Posted in Պատմություն 7

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

Հայոց Տիգրան Երվանդունի արքան և Պարսից Կյուրոս Բ Մեծ։

Բրիտանական գրավյուրա, 1788թ.

  • Բնութագրեք թե ովքեր են Պարույր Սկայորդին, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Երվանդյանը, Կյուրոս Մեծը, Դարեհ առաջինը, Քսենոփոն, սատրապ, արքայական ճանապարհ

Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդած տեղեկության համաձայն՝
Պարույրը Հայկ Նահապետի սերնդից էր։

Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է
հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Քանի
որ սկզբնաղբյուրների սակավություն կա, միայն կարելի է ենթադրել , որ նա իր
տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի
թագավորությունն էր վերահսկում։ Թագավորության սահմանները հյուսիս-արևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում ՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք։

Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Կյուրոսին այդ ջանքերում ակտիվորեն աջակցում է նրա մանկության ընկերը՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։

  • Ինչպես հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել հայոց գահին:

Պարույրը միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի և բաբելոնի թագավորների դաշինքին։ Ք․ ա․ 612 թ․ դաշինքի երկրները գրավում և ավերում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մի քանի տարի անց արդեն կործանվում է Ասորեստանի կայսրությունը։ գործուն մասնակցության համար Պարույր Սկայորդին Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։ Պարույր արքան իր իշխանության տակ միավորել էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած տարածքները նպատակ ունենալով իր վերահսկողությունը հաստատել ամբողջ լեռնաշխարհի վրա։

Ինչ դեր ունեցան Երվանդ Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության գործում:

Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Քանի որ սկբնաղբյուրների սակավություն կա, միայն կարելի է ենթադրել, որ նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում ։ Թագավորության սահմանները հյուսիս-արևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք։ Արքայական նոր Հարստությունը նրա անունով կոչվում է Երվանդական կամ Երվանդյան։ Կենտրոնն էր Տուշպա-Վան քաղաքը։ Երվանդ առաջինին հաջողվում է վերակազմավորել բանակը՝ ստեղծելով շուրջ 40հազարանոց հետևակ և 8հազարանոց հեծելազոր։ Սա չէր կարող չազդել մարական տերության հետ հարաբերությունների վրա։ վերջինս փորձում է խստացնելիր վերահսկողությունն ընդլայնվող Հայաստանի նկատմամբ։ Դա հաջողվում է մանավանդ այն ժամանակ , երբ Մարաստանը տիրում է Արաքսի հովտին և Միջագետքում գտնվող հաղորդակցական ուղիներին։ Դաշնակցային հարաբերությունները շուտով վերածվում են Մարաստանից Հայաստանի կախվածության

Ինչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար: Ինչպես էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա:

Դարեհը ապստամբությունները ճնշելուց հետո ձեռնամուխ է լինում կայսրության սահմանների ընդլայմանը։ Արևելքում նրա տարածքները հասնում էին մինչև Ինդոս գետը, իսկ արևմուտքում Թրակիա կազմելով աշխարհի ամենամեծ կայսրությունը։ Իր իշխանությունն այդ հսկայածավալ կայսրության մեջ ուժեղացնելու համար Դարեհն ամբողջությամբ վերանայում է Կյուրոսի կողմից հաստատված կառավարման համակարգը։ Նա կայսրությունը բաժանում է 20 մարզերի , որոնք կոչվում էին սատրապություններ։ Դրանք կառավարվում էին սատրապների կողմից, որոնք հավաքում էին հարկերը, ապահովում էին արդարադատությունն ու անվտանգությունն, զինվորներ էին հավաքոում թագավորական բանակի համար։ Սատրապների կողմից մարզերի կառավարման քաղաքականությունը Դարեհի կայսրությունը միավորելու ճանապարհներից մեկն էր։ հայաստանը կազմում էր 13-րդ սատրապությունը և այդպիսին մնաց մինչև Աքեմենյան կայսրության կործանումը;

Posted in Պատմություն 7

Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը. Արտաշես Առաջին

Արտաշեսյան արքայատոհմի դրոշը

  • Բնութագրիր երկիշխանություն, ստրատեգոս հասկացությունները:

Երկիշխանությունը ՝ երբ իշխանությունը բաժանված է երկու մասի՝ աշխարհիկ և հոգևոր։

Ստրատեգոս՝ սկզբնապես զինվորական պաշտոն է , բայց Անտիոքոս երրորդի ժամանակ նաև քաղաքական -վարչական պաշտոն, որը նույնացվում է մարզի կառավարչի պաշտոնի հետ։

Ովքեր են Արտաշես առաջինը և Զարեհը

Արտաշեսն ու Զարեհը անտիոքոսի հայ զորավարներն էին։ Հեղաշրջումից հետո Արտաշեսը նշանակվեց Մեծ Հայքի, իսկ Զարեհը՝ Ծոփքի ստրատեգոս։

  • Երբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը

Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք. ա. 190 թ. Մագնեսիա քաղաքի մոտ, որտեղ Սելևկյանները պարտություն կրեցին։ Արտաշեսն օգտվեց ստեղծված իրավիճակից, դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հռոմի հետ և իրեն հռչակեց Մեծ Հայքի թագավոր։ Իսկ Զարեհը դարձավ Ծոփքի թագավոր։

  • Ով է Հաննիբալը և ինչ ներդրում ունի Արտաշատ մայրաքաղաքի կառուցման մեջ

Արքայի հաջորդ քայլը եղավ երկրի նոր կենտրոնի՝ մայրաքաղաքի հիմնումը։ Այն կառուցվեց մոտավորապես Ք. ա. 185 թ. Արարատյան դաշտում ՝ Արաքս գետի ափին, ինը բլուրների վրա։ Արքայի անունով այն անվանվեց Արտաշատ։ Հույն պատմիչների վկայությամբ՝ քաղաքի տեղանքն ընտրել էր կարթա- գենացի հռչակավոր զորավար Հաննիբալը, որն իր պարտությունից հետո ապաստանել էր նախ Սելևկյան արքա Անտիոքոս III-ի մոտ, իսկ ապա Արտաշեսի։

  • Ինչպես տապալվեց Երվանդունիների արքայատոհմը, ինչ նախադրյալներ կային դրա համար

Երվանդունիների արքայատոհմի տապալման համար կային մի շարք նախադրյալներ , Երվանդ չորորդը մտածում էր ավելի շատ իշխանության պահպանման մասին , քան պետության փլուզումը կասեցնելու համար։ Երկիշխանության հետևանքով երկիրը թուլացավ։ Անտիոքոս երրորդը հաջողությամբ օգտվեց Մեծ Հայքի ներքին անկայունությունից և հրահրելով խորացրեց ներքին տարաձայնությունները։ Երվանդ IV-ը Ք. ա. 201 թ.պարտություն կրեց կենտրոնախույս ուժերի դեմ պայքարում, որոնք գլխավորում էին Անտիոքոսի հայ զորավարներ Արտաշեսն ու Զարեհը։ Հեղաշրջումից հետո Արտաշեսը նշանակվեց Մեծ Հայքի, իսկ Զարեհը՝ Ծոփքի ստրատեգոս։

  • Ինչպես կբացատրես այն, որ Արտաշես առաջին արքայի ջանքերով միավորված հողերում բոլորը միալեզու էին

Գահ բարձրանալով՝ Արտաշես I-ը ձեռնամուխ եղավ զավթված տարածքների հետ նվաճմանը և թագավորության սահմանների ընդարձակմանը։ Նպատակին հետամուտ՝ մի շարք արշավանքների արդյունքում Մարաստանից (Ատրպատականից), հետո Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ նաև Սելևկյաններից նա հետ գրավեց և Հայաստանին միացրեց զավթված բոլոր հայաբնակ տարածքները։ Տարածքային նման աճի կարևոր արդյունքներից էր հայ ժողովրդի մշակութային և լեզվական համախմբումը. երկրի սահման­ները հասնում էին այնտեղ , ուր, Մովսես Խորենացու ձևակերպմամբ, «հայերեն խոսքը վերջանում էր»։ Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի ձևակերպմամբ՝
Արտաշեսի ջանքերով միավորված հողերում «բոլորը միալեզու» էին։

  • Ինչ վերափոխություններ կատարեց Արտաշես առաջին արքան իր թագավորության դիրքն ու վարկանիշը բարձրացնելու համար

Արքայի հաջորդ քայլը եղավ երկրի նոր կենտրոնի՝ մայրաքաղաքի հիմնումը։ Այն կառուցվեց մոտավորապես Ք. ա. 185 թ. Արարատյան դաշտում ՝ Արաքս գետի ափին, ինը բլուրների վրա։ Արքայի անունով այն անվանվեց Արտաշատ։ Շուտով Արտաշատը դարձավ Արաքսի հովտով դեպի Հնդկաստան, ինչպես նաև դեպի Սև ծով տանող առևտրային ճանապարհ- ների հիմնական հանգույցը: Երվանդա — շատից, Արմավիրից և այլ բնակա — վայրերից արքան մայրաքաղաք տեղափոխեց մեծ թվով բնակչություն՝ այն արագորեն բնակեցնելու և զարգացնելու նպա — տակով։ Բագարանից այստեղ տեղափոխվեցին աստվածների և նախնիների արձանները՝ մայրաքաղաքն օժտելով նաև կրոնական կենտրոնի գործառույթով։ Բացի մայրաքաղաք Արտաշատից՝ Արտաշես արքան կառուցեց այլ քաղաքներ ևս, որոնցով զարկ տվեց Հայաստանի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքին։

Posted in Պատմություն 7

Ռեֆորմացիա

  • Ինչ էր ինդուլուգենցիան և ինչ նպատակի էր ծառայում:

Միջնադարում հավատացյալի համար կարևոր նշանակություն ուներ գործած մեղքերից փրկվելու խնդիրը։ Հոգևորականները քարոզում էին, որ առանց եկեղեցու օգնության հնարավոր չէ փրկություն գտնել։ Դրա համար անհրաժեշտ է ամեն օր այցելել եկեղեցի, զբաղվել բարեգործությամբ, եկեղեցու կարիքների համար դրամ հատկացնել։ Եկեղեցին Հռոմի պապի անունից հավատացյալներին ինդուլգենցիանե՝ մեղքերի թողության շնորագրեր էր վաճառվում։ Ինդուլգենցիա գնողը ազատվում էր բոլոր մեղքերից։

  • Երբ և որտեղ փակցվեցին Մարտին Լյութերի 95 դրույթները: Ինչի և ում դեմ էին ուղղված դրանք:

1517 հոկտեմբերի 31-ին Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի Մայր տաճարի դռանը մի թուղթ փակցվեց։ Այն պարունակում էր 95 դրույթ։ Դրա հեղինակն էր Վիտենբերգի համալսարանի պրոֆեսոր Մարտին Լյութերը։ Նա գտնում էր , որ մարդը կարող է փրկվել միայն իր հավատով, այլ ոչ թե ինդուլգենցիայի գնելով։

  • Ովքեր ստացան բողոքական անվանումը և ինչու:

Երբ Կարլոսը 4 կայսրը հրամանագիր արձակեց Լյութերի քարոզած գաղփարներն արգելելու մասին, նրա կոմնակիցները բողոքեցին դրա դեմ։ Այտեղից էլ լյութերականներին սկսեցին անվանել բողոքականներ։

  • Բացատրեք «Ում իշխանութունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքի իմաստը:

Նրանք բարեփոխումներ կատարեցին գերմանական կաթոլիկ եկեղեցում դրանց արդյունքում Գերմանիայում առաջացավ բողոքական լյութերական եկեղեցի։Հաստատվեց ,,Ում իշխանությունը, նրա էլ հավատը ,, սկզբունքը։ Այսինքն տվյալ տարածքի իշխանն էր որոշում իր հպատակների հավատը։

  • Ով և երբ հրապարակեց գեարագահության մասին օրենքը Անգլիայում:

Անգլիայում Հենրիխ 8-րդ թագավորը 1534թ․ հրապարակեց գերագահության մասին օրենքը։ Այն սահմանում էր, որ անգլիական եկեղեցու առաջնորդը ոչ թե Հռոմի պապն է, այլ Անգլիայի թագավորը։ Փակվեցին եկեղեցիները և վանքերը, իսկ եկեղեցական հողերը բռնագրավվեցին։ Ժամասացությունը սկսեց կատարվել անգլերենով։ Եպիսկոպոսներին պաշտոնների էր նշանակում խորհրդարանը։ Հոգևորականները վարձատրվում էին պետական գանձարանից։ Արդյունքում Անգլիայում ձևավորվեց բողոքական եկեղեցի, որը ստացավ անգլիական եկեղեցի անվանումը։

  • Ով էր Ժան Կալվինը և ինչ էր քարոզում:

Ֆրանսիայից Շվեյցարիա տեղափոխված Ժան Կալվինը քարոզում էր , որ Աստված մարդկանց համար նախասահմանել է կամ փրկություն, կամ փորձություն։ Երկրային գործերում հաջողակ մարդիկ պետք է աշխատեն իրենց վարքով ու գործողություններով դառնալ ընտրյալ։ Դրա համար Կալվինը մշակեց բարեպածտության և օրինակելի վարքի նոր կանոններ։ Կալվինի գաղափարներն այնքան տարածվեցին, որ Ժնև քաղաքի իշխանությունները ձեռնամուխ եղան դրանց իրագործմանը։ Արգելվեցին զվարճությունները, երաժշտությունը, լավ հագնվելը, թղթախաղը։ Ժամանակակից Կալվինին համարում էին ,,Ժնևի պապ,,։

Ինչ է Հակառեֆորմացիան: Երբ լույս տեսավ «Արգեկված գրքերի» առաջին ցուցակը:

Ռեֆորմացիան շարժման հետևանքով կաթոլիկ եկեղեցու միասնությունը տրոհվեց։ Այն պահպանելու համար վերջինս դիմեց հակաքայլերի, որոնք ստացան Հակառեֆորմացիա անվանումը։ 1559թ․ լույս տեսավ ,, Արգելված գրքերի,, առաջին ցուցակը։ Կաթոլիկներին արգելված էր կարդալ այնտեղ գրանցված գրքերը։

Ով էր Իգնատիոս Լոյոլան և ինչ հիմնեց:

Ռեֆորմացիայի դեմ պայքարում մեծ դեր խաղաց իսպանացի Իգնատիոս Լոյոլայի հիմնած ,, Հիսուսի ընկերություն,, վանական նոր միաբանությունը։ Նրա անդամներըերդվում էին լինել աղքատ, չամուսնանալ և հնազանդ ու անխոս ենթարկվել Հռոմի պապաին։ Միաբանությունը բացեց դպրոցներ, համալսարաններ, որտեղ պատրաստում էին կաթոլիկ քարոզիչներ։

Posted in Պատմություն 7

Վերածնունդ

  • Ինչ է նշանակում Վերածնունդ

Արևմտահռոմեական կայսրության կործանումից հետո Արևմտյան Եվրոպայում անտիկ հունահռոմեական մշակույթը մոռացվեց։ Բայց միջնադարյան մարդիկ անտիկ դարաշրջանը պատկերացնում էին որպես իդեալական մի ժամանակաշրջան, երբ մշակույթը ծաղկում էր ապրում։ 14-րդ դարից սկսած փորձեր էին արվում վերականգնելու և օգտագործելու հունահռոմեական մշակույթի առավել կարևոր նվաճումները։ Դասական լատիներենը նորից վերածնվեց և դարձավ պաշտոնական հաղորդակցության ու գիտական լեզու։ Այդտեղից էլ այդ ժամանակաշրջանը ստացավ Վերածնունդ ( Ռենեսանս)անվանումը։

  • Որտեղ է սկզբանավորվել է Վերածննդի դարաշրջանը

Վերածնունդը սկզբնավորվեց Հյուսիսային Իտալիայում, ապա տարածվեց ամբողջ Եվրոպայում։

  • Ովքեր էին հումանիստները

Իտալիայի քաղաքների տնտեսական և մշակույթային բուռն զարգացումը պահանջում էր փոխել վերաբերմունքը հոգևոր կյանքի հանդեպ։ Մարդիկ սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել երկրային կյանքին ։ Մարդը հայտնվեց Վերածննդի գործիչների հետաքրքրության կենտրոնում։ Ուստի այդ գործիչներին սկսեցին անվանել հումանիստներ՝ մարդասերներ։ Հումանիստների կարծիքով մարդն ունի արժանապատվություն, անհատական արժեք և ամեն ինչի հասնելու ունակություն։

  • Ովքեր էին Ֆլորենցիայի երեք լուսատուները

Իտալական գրականությունը հիմնադրել են ,,Ֆլորենցիայի երեք լուսատուները,,՝ Դանթե Ալիգիերին, Ֆրանչեսկո Պետրարկան, Ջովանի Բոկաչոն։

  • Որ ժամանակաշրջանն է կոչվում Բարձր Վերածնունդ և ինչու: Թվարկեք իտալական Բարձր Վերածննդի նշանավոր արվեստագետների:

Վերածննդի դարաշրջանում, հատկապես նշանակալից է 15-րդ դարի վերջից մինչև 16-րդ դարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածը։ Այն անվանում են Բարձր Վերածնունդ։ Մշակույթն այդ ընթացքում հասավ իր զարգացման բարձրակետին։ Այդ դարաշրջանում ստեղծագործել են նշանավոր արվեստագետներ Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելո Բուոնարոտին և ռաֆայել Սանտին։

  • Ինչ է Հյուսիսային Վերածնունդը: Թվարկեք դրա ներկայացուցիչների և նրանց հայտնի ստեղծագործություններ:

Վերածնության մշակույթը տարածվեց նաև եվրոպական մյուս երկրնեում։ Քանի որ դրանք հիմնականում ընկած էին Ալպերից հյուսիս, ապա տեղի վերածնունդը ստացել է Հյուսիսային վերածնունդ անվանումը։ Դրա նշանավոր գործիչներից էր նիդերլանդացի Էրազմ Ռոտերդամցին։ Նրան մեծ հռչակ բերեց ,, Գովք հիմարության ,, երգիծական ստեղծագործությունը։ Նա ծաղրի է ենթարկում եկեղեցու քարացած կանոնները և մարդկանց արատները։

  • Թոմաս Մորի ստեղծագործությունն ինչու էր կոչվում Ուտոպիա:

Նշանավոր հումանիստ էր անգլիացի Թոմաս մորը։ Նա հայտնի դարձավ ,,ուտոպիա,, գրական ստեղծագործությամբ, որտեղ նկարագրում է իրականում գոյություն չունեցող ,,Ուտոպիա,, անունով կղզի։ Այնտեղ բոլոր մարդիկ անկախ զբաղմունքից, ապրում են հավասար, հագնվում և սնվում են միատեսակ։

Posted in Պատմություն 7

Չինաստանը և Ճապոնիան միջնադարում

  • Ով և եբ միավորվեց Չինաստանը վաղ միջնադարում:

Միջնադարի սկզբին Չինաստանը մասնատված վիճակում էր, սակայն դա երկար չտևեց։ Հյուսիսային Չինաստանում կայսր հռչակված Յանցզյանը 581 թ․ վերամիավորվեց երկիրը։ Երկիր միասնությունը պահպանվեց նաև հաջորդ ՝ Տան արքայատոհմի կառվարման շրջանում (618-907 թթ.):

  • Ինչ է կոչվում կառավարման այն համակարգը, որը ստեղծվել է Չինաստանում: Նկարագրեք այն: Ձեզ դուր է գալիս այդ համակարգը. ինչու: Տան կայսրերի օրոք բարելավվեց երկիր կառավարման համակարգը։ Մինչ այդ ծառայողները հիմնականում ազնվականների զավակներ էին, որոնք իրենց շպաշտոնը ցմահ էին վարում։ Բացվեցին դպրոցներ, որտեղ կարող էին սովորել նաև մյուս դասերին պատկանող մարդիկ։ Դրա արդյունքում պետական ծառայողների կեսը կազմեցին այդ դասերի ներկայացուցիչները։ Լավ աշխատողներն առաջ էին գնում ծառայողական աստիճանով։ Այսպիսի համակարգը, որ հենվում է ծառայողների արժանիքների վրա, կոչվում է ընտրություն ըստ արժանիքի։Առաջինը նման համակարգ հիմնել են չինացիները։
  • Ինչպես Չինաստանն ազատագրվեց մոնղոլական տիրապետությունից:

Երկրի բնականոն կյանքը 13-րդ դարում խաթարեցին մոնղոլները։ Նրանց հաջողվեց գրավել ամբողջ Չինաստանը։ Օտարյերկրյա տիրապետությունը մեծ վնասներ հասցրեց Չինաստանին։ Սակայն չին ժողովուրդը ոտքի ելավ ազատագրական պայքարի , և 1368թ․ մոնղոլական տիրապետությունը տապալվեց; Ապստամբների զորքի հրամանատարՏայցուն հռչակվեց կայսր և դարձավՄին կայսրության հիմնադիրը։

  • Ինչու էին չինացիները այդքան մեծ ուշադրություն դարձնում իրենց երկրի պատմությանը: Թվարկեք միջնադարյան Չինաստանում կատարված գյուտերը:

Միջնադարի չինական արվեստը, գիտությունը և տեխնիկան տվել են համաշխարհային նշանակության արժեքներ։ Չինաստանում մշտապես կարևորվել է կրթական գործը։ Դպրոցներում պատրաստում էին մասնագետներև ծառայողներ։ Կայսրերը պետական հոգածություն են ցուցաբերել պատմության ուսումնասիրման՝ պատմագրությունը դարձնելով պաշտոնական գործ։ Ստեղծվեցին բազմաթիվձեռագիր, իսկ տպագրության գյուտից հետո նաև տպագիրաշխատություններ։Հատկանշական է չինական հետևյալ առածը՝ Մի մոռացիր անցյալը ․ այնապագայի ուսուցիչն է ։ Չինացիները հայտն են հատկապես իրենց գյուտերով։ Դրանցից են թուղթը, տպագրությունը, ճենապակին, լուցկին, վառոդը, կողմնացույցը, հեծանվի շարժական շղթան, թնդանոթը, լրագիրը։

  • Որտեղ է գտնվում Ճապոնիան: ԵՐբ եբ այստեղ ստեղծվել առաջին պետությունները:

 Ճապոնիան բազմաթիվ կղզիներից կազմված երկիրէ Ասիայի արևելքում։ Յուրահատուկ աշխարհագրական դիրքը և բնությունը մեծ ազդեցություն են ունեցել ճապոնացիների պատմության վրա։ Առաջին պետություններն այստեղ համեմատաբար ուշ են ձևավորվել4-6-րդ դարերում։ Վաղ ճապոնական կրոնը կոչվում է սինտո։

  • Ինչպես Ճապոնիան խուսափեց մոնղոլական նվաճումից:

13-դարի վերջին երկիրը կանգնեց մոնղոլական վտանգի առջև։ Մոնղոլական 150-հազարանոց զորքն ափ իջավ Ճապոնիայում։ Հիսուն օր տևածթեժ կռիվներից հետո մի ուժեղ թայֆուն խորտակեց մոնղոլական նավատորմը ։ Ճապոնացիներըթայֆունն անվանեցին կամիկաձե՝ աստվածային քամի, նրանք հավատում էին , որ աստվածներն օգնեցին։

  • Փորձեք պարզաբանել սյոգունության դերը ճապոնական կայսրությունում:

Այս դեպքերից հետո մի քանի դար շարունակկրկին թեժ պայքար էր ընթանում ուժեղ տոհմերի միջև։ Վերջապես 1603թՏոկուգավան դարձավ սյոգուն։ Սյոգունությունը դարձնելով ժառանգական՝Տոկուգավաները երկար ժամանակ պահպանեցին այն։

Posted in Պատմություն 7

Հնդկաստանը 4-ից 17-րդ դարերում

  • Ներկայացրեք Հնդկաստանի վիճակը միջնադարի շեմին:

Հնդկաստանը միջնադար թևակողեց մասնատված վիճակում։ Երկիրը բաժանված էր բազմաթիվ իշխանությունների, որոնց գլուխ կանգնած էին արքայիկներըէ ռաջաները։ Հնդկաստանի հյուսիսում կառավարող ռաջաներից մեկը՝ Չանդրագուպտան, 4-րդ դարում Գանգես գետի հովտում ստեղծեց գուպտաների պետություն։

  • Ինչ փոփոխություններ կատարվեցին Հնդկաստանում Գուպտաների օրոք

Գուպտաների օրոք փոփոխվեց հասարակության սոցիալական կառուցվածքը։ Նաախկին չորս հիմնական կաստաները վերածվեցին չորս դասերի, որոնք բաժանվեցին ենթադասերի։ Բրահմաների և քշատրիների կաստաները դարձան քրմական և զինվորական դասեր, որոնց ձեռքում էր պետական իշխանությունը։ Իսկ վայշիներն ու շուդրաները ներկայացնում էին ցածր դասերը։ Տարբեր դասերի ներկայացուցիչների միջև արգեկված էր ամուսնությունը, ինչպես նաև մի դասից մյուսին անցումը։

  • Ինչ դեր է ունեցել Դելիի սուլթանությունը

Հնդկաստանը 11-12դարերում բազմիցս ենթարկվեց հարևան Ղազնևիների թյուրք-իրանական պետության արշավանքներին։ Երկրի հյուսիսում 1206թ․ հիմնադրվեց մի պետություն, որը մայրաքաղաքի անունով կոչվել է Դելիի սուլթանություն։ Շուտով սուլթանությունը տիրեց ողջ Հնդկական թերակղզուն։ Երկրում սկսվեց տարածվել իսլամը։ Տեղի ունեցան նոր փոփոխություններ հասարակության կյանքում։ Հաստատվեց հողատիրության մուսուլմանական համակարգը, ամբողղջ հողը համարվում էր սուլթանի սեփականությունը; Զարգացավ ներքին և արտաքին առևտուրը, դրա հետ կապված վերելք ապրեց քաղաքային կյանքը։

  • Երբ և ով է հիմնադրել Մեծ Մողոլի կայսրությունը: Ինչու է տերությունն այդպես կոչվել:

1526թ․ Հնդկաստան արշավեց Լենկ Թեմուրի թոռ՝ Բաբուրը։ Նրա բանակը հրետանի և մարտունակ հեծելազոր ուներ։ Բաբուրը պարտության մատնեց սուլթանին, գրավեց Դելին և իրեն հռչակեց շահ։ Նորաստեղծ տերությունը ստացավ Մեծ Մոնղոլի կայսրություն անվանումը։ Տերությունն այդպես կոչվեց, որովհետև Բաբուրն իրեն համարում էր Չինգիզ խանի հետնորդ։ Կայսրությունը հզորացավ հատկապես շահ Աքբարի օրոք։

  • Ինչ փոփոխություններ տեղի ունեցան Հնդկաստանում շահ Աքբարւ կառավարման տարիներին:

Աքբարը ճկուն քաղաքականություն էր վարում , որպեսզի հաշտեցնի և համախմբի հինդուիզմիհետևորդներին և մուսուլմաններին։ Աքբարը ծատայության էր վերցնում հնդիկ ավատատերերին, հովանավորում վաճառականներին։ Նրա հովանավորությունից օգտվում էին նաև Հնդկաստանում հաստատված հայ վաճառականները։Վերելք ապրեցին արհեստները և առևտուրը։ Դելիում կառուցվեցին բազմաթիվ պալատներ, շենքեր։ Աքբարը կառուցապատեց երկրորդ մայրաքաղաքը՝ Ագրան։

  • Միջնադարում մշակութային ինչ նվաճումներ արձանագրվեցին Հնդկասատանում:

Միջնադարում հնդկական մշակույթը հարստացավ նոր նվաճումներով։ Գուպտաների դարաշրջանում վերելք ապրեցին ճարտարապետությունը, գրականությունը, մաթեմատիկան, աստղագիտությունը ու բժշկությունը։

  • Հնդկական ճարտարապետության որ կոթողն է ձեզ ավելի շատ դուր գալիս. հիմնավորեք ձեր ընտրությունը:

Հնդկական մշակույթը վերելքի մի նոր շրջան ապրեց 16-17-րդ դարերում։ Այս ժամանակաշրջանի ճարտարապետական կառույցների մեջ աչքի են ընկնում տաճարները, մզկիթները, պալատները, ամրոցները։ Իրենց ահռելի չափերով հայտնի են Աքբարի կառուցած երկու պալատ-ամրոցները Դելիում և Ագրայում։Համաշխարհային արվեստի գլուխգործոց է շահ Ջահանի օրոք կառուցված ԹաջՄահալըմզկիթ-դամբարանը Ագրայում։ Իր ճերմակության և անկրկնելի գեղեցկության համար այն ստացել է Հնդկաստանի մարգարիտ անվանումը։

Posted in Պատմություն 7

Քոչվորական կայսրությունները

  • Որ տարածքների վրա է կազմավորվել Սելջուկյան պետությունը

Թյուրքական ողուզ ցեղի առաջնորդ Սելջուկը և նրա ժառանգները 11-րդ դարի կեսերին գրավեցին Իրանը և հիմնեցին Սելջուկյան պետությունը։ Հետո նրանք գրավեցին Արաբական խալիֆայության մայրաքաղաք՝ Բաղդադը, Հայաստանի և Ասորիքիմեծ մասը։

  • Մանազկերտի ճակատամարտը ի՞նչ նշանակություն ունեցավ սելջուկների համար։

  1071 թ. Մանազկերտի ճակատամարտում սելջուկները հաղթեցին բյուզանդացիներին: 

  • Որտեղ է ստեղծվել Իկոնիայի սուլթանությունը։

Մանազկերտի ճակատամարտից հետո թյուրք-սելջուկները գրավեցին Փոքր Ասիայի մ ի մասը։ Նրանք այստեղ ստեղծեցին Իկոնիայի սուլթանությունը։

  • Ո՞վ և ե՞րբ միավորեց մոնղոլական ցեղերը։ Ի՞նչ անուն նա ստացավ։

13-րդ դարի սկզբին մոնղոլական տարբեր ցեղերի միջև մղվող պայքարում հաղթեց Թեմուչինը։ Նա շուտով միավորեց մոնղոլական ցեղերը։ Թեմուչինը 1206թ․ ընտրվեց համամոնղոլական կառավարիչ՝ Չինգիզ խան անունով։

  • Թվարկեք և քարտեզի վրա ցույց տվեք մոնղոլների նվաճած երկրներն ու տարածքները։

Մոնղոլները կարճ ժանակահատվածում գրավեցին Միջին Ասիան, Իրանը, հայաստանը, Կովկասը, Հին Ռուսիայի մեծ մասը, Հյուսիսային Չինաստանը։ նրանք պարտության մ ատնեցին նաև Իկոնիայի սելջուկներին և գրավեցին Փոքր Ասիայի մի մասը։

  • Քանի փոխարքայությունների էր բաժանված մոնղոլական տերությունը։

Մոնղոլական տերությունը ձգվում էր Խաղաղ օվկիանոսից մինչև Միջերկրական ծով։ Այս հսկայածավալ կայսրությունը կառավարելու համար այն բաժանվեց հինգ ուլուսի՝ փոխարքայության։

  • Ե՞րբ է հիմնադրվել Օսմանյան պետությունը և որտե՞ղ։

Իկոնիայի սուլթանության քայքայումից հետո Փոքր ասիայում ստեղծվեցին թյուրքական բազմաթիվ ինքնուրույն իշխանություններ։ Օղուզների առաջնորդներից Օսման բեյը 1299թ հիմնադրեց անկախ իշխանություն։

  • Ո՞ր սուլթանի գրավեց Կոստանդնուպոլիսը և ե՞րբ։

1453թ․ 29-ին օսմանցիներըգրավեցին Կոստանդնուպոլիսը։ Սուլթան Մեհմեդը երկրորդը այն դարձրեց թուրքական տերության մայրաքաղաք։ Հետագայում թուրքերը քաղաքն անվանեցին Ստամբուլ։

  • Ներկայացրեք թուրք-պարսկական պատերազմների արդյունքները։

Արևելքում օսմանցիները բախվեցին Իրանի հետ։ Միջագետքին և Հայաստանին տիրանալու համար սկսվեցին թուրք-պարսկական երկարատև պատերազմներ։ վերջապես Կասրե-Շիրինում 1639 թ․ կնքվեց հաշտության պայմանագիր։ Իրաքը Արևմտյան Հայաստանը և Արևմտյան Վրաստանը անցան Թուրքիային, իսկ Արևելյան Հայաստանն անցավ Պարսկաստանին։

Posted in Պատմություն 7

Ռուսական կենտրոնացված պետության կազմավորումը

  • Ձեր կարծիքով ինչու մոնղոլները կարողացան հեշտությամբ նվաճել Ռուսիան

Մոնղոլները հեշտությամբ կարողացան գրավել Հին Ռուսիան , քանի որ այդ ժամանակ այն հզոր և միասնական չէր, այլ գոյություն ունեին մի քանի անկախ իշխանություններ, որոնց առանձին առանձին ավելի հեշտ էր գրավել։

  • 14-րդ դարում ովքեր սկսեցին կրել Մեծ իշխանի տիտղոսը:

14-րդ դարում սկսում է ուժեղանալՄոսկվայի իշխանությունը։ Մոնղոլները Մոսկվայի իշխանին ճանաչեցին ռուսական Մեծ իշխան և նրան տվեցին հարկահավաքության իրավունքը։

  • Ներկայացրեք ռուսական հողերի միավորման նախադրյալները:

Ռուսական հողերի միավորման նախադրյալներն էին ՝ տնտեսության զարգացումը, առևտրային կապը երկրի տարբեր շրջանների հետ, բնակչության տարբեր խավերի միասնականությունը մոնղոլական տիրապետությունից ազատվելու հարցում, ժողովրդի ազգային իքնգտակցության աճը միասնական պետություն ունենալու գաղափարը, Մոնղոլներից ու Լիտվական մեծ իշխանություն մշտական վտանգից ազատվելու հարցում մոսկվաի հզորացումը։

  • Ձեր կարծիքով ինչը նպաստեց Մոսկվայի դերի ու հեղինակության բարձացմանը:

Մոսկվայի հեղինակությունը բարձրացավ հատկապես 1380թ․ Կուլիկովոյի ճակատամարտում մոնղոլների նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ։ Դրանցից հետո արագացավ մոսկվայի շուրջը ռուսական հողերի միավորմ ան գործընթացը։

  • Երբ է կառավարել Իվան Ահեղը; Ինչ քայլեր ձեռնարկեց նա պետությունն ամրապնդելու համար:

  1747թ․ 17ամյա Իվանը թագադրվեց և ընֆունեց ցար տիտղոսը։ Պետության ուժեղացման նպատակով նա իրականացրեց մի շարք վերափոխումներ։ Հին Ռուսիայի շրջանից պափպանված Բոյարական դուման մնաց ցարին կից որենս դրական մարմին։ Հրավիրեց դասային ներկայացուցչական ժողով որը կոչվեց Երկրային ժողով։ Այն կազմված էր ավատատերերի, հոգևորականների և քաղաքների ներկայացուցիչներից։ Ստեղծվեց նաև համապետական գործակալություններ,որոնք կոչվում էին պրիկազներ։

  • Ինչու Իվան Ահեղը իր երկրում կիրառեց ահաբեկության քաղաքականություն: Ինչ անունով է հայտնի և ինչ հետևանքներ ունեցավ:

  Ռուսական առաջին ցարը դաժան և բռնակալ միապետ էր, ձգտում էր անսահմանափակ իշխանության; Այդ նպատակով նա իր քաղաքական հակառակորդների և ընդիմադիր ուժերի հանդեպ սկսեց կիրառել ահաբեկության քաղաքականություն։ այն հայտնի է օպրիչնինա անունով։ Բռնաճնշումները որոշակիորեն թուլացրին իշխանությունը։ Սակայն դրա հետևանքով անկում ապրեց երկիրը, տնտեսությունը, թուլացավ պետությունը։

  • Նկարագրեք խառնակ ժամանակաշրջանի Ռուսաստանը:

Ռուսաստանի պատմության մեջ 16-րդ դարի վերջը և 17-րդ դարի սկիզբը հայտնի է խառնակ ժամանակաշրջան անունով։ Իվան Ահեղից հետո ցար դարձած նրա որդի՝ Ֆյոդորը չկարողացավ կառավարել երկիրը ինքնուրույն։ Գահի խնամակալ դարձավ բորիս Գադունովը։ Սակայն նրանից դժգոհ էին ժողղովուրդը և բոյարների մ եծ մ ասը։ Անկախության կորստի սպառնալիքը ոտքի հանեց երկրի հայրենասիրական ուժերին և նրանք վտարեցին ինքնակոչներին և ազատագրեցին մայրաքաղաք Մոսկվան, այսպես ավարտվեց խառնակ ժամանակաշրջանը։

  • Երբ է հաստատվել Ռոմանովների արքայատոհմը:

  Ռոմանովների արքայատոհմը հաստատվել է 1613 -1917թթ։

Posted in Պատմություն 7

Արաբական Խալիֆայությունը

  • Որտեղ էին բնկավում արաբական ցեղերը: Ինչը նպաստեց նրանց միավորմանը:

Արաբական ցեղերն ապրում էին Արաբական թերակղզում։ Նրանց մի մասը քոչվորներ էին՝ բեդվիններ, մյուս մասը նստակյացներ։ Արտաքին հարձակումնների վտանգը ստիպում էր ցեղերին միավորվել, սակայն դրան խանգարում էր միասնական կրոնի բացակայությունը։

  Որ իրադարձությունն է համարվում մուսուլմանության թվարկության սկիզբը:

Մուհամեդը ծնվել է Մեքքա քաղաքում։ Ավանդության համաձայն նա սովորություն ուներ առանձնանալու քարանձավում և խորհրդածելու նոր կրոնի մասին։ Իվերջո Մուհամեդը հանգում է միաստվածության գաղապարի որը անվանեց իսլամ։ Իսլամի հավատացյալները կոչվում են մուսուլմաններ։ 622թ համարվում է մուսուրմանական թվարկության սկիզբը։

  • Ինչպես անվանեց Մուհամեդը իր ստեղծած նոր կորնը: որն է մուսուլմանների սուրբ գիրքը:

Նոր կրոնը անվանվեց իսլամ։ Մուհամեդի մահից հետո նրա քարոզնները գրի առնվեցին։ Հավքածուն կոչվեց Ղուրան։ Այն մուսուլմանների սուրբ գիրքն է։

  • Ինչ է նշանակում խալիֆա, և ով էր առաջին խալիֆան:

Մուհամեդից հետո որոշվեց ընտրել նրա հաջորդին՝ խալիֆային։ Խալիֆա նշանակում է Մուհամեդի փոխանորդ։ Խալիֆան պետության հոգևոր և աշխարհիկ առաջնորդն էր։ Առաջին խալիֆա դարձավ Աբու-Բաքրը։

  • Արաբները երբ նվաճեցին Պիրենյան թերակղզին: Թվարկեք և քարտեզի վրա ցույց տվեք արաբների նվաճած տարածքները:

718թ Արաբնները նվաճեցին Պիրենեյան թերակղզին։ Արաբնները Բյուզանդիայից գրավեցին Ասորիքը, ապա Պարսկաստանը, Արաբնները իշխանության հասան մինջև Հնդկաստան։

  • Ով է հիմնադրել Օմայան հարստությունը: Որ արքայատոհմի օրոք խալիֆայությունը հասավ իր հզորության գագաթնակետին:

Մուհամեդից հետո իշխանության համար մղվող պայքարում հաղթել էր Մուավիան։ Մուավիան համարվում է Օմայան դինաստիայի հիմնադիրը։ Խալիֆայությունը իր հզորության գագաթնակետին հասավ Աբբասյան դինաստիայի օրոք։

  • Նշեք, թե որ երկրները և երբ անջատվեցին արաբական խալիֆայությունից:

Սակայն Աբբասյանների օրոք էլ սկսվեց խալիֆայության թուլացումն ու անկումը։ 756թ․ խալիֆայությունից անջատվեց Իսպանիայում ստեղծված Կորդովայի խալիֆայությունը։ Հետո անկախացան Եգիպտոսը և Հայաստանը։ 1258թ․ մոնղոլները գրավեցին Բաղդադը և Արաբական խալիֆայությունը դադարեց գոյություն ունենալուց։

Posted in Պատմություն 7

Բնական գիտություններն ու արվեստը 5-9-րդ դարերում

  • Ինչ առաջադեմ գաղփարներ է զարգացրել Անանիա Շիրակացին տիեզերագիտության և մաթեմատիկայի իր ուսումնասիրություններում:

   Բնա­կան և ճշգ­րիտ գի­տու­թյուննե­րի հիմ­նա­դի­րը VII դ. աշ­խար­հա­հռ­չակ գիտ­նա­կան Ա­նա­նի­ա Շի­րա­կա­ցին է։ Նա նշա­նա­կա­լի նե­րդ­րո­ւմ է ու­նե­ցել մա­թե­մա­տի­կայի, ֆի­զի­կայի, աշ­խար­հագրու­թյան, աստ­ղա­գի­տու­թյան, օ­դեր­ևու­թա­բա­նու­թյան և օ­րա­ցույ­ցի ու­սո­ւմ­նասի­րու­թյան մե­ջ։ Կազ­մել է բնա­գի­տու­թյան դա­սա­գր­քե­ր։ Մա­թե­մա­տի­կայի բնագա­վա­ռո­ւմ նրա նվա­ճո­ւմ­նե­րից են չո­րս մա­թե­մա­տի­կա­կան գոր­ծո­ղու­թյո­ւն­նե­րի ա­ղյու­սակ­նե­րը, մա­թե­մա­տի­կա­կան հա­նե­լո­ւկ­նե­րի և խն­դիր­նե­րի ա­մե­նա­վաղ հավա­քա­ծո­ւն և մաթեմատիկայի խնդիրների մենավաղ հայերեն գիրքը: ­Շի­րա­կա­ցին պն­դել է, որ Եր­կի­րը գն­դա­ձև է, և աշ­խար­հի կա­ռո­ւց­ված­քը համե­մա­տել է ձվի հետ ։ Ո­րոշ հա­մե­մա­տու­թյո­ւն­նե­րի մի­ջո­ցով կա­րո­ղա­ցել է հիմ­նա­վո­րել , որ Ա­րե­գա­կը մեծ է թե՛ Լո­ւս­նից, թե՛ Երկ­րից և գտն­վո­ւմ է շատ մեծ հե­ռա­վո­րու­թյան վրա։ Նա ճշգ­րիտ բա­ցատ­րել է Ա­րե­գա­կի և Լո­ւս­նի խա­վա­րո­ւմ­նե­րը, Լո­ւս­նի փու­լե­րը և Ծիր Կա­թի­նի կա­ռո­ւց­ված­քը՝ վեր­ջի­նս նկա­րագ­րե­լով որ­պես «­կու­տակ­ված բազմա­թիվ մեծ ու փո­քր աստ­ղեր»։ Նա նաև ճի­շտ է նկա­րագ­րել մա­կըն­թա­ցու­թյո­ւննե­րը՝ վե­րագ­րե­լով դրա­նք Լո­ւս­նի ազ­դեցու­թյա­նը։

  • Երբ է սահմանվել հայոց մեծ թվականը: Ինչով էր դա կարևոր:

  Ծա­վա­լո­ւն աշ­խա­տա­նք­ներ է­ին տար­վո­ւմ նաև տո­մա­րա­գի­տու­թյան մեջ,
ո­րը հատ­կա­պես կար­ևոր էր Հայոց ե­կե­ղե­ցու կայաց­ման հա­մա­ր։ 554 թ. Դվի­նի
երկ­րո­րդ ժո­ղո­վո­ւմ սահ­ման­վեց Հայոց մեծ թվա­կա­նը, ո­րի սկիզ­բը հա­մար­վո­ւմ է 552 թ. հու­լի­սի 11-ը։ Ստեղ­ծե­լով իր թվա­կա­նու­թյու­նը՝ Հայոց ե­կե­ղե­ցին զատ­վեց
հար­ևան ե­կե­ղե­ցի­նե­րից և նրա­նց ազ­դե­ցու­թյո­ւն­նե­րից ե­կե­ղե­ցա­կան տո­նե­րի, ժա­մա­նա­կի հա­շվ­ման և այլ հար­ցե­րո­ւմ։

 Ինչ փոփոխություններ կրեց քանդակագործությունը: Ինչպիսի բովանդակությամբ քանդակներ էին տիրապետող:, ինչու:

Միջ­նա­դա­րյան մշա­կույ­թի ինք­նա­տի­պու­թյան խո­րհր­դա­նի­շն են խաչ­քա­րերը, ո­րո­նք խո­րհր­դան­շո­ւմ են Քրիս­տո­սի փր­կա­գոր­ծու­թյու­նը։ Եր­ևան ե­կան բա­րձրա­քան­դակ­նե­րն ու հար­թա­քան­դակ­նե­րը։ Շեն­քե­րի, ե­կե­ղե­ցի­նե­րի, պա­լատ­նե­րի
և կո­թող­նե­րի վրա քան­դակ­վո­ւմ է­ին զա­նա­զան պատ­կեր­ներ, ա­ռան­ձին տեսա­րան­ներ, բու­սա­կան և երկ­րա­չա­փա­կան շատ հա­րո­ւստ ու բազ­մա­զան զարդա­ձևե­ր։ Տի­րա­պե­տող է­ին կրո­նա­կան բո­վան­դա­կու­թյա­մբ քան­դակ­նե­րը։ Շատ
չեն, բայց կան նաև աշ­խար­հիկ բո­վան­դա­կու­թյա­մբ քան­դակ­ներ, ո­րոն­ցո­ւմ տեղ են գտել վեր­նա­խա­վի կեն­ցա­ղին, ինչ­պես նաև բնակ­չու­թյան ա­ռան­ձին զբաղմունք­նե­րի վե­րա­բե­րող պատ­կեր­նե­ր։ Ճար­տա­րա­պե­տա­կան կա­ռույց­նե­րի ներ­քին հար­դար­ման ա­ռա­վել ար­տահայ­տիչ ձևե­րից Է­ին մնո­ւմ խճան­կա­րը և որմ­նան­կա­րը։ Դրան­ցով են զար­դարված ե­ղել Դվի­նի Մայր տա­ճա­րը և Զվա­րթ­նո­ցը։ Դրա­նք ևս կրո­նա­կան բո­վանդա­կու­թյա­մբ զա­նա­զան պատ­կեր­ներ, կեն­դա­նի­ներ և բույ­սեր են պատ­կե­րե­լ։ Պահ­պան­ված լա­վա­գույն խճան­կար­նե­րից են Ե­րու­սա­ղե­մի տա­ճա­րի խճան­կարնե­րը։ Շատ ա­վե­լի սո­վո­րա­կան և տա­րած­ված է ե­ղել ձեռագիր գր­քե­րի զար­դարու­մը ման­րան­կար­նե­րո­վ։

  • Ինչու էր եկեղեցին անհանգստացած ժողովրդի թատերասիրությամբ:

Վաղ միջ­նա­դա­րյան Հայաս­տա­նո­ւմ լայն տա­րա­ծո­ւմ ու­նե­ին նաև թա­տե­րական ներ­կայա­ցո­ւմ­նե­րն ու զվար­ճա­լիք­նե­րը։ Ընդ ո­րո­ւմ ՝ միջ­նա­դա­րյան թատ­րոնը բազ­մաբ­նույթ և բազ­մա­ժա­նր էր։ Թա­տե­րա­կան ներ­կայա­ցո­ւմ­նե­րը կար­ևոր
տեղ է­ին գրա­վո­ւմ բնակ­չու­թյան կեն­ցա­ղո­ւմ։ Կային թա­տե­րա­խմ­բեր, ո­րո­նք թափա­ռո­ւմ է­ին երկ­րով մեկ և ներ­կայա­ցո­ւմ­ներ տա­լի­ս։ Թա­փա­ռա­կան թա­տե­րախմբե­րը բաղ­կա­ցած է­ին պա­րու­հի­նե­րից, լա­րա­խա­ղաց­նե­րից և ծաղ­րա­ծու­նե­րի­ց։ Ժո­ղո­վր­դի
նման թա­տե­րա­սի­րու­թյու­նը հա­րու­ցել է հոգ­ևո­րա­կան­նե­րի ան­հա­նգս­տու­թյու­նը։ Հայտ­նի են, օ­րի­նակ, կա­թո­ղի­կոս Հով­հան­նես Ման­դա­կու­նու (V դ.) քա­րոզ­նե­րը՝ ընդ­դեմ թա­տե­րա­կան ար­վես­տի։ Ներ­կայա­ցո­ւմ­նե­րը հոգ­ևո­րա­կան­նե­րին դր­դեցին թա­տե­րա­կան տար­րեր ներ­մու­ծել ե­կե­ղե­ցա­կան ծե­սե­րի մե­ջ։ Ստե­ղծ­վե­ցին կրո­նա­կան թե­մա­նե­րով քրիս­տո­նե­ա­կան ծի­սա­կան ­ներ­կայա­ցո­ւմ­նե­ր։

  • Ինչ բնությի կառույցներ են մեզ ավելի շատ հասել վաղ միջնադարից: Ինչով է դա բացատրվում:

Մի շա­րք ուղ­ղա­կի և ա­նո­ւղ­ղա­կի փաս­տեր վկայո­ւմ են, որ Հայաս­տա­նո­ւմ նախա­րա­րա­կան ամ­րոց­նե­րն ու­նե­ցել են թատ­րոն­ներ, բայց դրա­նց կա­ռո­ւց­ված­քի վե­րա­բե­րյալ ոչ մի տե­ղե­կու­թյո­ւն չի պահ­պան­վե­լ։ Ան­գամ ստե­ղծ­վել են թա­տերա­կան շի­նու­թյո­ւն­նե­ր՝ կա­նա­նց հա­մար ա­ռա­նձ­նաց­ված տե­ղե­րո­վ