Posted in Մայրենի 5-րդ

Թումանյանի մասին

Ես շատ կսիրեյ որ Հովանես Թումանյանը լիներ իմ պապիկը։

Նա շատ լավ գրող նա լիքը գրքեր ուներ նա ունի երեխաներ

Ուներ նա շատ բարի է եղել բանաստեղծ է հորինել և նրանց

Որդին է տալիս և կարդում եյին։

Posted in մաթեմատիկա

Տնային առաջադրանք՝ մաթեմատիկա

Թեմա՝ Տարի: Տարեթիվ

2021  թվականի նախորդ տարին  2020 -ն է, դրա հաջորդը՝  2022 -ը: Այսպես հետ գնալով կհասնենք  1  թվականին: Քրիստոսի ծննդյան տարին համարում են  1  թվականը: Տարիների հաշվարկը կատարում են  1  թվականից: Յուրաքանչյւոր տարվա սկիզբը հունվարի  1 -ն է, իսկ ավարտը՝ դեկտեմբերի  31 -ը:

1 -ից  100  թվականները  1 -ին դարն են:

101 -ից  200  թվականները  2 -րդ դարն են:

201 -ից  300  թվականները  3 -րդ դարն են:

301 -ից  400  թվականները  4 -դր դարն են:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է  362  թվականին: Ուրեմն, Մաշտոցը ծնվել է  4 -րդ դարում:

Հայաստանը Քրիստոնեությունը որպես պետական կրոն է հռչակել  301  թվականին:

Ուրեմն, Հայաստանը Քրիստոնեությունը ընդունել է  4 -րդ դարում:

Դարը պարզելու ընդհանուր կանոնը հետևյալն է:

Պարզելու համար, թե ո՞ր դարից է տրված թվականը, պետք է տարեթիվը բաժանել  100 -ի և քանորդին (կամ թերի քանորդին, եթե բաժանումը մնացորդով է) գումարել  1 :

Օրինակ

ա.  2017  թվականը  21 -րդ դարից է:

Իրոք,  2017:100=20(17մն.) :

Մնացորդով բաժանման թերի քանորդը  20 -նն է: Գումարում ենք  1  և ստանում  21

բ. Ո՞ր դարին է պատկանում  1547  թվականը:

Քանի որ  1547:100=15(47մն.) , ապա թերի քանորդը  15 -ն է: Գումարենք  1

Պատասխան՝  1547  թվականը  16 -րդ դարից է:

Առաջադրանքներ

  1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստեղծվել է 1989 թվականին: Քանի՞ տարի հետ կնշենք ստեղծման 35 ամյակը:

Պատ․՝  1989+35=2024   35 ամյակը նշելու ենք   2024թ-ին։

  • Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու կառուցումը սկսվել է 1995 թվականին և ավարտվել 2004 թ.: Քանի՞ տարում է կառուցվել եկեղեցին:

Պատ․՝ 2004-1995=9  Եկեղեցին կառուցվել է 9 տարում։

  • 1991 թվականին հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Քանի՞ տարեկան է անկախ Հայաստանի Հանրապետությունը: Ե՞րբ է լրանում ՀՀ-ի անկախության 50-ամյակը:

1991+50=2041   ՀՀ անկախության 50 ամյակը լրանում է  2041թ-ին։

  • Ավտոմեքենան A քաղաքից B-ն հասավ 3 ժամում: Որքա՞ն է քաղաքների միջև հեռավորությունը, եթե ավտոմեքենան առաջին 1 ժամում ընթացել է 60 կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ երկու ժամում՝ 20 կմ/ժ-ով ավելի արագությամբ:

60+20=80     2×80+60=220     A քաղաքից   B քաղաք   հեռավորությունը  

Posted in մաթեմատիկա

Տնային առաջադրանք՝ մաթեմատիկա

Թեմա՝ Ճանապարհ, ժամանակ, արագություն

  1. Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 4 ժամում՝ 60 կմ/ժ արագությամբ: Քանի՞ ժամում նա կանցներ այդ ճանապարհը , եթե ընթանար 20 կմ/ժ-ով ավելի արագությամբ:

Պատ՝ 4×60=240      60+20=80  240:80=3        

  • Միմյանցից 450 կմ հեռավորության վրա գտնվող երկու վայրերից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժ հետո: Դրանցից մեկի արագությունը 80 կմ/ժ էր: Հաշվի՛ր մյուսի արագությունը:

Պատ՝ 3×80=240 450-240=210 210:3=70

  • Կատարի՛ր գործողությունները
  • 8 լ 250 մլ + 6 լ 45 մլ + 3 լ 750 մլ=18լ 045մլ
  • 5 կմ 250 մ+ 600 մ + 6 կմ 400 մ =  12   կմ   250  մ
Posted in Մայրենի 5-րդ

Չախչախ թագավորը /Հ Թումանյան/

Գ

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Կարդա Գ հատվածը և կազմիր հարցեր այդ հատվածի վերաբերյալ:

     Ինչու՞ Շահ-Մարը մարդիկ չուղարկեց թագավորի մոտ, իմանալու թե ինքը ինչ՞ հանցանք է կատարել։

      Ինչու Չախչախ թագավորը անկեղծ չեղավ կնոջ նկատմամբ ։

  • Հատվածը սովորիր պատմել:
  • Կարմիրով նշված բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր բառի տեսակը ըստ կազմության:

Էսօր- էս /այս/–օր  պարզ բառ

Ոսկեզօծ- ոսկի- օծել    բարդ բառ

Ընդարձակ – ընդ –արձակ բարդ բառ

Կարգադրություններ – կարգադրել – ություն  

Աղուհաց – աղ – հաց  բարդ բառ

Փոշի —  պարզ բառ

  • Թվարկիր հեքիաթի հերոսներին, բնութագրիր յուրաքանչյուրին մեկ դիպուկ բառով:

       Աղվես – իզուր չեն ասում նրան խորամանկ  ,  Շահ-մար —  միամիտ կամ  հիմար մարդ, Չախչախ թագավոր- աղքատ ուտգետ մարդ

Posted in մաթեմատիկա

Տնային առաջադրանք՝ մաթեմատիկա

Թեմա՝ Ճանապարհ, ժամանակ, արագություն

  1. Հեծանվորդը 1 ժամում անցնում է 20 կմ:
  • Քանի՞ կմ նա կանցնի 2 ժամում:
  • 80 կմ ճանապարհը որքա՞ն ժամանակում կանցնի, եթե 40 կմ անցնելուց հետո 1 ժամ հանգստանա:

Պատ`80:20+1= 5   80կմ կանցնի 5 ժամում:

  • Ավտոմեքենան քանի՞ կիլոմետր կանցնի 4 ժամում, եթե նա շարժվի հաստատուն՝ 70 կմ/ժ արագությամբ:

Պատ՝ 4×70=280

  • Ավտոմեքենան 80 կմ/ժ արագությամբ A քաղաքից մեկնեց 400 կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը: A քաղաքից դուրս գալուց 3 ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից:

Պատ՝ 400:80=5   5-3=2   2×80=160

  • A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու ավտոմեքենա : Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2 ժ հետո, եթե մեքենաներից: մեկի արագությունը 60 կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 75 կմ/ժ:

Պատ՝ 2×60=120   2×75=150   150+120=270  

Posted in Русский язык

Аист и Лягушка

Чтение и обсуждение текста ,,Аист и Лягушка,,


Поспорили Лягушка с Аистом:
— Кто красивее?
— Я! Посмотри, какие у меня красивые ноги!
— Зато у меня их четыре, а у тебя только
две! — сказала Лягушка.
— Да, у меня только две ноги, но они у меня
длинные!
— А я квакать умею, а ты нет!
— А я летаю, а ты только прыгаешь!
— Летаешь, а нырять не можешь!
— А у меня есть клюв длинный!
— Подумаешь, клюв! На что он нужен?!
— А вот на что! — рассердился Аист и проглотил
Лягушку.
Не зря говорят, что аисты глотают лягушек, чтобы не спорить с ними.

Дополнительное задание: текст пересказать своими словами.

Придумай девочке имя. Прочитай сказку, вставляя вместо пропусков нужные слова.


Жила-была девочка. Её звали Алина. Училась она в школе .
А школа была далеко-далеко, за лесом. Вот
взяла Алина портфель и пошла в школу. Шла-шла и вдруг
встретила зайчика . Испугался зайчик и спрятался под кустом.
— Не бойся меня, маленький, — сказала она. —

Пойдём со мной. Будем вместе учиться.
Обрадовался зайчик и поскакал рядом с Алиной .

Posted in Մայրենի 5-րդ

Չախչախ թագավորը /Հ․Թումանյան/

Բ

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։

Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… հիմի ես ի՞նչ անեմ..

— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։

— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…

Նստում են ճաշի։ Տեսակ- տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ինչպե՞ս հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։

— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

  1. Հատվածը սովորել շատ լավ կարդալ, պատմել:
  2. Կարմիրով նշված բառերի բացատրությունը բառարանում նայիր, սովորիր:

Շշկլված – շվարած, շփոթված

Կողոպտեցին –  գողանալ, հափշտակել

Խնամախոս – մարդ որը գնում է աղջիկ ուզելու

  • Կապույտով նշված բարդ բառերից յուրաքանչյուրի արմատներով կազմիր մեկական բարդ բառ, ընդամենը՝ 4 բառ:

Ջրաղացպանին աչքալուս —  ջրաղաց-պան   , աչք-լուս

Ջրաղաց-ալրաղաց, հողմաղաց

Պան- այգեպան,պահապան , պարտապան

Աչք- կապուտաչյա, սևաչյա

Լուս- վերջալուս լուսնոտ

  • Մանուշակագույնով նշված դարձվածքների իմաստները բացատրիր:

Միտք է անում – մտածել մտորել

Բերանը բաց – զարմացած ապշած

  • Վերնագրիր հատվածը:
Posted in մաթեմատիկա

Տնային առաջադրանք՝ մաթեմատիկա

Թեմա՝ խնդիրների լուծում

  1. Կից հողամասերից մեկի մակերեսը 4 անգամ փոքր է մյուսի մակերեսից: Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի մակերեսը՝ իմանալով, որ դրանք միասին 8500 մեն:    

Պատ՝  4+1=5 8500:5=1700    8500-1700=6800ն  հողամասի մակերեսը 6800 մետր քառակուսի է,  2-րդ հողամասի մակերեսը  1700 մք։

2. 3 մեքենա բեռնատար մեքենա թտեղափոխում էին 12տ 800կգ ձմերուկ։ առաջին մեքենայում կար 3տ 240կգ, երկրորդում՝ 1տ 120կգ ավելի քան առաջինում։ Որքա՞ն ձմերուկ կար երրորդ մեքենայում։

առաջին մեքենա՝  3 տ240կգ,   .

երկրորդ մեքենա՝ (3տ 240կգ+1տ120կգ=4տ360կգ)  4տ 360կգ, 

(3 տ240կգ+4տ 360կգ= 7տ 600կգ , 12տ800կգ-7տ600կգ=5տ200կգ)

երրորդ մեքենա՝   5տ 200կգ։

3. Ուղղանկյան երկարությունը 17սմ է։ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը և մակերեսը եթե նրա լայնությունը 3 սմ-ով կարճ է երկարությունից։

Պատ․՝  17-3=14     17×14=238 մակերեսը   2×14+2×17=62 պարագիծը։

4. Ունենք 645 թիվը, եթե այդ թվին ձախից կցագրենք 3 թիվը, ապա նոր ստացված թիվը ինչքանո՞վ մեծ կլինի նախորդից:

Պատ․՝  645    3645-645=3000  կմեծանա  3000-ով։

5. Արան Լոլիկի համար վճարեց 780 դրամ, իսկ վարունգների համար` 3 անգամ ավելի: Արան որքա՞ն է վճարել այդ գնումների համար:

Պատ․՝  780×3=2340     2340+780=3120   

Արան վճարել է ընդհանուր 3120 դրամ։

Posted in Մայրենի 5-րդ

Չախչախ թագավորը /Հ․ Թումանյան/

Ա

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

  1. Կարմիրով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:

Կոտ – փայտե աման իբրև չափ էր ցորենը կշռելու համար։

Վեզիր – արևելյան երկրներում պալատական պաշտոնյա, խորհրդական․

Լինգ – Երկու կողմից սրված ծայրով ձող , քանդելու կամ փորելու համար,

Քուրք – մուշտակ

 Բաղարջ – գաթա,հաց

Ջաղացպան – ջրաղացպան

Փոստալ – մորթուց գլխարկ

  • Կապույտով նշված բառերը բաժանիր բաղադրիչների:

      Աղբ- անոց, թագ-ավոր, լավ-ություն, կիս-ավեր, մոխիր- ոտ

  • Վերնագրիր հատվածը:

     << Միամիտ թագավորն ու խորամանկ աղվեսը>>։

  • Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:

Չախչախ ը դա ջրաղացի փայտե խողովակի քարի վրա ընկած փայտե շերտիկ է։