Posted in Բնագիտական փորձ, Կենսաբանություն 7

Ինչպես պատրաստել մածուն

Կատարեցինք բնագիտական փորձ, փորձեցինք պատրաստել մածուն կաթնաթթվային բակտերիաներով։

Անհրաժեշտ մթերք՝ կաթ, կաթնաթթվային բակտերիա/ մի քիչ թթու մածուն/։

Կաթը եռացրեցինք , լցրեցինք մաքուր , ապակյա տարաների մեջ, այնուհետև բակտերիաները լցրեցինք կաթի մեջ և ծածկեցինք ծածկոցով։ Անցավ 24ժամ, ստուգեցինք մի տարայի մածունը չէր ստացվել, մի գուցե լավ չէի խառնել կամ քիչ էի ավելացրել թթու մածուն, իսկ մյուսը ստացվել էր։

Posted in Բնագիտական փորձ, Բնագիտություն

Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն

Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների ընթացքում , բնագիտություն առարկայից ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները՝

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Քիմիական ռեակցիաների սկսվելու և ընթանալու պայմանները

Էլեկտրական հոսանք

Մարմինների էլեկտրականացում

Բնագիտական փորձ

Որոնք են ջերմային էներգիայի աղբյուրները

Ջերմաստիճան

Ալոե կամ հալվե

Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը

Շփման ուժեր: Շփումը բնության մեջ

Երկրի ձգողությունը։ Ծանրության ուժ և մարմնի կշիռ

Առաձգականության ուժ

Մարմինների փոխազդեցությունը: Ի՞նչ է ուժը:

Մեխանիկական շարժում

Բնապահպանական ֆիլմերի մասին

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Ընտանեկան ճանապարհորդություն, բարձունքի հաղթահարում

Աշնանային բերքահավաք և այգու մաքրման աշխատանքներ։

Բույսերի բազմացում աշնանային արձակուրդի ընթացքում

Աղեր, կիրառումը, բաղադրությունը

Թթուներ

Օքսիդներ

Բույսերի բազմացումը կտրոններով

Այրում

Ֆիզիկական ու քիմիական երևույթները մեր շրջապատում

Մասնակցել եմ բնագիտական ֆլեշմոբերի և կատարել եմ նախագծային աշխատանքներ։

Posted in Բնագիտական փորձ, Բնագիտություն

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանքի համար անհրաժեշտ են՝ լոբու մեկ սերմ, ջրով լի պնակ:

Լոբու սերմը ջրի մեջ թաթախել ու թողնել ամբողջ գիշեր։ Հաջորդ օրն ուսումնասիրել սերմը և նկարագրել նկատած բոլոր փոփոխությունները։

Ինչպե՞ս է սերմը փոխվել գիշերվա ընթացքում։ Նկարագրել տեսանյութի միջոցով, թե ինչ փոփոխություններ  են տեղի ունեցել։

Posted in Բնագիտական փորձ

Լեռներ և բլուրներ

  • Ի՞նչ են լեռները, ինչո՞վ են դրանք տարբերվում բլուրներից:

Լեռներն ու բլուրները միմյանցից տարբերվում են իրենց բարձրությամբ և մեծությամբ: Բլուրները Երկրի մակերևույթի ուռուցիկ, համեմատաբար ցածր՝ մինչև 200 մ հարաբերական բարձրությամբ, փոքր ձևեր են: Լեռները Երկրի մակերևույթի ավելի մեծ ձևեր են, որոնք ունեն լավ արտահայտված ստորոտ, լանջ, գագաթ և 200 մ-ից ավելի հարաբերական բարձրություն:

  • Որո՞նք են լեռան հիմնական մասերը:

Լեռան և բլրի հիմնական մասերն են ստորոտը, լանջը և գագաթը։

  • Լեռներն ըստ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:

Ըստ բարձրության լեռները լինում են ցածր, միջին և բարձր։

  • Լեռներն ըստ կառուցվածքի ի՞նչ տեսակների են լինում:

Ըստ կառուցվածքի’ լեռները լինում են ծալքավոր, ծալքաբեկորավոր և հրաբխային:

  • Լեռներն ըստ հասակի ի՞նչ տեսակների են լինում:

Ըստ հասակի’ տարբերում են երիտասարդ և հին լեռներ: Երիտասարդ լեռները, հիմնականում, բարձր են, ունեն սրածայր կատարներ և զառիթափ լանջեր, օրինակ’ Հիմալայները:

Posted in Բնագիտական փորձ

Երկրակեղև

Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք: Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ` մայրցամաքային և օվկիանոսային։
Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտն է: Նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ` բազալտային ապարների շերտը։ Երկրակեղևի առավելագույ նհաստությունը 80 կմ է:

Օվկիանոսային երկրակեղևը բարակ է, հաստությունը 5—10 կմ է: Այն կազմված է միայն նստվածքային և բազալտային ապարների շերտերից:
Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է։ Այդ պատճառով անընդհատ շարժվում է նաև երկրակեղևը, որի հետևանքով տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում, բարձրանում, իջնում կամ ծալքավորվում: Գիտնականները պարզել են, որ երկրակեղևում տեղի են
ունենում երկու տեսակի շարժումներ’ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտ են ու հաջորդում են իրար, սեղմվում’ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից’ առաջացնելով խզվածքներ։
Երկրակեղևի առավել շարժունակ, անկայուն տեղամասերում, որոնք կոչվում են երկրածալքեր(գեոսինկլինալներ), կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր, որոնք կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ:

Առաջադրանքներ՝

  1. Որոնք են երկրակեղևի հիմնական տեսակները:

Երկրակեղևի երկու հիմնական տեսակներն են` մայրցամաքային և օվկիանոսային։

  1. Ինչ կառուցվածք ունի երկրակեղևը:

Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք:

  1. Ինչպիսի շարժումներ են տեղի ունենում երկրակեղևում:

Գիտնականները պարզել են, որ երկրակեղևում տեղի են ունենում երկու տեսակի շարժումներ ուղղաձիգ և հորիզոնական:

  1. Որ շերտն է բացակայում օվկիանոսյին մայրցամաքում:

Օվկիանոսյին մայրցամաքում բացակայում է գրանատային շերտը:

  1. Ինչ է ծալքավորումը:

Հորիզոնական շարժումների ժամանակ, երկրակեղևը տեղ-տեղ սեղմվում է և առաջացնում ծալքեր։

  1. Ինչ է խզվածքը:

Իսկ երբ տեղ-տեղ երկրակեղևի մասերը շարժումների ժամանակ հեռանում են իրարից, առաջանում են խզվածքներ։

Posted in Բնագիտական փորձ, Բնագիտություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Արհեստական մարմիններ/մարդու կողմից ստեղծված/ — մանրահատակ, ջահ, դուռ, լվացքի մեքենա, գդալ , ափսե, կաթսա, մահճակալ հեծանիվ, գնդակ, չմուշկ։

Բնական մարմիններ / բնության կողմից ստեղծված/ — ամպ, կարկուտ, ձյուն, հող, ծաղիկ, թուփ, մաշկ, ցորեն,

Առաջադրանք՝

  • Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:

բաժակ կարելի է պատրաստել պինդ նյութերից , կարելի է նաև հեղուկ նյութերից։

  • Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:

մարմիններ — աթոռ, սեղան, մատանի, գրիչ, պատուհան, պայուսակ, բաժակ,

նյութեր — փայտ, ոսկի, պղինձ

  • Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

պինդ — ալյումին, երկաթ, ոսկի, արծաթ, ապակի, փայտ,

հեղուկ — ջուր, նավթ,

գազային- գոլորշի, թթվածին

Բնագիտական փորձ

Թե ինչպես է ձուն լողում ջրի մակերեսին։