Posted in Մայրենի 5-րդ, Նկարներ

Կոմիտաս <>

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընաւ։

Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր:

          Սաղարդ, վայուն-մայուն, տարափ, դարսել։

  • Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:

          Նկարագրված է աշունը։

  • Վերնագրիր բանաստեղծությունը:

<<Աշնանային մտորումներ>>

  • Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը:

Առաջին տունը – Բերք ու բարիքի աշուն, երկրոդը՝ գույնզգույն աշուն, երրորդը՝ ցրտաշունչ աշուն։

  • Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:
  • Անգիր սովորիր բանաստեղծությունը: