քո ընկերն է, առանց նրա ինչպես առանց ձեռքերի։
Ты без книги, что птица без крыльев.

Դու առանց գրքերի ինչպես թռչուն առանց թևերի։

Какая прочитанная последняя книга?

Последней книгой, которую я прочитал этим летом , были «Приключения Мюнхаузена».


Напишите о вашей любимой книге.

Posted in Հայրենագիտություն, Ճանփորդություններ

Ճանապարհորդություն դեպի Սևան՝ Մաշտոցներ բարձունք։

Սեպտեմբերի 25 -ի առավոտյան ժամը 10-ին մենք ուսուցիչների ուղեկցությամբ ուղևորվեցինք դեպի Սևան։ Հասնելով Սևան մտանք Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի աղոթելու, այնուհետև խոսելով տեր հոր հետ, շարունակեցիք մեր ճանպարհորդությունը։ Մենք նաև եղանք Բուսաբանական այգում , այնտեղ շատ գեղեցիկ էր և օդը մաքուր ։ Հետո սկսեցինք բարձանալ դեպի բարձունք ի վեր։ Եղանակը շատ ցուրտ էր։ իջնելով Սևանի ափին նստեցինք մի փոքր հանգստացանք, հաց կերանք։ Մեզանից ոչ մեկը չկարողացավ լողալ լճում քանի որ եղանակը սառն էր։ Ավարտելով ճանապարհորդությունը վերադարձանք Երևան։

Շնորհակալություն ընկեր Իվետային և ընկեր Անահիտին։

Posted in Անգլերեն

Home work

Վարժ. 7,8 էջ 31 /էլ. 34/ տեքստերը կարդալ և որևէ մեկը սովորել պատմել։

Անծանոթ բառեր՝

move-շարժվել

continent-մայրցամաք

warmer-ավելի տաք

change-փոխ(վ)ել

cage-վանդակ

fence-ցանկապատ

visitor-այցելու

through- միջոցով, միջով

important-կարևոր

drive-վարել

section-բաժին

different-տարբեր

Անծանոթ բառերից երեքով կազմեք նախադասություններ` օգտագործելով տարբեր ժամանակաձևեր։

Our school has a fence.

live on the continent of Eurasia.

We visited a lot of museums in the summer.

Պատասխանեք հարցերին` գրեք փոքրիկ պատում։, պատրաստ եղեք քննարկման (պատումը առանձին հղումով տեղադրեք բլոգում)

  1. What is your favourite animal?

My favorite animal is the leopard.

  1. Why do you like that animal?

Because the leopard runs fast.

  1. What can you tell about your favourite animal?

The leopard is a predatory animal that lives in the jungle.

  1. What can you tell about our zoo, do you like it?

I like our zoo, but there are not many animals there.

  1. What do you know about the zoos in other countries?

I heard about the New York zoo, it is very big, there are a lot of animals and birds.

Posted in մաթեմատիկա

Մաթեմատիկա 23.09.2021

Թեմա՝ Բնական թվերի գումարումը. գումարման տեղափոխական օրենք

  1. Ինչի՞ է հավասար երկու թվերի գումարը, եթե նրանցից առնվազն մեկը 0-է: Եթե գումարելիներից մեկը օրինակ՝ 326 , իսկ մյուսը 0 , ապա դրանք գումարելիս գումարը մնում է նույնը։
  2. Ձևակերպեք գումարման տեղափոխական օրենքը: Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։
  3. Կատարեք գումարում` օգտվելով գումարման տեղափոխական օրենքից

125 + 58 + 75 + 80 + 42 + 120 =

125 + 75 + 58+42+ 80 +120 =500

  1. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համեմատման ճիշտ նշանը.

Բ. 68 : 2 + ( 13-3) x 2 =( 25 + 3 ) : 4 + 7 x 7 – 2

Գ. ( 51 – 31) x 2 – 30 < 105 : 3 – 2 x (17- 3) + 5

  1. Հինգ միանման աթոռակներն արժեն 18000 դրամ: Ինչքա՞ն պետք է վճարել 12 այդպիսի աթոռակների համար:

18000:5=3600, 3600×12=43200 Պատ․՝ 43200 դրամ։