Posted in Աշխարհագրություն 7

Տրանսպորտ և կապ

  1. ՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տնտեսության նյութական արտադրության ճյուղերի շարքում տրանսպորտն ու կապն առանձնանում են նրանով, որ նյութական բարիքներ չեն ստեղծում: Տրանսպորտի միջոցով պարզապես իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների միջև հումքի փոխադրումը, ինչպես նաև պատրաստի արտադրանքը սպառողին հասցնելը: Եվ, քանի որ փոխադ- րումների վրա կատարվում են ծախսեր (փոխադրողների աշխատավարձ, վառելիքի ծախս և այլն), ապա դրանք մտնում են ապրանքների արժեքների մեջ, այսինքն «ստեղծում» են նյութական արժեք: Այդ իսկ պատճառով բեռնատար տրանսպորտը համարվում է նյութական արտադրության ճյուղ: Տրանսպորտի միջոցով են իրականացվում ներպետական և միջպետական փոխադրումները, որոնք ինչպես առանձին երկրների, այնպես էլ համաշ — խարհային տնտեսության զարգացման և տեղաբաշխման նախադրյալներից են: Զարգացած տրանսպորտի շնորհիվ առանձին տարածաշրջաններ մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության գծով՝ ներկրելով դրանք արտադրելու համար անհրաժեշտ հումքն ու արտահանելով պատրաստի ապրանքների ավելցուկը:

  1. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն

բեռնաշրջանառությունը (բեռների կշիռը բազմապատկած փոխադրման միջին հեռավորությունով) (տոննա/կմ),

ուղևորաշրջանառությունը (ուղևորների թիվը բազմապատկած փոխադրման հեռավորությունով (ուղևոր/կմ)։

  1. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞

Հայաստանում թերևս ավելի շատ օգտագործվում է ավտոմոբիլային տրանսպորտը, քանի որ այլ տեսակներ չեն կարող լինել կամ այնքան էլ զարգացած չեն ։ Մեր երկրում բարձր լեռնային գոտիները թույլ չեն տալիս, օրինակ խողովակային տրանսպորտ օգտագործելու համար, կամ ջրային տրանսպորտ ունենալու համար քանի որ մենք չունենք ծովային ելք։

Posted in Աշխարհագրություն 7

Անասնապահություն

  1. Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:

Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է: Այն ծագել է շատ հին ժամանակներումվայրի կենդանիների ընտելացմամբ: Հետագայում մարդը սկսել է զբաղվել նաև գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ: Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է միս, կաթ, կենդանական յուղ, ձու, իսկ թեթև արդյունաբերությանը բնական հումքի որոշ տեսակներ (կաշի,բուրդ մորթի): Անասնապահությունն աչքի է ընկնում ճյուղային մեծ բազմազանությամբ: Նրա գլխավոր ենթաճյուղերն ենխոշոր եղջերավոր անասնապահությունը, խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը, ձիաբուծությունը, ուղտաբուծությունը, թռչնաբուծությունը, ինչպես նաև շերամապահությունը: Լայն առումով գյուղատնտեսության բնագավառին են վերագրում նաև ձկնաբուծությունը և գազանաբուծությունը:Անասնապահությունը բուսաբուծության նման նույնպես տարածված է բնակեցված ցամաքի գրեթե բոլոր մասերում: Աշխարհում անասնապահության տեղաբաշխումը պայմանավորված է կերային բազայով կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահանջարկով: Անասնապահական մթերքի հիմնական մասը տալիս են բարեխառն գոտու երկրները:

2. Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Թռչնաբուծությունը անասնապահության ավանդական, ամենատարածված և արագ զարգացող ճյուղերից է: Վայրի թռչունների ընտելացումը սկսվել է դեռևս Ք.ա. IV-ից III հազարամյակումՀնդկաստանում և Չինաստանում: Հայաստանում ևս թռչնաբուծությունը գոյություն է ունեցել դեռևս հնագույն ժամանակներից: Քաղաքների մերձակայքում և հատկապես հացահատիկների աճեցման զոնաներում ստեղծում են թռչնաբուծարաններ թռչնամիս և ձու ավելի արագ ստանալու համար: Թռչնաբուծությամբ աչքի ընկնող զարգացած երկրներում ստեղծվել են արդյունաբերական տիպի խոշոր ձեռնարկություններմսատու հատուկ տեսակի թռչունների արտադրության կազմակերպման համար: Դրանք բրոյլերային տնտեսություններն են: Թռչունների թվով աշխարհում առաջատար երկրներն են Չինաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը: Մեղվաբուծությունը զբաղվում է մեղրատու մեղուների բուծմամբ մեղր, մեղրամոմ ստանալու, ինչպես նաև գյուղատնտես ական բույսերի փոշոտումն ապահովելու համար: Մեղվաբուծությունը հայտնի էր դեռևս նախնադարում: Հայաստանը մեղվաբուծության հնագույն կենտրոն է:  Հույն պատմիչ Քսենոփոնի (Ք.ա. V–IV դար) վկայությամբ Հայաստանի լեռնային
գյուղերում եղել են բազմաթիվ փեթակներ: Մեղվաբուծության ժամանակակից առաջատար երկրներն են ԱՄՆ-ը, Մեքսիկան, Ֆրանսիան, Ռուսաստանը:
Շերամապահությունը զբաղվում է շերամի թրթուրների բուծմամբբնական մետաքսահումք (բոժոժ) ստանալու նպատակով: Շերամապահությամբ առաջինը սկսել են զբաղվել Չինաստոնում դեռևս 5 հազար տարի առաջ: Հայաստանում դրանով զբաղվել սկսել են VI–VII դարերում: Շերամապահությամբ հնարավոր է զբաղվել այնտեղ, որտեղ աճում է թթենին: Նրա տերևները կեր են ծառայում շերամի թրթուրների համար: Շերամապահության զարգացած երկրներն են Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը, ԿԺԴՀ-ն և Կորեայի Հանրապետությունը: Անասնապահության հատուկ ճյուղ է գազանաբուծությունը: Այն առավելապես զբաղվում է թանկարժեք մորթի ունեցող կենդանիների (աղվես, ճահճակուղբ, ջրաքիս, սամույր) բուծմամբ: Գոյություն ունեն անասնապահական հատուկ ֆերմաներ, որտեղ բուծում են կոկորդիլոսներ և ջայլամներ: Վերջին տարիներին ջայլամաբուծությունը տարածում է ստանում նաև Հայաստանում: Թույլ զարգացած լեռնային ու անապատային երկրներում բուծում են ուղտեր, ձիեր, ջորիներ, յակեր, լամաներ և այլն, որոնք գլխավորապես ծառայում են որպես տրանսպորտային և բեռնափոխադրման միջոցներ, ինչպես նաև միս, բուրդ, մորթի, կաթ, կաշի տվող կենդանիներ: Օրինակ քոչվոր արաբների` բեդվինների համար անգնահատելի նշանակություն ունի ուղտը:

3. Նշել այն երկները, որտեղ առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերը՝ ոչխարաբուծություն, խոզաբուծություն, խոշոր եղջերավոր անանսապահություն, ձիաբուծություն, ձնկորսություն: 

Կաթնատու անասնապահությունը տեղաբաշխվում է բնակչության խոշոր կուտակումների, ինչպես նաև հյութալի խոտածածկով արոտավայրերի շրջաններում, իսկ մսատու անասնապահությունըչոր տափաստանային, աղքատիկ բուսածածկույթով արոտավայրերում: Արոտավայրային հսկայական ռեսուրսներով աչքի են ընկնում արևադարձային երկրները, բայց դրանցում ցածր է կաթնատու անասնապահության մակարդակը: Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով աշխարհում առաջին տեղում է Հնդկաստանը: Նրան հաջորդում են Բրազիլիան, Չինաստանը, ԱՄՆ-ը: Խոզերը սկզբնապես ընտելացվել են Ասիայում և Եվրոպայում: Խոզաբուծությունը (մոտ 1 մլրդ գլուխ) ապահովում է աշխարհում սպառվող մսի 2/5-ը: Խոզաբուծությունը զարգանում է բուսաբուծությունից ստացվող կերի և սննդի արդյունաբերության թափոնների հիման վրա: Այն ձգտում է դեպի խոշոր քաղաքների մերձակայքը և ինտենսիվ բուսաբուծության, հատկապես եգիպտացորենի, կարտոֆիլի և շաքարի ճակնդեղի մշակման շրջաններ, որտեղ բավարար է կերային բազան: Խոզերի գլխաքանակի մեծ մասը կենտրոնացված է Ասիայում: Առաջին տեղում Չինաստանն է: Խոզաբուծությունը զարգացած է նաև Եվրոպայում (Գերմանիա, Ռուսաստան, Լեհաստան, ֆրանսիա, Ուկրաինա), Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ) և Հարավային Ամերիկայում (Բրազիլիա): Դրան հակառակ խոզաբուծությունը բացակայում է մահմեդականություն դավանող երկրներում, օրինակՀարավ-արևմտյան Ասիայի երկրներից շատերում: Ոչխարները ընտելացված առաջին կենդանիներից են: Դրանց ընտելացումը տեղի է ունեցել սրանից 11 հազար տարի առաջ Հարավարևմտյան Ասիայում: Ոչխարաբուծությունը (1.2 մլրդ գլուխ) զարգանում է մերձարևադարձային և արևադարձային կիսաանապատների և անապատների համեմատաբար աղքատիկ բուսածածկ ունեցող տարածքներում և երկրագնդի լեռնային շրջաններում: Ոչխարաբուծության հիմնական արտադրանքը միսն ու բուրդն են: Այդ երկու մթերքի արտադրությունը զուգակցող մսաբրդատու 2 ուղղության ոչխարաբուծությունը բնորոշ է բավարար խոնավություն և համեմատաբար մեղմ կլիմա ունեցող շրջաններին (Եվրոպա, Նոր Զելանդիա, Արգենտինա), բրդատու ուղղությունը ավելի չորային շրջաններին (Ավստրալիա, Չինաստան, Թուրքիա, Մոնղոլիա, Իրան): Նրբագեղմ և կիսանրբագեղմ ոչխարաբուծությունը հատկապես զարգացած է Ավստրալիայում,
Ղազախստանում, Նոր Զելանդիայում: Աշխարհում ոչխարաբուծության խոշորագույն մարզերը Չինաստանի և Ավստրալիայի անապատային և կիսաանապատային շրջաններն են, որտեղ ոչխարների բազմաքանակ
հոտերը շուրջ տարի գտնվում են դրսում և օգտվում են բնական արոտներից:
Իրանում, Թուրքիայում, Աֆղանստանում զարգացած է երկար և որակյալ բուրդ` մոհայր տվող այծերի բուծումը:

Posted in Աշխարհագրություն 7

Բուսաբուծություն

  1. Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:

Գյուղատնտեսության ճյուղերից մեկը բուսաբուծությունն է, որին անվանում են նաև հողագործություն: Այն բնակչությանը մատակարարում է բուսական ծագման բազմազան պարենամթերք, արդյունաբերությանըհումք, իսկ անասնապահությանը կեր: Ամբողջ աշխարհում մշակում են մոտ 1600 մշակաբույս, այդ թվում ՀՀ-ումավելի քան 100-ը: Բուսաբուծությունը համաշխարհային գյուղատնտեսության առաջատար ճյուղն է, իսկ առանձին երկրներումերկրորդն է, օրինակԳերմանիայում, Դանիայում: Բուսաբուծությունը բաղկացած է դաշտա- վարությունից դաշտային մշակաբույսերի աճեցումից և այգեգործությունից տարբեր տեսակի մրգերի ծառերի և թփերի աճեցումից: Բուսաբուծության տեղաբաշխման մշակաբույսերի աճեցման վայրի ընտրության գործում
կարևորագույն գործոնը բնակլիմայական պայմաններն են: Գյուղատնտեսական մշակաբույսերի աճի վրա ազդում է լույսի, ջերմության և խոնավության
բարենպաստ զուգորդումը դրանց աճման ժամանակամիջոցում: Կարևոր գործոն է նաև բնակչության թիվը, որով էլ որոշվում է տվյալ մշակաբույսի բերքի պահանջարկի մեծությունը:

  1. Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Բանջարաբուծությունն ու այգեգործությունը կարևոր դեր են խաղում բնակչության սննդի մեջ: Դրանք նաև հումք են հանդիսանում սննդի արդյունաբերությանգինու-կոնյակի և պահածոների արտադրության համար: Բանջարաբուծությունը զարգացած է ամենուրեք, հատկապես բարեխառն և մերձարևադարձային գոտում: Այն բնակչությանը մատակարարում է թարմ բանջարեղեն: Դրանք գլխավորապես մշակում են բնակչության խոշոր կուտակումների շրջանում քաղաքային խոշոր ագլոմերացիաների շրջակայքում, որովհետև բանջարեղենը հիմնականում շուտ փչացող է և փոխադրման հարմար չէ: Այգեգործությունը հատկապես զարգացած է մերձարևադարձային և արևադարձային գոտիներում: Շատ պտուղներ ունեն տարածման լայն աշխարհագրություն, օրինակ` տանձը, խնձորը, սալորը, բալը: Միջերկրական ծովի ավազանի երկրներում լայն տարածում է ստացել խաղողագործությունը, որն առանձնապես զարգացած է Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում:

  1. Նշեք հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
    Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն

Հացահատիկային մշակաբույսերի մեջ ցանքատարածությամբ առաջին տեղում է ցորենը: Ցորենի հայրենիքը Առաջավոր Ասիան էՀայկական լեռնաշխարհի հետ միասին: Ներկայումս ցորենը գլխավորապես մշակվում է բարեխառն և մերձ - արևադարձային գոտիների սահմաններում: Ցորենի ամենաշատ բերքը ստացվում է Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կանադայում: Բրնձի հայրենիքը Չինաստանն է: Նրա ցանքատարածությունն ավելի պակաս է, քան ցորենինը, բայց դրանց համախառն բերքը գրեթե հավասար է: Դրա պատճառն այն է, որ բրնձի մշակության գրեթե ամբողջ տարածքում միևնույն տարածությունից տարվա ընթացքում բրնձի երկու բերք են ստանում: Բրինձը շատ ջերմասեր և խոնավասեր մշակաբույս է: Նա սիրում է, որ «գլուխը արևի տակ լինի, իսկ ոտքերը ջրում»: Այդ պատճառով էլ ամենից շատ բրինձ աճեցնում են հասարակածային, մերձհասարակածային, արևադարձային մերձ արևադարձային գոտիներում: Աշխարհի բրինձ արտադրող գլխավոր երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Բանգլադեշը, Վիետնամը: Եգիպտացորենը «ծնվել» է Մեքսիկայում, իսկ աշխարհագրական մեծ հայտնագործություններից հետո տարածվել է նաև այլ շրջաններում: Եգիպտացորենի ցանքատարա — ծությունները գրեթե համընկնում են ցորենի գոտու հետ: Եգիպտացորենի հատիկն ունի պարենային նշանակություն, իսկ նրա ցողունն ու տերևներն օգտագործվում են որպես անասնակեր: Եգիպտացորենի գլխավոր արտադրող- ները եղել և մնում են ԱՄՆ-ը, Չինաստանը և Բրազիլիան: Թելատու տեխնիկական մշակաբույսերից մեծ դեր ունի բամբակենին: Բամբակենին պահանջում է մեծ քանակությամբ արևի լույս և ջուր: Այն հիմնականում մշակում են արևադարձային և մերձարևադարձային գոտիներում: Բամբակագործության հիմնական և խոշոր շրջանն Ասիան է, այնուհետև`
Ամերիկան և Աֆրիկան: Ամենաշատ բամբակ արտադրում են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը: Թեյի հայրենիքը Չինաստանն է: Թեյի համաշխարհային բերքի մոտ 3/5-ը տալիս են Ասիայի երկրները, հատկապես Հնդկաստանը, Չինաստանը և Շրի Լանկան: Կակաոյի (շոկոլադի ծառի) հայրենիքը Ամերիկան է Մեքսիկական բարձրավանդակը: Սակայն ժամանակի ընթացքում այն լայն տարածում գտավ Աֆրիկայում, որտեղ առանձնանում են Կոտ Դիվուարը, Գանան, Սենեգալը: Աֆրիկան տալիս է կակաոյի համաշխարհային բերքի 2/3-ը:

Բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրությամբ աշխարհում առաջին տեղում է Չինաստանը, խաղողի Իտալիան, նարնջի և կիտրոնի ԱՄՆ-ը, մադնարինի` Ճապոնիան:

Posted in Աշխարհագրություն 7

Գյուղատնտեսություն

  1. Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:

Տնտեսության հնագույն ճյուղը գյուղատնտեսությունն է: Ներկայումս էլ, աշխարհի բոլոր,նույնիսկ զարգացման հասուն` արդյունաբերական և հետարդյունաբերական փուլերըթևակոխած, երկրների տնտեսության մեջ գյուղատնտեսության դերը չի նվազել: Ընդ որում,գյուղատնտեսության դերն ու նշանակությունն անհամեմատ մեծ են մինչինդուստրիալ կամագրարային տնտեսության երկրներում, որոնցում գյուղատնտեսությունը գլխավոր, երբեմնգրեթե միակ ճյուղն է:Գյուղատնտեսությունը շարունակում է մնալ մարդկանց անհրաժեշտ պարենի հիմնականմատակարարը , ինչպես նաև արդյունաբերությանը բնական հումք մատակարարող գլխավոր ճյուղը: Ամբողջությամբ, համաշխարհային տնտեսությունում գյուղատնտեսության նշանակություննավելի է մեծանում, քանի որ.ա) աշխարհում ավանդաբար շարունակում են մնալ մարդիկ, որոնք անմատչելիությանպատճառով չեն օգտագործում բավարար քանակությամբ պարենամթերք, ընդ որում դրանց թիվն աճում է.բ) տարեկան 1,2–1,1%-ով աճում է աշխարհի ամբողջ բնակչության` պարենամթերք սպառող մարդկանց թիվը, ուստի և, բնակչությանը պարենամթերքով լիուլի բավարարելու գյուղատնտեսության առջև մշտապես գոյություն ունեցող խնդիրը դարձել է մարդկության համա-մոլորակային հիմնախնդիրներից մեկը:Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս նյութական արտադրության ճյուղ է,սակայն այդ ընդհանուր նմանության հետ միասին, դրանց միջև կան նաև տարբերություններ: • Գյուղատնտեսության արտադրանքը (դրամական արտահայտությամբ) զիջում է աշխարհի արդյունաբերությանը, բայց ճյուղում զբաղվածների թվով (մոտ 2,5 մլրդ մարդ) զգալիորենգերազանցում է արդյունաբերությանը

  1. Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ Ճյուղերից:

Ի տարբերություն արդյունաբերության, որի տեղաբաշխումը «կետային» է (արդյունաբերական ձեռնարկություն, հանքավայր կամ դրանց խումբ), գյուղատնտեսության տեղա-բաշխումը համատարած է (դաշտեր, գոտիներ, տնկատափեր, արոտավայրեր և այլն):  Եթե արդյունաբերության աշխատանքի գլխավոր միջոցը սարքավորումներն ու մեքենաներն են, ապա գյուղատնտեսությունում դա հողն է: Հողերի ամբողջությունն անվանում ենհողային ֆոնդ, որի կազմում առանձնացվում են գյուղատնտեսական արտադրությունումօգտագործելի` գյուղատնտեսական հողեր կամ հողահանդակներ` վարելահողեր, այգիներ,արոտավայրեր, խոտհարքներ  և գյուղատնտեսական արտադրությունում չօգտագործվող հողատարածքներ` անտառներ, ճահիճներ, լերկ ժայռեր, սառցադաշտեր, կառուցա-պատված տարածքներ, ամայի անապատներ: Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են աշխարհի հողային ֆոնդի 1/3-ը:  Գյուղատնտեսական արտադրությունն արդյունաբերական արտադրությունից  տարբերվում է նաև իր տարեկան ռիթմով, ավելի կոնկրետ` արտադրության սեզոնային բնույթով:Արդյունաբերական արտադրությունը (բացառությամբ շաքարի, մրգաբանջարային պահա-ծոների արտադրության) շուրջտարյա է, մինչդեռ զով և ցուրտ կլիմայական շրջաններում(օրինակ` մերձարկտիկական գոտում և ՀՀ-ի բարձրլեռնային տարածքներում), որտեղ հստակորեն արտահայտված է ձմռան եղանակը, հողագործությունը կրում է սեզոնային`ընդհատ բնույթ:

  1. Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ չյուղերի հետ, բերել օրինակներ: 

Անասնապհությունը շուրջտարյա արտադրություն է քանզի գյուղատնտեսական կեդանիների խնամքը և մթերքի արտադրություն նույնիսկ մեկ օրօվ էլ չեն դադարեցվում ամբողջ տարվա ընդացքում։Պայմանավորված այն հագամանքով որ մարդկանց նորմալ կենսագորթունեության համար հավասարապես անրաժեշտ է և կենդանական և բուսական ծագամն պարենամթերք, յուրաքանչյուր երկիր ձգտում է հնարավորինս զարգացնենք թե անասնապահությունը, թե բուսբուծությունը։ Փոխկապակցված այդ երկու ճյուղի հարաբերակծությունն արտահայտում է գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը։ Գյուղատնտեսական արտադրության կազմում հաոագործության արտադրանքի ծավալն ավանդաբար աճել է ցանքատարածքների ավելացման ընդարձակման , իսկ անասնապահության արտադրանքի ծավալը կենդանիների գլխաքանակի ավելացման շնորհիվ։

Posted in Աշխարհագրություն 7

Քիմիական և թեթև արդյունաբերություն

  1. Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Քիմիական արդյունաբերությունն համարվում է ժամանակակից արդյունաբերության առաջատար և արագ զարգացող ճյուղերից մեկը; Քիմիական արդյունաբերությունը , մեքենաշխնության և էլեկտրաէներգետիկայի հետ մեկ տեղ գիտատեխնիկական առաջադիմությունն ապահովող ճյուղերից է։ Քիմիական արդյունաբերությունը համակցում , ստեղծում է այնպիսի նյութեր, որոնք բնության մեջ չեն լինում։ Քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները, որպես կանոն տեղաբաշխվում են հումքի աղբյուրների, վառելիքաէներգետիկ և ջրային ռեսուրսների շրջանում։ Քիմիական արդյունաբերությունը , մեքենաշինությունը առավելապես ներկայացված է զարգացած երկրներում ։ Այստեղ հատկապես զարգանում են քիմիական արդյունաբերության նորագույն՝ առավել գիտարար ճյուղերը։

  1. Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:

Զարգացող երկրներում քիմիական արդյունաբերությունը սկսել է արագ զարգանալ վերջին շրջանում։ Նավթարդյունահանող մի շարք երկրներում հիմք է դրվել նավթաքիմիականարդյունաբերությանը, որի արտադրանքի մեծ մասն արտահանվում է զարգացած երկրներ։ Էկոլոգիապես վնասակար ջրային և օդային ավազաններն էապես աղտոտող քիմիական արտադրություններնաստիճանաբար դուրս են մղվում զարգացած երկրներից և տեղաբաշխվում են զարգացող երկրներում։

  1. Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը

 Ի տարբերություն ծանր արդյունաբերության ճյուղերի՝ թեթև և սննդի արդյունաբերական ճյուղերը հիմնականում արտադրում են սպառման առարկաներ, բնակչությանն ապահովում են սննդով և հագուստով։ Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ ապահովում է բնակչության բազմազան պահանջարկը սննդամթերքի բոլոր տեսակների գծով։ Ուստի այն առկա է աշխարհի բոլոր երկրներում, այսինքն սննդի արդյունաբերության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ։ Սննդի արդյունաբերությունը բաղկացած է բազմաթիվ ենթաճյուղերից ու արտադրություններից։, որոնք միմյանցից տարբերվում են տեղաբաշխման սկզբունքներով։Սնդի արդյունաբերության որոշ ճյուղեր ու արտադրություններ էլ , ընդհակառակը փոխադրման առումով հարմար հումքից պատրաստում են արտադրանք որը շուտ փչացող է։

Posted in Աշխարհագրություն 7

Մետաղաձուլություն և մեքենաշինություն

  1. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ: 

Մետաղաձուլությունը  կարևոր է, քանի որ բոլոր փոխադրամիջոցները պատրաստվում են տարբեր մետաղներից, որոնք մետաղաձուլության արդյունքն են: Եթե չլինեն փոխադրամիջոցներ՝ նավեր, տրանսպորտներ, մեքենաներ մարդկանց կյանքը ավելի դժվար կդառնա:

  1. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Մետաղաձուլության արդյունքում զարգանում և աշխատում է մեքենաշինությունը

  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում: 
  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ: 
  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ: 
Posted in Աշխարհագրություն 7

Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն

  1. Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները: 

նավթ՝

գազ՝

  1. Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը յուրաքանչյուր երկրի տնտեսության և ամբողջությամբ համաշխարհային տնտեսության զարգացման կարևորագույն նախադրյալն ու բազային ճյուղն է։ Մարդկային քաղաքակրթության զարգացման ողջ ընթացքը կապված է էներգիայի տարբեր աղբյուրների եւ տեսակների յուրացման ու օգտագործման հետ։ Այդ ճյուղնարդյունաբերության բոլոր ենթաճյուղերին, տրանսպորտին, գյուղատնտեսությանը եւ սպասարկ-ման ոլորտին մատակարարում է էլեկտրաէներգիա եւ վառելիք, քիմիական արդյունաբերությանը` հումք:

  1. Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները

Վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման համար  նոր ճյուղեր են ի հայտ եկել: Քանի որ նավթը և գազը վերջանում են, ուշադրությունն ուղղված է վերականգնվող և արևային էներգիայի վրա:

Posted in Աշխարհագրություն 7

Արդյունաբերություն

  1. Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:

Հին ճյուղեր են մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիական արդյունաբերությունը: Նորագույն ճյուղերից են ռոբոտաշինությունը, նանոտեխնելեգիաները 

  1. Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:

Ես առաջնային եմ համարում մեր երկրի զարգացման համար նանոտեխնոլոգիա ճյուղը , որի կարիքը շատ ունի մեր երկիրը։

  1. Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Posted in Աշխարհագրություն 7

Ազգային տնտեսությունը

  1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները

Տնտեսության զարգացման նախադրյալներն են բնական պայմանները ու ռեսուրսները, աշխարհագրական դիրքը, աշխատանքային ռեսուրսների մասնագիտական հմտությունները։

  1. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը
    ա) գյուղատնտեսությունն է Սոմալի, Մալի, Բուրկինա Ֆասո
    բ) արդյունաբերությունն է Բրազիլիա, Մեքսիկա, Թայվան, Սինգապուր, Մալայզիա։
    գ) սպասարկման ոլորտն է Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Ճապոնիա, Բելգիա։

Ի՞նչ ազդեցություն  ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա: 

Տնտեսության զարգացման վրա ազդում է բնակչության սեռն ու տարիքը։ Օրինակ՝ հանքարդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ են միջին տարիքի տղամարդիկ։

  1. Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը աննպաստ է քանի որ երկու կողմից շրջապատված է թշնամիներով և ելք չունի դեպի ծով։

  1. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

օրինակ՝ երկրի տաք և խոնավ կլիմայական շրջաններում հողագործ գյուղացիները չեն մտածում ջրային համակարգեր ստեղծելու և վճարելու համար, քանի որ տեղումները և տաք եղանակը նպաստավոր են համարվում գյուղատնտեսության զարգացման համար։

  1. Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Եթե հարևան երկրները զարգացած են ապա դա դրական է ազդում երկրի տնտեսության վրա։