Posted in Հեռավար ուսուցում

Ինչպես անցկացրեցի այս օրը

Այսօր առավոտյան օրս սկսեցի մարմնամարզությամբ, բայց ավելի եմ ուախանում երբ մայրիկիս հետ յոգայի վարժություններ ենք կատարում։

Ուզում եմ նշել, որ շատ եմ կարոտել մեր դպրոցի առավոտյան ընդհանուր պարապմունքները՝ երգն ու պարը։ Ինչպես երեկ , այսօր էլ  առցանց տեսադասով ընկեր Լիլիթի և ընկերներիս հետ քննարկեցինք նախորդ օրվա մեզ հանձնարարված տնային առաջադրանքը։ Այնուհետև կատարեցի տրված հանձնարարությունները։ Հետո այնքան տարվեցի խաղերով , որ մոռացա մասնակցել ֆլեշմոբին։ Հետո օգնել եմ եղբորս , միասին պատրաստել ենք Զատիկի տոնին նվիրված խաղալիքներ, որպեսզի զարդարենք ծառի ճյուղեր։

img_4692

Մի քանի օր առաջ եղբորս հետ ցանել էինք  ոսպ և ցորեն ,որպեսզի ներկած ձվերով զարդարենք։ Ջրեցի նոր ծլած ծիլերը, հուսով եմ կհասցնի մինչև Զատիկ աճի։

Մեր տան դիմաց փոքրիկ փակ պարտեզում  մայրիկիս հետ տնկել էինք  անփուշ մոշի թուփ, գեղեցիկ փաթաթվող ծաղիկ՝ գլիցինիա և ճիրանի  /Береза / ծառ։

Ճիշտե՜ անձրև էր եկել երեկ, հողը թաց էր, սակայն տնկիները նոր են և ես ջրեցի նրանց։

Այսօր այսքանը ․ կհանդիպենք վաղը։

Posted in Հեռավար ուսուցում, Օրագիր

իմ օրակարգը

Բարև Ձեզ , քանի որ ես այսօր ուշ արթնացա, չհասցրեցի նախաճաշել,  միանգամից ժամը տասնմեկին ուղիղ տեսակապով միացա ուսուցչուհուս, դասընկերներիս հետ և մենք սկսեցինք մեր դասը ։ Ցավոք ինտերնետային կապը թույլ էր և մենք ընդհատեցինք առցանց մեր դասը։ Օգնեցի մայրիկիս պատրաստեցինք միասին նախաճաշ։ Ես սիրում եմ աղցան պատրաստել։  հետո մայրիկս որոշել էր մեզ համար նրբաբլիթներ պատրաստել, օգնեցի նաև աըդ ընթացքում։

Տնային գործերը վերջացնելուց հետո մայրիկիս օգնությամբ կատարեցինք  մեզ  հանձնարարված տնային առաջադրանքները ։ Հետո կդիտեմ իմ սիրած մուլտֆիլմերից , կոգնեմ եղբորս կատարել իր հանձնարարությունները։Քանի որ մենք ունենք փոքրիկ փակ բակ , երկուսով մի քիչ խաղանք։

 

Posted in Հեռավար ուսուցում

Իմ աշխատանքային պլանը

30.03.2020թ

Առավոտյան 11-ին առցանց տեսադա

Տնային առաջադրանք՝

Ընթերցարան-3   կարդալ << Խոսող ձուկը >> 1-ին մաս

Մաթեմատկա – վարժություններ, խնդիրներ

Զատկական երգի ուսուցում մայրիկիս հետ <<Կարկաչա>>

Լրացուցիչ՝

Աղցանի և  բլիթների  պատրաստում մայրիկիս օգնությամբ

Հանգիստ ՝

Մուլտֆիլմերի դիտում և խաղեր ։

31.03.2020թ․

Առավոտյան մարմնամարզություն և յոգայի վարժություններ մայրիկիս հետ

Ժամը 11-ին առցանց տեսադաս ․ քննարկում <<Խոսող ձուկը>> հեքիաթից

Տնային առաջադրանք՝

Ընթերցարան-3 . կարդալ <<Խոսող ձուկը>> հեքիաթի 2-րդ մասը, կատարել 1 և 2 մասերի առաջադրանքները

Մաթեմատիկա – խնդիրներ, վարժություններ

Մասնակցել  որևէ ֆլեշմոբի

Զատկական երգերի ուսուցում

Լրացուցիչ՝

Հետևել  նոր ցանած ցորենի և ոսպի ծլարձակմանը ,խնամել,  ջրել

Մեր փակ բակում  նոր տնկված  ծառի և մոշի թփի  խնամք

Հանգիստ ՝  խաղեր հեռախոսով և  զատկական  տարբեր խաղալիքների պատրաստում։

 

Posted in Հեռավար ուսուցում, իմ գրադարանը

Պատում Մի գրքի պատմություն

    Ես ուզում եմ պատմել իմ գրքերից երկուսի մասին, որոնք ամենաշատն եմ սիրում։ Այս տարի Նոր տարվա առթիվ ես մորաքրոջիցս նվեր ստացա <<Իմ  առաջին ատլասը>> գիրքը։  Շատ թանկ նվեր էր այն ինձ համար։ Ուսումնասիրելով իմացա աշխարհի մայրցամաքների, մեծ գետերի, օվկիանոսների, ծովերի մասին։ Մեր գեղեցիկ հայրենիքը այնքան փոքր է, որ իմ քարտեզի վրա չի երևում։ Ես իմացա ,որ մեր մոլորակի վրա  ապրում և բազմանում են մոտ ինը միլիարդ կենդանիներ և բույսեր։Գիտեմ նաև ,որ աշխարհում մարդիկ իրար հետ խոսում են 7000 տարբեր լեզուներով։Իմ այս գեղեցիկ գրքից սովորել եմ մոտ տաս երկրների դրոշները և եղբորս հետ փորձում ենք նկարել։ Քանի դեռ նոր հետաքրքիր նվեր չեմ ստացել այն կլինի իմ ամենասիրած նվերը։

            Ուզում եմ երկու տող էլ գրել իմ մյուս գրքի մասին , որն ինձ նվիրել է մայրիկս <<101                       Զարմանահրաշ գիտափորձեր>>  , այս գիրքն էլ շատ հետաքրքիր է , երբ իմ ուսուցչուհին                 հանձնարարում է որևէ  գիտափորձ  կատարել , ես օգտվում եմ իմ գրքից,  ես նկատել եմ ,               որ    մայրիկիս էլ շատ հետաքրքիր իմ գիրքը նա սիրում է ինձ հետ միասին կատարել  իմ                 հանձնարարությունները։ 

             Ես շատ եմ ուզում նվեր ստանալ շուն <<Խասկի>> ցեղատեսակի, շատ եմ խնդրել                              մայրիկիս , որ ինձ համար գնի , բայց ափսոս  դեռ չի գնել։

Posted in Հեռավար ուսուցում

մաթեմատիկա

Առաջադրանք 1

Ընկերները լուցկու փայտիկները հերթով դասավորեցին իրար կողքի։ Մհերը դրեց վերջից հաշված 12-րդ փայտիկը։ Սկզբից հաշված՝ ո՞րերորդ փայտիկը դրեց Մհերը։    Մհերը դրեց սկզբից հաշված վերջին 1-in փայտիկը

Առաջադրանք 3

Դավիթը բարձրահասակ է Արենից և ցածրահասակ՝ Արսենից: Վահանը բարձրահասակ է Հարութից և ցածրահասակ՝ Դավթից: Ո՞վ է ամենաբարձրահասակը:  Արսենը

Առաջադրանք 4

Մանեն 3 հագուստ փռելու համար օգտագործեց 4 ամրակ։ Քանի՞ ամրակ է անհրաժեշտ 6 հագուստ փռելու համար։ 7

Առաջադրանք 7

Մուտքագրի՛ր Գեղամ, Կարինա, Եվա, Նարե, Էմմա, Գագիկ անունները և հաշվի՛ր, թե քանի տարբեր ստեղների դիպար։

Գ- 3  , ե- 3,  ղ-1 , ա-7 ,  մ-3, Կ-2  , ն  -2, ր-2 , ի- 2, վ- 1, Ն-2 , Է-1 ,