Posted in Հայոց լեզու 7

Անորոշ և ժխտական դերանուններ.28.02

Կարդալ և անհասկանալի հարցերը քննարկել դասարանում:

Անորոշ դերանուն

Մատնացույց է անում անորոշ առարկա կամ հատկություն՝ առանց անվանելու:

Լինում է չորս տեսակի՝

• գոյականական՝ մեկը, մեկնումեկը, ոմանք, ովևէ, ովևիցե,

• ածականական՝ ինչ–որ, ինչ–ինչ, ոմն, մի, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, որևիցե,

• թվականական՝ մի քանի,

• մակբայական՝ երբևէ, երբևիցե, ուրևէ, ուրևիցե:

    Մեկը գոյականական դերանունը կարող է հանդես գալ ածականական մի շարք դերանունների հետ կապակցված՝ ինչ–որ մեկը, ոմն մեկը, ուրիշ մեկը, որևէ մեկը, որևիցե մեկը, որոնք յուրատեսակ բաղադրյալ անորոշ դերանուններ են՝ որոշ սաստկական երանգով։

   Գոյականական ովևէովևիցե դերանունները չեն հոլովվում։

   Մեկը, մեկնումեկը դերանունները ենթարկվում են ի հոլովման միայն եզակի թվով՝ մեկը, մեկի(ն), մեկից, մեկով, մեկում, մեկնումեկի(ն),մեկնումեկից և այլն:

   Ածականական և թվականական դերանուններից գոյականաբար գործածվում են ոչ բոլորը։

   Ոմն դերանունը եզակի թվով գոյականաբար չի գործածվում և չի հոլովվում։ Նրա հոգնակին՝ ոմանք, գործածվում է միայն գոյականաբար, ենթարկվում է ց հոլովման և հոդ չի ստանում՝ ոմանք, ոմանց, ոմանցից, ոմանցով։ Ներգոյականը գործածական չէ։

   Մի քանի դերանունը հոլովվում է քանի հարցական դերանվան նման՝ միայն եզակի թվով (մի քանիսը, մի քանիսի(ն), մի քանիսից, մի քանիսով, մի քանիսում), սակայն ենթակայի պաշտոնում գործածվում է հոգնակի ստորոգյալի հետ՝ մի քանիսը եկան, մի քանիսով ճանապարհ ընկան։

   Ուրիշ, այսինչ, այնինչ դերանունները ենթարկվում են ի հոլովման՝ ուրիշի(ն), ուրիշներում, այսինչի(ն), այնինչից և այլն:

   Այլ դերանունը գոյականաբար երբեմն, իբրև հնաբանություն, գործածվում է միայն հոգնակի ուղղականում՝ այլք (այլոք ձևը սխալ կազմություն է), և սեռական–տրականում՝ այլոց:

Ժխտական դերանուն

Մատնացույց է անում ամբողջությամբ ժխտվող, լիովին բացառվող առարկա կամ հատկանիշ՝ առանց անվանելու:

Լինում է երկու տեսակի՝

• գոյականական՝ ոչ ոք, ոչ մեկը, ոչինչ,

• ածականական–թվականական՝ ոչ մի:

   Գոյականական դերանունները հոլովվում են միայն եզակի թվով և ենթարկվում են ի հոլովման՝ ոչ ոքի, ոչ մեկի(ն), ոչնչից և այլն:

   Ոչ ոք և ոչինչ դերանունները որոշիչ հոդ չեն ստանում՝ ոչ ոքի, ոչնչի:

   Ոչ մեկը դերանունը ուղղականում առանց հոդի չի գործածվում (ոչ մեկ ձևը խոսակցական–բարբառային է):

   Ոչ մեկը դերանունը ստորոգյալի հետ համաձայնում է ամեն մեկը, յուրաքանչյուրը դերանունների նման։ Օրինակ. Զարդաքանդակներից ոչ մեկը մյուսին չի կրկնում։ Ոչ մեկդ մի խոսեք։

   Ոչ մի դերանունը եզակի թվով որոշյալ և ստորոգյալ է պահանջում նույնիսկ որոշյալի բազմակի լինելու դեպքում. Ոչ մի տերև ու ծաղիկ չէր շարժվում քամուց։

   Եթե նախադասության մեջ կա ժխտական դերանուն, ապա ստորոգյալն ունենում է ժխտական խոնարհման ձև (Ոչ ոք ինձ չսպասեց): Ժխտական դերանվան առկայությամբ դրական խոնարհման ժամանակաձևով ստորոգյալը բնորոշ է արևմտահայ գրական լեզվին (Ոչ ոք ըսավ՝ սա տղին Պատռենք սիրտը տրտմագին)։

1.Ընդգծե՛ք որոշյալ 3 դերանուն.

ա) այլոց, բոլոր, այնինչի, ամենայն, ոչ ոք, յուրաքանչյուր ոք

բ) ամբողջ, մեկին, մի քանիսով, համայն, ամեն մի, ոչ մի

գ) յուրաքանչյուր, ոչնչից, ոմանց, ողջ, իրեն, ամենքը

2. Ընդգծե՛ք անորոշ 3 դերանուն.

ա) մի, որը, ուրիշ, ամենից, այնինչ, ինչով

բ) իրար, մի քանի, բոլորով, այլ, որոշ, դրանից

գ) մեկնումեկը, սրանց, իրենք, ոմանք, ոչ մեկին, ինչ–որ

3. Ընդգծե՛ք ժխտական 3 դերանուն.

ա) մի քանիսի, ոչ մի, ինչով, ոչ ոք, ոչինչ, մեկից

բ) ոչնչով, ոմանց, ինչ–ինչ, ոչ ոքի, մեկում, ոչ մեկից

4.Արտագրի՛ր` կետերի տեղը դնելով համապատասխան հոլովով ժխտական դերանունը։

Ժխորի մեջ ուշք չէր դարձնում նրա վրա, ոչինչ մտքով չէր անցնում, որ Պետու սիրտը թրթռում էր, հենց որ բժիշկը մոտենում էր մի կովի և ավելի երկար սկսում զննել:

Նրանք կգան, կավերեն, և չի մնա էլ ոչինչ:

Դեղին տերևն ընկավ քարին, ոչ մի շշուկ չլսվեց,

Աշուն իջավ ողջ աշխարհին, ոչ մի շշուկ չլսվեց: Ժրության վրա ոչ մեկ այնքան ապուշ չի կտրում, որքան ծույլ մարդը:

Շատ տեսնել և ոչինչ չունենալ նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր :

Նա ահ չուներ, բացի հորից:

Ամեն ինչ մոռացել է, ոչնչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով:

5. Կազմի՛ր նախադասություններ` գործածելով ոչ ոք և ոչինչ դերանունները բոլոր հոլովներով։

Ոչ ոք չի հետաքրքրվում թափառող կենդանիներով։

Ոչնչից դասը վերածվեց կռվի։

6. Կազմի՛ր նախադասություններ ամեն ինչ, ամեն մեկը, ամեն մի, ամեն ոք որոշյալ դերանուններով և դրանք փոխարինի՛ր համապատասխան ժխտական դերանուններով:

Ուսուցիչները ամեն ինչ անում են երեխաներին լավ կրթություն տալու համար։ Ամեն մեկը պիտի հարգի դիմացինի կարծիքը։

Ամեն մի շրջան ներկայացրեց հայկակական ավանդական ուտեստներ։

Posted in Պատմություն 7

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

Հայոց Տիգրան Երվանդունի արքան և Պարսից Կյուրոս Բ Մեծ։

Բրիտանական գրավյուրա, 1788թ.

  • Բնութագրեք թե ովքեր են Պարույր Սկայորդին, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Երվանդյանը, Կյուրոս Մեծը, Դարեհ առաջինը, Քսենոփոն, սատրապ, արքայական ճանապարհ

Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդած տեղեկության համաձայն՝
Պարույրը Հայկ Նահապետի սերնդից էր։

Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է
հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Քանի
որ սկզբնաղբյուրների սակավություն կա, միայն կարելի է ենթադրել , որ նա իր
տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի
թագավորությունն էր վերահսկում։ Թագավորության սահմանները հյուսիս-արևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում ՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք։

Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Կյուրոսին այդ ջանքերում ակտիվորեն աջակցում է նրա մանկության ընկերը՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։

  • Ինչպես հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել հայոց գահին:

Պարույրը միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի և բաբելոնի թագավորների դաշինքին։ Ք․ ա․ 612 թ․ դաշինքի երկրները գրավում և ավերում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մի քանի տարի անց արդեն կործանվում է Ասորեստանի կայսրությունը։ գործուն մասնակցության համար Պարույր Սկայորդին Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։ Պարույր արքան իր իշխանության տակ միավորել էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած տարածքները նպատակ ունենալով իր վերահսկողությունը հաստատել ամբողջ լեռնաշխարհի վրա։

Ինչ դեր ունեցան Երվանդ Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության գործում:

Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Քանի որ սկբնաղբյուրների սակավություն կա, միայն կարելի է ենթադրել, որ նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում ։ Թագավորության սահմանները հյուսիս-արևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք։ Արքայական նոր Հարստությունը նրա անունով կոչվում է Երվանդական կամ Երվանդյան։ Կենտրոնն էր Տուշպա-Վան քաղաքը։ Երվանդ առաջինին հաջողվում է վերակազմավորել բանակը՝ ստեղծելով շուրջ 40հազարանոց հետևակ և 8հազարանոց հեծելազոր։ Սա չէր կարող չազդել մարական տերության հետ հարաբերությունների վրա։ վերջինս փորձում է խստացնելիր վերահսկողությունն ընդլայնվող Հայաստանի նկատմամբ։ Դա հաջողվում է մանավանդ այն ժամանակ , երբ Մարաստանը տիրում է Արաքսի հովտին և Միջագետքում գտնվող հաղորդակցական ուղիներին։ Դաշնակցային հարաբերությունները շուտով վերածվում են Մարաստանից Հայաստանի կախվածության

Ինչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար: Ինչպես էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա:

Դարեհը ապստամբությունները ճնշելուց հետո ձեռնամուխ է լինում կայսրության սահմանների ընդլայմանը։ Արևելքում նրա տարածքները հասնում էին մինչև Ինդոս գետը, իսկ արևմուտքում Թրակիա կազմելով աշխարհի ամենամեծ կայսրությունը։ Իր իշխանությունն այդ հսկայածավալ կայսրության մեջ ուժեղացնելու համար Դարեհն ամբողջությամբ վերանայում է Կյուրոսի կողմից հաստատված կառավարման համակարգը։ Նա կայսրությունը բաժանում է 20 մարզերի , որոնք կոչվում էին սատրապություններ։ Դրանք կառավարվում էին սատրապների կողմից, որոնք հավաքում էին հարկերը, ապահովում էին արդարադատությունն ու անվտանգությունն, զինվորներ էին հավաքոում թագավորական բանակի համար։ Սատրապների կողմից մարզերի կառավարման քաղաքականությունը Դարեհի կայսրությունը միավորելու ճանապարհներից մեկն էր։ հայաստանը կազմում էր 13-րդ սատրապությունը և այդպիսին մնաց մինչև Աքեմենյան կայսրության կործանումը;

Posted in Պատմություն 7

Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը. Արտաշես Առաջին

Արտաշեսյան արքայատոհմի դրոշը

  • Բնութագրիր երկիշխանություն, ստրատեգոս հասկացությունները:

Երկիշխանությունը ՝ երբ իշխանությունը բաժանված է երկու մասի՝ աշխարհիկ և հոգևոր։

Ստրատեգոս՝ սկզբնապես զինվորական պաշտոն է , բայց Անտիոքոս երրորդի ժամանակ նաև քաղաքական -վարչական պաշտոն, որը նույնացվում է մարզի կառավարչի պաշտոնի հետ։

Ովքեր են Արտաշես առաջինը և Զարեհը

Արտաշեսն ու Զարեհը անտիոքոսի հայ զորավարներն էին։ Հեղաշրջումից հետո Արտաշեսը նշանակվեց Մեծ Հայքի, իսկ Զարեհը՝ Ծոփքի ստրատեգոս։

  • Երբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը

Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք. ա. 190 թ. Մագնեսիա քաղաքի մոտ, որտեղ Սելևկյանները պարտություն կրեցին։ Արտաշեսն օգտվեց ստեղծված իրավիճակից, դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հռոմի հետ և իրեն հռչակեց Մեծ Հայքի թագավոր։ Իսկ Զարեհը դարձավ Ծոփքի թագավոր։

  • Ով է Հաննիբալը և ինչ ներդրում ունի Արտաշատ մայրաքաղաքի կառուցման մեջ

Արքայի հաջորդ քայլը եղավ երկրի նոր կենտրոնի՝ մայրաքաղաքի հիմնումը։ Այն կառուցվեց մոտավորապես Ք. ա. 185 թ. Արարատյան դաշտում ՝ Արաքս գետի ափին, ինը բլուրների վրա։ Արքայի անունով այն անվանվեց Արտաշատ։ Հույն պատմիչների վկայությամբ՝ քաղաքի տեղանքն ընտրել էր կարթա- գենացի հռչակավոր զորավար Հաննիբալը, որն իր պարտությունից հետո ապաստանել էր նախ Սելևկյան արքա Անտիոքոս III-ի մոտ, իսկ ապա Արտաշեսի։

  • Ինչպես տապալվեց Երվանդունիների արքայատոհմը, ինչ նախադրյալներ կային դրա համար

Երվանդունիների արքայատոհմի տապալման համար կային մի շարք նախադրյալներ , Երվանդ չորորդը մտածում էր ավելի շատ իշխանության պահպանման մասին , քան պետության փլուզումը կասեցնելու համար։ Երկիշխանության հետևանքով երկիրը թուլացավ։ Անտիոքոս երրորդը հաջողությամբ օգտվեց Մեծ Հայքի ներքին անկայունությունից և հրահրելով խորացրեց ներքին տարաձայնությունները։ Երվանդ IV-ը Ք. ա. 201 թ.պարտություն կրեց կենտրոնախույս ուժերի դեմ պայքարում, որոնք գլխավորում էին Անտիոքոսի հայ զորավարներ Արտաշեսն ու Զարեհը։ Հեղաշրջումից հետո Արտաշեսը նշանակվեց Մեծ Հայքի, իսկ Զարեհը՝ Ծոփքի ստրատեգոս։

  • Ինչպես կբացատրես այն, որ Արտաշես առաջին արքայի ջանքերով միավորված հողերում բոլորը միալեզու էին

Գահ բարձրանալով՝ Արտաշես I-ը ձեռնամուխ եղավ զավթված տարածքների հետ նվաճմանը և թագավորության սահմանների ընդարձակմանը։ Նպատակին հետամուտ՝ մի շարք արշավանքների արդյունքում Մարաստանից (Ատրպատականից), հետո Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ նաև Սելևկյաններից նա հետ գրավեց և Հայաստանին միացրեց զավթված բոլոր հայաբնակ տարածքները։ Տարածքային նման աճի կարևոր արդյունքներից էր հայ ժողովրդի մշակութային և լեզվական համախմբումը. երկրի սահման­ները հասնում էին այնտեղ , ուր, Մովսես Խորենացու ձևակերպմամբ, «հայերեն խոսքը վերջանում էր»։ Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի ձևակերպմամբ՝
Արտաշեսի ջանքերով միավորված հողերում «բոլորը միալեզու» էին։

  • Ինչ վերափոխություններ կատարեց Արտաշես առաջին արքան իր թագավորության դիրքն ու վարկանիշը բարձրացնելու համար

Արքայի հաջորդ քայլը եղավ երկրի նոր կենտրոնի՝ մայրաքաղաքի հիմնումը։ Այն կառուցվեց մոտավորապես Ք. ա. 185 թ. Արարատյան դաշտում ՝ Արաքս գետի ափին, ինը բլուրների վրա։ Արքայի անունով այն անվանվեց Արտաշատ։ Շուտով Արտաշատը դարձավ Արաքսի հովտով դեպի Հնդկաստան, ինչպես նաև դեպի Սև ծով տանող առևտրային ճանապարհ- ների հիմնական հանգույցը: Երվանդա — շատից, Արմավիրից և այլ բնակա — վայրերից արքան մայրաքաղաք տեղափոխեց մեծ թվով բնակչություն՝ այն արագորեն բնակեցնելու և զարգացնելու նպա — տակով։ Բագարանից այստեղ տեղափոխվեցին աստվածների և նախնիների արձանները՝ մայրաքաղաքն օժտելով նաև կրոնական կենտրոնի գործառույթով։ Բացի մայրաքաղաք Արտաշատից՝ Արտաշես արքան կառուցեց այլ քաղաքներ ևս, որոնցով զարկ տվեց Հայաստանի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքին։

Posted in Երկրաչափություն 7

Ինքնուրույն աշխատանք

1.Գտնել ABC եռանկյան A անկյունը,եթե <B=800 ,<C=600 :

^A=180o-(^B+^C)=180o-140o=40o

2.Հավասարասրուն եռանկյան անկյուններից մեկը 1200 է,գտնել այդ եռանկյան մյուս անկյունները։

մյուս անկյունները հավասար են (180o-120o)/2=30o

3.Գտնել ABC եռանկյան անկյունները,եթե <A:<B:<C=1։2:3 :

x+2x+3x=180o

6x=c

x=30o ստացվեց ^A=30o,^B=60o,^C=90o

4.Գտնել հավասարասրուն եռանկյան անկյունները,եթե անկյուններից մեկը 300 — ով մեծ է մյուսից։ Անկյունները նշանակենք x,x x+30 -ով, ստացվեց x+x+x+30=180o, 3x=150o ,x=50o, անկյունները ստացվեցին 50o,50o,80o։

լրացուցիչ

274.

^ADC=180o-110o=70o, եռ․ADC -ից ^DAC=x, ^DCA=2x, x+2x+70o=180o,x=(180o-70o)/3=110o/3 ,2x=^A=^C=110*2/3=55o, ^B=180o-(110o/3+110*2/3)=70o

275.

^BAD=180o-(80o+12o)=88o

^ABC=180o-(15o+88o)=77o այստեղից հետևում է որ եռ․ABC ուղղանկյուն եռ․ չէ

276. Կստացվի ABCD քառանկյուն որտեղ ^A=45o,^B=90o,^C=90o ^D=360o-(45o+90o+90o)=135o

Posted in Հանրահաշիվ 7

Առաջադրանքներ

  1. Միանդամը ներկայացրու խորանարդի տեսքով․
    9
  2. Հաշվիր օգտվելով Խորանարդների գումարի բանաձևից՝
    a3 + b3 = (a + b) (a2 — ab + b2)            ( 1 )
  3. Հաշվիր օգտվելով Խորանարդների տարբերության բանաձևից՝
    a3 — b3 = (a – b) (a2 + ab + b2)            ( 2 )13
  4. Հաշվիր օգտվելով Խորանարդների գումարի բանաձևից՝
    (a + b) (a2 — ab + b2)=a3 + b3
    13
  5.  Հաշվիր օգտվելով Խորանարդների տարբերության բանաձևից՝
    (a – b) (a2 + ab + b2) = a3 — b3
        

    13

Առաջադրանքներ (լրացուցիչ տանը)

Առաջադրանքներ

1.ա/ 53

բ/ 23

գ/ (3x)3

դ/ (4y)3

ե/ (my)3

զ/ (a2b)3

է/ (xy2)3

ը/(1/2y)3

թ/(0,1c2)3

3.ա/m3-1= (m-1)(m2+m+1)

բ/p3-27q3 =(p-3q)(p2+3pq+q2)

գ/125x3-8y3=(5x-2y)(25x2+10xy+4y2)

դ/64a3+1000b3=(4a+10b)(16a2-40ab+100b2)

ե/x6-y6 =(x2-y2)(x4+x2y2+y4)

զ/m12-64=(m4-4)(m8+4m4+16)

է/x9-x6=(x3-x2)(x6+x3x2+x4)

ը/c6d3-k3=(c2d-k)(c4d2+c2dk+k2)

4.ա/m3+n3

բ/ q3+p3

գ/a3+1

դ/23+x3=8+x3

ե/ p3+43=p3+64

զ/53+m3=125+m3

5.ա/x3-y3

բ/53-a3=125-a3

գ/ (2m)3-(5n)3=8m3-125n3

դ/(7p)3-q3=343p3-q3

ե/ (1/2x)3-(1/3y)3=1/8y3-1/27y3

զ/(0,1a)3-(0,2b)3=0,001a3-0,008b3

Առաջադրանքներ (լրացուցիչ, տանը)

26.

1) p3+q3=(p+q)(p2-pq+q2)

2)p3-q3=(p-q)(p2+pq+q2)

3)a3+8=(a+2)(a2-2a+4)

4)b3-27=( b-3)(b2+3b+9)

5)y3+1=(y+1)(y2-y+1)

6)x3-8=(x-2)(x2+2x+4)

7)p3-1=(p-1)(p2+p+1)

8)m3+64=(m-4)(m2+4m+16)

9)1-q3 =(1-q)(1+q+q2)

10)1+c3=(1+c)(1-c+c2)

11)1-8a3=(1-2a)(1+2a+4a2)

12)27-8x3=(3-2x)(9+6x+4x2)

13)8a3+b3=(2a+b)(4a2-4ab+b2)

14)27x3-8y3=(3x-2y)(9x2+6xy+4y2)

15)125b6+216=(5b2+6)(25b4-30b2+36)

24.

