Posted in Հեռավար ուսուցում, Նախագիծ

Խոհանոցային ընտանիք

Բարև Ձեզ ես Հարութն եմ։ Այսօր ես և եղբայրս մայրիկիս օգնությամբ պատրաստեցինք հայկական ավանդական կլոր գաթա։

Հայկական խոհանոցի համար ավանդական գաթան ոչ միայն աղանդեր է, այլ նաև՝ ծիսական նշանակություն ունեցող թխվածք։ Գաթան սովորական ուտելիք չէ, այն զարդարում է տոնական գրեթե բոլոր սեղաններն ու հաջողություն  ու երջանկություն է խորհրդանշում։ Բացի այդ , հարսանիքների ժամանակ ընդունված է գաթայով պարողներին նվերներ տալ։

Մայրիկս բոլոր  տոներին պատրաստում է գաթա։

Նայեք՝ այս տեսանյութը․

www.youtube.com/watch

Posted in Հեռավար ուսուցում, Նախագիծ, Տեսանյութեր

Մայրիկիս մանկության խաղերը

Երբ մայրիկս պատմում էր իր մանկությունից , ես զարմանքով լսում էի , որ նա ոչինչ չէր պատմում ինտերնետից , համակարգչային  խաղերից։ Նա ինձ պատմեց , որ  այն ժամանակ ինտերնետ  չկար , փոխարենը կար բազմաթիվ բակային խաղեր , որոնց մասին նա նշեց՝ այգեպան,  բադերն ու որսորդը, գորտ /лягушка/,   քաղաքներ, յոր քար,  հալամուլա/ պահմտոցի/, ռեզին , класс, իքս և զրո ։

Ես պատրաստել եմ մի փոքր տեսանյութ , ներկայացնելով այդ  խաղերից մի քանիսը։

 

www.youtube.com/watch

Posted in Հեռավար ուսուցում, Նախագիծ

Զատիկի տոնի ամփոփում

Նախ ուզում եմ նշել, որ Զատիկի տոնը ոչ մի կապ չունի զատիկ միջատի հետ։ Զատիկ նշանակում է զատել, բաժանել։  Հայկական քրիստոնյա եկեղեցու գլխավոր տոներից մեկն է։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոփոխվում է։ Զատիկի տոնի հետ կապված հայերը շատ ավանդույթներ ունեն։ Օրինակ՝ ձու կռվոցի, ձու գլորոցի, կա նաև մի ավանդույթ, որը կոչվում է ձվի որս, մայրիկները ձվերը թաքցնում են խոտերի մեջ, իսկ երեխաները գտնում և ուրախանում են ։ Զատիկի տոնի հետ կապված շատ են միջոցառումները ,որոնց մեծ մասը  դարերի, տարիների ընթացքում մոռացվել են։ Սակայն մնացել է երգերը ուտեստները ճյուղեր զարդարելը և այլն։

Ուզում եմ նշել նաև, որ մեր դպրոցը տարբերվում է նրանով, որ մենք շատ ենք սովորում շատերի կողմից  մոռացված ավանդական երգեր, պարեր, ծեսեր։

Օրինակ այս շաբաթը  նվիրված էր  Զատիկի տոնին։ Պատրաստել ենք ձվերի տեսքով ինքնաշեն խաղալիքներ, զարդարել ենք ծառի ճյուղեր, ես մայրիկիս օգնությամբ պատրաստել էի զատկական խմորեղեն, երգել ենք զատկական երգեր։

Ես ուրախությամբ սպասում եմ Զատիկի տոնին , որպեսզի խաղանք ձվերով խաղերը։

 

Posted in Հեռավար ուսուցում, Նախագիծ

Զատկական իքնաշեն խաղալիքներ

Մենք  արդեն մեկ  շաբաթ  է    պատրաստվում  ենք   Զատիկի  տոնին։   Արդեն   ցանել  ենք   ցորենն ու  ոսպը, զարդարել  ենք   ծառի ճյուղերը։ Այս անգամ էլ փորձեցինք  պատրաստել  ձվեր փուչիկից  և  գունավոր  թելերից։

Մեզ անհրաժեշտ պարագաներն են ՝ սոսինձ /Эмульсия/, փուչիկներ գունավոր թելեր։ Քանի որ պատրաստման ընթացքը երկար է և պետք է սպասենք  7-8 ժամ որպեսզի սոսնձոտ թելերը չորանան , ապա որոշեցի նկարներով ներկայացնել։ Այս խաղալիքներով մենք կզարդարենք մեր Զատկական սեղանը։img_4835

 

img_4881

Posted in Նախագիծ

Նամակ Ձմեռ Պապիկին

Իմ սիրելի Ձմեռ պապիկ ես մեծ ուրախությամբ սպասում եմ քո գալուն։ Ես ուզում եմ որ դու ինձ նվեր բերես մոլորակների մասին գիրք, հեռախոս-ժամացույց։ Ես ուզում եմ նաև, որ իմ ընկերներին էլ նվերներ բերես, որ միասին ուրախանանք։ Շնորհավոր բոլորի Նոր տարին։

Posted in Նախագիծ

Նոր տարին Ֆինլանդիայում

Թերևս ամենաամանորյա երկիրը համարվում է Ֆինլանդիան, քանի որ Սանտա Կլաուսը ՝ այստեղ այդպես են անվանում Ձմեռ Պապիկին, ապրում է ֆիննական Լապլանդիայում։ Ամբողջ տարին Սանտա Կլաուսը նամակներ է ստանում աշխարհի տարբեր երկրների երեխաներից , իսկ Նոր տարվա գիշերը մեծ սահնակով եղջերուները նրան տանում են աշխարհի տարբեր կողմեր։ Ավանդույթի համաձայն կազմակերպվում է ամանորյա մեծ ընթրիք ։ Ամանորյա գիշերը ըստ ավանդույթի ֆինները գուշակություններ են անում հալածթիթեղի օգնությամբ, այն ինչցույց կտա թիթեղը, դա էլ պետք է սպասել գալիք տարուց։Ամանորը Ֆինլանդիայում նշում են ընկերների հետ ընդ որում ռեստորաններում, որպեսզի ավելորդ հոգս չստեղծեն հարազատների համար։Ֆինլանդիայում ամանորյա իդեալական նվեր է համարվում սպորտային սարքավորումները և մոմերը։ Դրանք խորհրդանշում են սեր և ընկերություն գալիք տարում։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։