Posted in Ֆիզիկա 7

Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը: 

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Օրինակ ՝ Փորձենք շարժել սեղանին դրված ծանր գիրքը ՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով: Կնկատենք, որ ազդող ուժը բավականաչափ փոքր է, այսինքն գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժ է լինում: Այդ ուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է։

2.Ինչով է պայմանավորված շփումը

Շփման ուժը պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության աստիճանից։

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Շփման տեսակներից են ՝ դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը։

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Օրինակ՝երբ քարը գլորենք թեկ մակերևույթի վրայից, ապա նրա արագությունը գնալով մեծանում է շփման ուժի նկատմամբ, իսկ երբ այն քաշենք հարթ մակերևույթի վրայով, ապա նրա շփման ուժը կլինի ավելի շատ:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

Եթե շփման ուժը չլիներ, ապա օրինակ ավտոմեքենային հնարավոր չէր արգելակել, ինչը կարող էր բերել վատ հետևանքների:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Եթե շփման ուժը կա, ապա մարդը չի կարող տեղափոխել մի ծանր իր, մի տեղ որտեղ նա ուզում է:

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Շփման ուժ մեծացնելու համար կարելի է մակերևույթը դարձնել խորդուբորդ:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Շփման ուժը փոքրացնելու համար կարելի է մակերևույթը ինչքան հնարավոր է հարթ լինի։

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

Օրինակ թուղթը, երբ պատուհանից կցենք, ապա նրա վրա կազդեն և ծանրության ուժը և օդի դիմադրողականությունը:

10.Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցություն, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է նույն ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների գումարով:

12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է հակառակ ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների հանումով:

13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

Նրա արագությունը չի փոփոխվում:

Posted in Ֆիզիկա 7

Մարմնի կշիռ:

1.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանից կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

2.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը իր բնույթով առաձգականության ուժ է , որը կիրառված է հենարանի կամ կախոցի վրա։

3.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

4.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Մարմնի կշռի և ծանրության ուժի միջև հարաբերակցույունը կփոխվի, եթե եթե մարմինը ծանրության ուժի ազդման գծի ուղղությամբ սկսի շարժվել անհավասարաչափ։

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները

Առօրյա կյանքում մարմնի կշիռը հաճախ շփոթում են մարմնի զանգվածի հետ։ Պատճառն այն է, որ երկուսն էլ հաճախ կշեռքով են որոում։ Եթե մենք կշռվում ենք կամ խանութից ինչ որ բան ենք գնում, մենք ոչ թե կշիռը, այլ զանգվածն ենք որոշում։ Կշռի միավորը կգ է, իսկ կշիռն ուժ է և չափվում է նյուտոնով։

Posted in Ֆիզիկա 7

Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Օրինակ եթե պողպատե զսպանակը սեղմենք և բաց թողնենք, ապա այն կվերականգնի իր նախկին ձևն ու չափերը, իսկ եթե սեղմենք պլաստիլինե գունդը, այն չի վերականգնի իր ձևը, այսինքն երբ դադարում է արտաքին ուժի ազդեցությունը, որոշ մարմիններ վերականգնում են իրենց նախկին ձևն ու չափերը, իսկ որոշ մարմիններն էլ ոչ։

3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը, այդ պիսի դեֆորմացիան կոչվում է առաձգական, իսկ հակառակը եթե չի վերականգնում ապա պլաստիկ։Օրինակ՝ կամուրջները հաշվարկվում և պատրաստվում են այնպես, որ ուժի ազդցությամբ ենթարկվեն առաձգական դեֆորմացիայի,որն ապահովում է դրանց երկարակեցությունը և հուսալիությունը և հակառակը մետաղների մշակման ժամանակ դրանք ենթարկվում են պլաստիկ դեֆորմացիայի, որպեսզի պատրաստված դետալն ունենա անհրաժեշտ չափերն ու ձևը և դրանք պահպանի դեֆորմացիան վերացնելուց հետո։

4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը , որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։

5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ծանրության ուժը կախվածէ մարմնի զանգվածից այնքանով, որ որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը։

6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Եթե զսպանակի մի ծայրն ամրացնենք, իսկ ազատ ծայրը ձգենք որոշակի ուժով, ապա այն որոշ չափով կերկարի և այլս չի ձգվի, նշանակում է ձգման շնորհիվ զսպանակում առաջանում է ուժ, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում ենք նրա վրա և ուղղված է այդ ուժին հակառակ։ Այդ ուժը կոչվում է առաձգականության ուժ։

7.Հուկի օրենքի ձևակերպում

Առաաձգական դեֆորմացիայի ժամանակ մարնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորացիայի չափին։

