Posted in Մայրենի 6

Կարևոր բառը

Մեր քաղաքում ապրում էր մի ընտանիք, որը բաղկացած էր հինգ հոգուց՝ հայր, մայր և երեք եղբայր։ Նրանք այնքան էլ լավ չէին ապրում, բայց երեխաների ծնողները աշխատում էին անդադար , որպեսզի տղաները ոչ մի բանի կարիք չունենան։ Լինելով չունեվոր ընտանիք , նրանք ամենաերջանիկն էին մեր բակում, քանի որ տղաները իրենց ծնողներին ամեն օր ասում էին երկու բառ՝ ամենակարևոր բառերը ինձ համար <<խնդրում եմ>> և <<շնորհակալություն>>։

Posted in Մայրենի 6

Հայերենի բառապաշարը

Հայերենի բառապաշարը նրա բոլոր բառերն են՝ միասին վերցրած: Այդ բառերն արձանագրված են հազարավոր ձեռագիր մատյաններում, գրքերում, մամուլի էջերում:

Սովորաբար բառապաշարի մասին գաղափար են կազմում՝ զանազան բառարանների նյութից ելնելով: Հայերեն բառերի թիվը 250.000-ից ավելի է: Հայ մարդն այդ բառերից շատ քչերն է օգտագործում իր բանավոր և գրավոր խոսքում: Հսկայական քանակությամբ բառեր էլ նա գիտի, կարդում, հասկանում է, բայց չի օգտագործում:

Որքան մարդու բառապաշարը հարուստ լինի, որքան շատ բառեր ու արտահայտություններ գործածել իմանա, այնքան ավելի լավ, ճիշտ և գեղեցիկ կկարողանա իր մտքերն արտահայտել, դրանք դիմացինին հասկացնել և նրան հասկանալ:

Մայրենի լեզվի բառերը մարդը նախ շրջապատից է յուրացնում, ապա լրացնում, հարստացնում է ուսման ընթացքում, ընթերցանությամբ, բառարանների օգնությամբ, գեղեցիկ, գրագետ խոսքն իբրև օրինակ ունենալով:

Մաքուր և գեղեցիկ խոսքը զարդարում է մարդուն և նրա հոգու հարստությունն է ցույց տալիս: Այդպիսի անձանց հետ հետաքրքրությամբ և հաճույքով ես զրուցում:

Posted in Բնագիտություն

Այրում

Այրում

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:

Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը: 

24ypjz7.gif

Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:

Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝ ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների, բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը

Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր: Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն: 

images (7).jpg

Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:  

images (8).jpg

 Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը: 

s_04.gif

  Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ

Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1 կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը: Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից:  Պինդ վառելանյութերի այրման հետևանքով մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ: Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը: 

images (17).jpg

 Ուշադրություն

Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:

1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:   

 2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):   
 3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:  
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա: 
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ:   

111.png

 Ուշադրություն

Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.

1.  Խուճապի չմատնվե՛ս:

2.  Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:

3.  Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:

4.  Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:  

5.  Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:

6. Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:

7. Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ  է այրումը: Ինչո՞վ է ուղեկցվում  այն:

Նյութի տաքացումը որոշակի ջերմաստիճանում և շփվելով թթվածնի հետ, որից բռնկվելով առաջանում է կրակ, կոչվում է այրում։
2. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք:

Հրդեհը կարող ենք հանգցնել ջերմաստիճանի իջեցումով, դադարեցնել թթվածնի հետ շփումը։
3. Ինչպե՞ս կվարվեք, եթե բնակարանում գազի հոտ զգաք:

անմիջապես կբացեմ պատուհանները, կփակեմ հոսքը ։

Posted in Բնագիտություն

Ֆիզիկական ու քիմիական երևույթները մեր շրջապատում

Քայքայման և միացման ռեակցիաներ

Քիմիական ռեակցիաների ընթացքում սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝ քիմիական ռեակցիայի արգասիքների: Ելանյութերը տարբերվում են արգասիքներից իրենց բաղադրությամբ, ֆիզիկական և քիմիական հատկություններով:

 Կան քիմիական ռեակցիաների բազմաթիվ տեսակներ: Դիտարկենք դրանցից քայքայման և միացման ռեակցիաները:

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:

Քայքայման ռեակցիաների օրինակներ են՝ 

Ջրի քայքայումը

Ջուր → ջրածին + թթվածին 

2H2O→2H2+O2 

0042-042-Uravnenija-khimicheskikh-reaktsij.png

 Կրաքարի (կավճի) քայքայումը: 

Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազ 

 CaCO3→CaO+CO2

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:

Միացման ռեակցիայի օրինակ է՝

 Երկաթի սուլֆիդի առաջացումը. 

 Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ

 Fe+S→FeS

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում քայքայման:

Այն քիմիական ռեակցիաները , որոնց ընթացքում որևէ բարդ նյուէ քայքայվում է ՝ առաջացնելով այլ նյութեր, որոնք կարող են լինել պարզ կամ բարդ, կոչվում են քայքայման ռեակցիաներ

2. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում միացման:

Այն քիմիական ռեակցիաները , որոնց ժամանակ երկու և ավելի նյութերի միացումից առաջանում է մեկ նոր նյութ, կոչվում է միացման ռեակցիա։

3. էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և  թթվածնի: Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում

ջրածնի և թթվածնի միացումից ստացվում է նոր նյութ՝ ջուր , որն էլ միացման քիմիական ռեակցիա է։

Posted in Անգլերեն

Home Work

September 26-30

English in Mind, pages 14,15,16,17Countries and Nationalities
Homework page 17, ex. a, c, b

page 14

e) Match the countries with the pictures.

1.Japan

2. Italy

3. Britain

4. Brasil

5. Turkey

6. Poland

Page 15 Nationalities

Ex 6

a) Write the nationality adjectives of these countries in the tabel.

-ian ish -ese

Italian Polish Chinese

Brazilia Turkish Japanese

Belgian British

Russian Spanish

Portugalian

C ) Write the nationalities under the flags.

1. Belgian

2. China

3.Polish

4.Russian

5. Turkey

6. Italy

7. Britain

8. Brazil

B) Complete the dialogues with the question words from Exercise 7a.

1.Whats this?

It`s an Italian flag

2.Where are you from?

I am from Rome.

3. Whats this in English ?

It`s a book.

4. Where is your school?

It`s here in Milan.

5.How old are you?

I`m 13.

6. Who`s this?

She`s my friend.

6) He I am Harut. I am 11. I am Armenia. I am from Yerevan. My address is Andranik st. 92. apt. 20, Yerevan. My mobile phone number is 077738584. My heroine is Ronaldo.He is from Portugal.

Posted in մաթեմ 6

տնային աշխատանք՝ մաթեմատիկա

Սեպտենբերի 28

Առաջադրանքներ

  1. Գերանը 12 մասի կտրելու համար քանի° տեղից է պետք սղոցել:

պետք է սղոցել 11 տեղից։

  1. Գնացքը կազմված է 10 վագոնից:Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում:Սկզբից հաշված որերորդ վագոնում է գտնվում Գայանեն:

Գայանեն գտնվում է 8-րդ վագոնում։

  1. Աշոտը սկսեց լուծել խնդիրները սկսած 7 համարից:Քանի°խնդիր լուծեց նա,եթե վերջին խնդիրը 27-ն էր:

Աշոտը լուծեց 21 խնդիր։

  1. Քանի՞ թիվ կա,որ մեծ է 46-ից և փոքր է 66-ից:

19 թիվ

  1. Բժիշկը հիվանդին նշանակում է  10 սրսկում՝ 2 օր ընդմիջումով:Ո°րքան ժամանակ  է պետք սրսկումը ավարտելու համար:

18 օր

  1. Առաջին վարպետը աշխատանքը կատարում է 15 օրում,իսկ երկրորդը 30 օրում:Քանի՞ օրում կվերջացնեն նույն աշխատանքը,եթե աշխատեն միասին։

10 օրում

  1. Երկու գյուղացի բերքը կարող են հավաքել 16 օրում:Քանի՞ օրում կարող են հավաքել նրանցից յուրաքանչյուրը,եթե գյուղացիներից մեկը երկու անգամ դանդաղ է աշխատում մյուսից:

Posted in մաթեմ 6

Մաթեմատիկա՝ տանը

Դաս 9.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1)Բեռնատար մեքենան մեկ ուղերթով կարող է տեղափոխել պա­հեստում եղած ալյուրի 2 %-ը։ Քանի՞ ուղերթ պիտի կատարի այդ մեքենան՝ ամբողջ ալյուրը տեղափոխելու համար։

100:2=50 50ուղերթ

2)Ո՞րն է ավելի քիչ՝ 150-ի 80 %-ը, թե՞ 100-ի 120 %-ը։

150:100×80=120 = 100:100×120=120

3)Կատարե՛ք բաժանում.

ա) 4ամբ1/2:1/100=2×4+1/2×100/1=900/2=450

բ) 23ամբ 1/5:11ամբ1/5=5×23+1/5:5×11+1/5=116/5:56/5=116/5×5/56=580/280=2ամբ1/14

Գ) 1:1/4=1/1×4/1=4/1=4

Դ) 162ամբ3/50:12ամբ3/5=50×162+3/50:5×12+3/5=8103/50:63/5=8103/50×5/63=8103/10×1/63=8103/630 8103:3=2701 630:3=210 2701/210=12ամբ 181/210

Ե) 3 ամբ3/10: 3/50=10×3+3/10:3/50=33/10:3/50=33/10×50/3=11/1×5/1=55/1=55

Զ)1ամբ1/4:25=4×1+1/4:25/1=5/4×1/25=1/4×1/5=1/20

Է) 9ամբ 2/7։65/7=7×9+2/7:65/7=65/7:65/7=65/7×7/65=1/1×1/1=1/1=1

Ը) 3ամբ 11/36: 1ամբ 5/63=36×3+11/36: 63×1+5/63=119/36:68/63=119/36×63/68=7497/2448=2ամբ1/16

4)Ուղղանկյան լայնությունը 20 սմ է, որը նրա երկարության 1/3-­ն է։ Գտե՛ք ուղղանկյան մակերեսը։

20/1:1/3=20/1×3/1=60/1=60 20×60=1200սմ2

Առաջադրանքներ(տանը)

5)Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54 %-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի 18 %-ից։ Կփոխվի՞ արդյոք պատասխանը, եթե գրքում լինի 300 էջ։

400:100×54=216 400;100×18=72 216:72=3

54% -ը3անգամ շատ է 18%-ից

300:100×54=162 300:100×18=54 162:54=3 Պատասխանը կլինի նույնը՝

163-ը 3 անգամ մեծ է 54- ից

6)AB հատվածի երկարության քանի՞ տոկոսն է AC հատվածի երկա­րությունը

AB=100 AC=100:2=50

AB=100 AC=100:4=25

AB=100 AC=100:5=20

7)Գտե՛ք 60 թվի բոլոր բաժանարարները։ 60, 1, 12, 5, 30 3, 10, 6, 20, 3

8)Երեք գումարելիների գումարը հավասար է 20127­ի:Գումարելիներից մեկը ամենամեծ քառանիշ թիվն է, մեկը` ամենափոքր վեցա­նիշ թվի և ամենամեծ հնգանիշ թվի տարբերությունը: Գտե՛ք երրորդ գումարելին:

9999 100000-99999=1 9999+1=10000 20127-10000=10127

Լրացուցիչ(տանը)

9)*Շունը հետապնդում է նապաստակին, որը նրանից 150 ոտնաչափ հեռու է գտնվում։ Շունը 9 ոտնաչափ երկարությամբ ցատկ է կատարում ամեն անգամ, երբ նապաստակը ցատկում է 7 ոտնաչափ։ Քանի՞ ցատկ պիտի անի շունը` նապաստակին հասնելու համար։

9-7=2 150:2=75 ցատկ։

Posted in Մայրենի 6

Աշուն-գիշեր, Աշուն օր

ԱՇՈՒՆ-ԳԻՇԵՐ

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան։

  1. Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:

Ստեղծագործությունը աշնանային գիշերվա մասին է։

  1. Առանձնացնում ենք գծիկով գրված բառերը, շարքին ավելացրո´ւ նման գրությամբ ևս մի քանի բառ:

Դեղին-կարմիր, ալիք-ալիք, հեռու-հեռու, երան-երան, կամաց-կամաց, կահ-կարասի, շուտ-շուտ, արագ-արագ։

  1. Գտնում ենք գոյականները. եզակի թվով գոյականները դարձնում ենք հոգնակի, հոգնակիով դրվածները` եզակի:

Սար-սարեր, ծով-ծովեր, ուս-ուսեր, բոց-բոցեր, թռչուն-թռչուններ, ժապավեն-ժապավեններ;

ծառեր-ծառ, հողմեր-հողմ, կողմեր-կողմ,

ԱՇՈՒՆ

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

  1. Աշնան մասին այլ ստեղծագործություններ հիշելով՝ համեմատի´ր այս գործի հետ:
  2. Մգեցված բառերը բացատրի´ր բառարանի օգնությամբ:

Սարսելով-սարսափել, սոսկալ,

դարսելովշարել իրար վրա, կուտակել

տարափ- հորդ անձրև, հեղեղ

վայուն-մայուն -կռնչացող բառաչ

Posted in մաթեմ 6

Տոկոսներ․ աշխատանք՝ տանը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Ուղղանկյան մակերեսը 900 սմ2 է։ Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 1 %-ը: Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մա­կերեսի 16 %-ը։

900:100=9 9×16=144

2) Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20 %-ը։

300:100×20=60

3)Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝ 30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել երկու գյուղացիները։

1500:100×30=450 1500-450=1050 1500+1050=2550

4)Զբոսաշրջիկն անցել է ճանապարհի ­1/4մասը։ Ճանապարհի քանի՞ տո­կոսն է նա անցել։

100/1:1/4=100:4×1=25%

Առաջադրանքներ(տանը)

5)Որքա՞ն է 536-­ի 100 %­ը։

536

6) Մի տակառում կա 500 լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10 %-ով ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։

500:100×10=50 500+50=550

7)Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը։

900:100×15=135 800:100×20=160

8)Պատասխանե՛ք հետևյալ հարցերին. 

ա) 1 մետրի քանի՞ տոկոսն է 1 դեցիմետրը.100:10=10%

բ) 10 տոննայի քանի՞ տոկոսն է 1 ցենտները.10000կգ։100կգ=100կգ=1ցենտ

գ) 1 քառակուսի մետրի քանի՞ տոկոսն է 1000 քառակուսի սանտիմետրը։

1 քռ մետրը= 100 քառ սմ 1000:100=10%

Լրացուցիչ առաջադրանք

9)Ուսանողի թոշակն ավելացել է 2 անգամ։ Քանի՞ տոկոսով է 

ավելացել թոշակը։ 100:2×2=100%