Posted in Ձմեռային ճամբար 2022

Ճամբարային ամփոփում

Ես ընտրել եմ Ջոկատ անիվների վրա-ի ջոկատը, քանի որ շատ եմ սիրում արշավել։ Մեր ջոկատը ունի նաև բնապահպանական ուղղվածություն։ Մասնակցել եմ բնատեխնիկական, մարզական, ազգագրական ստուգատեսներին։

Շարունակել կարդալ “Ճամբարային ամփոփում”
Posted in Ձմեռային ճամբար 2022

Ճամբարային օր 6րդ

Առավոտյան մասնակցել եմ ընդհանուր պարապմունքին , այնուհետև մեր ջոկատով գնացել ենք տիկին Շողիկի բույսերի և կենդանիների լաբորատորիա։

Մենք այնտեղ ծանոթացանք լաբորատորիաի բույսերին կենդանիներին։ Ինձ շատ հետքրքրեց կրիաները, ձկները ,ծովախոզուկները: Ես սովորեցի կերակրել նրանց Մանեն մեզ ցույց տվեց մի բույս որ թունավոր է։

Posted in Ձմեռային ճամբար 2022

Ճամաբարային օր 5-րդ

Առավոտյան մասնակցել ենք ընդհանուր պարապմունքին։ Միփոքր հանգստանալուց հետո նախաճաշել և գնացել ենք սահադաշտ։ Այնտեղ մի քանի փորձերից հետո ես վերջապես կարողացա մենակ սահել։ Մի քանի ժամ սահելուց հետո վերադարձանք դպրոց։

Posted in Ձմեռային ճամբար 2022

Ճամբարային օր 4-րդ

Առավոտյան մասնակցել ենք ընդհանուր պարապմունքին։ Հետո վերադարձանք մեր բնագիտության լաբորատորիա,ընկեր Արմինեի հետ խոսեցինք մեղուների մասին։ Մեր ուսումնական ագարակում կան մեղվի փեթակներ , որտեղից էլ ընկեր Արմինեն քամել է 150 կգ մեղր։

Հետո մենք բարձր դասարանցիների հետ սովորել ենք քոչարի պարել։

Ես այսօր իմ նոր խաղը տարել էի դպրոց և ընկերներիս հետ խաղացինք։

Անհամբեր սպասում եմ , թե երբ եմ վաղը նորից գնալու սահադաշտ։

Posted in Ձմեռային ճամբար 2022

Ճամբարային օր 3-րդ

Առավոտյան արել ենք ընտրությամբ գործունեություն։ Այնուհետև վերադրձել ենք դպրոց հետո խաղացելենք MAFIA, նախաճաշել ենք , հետո ընկեր Իվետան հանձնարարել է կազմել քարտեզ , թե մեր շենք բակը , թաղամասը որտեղ է գտնվում։

Posted in Ձմեռային ճամբար 2022

Ճամբարային օր 2-րդ

Մեր առավոտը սկսվեց ընդհանուր պարապմունքով , որտեղ երգեցինք և պարեցինք։ Սովորել ենք նոր երգ։ Հետո խաղացել ենք հետաքրքիր և բակային խաղեր։ Նախաճաշել ենք և գնացել ենք Հյուսիսային դպրոց։ Այնտեղ մենք պարել ենք, ծանոթացել ենք երաժշտական գործիքների հետ։ Այնուհետև վերադարձել ենք դպրոց։

Posted in Ձմեռային ճամբար 2022

Ճամբարային օր 1-ին

Բարև ձեզ, ինչպես անցած տարի , այնպես էլ այս տարի ես միացա ինձ համար ամենահետաքրքիր խմբին ՝ <<Ջոկատ անիվների վրա>> ջոկատին։ Առավոտյան մենք երկու ժամ արել ենք ընտրությամբ գործունեություն , իսկ ես ընտրել եմ գիմնաստիկա, հետո հետո մեր ջոկատով ընկեր Իվետայի գլխավորությամբ ուղևորվեցինք Ի․ Ռոդնինայի անվան գեղասահքի սահադաշտ։ Այնտեղ շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք, բազմաթիվ անգամ վայր ընկնելուց հետո , վերջապես կարողացա սահել ինքնուրույն։ Այնքան տարված էինք և ուրախ, որ չհասկացանք ինչպես թռավ ժամանակը։

Ինկեր Իվետան մեզ խոստացավ , որ նորից մեզ կտանի սահադաշտ։

Շատ շնորհակալ եմ ընկեր Իվետային մեր ճամբարային օրը հետաքրքիր դարձնելու համար։