Posted in Մայրենի 5-րդ, Ուսումնական ամառ 2021

Գործնական քերականություն

Ուսումնական ամառ
Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Առաջադրանքներ

ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):

•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:

•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:

•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

բ) Ինչո՞ւ այդ միտքը ընտրեցիք:

*քանի որ առակի միտքը դա էր

2. Կարդացեք առակը և լրացրեք միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.

— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:

Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.

— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Առաջադրանք

Առակը այն մարդկանց մասին է, որոնք չեն կարող անել ոչինչ, բայց ձգտում են ավելին։

Վերնագրիր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:

Մեծամիտը, քանի որ նա չափազանցնում էր, որ կարող է անել ավելին,մինչ դեռ նա ոչինչ չէր կարող անել։

3. – Ո՞րն է «Ինձ դուր է գալիս» և «Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:
– Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում:

Առաջադրանք

Բացատրիր առակի իմաստը:Այն ինչ մեզ դուր է գալիս մենք փորձում ենք դրանից միայն օգուտ   ստանալ, իսկ այն ինչ մենք սիրում ենք փորձում ենք պահպանել։

***********************************************************************************

4. Նկարագրի՛ր քեզ.

Ա. Նկարագրի՛ր աչքերդ, ունքերդ, քիթդ, շրթունքներդ։

Բ. Ի՞նչն է ամենաշատը աչքի ընկնում դեմքիդ վրա։

Գ.  Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս դեմքիդ վրա։

Դ.  Ինչպիսի ՞ն են մազերդ։

Ե.  Ինչպիսի՞ հասակ ունես (բարձրահասա՞կ ես, ցածրահասա՞կ ես, միջահասա՞կ ես)։

Զ. Ի՞նչ ես կարծում, գեղեցի՞կ ես։

Է.  Ի՞նչ են կարծում ուրիշները։

Ա․ բաց շագանակագույն աչքեր, գեղեցիկ հոնքեր, փոքրիկ քիթիկ, բաց վարդագույն գեղեցիկ շուրթեր

Բ․աչքերը

Գ․ունքերը

Դ․շիկահեր

Ե․միջահասակ

Զ․այո

Է․այո ուրիշները կարծում են,որ գեղեցիկ եմ

5. Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին,

բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր որ չեն կարողանում հասնել իրենց նպատակներին, մեղադրում են ուրիշներին

*************************************************************************************

6. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:

 Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար

Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա:

Թիթեռների մոտ համի զգայարանները գտնվում են ոտքերի վրա:

Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝ միայն 10:

Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:

Ինձ համար հետաքրքիր էր,որ Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում։

7. Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

 Երեկոյան անձրևը երկար տևելուց հետո կտրվեց։  Առավոտյան երկինքը մաքուր էր։ Երկնքում արևն էր փայլում ։ Օրը տաք էր և երկար։ Բակը գեղեցիկ էր գույնզգույն ծաղիկներով։ Ծառերը ծաղկել են,դրսում գարուն է։ Ծաղիկները բացվել են։ Բակը կանաչել է, կյանքը գեղեցիկ է։ Երեխաներն աղմկում են,որոշները վայելում են օրը։ Տատիկները գործում են գուլպաներ բաց երկնքի տակ: Մայրիկները զրուցում են,գովաբանելով գարնան հմայքը: Կատուն խաղում է թիթեռնակի հետ,իսկ շունը հաչում է անծանոթի վրա: Արդեն երեկո է: Հայրիկները տուն են վերադառնում են իրփնց հետ բերելով քաղցր տոպրակ: Իջնում է գիշերը: Բակը խաղաղվում է:

*************************************************************************************

8. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:

Աշխարհում մարդկանց 10%-ը ձախլիկ են:

Մարդը կյանքի ընթացքում շուրջ 40 տոննա սննդամթերք է օգտագործում:

Բոլոր խոշոր գիշատիչներից ամենափոքր սիրտն առյուծն ունի:

Աշխարհի ամենամեծ բզեզը ունի ծովախոզուկի մեծություն:

1955թ.-ին Գինեսի գրքում որպես ամենագեր նորածին գրանցվել է իտալացի մի տղա, ով կշռել է 10.2 կգ:

Ինձ հետաքրքրեց, որ  մարդը կյանքի ընթացքում շուրջ 40 տոննա սննդամթերք է օգտագործում, չէ որ աշխարհում գոյություն ունեն նիհարները

9. Ուղևորներն ու սոսին

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:

Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու:

Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանցպատասխանեց.

— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ևանօգուտ անվանում:

Առաջադրանք

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր անշնորհակալ են։

*************************************************************************************


10.
Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:

Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:

Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:

Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը:

Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է

Պատասխան․ ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է

11. Գայլն ու ոչխարը 

Շներից բզկտված գայլն անզոր պառկել էր և նույնիսկ չէր կարողանում կեր հայթայթել: Նա տեսավ ոչխարին և խնդրեց, որ գոնե խմելու ջուր բերի գետից: ՙԴու ինձ միայն ջուր տուր, իսկ կերը ինքս կգտնեմ՚: Բայց ոչխարը պատասխանեց.ՙԵթե ես քեզ ջուր տամ, հենց ինքս էլ քեզ համար կեր կդառնամ՚:

Ընտրիր այն միտքը կամ մտքերը, որոնք արտահայտում են ստեղծագործության գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ (ընտրություններդ) պատճառաբանիր:

Սա պատմություն է խեղճ գայլի և անսիրտ ոչխարի մասին, և այն ոչինչ էլ չի ուզում ասել:

Առակը մերկացնում է չարանենգ մարդուն, որը գործում է դավադրաբար:

Առակն այն մարդկանց մասին է, որոնք ծանր պահերին չեն օգնում մարդկանց:

Առակը ողջախոհ մարդկանց մասին է, որոնց դեմ ուղղված բոլոր նենգություններն իզուր են անցնում:

Առակը այն մարդկանց մասին է,որոնք ուրիշին չօգնելու և նեղություն չկրելու համար միշտ մի սուտ պատճառաբանություն ունենում են:

*************************************************************************************

12. Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին,

բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:

Առաջադրանք

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր……….

************************************************************************************

13. Ինչպե՞ս ենք անվանում…

մարդ, որը լողում է —լողորդ

մարդ, որը հեծանիվ է քշում —հեծանվորդ

մարդ, որը մեքենա է վարում-վարորդ

մարդ, որը ճամփա է գնում-ճամփորդ

մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ

մարդ, որը որս է անում-որսորդ

մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ

մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ

Առանձնացրո՛ւ այն մասը, որն ընդհանուր է բոլոր բառերի համար:
Մասնիկը գրի՛ր՝: _____որդ__________________

_______________________մասնիկը ցույց է տալիս ինչ-որ բան անող

*************************************************************************************

14. Ճիշտ դասավորեք  նախադասությունները և իմացեք՝ ինչպես է առաջացել ցերեկը ճրագով ման գաս, չես գտնի արտահայտությունը:

Ու ասում են, նույնիսկ օրը ցերեկով ձեռքին լապտեր բռնած՝ լավ մարդ էր փնտրում:
Հիմա իմացա՞ք, թե որտեղից է գալիս աշխարհի շատ լեզուներում տարածված ցերեկը ճրագով ման գաս՝ չեսգտնի արտահայտությունը:
Նա հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր մի…տակառի մեջ: Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ՝ Դիոգենես անունով:

Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ՝ Դիոգենես անունով:

Նա հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր մի…տակառի մեջ: Հին

Ու ասում են, նույնիսկ օրը ցերեկով ձեռքին լապտեր բռնած՝ լավ մարդ էր փնտրում:
Հիմա իմացա՞ք, թե որտեղից է գալիս աշխարհի շատ լեզուներում տարածված ցերեկը ճրագով ման գաս՝ չեսգտնի արտահայտությունը:

*************************************************************************************

15. Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

Առաջադրանք

Ո՞րն է առակի ասելիքը:

Առակն այ մասին է, որ պետք չէ ամեն մեկին ընկեր ընտրել։

**********************************************************************************

16. Բառերը տեղադրե՛ք այնպես, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում ………չկա……………………….. մարդ, որ օձերից չվախենա։  Սակայն  …………կա…………………….. օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու  …………մտնում են …………………….. հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը ……կծեն……………. մեկին:

Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր ………կան……: Նրանք ցերեկը ………փաթաթվում են ……………………………տաճարի սյուներին, ……քնում են ………………… հատակին և ……կծկվում են ……………….:

Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները ………թմրեցնում են…………………… օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն աշխուժանում են։

**********************************************************************************

17. Գրե՛ք մեկ բառով:

Կճղակ ունեցող- կճղակավոր

Սմբակ ունեցող-սմբակավոր

Թև ունեցող-թևավոր

Պոչ ունեցող-պոչավոր

Ձայն ունեցող-ձայնավոր

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրե՛ք՝

Հիմա գրե՛ք՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:

____ավոր____________ մասնիկը ցույց է տալիս ______________________:

********************************************************************************

18.Պատմի՛ր քո մասին:

Ա. Բնավորության ի՞նչ գծեր ունես (աշխատասե՞ր ես, թե՞ ծույլ, մաքրասե՞ր ես, թե՞ փնթի, կռվարա՜ր ես, թե՞ խաղաղասեր և այլն)։

Բ. Քեզ քո բնավորության ո՞ր գիծն է շատ դուր գալիս։

Գ. Բնավորությանդ ո՞ր գիծը կուզեիր փոխել։

Դ. Բնավորությանդ ո՞ր գիծն է ամենաշատը բարկացնում մարդկանց:

Ե. Ո՞ր գիծն է նրանց ամենաշատը դուր գալիս։

Զ. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որը չունես, բայց շատ կուզեիր ունենալ։

Է. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որ չունես և չէիր էլ ուզի ունենալ։

Մայրիկս ասում է , որ ես աշխատասեր չեմ սովորելու իմաստով, բայց մաքրասեր եմ ։

Ինձ դուր է գալիս բնավորության այն գիծը ,որ ես հյուրասեր եմ , կամեցող։

*************************************************************************************

19. Առյուծն ու աղվեսը

Առյուծը շատ էր ծերացել, այլևս չէր կարողանում որս անել և երկար մտածելուց հետո որոշեց խորամանկել։ Նա մտավ մի մութ քարայր, շատ ծանր հիվանդ ձևացավ և ծանր ու մեծ պառկեց։ Խեղճ, միամիտ գազաններն այցելում էին, իսկ նա տեղնուտեղը մի ցատկով բռնում էր նրանց և ագահաբար խժռում։ Վերջապես խորամանկ ու խելացի աղվեսը երկար մտածելուց հետո գլխի ընկավ առյուծի խորամանկությունը, առանց վախենալու գնաց, կանգնեց քարայրից բավականին հեռու և քաղցր ձայնով հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վեհափառ առյուծը։

Սոված և ուժասպառ առյուծը ուրախացած հարցրեց, թե ինչո՛ւ աղվեսը ներս չի մտնում։

Աղվեսն ասաց.

-Ես կմտնեի, եթե չտեսնեի, որ հետքերը մտնում են քարայր, բայց քարայրից դուրս չեն գալիս։

Առակն ուզում է ասել, որ……պետք չէ խաբել միամիտներին , որովհետև հայտնվում է մեկը, որ այդ շատ պարզ հասկանում է։….

*********************************************************************************

20. Բառերը ճիշտ տեղադրի՛ր և կստանաս մի հետաքրքիր պատմություն:

Սողաց, բույն էր դրել, շարժում էր, սլանում էին, գործիդրեց, շարունակում էր, բռնեց, գալարվեց, ցած ընկավ,հարձակվեց, մոտեցրեց, շարժվում էր, հավաքվեցին,ծղրտացին, խուժեց։

Գոմի առաստաղի գերանին ծիծեռնակը ……բույն էր դրել …….ձագ էր հանել։ Մի օր դաշտից գոմ ………սողաց…….. մի օձ և սկսեց դանդաղ շարժվել գերանն ի վեր, դեպի ծիծեռնակի բույնը։ Ծիծեռնակ ծնողները …ծղրտացին…………….. և նրանց ծվծվոցի վրա ……հավաքվեցին………….. հարևան ծիծեռնակները։ Նրանք նետերի նման դուրս ու ներս ………………………. բայց օգուտ չկար՝ օձը դանդաղ …………շարժվում էր………… առաջ:

Հանկարծ դրսից մի ծիծեռնակ ներս ……խուժեց……………. և սկսեց պտտվել օձի շուրջը։ Նրա կտցին մի խոշոր, գորշականաչավուն իշախառանչ կար, որը շատ թունավոր բզեզ է։
Այն իր սղոցող ոտքերն ու ճանկերը օդում սպառնագին …գործի դրեց………………….:
Օձը ……շարունակում էր………… դանդաղ մոտենալ բնին։ Ծիծեռնակը հանկարծ ……հարձակվեց……………օձի վրա և կտուցի բզեզը ………մոտեցրեց…… օձի գլխին։ Միջատն իր սարսափելի ճանկերով ……բռնեց…………… օձին և իր առաջին ոտքերի սղոցները ……………………………..: Օձը ցավից …գալարվեց……………… ու առաստաղից ……ցած ընկավ……………………:

*************************************************************************************

21. Տրված են պատասխանները: Հարցերն ինքդ գրի՛ր:

___Քեզ  դու՞ր է գալիս  այս պայուսակը։_________________________________________________________________

-Ո՛չ, դա ինձ դուր չի գալիս։

___Կուզեի՞ր իմ պայուսակից___________________________________________________________________

— Այո՛, շա՜տ-շատ կուզեի։

______Կցանկանա՞ս ես քեզ համար գնեմ։________________________________________________________________

-Ի՜նչ լավ կլիներ, եթե այդպես լիներ։

___Քեզ դու՞ր է գալիս կամեցողությունը, հոգատարությունը։___________________________________________________________________

-Այո՛, ինձ դուր են գալիս բնավորության այդ գծերը։

______________________________________________________________________

-Ո՛չ, ա՛յ,  բնավորության այդ գծերը չեմ սիրում։

______________________________________________________________________

-Չգիտեմ, այդ հարցի մասին դեռ չեմ մտածել։

********************************************************************************

22. Նապաստակներն ու գորտերը

Նապաստակները երկար, շատ երկար միտք անելուց հետո հանկարծ գլխի ընկան, որ իրենք ամբողջ ցեղով անչափ վախկոտ են և որոշեցին այդպես էլ չապրել, այլ գնալ, լցվել մոտակա խոր լիճն ու խեղդվել։ Որոշեցին, շատ արագ հավաքվեցին, համարձակ մոտեցան ավազոտ լճափին։ Լճից դուրս եկած գորտերը հենց որ լսեցին արագ մոտեցող նապաստակների ոտքերի թփթփոցը, անմիջապես, առանց վայրկյան իսկ սպասելու, ցատկեցին ջուրը, լճի ամենախոր տեղը։ Այդ ամենը նապաստակները տեսան։ Նրանցից մեկը, կանգնեցնելով ընկերներին, ասաց.

-Ինչո՞ւ իզուր տեղը խեղդվենք, եթե մեզնից ավելի վախկոտներն էլ կան աշխարհում։

Առակն այն մասին է, որ………

*************************************************************************************

23. Գրի՛ր:

Օրվա այն մասը, երբ մութն ընկնում է. — երեկո

Մարդու գլխի առջևի կողմը.- ճակատ

Երկար ականջներ ունեցող.- երկարականջ

Մեր մոլորակի անունը.- երկիր

Մեռնել-մահանալ, բույր ֊հոտ, վախ–ահ

…ես….. դու, նա, մենք, դուք, նրանք:

*************************************************************************************

24. Նախորդ բառի մեջ մեկական տառ փոխելով՝ ստացիր.

Դանակ բառից՝ վարազ     դանակ-դարակ-վարակ-վարազ

Գարի բառից՝ մարդ   գարի-բարի-բարդ-մարդ

***********************************************************************************

25. Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս, թե ինչպես է առաջացել իմ կույր բախտից արտահայտությունը.

Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։

Այստեղից էլ առաջացել էիմ կույրբախտից արտահայտությունը։

Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։

Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։

Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։

Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։

************************************************************************************

26. Պատմությունը կարդա՛:

Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից  նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։

Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ, հիմնավորի՛ր։

Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։

Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։

Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։

************************************************************************************

27. Գայլն ու հովիվը

Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։

— Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…

Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։

— Շնորհակալ եմ, գայլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։

— Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցա­վում։

Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։

Պատասխանդ պատճառաբանի՛ր մեկ-երկու նախադասությամբ։ 

***********************************************************************************

30. ՉԱԼ ԿԱՉԱՂԱԿԸ

Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր. շարժում ու երգ էր ասում.

— Կա, չէ. չկա, չէ:

Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր. նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.

— Կա. չէ չկա. չէ:

Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր

ասում.

— Չկա. չէ. չէ…

Ինչի ՞ մասին է կաչաղակի երգը կա, չէ, չկա, չէ:

Նա ուտելիք էր փնտրում։

*********************************************************************************

31. ՈՒԺԵՂԸ

Մուկը ուգում է մի ուժեղ ընկեր գտնել: Գալիս է արևի մոտ.

—   Արև՛, ի՜նչ ուժեղ ես:

Արևը թե՝

—  Ամպն է ուժեղ:

Մուկը ամպի մոտ է գալիս: Ամպը թե՝

—  Քամին է ուժեղ:

Քամու մոտ է գալիս: Սա էլ թե՝

— Մարդն է ուժեղ:

Մուկը մարդու մոտ է գալիս: Մարդն էլ թե՝

—   Մուկն է ուժեղ:

-Որ ամենից ուժեղը էլի մուկն է. ես էլ մկան հետ ընկերություն կանեմ:

Շարունակի՛ր

Ամպը արևից ուժեղ է, որովհետև                                             :

Քամին ամպից ուժեղ է,  որովհետև                                          :

Մարդը քամուց ուժեղ է, որովհետև                                          :

Մուկը մարդուց ուժեղ է, որովհետև մարդը վախենում է մուկից։

**********************************************************************************       32.  Փիղը

Փիղը ընկերասեր կեն­դանի է: Նա հասկացող է ու խելացի: Երբ մի փիղ ընկնում է փոսը, մյուսներն իրենց կնճիթներով օգնում են նրան: Եթե փղի կնճիթը վնասվում է, նա չի կարողանամ ոչ ուտել, ոչ  խմել: Այդ ժամանակ նորից՜ օգնում են ընկերները: Նրանք իրենց կնճիթներով կե­րակրում են նրան: Փղերն իրենց հիվանդ ընկերոջը մենակ չեն թողնում, տանում են իրենց հետ:

Ինչպիսի՞  կենդանի է փիղը:  ըմկերասեր
Փղերը ինչպե՞ս են օգնում իրենց ընկերներին: նրանք իրենց կնճիթներով կերակրում են հիվանդ ընկերոջը։

—————————————————- ———————————————————————————-

33. Ծիծեռնակներ

Ծիծեռնակներին կարելի է հանդիպել թե՛ քաղաքում, թե՛ գյուղում: Նրանք անդադար աշխատում են՝ օդում միջատներ են որսում: Ասում են, երբ ծիծեռնակները բարձր  են թռչում, լավ եղանակ է լինելու, ցածր են թոչում՝ անձրև է գալու: Դա շատ ճիշտ է, սակայն կապվում է ոչ թե ծիծեռնակների, այլ այն միջատների հետ, որոնց ծիծեռնակները  որսում են: Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և, ծանրանալով, նրանց ներքև են քաշում:
Ծիծեռնակներն այդ պատճառով են ցածր թռչում:

Ինչո՞ւ են ծիծեռնակները ցած թռչում:


34. Նախադասությունները լրացրու:

Այնպես ուզում եմ, որ մայրիկս ինձ համար երբեք պաղպաղակ գնի:
Այնպես ուզում եմ, որ ես էլ հաճախեմ ֆուտբոլի։

Այնպես ուզում եմ, որ էլ պատերազմ չլինի

Այնպես ուզում եմ, որ  մեր երկիրը հզորանա

Այնպես ուզում եմ, որ  մայրիկս առողջ լինի

Այնպես չեմ ուզում, որ անձրև գա:

Այնպես չեմ ուզում, որ նորից փակեն դպրոցները
Այնպես չեմ ուզում, որ

Այնպես չեմ ուզում, որ 

Այնպես չեմ ուզում, որ


35. Մեկ բառով գրի’ր

Երկաթից շինված-երկաթյա
Արծաթից շինված-   արծաթյա
Ոսկուց շինված- ոսկյա
Պղնձից շինված-պղնձյա
Փայտից շինված-փայտյա
Բրդից պատրաստված-բրդյա
Արծաթից պատրաստված —արծաթե
Մետաքսից պատրաստված-մետքսյա
——————————————————————————————————————————
36.Կարդացե՛ք.

Շատ պատմություններ կան օձի մասին։ Ասում են՝ օձը կախարդիչ հայացք ունի, որից քարանում են կենդանիները։ Բանն այն է, որ օձի աչքերը կոպեր չունեն, ծածկված են թափանցիկ թաղանթով: Այդ պատճառով էլ նայում է անթարթ, անընդհատ։ ժամանակ առ ժամանակ օձը մաշկափոխվում է, դուրս է գալիս հին մաշկից։ Բայց այդ կիսաթափանցիկ մաշկը չպետք է շփոթել օձի կաշվի հետ։ Կաշին մնում է և շատ ավելի պայծառ է փայլում։ Մաշկափոխությունից հետո օձն արտակարգ գեղեցկանում է։

Գրիր, դու ինչ գիտես օձի մասին, քո վերաբերմունքը օձերի նկատմամբ:

Ես գիտեմ որ կան օձեր որոնք սնվում են  բացառապես բույսերով

—————————————————————————————————————————

37. Գիտե՞ս, որ…

Գիտե՞ս, որ նապաստակն այնքան էլ վախկոտ չէ: Նա պառկում է մեջքի վրա և թշնամու հետ կռվում իր երկար ու սուր ճանկերով: Նապաստակը նաև խորամանկ է: Նա խառնում է իր հետքերը և խաբում է որսի շներին:

Իզուր չէ, որ նապաստակի աչքերը շիլ են: Նա ոչ միայն իր դիմացն ու շուրջն է տեսնում, այլև՝ մի քիչ էլ hետևը: Ականջներն էլ են պտտվում չորս կողմ և լսում են բոլոր կողմերից եկած շշուկները:

Մի քանի նախադասությամբ գրիր, ինչ իմացար նապաստակի մասին:

