Posted in Ճանփորդություններ, Բնագիտություն

Եռօրյա ճամբար Արատեսում

Աշնանային արձակուրդների 3 օրերը անցկացրեցի Արատեսում։ Առավոտյան ժամերգությունից հետո Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից մեկնեցինք Արատես։ Մինչև ճամբար հասնելը մեզ միացան Արարատի մարզից մի խումբ արշավորդներ։ Միասին բարձրացանք Ցաղաց քարի վանքը, այնուհետև հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը։Եղանակը շատ տաք էր և հաճելի, որ չզգացինք թե երբ մթնեց։ Երեկոյան հասանք ճամբար տեղավորեցինք իրերը և ընթրեցինք։ Առավոտյան շուտ օրը սկսվեց նախավարժանքով և նախաճաշով։ Այնուհետև կատարել ենք հողագործական աշխատանքներ և տարածքի խնամք։ Երեկոյան հաճելի մթնոլորտում՝ խարույկի շուրջ մասնակցել եմ Հարիսայի ծեսին։ Ընկերներով խաղացել ենք ֆուտբոլ և տարբեր ժամանցային խաղեր։ Երրորդ օրը առավոտյան նախավարժանքից հետո նախաճաշեցինք հետո վերադարձանք տնակներ հավաքելու մեր իրերը։ Հետ դարձի ճանապարհին այցելեցինք Եղեգիս գյուղում գտնվող Զորաց վանք և Արենի գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Հաճելի տպավորություններով վերադարձանք տուն։ Շնորհակալություն իմ ուսուցիչներին՝ ընկեր Հասմիկին, ընկեր Մերիին, ընկեր Արմենուհուն։

Posted in Հայրենագիտություն, Ճանփորդություններ, Մայրենի 5-րդ

Չարենցի տուն-թանգարանում

Այսօր մենք ընկեր Իվետայի և ընկեր Մարինեի ուղեկցությամբ գնացել էինք Ե․ Չարենցի տուն — թանգարան։ Թանգարանը հիմնադրվել է 1964թ-ին , որտեղ մինչև աքսորվելը, 2 տարի Չարենցը բնակվել է։ Չարենցի մտերիմների հիշողության մեջ այդ բնակարանը մնացել է , որպես հյուրընկալ օջախ, որտեղ նրանք հավաքվում էին ճաշակելու չրեր, արևելյան քաղցրավենիք, բաստուրմա և այլ։ Նրա աշխատասենյակում կային բուդդայի արձանիկներ, հայտնի նկարիչների նկարների կրկնօրինակներ։ Ըստ նրա դուստր՝ Արփենիկ Չարենցի հայրը ունեցել է շատ հարուստ գրադարան, որտեղ եղել է մոտ 6000 գիրք։ Այնտեղ մենք տեսանք բանաստեղծի սիրած պատեֆոնը։ Մենք շատ հետաքրքիր տեղեկություններ իմացանք , այնուհետև մեր ճանապարհորդությունը շարունակեցինք դեպի Հրազդանի կիրճ, երկար թափառումներից հետո վերադարձանք դպրոց։

Posted in Հայրենագիտություն, Ճանփորդություններ

Կոշի ամրոցը

Կոշը գտնվում է Արագածոտնի մարզկենտրոնից 18 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 մետր։

Գյուղը հնում կոչվել է Կվաշ և մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Ըստ ավանդության ասյտեղ է բնակվել բիբլիական Քանանի որդի Քուշը, որի անվան աղավաղումից առաջացել է Կվաշ անվանումը։

Կոշի տարածքում և շրջակայքում հայտնի պատմահնագիտական հուշարձաններից վաղագույնները վաղ երկաթի դարաշրջանի բնակավայրի ավերակներն են և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցը։ Հյուսիս-արևելքից ձորալանջին կանգուն է Սուրբ Ստեփանոս եկեղեցին (VII դ.) կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Փոքր, խաչաձև գմբեթավոր հորինվածք է արևելքից՝ կիսաշրջան, մյուս երեք կողմերից՝ ուղղանկյուն թևերով։ Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են, որոնցից հարավայինն ունի գլանաձև, իսկ հյուսիսայինը՝ խաչվող թաղերով ծածկ։ Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի թմբուկին (չի պահպանվել) իրականացված է տրոմպների միջոցով։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ինտերիերը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։

Սուրբ Ստեփանոս եկեղեցուց արևելք գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արևմուտք՝ XIII դարի խաչքարերով հարուստ գերեզմանոց՝ դարչնագույն սրբատաշ տուֆից շինված փոքր մատուռով, իսկ հյուսիս-արևմուտքում՝ միջնադարյան ինժեներական կառույց՝ կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար։ Այն թաղածածկ է՝ կալունակների վրա նստող երեք թաղակիր կամարներով։ Ներքին չափերն են 4,8 մ X 13,5 մ, բարձրությունը՝ 2,8 մ, պատերի լայնությունը՝ 1,45 մ։ Կոշում գտնվում են միանավ, թաղածածկ Գրիգոր Լուսավորիչ (XIII-XIV դդ.), Սուրբ Գևորգ (XIX դ.) եկեղեցիները, ձիթհան (XVIII դ.)։Կոշ ձիթհան

Հյուսիսային կաղմում, բլրի գագաթին կանգուն է Կոշի ամրոցը (XIII դ.)։Սուրբ Գևորգ

Ուղղանկյուն է, անկյուններում կլոր աշտարակներով, կառուցված մաքուր տաշած տուֆի խոշոր քարերից, իսկ պատերի ստորին մասը՝ կոպտատաշ բազալտից։ Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով։ Կոշից հարավ, խճուղու եզերին է գտնվում 6,8 մ բարձրությամբ, կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան (1195)։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտն գավառը սելջուկներից ազատագրելուն։ Հայկական մատենագրության մեջ կան IV դարի անցքերին վերաբերվող՝ Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ։

Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայոց Տիրան Բ թագավորը (339-345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները. այդ պատճառով Տիրան Բը նզովում է Արշակին, վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում։ Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։

Posted in Հայրենագիտություն, Ճանփորդություններ

Ճանապարհորդություն դեպի Դաշտադեմի ամրոց։

Շաբատթ օրը առավոտյան Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից երթուղայինով մեկեցինք Թալինի տարածաշրջանի տեսարժան վայրեր։

Մեր առաջին կանգառը Արուճի քարվանատան մոտ էր, ուսումնասիրեցինք տեղանքը, այնուհետև շարունակեցինք ճանապարհը։ Եղանք Թալինի Սուրբ Կաթողիկե խոնարհված եկեղեցում։

Հետո շարունակեցինք ճանապարհը դեպի Դաշտադեմի ՝ Քաղենի ամրոց։ Մի փոքր հանգստացանք, բարձրացանք ամրոցի վրա, որտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում։ Բարձրացանք նաև պարիսպների վրա։

Վերադարձի ճանապարհին եղանք նաև Ագարակի բրոնզեդարյան հնատեղիում։

Ավարտելով մեր հետաքրքիր ճանապարհորդությունը վերադարձանք տուն։

Posted in Հայրենագիտություն, Ճանփորդություններ

Ճանապարհորդություն դեպի Սևան՝ Մաշտոցներ բարձունք։

Սեպտեմբերի 25 -ի առավոտյան ժամը 10-ին մենք ուսուցիչների ուղեկցությամբ ուղևորվեցինք դեպի Սևան։ Հասնելով Սևան մտանք Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի աղոթելու, այնուհետև խոսելով տեր հոր հետ, շարունակեցիք մեր ճանպարհորդությունը։ Մենք նաև եղանք Բուսաբանական այգում , այնտեղ շատ գեղեցիկ էր և օդը մաքուր ։ Հետո սկսեցինք բարձանալ դեպի բարձունք ի վեր։ Եղանակը շատ ցուրտ էր։ իջնելով Սևանի ափին նստեցինք մի փոքր հանգստացանք, հաց կերանք։ Մեզանից ոչ մեկը չկարողացավ լողալ լճում քանի որ եղանակը սառն էր։ Ավարտելով ճանապարհորդությունը վերադարձանք Երևան։

Շնորհակալություն ընկեր Իվետային և ընկեր Անահիտին։

Posted in Ճանփորդություններ, Ուսումնական ամառ 2021

Ընտանեկան ճանապարհորդություն

Առավոտյան մայրիկիս հետ շարժվեցինք դեպի հյուսիս՝ Սևանի տարածաշրջան։ Սկզբում մենք եղանք Հայրավանքում, այնտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Սևանա լիճ և հեռվում հազիվ երևում էր թերակղզին։ Այնուհետև ճանապարհ ընկանք դեպիՍևանավանք։ Մենք նաև Սևանի հոգևոր ճեմարանում։ Եղանակը այնքան սառն էր, որ չկարողացանք լողալ ջրում։ Սևանի ձուկը համտեսելուց հետո ճանապարհը շարունակեցինք դեպի Ծաղկաձոր։ Այնտեղ էլ լավ ժամանակ անցկացնելուց հետո, ուշ երեկոյան վերադարձանք Երևան։

Posted in Ճանփորդություններ, Ամառային ճամբար 2021

Ճամբարային ութերորդ օր /ընտանեկան բարձունքի հաղթահարում։

Մայրիկս ինձ վաղուց խոստացել էր ,որ մի օր միասին կբարձանանք Արագած լեռը։ Ինչպես դպրոցական ճանապարհորդությունների ժամանակ , երբ առավոտյան անպայման ուղևորությունը սկսվում է եկեղեցի այցելելուց, այնպես էլ այսօր , մեր առավոտը սկսվեց Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցուց։

Այնուհետև Բյուրականի գեղեցիկ բնության գրկում նախաճաշեցինք և շարունակեցինք ճանապարհը։

Բարձրացանք ավելի քան չորս հազար մետր, ինչքան բարձրանում էինք , այնքան ջերմաստիճանը իջնում էր։ Վերջապես հասանք Քարի լիճ, եղբորս հետ ձնագնդի խաղացինք, բարձրացանք մինչև վերևում տեղադրված խաչի մոտ։ Այնքան գեղեցիկ ծաղիկներ կային , մայրիկս անմիջապես նկարեց ՝

Չնայած, ես այսօր իմ ջոկատի հետ չէի, սակայն շատ հետաքրքիր և անակնկալ օր ունեցա, տարվա այս եղանակին ես ձյուն չէի տեսել։

Posted in Հայրենագիտություն, Ճանփորդություններ

Բարձունքի հաղթահարում

Մեզ՝ ճանապարհորդներիս մոտ արդեն ավանդույթ է դարձել ճանապարհորդությունը սկսել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ մի քանի տասնյակից ավել , մեր կրթահամալիրի դպրոցների տարբեր դասարանների արշավորդներով ուղևորվեցինք հաղթահարելու Փամբակի լեռնաշղթայի Մուղսու պալ բարձունքը։ Բարձրացանք ավելի քան երեք ժամը ։ Գագաթից բացվում էր շատ գեղեցիկ տեսարան դեպի հիասքանչ Սևանա լիճ։ Այնուհետև իջնելով բարձրունքից ուրախ-ուրախ թրջվեցինք Սևանա լճում ։ Տարբեր խաղեր խաղացինք ընկերներով։ Երեկոյան մեծ տպավորություններով , բայց մի քիչ հոգնած վերադարձանք Երևան։

Շատ շնորհակալ եմ մեր ուսուցիչներ՝ ընկեր Իվետայից և Гаянэ Гамлетовна-ից։

Posted in Հայրենագիտություն, Ճանփորդություններ

Ճանապարհորդություն դեպի Ապարանի ջրամբար

Առավոտյան Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում հավաքվեցինք մեր դպրոցի ճանապարհորդներով։ Մասնկցեցինք առավոտյան ժամերգությանը և ընկեր Իվետայի ղեկավարությամբ ճանապարհ ընկանք դեպի Արագածոտնի մարզում գտնվող Ապարանի ջրամբար։ Ճանապարհը ացնում էր կանաչ դաշտերի միջով։ Վերջապես հասանք և սկսեցինք մեր քայլ արշավը անտառով։ Անտառում մի քիչ հանգստացանք և նախաճաշեցինք։ Հետոհասանք Թուխ Մանուկ մատուռ։ Նշեմ, որ Թուխ Մանուկ սրբավայր-ուխտատեղիներ շատ կան Հայաստանում։ Հետո քայլեցինք դեպի Պողոս-Պետրոս խոնարհված եկեղեցի, որը գտնվում է Ապարանի ջրամբարի ձախափին։ Այնտեղ աղոթեցինք և երգեցինք շարականներ։ Եկեղեցին չի լինում վերականգնել, քանի որ տարվա երեքից չորս ամիսը գտնվում է ջրի մեջ։

Շատ տպավորված վերադարձանք Երևան։

Շատ շնորհակալ եմ ընկեր Իվետային, լավ օր պարգևելու համար։