Posted in Русский язык

Муха -Цокотуха/сказка К. Чуковского/

викторина

1. 

Какое брюхо было у Мухи-Цокотухи?

Серебряное

Позолоченное

Красное

2. 

Что нашла Муха-Цокотуха?

Денежку

Монетку

Копеечку

3. 

Куда пошла Муха-Цокотуха, когда нашла денежку?

В гости

На базар

На рынок

4. 

Что купила Муха-Цокотуха на денежку, которую она нашла?

Сапожки

Чайник

Самовар

5. 

Что подарили Мухе-Цокотухе блошки?

Сапожки

Носочки

Платочки

6. 

Что принесла Мухе-Цокотухе бабушка пчела?

Мёд

Варенье

Цветы

7. 

Кто похитил Муху-Цокотуху?

Старичок Паучок

Жуки-червяки

Кузнечик

8. 

Кто пришел на помощь Мухе-Цокотухе?

Комарик

Букашки

Бабушка-пчела

9. 

Чем комарик срубил голову злодея?

Кинжалом

Мечом

Саблей

10. 

Что после освобождения предложил Мухе-Цокотухе комарик?

Жениться

Пить чай

Танцевать

Posted in Русский язык

Домашняя работа

Составьте из данных слов предложения и запишите.
а). друзья, песни, в хоре, весёлые, Мои, поют;

Мои друзья поют весёлые песни в  хоре.


б). играть, не разрешал, своими, игрушками, Малыш, со;

Малыш не  разрешал играть  со своими игрушками .


в). любили, в роще, Дети, собирать, гулять, и, грибы;

Дети  любили гулять и собирать грибы в  роще.


г). стран, тёплых, и, вернулись, начали, из, вить, Птицы, гнёзда;

Птицы вернулись  из тёплых  стран и начали  вить гнёзда.


Выберите правильный вариант:
Первое… а) воскресенье; б) день; в) книга
Четвёртый… а) число; б) класс; в) чашка
Второй… а) здание; б) этаж; в) дверь
Десятое… а) вопрос; б) дело; в) улица
Седьмая… а) номер; б) комната; в) окно
Третий… а) ребёнок; б) число; в) страница
Третья… а) яблоко; б) сын; в) дочка
Первый… а) класс; б) слово; в) буква
Выберите правильный вариант:
Какое  небо? а) синяя; б) синее; в) синий
Какой цветок? а) красный; б) красная; в) красное
Какая ночь? а) чёрный; б) чёрное; в) чёрная
Какой ресторан? а) хороший; б) хорошая; в ) хорошее
Какой дом? а) новый; б) новая; в) новое
Какое платье? а) белая; в) белое; в) белый
Какая мама? а) молодая; б) молодой;  в) молодое
Какая вода? а) голубое; б) голубой; в) голубая
Какой чай? а) чёрное; б) чёрный; в) чёрная
Какая машина? а) хороший; б) хорошая; в) хорошее
Какое яйцо? а) жёлтый; б) жёлтое; в) жёлтая
Какой цвет? а) коричневый; б) коричневая; в) коричневое
Какое вино? а) красная; б) красный; в) красное
Какой день? а) добрый; б) добрая; в) доброе
Какое утро? а) серое; б) серый; в) серая
Какой стул? а) зелёный; б) зелёное; в) зелёная

Posted in Մայրենի 5-րդ, Ընթերցանություն

Ոսկին ու Երկաթը /Ղազարոս Աղայան/

Մի անգամ ոսկին ձեռք առնելով հարցրեց երկաթին։

— Երանի իմանամ, դու ինչացու՞ ես, որ մետաղների կարգն ես ընկել, քո սև ու ժանգոտ երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում։ նայիր թե ինչ գեղեցիկ ու փայլուն եմ ես, ինչպես եմ շողշողում։ Տես մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու մատներին , և կտեսնես իմ փառքն ու պատիվը։

Երկաթը պատասխանեց ոսկուն․

— Ես չեմ ուրանում, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքն դու ես, շատ բարձր արժեք ունես, աղքատների համար չես։ Քո սիրուն օղակներդ ոչ ականջին լսելիք են ավելացնում , ոչ մատներին ու ձեռքերին ուժ ու զորություն, ճակատների զարդարանքը գլխին խելք չեն ավելացնում։ Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս։ այդ ասեղը շատ ընտանիքներ է պահում ու կերակրում; իմ խթփը աշխարհին հաց է տալիս։ իմ ուրագն ու կացինը , սղոցն ու մուրճը որ չլինեն մարդիկ քարը քարին չեն կարող դնել։