38. Գիտե՞ս, որ…

Թռչնի անկողինը միշտ իր հետ է: Նրա ներքնակը փորի փետուրներն են: Նրա վերմակը մեջքի փետուրներն են: Այդքան տաք անկողնով կարելի է քնել ամեն տեղ` հողի, ջրի, ձյան վրա և նույնիսկ` ձյան մեջ:

Պատմիր՝ ինչ գիտես թռչունների մասին:   Թռչունները կաթնասուն չեն , քանի որ  նրանք ձվադրում են։

39. Գրի՛ր տրված բառերի հակառակ իմաստը ցույցտվող բառերը:

Վախկոտ-քաջ

Քիչ-շատ

Խորամանկ-միամիտ

Դիմաց-հետև

Երկար-կարճ

Թշնամի-բարեկամ

Սուր-բութ

Շշուկ-աղմուկ

Գրիր տրված բառերի իմաստով նույն կամ նման բառերը:

Քաջ-զորեղ

Բարեկամ-հարազատ

խորամանկ

զվարթ-ուրախ

կամացուկ-ծածուկ

որդի-ժառանգորդ

մեծ-հսկա

փոքր-մանր

40. Գիտես, որ

Աղվեսը շատ լավ է լսում: Դա օգնում է, որ նա իր համար կեր գտնի: Երբեմն աղվեսը ետևի թաթերի վրա է քայլում, ցատկոտում է ու պտտվում: Բայց նա ոչ թե պարում է, այլ ականջ է դնում ձյան տակ վազվզող մկների ծվծվոցին: Եվ ամենաթույլ ծվծվոցից էլ աղվեսը կարողանում է գտնել մկանը:

Աղվեսն ինչպե՞ս է գտնում մկներին: 

Իսկ դու ի՞նչ գիտես աղվեսների մասին: Մի քանի փաստ գրի՛ր:   աղվեսները շատ խորամանկ կենդանիներ են, նրան ունեն գեղեցիկ պոչեր։

Տրված բառերով բառակապակցություններկազմի՛ր:

աղվես — խորամանկ աղվես

ականջ — ականջ դնել

մուկ — փոքր մուկ

ձյուն — սպիտակ ձյուն

կեր — մկան կեր

պոչ — մողեսի պոչ

41. Մողես

Դու երևի մողես տեսել ես: Մողեսներն ամռանը վազվզում են տաք քարերի վրա: Իսկ բռնե՞լ ես մողեսի պոչից: Այդ ժամանակ նա պոչը թողնում է ու փախչում: Այդպես է մողեսը ազատվում թշնամիներից: Զարմացած թշնամին ուշադիր նայում է շարժվող պոչին, իսկ մողեսը թաքնվում է: Մի քանի շաբաթ հետո հին պոչի տեղը նոր, փոքրիկ պոչ է աճում:

Ավարտի՛ր նախադասությունները: 

Ամռանը մողեսները վազվզում են…քարերի մեջ

Երբ մողեսին բռնում են, նա պոչը…թողնում է

Մի քանի շաբաթից հին պոչի տեղը…նորն է աճում

Posted in Ճանփորդություններ, Ուսումնական ամառ 2021

Ընտանեկան ճանապարհորդություն

Առավոտյան մայրիկիս հետ շարժվեցինք դեպի հյուսիս՝ Սևանի տարածաշրջան։ Սկզբում մենք եղանք Հայրավանքում, այնտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Սևանա լիճ և հեռվում հազիվ երևում էր թերակղզին։ Այնուհետև ճանապարհ ընկանք դեպիՍևանավանք։ Մենք նաև Սևանի հոգևոր ճեմարանում։ Եղանակը այնքան սառն էր, որ չկարողացանք լողալ ջրում։ Սևանի ձուկը համտեսելուց հետո ճանապարհը շարունակեցինք դեպի Ծաղկաձոր։ Այնտեղ էլ լավ ժամանակ անցկացնելուց հետո, ուշ երեկոյան վերադարձանք Երևան։