1)(a+b)2

2)(a-b)2

3)(a+3)2

4)(a-3)2

5)(d+c)2

6)(p-q)2

7)(m-n)2

8)(x+1)2

9)(x-1)2

Posted in Հայոց լեզու 7

Դերանունների տեսակները. 26.02-28.02

1.Դո՛ւրս գրիր հարաբերական դերանունները, բացատրի՛ր դրանց դերը նախադասության մեջ:

Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:

Ինչքան որ գիտուն լինես, չիմացածդ մի անգետից հարցրու:

Ով աշխատի, նա կուտի:

Որտեղ տանձ, պոչը հետն է:

Քանի լեզու գիտես, այդքան մարդ ես:

Ում բախտը ծռվեց, նրա ձին ախոռում էշ կդառնա:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

2.Որոշի՛ր ընդգծված հարաբերական դերանունների հոլովն ու պաշտոնը:

Այն գեղեցկությունն է իսկապես անեղծ,

Որի սպիտակ ու կարմիր գույնը համադրված է սեռական հոլով

Բնության քնքուշ ու ճարտար ձեռքով:

Թող նա կորչի անպտուղ, ով տձև է ու կոպիտ, ուղղական հոլով

Ում չի ընտրել բնությունը՝ իր սերունդը պահպանելու հայցական հոլով

Մեծությունը միշտ չարիք է դառնում,

Երբ բաժանվում է գութը նրանից: ուղղական հոլով

Հիմարությունը հիմարների մոտ այնքան ցայտուն չէ,

Որքան խենթացած խելոքների մոտ:

Ով կամենում է հանգիստ ապրել, նա պետք է ապավինի սեփական ուժերին:

Ով որ քսակը գողանա, քիչ բան գողացած կլինի… ուղղական հոլով

Բայց ով ինձնից անունս շորթի ուղղական հոլով

Մի բան կշորթի, որ բնավ նրան չի հարստացնի,

Իսկ ինձ իսկապես կաղքատացնի: ուղղական հոլով

3.Կազմի՛ր նախադասություններ՝ ինչպիսի, ուր, քանի, ով դերանունները գործածելով մեկ որպես հարցական, մեկ որպես հարաբերական դերանուն

Թունավոր սունկը ինչպիսի՞ տեսք ունի։

Կան այնպիսի թունավոր սնկեր, ինչպիսին է դժգույն ճանճասպանը։

Հարութը ու՞ր պետք է տանի այս պատվերը։

Ճամբարը գտնվում է այնտեղ, ուր ամենուրեք բարձր սարեր են։

ՈՐՈՇՅԱԼ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

Որոշյալ դերանունները ցույց են տալիս առարկաների կամ անձերի, նրանց հատկանիշների հայտնի, որոշյալ ամբողջություն՝ միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած՝ առանց դրանք անվանելու:

Որոշյալ դերանուններն են` ամբողջ(ը), ամեն(ը), ամեն ինչ(ը), ամեն մի, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլոր(ը), յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), համայն, ամենայն:

1. Որոշյալ դերանունները գոյականի փոխարեն գործածվելիս հոլովվում են` ենթարկվելով ի հոլովման: Օրինակ՝ բոլորի, բոլորին, բոլորից…, ամեն ինչի, ամեն ինչից, ամեն ինչով և այլն:

• Որոշյալ դերանունները նախադասության մեջ լինում են ենթակա, ստորոգյալ կազմող բառ, լրացում: Օրինակներ՝ Ողջը կդառնա կրակի բաժին,

Սեղան, մահճակալ, գորգ ու տեղաշոր (Ն. Զ.): Ողջը — ենթակա:

Քո խոսքը ինձ համար ամեն ինչ է: Ամեն ինչ — ստորոգյալ կազմող բառ:

Ծաղկի՛ր, հա՛մր հող հոգնած աշխարհի,

Շռայլ կանաչով ծածկիր ամեն ինչ (Մ. Մ.): Ամեն ինչ — ստորոգյալի լրացում:

2. Հարադրական կազմություն ունեցող որոշյալ դերանունների բաղադրիչները գրվում են անջատ: Դրանք են` ամեն ինչ(ը), ամեն մեկը, ամեն մի, յուրաքանչյուր ոք, ամեն ոք:

1. ա.Գտի´ր որոշյալ դերանունները, որոշի՛ր, թե նախադասության ինչ անդամ են դրանք:

բ.Դո՛ւրս գրիր ընդգծված գոյականները՝ նշելով դրանց ձևաբանական հատկանիշները:

Սոխակի քնքուշ հոգին բոլորը գիտեն, իսկ ամենքից շատ՝ Սիցիլիա կղզու բնակիչները, որովհետև ամեն գարնան համայն աշխարհից այստեղ լցվում են անհամար սոխակներ: Ու ամբողջ տարի լալագին ու թախծոտ երգում են այդ թռչունները (Վ. U):

սողակները , թռչունները -ենթակա,

լցվում են , երգում են — ստորոգյալ

Ձիավորներն սկզբում գնում էին լուռ. յուրաքանչյուրն իր մտքերի մեջ էր խորասուզված: Ողջ ճանապարհին նրանք լռելյայն ձիերն էին համեմատում իրար, ու ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը (Ակ Բ.):

Ձիավորները, ճանապարհին — ենթակա

գնում էին, համեմատում — ստորոգյալ

2.Դո՛ւրս գրիր դերանունները, որոշի՛ր դրանց տեսակը, հոլովն ու թիվը, պաշտոնը:

Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը:

Նա ինքն էր իրեն կամավոր դուրս դրել այն ամենից, ինչին եռանդով ձգտում էին բոլորը:

Ամբողջ գիշեր այդ հարցը խռովել է հոգիս:

Ամեն տեսակ երգ երգեցի – ամենից լավ տաղն է էլի:

Ողջ գիշերը հովը պարեց, ա՜խ, այնքա՜ն, այնքա՜ն թեթև:

Ամեն հոգի մի վիշտ ունի, ամեն մի ցավ` ամոքում:

Մենք մեկտեղ անցանք ճանապարհն այն ողջ, Ուր մահն էր սուլում իր դաժան հիմնը:

Ուզում էի մոռանալ ամենքին, ամեն ինչ:

Երջանիկ կին, համ ինքն է ապրում իր ահագին ընտանիքով, համ էլ սենյակի վարձը տալիս ամենայն ճշտությամբ:

Յուրաքանչյուրս մեր բաժին կշտամբանքն ու ապտակներն ստացանք, բայց թե ինչի համար էինք թշնամացել, չասացինք:

3.Կազմի՛ր կամ գեղարվեստական գրականությունից դո՛ւրս գրիր նախադասություններ որոշյալ դերանունների տարբեր հոլովներով:

Posted in Русский язык 7

Самостоятельная работа в блогах 7-8 класс (выполняется на уроке)

Задание 1 : закончите предложения:

Встречаясь с друзьями, решили выпить кофе.

Окончив институт, устроился на работу.

Слушая музыку, я сделала все домашние дела.

Женившись, я купил нам квартиру.

Позавтракав, я пошёл в школу.

Посмотрев фильм, мы вышли погулять.

Возвращаясь с работы, я зашёл в магазин.

Получив письмо, я тут же позвонил маме.

Открыв дверь, я видел Деда Мороза.

Стоя на остановке, я замёрз.

Задание 2. Напишите начало фраз по модели:

Познакомившись с девушкой, я попросил у нее телефон.

Встретив друзей , мы пошли в кино.

Окончив домашние задания ,я пошел гулять.

Посмотрев комедию,  он очень смеялся.

Когда наступит летние каникулы, мы поедем отдыхать на юг.

Читав рассказ, я выписывал новые слова.

Взглянув на табло, я узнал, когда отправляется поезд.

Съев вкусный торт, он сказал спасибо.

Закончив уроки, он уехал домой.

Ожидая транспорта , он потерял деньги.

Задание 3. Сделай выбор:

ИЗУЧАТЬ, УЧИТЬСЯ, УЧИТЬ, ЗАНИМАТЬСЯ

Лена изучала  историю в Сорбонне.

Где учиться твой младший брат?

Тебе надо больше заниматься.

Он никогда не учил правила, поэтому плохо говорит по-русски.

В университете Сергей очень серьезно изучает философию.

Я бы хотел учиться в Москве.

Я не люблю заниматься в библиотеке.

Чтобы улучшить память, надо учить стихи.

Поставьте глаголы в нужную форму.

Ехать

Мои родители поехали на юг к морю. 2. Я еду сейчас на вокзал. 3. Они

едут в университет на трамвае и читают газету.

— Куда ты сейчас едешь ?

— Я еду в магазин. А вы куда едете ?

— А мы поедем в университет.

– Куда едет сейчас ваша группа?

— Мы поедем на экскурсию за город.

— Ты не знаешь, куда это едет сейчас Таня?

— Она поедят в гости.

7.- Твои друзья сейчас поедят в цирк. А почему ты не ехал ?

— А я поеду на вокзал встречать подругу.

Лететь

– Добрый день! Вы куда летите ?

— Я лечу в Москву. А вы куда летите ?

— Мы тоже летим в Москву.

– Скажите, пожалуйста, какой рейс летит до Иркутска?

Мой друг полетит сейчас в Пермь, а я полечу в Санкт-Петербург.

Мы летим уже целый час.

Ходить

Он часто ходил на стадион. 2. Каждую субботу моя сестра ходит в театр.

Они часто ходили в парк. 4. Каждое воскресенье я хожу в церковь.

– Привет! Куда ты идешь?

— Я иду в библиотеку.

— Ты часто ходишь в библиотеку?

— Обычно я хожу туда раз в неделю.

– Добрый день! Каждый день я вижу, как ты ходишь в парк.

— Да, обычно я хожу туда утром. Я там занимаюсь спортом.

— А вы куда ходите по утрам.

— Мы обычно ходим на стадион. Там мы бегаем.

Posted in Կենսաբանություն 7

Օղակավոր որդեր

Փետրվարի 26-ից մարտի 3

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթվա անելիքներին են․

Ներկյացնելու եք․

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին

  1. Օղակավոր որդերը ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսության մեջ։

Օղակավոր որդերից անձրևորդերը բնակվելով հողի մեջ, փխրեցնում են այն և նպաստում հողի բերրիացմանը։ Օցակավոր որդերից ներեիսներով սնվում են արժեքավոր այնպիսի ձկնատեսակներ , ինչպիսին թառափներն են։ Օղակավոր որդերից պալոլոն իր հերթին սնունդ է մարդկանց համար։

  1. Տզրուկները ի՞նչ դեր ունեն բժշկության մեջ։

Բժշկական տզրուկն օգտագործվում է մարդու որոշ հիվանդությունների բուժման համար։

  1. Անձրևորդերի բազմացում

Հայտնի է օղակավոր որդերի ավելի քան 12000 տեսակ։ Դրանք ընդգրկված են բազմախոզան և սակավախոզան որդերի ու տզրուկների դասերի մեջ։ Առավել հայտնի օղակավոր որդերից են անձրևորդները։ Սովորաբար հասնում են մինչև 10-20 սմ երկարության։ Ավստրալիայում բնակվում են հսկա անձրևորդեր , որոնց երկարությունը կարող է հասնել մինչև 2 մ։ Անձրևորդերը պատկանում են սակավախոզան որդերի դասին։

Posted in Ֆիզիկա 7

Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը: 

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Օրինակ ՝ Փորձենք շարժել սեղանին դրված ծանր գիրքը ՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով: Կնկատենք, որ ազդող ուժը բավականաչափ փոքր է, այսինքն գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժ է լինում: Այդ ուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է։

2.Ինչով է պայմանավորված շփումը

Շփման ուժը պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության աստիճանից։

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Շփման տեսակներից են ՝ դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը։

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Օրինակ՝երբ քարը գլորենք թեկ մակերևույթի վրայից, ապա նրա արագությունը գնալով մեծանում է շփման ուժի նկատմամբ, իսկ երբ այն քաշենք հարթ մակերևույթի վրայով, ապա նրա շփման ուժը կլինի ավելի շատ:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

Եթե շփման ուժը չլիներ, ապա օրինակ ավտոմեքենային հնարավոր չէր արգելակել, ինչը կարող էր բերել վատ հետևանքների:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Եթե շփման ուժը կա, ապա մարդը չի կարող տեղափոխել մի ծանր իր, մի տեղ որտեղ նա ուզում է:

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Շփման ուժ մեծացնելու համար կարելի է մակերևույթը դարձնել խորդուբորդ:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Շփման ուժը փոքրացնելու համար կարելի է մակերևույթը ինչքան հնարավոր է հարթ լինի։

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

Օրինակ թուղթը, երբ պատուհանից կցենք, ապա նրա վրա կազդեն և ծանրության ուժը և օդի դիմադրողականությունը:

10.Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցություն, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է նույն ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների գումարով:

12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է հակառակ ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների հանումով:

13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

Նրա արագությունը չի փոփոխվում: