Posted in Հայոց լեզու 7

Դիմավոր և անդեմ բայեր 11.03.2024

193. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա, թունելից դուրս եկող գնացք, պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:

Սլացող մեքենա-մեքենա,որը սլանում է։

Պտտվող մեքենա-մեքենա,որը պտտվում է։

Դուրս եկող գնացք-գնացք,որը դուրս է եկել։

Հորը մտնող երեխա-երեխա,որը հորն է մտել։

Աշխատող մարդիկ-մարդիկ,որոնք աշխատում են։

Բ. Ընկած գրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնացացած օդ:

Ընկած գրիչ-գրիչ,որը ընկել է։

Մոռացված երգ-երգ,որը մոռացվել է;

Թիթեռի հետևից ընկած երեխա-երեխա,որը ընկել է թիթեռի հետևից;

Արձակված ու կախված վարագույր-վարագույր,որը արձակվել ու կախվել է։

Լուծված խնդիր-խնդիր,որը լուծվել է։

Գիշերվա անձրևից խոնավացած օդ-օդ,որը խոնավացել է գիշերվա անձրևից։

194. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:

195. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ես ապրել մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրես այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ պիտի ապրեմ ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

196. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

Դիմավոր-փակել է, մտար,փակում եմ,մտնում է,մտնեիր, փակեիր,պիտի փակեք,մտել էինք,փակել էիք,պիտի մտնի։

Դերբայ-մտնել,փակած,փակեցիր,մտած,փակիր,փակելիս,մտնելիս,

197. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

Օրինակ`

Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:

Գետավին զբոսնելիս հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ
Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:

Երկրորդ խողովակաշարն կառուցելիս,պարզեցին,որ դա էլ բավարար չի լինելու։

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:

Գետակն անցնելիս որս անող մի գայլաձուկ տեսավ։

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:

Ընկերոջ պատմությունն լսելիս փորձում էր պատկերացնել,թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում։
Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:

Ինչ-որ բան կամ ինչոր մեկին գնահատելիս կտրուկ ու ծայրահեղ մի լինիր։
Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:

Փորձելիս ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել։


198. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:

Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:

Չափել-չափելիս

Քանոնով չափելիս գտավ սեղանի երկարությունը։

Շարժվել-շարժվելիս

Արագ շարժվելիս ձեռքը վնասեց։

Կապել-կապելիս

Ծաղկեփունջն կապելիս նրան թուղթ էր հարկավոր։

Մտնել-մտնելիս

Դասարան մտնելիս նա բարևեց ընկերոջը։

Տեսնել-տեսնելիս

Քրոջը տեսնելիս հուզվեց։

199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

Լսել, բարձրանալ, հեռանալ

Ընկերոջը լսելով սկսեց տխրել։

Լուրը լսելուց հետո վազեց դուրս։

Բարձրանալով սարը,նա դրոշակը ծածանեց։

Սանդուղքը բարձրանալուց շունչն կտրվեց։

Հեռանալով մտորում էր ,գնա թե՞ մնա։

Թուղթը կորցրել էր հեռանալուց։

200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

Երգելիս ձայնը գլուխն էրգցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղրը լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը կարդալիս սպասում էր որդու վերադարձին:  (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց : (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)

202. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելիս ամեն ինչ  գցում էր ձեռքից:
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

Posted in Հայոց լեզու 7

Ինքնաստուգիչ թեսթ. թվական անուն, դերանուն, 04.03.2024թ.

1. Ո՞ր շարքում թվական չկա։

1) հնգապատիկ, քսաներորդ, կես, միակ

2) բյուր, միլիոն, բազում, ոչ մի

3) հնգյակ, եռակի, առաջնային, միավոր

4)բազմիցս, քառակուսի, որերորդ, տասական

2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:

2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:

3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:

4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:

3. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:

2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:

3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:

4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:

4. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:

1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:

2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:

3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:

4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։

5. Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության սխալ ձև չկա:

1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոյ յոթը օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:

2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ դոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասչորս տարեկան:

3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տա տասներեքերրորդ շարքում:

4) Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ` Պանինը:

6. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են առարկայի հատկանիշ ցույց տալիս:

1) ամեն մի, այսչափ, որքա՞ն, ինչպիսի՞

2) ուրիշ, այդպես, ինչ-որ, այսպիսի

3) ո՞րերորդ, ոչ ոք, իրար, յուրաքանչյուր

4) ինչո՞ւ, այնքան, որոշ, այլ

7. Ո՞ր տարբերակում է ընդգծված դերանունը առարկայի հատկանիշ ցույց տալիս:

1) Ուր էլ լինեմ, չեմ մոռանա, ես ողբաձայն երգերը մեր:

2) Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,

     Նենգ ու դավ եմ տեսել ես:

3) Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

     Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

4) Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ…

8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անորոշ դերանուններ:

1) որևէ, ինչ-որ, մի քանի, երբևիցե

2) այսինչ, ուր, որոշ, որևիցե

3) ոմն, երբևէ, ոչ մեկը, ողջ

4) բոլորը, այլ, ուրիշ, ամեն մի

9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են ցուցական:

1) այս, դա, այսպես, բոլոր

2) մյուս, սույն, նույնքան, միևնույն

3) ոմն, այսպիսի, նույնպես, այնտեղ

4) այդպես, այդչափ, մի, նույն

10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են հոլովվում:

1) ով, իրար, մենք, այսպես

2) ինչ, ուր, միմյանց, սա

3) դու, ոմանք, բոլոր, ինչու

4) նա, քանի՞սը, ոչինչ, ինքը

11. Ո՞ր շարքի բոլոր դերանունները չեն հոլովվում:

1) ովքեր, ինչ-որ, ոչինչ, որտեղ

2) ուր, ինչու, ոչ մի, այս

3) երբ, որոշ, ամեն մի, սա

4) ինքը, որևէ, այսպես, մեկմեկու

12. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են գոյականից տարբեր կերպ հոլովվում:

1) նա, ոչ ոք, երբ, իրենք

2) նրանք, բոլորը, դու, ոչինչ

3) ինքը, դուք, ով, ես

4) ամենքը, սա, ի՞նչ, ոմանք

13. Ո՞ր դերանունը առանց որոշիչ հոդի չի գործածվում:

1) ամբողջը

2)ոչ մեկը

3) մյուսը

4) յուրաքանչյուրը

14. Ո՞ր տարբերակում դերանվան սխալ հոլովաձևի գործածություն չկա:

1) Ես քո վրա վրա հույս չեմ դնում:

2) Մեր մոտից մինչև ձեզ մոտ ոտքի ճանապարհ է:

3) Նա դեռ իրեն օրում վիշտ ու տառապանք չէր տեսել:

4) Քննությունից հետո իմ մոտ ոչ մի գիրք չի մնացել:

15.Քանի՞ դերանուն կա տրված հատվածում:

Նա հիսունին մոտ մարդ էր, որ մի քանի տարի առաջ երևաց մորաքրոջս տանը և հետաքրքրվում էր հարմար սենյակով: Ձեղնահարկում վարձելով փոքրիկ սենյակը և կողքի նեղլիկ ննջախուցը՝ այդ մարդը վերադարձավ երկու ճամպրուկով ու գրքերի ծանր արկղով և ապրեց մեզ մոտ ինը կամ տասը ամիս: Ապրում էր շատ անաղմուկ, ինքն իր համար, և եթե չլիներ մեր ննջասենյակների մոտիկությունը, որի հետևանքով պատահաբար հանդիպում էինք աստիճանների վրա կամ միջանցքում, առհասարակ անծանոթ կմնայինք միմյանց:

Posted in Հայոց լեզու 7

Լեռներ հայրենի

Ինձ համար լեռներ նշանակում է հայրենի երկիր Հայաստան։ Հայկական լեռնաշխարհ իզուր չեն ասում ։ Լեռները մի տեսակ հզորացնում և ուժեղացնում են երկիրը ։ Լեռները մեր ժողովրդի համար պաշտպանական նշանակություն են ունեցել ։ Մարդիկ մեծ եղեռնի ժամանակ փախչելով , բարձրացել են դեպի լեռներ փրկելով բազմաթիվ երեխաների կյանքեր։ Մեր ճամբարը գտնվում է լեռների և սարերի մեջ, դրա համար էլ այդքան շատ ենք սիրում։

Posted in Հայոց լեզու 7

Անորոշ և ժխտական դերանուններ.28.02

Կարդալ և անհասկանալի հարցերը քննարկել դասարանում:

Անորոշ դերանուն

Մատնացույց է անում անորոշ առարկա կամ հատկություն՝ առանց անվանելու:

Լինում է չորս տեսակի՝

• գոյականական՝ մեկը, մեկնումեկը, ոմանք, ովևէ, ովևիցե,

• ածականական՝ ինչ–որ, ինչ–ինչ, ոմն, մի, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, որևիցե,

• թվականական՝ մի քանի,

• մակբայական՝ երբևէ, երբևիցե, ուրևէ, ուրևիցե:

    Մեկը գոյականական դերանունը կարող է հանդես գալ ածականական մի շարք դերանունների հետ կապակցված՝ ինչ–որ մեկը, ոմն մեկը, ուրիշ մեկը, որևէ մեկը, որևիցե մեկը, որոնք յուրատեսակ բաղադրյալ անորոշ դերանուններ են՝ որոշ սաստկական երանգով։

   Գոյականական ովևէովևիցե դերանունները չեն հոլովվում։

   Մեկը, մեկնումեկը դերանունները ենթարկվում են ի հոլովման միայն եզակի թվով՝ մեկը, մեկի(ն), մեկից, մեկով, մեկում, մեկնումեկի(ն),մեկնումեկից և այլն:

   Ածականական և թվականական դերանուններից գոյականաբար գործածվում են ոչ բոլորը։

   Ոմն դերանունը եզակի թվով գոյականաբար չի գործածվում և չի հոլովվում։ Նրա հոգնակին՝ ոմանք, գործածվում է միայն գոյականաբար, ենթարկվում է ց հոլովման և հոդ չի ստանում՝ ոմանք, ոմանց, ոմանցից, ոմանցով։ Ներգոյականը գործածական չէ։

   Մի քանի դերանունը հոլովվում է քանի հարցական դերանվան նման՝ միայն եզակի թվով (մի քանիսը, մի քանիսի(ն), մի քանիսից, մի քանիսով, մի քանիսում), սակայն ենթակայի պաշտոնում գործածվում է հոգնակի ստորոգյալի հետ՝ մի քանիսը եկան, մի քանիսով ճանապարհ ընկան։

   Ուրիշ, այսինչ, այնինչ դերանունները ենթարկվում են ի հոլովման՝ ուրիշի(ն), ուրիշներում, այսինչի(ն), այնինչից և այլն:

   Այլ դերանունը գոյականաբար երբեմն, իբրև հնաբանություն, գործածվում է միայն հոգնակի ուղղականում՝ այլք (այլոք ձևը սխալ կազմություն է), և սեռական–տրականում՝ այլոց:

Ժխտական դերանուն

Մատնացույց է անում ամբողջությամբ ժխտվող, լիովին բացառվող առարկա կամ հատկանիշ՝ առանց անվանելու:

Լինում է երկու տեսակի՝

• գոյականական՝ ոչ ոք, ոչ մեկը, ոչինչ,

• ածականական–թվականական՝ ոչ մի:

   Գոյականական դերանունները հոլովվում են միայն եզակի թվով և ենթարկվում են ի հոլովման՝ ոչ ոքի, ոչ մեկի(ն), ոչնչից և այլն:

   Ոչ ոք և ոչինչ դերանունները որոշիչ հոդ չեն ստանում՝ ոչ ոքի, ոչնչի:

   Ոչ մեկը դերանունը ուղղականում առանց հոդի չի գործածվում (ոչ մեկ ձևը խոսակցական–բարբառային է):

   Ոչ մեկը դերանունը ստորոգյալի հետ համաձայնում է ամեն մեկը, յուրաքանչյուրը դերանունների նման։ Օրինակ. Զարդաքանդակներից ոչ մեկը մյուսին չի կրկնում։ Ոչ մեկդ մի խոսեք։

   Ոչ մի դերանունը եզակի թվով որոշյալ և ստորոգյալ է պահանջում նույնիսկ որոշյալի բազմակի լինելու դեպքում. Ոչ մի տերև ու ծաղիկ չէր շարժվում քամուց։

   Եթե նախադասության մեջ կա ժխտական դերանուն, ապա ստորոգյալն ունենում է ժխտական խոնարհման ձև (Ոչ ոք ինձ չսպասեց): Ժխտական դերանվան առկայությամբ դրական խոնարհման ժամանակաձևով ստորոգյալը բնորոշ է արևմտահայ գրական լեզվին (Ոչ ոք ըսավ՝ սա տղին Պատռենք սիրտը տրտմագին)։

1.Ընդգծե՛ք որոշյալ 3 դերանուն.

ա) այլոց, բոլոր, այնինչի, ամենայն, ոչ ոք, յուրաքանչյուր ոք

բ) ամբողջ, մեկին, մի քանիսով, համայն, ամեն մի, ոչ մի

գ) յուրաքանչյուր, ոչնչից, ոմանց, ողջ, իրեն, ամենքը

2. Ընդգծե՛ք անորոշ 3 դերանուն.

ա) մի, որը, ուրիշ, ամենից, այնինչ, ինչով

բ) իրար, մի քանի, բոլորով, այլ, որոշ, դրանից

գ) մեկնումեկը, սրանց, իրենք, ոմանք, ոչ մեկին, ինչ–որ

3. Ընդգծե՛ք ժխտական 3 դերանուն.

ա) մի քանիսի, ոչ մի, ինչով, ոչ ոք, ոչինչ, մեկից

բ) ոչնչով, ոմանց, ինչ–ինչ, ոչ ոքի, մեկում, ոչ մեկից

4.Արտագրի՛ր` կետերի տեղը դնելով համապատասխան հոլովով ժխտական դերանունը։

Ժխորի մեջ ուշք չէր դարձնում նրա վրա, ոչինչ մտքով չէր անցնում, որ Պետու սիրտը թրթռում էր, հենց որ բժիշկը մոտենում էր մի կովի և ավելի երկար սկսում զննել:

Նրանք կգան, կավերեն, և չի մնա էլ ոչինչ:

Դեղին տերևն ընկավ քարին, ոչ մի շշուկ չլսվեց,

Աշուն իջավ ողջ աշխարհին, ոչ մի շշուկ չլսվեց: Ժրության վրա ոչ մեկ այնքան ապուշ չի կտրում, որքան ծույլ մարդը:

Շատ տեսնել և ոչինչ չունենալ նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր :

Նա ահ չուներ, բացի հորից:

Ամեն ինչ մոռացել է, ոչնչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով:

5. Կազմի՛ր նախադասություններ` գործածելով ոչ ոք և ոչինչ դերանունները բոլոր հոլովներով։

Ոչ ոք չի հետաքրքրվում թափառող կենդանիներով։

Ոչնչից դասը վերածվեց կռվի։

6. Կազմի՛ր նախադասություններ ամեն ինչ, ամեն մեկը, ամեն մի, ամեն ոք որոշյալ դերանուններով և դրանք փոխարինի՛ր համապատասխան ժխտական դերանուններով:

Ուսուցիչները ամեն ինչ անում են երեխաներին լավ կրթություն տալու համար։ Ամեն մեկը պիտի հարգի դիմացինի կարծիքը։

Ամեն մի շրջան ներկայացրեց հայկակական ավանդական ուտեստներ։

Posted in Հայոց լեզու 7

Դերանունների տեսակները. 26.02-28.02

1.Դո՛ւրս գրիր հարաբերական դերանունները, բացատրի՛ր դրանց դերը նախադասության մեջ:

Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:

Ինչքան որ գիտուն լինես, չիմացածդ մի անգետից հարցրու:

Ով աշխատի, նա կուտի:

Որտեղ տանձ, պոչը հետն է:

Քանի լեզու գիտես, այդքան մարդ ես:

Ում բախտը ծռվեց, նրա ձին ախոռում էշ կդառնա:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

2.Որոշի՛ր ընդգծված հարաբերական դերանունների հոլովն ու պաշտոնը:

Այն գեղեցկությունն է իսկապես անեղծ,

Որի սպիտակ ու կարմիր գույնը համադրված է սեռական հոլով

Բնության քնքուշ ու ճարտար ձեռքով:

Թող նա կորչի անպտուղ, ով տձև է ու կոպիտ, ուղղական հոլով

Ում չի ընտրել բնությունը՝ իր սերունդը պահպանելու հայցական հոլով

Մեծությունը միշտ չարիք է դառնում,

Երբ բաժանվում է գութը նրանից: ուղղական հոլով

Հիմարությունը հիմարների մոտ այնքան ցայտուն չէ,

Որքան խենթացած խելոքների մոտ:

Ով կամենում է հանգիստ ապրել, նա պետք է ապավինի սեփական ուժերին:

Ով որ քսակը գողանա, քիչ բան գողացած կլինի… ուղղական հոլով

Բայց ով ինձնից անունս շորթի ուղղական հոլով

Մի բան կշորթի, որ բնավ նրան չի հարստացնի,

Իսկ ինձ իսկապես կաղքատացնի: ուղղական հոլով

3.Կազմի՛ր նախադասություններ՝ ինչպիսի, ուր, քանի, ով դերանունները գործածելով մեկ որպես հարցական, մեկ որպես հարաբերական դերանուն

Թունավոր սունկը ինչպիսի՞ տեսք ունի։

Կան այնպիսի թունավոր սնկեր, ինչպիսին է դժգույն ճանճասպանը։

Հարութը ու՞ր պետք է տանի այս պատվերը։

Ճամբարը գտնվում է այնտեղ, ուր ամենուրեք բարձր սարեր են։

ՈՐՈՇՅԱԼ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

Որոշյալ դերանունները ցույց են տալիս առարկաների կամ անձերի, նրանց հատկանիշների հայտնի, որոշյալ ամբողջություն՝ միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած՝ առանց դրանք անվանելու:

Որոշյալ դերանուններն են` ամբողջ(ը), ամեն(ը), ամեն ինչ(ը), ամեն մի, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլոր(ը), յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), համայն, ամենայն:

1. Որոշյալ դերանունները գոյականի փոխարեն գործածվելիս հոլովվում են` ենթարկվելով ի հոլովման: Օրինակ՝ բոլորի, բոլորին, բոլորից…, ամեն ինչի, ամեն ինչից, ամեն ինչով և այլն:

• Որոշյալ դերանունները նախադասության մեջ լինում են ենթակա, ստորոգյալ կազմող բառ, լրացում: Օրինակներ՝ Ողջը կդառնա կրակի բաժին,

Սեղան, մահճակալ, գորգ ու տեղաշոր (Ն. Զ.): Ողջը — ենթակա:

Քո խոսքը ինձ համար ամեն ինչ է: Ամեն ինչ — ստորոգյալ կազմող բառ:

Ծաղկի՛ր, հա՛մր հող հոգնած աշխարհի,

Շռայլ կանաչով ծածկիր ամեն ինչ (Մ. Մ.): Ամեն ինչ — ստորոգյալի լրացում:

2. Հարադրական կազմություն ունեցող որոշյալ դերանունների բաղադրիչները գրվում են անջատ: Դրանք են` ամեն ինչ(ը), ամեն մեկը, ամեն մի, յուրաքանչյուր ոք, ամեն ոք:

1. ա.Գտի´ր որոշյալ դերանունները, որոշի՛ր, թե նախադասության ինչ անդամ են դրանք:

բ.Դո՛ւրս գրիր ընդգծված գոյականները՝ նշելով դրանց ձևաբանական հատկանիշները:

Սոխակի քնքուշ հոգին բոլորը գիտեն, իսկ ամենքից շատ՝ Սիցիլիա կղզու բնակիչները, որովհետև ամեն գարնան համայն աշխարհից այստեղ լցվում են անհամար սոխակներ: Ու ամբողջ տարի լալագին ու թախծոտ երգում են այդ թռչունները (Վ. U):

սողակները , թռչունները -ենթակա,

լցվում են , երգում են — ստորոգյալ

Ձիավորներն սկզբում գնում էին լուռ. յուրաքանչյուրն իր մտքերի մեջ էր խորասուզված: Ողջ ճանապարհին նրանք լռելյայն ձիերն էին համեմատում իրար, ու ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը (Ակ Բ.):

Ձիավորները, ճանապարհին — ենթակա

գնում էին, համեմատում — ստորոգյալ

2.Դո՛ւրս գրիր դերանունները, որոշի՛ր դրանց տեսակը, հոլովն ու թիվը, պաշտոնը:

Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը:

Նա ինքն էր իրեն կամավոր դուրս դրել այն ամենից, ինչին եռանդով ձգտում էին բոլորը:

Ամբողջ գիշեր այդ հարցը խռովել է հոգիս:

Ամեն տեսակ երգ երգեցի – ամենից լավ տաղն է էլի:

Ողջ գիշերը հովը պարեց, ա՜խ, այնքա՜ն, այնքա՜ն թեթև:

Ամեն հոգի մի վիշտ ունի, ամեն մի ցավ` ամոքում:

Մենք մեկտեղ անցանք ճանապարհն այն ողջ, Ուր մահն էր սուլում իր դաժան հիմնը:

Ուզում էի մոռանալ ամենքին, ամեն ինչ:

Երջանիկ կին, համ ինքն է ապրում իր ահագին ընտանիքով, համ էլ սենյակի վարձը տալիս ամենայն ճշտությամբ:

Յուրաքանչյուրս մեր բաժին կշտամբանքն ու ապտակներն ստացանք, բայց թե ինչի համար էինք թշնամացել, չասացինք:

3.Կազմի՛ր կամ գեղարվեստական գրականությունից դո՛ւրս գրիր նախադասություններ որոշյալ դերանունների տարբեր հոլովներով:

Posted in Հայոց լեզու 7

Գիրքը իմ կյանքում

Իմ առաջին ծանոթությունը գրքի հետ եղել է մեկ տարեկան հասակում, պատմում է մայրս։ Նկարազարդ, փայլուն գիրք էր , որտեղ հեքիաթները նկարներով էին մեկնաբանված։ Մեր տան գրադարանում մեծ քանակությամբ գրքեր կան , սակայն ինձ համար ավելի հեշտ է համակարգչով գիրք կարդալ։ Գիրքը ինձ համար ճանապարհի ընկեր է ։ Երկար ճանապարհորդելուց ինձ հետ վերցնում եմ իմ սիրած գրքերից, օրինակ մոլորակների մասին հետազոտական գրքեր և կարդալով ճանապարհը կարճ է թվում։ Կան գրքեր , որ չեմ կարողանում կտրվել մինչև չվերջացնեմ։ Գիրքը այնքանով է կարևոր , որ հենց գրքերի միջոցով են մեզ տեղեկություններ հասել մարդկության պատմության , մեր երկրի գոյության մասին։

Posted in Հայոց լեզու 7

Դերանվան տեսակները. փոխադարձ, հարցական դերանուններ.19.02.2024 թ.

Փոխադարձ դերանունը մատնացույց է անում փոխադարձաբար կապված և հարաբերվող առարկաներ (անձեր կամ իրեր)՝ առանց դրանք անվանելու՝ իրար, միմյանց, մեկմեկու (մեկմեկի):

  Չունի եզակի թիվ, ուղղական հոլով: Ներգոյականը գրեթե գործածական չէ։

  Հարաբերակից է գոյական անվանը (նրա համապատասխան հոլովաձևերին):

Հարցական դերանուն

  Հարցական դերանունը արտահայտում է հարցում առարկայի կամ հատկության մասին՝ առանց դա անվանելու:

  Լինում է չորս տեսակի՝

       • գոյականական՝ ո՞վ, ի՞նչ,

       • ածականական՝ ո՞ր, ինչպիսի՞, որպիսի՞,

       • թվականական՝ որքա՞ն, ինչքա՞ն, քանի՞, քանի՞երորդ, ո՞րերորդ,

       • մակբայական՝ ինչպե՞ս, որչա՞փ, ինչչա՞փ, որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ, ինչո՞ւ:

  Կազմում է հարցական նախադասություն:

Ծանոթություն: Որպիսի՞, որչա՞փ, ինչչա՞փ դերանունները հնացած են:

  Հարցական դերանուններն արտասանվում են հարցական առոգանությամբ (հնչերանգով), որը գրավոր խոսքում արտահայտվում է հարցական նշանով։

  Հարցական հնչերանգը կարող է երբեմն փոխարինվել բացականչական հնչերանգով կամ շեշտով՝ արտահայտելով՝

     • ճարտասանական բացականչություն. Ո՛վ չի ճանաչում մեր նշանավոր զորավարին։ Ո՜ւր է քո հոր Թուր–Կեծակին։

     • «շատ» իմաստը. Որքա՜ն եմ տառապել ես նրա համար։ Ինչպե՜ս է փոխվել աշխարհը:

  Երկրորդական նախադասություններում և դրանցից առաջացած վերնագրային կառույցներում հարցական դերանունները սովորաբար լինում են առանց հարցական հնչերանգի և առոգանական նշանի. Չգիտեմ, թե ուր պիտի գնամ։ Նա չասաց, թե ինչու է եկել։ [Այն մասին, թե] Ինչ է ձևաբանությունը։

  Առոգանական նշանը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա, եթե դա ը չէ (ե՞րբ, որքա՞ն, ո՞րը, ի՞նչը)։ Ո՞րերորդ, քանի՞երորդ դերանունների դեպքում նշանը դրվում է ոչ թե վերջածանցի, այլ արմատի վրա: Ո՞րերորդ դերանվան թեք ձևերում հարցական նշանը կարող է լինել թե՛ արմատի վրա (ո՞րերորդը, ո՞րերորդի, ո՞րերորդից, ո՞րերորդում, ո՞րերորդներին և այլն), թե՛ բառավերջում (որերո՞րդը, որերորդի՞, որերորդի՞ց, որերորդո՞ւմ, որերորդների՞ն և այլն):

Կատարել առաջադրանքները:

   1.Ընդգծե՛ք փոխադարձ 3 դերանուն.

ա) միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը

բ) ոմանց, իրարից, ուրիշին, մեկմեկի, ոչնչով, միմյանցով

  2. Ընդգծե՛ք հարցական 3 դերանուն.

ա) այնպիսի, ինչպիսի՞, ո՞ր, համայն, ո՞վ, նա

բ) որքա՞ն, մեկը, այնինչ, ի՞նչ, ո՞ւր, որևիցե

գ) երբևէ, որտե՞ղ, ոմանց, ե՞րբ, ուրիշ, քանի՞

   3.Ընդգծե՛ք հարաբերական 3 դերանուն.

ա) ինչու, նույն, որչափ, սրա, ում, այսպիսի

բ) այսինչ, ինչպես, որևէ, նրանք, որքանով, որից

գ) որտեղի, նույնպիսի, ինչքան, ամեն ոք, քանիսը, դա

   4.Ընդգծե՛ք 5 դերանուն.

ա) բոլորովին, ինքը, մեկնումեկը, ինքնին, տեղնուտեղը, այլ, ոչ մի, այլևս, որքա՞ն, առմիշտ

բ) սա, ուր որ է, ինչ–ինչ, այժմ, որևիցե, փոքր–ինչ, ե՞րբ, միասին, նույնպիսի, եռաչափ

գ) ամեն մեկը, մեկտեղ, ո՞ւր, այլուր, նույնտեղ, ամենուր, մի քանի, մեջտեղ, յուրովի, ամբողջ

   5.Ընդգծե՛ք գոյականական 3 դերանուն.

ա) այդ, ես, ի՞նչ, այնինչ, ամեն ոք, սույն

բ) ոչինչ, այլ, ո՞վ, այնքան, այսպես, իրար

գ) որևէ, նա, յուրաքանչյուր ոք, ինչքա՞ն, այսինչ, մեկմեկու

   6.Ընդգծե՛ք ածականական 3 դերանուն.

ա) այդպես, այս, ոչ մեկը, ինչպիսի՞, բոլոր, դու

բ) յուրաքանչյուր, իրենք, որտե՞ղ, որոշ, սրանք, ո՞ր

գ) ոչ ոք, միևնույն, համայն, որչա՞փ, ինչ–որ, ամենքը

   7.Ընդգծե՛ք թվականական 3 դերանուն.

ա) միմյանց, մի քանի, որչա՞փ, նույն, նույնքան, այստեղ

բ) քանի՞, այսպիսի, այդքան, նույնպես, ո՞րերորդ, դա

գ) ոմանք, այսքան, այնպես, ո՞ր, որքան, քանի՞երորդ

  8. Ընդգծե՛ք մակբայական 3 դերանուն.

ա) նույնչափ, դրանք, երբևէ, այն, ո՞ւր, ամեն մի

բ) ողջ, այնտեղ, ինչպե՞ս, մեկը, նույնպիսի, երբևիցե

գ) այդտեղ, դուք, ամենայն, այսքան, ե՞րբ, ուրիշ

   9.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տղամարդը ժպտում է, կարծես ուզում է ասել, որ բարակ գլանակը նուրբ է (իր, իրեն) համար։

բ) Հարգելի՛ տիկին, չէի՞ք ասի՝ Ձեր անունն (ի՞նչ, ինչպե՞ս) է:

գ) Նա հասցրել էր կարդալ դպրոցի գրադարանի (բոլոր, ամբողջ) գրքերը:

դ) Աբովյան, Նազարյան, Նալբանդյան, Պռոշյան, Րաֆֆի, Աղայան և (այլք, այլոք). որքա՜ն սրբագործված, նվիրական անուններ են։

ե) Հանդեսին հրավիրել էինք մի խումբ պաշտոնյաների, սակայն (ոչ մեկ, ոչ մեկը) չեկավ։

զ) Աչքերի ձևը նույնն էր, (ինչ–որ, ինչ որ) ծովափի կնոջ, որ դարձյալ բարակ մեջքով էր և բարձրահասակ:

է) Ինքս էլ չիմացա, թե (ինչու, ինչի) պատճառ բռնեցի գիրքը, ասացի, որ չեմ կարող գալ։

ը) Երեք ընկերոջ ժամադրել էի համերգ գնալու համար, բայց ոչ մեկը (չեկան, չեկավ

թ) Կիրակի օրը ծրագրել էինք զբոսարշավի մեկնել Ամբերդ և Քարի լիճ, բայց մեր դասղեկը առաջարկեց արշավը հետաձգել մեկ ամսով՝ առանց կարգին բացատրելու, թե (ինչու, ինչի) համար։

ժ) (Ողջ, բոլոր) շրջակա փողոցները լցված են հրասայլերով։

Posted in Հայոց լեզու 7

Ցուցական դերանուններ․14․02

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկություն՝ առանց անվանելու:

Լինում են չորս տեսակի՝

• գոյականական՝ սա, դա, նա,

• ածականական՝ այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի,

• թվականական՝ այսքան, այդքան, այնքան, նույնքան, մակբայական՝ ձևի՝ այսպես, այդպես, այնպես, նույնպես, չափի՝ այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, տեղի՝ այստեղ, այդտեղ, այնտեղ:

   Ծանոթություն: Գրքային են աստ («այստեղ») և անդ («այնտեղ») մակբա- յական դերանունները:

Սա – դա – նա, այս – այդ – այն, այստեղ – այդտեղ – այնտեղ և — նման եռյակների անդամները միմյանցից տարբերվում են իրենց մատ- նանշած տարածական հարաբերություններով, այսինքն՝

• առաջին անդամը (սա, այս, այսպիսի, այսքան, այսպես, այսչափ, այստեղ) մատնացույց է անում խոսողին մոտ կամ նրան վերաբերող առարկա կամ հատկանիշ,

• երկրորդ անդամը (դա, այդ, այդպիսի, այդքան, այդպես, այդչափ, այդտեղ) մատնացույց է անում խոսակցին մոտ կամ նրան վերաբերող առարկա կամ հատկանիշ,

• երրորդ անդամը (նա, այն, այնպիսի, այնքան, այնպես, այնչափ, այնտեղ) մատնացույց է անում խոսողից ու խոսակցից հեռու կամ նրանց չվերաբերող, իսկ հաճախ՝ մի 3–րդ անձի մոտ կամ նրան վերաբերող առարկա կամ հատկանիշ:

 Այս կարգի բաղադրյալ կազմությամբ եռյակները մեծ մասամբ ունեն նաև չորրորդ անդամը (նույն, նույնպիսի, նույնքան, նույնպես, նույնչափ)։

Առաջադրանքներ

1.Գտի՛ր տրված բառերի բոլոր նմանությունները (ձևի, իմաստի):

ա) Ես, սա, այս: առաջին դեմք

բ) Դու, դա, այդ: երկրորդ դեմք

գ) Նա, այն: երրորդ դեմք

2. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք  անձնական դերանվան համապատասխան ձևերը:

Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:

Հիմա նա մեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզանով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի մեր տանը ապրեց:
Տատս մեզնից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:

3. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:

Ո՞վ եկավ: նա

Ո՞ւմ  պայուսակը: նրա
Մոտենալ ո՞ւմ :նրան
Հեռանալ ումի՞ց: նրանից
Հիանալ ումո՞վ: նրանով

5.Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:

Իմ, ինձ

քո, քեզ,

նրա, նրան,

իր, իրեն,

մեր, մեզ,

ձեր, ձեզ:

6. Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան,…:

7. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը  և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական-
Սեռական-
Տրական-
Բացառական-
Գործիական-
Ներգոյական-
Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:

Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին:

8. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան փոխարեն են դրվում դրանք:

Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ իրեն իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ նա իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:

9.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ`

Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:

Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

Աղջիկը զարմացած նայեց տատին,  ինքը նրան այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում:

Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում:
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից:

Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից:

Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:

Posted in Հայոց լեզու 7

Դերանունը որպես խոսքի մաս, անձնական դերանուններ․ 12․02․2024

1․Կարդալ և պատրաստվել դասարանում անցկացվելիք հարցուպատասխանին։

Առարկա կամ հատկանիշ նշանակող խոսքի մասի (գոյականի, ածականի, թվականի կամ մակբայի) փոխարեն գործածվող բառը կոչվում է դերանուն:Այսինքն՝ ամեն մի դերանուն հարաբերակցվում է կամ գոյականի, կամ ածականի, կամ թվականի, կամ մակբայի հետ: Ըստ այդմ՝ լինում են գոյականական, ածականական, թվականական և մակբայական դերանուններ։ Այդ տեսակներից ամեն մեկն ունի համապատասխան խոսքի մասի քերականական հատկանիշեր։Դերանունը ոչ թե անվանում, այլ միայն մատնանշում է առարկա կամ հատկանիշ։ Դերանունը խոսքից դուրս ունի ընդհանրական (չտարբերակված) նշանակություն (ընդհանրապես առարկա կամ հատկանիշ), իսկ խոսքի մեջ որոշակիանում է՝ մատնացույց անելով խոսքի մասնակիցներին արդեն հայտնի կամ նույն խոսքում նախապես հիշատակված առարկան կամ հատկանիշը՝ փոխարինելով դրա անվանը (Երեկ մի դեպք պատահեց։ Դրա մասին դեռ քչերը գիտեն)։

Ըստ իմաստի՝ դերանունները սովորաբար բաժանվում են ութ խմբի՝ անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Դերանունը խոսքիմասային հատուկ (բնորոշ) ձև չունի: Գոյականական (գոյականին հարաբերակից) դերանունները (ինչպես նաև ածականական, թվականական և մակբայական մի շարք դերանուններ գոյականաբար գործածվելիս) ձևափոխվում (հոլովվում) են։ Դրանց մի մասին, ի տարբերություն գոյականական հոլովման, բնորոշ է տարարմատությամբ ձևափոխությունը, որ կոչվում է դերանվանական հոլովում։

Անձնական դերանուններ

Մատնացույց է անում հաղորդակցման մասնակից(ներ)՝ առանց անվանելու:Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ում, ումի՞ց, ումո՞վ, ո՞ւմ մեջ հարցերին:Ունի դեմք, ինչպես բայը, քանի որ հաղորդակցման մասնակիցները երեք կարգի են՝ խոսող, խոսակից, երրորդ անձ:Հարաբերակից է գոյական անվանը, փոխարինում է նրան (Դուք՝բժիշկներդ, պարտավոր եք մարդասեր լինել)։ Կարող է մատնացույց անել ոչ միայն անձ, այլև կենդանի կամ իր, եթե վերջինիս անունը խոսքում գործածված է անձի առումով (Մենք՝ տիկնիկներս, խնամքի կարիք ունենք)։ Հայերենում անձնական դերանուններն են՝ ես (դու, նա) և ինքս (ինքդ, ինքը), որոնք մատնացույց են անում հաղորդակցման (խոսքի) մասնակից անձ՝ նշելով նրա դեմքը և թիվը: Ինքս (ինքդ, ինքը) դերանունը ես (դու, նա)–ի սաստկականն է, ավելի է շեշտում մասնակցի հատկապես դեմքը, այդ պատճառով էլ հաճախ կիրառվում է նրա հետ միասին՝ ես ինքս (դու ինքդ, նա ինքը) (առանց որևէ կետադրության), 3–րդ դեմքում՝ նաև գոյականի հետ միասին՝ Աշոտն ինքը:Անձնական դերանունները ձևափոխվում են ըստ դեմքի, թվի և հոլովի: Ինքս սաստկականը հոլովվում է միայն 3–րդ դեմքում (ինքը), ինչպես նաև ունի հոգնակիի երեք դեմք՝ ինքներս, ինքներդ, իրենք կամ ինքները (հզվ.): Անձնական դերանվան ձևափոխությանը բնորոշ է տարարմատությունը (դերանվանական հոլովումը), այսինքն՝ դեմքի, թվի կամ հոլովի փոխվելու հետ հաճախ փոխվում է ոչ թե վերջավորությունը, այլ արմատը՝ ես — դու- նա, ես – մենք, ես – իմ – ինձ, դու–քո – քեզ, դուք – ձեզ, նա – նրա, ինքը – իրեն։ Ինքը և նա դերանունները հոգնակի թվում ենթարկվում են ց հոլովման: Անձնական դերանվան հոլովաձևերի թիվը, ի տարբերություն գոյականների և գոյականաբար հոլովվող այլ դերանունների, վեցն է. մեծ մասամբ ձևով տարբերակված են նաև սեռական և տրական հոլովները՝ իմ – ինձ, քո – քեզ, մեր – մեզ, ձեր – ձեզ, իր – իրեն։

Տարահիմք զուգաձևեր են առկա 1–ին և 2–րդ դեմքերի բացառական, գործիական, ներգոյական հոլովներում՝ ինձնից – ինձանից, քեզնով – — քեզանով, մեզնում – – մեզանում և այլն։ Անձնական դերանունների ներգոյական հոլովաձևերը սակավ գործածական են։ Առավել հաճախ հանդիպում է մեզանում ձևը՝ «մեր միջավայրում» իմաստով։ 

Առաջադրանքներ

1․Կարդալ և պատրաստվել դասարանում անցկացվելիք հարցուպատասխանին։

2․Հոլովել ես, դու, նա , ինքը, մենք, դուք, նրանք , իրենք դերանունները, յուրաքանչյուրի 3 հոլովական ձևերով կազմել նախադասություններ։

Ուղղական —  ես, դու, նա , ինքը, մենք, դուք, նրանք , իրենք

Սեռական- իմ, քո, նրա, իր, մեր, ձեր նրանց իրենց

Տրական- ինձ քեզ նրան իրեն մեզ ձեզ նրանց իրենց

Հայցական — ինձ քեզ նրան իրեն մեզ ձեզ նրանց իրենց

Բացառական- ինձնից քեզնից նրանից իրենից մեզնից ձեզնից նրանցից իրենցից  

Գործիական- ինձնով քեզնով նրանով իրենցով մեզնով ձեզնով նրանցով

Ներգոյական-

Ինձնից բացի , մեր խմբից ընտրվել էին մի քանի լավ խաղացողներ։

Նրանցով հետաքրքրված էր ամբողջ մարզչական կազմը։

Մեզ հետ ճանփորդում են նաև տարատարիք այլ դպրոցականներ։

Posted in Հայոց լեզու 7

Բառարանային ֆլեշմոբ

Օգտվել եմ <<Գելը>> պատմվածքից

Օթախ-տուն, սենյակ, տարածք

գիլկապ-աղոթք-անեծք գայլին

Կտրկան լինել- հոտից բաժանվել- կտրվել, զատվել

փախս առավ-փախուստի դիմել։

բողազ-կոկորդ

միդիան-էգ ձի

փթռակ-փայտի փտած նյութ

ջուխտ-ջուխտ-զույգ-զույգ

կոնդ-ճուղերից մաքրած գերան

ռեխ-երախ

ցցչոր-արմատի վրա չորացած ծառ

ժաժ գալ-շարժվել

սաժեն-ռուս․երկարության չապման միավոր

դագանակ-մահակ, կոպալ։