Posted in Русский язык

Домашняя работа 30,11,2020г

Выполните задания:

Задание 1.Подбери и напиши слова с противоположным
значением.

мокрый — сухой            сильный — слабый
маленький — большой             первый — последний
добрый —злой                     весёлый — грустный

Задание 2. Составь из данных слов предложения и запиши
их.


1) Мальчики принесли Борису книгу с картинками.
2) Сова поедает много мышей.
3) Внуки  любят слушать бабушкины сказки.
4) Зимой птицы улетают в тёплые страны.

Задание 3.Подбери синонимы, запиши их.
сторожить — охранять      неправда —ложь
скорей — быстрей               обманывать —солгать
лгун —врун.                           большой —крупный

Posted in Մայրենի 5-րդ

Բառային աշխատանք 30.11.2020թ․

Բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ բառերը ու սովորիր:

երկյուղ-  վախ,  ահաբեկված


սաստիկ-ուժգին,  չափազանց


որոտընդոստ-որոտի ձայնով, դղրդյունով


քրքիջ-բարձրաձյան  ծիծաղ


քարայր-քարանձավ


պաղատել- խնդրել, աղաչել


պաղատագին- թախանձագին


տարեց- ծեր


խեղկատակ-ծաղրածու, անլուրջ մարդ


խարտյաշ-ոսկեգույն, դեղին մազեր 


ակնթարթ- պահ, վայրկյան


հողմ- ուժեղ քամի կամ փոթորիկ


պատճենել-կրկնօրինակել


մրրիկ- ձնաբուք, ուժեղ քամի տեղումներով

Ընտրել  5 բառ և կազմիր բառակապակցություններ

Փաստաթղթի պատճեն, խարտյաշ պատանի, դղրդյուն ձայն, վախկոտ նապաստակ,  անձրևոտ մրրիկ
Ընտրել 5 բառ և կազմիր նախադասություններ

Մեծ եղբայրս խարտյաշ պատանի է։

Տեսնելով դպրոցականներին վախկոտ նապաստակը թաքնվեց ծառերի ետևում։

Իմ հայրիկը դղրդյուն ձայն ունի։

Մայրիկս գրասենյակ ներկայացրեց փաստաթղթի պատճեն։

Գարնանը ավելի շատ են անձրևոտ մրրիկները։

Posted in Մայրենի 5-րդ

Երջանիկ խրճիթ /Ավ․ Իսահակյան/

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Կորած կարոտ

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

***

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչու՞ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան,-ի՞նչդ է պակաս, թե սեր ունես մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում էին:

Մանկության հետքերով

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում: Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…Հե՜յ մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմա ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենից բաժին է տալիս…

Կորած որդու վերադարձը

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Մտմտալ – մտորել, շատ մտածել

Մացառ – ջրային թփուտ

Կռնակ -թիկունք

Օջախ – քարից կամ կավից պատրաստված կրակարան

  • Քո սիրած գույնով ներկիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
  • Գրիր մգեցրած բառերի հոմանիշները:

Կրակ – օջախ,  տաք – ջերմ, վերջալույս – մայրամուտի վերջին լուսավորությունը, շքեղ –վայելուչ, ուրախանալ – ծիծաղել, զվարճանալ,  շնորհալի- շնորհքով, շավիղ –նեղ ճանապարհ, մեղմիկ – հանդարտ,  մտմտալ – մտածել։   

  • Վերնագրիր առանձնացված հատվածները:
  • Ընտրիր հատվածներից մեկը և գրավոր պատմիր:

Ի՞նչ ես կարծում՝ տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:

Բայց մենք չենք կարող ասել , որ նա թողեց իրեն պահած ծնողներին, պարզապես գտնելով իրեն ծնած ծնողներին նա կրկնակի երջանկացավ։

Posted in մաթեմատիկա

Տնային առաջադրանք՝ մաթեմատիկա 27.11.2020թ․

1.Գտնել  անհայտ  բաժանելին:

100 :20=5

434 :14=31

282 :47=6

2.Գտնել  անհյատ արտադրիչը:

14 x 32=448

74×2=148

85×5=425

3.Գտնել անհայտ բաժանարարը:

400:20=20

500:5=100

625:25=25

4.Թիվը  ներկայացրու կարգային գումարելիների գումարի տեսքով:

4208= 4հզ + 2 հր+0տ +8մ

5.Կտարիր գործողությունը:

(40:8+10×5)+(200-100)=155

Posted in մաթեմատիկա

Տնային առաջադրանք՝ մաթեմատիկա 26.11.2020թ․

1..Գտիր  անհայտ  բաժանարարը:

120:24=5

312:12=26

64:32=2

625:125=5

2.Գտիր անհայտ արտադրիչը:

9×12=108

11×44=484

16×17=272

41×6=246

3.Գտիր  անհայտ բաժանելին:

144:12=12

112:14=8

189:21=9

176:16=11

4.Երբ տատիկը իր ունեցած կոնֆետները հավասար քանակով բաժանեց 7 թոռնիկների միջև, յուրաքանչյուր թոռնիկի հասավ 15 կոնֆետ, և ավելացավ ևս 5 կոնֆետ: Քանի՞ կոնֆետ ուներ տատիկը

15×7=105    105+5=110

Posted in մաթեմատիկա

Տնային առաջադրանք՝ մաթեմատիկա 25.11.2020թ․

1.Գտիր  անհայտ  բաժանելին

Безымянный.png

4290 : 33=130

1000 : 20=50

286 : 22=13

 105 : 15=7

 256 : 32=8

2.Երկու թվերի արտադրյալը 7040 է: Արտադրիչներից մեկը 22-ն է: Գտիր մյուս արտադրիչը և  կազմիր հավասարություն:   7040:22=320

3.Երկու թվերի տարբերությունը 318 է: Նվազելին 1000-ն է: Գտիր հանելին և կազմիր արտահայտություն:   1000-318=682

Posted in մաթեմատիկա

Տնային առաջադրանք՝ մաթեմատիկա 24.11.2020թ․

1.Գտիր ահայտ արտադրիչը.

     1477 x 5 = 7385

      2460= 3 x 820

      6 x 50  = 300

      15 x 15= 225

       375 = 25 x 15

        288 = 24 x 12

        22 x 14 = 308

         20 x 20 = 400

2. Մարզադպրոցի 136 երեխաներ բաժանվեցին 17 հավասար թիմերի: Քանի՞ երեխա կա յուրաքանչյուր թիմում:   136:17=8   յուրաքանչյուր խմբում կա 8 երեխա։

Posted in Մայրենի 5-րդ

Եղնիկը /Ավ․ Իսահակյան/

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր`  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

Անտառուտ-անտառապատ տեղ,

Ոսկեգեղմ-ոսկուց մաշկ, մորթի

Խարտյաշ – ոսկեփայլ, ոսկեգույն մազեր

Խորասույզ-խորաթափանց հայացք, միտք

Անդուլ-անդադար, միշտ

Շնկշնկան-սոսափյուն

Սարսուռ-վախից դողալ

Մացառուտ-թուփ, թփուտ  

  • Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Ակնթարթ, փախչել, երբ, պատշգամբ

  • Գրիր տրված բառերի հոմանիշները (այս բառերի հոմանիշները կան նաև տեքստում).

ա/զուլալ — ջինջ,վճիտ
բ/լուռ — լռիկ
գ/ակնդետ — հայացքը լարած ականջ դնել
դ/ընտանի — մարդկանց ընտելացած,

4.Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ — ծնվել
բ/խելքը գլխին  — խելացի
գ/կողը հաստ — հաստակող, իր ասածի տերը
դ/ճաշը եփել  — ուտելիք պատրաստել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

Posted in Մայրենի 5-րդ

Ը-ի ուղղագրությունը

  1. Ընկեր, ընթերցել, ընթանալ, ընտրել բառերով կամ նրանց արմատներով 2-ական բառ կազմիր:
  2. Որտեղ անհրաժեշտ է, գրիր ը տառը: Բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր քեզ անծանոթ բառերը:

Հյուր-նկալ, անակ-նկալ, ան-նկալելի, ակ-նբախ, ձկ-նկիթ, սրընթաց, ճեպընթաց, ինքն-ստինքյան, կոր-նթարդ, մթ-նկա, հատ-նտիր, գույն-զգույն, ան-ստորագիր, հետզ-հետե, ակ-նդետ, խոչ-նդոտ, անընդմեջ, ակ-նթարթ, մակ-նթացություն, մթ-նշաղ, ազգընտիր, վայրընթաց, զուգընթաց:

3.Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երփներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով։

Posted in Հեռավար ուսուցում, Բնագիտություն

Ավստրալիա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Ամենափոքր մայրցամաքը—Ավստրալիան է։

 Ավստրալիան— միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։

 Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։

Թռչուններից ամենամեծը —Էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրածտահավն  է։

Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող —Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում:

 Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից: