Posted in Ձմեռային ճամբար 2021

Ճամբարային վեցերորդ օր

Առավոտյան օրը սկսվեց ընտրության գործունեությամբ, երկու ժամ մարզվելուց հետո վերադարձա դպրոց, ընկեր Սմբատի հետ ծիրան ենք հավաքել մեր դպրոցի այգու ծառերից։ Հետո փոխվեցինք և ուրախ-ուրախ լողացինք լողավազանում, չնայած ,որ ջուրը մի քիչ սառն էր։ Հետո իմ ընկեր Սամվելի հետ վերադարձանք տուն և խաղը շարունակեցինք մեր շենքի բակում։

Posted in Ձմեռային ճամբար 2021

Սասունցի Դավիթ /16-17 հատվածներ/

16

Վա՜յ, վա՜յ, հորեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ.
Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դեզ,
Դու արել ես ինձ քաղաքի ծառան,
Դու թողել ես ինձ օտարի դըռան…
Հորեղբայրն ասավ. — Ա՛յ խենթ, խելագար,
Ոսկին պահել եմ Մելիքի համար,
Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա։
Չըտըվիր, հիմի որ զորք առնի՝ գա,
Սասմա քար ու հող հեղեղի, տանի,
Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի։
— Դու կա՛ց, հորեղբա՛յր, թող գա, ե՛ս կերթամ,
Կերթամ, ե՛ս նըրան պատասխան կըտամ։
Ու մութ մարագի դըռանը զարկեց,
Փակած աղջիկներ հանեց, արձակեց։
— Գընացե՛ք, ասավ, ազատ ապրեցե՛ք,
Սասունցի Դավթին արև խընդրեցեք։

17

Էսպես ջարդված, արյունլըվա
Փախան, ընկան հողը Մըսրա
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։
Մըսրա կանայք հեռվից տեսան,
Հեռվից տեսան, ուրախացան
Ու ծափ տըվին կըտերներին.
— Եկա՜ն, եկա՜ն, բերի՜ն, բերի՜ն…
Մեր Կոզբադին գնաց Սասուն,
Կանայք բերավ քառսուն-քառսուն,
Կարմիր կովեր բերավ կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան…
Հենց մոտեցան, նըկատեցին,
Ծափ ու խնդում ընդհատեցին,
Քըրքըջացին
Ու կանչեցին.
— Է՜յ, Կոզբադին մեծաբերան,
Էդ որտեղի՞ց լերան-լերան,
Լերան-լերան կըգաս փախած,
Հաստ գըլուխըդ կիսից ճըղած։
Էն դո՞ւ չասիր՝ գընամ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի հանեմ,
Հայոց երկիր ավեր անեմ։
Գացիր Սասուն քանց գել գազան,
Ետ ես գալի քանց շուն վազան…
Ու Կոզբադին խիստ բարկացավ.
— Սո՛ւս կացեք դուք, լըրբե՛ր, ասավ.
Ձեր մարդիկն եք տեսել դուք դեռ,
Դուք չեք տեսել Սասմա ծըռեր։
Սասմա ծըռեր լերան-լերան,
Նետեր ունեն մի-մի գերան.
Սասմա երկիր քար ու կապան,
Դըժար սարեր, ձոր ու ծապան.
Նըրանց խոտեր — ինչպես կեռ թուր,
Զորք ջարդեցին երեք հարյուր…
Ասավ ու էլ չառավ դադար,
Վըռազ-վըռազ, գըլխապատառ
Վազեց իրեն թագավորին։
Խընդաց թագվորն իր աթոռին։
— Ապրե՛ս, ապրե՛ս, քաջ Կոզբադին,
Արժե՝ կախեմ ես քու ճըտին
Մեր ղուզղունի մեծ նըշանը —
Պարգև քու մեծ հաղթությանը։
Ո՞ւր են, հապա առաջըս բեր
Սասմա ոսկին ու աղջիկներ։
Ասավ Մելիք, ու Կոզբադին
Գըլուխ տըվավ մինչև գետին.
— Ապրա՜ծ կենաս, մեծ թագավոր,
Զոռով փախա ես ձիավոր,
Ո՞նց բերեի Սասմա ոսկին։
Մի խենթ ծընվեց հայոց ազգին,
Ոչ ահ գիտի, ոչ տեր ու մեծ,
Գըլուխըս էսպես տըվավ ջարդեց.
«Չե՛մ տալ, ասավ, իմ հոր ոսկին,
Չեմ տալ կանայք իմ հայ ազգին,
Սասմա երկիր ձեզ տեղ չըկա…
Քո թագավոր, ասավ թո՛ղ գա,
Թող գա՝ ինձ հետ կըռիվ անի,
Թե ղոչաղ է՝ զոռով տանի»։
Կատաղեց, փըրփըրեց Մըսրա թագավոր.
— Կանչեցե՜ք, ասավ, իմ զորքը բոլոր.
Հազար հազար մարդ նորելուկ մանուկ,
Հազար հազար մարդ անբեղ, անմորուք,
Հազար հազար մարդ բեղը նոր ծըլած,
Հազար հազար մարդ նոր թախտից ելած,
Հազար հազար մարդ թուխ միրուքավոր,
Հազար հազար մարդ սիպտակ ալևոր,
Հազար հազար մարդ որ փողեր հընչեն,
Հազար հազար մարդ, որ թըմբուկ զարկեն…
Կանչեցե՜ք, թող գան, հագնեն զե՜նք, զըրա՜հ,
Կըռիվ տի գընամ ես Դավթի վըրա,
Սասունն ավիրեմ,
Հեղեղեմ, բերեմ։

Posted in Ձմեռային ճամբար 2021

Զվարճալի օր Ջրվեժի բուսաբանական այգում։

Մեր հաջորդ ճանապարհորդությունը դեպի Ջրվեժ շատ զվարճալի էր։ Այս տարի մեր քաղաքում մի քանի անգամ առատ ձյուն տեղաց։ Ես և իմ ընկերները սահնակներով սահում էինք բլրակից , խաղում էինք ձնագնդիկ, չնայած սաստիկ ցրտին մեր ուրախություն շատ մեծ էր։ Մեր խմբի ղեկավարը՝ ընկեր Իվետան և մյուս ուսուցիչները ևս միացել էին մեզ, Մեր օրը շատ հագեցած էր և հետաքրքիր։

Posted in Ձմեռային ճամբար 2021

Այցելություն Ջերմոց-լաբորատորիա

Մեր դպրոցում 3-րդ ուսումնական շրջանը սկսվում է ձմեռային ճամբարից։ Այս տարի ես միացա էկո-հայրենագետիկների ջոկատին, որի ղեկավարն է Ընկեր Իվետան։ Այս ընթացքում մենք շատ ենք ճանապարհորդում, մասնակցում են քայլարշավների, բարձունքի հաղթահարման, ուսումնասիրում ենք մեր երկրի թաքնված ու գեղեցիկ անկյունները, այցելում ենք թատրոններ, թանգարաններ և նաև անցկացնում ենք զվարճալի ժամանակ ։

Մեր խմբի գործունեությունը սկսվեց , մեր դպրոցի ամենականաչ անկյունից՝ Ջերմոց-լաբորատորիայից։ Իմ հետաքրքրությունների բույսերի նկատմամբ մի փոքր բոլորից շատ է, քանի որ մեր տան բակում կա հսկայական ջերմատուն։ Տիկին Շողիկը ՝ մեր լաբորատորայի բուսաբանը ծանոթացրեց մեզ ջերմոցի բնակիչների՝ թռչունների, ձկների և այլ կենդանիների հետ, որոնք ապրում են բույսերի կողքին։ Մենք սովորեցինք կենդանիների և բույսերի խնամք։ Կատարեցինք բույսերի տնկում ։

Posted in Ձմեռային ճամբար 2021

Ճանապարհորդություն դեպի Կոշի ամրոց և Սբ․ Ստեփանոս եկեղեցի։

Աըս անգամ մենք մեր ջոկատով ճանապարհորդեցինք դեպի Կոշի ամրոց և Սուրբ Ստեփանոս եկեղեցի։ Հասնելով ամրոց , մենք մագլցեցինք հսկայական ժայռերի վրայով, մտանք քարանձավ , ուսումնասիրեցինք տեղանքը , ընկեր Իվետան մեզ պատմեց ամրոցի մասին , մոմ վառցինք եկեղեցում։ Անգամ ինձ մի պահ թվաց , որ ես այնտեղ տեսել եմ գիշանգղ։ Մեր երկրի բազմաթիվ հնագույն ամրոցները վկայում են , որ մեր երկիրը իր ողջ պատմության ընթացքում միշտ էլ վտանգված է եղել թշնամիների կողմից։

Posted in Ձմեռային ճամբար 2021

Այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Մեր հաջորդ այցելությունն էր աշխարհահռչակ հայ անվանի գեղանկարիչ մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Տուն-թանգարանը բացվել է 1967թ-ին երբ դեռ նկարիչը կենդան էր։ Սարյանի նկարները զարդարում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարանների պատերը։ Թանգարանի մասնագետը մեզ բացատրեց ամեն մի նկարի իմաստը ։ Հետաքրքիր տպավորություններով վերադարձանք տուն։

Posted in Ձմեռային ճամբար 2021

Գեղասահքի դպրոցում

Հաջորրդ մեր հետաքրքիր օրը անցկացրեցինք գեղասահքի դպրոցում։ Չնայած որ իմ վախի պատճառով ինձ մոտ չէր ստացվում սահել, երկար փորձերից հետո ստացվեց սահել հմուտ մարզիչների օգնությամբ։

Ես սիրում եմ իմ դպրոցը հենց այդ պատճառով , որ մեր ուսումնական ծրագիրը շատ հետաքրքիր է , բոլոր աշակերտները սիրով մասնակցում են յուրաքանչյուր միջոցառումների, ստուգատեսների ։