Posted in Շարադրություններ, Գրականություն 7, Ընթերցանություն

Լուցկիներով աղջիկը /Հանս Քրիստիան Անդերսեն/

Իմ կարդացած Ամանորյա հեքիաթներից ամենատխուրը այս հեքիաթն է։ Հեքիաթը մի փոքրիկ և աղքատ աղջկա մասին է, որը կորցրել էր մայրիկին և ապրում էր դաժան հոր հետ։ Ցրտաշունչ ձմռան Ամանորի նախօրեին նա համարյա ոտաբոբիկ, քանի որ, նա հագել էր իր մահացած մոր հնամաշ, մեծ կոշիկները երեկոյան շրջում էր փողոցից փողոց, որպեսզի վաճառի լուցկիները և գումարը տանի տուն։ Այդ օրը ոչինչ չէր վաճառել և վախենում էր վերադառնալ տուն, որովհետև հայրը ծեծում էր փոքրիկ աղջկան։ Նա դողալով, ոտքերը ցրտից չզգալով նստեց տան ետնամասի մի փոքրիկ անկյունում և կուչ եկավ։ Հետո գրպանից հանեց լուցկու հատիկ և վառեց, տաքացնելով ձեռքի ափերը։ Փողոցում տարածվել էր լցոնված սագի տապակած բույրը, աղջիկը երազում էր այդ ուտելիքի մասին և լուցկուհատիկը այրվեց վերջացավ։ Տեսիլքը մնաց կիսատ։ Հետո նա վառեց երկրորդ հատիկը և նրա աչքին երևում էր Ամանորյա կանաչ ու շքեղ տոնածառը, զարդարված վառվռուն մոմերով, հետո լուցկին նորից հանգեց։ Նա վառեց իր մոտ եղած բոլոր լուցկիները և տարածքը այնպես լուսավորվեց կարծես ցերեկվա լույս լիներ։ Նրա աչքին երևաց իր բարի տատիկը։ Աղջիկը խնդրում էր տատիկին որ, իրեն մ ենակ չթողնի և տանի իր մոտ։ Տատիկը խոստացավ ն րան տանել այնտեղ , որտեղ չկա ցուրտ, սով, և ծեծ։

Առավոտյան մարդիկ գտան փոքրիկի անշնչացած և սառած մարմինը մահացած։

Posted in Մայրենի 6, Շարադրություններ

Եթե Կուպիդոնն ինձ նետեր նվիրեր

Եթե Կուպիդոնն ինձ նետեր նվիրեր, կուզեի, որ դրանք լինեին ՝ խաղաղության, հարգանքի, բերքառատության , խելքի նետեր ։ Այս օրերին իմ երկրին և այն երկրներին, որտեղ պատերազմներ են անչափ անհրաժեշտ են խաղաության նետերը։ Հարգանքը պակասել է ժողովրդի մեջ, մարդիկ չարախոսում են միմյանց մասին։ Թող որ բերքառատության նետով խոցվի մեր դաշտավայրերը ։

Վերջինը՝ խելքի նետը պետք է մեզ, որ լավ սովորենք, և պիտանի լինենք մեր չքնաղ հայրենիքին։

Posted in Մայրենի 5-րդ, Շարադրություններ

Անձյուն ձմեռը

Ես ծնվել եմ ձմռան մի ցուրտ օր։ Մայրիկս պատմում է ,որ երբ ես պետք է ծնվեի, շատ առատ ձյուն էր տեղում։ Դրա համար էլ ես բոլորից ավելի շատ եմ սիրում ձյուն։ Երբ մի փոքր էլ ձյուն է տեղում, ես ընկերներիս հետ իջնում եմ բակ ձնագնդի խաղալու։ Ձյունը ինձ համար ինչ-որ հեքիաթային մի երևույթ է, երբ ուրախությունից, խաղով տարված, մոռանում ես մատներիդ սառցակալած վիճակը։ Բայց չգիտեմ ինչու այնքան քիչ ձյուն է գալիս կամ չի գալիս , որ Ամանորը առանց ձյան մի տեսակ անհետաքրքիր է։ Ես անհամբեր սպասում եմ ձյան գալուն ։ Շուտով մոտենում է ծննդյանս օրը և ես շատ երջանիկ կլինեմ , որ եղանակը ինձ անակնկալ կպատրաստի։

Posted in Մայրենի 5-րդ, Շարադրություններ
Էկրանի գեղեցիկ նկարներ: Սեր | Armblog.net

Իմ կարծիքով սիրտս մեծանում է տարիքիս հետ, ինչքան բարի ու լավ մարդկանց եմ ճանաչում , բոլորին տեղավորում եմ իմ փոքրիկ սրտում։ Ինչպես պատմվածքի հերոսը , այնպես էլ ես իմ սրտի ամենամեծ տեղը հատկացրել եմ իմ ընտանիքի անդամներին ։ Բայց ուզում եմ նշել, որ ի տարբերություն հերոսի հոր հորեղբոր, իմ հորեղբայրները շատ բարի և հոգատար մարդիկ են ։ Այսօր իմ սրտի մեջ նաև մեծ տեղ հատկացրեցի մեր հերոս զինվորների համար, որոնց մի մասը զոհվեց հանուն մեր հարենիքի ,և մեր անվտանգ կյանքի։

Posted in Շարադրություններ

Իմ պապիկը

Բարև  Ձեզ, ես  Հարութն  եմ։  Ես  այսօր  կպատմեմ  իմ  պապիկի  մասին։ Պապիկիս  անունը  Մարտին  է, նա ապրում  է Շիրակի  մարզի  սահմանամերձ  Բայանդուր գյուղում։ Պապիկս  75  տարեկան է, բայց նա ավելի երիտասարդ  տեսք  ունի։  Պապիկս բարձրահասակ  է, մի  քիչ ճաղատ, աչքերը ծովի նման կապույտ են։ Պապիկս ունի մեծ տնտեսություն, վարելահողեր, ունի փոքր  ֆերմա, զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ։ Երբ ես այցելում  եմ իմ պապիկին, օգնում  եմ նրան, մենք իրար  հետ  գնում ենք դեպի հայ – թուրքական  սահման, աղվեսներին տեսնելու։  ԻՄմ ժամանակը շատ հետաքրքիր է անցնում գյուղում։ Ափսոս որ ես չեմ կարող հաճախ  հանդիպել նրան , քանի որ ես ապրում  և սովորում եմ Երևանում։            

Posted in Շարադրություններ

Իմ դպրոցական առօրյայից

Ես շատ եմ ուրախանում, երբ ամեն առավոտ հանդիպում եմ ընկերներիս։Սիրում եմ նրանց հետ անդադար խաղալ համակարգչային խաղեր, միասին ֆուտբոլ խաղալ։ Ինձ համար ամենազվարճալին մեր ճանապարհորդություններն են և արշավները։

Շատ եմ տխրում, երբ երեխաները գետին են գցում պայուսակս և իրերս։ Նաև անհանգստանում եմ , երբ նրանք միմյանց հետ կռվում և վիրավորում են միմյանց։

Posted in Շարադրություններ

Իմ առաջին օրը դպրոցում

Երբ ես առաջին անգամ գնացի դպրոց, այն ինձ համար այնքան էլ նորություն չէր, քանի որ ես հաճախել եմ նույն դպրոցի պարտեզ — նախակրթարան։ Ճանաչում էի դասարանի երեխաներին , նրանք նույն պարտեզի իմ ընկերներն էին , ճանաչում էի նաև ուսուցիչներին։

Այնքան ւրախ անցավ այդ օրը, որ ես մտածեցի մենք եկել ենք դպրոց ուղղակի խաղալու։ Երգեցինք, պարեցինք հայկական ժողովրդական պարեր, ուսուցչուհին մեզ առաջարկեց լողալ մեր դպրոցի լողավազանում։ Հետո բնականաբար առանց գիտակցելու ինձ հետ դպրոց էի տանում խաղալիքներ։ Կամաց-կամաց ընտելացա դպրոցին և հասկացա, որ խաղալու ժամանակն անցել է , պետք է արդեն սովորեմ, գիտելիք ստանամ։ Իմ առաջին օրը դպրոցում շատ զվարճալի էր։