Posted in Բնագիտություն

Գարնանային բակային աշխատանքներ

Բարև ձեզ, ես Հարութն եմ։ Մեզ մոտ սկսվել է գարնանային արձակուրդները։ Մենք մեր տան դիմաց ունենք փոքրիկ բակ , որտեղ էլ մայրիկիս հետ կատարեցինք մաքրման աշխատանքներ՝ հավաքեցինք չորացած տերևները, կտրեցինք մագլցող բույսերի չորացած ավելորդ ճյուղերը, էտեցինք վարդերը։ Մեր ջերմատնից բերել էինք հորտենզիայի փոքր տնկիներ , որպեսզի տնկենք մեր բակում։ Այն տնկեցին բակի ստվերոտ հատվածում , քանի որ մեր բույսը չի սիրում արև, նրա ծաղիկները անչափ գեղեցիկ են ։

Հաջորդ մաքրման աշխատանքները կատարելու ենք մեր գյուղի տան մրգատու այգում։

Posted in Պատմություն

Առաջին եռապետությունը։

1․ Առաջին եռապետությունը։

2․ Քաղաքացիական պատերազմը և Օգոստոսի պրինցիպատը։ /դասագիրք՝ էջ 125-129/

3․ Հռոմեական կայսրության ոսկեդարը։

4․ Տերության բաժանումը և անկումը։ / դասագիրք՝ էջ 130-134/

Դիտե՛ք նաև՝  Հին Հռոմի պատմություն/ Մաս 3

Առաջադրանքներ՝

1․ Ե՞րբ ձևավորվեց Առաջին Եռապետությունը և ովքե՞ր էին Առաջին եռապետերը։

Ստեղծված իրավիճակից փորձում էին օգտվել ազդեցիկ պետական գործիչները ձգտելով Հռոմում հաստատելու սեփական գերիշխանությունը: Նրանցից առանձնանում էին Գնեոս Պոմպեոսը, Հուլի ոս Կեսարը և Մարկոս Կրասոսը: Սկզբում նախընտրելի էին Պոմպեոսի հնարավորությունները: Նա մեծ հեղինակություն ուներ բանակում: Համառ պատերազմներով Հռոմի գերակայությունն Արևելքում տարածվել էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս: Համոզվելով, որ միայնակ չի կարող հասնել բացարձակ իշխանության Պոմպեոսը Ք.ա. 60 թ. համաձայնության եկավ Կեսարի և Կրասոսի հետ: Ստեղծվեց առաջին եռապետությունը:

2․ Ո՞վ հաղթեց «Քաղաքացիական պատերազմում»։

Ք.ա. 49 թ. Կեսարն իր բանակով անցավ Ռուբիկոն գետը, որն Իտալիայի սահմանն էր: Նա գիտակցում էր, որ պատերազմ է սկսում: «Վիճակը գցված է» խոսքերով Կեսարն իր բանակն առաջ- նորդեց դեպի Հռոմ: Պատերազմը դաժան էր և արյունալի: Զոհվեց Պոմպեոսը, նրա կողմնակիցները
պարտություն կրեցին: Հռոմեական տերության ամբողջ տարածքում՝ Իսպանիայից մինչև Եփրատ, Բրիտանիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա, հաստատվեց Կեսարի իշխանությունը: Հասնելով իր նպատակին՝ Կեսարն աշխատում էր թուլացնել բանակի դերը: Նա ձգտում էր բարենորոգումների միջոցով համաձայնություն ստեղծել: Սակայն դրանից հարցի էությունը չէր փոխվում. Հռոմում ոչինչ չէր կատարվում առանց Կեսարի կամքի: Նա իսկական բռնապետ էր: Ավագանու ներկայացուցիչ- ները Կեսարի դեմ դավադրություն կազմակերպեցին: Եվ Ք.ա. 44 թ. Կեսարը սպանվեց Ծերակույտի
դահլիճում: Բռնապետության այս նոր փորձը նույնպես ավարտվեց անհաջողությամբ: Սակայն Հռոմում շատերը համոզված էին, որ հին հանրապետական կարգը անդառնալիորեն փլուզվում է:

