Posted in Շարադրություններ, Գրականություն 7, Ընթերցանություն

Լուցկիներով աղջիկը /Հանս Քրիստիան Անդերսեն/

Իմ կարդացած Ամանորյա հեքիաթներից ամենատխուրը այս հեքիաթն է։ Հեքիաթը մի փոքրիկ և աղքատ աղջկա մասին է, որը կորցրել էր մայրիկին և ապրում էր դաժան հոր հետ։ Ցրտաշունչ ձմռան Ամանորի նախօրեին նա համարյա ոտաբոբիկ, քանի որ, նա հագել էր իր մահացած մոր հնամաշ, մեծ կոշիկները երեկոյան շրջում էր փողոցից փողոց, որպեսզի վաճառի լուցկիները և գումարը տանի տուն։ Այդ օրը ոչինչ չէր վաճառել և վախենում էր վերադառնալ տուն, որովհետև հայրը ծեծում էր փոքրիկ աղջկան։ Նա դողալով, ոտքերը ցրտից չզգալով նստեց տան ետնամասի մի փոքրիկ անկյունում և կուչ եկավ։ Հետո գրպանից հանեց լուցկու հատիկ և վառեց, տաքացնելով ձեռքի ափերը։ Փողոցում տարածվել էր լցոնված սագի տապակած բույրը, աղջիկը երազում էր այդ ուտելիքի մասին և լուցկուհատիկը այրվեց վերջացավ։ Տեսիլքը մնաց կիսատ։ Հետո նա վառեց երկրորդ հատիկը և նրա աչքին երևում էր Ամանորյա կանաչ ու շքեղ տոնածառը, զարդարված վառվռուն մոմերով, հետո լուցկին նորից հանգեց։ Նա վառեց իր մոտ եղած բոլոր լուցկիները և տարածքը այնպես լուսավորվեց կարծես ցերեկվա լույս լիներ։ Նրա աչքին երևաց իր բարի տատիկը։ Աղջիկը խնդրում էր տատիկին որ, իրեն մ ենակ չթողնի և տանի իր մոտ։ Տատիկը խոստացավ ն րան տանել այնտեղ , որտեղ չկա ցուրտ, սով, և ծեծ։

Առավոտյան մարդիկ գտան փոքրիկի անշնչացած և սառած մարմինը մահացած։

Posted in Մայրենի 6, իմ գրադարանը, Ընթերցանություն

Սպիտակ ձիու ամառը/Վ․Սարոյան/

Այս հանգստյան օրերին կարդացի Վիլյամ Սարոյանի պատմվածքներից ,,Սպիտակ ձիու ամառը ,, պատմվածքը ։ Այն երկու հորեղբորորդիների մսաին էր, որոնք շատ էին սիրում ձիավարել։ Նրանց գերդաստանը շատ հայտնի էր եղել իրենց պատմական հայրենիքում։ Արամը ինը տարեկան էր։ Նա պատմում է որ իր համար անհասկանալի և մութ էր այն , թե ինչպես էր իրենց ՝ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերի ներկայացուցիչները ,սփռված աշխարհի տարբեր անկյուններում այդքան աղքատ։ Չնայած իրենց չքավորության նրանք անչափ ազնիվ էին և բոլորը հարգում էին և մի քիչ էլ վախենում գերդաստանի մեծերից, օրինակ Խոսրով հորեղբորից, որը մի վիթխարի տեսք ուներ և շատ արտահայտիչ հաստ բեղեր։ Բնավորութամբ դյուրաբորբոք և վայրագ մարդ էր։ Արամ ուներ մի հորեղբորորդի Մուրադ անունով , ով իր խելառ ու խենթ բնոույթով շատ նման էր Խոսրով հորեղբորը։ Մի անգամ Մուրադը մի սպիտակ ձի է գողանում մի ասորի ագարակատիրոջից, որպեսզի ուրախացնի Արամին, քանի որ նա երազում էր ձիով սլանալ անծաայրածիր դաշտերով ։ Սակայն Արամը ոչ մի կերպ չի կարողանում սանձել ձիուն ։ Նրանք այդ ձիուն պահում էին մի լքված գոմում ։ Օրերից մի օր երբ հերթական անգամ նրանք ձիուն հանում են գոմից , որ հեծնեն , հանկարծ շատ պատահական նրան դիմաց դուրս է գալիս ասորի ագարակատերը, որի անունը Ջո Բ այրո էր։ Տղաները շատ վատ են զգում իրենց և որոշում են ձիուն վերադարձնել տիրոջը։ Տերը շատ մտերիմ էր իրենց հորեղբայր Խոսրովի հետ։ Ջո Բայրոն տեսնելով իր ձիուն մի պահ զարմանում է , քանի որ ձին շատ առողջ և մկանոտ տեսք էր ստացել։ Տղաները շատ լավ էին պահել ձիուն։

Posted in իմ գրադարանը, Ընթերցանություն

Վաճառականի խիղճը /Ղ․ Աղայան/

Մի օր մի գյուղացի որոշում է իր միակ որդուն տանել քաղաք մի վաճռականի մոտ աշակերտ դառնալու։ Շատ է փնտրում և գտնում է մի հարուստ մարդ ու խնդրում որ որդուն վերցնի իր մոտ սովորելու և աշխատելու։ Վաճառականը համաձայնում է վերցնել հինգ տարով և աշխատավարձի չափը թողնում են վաճռականի որոշմանը։ Մի քանի տարի հետո գյուղացու որդին դառնում է ճարպիկ, հմուտ գործակատար։ Հարևան խանութների տերերը նախանձում են վաճառականին, որ այդպիսի աշխատող ունի։

Մի օր տղան նամակ է ստանում մորից որ նրա հայրը մահամերձ է և որ նա պետք է վերջացնի բոլոր հաշիվները տիրոջ հետ ու վերդառնա գյուղ։

Նա եղելությունը պատմում է տիրոջը և խնդրում է իրեն վճարի , սակայն վաճառականը հրաժարվում է , պնդելով որ այդ ընթացքում տղային կերակրել պահել է ։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի սովորույթ կար, որ երբ մարդը մահանում է , ոչ թե մահացածի տերն է բոլորին հայտնում ,այլ քահանան, նա էլ իր հերթին պետք է հայտնի բարեկամներին և համաքաղաքացիներին ։ Տղան տեսնում է , որ վաճառականը իրեն չի վճարում , որոշում է այդ կերպ պատժի նրան ։ Գնում է քահանայի մոտ և ասում , որ իր տերը մեռել է։ Քահանան էլ իր հերթին հյտնում է բոլորին ։

Առավոտյան քահանան գնում է վաճառականի տուն և զարմանքից քարանում է , տեսնելով վաճառականին պատշգամբում նստած, հետո դարպասից ներս են մտնում մարդկանց խմբեր և վախեցած ետ դառնում։ Վաճառական հարցնում է քահանային և քահանան պատմում է ամեն ինչ։ Բարկացած վաճառականը գնում է թագավորի մոտ և բողոքում գործակատարից, թագավորը հրամայում է կախել տղային և և երեք անգամ հարցնում է վաճառականին թե ասելիք ունի թե ոչ, նա էլ պատասխանում է , որ ոչ չունի։

Հետ վաճառականը հրամայում է տղայի փոխարեն կախել վաճառականին, տղային է հարցնում ․ ասելիք ունի թե ոչ, փոխարենը տղան լռում է ։ Բայց երրորդ անգամ տղան ասում է , որ խղճում է նրա երեխաներին , հրաժարվում է վարձատրությունից։ Վաճառականին չեն կախում ։ Թագավորը հրամայում է քաղաքի բոլոր վաճառականներին վաճառել ժլատ վաճառականի ունեցվածքը և կեսը տան գործակատարին , այսպիսով վերջ տալով այս թշնամությանը։

Ես ընտրեցի այս հեքիաթը , քանի որ այսօր եմ նվեր ստացել Աղայանի հեղիաթների ժողովածուն։

Ես այս արձակուրդի օրերին օգնում եմ քեռուս և նաև աշխատում եմ մեր մեծ ջերմոցում , կատարելով տարբեր թեթև աշխատանքներ և դրա դիմաց վարձատրվում եմ , այդ պատճառով ես ընտրեցի հենց այս հեքիաթը։

Posted in Մայրենի 5-րդ, Ընթերցանություն

Հազարան Հավքը

ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգն Աստված կանչեց ու գնաց:
-Հե¯յ, Կախարդական աշխարհ, ո՞ւր ես, քեզ եմ գալի: Գնա¯ց, գնա¯ց Արեգը, հասավ Սև-սև քարերին: Ի¯նչ զարհուրելի, ի¯նչ անմարդկային ձեներ հանեցին Սև-սև քարերը: Տեսան, որ Արեգը հետ չի նայում, գոռացին.
-Բռնեցի¯նք, ըհը, բռնեցի¯նք:
Էլ ճղճղացին, էլ հարազատների ձեներով աղերսագին օգնություն կանչեցին… Արեգն առանց հետ նայելու անցավ, ու ձեները լռեցին: Գնա¯ց հասավ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.
— Ա¯խ, ի¯նչ անմահական ջուր է,- ու գետն անց կացավ: Մտավ անծայրածիր փշոտ անապատը, ոտքերն արյունոտելով` փշերի միջով առաջ անցավ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասաց.
— Ա¯խ, ի¯նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ անցավ, հեռվում երևաց Հազարան Հավքի Տիրուհու լուսեղեն, անձեռակերտ ապարանքը: Հանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցավ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյել, թքել, ծաղրել, թե` մի սրան տեսեք, սա՞ է ուզում Հազարան Հավքը տանել…
Արեգը սիրտը սևացրեց, հանգիստ ու խաղաղ անցավ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքվեցին: Հասավ Արեգն անձեռակերտ, լուսեղեն ապարանքին: Տեսավ պահապաններ խոյին ու առյուծին: Միսը վերցրեց խոյի առջևից, տվեց առյուծին ու անվնաս առաջ անցավ: Մոտեցավ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտավ Տաճարից ներս, անցավ յոթ վարագույրների միջով ու հայտնվեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենյակում:

Posted in Մայրենի 5-րդ, Մայրենիի ստուգատես, Ընթերցանություն

Մեղուն ու հավը /Ղազարոս Աղայան/

Պատմվածքը այն մասին է ,որ ինչ-որ ախատանք կամ գործ , լավություն անելը պետք չէ բոլորին հայտնել, կամ մեծամտանալ։

Աշխատասեր մեղուն ամբողջ օրը ծաղկից ծաղիկ անցնելով նեկտար է հավաքում և մեղր դարձնում , բայց գլուխը չի գովում , իսկ հավը մինչև մեկ ձու է ածում , բոլորը իմանում են դրա մասին։

Posted in Մայրենի 5-րդ, Ընթերցանություն

Ոսկին ու Երկաթը /Ղազարոս Աղայան/

Մի անգամ ոսկին ձեռք առնելով հարցրեց երկաթին։

— Երանի իմանամ, դու ինչացու՞ ես, որ մետաղների կարգն ես ընկել, քո սև ու ժանգոտ երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում։ նայիր թե ինչ գեղեցիկ ու փայլուն եմ ես, ինչպես եմ շողշողում։ Տես մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու մատներին , և կտեսնես իմ փառքն ու պատիվը։

Երկաթը պատասխանեց ոսկուն․

— Ես չեմ ուրանում, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքն դու ես, շատ բարձր արժեք ունես, աղքատների համար չես։ Քո սիրուն օղակներդ ոչ ականջին լսելիք են ավելացնում , ոչ մատներին ու ձեռքերին ուժ ու զորություն, ճակատների զարդարանքը գլխին խելք չեն ավելացնում։ Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս։ այդ ասեղը շատ ընտանիքներ է պահում ու կերակրում; իմ խթփը աշխարհին հաց է տալիս։ իմ ուրագն ու կացինը , սղոցն ու մուրճը որ չլինեն մարդիկ քարը քարին չեն կարող դնել։

Ահա այդպիսի պարծենկոտ ես, քո փայլից ուրիշների լավությունը չես տեսնում։

Posted in Մայրենի 5-րդ, Ընթերցանություն

Երեք փետուր /Գրիմ եղբայրներ/

Ժամանակով մի թագավոր է լինում։ Թագավորը ունենում է երեք որդի։ Նրանցից երկուսը լինում են զարգացած, խելացի, իսկ երրորդը՝ կրտսերը անգամ խոսել չի իմանում, շատ հասարակ է լինում, այդ պատճառով նրան անվանում են Հիմար։

Երբ մի օր թագավորը հիվանդանում է , մտածում է ,որ կմեռնի իսկ թագավորությունը կմնքաա առանց կառավարիչի, կանչում է երեք զավակներին և հանձնարարում , որ գնան շրջեն ամբողջ աշխարհով և իր համար բերեն աշխարհի ամենասիրուն գորրգը։ Որպեսզի չվիճեն թե ով որ կողմը պետք է գնա, հայրըերեք փետուր է վերցնում ու փչում , որ փետուրը որ կողմը թռչի նա էլ այդ ուղղությամբ կգնա։ Փետուրներից մեկը թռչում է արևելք, մեծը իսկույն վերցնում է և ճամփա ընկնում։ Երկրորդը թռչում արևմուտքի կողմ , միջնեկը արագ այդ ուղղությամբ է գնում, իսկ կրտսերի փետուրը մնում է նույն տեղում։ Նա շատ է տխրում , բայց հանկարծ նկատում է , որ փետուրի ընկած տեղում գաղտնի , ստորգետնյա մուտք կա ։ մտնում է այդ մուտքով և դուռը բացում է մի գորտ։ Հիմարը վշտացած պատմում է եղելությունը և գորտը հրամայելով իր ծառաներին բերում է աշխարհի ամենանուրբ և գեղեցիկ գորգը։ Հիմարը ուրախ-ուրախ վերցնում է գորգը ու վերադառնում պալատ։

Եղբայրները այդքան էլ չեն փնտրում , իրենց հանդիպած հովիվներից բուրդ են վերցնում , մի կոպիտ կարպետ են գործել տալիս և բերում թագավորին։ Թագավորը իհարկե Հիմարի բերածն է հավանում, բայց եղբայրները այնքան են համոզում հորը ,որ էլիինչ-որ պայման դնի։

շարունակելի․․․․․․․

Posted in Ընթերցանություն

Թութակն ու Սոխակը / Ղազարոս Աղայան/

Կար չկար մի թութակ կար։ Էս թութակը այնքան շվշվացրեց, ճղճղաց, որ տանտերը նրան դուրս շպրտեց տանից ։ Թութակը վրդոհված, տեսնելով սոխակին սկսեց բողոքել։ Թութակի կարծիքով նա շատ գեղեցիկ ձայն ունի և ցանկացավ ,որ սոխակը, որպես երաժշտության գիտակ, լսի նրան։

Թութակը սկսեց իր բոլոր ճարտասանությունները թափել, շան պես հաչեց, կատվի պես մլավեց, հավի պես կչկչաց, կրկնեց այն բոլոր բառերը, որոնք գիտեր։

Եվ սոխակը լսելով նրան, համեստ նկատողություն արեց։

— Դու երգում ես ուրիշների նման, ուրիշների ձայնով։

Եթե դու ունենաս քո սեփական երգը, էլ քեզ տանից դուրս չեն անի։

Posted in Մայրենի 5-րդ, Ընթերցանություն

Մեկն ու յոթը / Ջաննի Ռոդարի/

Ես մի տղայի էի ճանաչում, որը մեկը չէր, այլ յոթն էր։ Նա ապրում էր Հռոմում, անունը Պաոլո էր, և նրա հայրը տրամվայի վարորդ էր։ Բայց միաժամանակ նա ապրում էր Փարիզում․ անունը Ժան էր, իսկ նրա հայրն աշխատում էր ավտոմեքենաների գործարանում։ Բայց նա ապրում էր Բեռլինում, և անունը Կուրտ էր, իսկ նրա հայրը թավջութակահար էր։ Բայց նա Մոսկավայում էլ էր ապրում, անունը Յուրի էր, ինչպես Գագարինինը, և նրա հայրը որմնադիր էր ու մաթեմատիկա էր ուսումնասիրում։ Զարմանալի է, բայց մեկն էլ ապրում էր Նյու Յորքում, նրա անունը Ջիմի էր, և նրա հայրը բենզալցակայան ուներ։ Քանի՞ հոգու նշեցի։ Հինգ։ Մնացին երկուսը․ մեկի անունը Չու էր, նա ապրում էր Շանհաըում, և նրա հայրը ձկնորս էր։ Վերջինի անունը Պաբլո էր , նա էլ ապրում էր Բուենոս Արյեսում, և նրա հայրը ներկարար էր։

Պաոլոն, Ժանը, Կուրտը, Յուրին, Ջիմինը, Չուն և Պաբլոն յոթն էին, բայց նրանք բոլորն էլ նույն տղան էին, որ ութ տարեկան էր, գրել-կարդալ գիտեր և հեծանիվ էր վարում առանց ղեկը ձեռքերով բռնելու։ Պաոլոյի մազերը մուգ էին, Ժանինը ՝ խարտյաշ, Կուրտինը ՝ շագանակագույն, բայց նրանք նույն երեխան էին։Յուրիի մաշկը սպիտակ էր, Չուինը՝ դեղին, բայց նրանք նույն երեխան էին։ Պաբլոն գնում էր կինոթատրոն, որտեղ ֆիլմերը ցուցադրվում էին իսպաներենով, իսկ Ջիմին նախընտրում էր անգլերեն, բայց նրանք նույն երեխան էին, և ծիծաղում էին նույն լեզվով։

Այժմ յոթն էլ մեծացել են։ Նրանք երբեք չեն պատերազմի իրար հետ, քանի որ յոթն էլ միևնույն տղան են։