Posted in Հեռավար ուսուցում, Անգլերեն

Home work

Տեղադրիր՝ am, is, are

1. She is in the house.
2. The dog and the cat  are in the garden.
3. The woman is behind a tree.
4. I am Kevin.
5. Carol and I am friends.
6. It is black.
7. My name is Bob.
8. They are nice girls.
9. The children in the shop.
10. He is  a teacher.
11. We are hungry.
12. Mrs Dixon is funny and nice.
13. I am twelve years old.
14. Jim and Cathy is at school.
15. The elephants are tired.

Բայերը ճիշտ գրիր/հիշիր, որ 3-րդ դեմքի ժամանակ (he, she, it) բային ավելանում է -s-մասնիկը/

My sister reads a book.
2. Frank likes dogs.
3. My parents do the shopping.
4. We sometimes meet in front of the cinema.
5. Uncle George goes to the doctor’s.
6. Our friends play football in the park.
7. She goes to the park every Friday.
8. He rides his bike every day.
9. We have the best ideas.
10. Carol says goodbye.
11. She is the best singer in our class.
12. My sister lives in a big house.

13. The children eat hamburgers.
14. Bill has got two notebooks.
15. I am at home.

Posted in Հեռավար ուսուցում

Oбычай встречать Новый год

1.Откуда пошел обычай встречать Новый год в январе?

2.Почему именно eль мы украшаем к Новому году, а не какое-нибудь другое дерево?

3.Верите ли вы в то, что Новый год может действительно исполнить вашу мечту?

Новогоднее признание

Ответьте на вопросы

1.Что бы вы хотели иметь в 2021 году, чего не хватало в 2020 году?
2.Какая дата от 2019-2020 навсегда останется в вашей памяти и почему?
3. Каким было ваше самое большое достижение в этом году?
4. Какая была ваша самая большая неудача?
5. Что бы вы хотели сделать больше?
6.Что бы вы хотели делать меньше?
7.Какое твое любимое телешоу?
8. Ты ненавидишь кого-то, кого ты не ненавидел в это время в прошлом году?
9. Какая была лучшая книга, которую ты прочитал?
10. Что вы хотели в 2020 году и получили?
11. Какая твоя лучшая фотография 2020 года, опубликовать ее здесь?

Posted in Հեռավար ուսուցում, Բնագիտություն

Ավստրալիա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Ամենափոքր մայրցամաքը—Ավստրալիան է։

 Ավստրալիան— միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։

 Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։

Թռչուններից ամենամեծը —Էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրածտահավն  է։

Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող —Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում:

 Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Posted in Հեռավար ուսուցում

Ամենապիտանի բանը ( Ա․ Իսահակյան)

Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է լինում: Ունի երեք որդի: Երբ ծերանում է, կամենում է կառավարության սանձը հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Կանչում է որդիներին և ասում.-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզնից նա, ով որ իմաստուն կերպով կկարողանալ լուծել այդ իմ միտքը, կստանա իմ թագը, կկառավարի իմ ժողովրդին: Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր լցնել այն մի բանով, որ ամենապիտանին կլիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի ամենապիտանի բանով, արժանի կլինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք աշխարհ-աշխարհ, քաղաքեքաղաք, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:Որդիները համբուրում են հոր ձեռքը և ճանապարհ ընկնում: Քառասուն օր նրանք շրջում են քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսնում են ուրիշ մարդիկ, ուրիշ բարքեր: Հետո գալիս-կանգնում են հոր առաջ:-Գտել ենք, սիրելի հայր, ամենապիտանին- ասում են որդիները:Եվ մեծ որդին գրպանից հանում է մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ և ասում. -Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն: Եվ միջնեկ որդին հանում է գրպանից մի բուռ հող, պարզելով հորը՝ ասում.-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:Ապա հայրը կանչում է կրտսեր որդուն.Կրտսեր որդին մոտենում է շտեմարանին, գրպանից հանում մի փոքրիկ մոմ, կայծքարին խփում հրահանը, վառում աբեթը, հետո մոմը:- Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չի լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը:Հայրը թագավորության ղեկը հանձնում է կրտսեր որդուն:

աբեթ — բամբակե թելից պատրաստված ,կամ այրված կտավից պատրաստված դյուրավառ նյութ

շտեմարան — պահեստ,ամբար

փափագ — իղձ, երազանք, ցանկություն։

Posted in Русский язык, Հեռավար ուսուցում

Капризная кошка

Девочка сидела за столом и рисовала картинки. Вдруг пришла полосатая Кошка и стала смотреть, что делает Девочка.

— Что это ты делаешь? — спросила любопытная Кошка.

— Я рисую для тебя домик, — сказала Девочка. — Смотри: вот крыша, вот труба на ней, а это дверь…

— А что я там буду делать?

— Будешь печку топить, кашу варить.

И Девочка нарисовала, как из трубы домика идёт дым.

— А где окошко? Ведь кошка прыгает в окошко!

— Вот тебе окошки. Раз, два, три, четыре… — сказала Девочка и нарисовала четыре окна.

— А где я гулять буду?

— Вот тут.

Девочка нарисовала забор вокруг домика.

— Это будет сад, — сказала она.

Кошка посмотрела и фыркнула:

— Какой же это сад? Тут ничего нет!..

— Подожди, — сказала Девочка. — Вот тебе клумба с цветами, вот яблоня с яблоками, а здесь огород: тут морковка растёт и капуста растёт…

— Капуста! — поморщилась Кошка. — А где я буду рыбку ловить?

— Вот здесь…

И Девочка нарисовала пруд, а в пруду рыбок.

— Это хорошо… А птички будут? — спросила любопытная Кошка. — Я люблю птичек.

— Будут. Вот тебе курочка, вот петушок, вот гусь, а вот и три цыплёнка…

Тут Кошка вдруг облизнулась, замурлыкала и тихо-тихо спросила:

— Ну… а мышки там будут… в домике?

— Нет, мышей не будет.

— А кто будет мой домик сторожить?

Его будет сторожить… — Девочка нарисовала будку. — Будет сторожить вот этот Бобик!

Кошка даже хвостом дёрнула, и шерсть у неё почему-то дыбом встала.

— Не нравится мне твой домик, — сказала Кошка. — Не хочу я там жить!..

И ушла, будто её обидели.

Вот какая капризная Кошка!

Posted in Հայրենագիտություն, Հեռավար ուսուցում, Ճանփորդություններ

Արշավ դեպի Խոր Վիրապ և Արտաշատ մայրաքաղաքի հնավայր

Ըստ ավանդությունների Խոր Վիրապը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ մայրաքաղաքի բլուրներից մեկի արևելյան լանջին։ Խոր Վիրապը մեր սրբավայրերից է ՝ հանրահայտ ուխտատեղի։ Խոր վիրապի պատմությունը անմիջական կապ ունի քրիստոնեության ընդունման հետ։ Մեր հին պատմիչներց մեկը վկայում է , որ Տրդատ Գ թագավորը հալածել է քրիստոնյաներին և Գրիգոր Լուսավորչին տանջանքներից հետո նետել է մահվան դատապարտվածների բանտի խորը փոսի մեջ։ Գրիգոր Լուսավորիչը օձերի ու կարիճների հետ այնտեղ մնացել է տասնչորս տարի։ Նրան կերակրել է մի այրի կին , ամեն օր գաղտնի հաց ու ջուր տանելով։

Խոր Վիրապի հետ կապված շատ պատմություններ կան , սակայն ես կպատմեմ իմ ՝ դեպի Խոր Վիրապ կատարած արշավի տպավորությունների մասին։ Ես շատ էի եղել Խոր Վիրապում, սակայն ոչ մի անգամ չէի իջել այդ խուցը տեսնելու։ Հաղթահարելով վախս, ուսուցչուհուս ուղեկցությամբ, ընկերներիս և փոքր եղբորս հետ իջանք մոտ վեց ու կես մետր։ Զարմանքս մեծ էր , թե ինչպես մարդ կարող էր այդ նեղ ու առանց հարմարությունների փոքր տարածքում ապրեր գրեթե տասնչորս տարի։ Այնուհետև Քայլելով հաղթահարեցինք վանքի հետևում գտնվող բլուրը , որի վրա տեղադրված էր մեր եռագույն դրոշը և խաչը։ Մեծ տպավորություններով վերադարձանք տուն։

Posted in Հեռավար ուսուցում, Մայրենի 5-րդ

Հայերենի բարբառների մասին

Բարբառը դա լեզվի ճյուղավորման համակարգ է , որը իր յուրահատկություններով ըմդհանուր է տվյալ հասարակության որոշակի հատվածի համար։ Բարբառային ճյուղավորումները կատարվել են որոշակի տարածքում, այդ պատճառով կոչվում են տարածքային բարբառներ։ Հայերենի շատ բարբառներ ավելի են տարբերվում իրարից քան իսպաներենը պորտուգալերենից կամ ռուսերենն ուկրաիներենից։ Բարբառների առաջացման պատճառներն են լեզվական հանրությունների տարանջատումը, վերաբնակեցումը աշխարհագրական խոչընդոտները և հավատքը։ Հայերենի բարբառների թիվը հասնում է հիսունի։ Մեծ Եղեռնի տեղահանության հետևանքով բարբառների մեծ մասը զրկվելով բնօրրանից մատնվել են կորստյան։

Օրինակ ես հասկանում եմ ու մի քիչ էլ խոսում եմ գյումրվա բարբառով , քանի որ իմ պապիկը ապրում է Շիրակի մարզի սահմանամերձ Բայանդուր գյուղում ։

նշեմ մի քանի բառեր և բառակապակցություններ որոնք ես լսել եմ իմ բարեկամներից։

կագալ — ընկույզ,

տաք — ճակնդեղ,

փռչուլուխ — գազար,

լախանա — կաղամբ,

քյալա — գլուխ,

ցվետնո — ծաղկակաղամբ

փլաքյան — աստիճան

մանչս — տղաս

ինչըխ թե — ինչպես թե

ինչըխ ես — ինչպես ես

սիրեմ գը -սիրում եմ

ցը — ցտեսություն, հաջողություն

պայտիմ գը — ատում եմ , զզվում եմ

էրթամ գը — գնում եմ։

Posted in Հեռավար ուսուցում, Մայրենի 5-րդ, Ընթերցանություն

Որոտ թագավորը (իտալական)

Լինում է, չի լինում մի թագավոր է լինում, այս թագավորը այնքան ուժեղ ձայն է ունենում , որ հազար կիլոմետրից լսվում է։ Մարդիկ մտածում են որոտ է սկսվել, երբ թագավորը ինչ-որ մեկի հետ սովորական զրուցում է, այդ պատճառով ժողովուրդը նրան անվանում է <<Որոտ>> թագավոր։ Նրա բարձր ձայնից խլացել էին պալատի բնակիչները և պաշտոնյաները։ Մարդիկ տրտնջում և բողոքում են երկրի տնտեսկան վիճակից , քանի որ իրենց բողոքները ոչ մի պաշտոնյա չի լսում, խլության պատճառով։ Մի համարձակ մարդ ժողովի ժամանակ թագավորին ասում է ․

— Թագավոր ջան Ձեր բոլոր նախարարները խլացել են , քանի որ ձեր ձայնը շատ բարձր է, և թագավորը նկատում է որ իր ելույթի ժամանակ բոլորը փակում են իրենց ականջները։ Նրանք բողոքում են, որ իրենց ականջների ետևն ուռել է ։ Նա հրամայում է բոլոր նրանց գնալ և բուժել այդ տարօրինակ հիվանդությունը։ Եվ այսպես շարունակ թագավորը իրենց գոհ միշտ մտածում է ,որ իր թագավորությունում ամեն ինչ լավ է, բոլորը գոհ են, բողոքներ չկա։ Մի օր մի գյուղացի է գալիս պալատ , և թագավորը նկատում է նրա ականջների մեջի խցանները և բարկացած հարցնում․

—Աըդ ինչու՞ ես խցան մտցրել ականջներդ, համարձակ գյուղացին պատասխանում է․

—-Ինչ անեմ , չեմ ուզում քո ձայնից , մնացածի պես խլանալ։

Թագավորը սկզբից շատ է զայրանում, այնուհետև հեռացնում է բոլոր նախարարներին , հետո այդ գյուղացուն կարգում է իրեն խորհրդական։ Թագավորը վերջապես հասկանում է իր վիճակը և խոստանում է մեծ նվեր , ով իրեն կբուժի։ Հանկարծ աշխարհի մյուս ծայրից հայտնվում է մի կախարդ և ասում է թագավորին , որ իր գլխին կա մի մազ , այդ մազը կարող է գտնել և պոկել մի աղջիկ, որի անունը Անլեզու է ։ Թագավորը հրամայում է անմիջապես գտնեն, սակայն որոնումները ապարդյուն են անցնում ։ Մի առավոտ թագավորը պատշգամբում նստած լսում է , որ ինչ-որ մեկը բարձրաձայն գոռում է ․

—-Ձենի դեղ՜՜՜՜՜, ձենի դեղ՜՜՜՜՜՜, պալատականները անմիջապես նրան բռնում ,ներս են բերում, թագավորը կուլ է տալիս այդ հաբերը և ձայնը անմիջապես ետ է քաշվում։ Փոխարենը թագավորը թույլ է տալիս նրան ապրել իրեն պալատում ։ Երիտասարդը համաձայնվում է մի պայմանով , որ իր սենյակ ոչ ոք պետք է չմտնի, անգամ թագավորը։ Անցնում է մեկ տարուց ավել և մի օր հանկարծ բացվում է պալատի դռները և հայտնվում է մի գեղեցկուհի ՝ գեղեցիկ զգեստով , նա անմիջապես գտնում և պոկում է այդ մազը ։ Թագավորը իմանում է որ այն վաճառական անլեզուն այդ նույն գեղեցիկ Անլեզու անունով աղջիկն է։ Նրանք սիրահարվում են միմյանց և ամուսնանում։