3․ Ի՞նչ էր պրինցիպատը։

Գայոս Օկտավիանոսը Կեսարի զարմիկն էր ու ժառանգը: Զորավար Մարկոս Անտոնիոսի հետ նա պայքար սկսեց հին ավագանու դեմ: Նրանք հաղթեցին և սկսեցին Հռոմեական տերությունը կառա- վարել համատեղ: Արևելքում կառավարում էր Անտոնիոսը, որի իշխանության կենտրոնը Եգիպտոսն էր: Օկտավիանոսը Հռոմից կառավարում էր տերության արևմտյան մասը: Սակայն
երկուսն էլ երազում էին բացարձակ իշխանություն: Օկտավիանոսի և Անտոնիոսի հակամարտու- թյունը լուծվեց Ք.ա. 31 թ.: Հունաստանի արևմտյան ափին՝ Ակտիում հրվանդանի մոտ, տեղի ունե ցավ ծովամարտ: Անտոնիոսը պարտություն կրեց և փախավ Եգիպտոս, ուր իր կնոջ՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ ինքնասպան եղավ։ Հռոմեական տերությունում հաստատվեց Օկտա վիանոսի մենիշխանությունը (Ք.ա. 27– Ք.հ. 14 թթ.): Օկտավիանոսը գործում էր զգույշ և հավասա րակշռված: Ցույց էր տալիս, թե վերականգնում է «բարի և հին հանրապետությունը»: Ներկայանում էր իբրև Հռոմի հասարակ քաղաքացի, որը մնացածներից տարբերվում է միայն հեղինակությամբ:
Իրականում պատկերն այլ էր: Օկտավիանոսն ուներ անսահման իշխանություն, վարում էր պետու թյան ամենաբարձր պաշտոնները: Ամեն բան կատարվում էր միայն նրա կամքով: Նրա անձ սկսեց սրբացվել: Նրան շնորհվեց Օգոստոս (Սրբազան) պատվանունը: Իր երկարատև կառավարման ընթացքում Օգոստոսը բարեփոխեց Հռոմեական տերությունը՝ բանակը, գանձարանը, նահանգնե-
րի կառավարումը: Կարգավորեց ունեցվածքային և ընտանեկան հարաբերությունները: Նա հովա նավորում էր արվեստը, գիտությունը, գրականությունը: Օգոստոսի շնորհիվ Հռոմում վերականգն վեց խաղաղության և ապահովության մթնոլորտը: Օգոստոսի հաստատած կառավարման համա կարգը միա պետություն էր՝ հանրապետության քողի տակ: Այն անվանում են նաև պրինցիպատ, այսինքն` առաջին քաղաքացու կառավարում:

4․ Ինչպե՞ս էր դրսևորվում Հռոմեական ոսկեդարը։

Միապետության ամրապնդումն ընթանում էր վայրիվերումներով: Եղավ մի շրջան (96–180 թթ.), երբ միապետները շեշտված հարգանքով էին վերաբերվում հանրապետական ավանդույթներին: Այդ ընթացքում տերությունը ծաղկում էր: Անվտանգ էին երկրի սահմանները, կարգավորված էին պետական կառավարման բոլոր մակարդակները: Մեծ առաջընթաց ապրեց մշակույթը: Կառուցվեցին բազմաթիվ շքեղ շինություններ: Ճանապարհների ցանցով Հռոմը կապվեց տերության ամենահեռավոր նահանգների հետ: Հատկապես տպավորիչ էին հռոմեական կամուրջ ներն ու ջրմուղները: Այդ շրջանը հռոմեացիները կապում էին երկու կայսրերի անունների հետ: Առա ջինը Մարկոս Տրայանոսն էր (98–117 թթ.): Նրա օրոք Հռոմեական կայսրությունը հասավ իր ռազմա կան հզորության գագաթնակետին: Հաղթանակներ տանելով Հռոմի բոլոր սահմաններում՝ Տրայա- նոսը ծնկի բերեց նաև ամենահզոր հակառակորդին` Պարթևստանին: Սակայն Տրայանոսից հետո
Հռոմը վերադարձավ իր հին սահմաններին: Մյուս կայսրը Մարկոս Ավրելիոսն էր (161–180 թթ.): Նա խոշոր իմաստասեր և հմուտ պետական գործիչ էր: Նրա կարծիքով՝ անիմաստ էր ընդլայնել տերությունը: Անհրաժեշտ էր բարձրացնել բնակիչների բարեկեցությունն ու ապահովությունը,
որպեսզի նրանք հպարտանան, որ ապրում են Հռոմի հովանու ներքո
:

5․ Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը տրոհվեց մասերի։

«Ոսկեդարից» հետո տերությունում ուժեղացան հակասությունները: Խախտվեց ներքին հավասա րակշռությունը: Դրանից օգտվելով՝ հարևան բարբարոս ժողովուրդները սկսեցին ավերել նրա տա րածքները: Տերությունը համախմբելու նպատակով 212 թ. հրովարտակով նրա բոլոր ազատ բնակիչ ները ճանաչվեցին Հռոմի քաղաքացի: Բայց դա նրանց արդեն ոչ մի առավելություն չէր տալիս: Հռոմն անզոր էր կասեցնելու թշնամիների հարձակումները: Թուլացել էր կենտրոնական իշխանու թյունը: Տերության տարբեր ծագերում սկսվեցին լեգիոնների ապստամբություններ: Դրանց հրաա նա տարները հաճախ իրենց կայսր էին հռչակում և արշավում սեփական մայրաքաղաքի դեմ: Շատերն սկսեցին հասկանալ, որ Օգոստոսի ստեղծած «քողարկված միապետությունը» սպառել է իր հնարավորությունները: Դրանցից էր նշանավոր զորավար, կայսր Դիոկղետիանոսը (284–305 թթ.): Բանակի օժանդակությամբ հռչակվելով կայսր` նա Հռոմեական կայսրությունում հաստատեց բացարձակ միապետություն: Հանրապետական հաստատությունները վերացվեցին կամ պահպան- վեցին ձևականորեն: Բոլոր կարևոր հարցերը լուծվում էին կայսերական արքունիքում: Բազմա պատկվեց պաշտոնյաների թվաքանակը: Հսկայածավալ տերությունը կառավարելու համար Դիոկ- ղետիանոսն ընտրեց կառավարչակից: Ինքը կառավարում էր արևելյան հարուստ նահանգներում, իսկ կառավարչակիցը՝ արևմուտքում: Հռոմն արդեն կորցրել էր իր դերը, թեպետ շարունակում էր համարվել մայրաքաղաք: Բարեփոխվեց բանակը, փորձ կատարվեց զորացնելու հռոմեական ավան դական հոգևոր արժեքները և կրոնը: Հալածանքներ սկսվեցին տերությունում մեծ տարածում գտած քրիստոնեության դեմ: Դիոկղետիանոսի ձեռնարկումները չկարողացան փրկել դրությունը: Նրանից հետո վերսկսվեցին իշխանության համար պատերազմները: Հաղթեց Կոնստանտինոս Մեծը: Նա իր մայրաքաղաքը դարձրեց (330 թ.) Բոսփորի նեղուցի ափին գտնվող հունական Բյու- զանդիոն քաղաքը: Նա քաղաքը վերակառուցեց շքեղ շինություններով և կոչեց իր անունով` Կոս տանդնուպոլիս: Սակայն գնալով ակներև էր դառնում Հռոմեական կայսրության արևելյան և արևմտյան հատվածների տարբերությունը: Արևելքն անհամեմատ ավելի զարգացած էր, իսկ արևմուտ քում գերակայում էին գյուղական կյանքն ու կենցաղը: Ի վերջո դա հանգեցրեց տերության բաժան- մանը: 395 թ. այն տրոհվեց երկու ինքնուրույն կայսրությունների՝ Արևելյան կայսրության և Արևմ- տյան կայսրության: Դիոկղետիանոսի պատկերով ոսկեդրամ։ Նրա ջանքերով Հռոմեական կայսրու- թյունում հաստատվեց կառավարման նոր համակարգ: Դա ստացել է դոմինատ անվանումը: Այսինքն՝ տիրոջ բացարձակ իշխանություն: Ամեն բան դրվեց արքունիքի և պաշտոնեության խստիվ հսկողության տակ՝ բանակ, նահանգներ, տնտեսություն: Դիոկղետիանոսը մտածում էր, որ Հռոմին սպառնացող ամենամեծ վտանգը իշխանության ժառանգականությունն է: Ուստի որոշեց, որ ինքն ու իր կառավարչակիցը կկառավարեն քսան տարի: Ապա կհեռանան՝ իշխանությունը հանձնելով իրենց ընտրած փոխարինողներին: 305 թվականին նա թողեց իշխանությունը: Ասում են՝ մի անգամ, երբ Հռոմն ապրում էր ծանր օրեր, նրան խնդրեցին վերադառնալ: Ի պատասխան՝ ասաց. «Ի՞նչ իմաստ ունի, բարեկամնե՛րս, մի տեսե՛ք, թե ինչ լավ կաղամբ եմ աճեցնում»:

Posted in Русский язык

Красавица -Матрёшка

Задание.

  • Найдите интересные факты о матрёшках. Запишите в блоге.

Считается, что первая русская матрешка «родилась» в 1890 году в мастерской усадьбы Абрамцево. Владельцем усадьбы был Савва Мамонтов, знаменитый промышленник и меценат. Рассказывают, что в мастерскую из Японии попала деревянная игрушка – фигурка лысого старика, мудреца Фукурумы. Эта кукла состояла из сложенных друг в друга семи фигурок. Художник мастерской Мамонтова Сергей Малютин заинтересовался этой поделкой и решил создать что-нибудь подобное, только с русским колоритом. Малютин сделал эскиз, деревянную форму изготовил мастер Василий Звездочкин. Малютин раскрасил кукол в стиле, который сам же и придумал. Первая матрешка содержала восемь кукол и изображала мать и семерых дочерей. Эта игрушка сохранилась до наших дней и находится в Музее игрушки Сергиева Посада. Там же находятся и другие варианты матрешек: Старик, Гетман, «Сказка про репку». Почему же игрушку нарекли именно матрешкой? Имя Матрена было весьма популярным в России. Оно обычно связывалось с образом многодетной матери, у которой была дородная фигура, далекая от стандарта 90-60-90. Со временем это имя приобрело нарицательный характер и использовалось для обозначения ярко раскрашенных деревянных кукол. Первая кукла Сергея Малютина стала воплощением древнейшего символа российской культуры. Сначала матрешки изготавливались в московской мастерской, а после ее закрытия центром производства стали учебные и демонстрационные мастерские Сергиева Посада.

  • Вставьте в предложения пропущенные глаголы.
    1. Этот автобус всегда идет налево около банка. 2. Старшие братья часто раздражают младших. 3. Родители отвезли… … нам погулять в парке. 4. Папа часто провожает маму на работу. 5. Не надо осуждать старых людей. 6. Мальчик шѐл прямо, потом повернулся направо. 7. После занятий в университете мой брат провожал свою подругу. 8. Мы предлагаем друзьям играть в футбол.

Этап 2

Прочитайте текст.

Матрешка – это уникальная игрушка, символ России, известный во всем мире. Может показаться, что история матрешки насчитывает несколько веков, но это не так.
Первая игрушка появилась чуть более ста лет назад, и ее создателем был не народ, а конкретный человек – русский художник Сергей Малютин. Во время путешествия по Японии он увидел забавную игрушку – божество счастья и долголетия Фукуруму – внутри которого находилось несколько таких же фигур. Малютину очень понравилась идея, и по приезду в Россию он создал отечественный аналог – расписную русскую красавицу в сарафане и платочке. Игрушка состояла из восьми фигур.
Изображение девочки чередовалось с изображением мальчика, отличаясь друг от друга. Последняя игрушка изображала  младенца. Малютин назвал свое произведение Матреной – распространенным женским именем в России. Матрешка быстро стала популярным сувениром, олицетворявшим собой материнство, плодородие, благополучие.
Матрёшка, с самого начала своего происхождения символизирует тепло и уют в доме.  Существует такое поверье – если внутрь этой деревянной куклы положить записку с желанием, то оно обязательно сбудется.

Задание

  • Составьте предложения, используя данные слова.

1. Друзья – предложить – мы – бегать – стадион. Друзья предложили мне бегать в стадионе.

2. Машина – повернуть – сторона. Мальчик повернулся в сторону.

3. Папа – провожать – дочка – домой Папа провожает дочку домой.

. 4. Мальчик обижать младшая сестра. Мальчик обижает младшую сестру.

5. Мы – согласиться – пойти – парк. Мы согласились пойти парк.

6. Ребенок – громко – плакать. Ребенок громко плакает .
7. Вы – хотеть – проводить – мы – домой. Вы хотите проводить нас домой.

  • Попробуйте создать матрешку своими руками( из пластика, бумаги…). Попросите родителей помочь вам. Запишите видео, как вы создавали матрешку своими руками.
Posted in Մայրենի 6

Կետադրության օր

Կետադրության օր

Կետադրում ենք տեքստը:

Ընկեր, սպասիր ինձ, որ կարողանանք միասին բարձրանալ այնտեղ ` լեռան գագաթը: Դու ամեն ինչ արագ մոռանալով, առաջ ես շարժվում , իսկ ինձ համար դժվար է այդքան արագ ընթանալը: Խնդիրները մեզնից մեծ ջանքեր պահանջող, ուժասպառ են անում և մի պահ հասկանում ես, որ հանգստի կարիք ունես ու ոչինչ չանելն է երազվում: Ես բարեբախտաբար հաղթահարել եմ ոչինչ չանելը, բայց այդքան արագ գնա, լ հևասպառ վազել, դժվարանում եմ: Քո արկածների հանդեպ սերը, երբեմն մոռանում է իմ անդունդներից ունեցած վախերի մասին: Շատ արագ գնալիս ստիպված ես լինելու կանգ առնել, իսկ կանգ առնելը կարող է հետդարձի սկիզբ դառնալ գիտես: Հիմա եղանակը լավն է, գալիս ես: Հիմա ես կգամ քո ետևից, լեռը մեզ է սպասում, մենք բարձրանալուն: Գնացինք:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Չմոռանաս վաղը հետդ գիրք բերել:

  • Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Սահմաններ չունեցող/Անսահման/ հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջին դարի/Միջնադարի/ ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի շատ մեծ /ամենամեծ/ պարտեզում և մեկ ամիս /մեկամսյա/ որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շուրջը գտնվողշրջակայքի/ գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի ամենամեծ /մեծագույն/ քաղաքները որպես /աննշան/նշանակություն չոոունեցող գյուղեր տեսներ:

  • Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

/Մարգարտահատիկները/Մարգարիտի հատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում /ամենամեծը լոնդոնյան/ մեծագույնը Լոնդոնի  թանգարանի մեծահռչակ ութսունհինգ /գրամանոց/ գրամ քաշով մարգարիտն է:

Համպարը /թանկարժեք/ բարձր արժեք ունեցող նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա /սևավուն/սև գույնի, /քարանման/ քարի նման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են /տեգահար/ տեգով խոցված  կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

Posted in Պատմություն

Այցելություն պատմության թանգարան

Այսօր ընկեր Լևոնի հետ շատ հետաքրքիր ճանապարհորդություն ունեցանք դեպի պատմության թանգարան ։ Առաջինը մեք մտնելով թանգարան տեսանք նախադարյան մարդկանց , որոնք նախնադարում պատրաստել և օգտագործել են ինքնաշեն սրածաաայր քարից պատրաստված զենքեր , որպեսզի որս անեն։ Ինձ ամենաշատ զարմացրեց աշխարհի ամենահին տրեխանման կոշիկը , որը մոտ 5000 տարեկան է , պատրաստված է կաշվից որը պեղել են Արենիի քարանձավներից ։ Գիդը մեզ ցույց տվեց Արտաշեսյան արքայական տոհմի մետաղադրամները, նաև իմացանք ինչպես են կտրել այդ դրամները։ Մենք տեսանք Վանի հին գորգեր։ Այնտեղ կար նաև Անդրանիկ զորավարի թուրը , որով նա կռվել է թշնամու դեմ։

Թանգարանում շրջելով չասկացանք թե ինչպես ավարտվեց մեր ժամանակը, հետաքրքիր տպավորություններով վերադարձանք դպրոց։

Ծատ շնորհակալ ենք ընկեր Լևոնին։

Posted in Մաթեմատիկա առանց բանաձևերի

Մաթեմատիկական ֆոկուսներ

Բազմապատկեք այդ թիվը 9-ով

Դուք ստացաք երկնիշ թիվ։ Գումարեք առաջին թիվը երկրորդի հետ

Արդյունքից հանեք 4

Այժմ այդ թվով մտապահեք համապատասխան տառը։ Այսինքն եթե ձեր մոտ ստացվել է 1, ապա համապատասխան տառն է А-ն, 2-ը՝ Б-ն, 3-ը՝ В-ն ․․․

Այժմ այդ տառով հիշեք և մտապահեք որևէ եվրոպական երկիր

Այդ երկրի անվան 3-րդ տառով մտապահեք որևէ մեծ կենդանի (ռուսերեն)։

Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ носороги (ռնգեղջյուրներ) Դանիայում չկան 🙂

Այս մաթեմատիկական ֆոկուսի գաղտնիքը բավական պարզ է՝ ինչ թիվ էլ որ մտապահեք, բոլոր հաշվարկներից հետո ձեր մոտ կստացվի 9, հետո 5։ Դա Д տառն է։ Դ տառով Եվրոպայում կա մի երկիր՝ Դանիա։ Հետո այդ երկրի երրորդ տառով խոշոր կենդանին ռուսերեն միայն НОСОРОГ (ռնգեղջյուր)-ն է։

Ես մտապահել էի 7 թիվը։

Posted in Մայրենի 6

,,Կորսված օրեր,, պատմվածքի մասին իմ մտքերը։

Կաձիրան հաջողված գործարար էր դարձել և շատ հարստացել էր։ Նա արդեն ժամանակ չուներ ետ նայելու , չէր էլ հիշում իր նախկին կյանքը։ Այսպիսով նա անցյալում էր թողել իր սիրած աղջկան՝ Գրացիելային , որին ժանակ չուներ անգամ գրելու։ Նրա եղբայրը երկար ժամանկ պառկած էր հիվանդանոցում, սակայն Կաձիրան չէր այցելում նրան , քանի որ շատ զբաղված էր։ Նրա հավատարիմ շունը՝ Դակը սովից ու տիրոջ կարոտից նիհարել էր ։ Կաձիրան չէր հիշում իր անցյալը, բայց առանց անցյալի ներկան դատարկ է։

Posted in մաթեմ 6

Ճշմարիտ և կեղծ ասույթներ

Դաս 5

3. Ճշմարիտ և կեղծ ասույթներ

Տեսական նյութ

Հաճախ իրար հետ խոսելիս մենք անում ենք ճշմարիտ կամ կեղծ

պնդումներ: Օրինակ՝ ճշմարիտ են հետևյալ պնդումները.

ա) Քառակուսու կողմերն իրար հավասար են: 

բ) Արևը ծագում է արևելքում: 

գ) Երկուսին գումարած երկու հավասար է չորսի:

Կեղծ է հետևյալ պնդումը.

դ) Վագրը բնակվում է հյուսիսային բևեռի մոտակայքում:

Դիտարկենք ևս երկու պնդում.

ե) Հանդիպած մարդկանցից առաջինի աչքերը կապույտ էին:

զ) Բազկաթոռը սովորաբար առավոտյան հաչում է։

Այս պնդումներից ե)-ն կարող է լինել ճշմարիտ կամ կեղծ, իսկ զ)-ն

անիմաստ է։

Այն պնդումը, որը կարող է լինել կա՛մ ճշմարիտ, կա՛մ կեղծ, մաթեմատիկայում կոչվում է ասույթ։ Բերված պնդումներից ասույթներ

են ա)-ն, բ)-ն, գ)-ն, դ)-ն, իսկ ե)-ն և զ)-ն ասույթներ չեն։ Ասույթները

նշանակում են լատիներեն մեծատառերով՝ A, B, C, P, Q … Z։ Երկու

ասույթներից կարելի է կազմել նորը, օրինակ՝ այսպիսին. A կամ B։ Այդ

նոր ասույթը նշանակվում է A∨B և կոչվում է տրամաբանական «կամ»

(դիզյունկցիա)։ Եթե A ասույթն է «Համերգը սկսվում է երեկոյան

ժ. 7-ին», իսկ B-ն՝ «Համերգը սկսվում է երեկոյան ժ.8-ին», ապա A∨B

նշանակում է «Համերգը սկսվում է երեկոյան ժ. 7-ին կամ 8-ին»։ 

Լայնորեն օգտագործվում է նաև ասույթների A∧B

հարաբերությունը, որը կոչվում է տրամաբանական «և» (կոնյունկցիա)։ Երկու A և B ասույթների A∧Bհարաբերությունը ճշմարիտ է այն և միայն այն դեպքում, երբ ճշմարիտ են A-ն և B-ն միաժամանակ։

Եթե տրված է A ասույթը, ապա նրա ժխտում է կոչվում «Կեղծ է, որ A»

ասույթը։ Այն նշանակվում է (ոչ A) նշանով։ 

Առաջադրանքներ(դասարանում)

1) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները.

ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։ Ճիշտ է

բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։

գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։

դ) Ծառերը ծաղկում են գարնանը։ Ճիշտէ

ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։ Ճիշտ է

2) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.

ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։ Ճիշտ է ասույթը

բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։

գ) Ապրիլին ձյուն է եկել։

դ) Լիճը թռել է տիեզերք։

ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։ Ճիշտ է ասույթը

3) Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.

ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։

B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։

А^B Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով կամ ավտոմեքենայով։

բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։

B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։

А^B Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը կամ երեք թիվը

գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։

B. Աշակերտը ուշացել է դասից։

Աշակերտը ուշացել է դասից կամ եկել է դպրոց մինչև ժամը 9

դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։

B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու։

Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու կամ մառախուղ

4) Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.

ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։ ճիշտ ժամանակին

բ) Գիրքը հետաքրքիր է։ հետաքրքիր չէ

գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։ ռեկորդ չի սահմանել

դ) Նետաձիգը դիպել է թիրախին։ չի դիպել թիրախին

ե) Աշակերտը լուծեց խնդիրը։ չի լուծել խնդիրը

Լրացուցիչ(տանը)

5) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը.

ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։

բ) Քարը փետուրից թեթև է։

գ) Շենքը զուգահեռանիստի ձև ունի։

դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում։

ե) Նարդի խաղում են չորսով։

զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 300-ի։

6) Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.

ա) A. Խնձորը մեծ է։

B. Խնձորը կանաչ է։

A^B Խնձորը և մեծ է, և կանաչ է

բ) A. Շենքը բազմահարկ է։

B. Շենքը շքեղ է։

A^B Շենքը և շքեղ է և բազմահարկ

գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։

B. Հայրիկը թատրոն է գնացել։

A^B Հայրիկը և Մայրիկը թատրոն են գնացել

դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։

B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։

A^B ինքնաթիռը ժամանալ է Երևան ժամը 17-ին։

7) Նետել են խաղոսկրը։ Գտե՛ք 4-ից մեծ թիվ բացվելու հավանականությունը։

Posted in Մայրենի 6

Իմ կարծիքը Գորտը պատմվածքի մասին

Շատ հետաքրքիր պատմվածք է, այն նման է այսօրվա իրականության հետ։ Կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչներն էլ թ՛ե մարդը և թ՛ե կենդանիները մտածում են այդպես, որ ամեն ինչ ստեղծված է իրենց համար, եթե ամեն ինչ իրենցն է , նրանք կարող են փչացնել, օգտագործել, սեփականացնել , ոտնատակ տալ։ Մենք չենք մտածում կամ չենք հանդուրժում որ այս կյանքում ոչինչ սեփական չէ։