Posted in Հայոց լեզու 7

Առաջին ուսումնական շրջանի ամփոփիչ հարցեր,հայոց լեզու

․1.Քանի՞ տառ և հնչյուն ունի հայոց այբուբենը։

Հայերենի այբուբենն ունի 36 հնչյուն և 39 տառ:

2․Քանի՞ ձայնավոր և բաղաձայն հնչյուն ունի հայոց այբուբենը։

Հայերենն ունի 6 ձայնավոր՝ ա, է (ե), ը, ի, օ (ո), ու,

Հայերենն ունի 30 բաղաձայն՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:

3․Հայերենում ո՞ր հնչյուններն են ենթարկվում հնչյունափոխության, բեր համապատասխան օրինակներ՝ ցույց տալով կատարված հնչյունափոխությունը։

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում, օրինակ՝ միտք-մտավոր, դուստր-դստեր

4․Ի՞նչ է ուսումնասիրում բառագիտությունը։

Բառագիտությունը լեզվաբանության բաժիններից է, գիտաճյուղերից մեկը, որը ուսումնասիրում է լեզվի բառապաշարը, բառագիտական միավորները՝ բառերը։ 

5․Ի՞նչ են ցույց տալիս հոմանիշ, հականիշ, համանուն բառերը․բեր օրինակներ ։

Հոմանիշ են կոչվում մոտ իմաստ արտահայտող բառերը, օրինակ՝ գագաթ-կատար, հովիկ-զեփյուռ,

Հականիշ են կոչվում հակառակ իմաստ արտահայտող բառերը օրինակ՝ սև-սպիտակ, չար-բարի։

Համանուն են կոչվում այն բառերը որոնք ձևով նույնն են, իմաստով տարբեր, օրինակ՝ մարտ-/ամիս/, մարտ-/կռիվ/

6․Ո՞ր բառերն են կոչվում պարզ, ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր․ յուրաքանչյուրից բեր երկուական օրինակ։

Միայն մեկ արմատից կազմված բառերը պարզ բառեր են, օրինակ՝ երես, գլուխ

Ածանց ունեցող բառերը կոչվում են ածանցավոր բառեր, օրինակ՝ աներես, անգլուխ

Մեկից ավելի արմատներից կամ պարզ բառերից կազմված բառերը կոչվում են բարդ բառեր օրինակ՝ պարզերես, դրամագլուխ

Մեկից ավելի արմատ ունեցող բառերին ավելացած ածանցներով բառերը կոչվ ում են բարդ ածանցավոր բառեր՝ երեսփոխություն, պարագլուխներ

7․ Թվարկիր հայերենի խոսքի մասերը։

Հայերենի խոսքի մասեր են գոյական , ածական, թվական , բայ, մակբայ, դերանուն, կապ, շաղկապ։

8․Ո՞ր բառերն են կոչվում գոյականներ։

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ

9․Թվարկիր գոյականի իմաստային-քերականական խմբերը։

Խմբերը լինում են 2 տեսակի՝ հասարակ և հատուկ։

10․Ի՞նչ է ցույց տալիս գոյակաանի թիվը,քանի՞ թիվ ունի գոյականը։

Գոյականի թիվը ցույց է տալիս առարկայի քանակը, գոյականը ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։

11․Թվարկիր գոյականի հոլովները՝ իրենց վերջավորություններով։

Գոյականի հոլովներն են՝

ուղղական- երկինք

սեռական-երկնքի,

տրական-երկնքին,

հայցական-երկինքը,

բացառական-երկնքից,

գործիական-երկնքով,

ներգործական-երկնքում

12․Ի՞նչ են ցույց տալիս հատուկ և հասարակ գոյականները, բեր օրինակներ։

Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ անուն, օրինակ՝ մարդ, լեռ, աթոռ։

Միևնույն տեսակի առարկաններից յուրաքանչյութին տրված առանձին անունը կոչվում է հատուկ անուն, օրինակ՝ Մասիս, Հրազդան, Աստղիկ։

13․Ի՞նչ է ցույց տալիս ածականը։

Առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը կոչվում են ածականներ։

14․ Քանի՞ տեսակի են լինում ածականները,ինչպիսի՞ տարբերակիչ հատկանիշներ ունեն ։ Յուրաքանչյուր տեսակից բեր 5-ական օրինակ։