Ահա այդպիսի պարծենկոտ ես, քո փայլից ուրիշների լավությունը չես տեսնում։

Posted in Մաթեմատիկա առանց բանաձևերի 7, մաթեմատիկա

2020-2021 թթ ուսումնական տարվա հաշվետվություն՝ մաթեմատիկա

Բարև Ձեզ, ես Հարութն եմ ։ Մենք արդեն ավարտեցինք մեր ուսումնական երրորդ շրջանը։ Այս ընթացքում մենք սովորել ենք թե որոնք են կարգային միավորները, սովորել ենք բաժանում ,(բաժանում մնացորդով) բազմապատկում, փակագծերով մաթեմատիկական գործողություններ, թվի մաս գտնելը, կոտորակների համեմատում, չափման միավորնեը և այլն։ Մասնակցել եմ ամենամսյա ֆլեշմոբերին։

Իմ աշխատանքները՝ այստեղ

Posted in Ամառային ճամբար 2021

Ամառային ճամբար․ օր առաջին

Քանի որ ես շատ եմ սիրում ճամփորդել , այդ պատճառով ես նախընտրեցի միանալ էկո-հայրենագետների ջոկատին։ Այսօր մեր ճամբարային առաջին օրն էր։ Ամենաուրախալին այն էր, որ բացվեց մեր դպրոցի մեծ և մաքուր լողավազանը։ Մեր ամառային ճամբարի ընթացքում մեզ սպսվում է շատ հետաքրքիր ճամփորդություններ, կհաղթահարենք բազում բարձունքներ։

Posted in Հայրենագիտություն, Ճանփորդություններ

Բարձունքի հաղթահարում

Մեզ՝ ճանապարհորդներիս մոտ արդեն ավանդույթ է դարձել ճանապարհորդությունը սկսել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ մի քանի տասնյակից ավել , մեր կրթահամալիրի դպրոցների տարբեր դասարանների արշավորդներով ուղևորվեցինք հաղթահարելու Փամբակի լեռնաշղթայի Մուղսու պալ բարձունքը։ Բարձրացանք ավելի քան երեք ժամը ։ Գագաթից բացվում էր շատ գեղեցիկ տեսարան դեպի հիասքանչ Սևանա լիճ։ Այնուհետև իջնելով բարձրունքից ուրախ-ուրախ թրջվեցինք Սևանա լճում ։ Տարբեր խաղեր խաղացինք ընկերներով։ Երեկոյան մեծ տպավորություններով , բայց մի քիչ հոգնած վերադարձանք Երևան։

Շատ շնորհակալ եմ մեր ուսուցիչներ՝ ընկեր Իվետայից և Гаянэ Гамлетовна-ից։

Posted in Անգլերեն

Home work

Forget=forgot-մոռանալ 

Words-բառեր 

Suddenly-հանկարծ 

Strike-հարվածել 

Coach-կառք 

Soon-շուտով 

Glass shoe-ապակե կոշիկներ 

Step-աստիճան 

Send-sent-ուղարկել 

Wear-հագնել 

Marry-ամուսնանալ 

Try-փորձել 

Feet-ոտքեր 

Posted in Մայրենի 5-րդ, Մայրենիի ստուգատես

Թեստային աշխատանք՝ մայրենիից

ԹԵՍՏ

1-ին մաս

Կարդա տեքստը և պատասխանիր տրված հարցերին:

Դավիթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր` դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավիթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով (վազել)/վազում էր/ նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` հայտնում.

— Ես եկա¯…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո՛չ կարող էր գնդակ խաղալ, ո՛չ ծառերը մագլցել, միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին չթողնի իրենց հետևից գալ:

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը ծիծաղում էր.

— Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի¯նչ պատմության մեջ ընկան:

Գնդակն էլ այլևս հետ (չստանալ)/չստացան/: Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

— Ես եկա¯…

Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) /ընկավ/Սարգիս քեռու բակը:

Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

— Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

Իրավիճակն անելանելի էր: Բոլորից շատ Դավիթն էր տխրել:

— Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

— Մի նայեք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի, այստեղ արի:

Լիլին վազելով եկավ` ասելով.

— Ես եկա¯…

Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

— Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):  /կսովորեցնեմ/

1.Նշի՛ր երկու բան, որոնցով նկարագրվում է Լիլին: 1 միավոր

Լիլին շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին։

2.Ո՞րն էր Դավիթի հիմնական խնդիրը: 0,5 միավոր

ա) Հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ) Քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ) Ընկերը կորցրել էր Դավիթի միակ գնդակը:

դ) Մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

3.Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին:

Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին: 0,5 միավոր

1) Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:

2) Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:

3) Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքրիկ է:

4) Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում և խաղերին չի խառնվում:

  • Ըստ Դավիթի` ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն ընկավ: 1 միավոր

 Դավիթի ընկեր Տիգրանը այնքան էր բարկացած Լիլիի վրա , որ շատ ուժեղ հարվածեց գնդակին, այդ պատճառով էլ գնդակը ընկավ հարևանի բակը։

5.Ինչո՞ւ տղաները չէին կարող հարևանին խնդրել, որ գնդակը վերադարձնի:

Միավոր

Քանի որ նրանք մեկ անգամ արդեն գնդակի հարվածից կոտրել էին հարևանի պատուհանը , այդ պատճառով չէին կարող խնդրել , որ գնդակը վերադարձնի։

  • Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին: 1 միավոր

Լիլին հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին ն

  •  Ինչի՞ց ենք մենք իմանում, որ եղբոր վերաբերմունքը նրա հանդեպ փոխվեց: 1 միավոր

Երբ Լիլին մտավ ճաղերի արանքից դուրս բերեց գնդակը և հանձնեց եղբորը։ Դավիթը հպարտացավ քրոջ քայլով։

  • Տեքստից դո՛ւրս գրիր 1 հարցական նախադասություն: 0,5 միավոր

 — Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

2-րդ մաս

Կատարի՛ր տրված առաջադրանքները:

1.Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի  տեղում դատարկ վանդակ է: Արտագրիր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը: 1 միավոր

տաք հա —/գ/ուստ

հմուտ -/ո/րսորդ

լայն մի-/ջ/անցք

երկարավիզ ընձու-/խ/տ

2.Ո՞րն է տրված նախադասության ենթական: 0,5 միավոր

Վերադարձին մի անտառի մեջ թագավորը հանդիպեց մի ծերունու:

Թագավոր-ենթակա

3.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Արտագրիր այդ նախադասությունը և դիր բաց թողնված կետադրական նշանը: 0, 5 միավոր

Այդ երկրում բարձր ծառերով մի անտառ կար որը հասնում էր մինչև կապուտակ ծովի ափը:

Այդ երկրում բարձր ծառերով մի անտառ կար, որը հասնում էր մինչև կապուտակ ծովի ափը։

4.Ո՞ր բառի իմաստն է`փորելով գետնի տակից որևէ հին բան հանել: 0, 5 միավոր

1) պեղել

2) զննել

3) նշմարել

4) կերտել

5.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: 0,5 միավոր

1) աշխարհամաս – հոդակապով բարդ բառ

2) զարմանալի – վերջածանցավոր բառ

3) ջրհոր – անհոդակապ բառ

4) մատիտ – ածանցավոր բառ

6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: 0,5 միավոր

1) դպրոց – իր ցույց տվող գոյական

2) այգի – ածական

3) թեև – շաղկապ

4) երեսուն – թվական

7.Արտագրիր նախադասությունը` փակագծերում տրված բառերը ձևափոխելով և տեղադրելով բաց թողած տեղերում: 1 միավոր

Նա տեսավ, որ………դուրս գալիս հայրը մի …….հանդիպեց:

(խանութ, ծանոթ)

Նա տեսավ, որ խանութից դուրս գալիս հայրը մի ծանոթի հանդիպեց։

Posted in մաթեմատիկա

Թեստային աշխատանք՝ մաթեմատիկայից

Թեստ 6

1․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 9։

1) 994929

2) 999499

3) 994992

4) 999992

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

1) 1, 10, 333, 4044, 5595

2) 1001, 101,20001, 212

3) 1021, 1020, 1002, 2

4) 223, 222, 18, 19

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 8-ին․

1) 8, 16, 24, 32, 28

2) 8, 80, 800, 40, 16

3) 18, 28, 68, 38, 68

4) 7, 9, 11, 21, 32

4․ Քանի՞ սանտիմետր է 2/5 մետրը։

1) 30

2) 40

3) 250

4) 100

5. Գտի՛ր թիվը, որը 7-ի բաժանելիս ստացվում է 5 թերի քանորդ և 3 մնացորդ։

1) 36

2) 37

3) 38

4) 39

6․ Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 3

4) 100

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից յուրաքանչյուրը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․                                      8ց 840կգ < 8ց 40կգ։

1) 8

2) 1

3) 9

4) 7

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 6 ժամ 35 րոպեն րոպեներով․

1) 335

2) 395

3) 525

4) 751

10․ Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

1) 2000

2) 1200

3) 6400

4) 1600

11․ Գրիր երկու քառանիշ թիվ, որոնք բաժանվում են և՛ 2-ի և՛ 3-ի։

3000:3=1000  3000:2=1500    1800:3=600   1800:2=900

12․ Ուղղանկյան երկարությունը 120 մ է, իսկ լայնությունը կազմում է նրա 3/4-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։

120:4×3=90   2×90+2×120=420   Պատ․՝ պարագիծը 420 մ է։

13․Լրացրուբաց թողնված բառը(բառերը) Ճառագայթ է կոչվում երկրաչափական այն պատկերը, որն ունի սկիզ, բայց —չունի վերջ։

14․ Հաշվիր 220։(5+10:2)-2*10+6։(1+2) արտահայտության արժեքը։

220:(5+10:2)-2×10+6:(1+2)=0

15․ Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր խնձոր։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ խնձոր պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի խնձորներ։

Առնվազն 5 խնձոր:

16 Երբ ուղղանկյան լայնությունը մեծացրեցին 5 սմ-ով, իսկ երկարությունը՝ 10 սմ-ով, ապա ստացված ուղղանկյան պարագիծը հավասարվեց 80 սմ-ի։ Որքա՞ն էր ուղղանկյան պարագիծը։

2×5+2×20=50    2×10+2×30=80

17․Սովորողը տնային հանձնարարությունը կատարեց 1 ժամ 15 րոպեում։ Այդ ժամանակի 1/5-րդը նա օգտագործեց մաթեմատիկայի հանձնարարությունը կատարելու համար, 18 րոպեն մայրենիի հանձնարարությունները կատարելու համար, իսկ մնացած ժամանակը պատմվածք կարդալու համար։ Քանի՞ րոպե հատկացվեց պատմվածք կարդալու համար։

1ժ 15ր=75  75:5×1=15  75-15=60   60-18=42

Պատ․՝  պատմվածք կարդալու համար հատկացվեց 42 րոպե։

Posted in Բնագիտություն

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազներով:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:

Իսկ ինչո՞ւ Է Նեղոսն այդպիսի հետաքրքրություն առաջացրել: Պարզվում Է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:

Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Լիվինգստոնը, բազմաթիվ դժվարություններ կրելով, Կենտրոնական Աֆրիկայում ուսումնասիրել է Կոնգո գետի վերին հոսանքի շրջանները: Կոնգոյի ստորին հոսանքում գտնվող աստիճանակերպ ջրվեժներից մեկն այժմ կոչվում է Լիվինգստոնի անունով:

Աֆրիկայի նշանավոր հետազոտողներից է Լիվինգստոնի գործը շարունակող անգլիացի Սթենլին, որն անհայտ կորած, արդեն հյուծված ու հիվանդ Լիվինգստոնին գտնելուց հետո շարունակեց նրա գործը: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:

Վասկո Դա Գաման Աֆրիկան հարաից շրջանցելով, հասավ Հնդկաստան և ապացուցեց, որ Աֆրիկան առանձին մայրցամաք է։ Աֆրիկային հյուսիսային և հյուսիսարևելյան  շրջանները։ Սահարան մայրցամաքի  բարձրադիր ափերը, նրա կենտրոնական  շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնական արգելք են հանդիսացել Աֆրիկայի ներքին շրջանների հետազոտման գործում։ Այս մայրցամաքի ներքին շրջաններին  աշխարհը ծանոթացավ եվրոպացիների մ իջոցով , հիմնականում 1850-ական թ հետո կատարված հետազոտությունների արդյունքում։

  • Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:

  • Քարտեզի վրա ցո՜ւյց տուր Դավիթ Լիվինգստոնի կող­մից հայտնաբերված և հետազոտված աշխարհագրա­կան օբյեկտները:
  • Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում: