Posted in Հեռավար ուսուցում, Աշխատակարգ

27.04 — 30.04 2020 թ․ իմ աշխատակարգը

27.04

Առավոտյան մարմնամարզություն

ժամը 11-ին  առցանց տեսադաս մայրենի  լեզու

տնային առաջադրանքների կատարում

մաթեմատիկա  /ֆայլով/

մայրենի  էջ 85-90 և  /ֆայլով/

լրացուցիչ՝ ընթերցանություն, եռանիշ թվերի բազմապատկում երկնիշ թվով,  մուլտֆիլմի դիտում /հայկական, հին/ ։

28.04

Առավոտյան մարմնամարզություն

ժամը 11-ին առցանց տեսադաս մաթեմատիկայից

տնային առաջադրանքների կատարում՝

մաթեմատիկա /ֆայլով/

անգլերեն լեզու

լրացուցիչ  —  կրկնություն՝ բազմապատկման աղյուսակ,  ընթերցանություն, բակային խաղեր։

29.04

Առավոտյան գիմնաստիկայի վարժություններ

ժամը 11-ին առցանց տեսադաս անգլերեն լեզու

տնային առաջադրանքների կատարում

ընթերցարան — 3՝   Երբ մտքերը սառչում են օդում /կարդալ և վերլուծել

մաթեմատիկա ֆայլով

Լրացուցիչ-  մաթեմատիկական գործողություններ, համակարգչային խաղեր։

30.04

Առավոտյան նախավարժանք

ժամը  11- ին առցանց տեսադաս  ընթերցարան -3/Երբ մտքերը սառչում են օդում/ կարդալ, վերլուծել

տնային առաջադրանքների կատարում

մաթեմատիկա ֆայլով

ռուսերեն լեզու

լրացուցիչ՝  բլոգի հետ կապված աշխատանքներ։

Posted in Հեռավար ուսուցում

Շաբաթվա ամփոփում-Դրախտավարդ, շքանարգիզ

Տնային կալանքի այս շաբաթն էլ արագ անցավ, ամենուրեք անձրև, ցուրտ եղանակ։ Այս շաբաթ մենք սովորեցինք բլոգավարության հմտություններ,  երկնիշ և եռանիշ թվերի բազմապատկում  երկնիշ թվով։ Այսօր կիրակի է և ես եկել եմ մեր պարտեզ — ջերմատուն։ Ես ինձ համարում եմ մեր դասարանի ամենածաղկասերը, քանի որ ծնվել և ապրում եմ ծաղիկներ, բույսերի աշխարհում։ Տեսնելով  գեղեցիկ, երփներանգ ծաղկած ծաղիկները, որոշեցի գրել նրանց մասին ։

ԴՐԱԽՏԱՎԱՐԴ-    (Hydragena, гортензия )

Այն Քարբեկազգիների ընտանիքի բազմամյա բույս է։ Հայրենիքը՝ Ճապոնիա և Չինաստան։ Հայտնի է շուրջ 80տեսակ։ ՀՀ-ում մշակվում է ջերմատներում՝ ինչպես մեզ մոտ։ Դրախտավարդը աչքի է ընկնում երփներանգ ծաղիկների գեղեցկությամբ։ Թաղարներում մշակվող տեսակների մեծ մասը ծաղկում է գարնանից մինչև ուշ աշուն։ Որոշ տեսակներ համարվում են դեղաբույսեր։

Քանի որ դրախտավարդը թուփ է, իսկ որոշ երկրներում նաև ծառ,  այդ պատճառով նրա բնափայտը ամուր է և սպիտակ, օգտագործվում է թղթի արտադրությունում։

ՇՔԱՆԱՐԳԻԶ- ( Hippeastrum, амариллис )

Շքանարգիզի հայրենիքը համարվում է Հարավային Աֆրիկան։ Մշակության մեջ սովորաբար հանդիպում են հիպեաստրում ցեղի հիբրիդային սորտեր։  Տերևները գծավոր են, մի քիչ հաստացած, ծաղկակիր ցողունի վրա աճում են 2-3 խոշոր ծաղիկներ։ Ծաղիկները լինում են մորագույն, բաց վարդագույնից մինչև բալագույն, վառ կարմիր նարնջագույն, հազվադեպ է հանդիպում մաքուր սպիտակ։ Մեր ջերմատանը  կա շքանարգիզի բազմաթիվ գույներ և այն մենք աճեցնում  ենք թաղարի մեջ։ Ես շաբաթներ առաջ տնկել էի շքանարգիզի մայր սոխուկ  և այսօր շատ ուրախացա տեսնելով այն ծաղկած։

www.youtube.com/watch

Posted in Հեռավար ուսուցում, Մեդիագրագիտություն

Մեդիահմտությունները ընտանիքում

Բարև ձեզ , ես Աիդան եմ՝  Հարությունի մայրը։

Մեր այս շաբաթվա ընտանեկան նախագիծն է ՝ Մեդիագրիագիտություն։

Հիմա ես կներկայացնեմ այն համակարգչային հմտությունները , ինչին տիրապետում է որդիս՝ Հարությունը։ Հարությունը կարողանում է օգտվել Word-ից, գրել այնտեղ, պահպանել , տեղադրել անվանական թղթապանակում, mail-ի միշոցով ուղարկել ուսուցչուհուն։ Եթե հանձնարարված է paint-ով նկարել ինչ-որ թեմա և տեղադրել բլոգում, ապա նա նկարում է  անվանում և պահպանում է , ապա բացում է բլոգը ,  ընտրում   այն վերնագրով թղթապանակը որտեղ հետագայում կկարողանա գտնել, նկարը ներբեռնում և հրապարակում։

Երեխան մի քիչ դժվարանում է բլոգավարության մեջ, քանի որ նոր ենք սկսել ավելի խորացված աշխատել, ընթացքում ամեն ինչ կհասցնենք։

Դժվարանում է օգտվել նաև  SoundCloud ծրագրից, քանի որ սահուն կարդալ մի քիչ դժվար է ստացվում, փոխարենը լավ տիրապետում է , թե ինչպես իր  երգած երգերը  տեղադրել Youtube -ում և հղումը ուղարկել ուսուցչուհուն։

Կարող եմ ասել, որ երեխաս հնարավորության չափ տիրապետում է այն  կայքերին և ծրագրերին որոնցով աշխատում  են  երրորդ դասարանի աշակերտները ։

Օրինակ՝ ես կառաջարկեի  ուսումնական տարվա սկզբում  առնվազն մեկ ամիս  երեխաների հետ աշխատեր հատուկ մասնագետ սովորեցնել , ստուգել  երեխաների համակարգիչները, ներբեռնել այդ ծրագրերը, որ երեխաները ինքնուրույն աշխատեն, և դա կլիներ լրացուցիչ կրթություն։

Ստորև  կներկայացնեմ երեխայի համակարգչային գիտելիքներից ։

www.youtube.com/watch

 

 

 

Posted in Հեռավար ուսուցում, Աշխատակարգ

20.04-24.04.2020թ իմ աշխատակարգը

20.04. 

Առավոտյան մարմնամարզություն

ժամը 11-ին առցանց տեսադաս՝ մայրենի լեզվից

տնային առաջադրանքների կատարում

մայրենի

մաթեմատիկա /ֆայլով/

լրացուցիչ՝     մուլտֆիլմի դիտում ,  բակում գնդակով խաղեր, ընթերցանություն։

21.04.

Առավոտյան  յոգայի վարժություններ մայրիկի հետ

ժամը 11-ին առցանց տեսադաս՝ ընթերցարանով

տնային առաջադրանքների կատարում

մաթեմատիկա /ֆայլով/

ընթերցարան — 3

լրացուցիչ՝  — շաշկի մայրիկի հետ ,  կենդանիների վերաբերյալ հաղորդումների դիտում, բակային խաղեր։

22.04.

ժամը 11-ին առցանց տեսադաս՝ անգլերեն լեզվից

մաթեմատիկա /ֆայլով/

մայրենի լեզու /ֆայլով/

երգեցողություն

լրացուցիչ՝    հեքիաթի ընթերցանություն  Ջ․ Ռոդարիի ” Հեքիաթներ հեռախոսով”, համակարգչային խաղեր։

23.04.

Առավոտյան՝  գիմնաստիկայի վարժությունների կատարում

ժամը 11-ին  առցանց տեսադաս ՝ մաթեմատիկա

տնային առաջադրանքների կատարում

մաթեմատիկա /ֆայլով/

ըթերցարան -3 թեմայի կրկնություն

լրացուցիչ՝  խաղեր հեռախոսով ,  բակային խաղեր

24.04.

Առավոտյան մարմնամարզություն

ժամը 13:30-ին առցանց տեսադաս ռուսերեն լեզվից

տնային առաջադրանքների կատարում

լրացուցիչ՝   մաթեմատիկա -3 /կանաչ գիրք/ վարժություններ,

խնդիրներ , ընթերցանություն ,

հանգստյան օրերին  հողագործական աշխատանքներ/ ծաղիկների բույսերի խնամք/։

Posted in Հեռավար ուսուցում

Ընտանեկան ուսուցում

Բարև՛ սիրելի ընթերցող։

Ես Աիդան եմ՝ Հարութի մայրը։ Համարյա երկու ամիս է ինչ մեր երկրում և ամբողջ աշխարհում տ իրում է սարսափելի թագավարակային պանդեմիան ։ Երբեք չէինք պատկերացնի, որ  մի օր երեխաները կարթնան և կպատրաստվեն  առցանց դպրոց << հաճախելուն>>։ Սկզբում իհարկե շատ էին դժվարությունները, հետագայում մենք ընտելացանք իրավիճակին ։  Հիմա արդեն  ուսուցչի հանձնարարած  թեմայով երեխաների հետ միասին  կազմում ենք աշխատանքային պլան ուսումնական շաբաթվա կտրվածքով։ Կոնկրետ ինձ համար մի քիչ ավելի դժվար է , որովհետև  և՛ տարրական դասարանի և՛ նախակրթարանի երեխա կա տանը։ Երկուսն էլ ունեն ուշադրության և օգնության կարիք։ Մենք՝ մայրերս այսօր ստանձնել ենք և՛ մայրիկի , և՛     ուսուցչի        պարտա-  կանություն, որը երեխաների կողմից դժվար է ընկալվում։  Հիմա շատ լավ ենք հասկանում այն ուսուցիչներին , որոնք նաև ծնող են և մեզ նման ունեն ընտանեկան հոգսեր։ Գնահատում ենք այն փաստը, որ մեր ուսուցիչները օրվա մեջ մի քանի ժամ մեր երեխաների հետ համբերատար տեսադաս են անցկացնում , որն այնքան էլ հեշտ չէ կապի տեխնիկական խնդիրներով ։

Իմ կարծիքով այս տեսդասերն էլ, տեսնյութերն էլ շատ են օգնում մեր երեխաների ազատ արտահայտվելուն,  անկաշկանդ , համարձակ շփվելուն։ Օրինակ ես՝  իմ երեխայի հետ սովորել եմ բլոգավարություն , տեսնյութեր պատրաստել։ Կարդում ենք հետաքրքիր , զվարճալի հեքիաթներ , միասին վերլուծում ենք ։ Հատկապես ուրախ է անցնում երգեցողության ժամերը , երգում ենք, ձայնագրում ենք ։ Երեխաս ինձ սովորեցրել է հայկական ծիսական, ավանդական  երգեր և պարեր։  Մեր օրը հագեցած է և հետաքրքիր, բայց միևնույնն է երեխաները կարոտել են դպրոցը։

Հուսով ենք այս մղձավանջը շուտ կավարտվի և մենք կվերադառնանք մեր բնականոն ընթացքին։

Posted in Русский язык, Հեռավար ուսուցում

Что я люблю

Я очень люблю играть футбол , и играть с  моими лего.

Я и моя мама все время  беседуем о цветах, потому что  она  очень  любит цветы и растения .

Я мечтаю  полететь к папе  потому что он живёт в Америке  и очень ждет меня.

Я люблю  смотреть по телевизору  разные мультики и программы  о животных.

Я также очень  люблю  орлы 🦅  маленьких собак.

Я знаю что  я не так хорошо чиитаю, но люблю читать короткие сказки.

Яобожаю жареные  картошки  и салаты.

Когда у меня  хорошее  настроение я иду футбольный  поле играть футбол в  месте с моими друзьями.

Я люблю ходить в месте с моим братом зоопарк .

 

Что — белье, домино, шашки , корообка,  сахар, зеркало,  телефон , сухарик,  бензин.

Кто-    жук , уж, папа, собака,  воин, бизон, лягушка ,  слон,   ящерица

Posted in Հեռավար ուսուցում, Ընթերցանություն

Տուն Անապատում

Կար չկար մի շատ հարուստ սինյոր կար, նրա անունը Մոնետտի էր։ Նա այնքան հարուստ էր, որ նրա հետ չէին կարող մրցել երկրագնդի վրա ապրող ոչ մի միլիարդատեր։ Նա ամենաբարձր սարերի չափ , տարբեր երկրների թղթադրամներ և մետաղադրամներ ուներ։ Այդքան հարուստ լին ելով,   միևնույնն է նա երջանիկ չէր։ Մի օր նա որոշում է որ իր հարստությունը հավաքի  և տեղափոխվի այնպիսի մի տեղ որտեղ ոչինչ չկա։ Նա ճանապարհ է ընկնում  դեպի անապատ ։ Մոնետտին  գիտեր , որ անապատում բացի ավազից ոչինչ չկա։  Բայց նա արդեն որոշել էր  տուն կառուցել և ընդմիշտ բնակվել այնտեղ։ Նա մտածել էր թե ինչից և ինչպիսին պետք է լինի այդ տունը։ Մոնետտին կանչում է աշխարհի ամենալավ ճարտարապետերին և հանձնարարում  սկսել շինարարությունը։  Մոնետտին ցանկանում էր, որ իր տունը կառուցվի իր ունեցած մետաղադրամներով և թղթադրամներով։  Ինչ-որ ժամանակ անց շինարարությունը ավարտվում է և նա տեղափոխվում է ոսկեձուլ շքեղ ապարանքը։ Մոնետտին կարողանում էր տարբերակել բոլոր երկրների մետաղադրամների զրնգոցը և թղթադրամների ճռճռոցը ։

Եվ ահա մի գիշերվա ուշ ժամի  դուռը  ուժգին թակում են․․․․․․․․․․

Առաջին ավարտ

Նա բացում է դուռը  և նրան հրելով ներս են մտնում մի խումբ   ավազակներ , պահանջելով ոսկի և փող։ Ավազակները տունը կառուցող բանվորներից իմացել էին որ Մ ոնետտիի տունը  դրամներից է կառուցված։ Սենյակներից մեկը միշտ փակ էր , այնտեղ Մոնետտին պահում էր մի հին արկղ,  որի մեջ ամենաթանկ բանն էր  նրա համար ։ Ավազակները դրա մասին էլ գիտեին նրանք բացում են  այդ արկղը և տեսնում են  հին , պատառոտված հագուստ , ծիծաղելով հարցնում են․

-Սա՞ է քո հարստությունը։

Մոնետտին խնդրում է չսպանեն նրան, և տան այդ հին արկղը պատառոտված շորերով։ Երբ ոսկու փայլից կուրացած ավազակները սկսում են քանդել հատակն ու պատերը , Մոնետտին արագ վերցնում է արկղը և փախչում անապատի խորքերը։ Լսվում է մի ուժգին դղրդոց․

Ավազակները այդպես էլ չիմացան,որ  Մոնետտիի հաջողությունը այդ հին, բայց  կախարդական շորերի մեջ էր։

Երկրորդ ավարտ

Երբ նա բացում է դուռը, տեսնում է մի խումբ մայրերի իրենց փոքրիկ երեխաների հետ, որոնք փախել էին  ավազակների ձեռքերից։ Նրանք խնդրում են հարուստ սենյորին ,որ խղճա փոքրիկներին , որոնք շատ սոված էին ու վախեցած։

Առավոտյան երբ Մոնետտին արթնանում է , տեսնում է կանայք  թաց կտորներով մաքրում են աթոռները, պատերը, լվանում են <<սպիտակեղենը>>։ Խեղճ մայրիկները չեն էլ պատկերացնում, որ ամբողջ իսկական թղթադրամից է։

Բարկացած հարուստը չի հասցնում խոսել, երբ տեսնում է , որ ամբողջը թրջվել և փչացել է։

Posted in Հեռավար ուսուցում, Նախագիծ, Տեսանյութեր

Մայրիկիս մանկության խաղերը

Երբ մայրիկս պատմում էր իր մանկությունից , ես զարմանքով լսում էի , որ նա ոչինչ չէր պատմում ինտերնետից , համակարգչային  խաղերից։ Նա ինձ պատմեց , որ  այն ժամանակ ինտերնետ  չկար , փոխարենը կար բազմաթիվ բակային խաղեր , որոնց մասին նա նշեց՝ այգեպան,  բադերն ու որսորդը, գորտ /лягушка/,   քաղաքներ, յոր քար,  հալամուլա/ պահմտոցի/, ռեզին , класс, իքս և զրո ։

Ես պատրաստել եմ մի փոքր տեսանյութ , ներկայացնելով այդ  խաղերից մի քանիսը։

 

www.youtube.com/watch

Posted in Հեռավար ուսուցում, Աշխատակարգ

13.04-17.04. իմ աշխատակարգը

13.04.

Առավոտյան մարմնակրթություն

11:00-ին առցանց տեսադաս ՝ հայոց լեզու

տնային առաջադրանքների կատարում

հայոց լեզու

մաթեմատիկա

լրացուցիչ ՝  ընթերցանություն Ջ․ Ռոդարիի հեքիաթներից

14.04.

11:00-ին  առցանց տեսադաս՝ մաթեմատիկա

14:00-ին առցանց տեսադաս ՝ շախմատից, հանդիպում ընկ․ Առնոլդի հետ

տնային առաջադրանքների կատարում

մաթեմատիկա ՝ ֆայլով

անգլերեն

լրացուցիչ՝  առցանց հյուրընկալություն  դասընկերոջ տանը։

15.04

11:00-ին առցանց տեսադաս՝ անգլերեն

տնային առաջադրանքների կատարում

մաթեմատիկա ֆայլով

ընթերցանություն

լրացուցիչ՝ առցանց հյուրընկալություն դասընկերոջ տանը

մայրիկս կպատմի իր մանկության խաղերից և դրանց կանոնները կբացատրի։

16.04

11:00-ին առցանց տեսադաս ընթեցանություն  Ռոդարիի հեքիաթներից

տնային առաջադրանքների կատարում

մաթեմատիկա ֆայլով

ընթերցարան

լրացուցիչ՝ խաղեր

17.04

13:30-ին առցանց տեսադաս  ռուսերեն

տնային առաջադրանքների կատարում

լրացուցիչ՝  տարբեր խաղեր

 

 

Posted in Հեռավար ուսուցում, Նախագիծ

Զատիկի տոնի ամփոփում

Նախ ուզում եմ նշել, որ Զատիկի տոնը ոչ մի կապ չունի զատիկ միջատի հետ։ Զատիկ նշանակում է զատել, բաժանել։  Հայկական քրիստոնյա եկեղեցու գլխավոր տոներից մեկն է։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոփոխվում է։ Զատիկի տոնի հետ կապված հայերը շատ ավանդույթներ ունեն։ Օրինակ՝ ձու կռվոցի, ձու գլորոցի, կա նաև մի ավանդույթ, որը կոչվում է ձվի որս, մայրիկները ձվերը թաքցնում են խոտերի մեջ, իսկ երեխաները գտնում և ուրախանում են ։ Զատիկի տոնի հետ կապված շատ են միջոցառումները ,որոնց մեծ մասը  դարերի, տարիների ընթացքում մոռացվել են։ Սակայն մնացել է երգերը ուտեստները ճյուղեր զարդարելը և այլն։

Ուզում եմ նշել նաև, որ մեր դպրոցը տարբերվում է նրանով, որ մենք շատ ենք սովորում շատերի կողմից  մոռացված ավանդական երգեր, պարեր, ծեսեր։

Օրինակ այս շաբաթը  նվիրված էր  Զատիկի տոնին։ Պատրաստել ենք ձվերի տեսքով ինքնաշեն խաղալիքներ, զարդարել ենք ծառի ճյուղեր, ես մայրիկիս օգնությամբ պատրաստել էի զատկական խմորեղեն, երգել ենք զատկական երգեր։

Ես ուրախությամբ սպասում եմ Զատիկի տոնին , որպեսզի խաղանք ձվերով խաղերը։