Ածականները լինում են երկու տեսակ որակական և հարաբերական։

Որակական ածակնները ցույց են տալիս առարկայի հատկությունը, որակական ածականները ունեն համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական և գերադրական։

Հարաբերական ածակնները ցույց են տալիս առարկայի, որպես հատկանիշի վերաբերվելը կամ հարաբերվելը մեկ ուրիշ առարկայի, օրինակ՝ փայտե ձի, մայրական սեր, երկաթե դուռ

15․Ո՞ր խոսքի մասի հետ է ամենաշատը գործածվում ածականը։

Ավելի շատ ածականը գործածվում է գոյականի հետ։

Posted in Աշխարհագրություն 7

Բուսաբուծություն

  1. Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:

Գյուղատնտեսության ճյուղերից մեկը բուսաբուծությունն է, որին անվանում են նաև հողագործություն: Այն բնակչությանը մատակարարում է բուսական ծագման բազմազան պարենամթերք, արդյունաբերությանըհումք, իսկ անասնապահությանը կեր: Ամբողջ աշխարհում մշակում են մոտ 1600 մշակաբույս, այդ թվում ՀՀ-ումավելի քան 100-ը: Բուսաբուծությունը համաշխարհային գյուղատնտեսության առաջատար ճյուղն է, իսկ առանձին երկրներումերկրորդն է, օրինակԳերմանիայում, Դանիայում: Բուսաբուծությունը բաղկացած է դաշտա- վարությունից դաշտային մշակաբույսերի աճեցումից և այգեգործությունից տարբեր տեսակի մրգերի ծառերի և թփերի աճեցումից: Բուսաբուծության տեղաբաշխման մշակաբույսերի աճեցման վայրի ընտրության գործում
կարևորագույն գործոնը բնակլիմայական պայմաններն են: Գյուղատնտեսական մշակաբույսերի աճի վրա ազդում է լույսի, ջերմության և խոնավության
բարենպաստ զուգորդումը դրանց աճման ժամանակամիջոցում: Կարևոր գործոն է նաև բնակչության թիվը, որով էլ որոշվում է տվյալ մշակաբույսի բերքի պահանջարկի մեծությունը:

  1. Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Բանջարաբուծությունն ու այգեգործությունը կարևոր դեր են խաղում բնակչության սննդի մեջ: Դրանք նաև հումք են հանդիսանում սննդի արդյունաբերությանգինու-կոնյակի և պահածոների արտադրության համար: Բանջարաբուծությունը զարգացած է ամենուրեք, հատկապես բարեխառն և մերձարևադարձային գոտում: Այն բնակչությանը մատակարարում է թարմ բանջարեղեն: Դրանք գլխավորապես մշակում են բնակչության խոշոր կուտակումների շրջանում քաղաքային խոշոր ագլոմերացիաների շրջակայքում, որովհետև բանջարեղենը հիմնականում շուտ փչացող է և փոխադրման հարմար չէ: Այգեգործությունը հատկապես զարգացած է մերձարևադարձային և արևադարձային գոտիներում: Շատ պտուղներ ունեն տարածման լայն աշխարհագրություն, օրինակ` տանձը, խնձորը, սալորը, բալը: Միջերկրական ծովի ավազանի երկրներում լայն տարածում է ստացել խաղողագործությունը, որն առանձնապես զարգացած է Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում:

  1. Նշեք հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
    Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն

Հացահատիկային մշակաբույսերի մեջ ցանքատարածությամբ առաջին տեղում է ցորենը: Ցորենի հայրենիքը Առաջավոր Ասիան էՀայկական լեռնաշխարհի հետ միասին: Ներկայումս ցորենը գլխավորապես մշակվում է բարեխառն և մերձ - արևադարձային գոտիների սահմաններում: Ցորենի ամենաշատ բերքը ստացվում է Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կանադայում: Բրնձի հայրենիքը Չինաստանն է: Նրա ցանքատարածությունն ավելի պակաս է, քան ցորենինը, բայց դրանց համախառն բերքը գրեթե հավասար է: Դրա պատճառն այն է, որ բրնձի մշակության գրեթե ամբողջ տարածքում միևնույն տարածությունից տարվա ընթացքում բրնձի երկու բերք են ստանում: Բրինձը շատ ջերմասեր և խոնավասեր մշակաբույս է: Նա սիրում է, որ «գլուխը արևի տակ լինի, իսկ ոտքերը ջրում»: Այդ պատճառով էլ ամենից շատ բրինձ աճեցնում են հասարակածային, մերձհասարակածային, արևադարձային մերձ արևադարձային գոտիներում: Աշխարհի բրինձ արտադրող գլխավոր երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Բանգլադեշը, Վիետնամը: Եգիպտացորենը «ծնվել» է Մեքսիկայում, իսկ աշխարհագրական մեծ հայտնագործություններից հետո տարածվել է նաև այլ շրջաններում: Եգիպտացորենի ցանքատարա — ծությունները գրեթե համընկնում են ցորենի գոտու հետ: Եգիպտացորենի հատիկն ունի պարենային նշանակություն, իսկ նրա ցողունն ու տերևներն օգտագործվում են որպես անասնակեր: Եգիպտացորենի գլխավոր արտադրող- ները եղել և մնում են ԱՄՆ-ը, Չինաստանը և Բրազիլիան: Թելատու տեխնիկական մշակաբույսերից մեծ դեր ունի բամբակենին: Բամբակենին պահանջում է մեծ քանակությամբ արևի լույս և ջուր: Այն հիմնականում մշակում են արևադարձային և մերձարևադարձային գոտիներում: Բամբակագործության հիմնական և խոշոր շրջանն Ասիան է, այնուհետև`
Ամերիկան և Աֆրիկան: Ամենաշատ բամբակ արտադրում են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը: Թեյի հայրենիքը Չինաստանն է: Թեյի համաշխարհային բերքի մոտ 3/5-ը տալիս են Ասիայի երկրները, հատկապես Հնդկաստանը, Չինաստանը և Շրի Լանկան: Կակաոյի (շոկոլադի ծառի) հայրենիքը Ամերիկան է Մեքսիկական բարձրավանդակը: Սակայն ժամանակի ընթացքում այն լայն տարածում գտավ Աֆրիկայում, որտեղ առանձնանում են Կոտ Դիվուարը, Գանան, Սենեգալը: Աֆրիկան տալիս է կակաոյի համաշխարհային բերքի 2/3-ը:

Բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրությամբ աշխարհում առաջին տեղում է Չինաստանը, խաղողի Իտալիան, նարնջի և կիտրոնի ԱՄՆ-ը, մադնարինի` Ճապոնիան:

Posted in Հանրահաշիվ 7

193.

ա/(b+a)x+y

բ/(7x-8y)(a-b)

գ/5y(z-4)- 2x(z-4)=(z-4)(5y-2x)

դ/(2a-7b)(5x-6y)

ե/(3x-1)(b+4a)

զ/(a-3)(7a+1+b)

194.

ա/a(b+1)+(b+1)=(b+1)(a+1)

բ/5a(b+1)+(b+1)=(b+1)(5a+1)

գ/c(b-4)+2(b-4)=(b-4)(c+2)

դ/4x(a-b)+a(a-b)=(a-b)(4x+a)

ե/a3(a2+3)+2(a2+3)=(a2+3)(a3+2

զ/a2(a-5)+(a-5)=(a-5)(a2+1)

Posted in Գրականություն 7

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը,19․12․23

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
Հարցեր և առաջադրանքներ։

1․Կարդա պատմությունը և առանձնացրու կարևոր միտքը։

Իմ կարծիքով եղևնին ընտրվեց Նոր տարվա խորհրդանիշ իր համեստության շնորհիվ։ Գոռոզությունն ու մեծամտությունը հրեշտակը չմեծարեց։

2․Ի՞նչ հասկացար ,ի՞նչ զգացիր և ի՞նչ տեսար՝ պատմությունը կարդալով։

Պատմությունը կարդալով հասկացա, որ աշխարհում մաքրությունն ու արդարությունը կփրկի շատ բաներ։

3․Փորձիր հակիրճ ներկայացնել բովանդակությունը/5-6 նախադասությամբ/։

Պատմությունը համեստ ու ամաչկոտ եղևնու մասին էր, որը շատ էր ցանկանում տեսնել աշխարհի նորածին փրկչին, սակայն նրան ծաղրում էին նրա ընկերները՝ արմավենին ու ձիթենին։ Նրանք եղևնուն համարում էին տգեղ , անպետք ծառ։ Սակայն հրեշտակը տեսնելով ամաչկոտ եղևնուն ,մեծարում է և համարում է նոր տարվա խորհրդանիշ։

4․ Ի՞նչը քեզ ամենաշատը դուր եկավ պատմության մեջ։

Ինձ դուր եկավ այն հատվածը, երբ մանուկը տեսնելով գեղեցիկ զարդարված եղևնուն, ժպտաց և ձեռքերը մեկնեց դեպի ծառը։

5․Ուրիշ ի՞նչ խորհրդանիշներ են քեզ հայտնի․պատմիր դրանց մասին։

Ամանորյա խորհրդանիշ է համարվում նաև այն կենդանակերպի նշանը որով սկսվում է նոր տարին։

Լրացուցիչ աշխատանք։
Հացը` հին հայերի ամանորյա խորհրդանիշ:
Ամանորյա հայկական մաղթանքներ:
Հին հայերի Նոր տարին`  Կաղանդ, Նավասարդ, Ամանոր:

Հին հայերի տոնածառը:
Հին հայերի Ձմեռ պապը
։
Հայկական Ամանորի ավանդական խոհանոցը:

Ընտրիր վերը նշված թեմաներից մեկը և ուսումնասիրիր՝ ստեղծելով տեսաձայնագրություն կամ ռադիոնյութ դրա վերաբերյալ։

Posted in Անգլերեն 7

DISCUSSION: CHRISTMAS

What does Christmas mean to you?

It is the best holiday for me

Is Christmas too commercial nowadays?

No

Should people go to church at Christmas?

Yes

Is it important to buy presents at Christmas?

Yes

What do you usually eat at Christmas?

fried greens and fish

Do you think Christmas is the best holiday of the year?

Yes

How should a very traditional Christmas be spent?

Happy

What do you want for Christmas?

peace

What is Christmas?

Happy holiday

Is Christmas the same today as it was 100 years ago?

No

What’s the best Christmas you’ve ever had?

last year 2022

Is there anything stressful about Christmas?

No

Is Christmas better in the cold Northern Hemisphere or on a beach in the Southern Hemisphere?

Northern Hemisphere

Have your feelings towards Christmas changed since you were a child?

No

What do you usually do on Christmas Eve and Christmas Day?

I help my mother and give presents

What is your favourite Christmas song?

Santa Claus

What do you know about Santa Claus?

Santa Claus brings a lot of funs

How do you feel when Christmas is over for another year?

I feel sad

Posted in Հայոց լեզու 7

Թվական անուն,տեսակները,18.12.23-20.12.23

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ի՞նչ է ցույց տալիս թվականը:

Առարկայի թիվ և կարգ ցույց տվող բառերը կոչվում են թվական։

2.Թվականի տեսակները, դրանց կազմության ձևերը:

Թվականներրը լինում են երկու տեսակ՝ քանակական, և դասական։

Առարկաների քանակ ցույց տվող թվականները կոչվում են քանակական թվականներ։Դասական թվականները ցույց են տալիս առարկաների հաջորդական թվային կարգը։

Գործնական աշխատանք թվականից Ս.Մարկոսյանի 7-րդ դասարանի քերականության գրքից/ առաջադրանք 166,167,168,171,172,173/:

166. Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:

Գտածոն/եզակի/ յոթանասուն  միլիոն տարվա հնություն ուներ:

Միայն տասը ամիս /եզակի/ հետո տուփը կարելի է բացել:

Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ /եզակի/ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձավ:

Հիսուներկու շենքից/ եզակի/ տասներեքը կառուցվել է:

Տասներկու օր մնաց քարանձավում/եզակի/, մինչև որ անձավի մուտքը բացվեց:    

Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով /եզակի/ ու բարբառով են խոսում:

167. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա/եզակի/ մասնակցեց:

Մասնակից հարյուր իննսունվեց  երեխանները/հոգնակի/ նույն երգը երգեցին:

Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև /եզակի/ է երևում:

Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև/եզակի/ երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները/հոգնակի/ կեղծ էին:

168. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում:  Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:

171.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ/բացարձակ/ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ/բաշխական/ աշակերտ կա:

Ա. Շրջանի գյուղերում երկու/բացարձակ/ դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական/բաշխական/ դպրոց կա:-;՛

Ա. Թռչունները չորս/բացարձակ/ փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական//բաշխական/ փետուր գցեցին ու անցան:

Ա. Ընկերներս ամրոցում մի/բացարձակ/ տուն ունեն:  Բ. Ընկերներս ամրոցում մի-մի/բաշխական/ տուն ունեն:

172. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:  Բաշխական 

Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:

Տասական,  տաս-տաս

տասներկու-տասներկու,  տասներկուական

հազար-հազար, հազարական

քսանհինգական, քսանհինգ-քսանհինգ

վեցական  վեց-վեց

173. Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր: Տարբերությունները գտի՛ր` ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Ամեն մեկը երկու հաղթանակ շահեց: Բացարձակ, եզակի

Բ. Բոլորը երկուական հաղթանակ շահեցին:Բաշխական հոգնակի

Ա. Հաղթողներից յուրաքանչյուրին մի գիրք նվիրեցին: Բացարձակ եզակի

Բ. Հաղթողներին մի-մի  գիրք նվիրեցին:  Բաշխական հոգնակի

Ա. Ռոբոտներից յուրաքանչյուրը քսան հրահանգի էր ենթարկվում: Բացարձակեզակի

Բ. Ռոբոտները  քսանական  հրահանգի էին  ենթարկվում: Բաշխական հոգնակի

Ա. Ամեն մի թզուկը հինգ խնդիր առաջարկեց: Բացարձակեզակի

Բ. Թզուկները հինգական  խնդիր առաջարկեցին:Բաշխական հոգնակի

Ա. Ամեն անկյունում յո՛թ քար շարիր: Բացարձակեզակի

Բ. Անկյուններում քարերը յոթ-յո՛թ շարիր:Բաշխական հոգնակի

Posted in Պատմություն 7

Արաբական Խալիֆայությունը

  • Որտեղ էին բնկավում արաբական ցեղերը: Ինչը նպաստեց նրանց միավորմանը:

Արաբական ցեղերն ապրում էին Արաբական թերակղզում։ Նրանց մի մասը քոչվորներ էին՝ բեդվիններ, մյուս մասը նստակյացներ։ Արտաքին հարձակումնների վտանգը ստիպում էր ցեղերին միավորվել, սակայն դրան խանգարում էր միասնական կրոնի բացակայությունը։

  Որ իրադարձությունն է համարվում մուսուլմանության թվարկության սկիզբը:

Մուհամեդը ծնվել է Մեքքա քաղաքում։ Ավանդության համաձայն նա սովորություն ուներ առանձնանալու քարանձավում և խորհրդածելու նոր կրոնի մասին։ Իվերջո Մուհամեդը հանգում է միաստվածության գաղապարի որը անվանեց իսլամ։ Իսլամի հավատացյալները կոչվում են մուսուլմաններ։ 622թ համարվում է մուսուրմանական թվարկության սկիզբը։

  • Ինչպես անվանեց Մուհամեդը իր ստեղծած նոր կորնը: որն է մուսուլմանների սուրբ գիրքը:

Նոր կրոնը անվանվեց իսլամ։ Մուհամեդի մահից հետո նրա քարոզնները գրի առնվեցին։ Հավքածուն կոչվեց Ղուրան։ Այն մուսուլմանների սուրբ գիրքն է։

  • Ինչ է նշանակում խալիֆա, և ով էր առաջին խալիֆան:

Մուհամեդից հետո որոշվեց ընտրել նրա հաջորդին՝ խալիֆային։ Խալիֆա նշանակում է Մուհամեդի փոխանորդ։ Խալիֆան պետության հոգևոր և աշխարհիկ առաջնորդն էր։ Առաջին խալիֆա դարձավ Աբու-Բաքրը։

  • Արաբները երբ նվաճեցին Պիրենյան թերակղզին: Թվարկեք և քարտեզի վրա ցույց տվեք արաբների նվաճած տարածքները:

718թ Արաբնները նվաճեցին Պիրենեյան թերակղզին։ Արաբնները Բյուզանդիայից գրավեցին Ասորիքը, ապա Պարսկաստանը, Արաբնները իշխանության հասան մինջև Հնդկաստան։

  • Ով է հիմնադրել Օմայան հարստությունը: Որ արքայատոհմի օրոք խալիֆայությունը հասավ իր հզորության գագաթնակետին:

Մուհամեդից հետո իշխանության համար մղվող պայքարում հաղթել էր Մուավիան։ Մուավիան համարվում է Օմայան դինաստիայի հիմնադիրը։ Խալիֆայությունը իր հզորության գագաթնակետին հասավ Աբբասյան դինաստիայի օրոք։

  • Նշեք, թե որ երկրները և երբ անջատվեցին արաբական խալիֆայությունից:

Սակայն Աբբասյանների օրոք էլ սկսվեց խալիֆայության թուլացումն ու անկումը։ 756թ․ խալիֆայությունից անջատվեց Իսպանիայում ստեղծված Կորդովայի խալիֆայությունը։ Հետո անկախացան Եգիպտոսը և Հայաստանը։ 1258թ․ մոնղոլները գրավեցին Բաղդադը և Արաբական խալիֆայությունը դադարեց գոյություն ունենալուց։

Posted in Երկրաչափություն 7

Զուգահեռ ուղիղների սահմանումը

Առաջադրանքներ`

217.

ա/ <4=180o -<1=143o, <4 և<7համապատասխան անկյուներ են և հավասար են, ուրեմն զուգահեռ են а||b

բ/ <6=<8 , <1=<3, հետևում է որ <8=<3, հետևաբար а||b

գ/ <3=180o — <1=145o, <7=<3:3=45o , հետևում է , որ <8=180-45=135o, այստեղից ստացվեց , որ <3=<8 և ստացվեց խաչադիր անկյուններ։ а||b

218.

<ACB=<DCE այստեղից հետևում է , որ AB=DE, AB||DE

219.

<AMC=<DMB այստեղից հետևում է որ, AC=DB և AC || DB :

220.

<DAC=<ACB այստեղից հետևում է որ, BC և AD ուղիղները հատել ենք AC հատողով և առաջացել են խաչադիր անկըուններ հետևաբար BC զուգահեռ է AD

221.Ըստ նախորդ խնդրի օրինակի առաջացած ADEC քառանկյունը հավասարասրուն սեղան է ,այստեղից հետևում է որ, DE զուգահեռ է AC:

222.

Առաջացած խաչադիր անկյունները նշանակենք а-երով, ստացվեց а+a=210, a=105:

Posted in Կենսաբանություն 7

Արմատոտանիների տիպ/ հողաթափիկ ինֆուզորիա

  • Ո՞ր կենդանիները չունեն մարմնի մշտական ձև

   Արմատամտրակավորներն ունեն պարզագույն կառուցվածք և շարժվում են կա՛մ կեղծ ոտիկների, կա՛մ մտրակների օգնությամբ: Ինչպես արդեն գիտեք, արմատամտրակավորների տիպն ունի երկու դաս՝ արմատոտանիների և մտրակավորների: Տվյալ դասերն ունեն մեծ բազմազանություն, ինչպես սննդառության ձևերի, եղանակների, այնպես էլ բջջային արտաքին կառուցվածքի և բնակության միջավայրի:

Արմատոտանիների դաս: Այս դասի մեջ ընդգրկված են այն նախակենդանիները, որոնք չունեն բջջի կայուն ձև և զուրկ են արտաքին ամուր թաղանթից: Նրանց բջջի ցիտոպլազմայի շարժումը որևէ ուղղությամբ առաջացնում է արտափքումներ՝ ելուստներ, որոնք էլ դրսևորվում են որպես կեղծ ոտիկներ: Կեղծ ոտիկներով նրանք կարողանում են տեղաշարժվել և սնունդ հայթհայթել:

  • Ինչպե՞ս են բազմանում սովորական ամեոբան

 Արմատոտանիներին բնորոշ ներկայացուցիչը սովորական ամեոբան է«Ամեոբա» թարգմանաբար նշանակում է փոփոխվող: Փոքր ջրամբարներում, նաև ջրափոսերում ու տիղմի մեջ կարող է բնակվել ամեոբան, որը 0,2−0,5 մմ մեծությամբ միաբջիջ կենդանի է: Այն արտաքինից հիշեցնում է դոնդողա — գնդիկի, որի բջիջը կազմված է շարժուն ցիտոպլազմայից, օրգանոիդներից և ունի մեկ կորիզ, որը ղեկավարում է նրա կենսագործունեությունը:

  • Ի՞նչ հատկանիշով է ինֆուզորիան տարբերվում մյուս միաբջիջ կենդանիներից

Թարթիչավորների կամ ինֆուզորիաների տիպի ակնառու ներկայացուցիչն է հողաթափիկ ինֆուզորիան: Այն 0,1−0,3 մմ երկարությամբ, արտաքինից հողաթափիկի տեսք ունեցող նախակենդանի է: Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ: Հողաթափիկ ինֆուզորիան ցիտոպլազմայի արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կիրառվում են պաշտպանվելիս կամ հարձակվելիս: Հողաթափիկ ինֆուզորիայի բջջի առջևի մասում առկա է երկայնական ակոս, որի մոտակա թարթիչները համեմատաբար ավելի երկարավուն են: Ակոսը նեղանալով՝ վերածվում է նախակենդանու կեղծ բերանի, որին էլ հաջորդում է ցիտոպլազմայի մեջ խորասուզված բջջակլանը:

  • Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան

Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:

Այսպիսով, թարթիչավորների մոտ առաջին անգամ դրսևորվում է սեռական գործընթաց:

Անսեռ բազմացումը նույնական է բոլոր միաբջիջ կենդանիներին. բարենպաստ պայմաններում կատարվում է բջջի լայնական կիսում:

Անբարենպաստ պայմաններում երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, և փոքր կորիզը բաժանվում է երկու մասի: Ինֆուզորիաների բերանային անցքով կատարվում է կորիզանյութի ժառանգական տեղեկատվության փոխանակություն: Այս երևույթը կոչվում է կոնյուգացիա:

Posted in Քիմիա 7

Բանավոր Քննարկման հարցեր

  1. Ի՞նչ բնական գիտություններ գիտես:

Ֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն

  1. Ի՞նչ է ուսումնասիում քիմիան:

Քիմիան ուսումնասիրում է մեզ շրջապատող բնությունը և օգնում է մարդկանց ճիշտ ապրել այս աշխարհում, բնությունից ստանալ անհրաժեշտը՝ ինչքան հնարավոր է քիչ վնասելով բնությանը։

  1. Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:

մեզ շրջապատող ցանկացած մարմին որն ունի քաշ և ծավալ ֆիզիկական մարմին է։

  1. Ի՞նչ է նյութ : 

Այն ինչից կազմված են ֆիզիկական մարմինները՝ մեզ շրջապատող առարկաները, կոչվում է նյութ։

  1. Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից/ մոլեկուլ, ատոմ, իոն/։

  1. Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ:

Այն նյութերը որոնք պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ, կոչվում են խառնուրդներ

  1. Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես:

Խառնուրդների հատուկ տեսակ են լուծույթնները

  1. Ի՞նչ է երևույթը:

Մեզ շրջապատող աշխարհում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն անվանում են երևույթ ։

  1. Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:

Երևույթները, որոնց ընթացքում փոխվում են առարկայի ձևը կամ չափսը, նյութի ագրեգատային վիճակը կամ խտությունը, բայց նյութի բաղադրության և կառուցվածքի փոփոխություններ տեղի չեն ունենում , այսինքն նոր նյութեր չեն առաջանում, անվանում են ֆիզիկական։

  1. Ո՞ր երևույթն է կոչվում  քիմիական:

Երևույթները, որոնց ընթացքում փոխվում է նյութի բաղադրությունը, նյութերը մեկը մյուսին են փոխարկվում, այսինքննոր նյութեր են առաջանում, անվանում են քիմիական նյութեր, կամ քիմիական ռեակցիաներ։

  1. Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:

ջերմության կլանվելը կամ անջատվելը, հոտի հայտնվելը, գույնի փոփոխվելը, նստվածքի առաջանալը, գազի անջատվելը։

  1. Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի  սկսվելու պայմանները:

Ռեակցիաները կարող են ուղեկցվել ինչպես էներգիայի անջատումով, այնպես էլ կլանումով։ Օրնակ եթե երկաթը պահենք խոնավ պայմաններում , այն կսկսվի ժանգոտվել։

  1. Ասա՛  նյութի ֆիզիկական հատկությունները:

Նյութերի Ֆիզիկական հատկություններից են օրինակ, ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, էլեկտրահաղորդականությունը, ջերմահաղորդականությունը, մագնիսական հատկությունը, ամրությունը ( պինդ նյութի դեպքում):

  1. Ի՞նչ է ատոմը:

 Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներ են;

  1. Ի՞նչ է քիմիական տարրը:

Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է։

  1. Ո՞ր նութերն են կոչվում պարզ:

Այն նյութերը որոնք կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից, կոչվում են պարզ նյութեր։

  1. Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես:

օրինակ՝ ծծումբ պարզ նյութը կազմված է ծծումբ քիմիական տարրի ատոմներից, երկաթ պարզ նյութը՝ երկաթ քիմիական տարի ատոմներից։

  1. Ո՞ր նութերն են կոչվում բարդ:

Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից։