Posted in Ամառային ճամբար 2021

Ճամբարային օրերի ամփոփում

Ահա և ավարտեցինք մեր դասերն էլ , ափսոս ամառային ճամբարն էլ ավարտվեց։ Այս ճամբարային օրերի ընթացքում , քանի որ ես միացել էի ջոկատ անիվների վրա թիմին, ունեցել ենք հետաքրքիր ճամփորդություններ, արշավներ, այցելություններ թանգարաններ, այգիներ։ Խոսել ենք քարե դարի մասին, մոլորակների մասին և շատ ուշատ հետաքրքիր գիտելիքներ ենք ստացել։ Եվ ինձ համար ամենազվարճալին մեր բացօթյա լողավազանում լողալն էր, որ ամեն օր լողանում էինք։ ուզում եմ նշել նաև , որ մինչև լողավազան մտնել , մենք անպայման պետք է ամառային ցնցուղի տակ թրջվենք և նոր մտնենք մաքուր ջրի մեջ։ Եվ նաև ևս մի ավանդույթ կա մեզ մոտ, որ լողավազանից դուրս գալուց հետո մենք ընկերներով շատ ենք սիրում պառկել տաք քարերի վրա։

Շնորհակալ եմ իմ ուսուցիչներին ։

Posted in Ճանփորդություններ, Ամառային ճամբար 2021

Ճամբարային ութերորդ օր /ընտանեկան բարձունքի հաղթահարում։

Մայրիկս ինձ վաղուց խոստացել էր ,որ մի օր միասին կբարձանանք Արագած լեռը։ Ինչպես դպրոցական ճանապարհորդությունների ժամանակ , երբ առավոտյան անպայման ուղևորությունը սկսվում է եկեղեցի այցելելուց, այնպես էլ այսօր , մեր առավոտը սկսվեց Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցուց։

Այնուհետև Բյուրականի գեղեցիկ բնության գրկում նախաճաշեցինք և շարունակեցինք ճանապարհը։

Բարձրացանք ավելի քան չորս հազար մետր, ինչքան բարձրանում էինք , այնքան ջերմաստիճանը իջնում էր։ Վերջապես հասանք Քարի լիճ, եղբորս հետ ձնագնդի խաղացինք, բարձրացանք մինչև վերևում տեղադրված խաչի մոտ։ Այնքան գեղեցիկ ծաղիկներ կային , մայրիկս անմիջապես նկարեց ՝

Չնայած, ես այսօր իմ ջոկատի հետ չէի, սակայն շատ հետաքրքիր և անակնկալ օր ունեցա, տարվա այս եղանակին ես ձյուն չէի տեսել։

Posted in Ամառային ճամբար 2021

Ճամբարային յոթերորդ օր

Առավոտյան բարձր տրամադրությամբ , ճամփորդական ուսապարկով արագ հասա դպրոց, որպեսզի մեկնենք հերթական ճամփորդության , սակայն ինչ-ինչ պատճառով այն չեղարկվել էր և ես չգիտեի։ Վշտացա, բայց հետո ընկերներիս հետ սկսեցինք խաղալ, այնուհետև գնացինք այգի ,հետո վերադարձանք մայր դպրոց մի քիչ զբաղվեցինք տարբեր հետաքրքիր խաղերով։ Հետո լողացինք լողավազանում և վերադարձանք տուն։

Posted in Ամառային ճամբար 2021

Ճանբարային հինգերորդ օր ․ Ուղևորություն դեպի Վարդավառի այգի։

Առավոտյան մեր և ընթերցասերների ջոկատներով ընկեր Մարինեի և ընկեր Իվետայի ուղեկցությամբ մեկնեցինք Էրեբունի համայնքում գտնվող Վարդավառի այգի։ Այդ այգում կա մի հրաշալի լիճ, որը ավելի քան երեքհազարամյա պատմություն ունի։ Այն կառուցվել է մեր թվարկությունից առաջ Արգիշտի-Աի կողմից ։ Լիճը անվանում են նաև Թոխմախ կամ Թոքմաք , պարսիկ խան Մամադի պատվին ։

Լճի շրջակայքում շատ գեղեցիկ տեսարաններ կար ։ Մենք տղաներով ֆուտբոլ խաղացինք, բնության գրկում նախաճաշեցինք , շատ լավ ժամանակ անցկացրեցինք։

Շնորհակալություն մեր ուսուցիչներին։

Posted in Ամառային ճամբար 2021

Ճանապարհորդություն դեպի Հրազդանի կիրճ/ Ճամբարային չորրորդ օր/

Առավոտյան մենք մեր ճանապարհորդների ջոկատով ուղևորվեցինք դեպի Հրազդանի կիրճ։ Քայլելով հասանք Մանկական երկաթուղի, այնտեղ կար մանկական գնացք, մայրիկս պատմում է ,որ նա փոքր ժամանակ շատ է նստել այդ գնացքը։

Այնուհետև ուսումնասիրելով տեղանքը, շարունակեցինք մեր ճանապարհորդությունը դեպի Եղիշե Չարենցի տուն -թանգարան։ Հասնելով թանգարան ներս մտանք ևհայտնվեցինք մի հին տանը, որտեղ մինչև աքսորվելը Չարենցը ապրել է այդտեղ։ Ես համացանցից կարդացել եմ , որ Չարենցը ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում, և մինչև այժմ էլ այդ տունը պահպանվել է։ Այս տանը մինչև Չարենցի կալանավորվելը եղել է մոտ 6000 անուն գիր- գրականություն, այնուհետև դրա զգալի մասը ոչնչացվել է պահպանվելով 1500 քիչ գրքեր տարբեր լեզուներով ։ Ուսումնասիրելով թանգարանի սենյակները, հետաքրքիր իրեր տեսանք։

Եվ հետո մեծ տպավորություններով վերադարձանք դպրոց։

Posted in Ամառային ճամբար 2021

Ամառային ճամբար, օր՝ երրորդ

Առավոտյան ճամբարային օրը սկսվեց ընտրության գործունեությամբ,ես ընտրել եմ մարմնակրթությունը՝ գիմնաստիկան։ Այնուհետև մեր ջոկատով խոսել ենք եկեղեցիների մասին ։ վաղը և մյուս օրը մենք ունենք արշավներ , որին սիրով մասնակցելու եմ։

Եվ վերջում լողացել ենք մեր լողավազանում։

Posted in Ամառային ճամբար 2021

Ճամբարային երկրորդ օրը

Այսօր մեր տոնն էր՝ երեխաների պաշտպանության օրը։

Առավոտյան արել ենք մաթեմատիկա, նախապատրաստվում ենք մաթեմատիկայի քննությանը։ Հետո ընկեր Արմինեի հետ զրուցել ենք քարե դարի մասին, թե ինչպես են մարդիկ քարից կրակ ստացել , սնունդ հայթայթել, պաշտպանվել կենդանիներից։

Հետո տոնի կապակցությամբ մեզ հյուրասիրեցին պաղպաղակ, այնուհետև նորից մեր արևային լողափում վայելում էինք մեր լողավազանի մաքուր ջուրը։

Posted in Ամառային ճամբար 2021

Ամառային ճամբար․ օր առաջին

Քանի որ ես շատ եմ սիրում ճամփորդել , այդ պատճառով ես նախընտրեցի միանալ էկո-հայրենագետների ջոկատին։ Այսօր մեր ճամբարային առաջին օրն էր։ Ամենաուրախալին այն էր, որ բացվեց մեր դպրոցի մեծ և մաքուր լողավազանը։ Մեր ամառային ճամբարի ընթացքում մեզ սպսվում է շատ հետաքրքիր ճամփորդություններ, կհաղթահարենք բազում բարձունքներ։