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

Fառ =kx Առաձգականության ուժ — F, համեմատականության գործակից ` k, դեֆորացիայի չափ՝ x ։

9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը

Ինչքան մեծ է մարմնի վրա ազդող ուժը, այնքան մեծ է նրա արագության փոփոխությունը կամ դեֆորացիայի չափը; Այստեղից հետևություն, որ ուժը կարող է չափել երկու եղանակով՝

ա/ չափելով նրա ազդեցությամբ մարմնի արագության փոփոխությունը,

բ/ չափելով նրա ազդեցությամբ մարմնի դեֆորմացիայի մեծությունը։

10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Հուկի օրենքի հիման վրա է ընկած ուժաչափի աշխատանքը։

Posted in Ֆիզիկա 7

ՈՒժ։Տիեզերական ձգողության ուժ։Ծանրության ուժ։

1․Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ֆիզիկայում ուժ հասկացությունը օգտագործում են տվյալ մարմնի վրա այլ մարմինների ազդեցություն քանակապես բնութագրելու համար

2.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 Նյուտոնն, այն ուժն է, որի ազդեցությամբ 1կգ զանգվածով մարմինը մեկ վայրկյանում իր արագությունը փոխում է 1մ/վ-ով

3.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Ուժը ինչպես արագությունը ունի ուղղություն, այսինքն՝ այն ևս վեկտորական մեծություն է ։

4.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

վեկտորկան են՝ ուժը, արագությունը,

սկալյար են՝ երկարությունը, զանգվածը;

5.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

այն ուժը որով երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։

6․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

F=mg

7.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը, այսինքն ծանրության ուժը ուղիղ համեմատական է մարմնիմզանգվածին։

Posted in Ֆիզիկա 7

Կրկնություն

29.01-2.02

Կրկնել

Կրկնել,պատասխանները տեղադրել բլոգներում

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառը առաջացել է հունարեն ֆյուզիս՝ բնություն բառից

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրումէ մեխանիկական , ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային, և միջուկային երևույթները։

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունն այն ամբողջությունն է, ին՝չը շրջապատում է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, աստղերը մոլորակնները և կենդանիները մարդը նույնպես բնության մաս է։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները բնության երևույթներ են։ Բնության մեջ ամեն մի փոփոխություն տեղի է ունենում օրինաչափորեն, այսինքն գույություն ունի երևույթի պատճառ, և ամեն մի պատճառի համապատասխանում է որոշակի հետևանք։

6.ինչ է նյութը։

Այն ինչից բաղկացած են ֆիզիկական մարմինները, կոչվում է նյութ՝ երկաթ, պղինձ, փայտ, ջուր , օդ։

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Ֆիզիկական երևույթները տեղի են ունենում տիեզերքում, երկրի ընդդերքում , մթնոլորտում, կենդանի օրգանիզմներում՝ ավտոմեքենայի շարժվելը, քարի ընկնելը, ջրի սառչելը։

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

մեզ շրջապատող ամեն մի առարկան անվանում են ֆիզիկական մարմին։

9.:Բերեք օրինակներ:

դռան բռնակը սեղանը, աթոռը; ափսեն

10.ինչ է մատերիան

այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում ՝ երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ , գիտության մեջ անվանում են մատերիա։

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

մարդիկ կատարում են դիտումներ և լաբորատոր փորձեր։

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Ի տարբերություն դիտումների փորձերը հնարավորություն են տալիս նույն պայմաններում բազմ իցս կրկնելու ուսում նասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարելու համապատասխան չափումներ։

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

վարկածը ուսումնասիրվող երևույթը բացատրելու որոշակի ենթադրությունն է։ բնության երևույթների մասին դիտումների և փորձերի միջոցով ստացած տվյալները գիտնականները հայտնաբ երում են օրենքներ, որոնք բացահայտում են բնության տարբեր երևույթների միջև կապերը։

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որը ընդունված է որպես միավոր։

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Աշխարհի գրեթե բոլոր երկրներն ունեն գիտական առևտրային կապեր։ Նրանց փոխհամաձայնությամբ ստեղծվել է Միավորների միջազգային համակարգ որոնցից են երկարության մ իավորը՝  մետր, ժամանակի միավորը՝ վայրկյան, զանգվածի միավորը՝ կիլոգրամ։

16․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

յուրաքանչյուր չափիչ սարք ունի սանդղակ, օրինաաակ չափաքանոնի բաժանման գծիկ երը և որոշ գծիկների մոտ գրված թվերը միասին ներկայացնում են քանոնի սանդղակ։

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկներիմիջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք։

20.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալըկախված է բաժանման արժեքից և ընդունված է համարել , որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ըթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

այն մարմինը , որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

23.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը , որի չափերըտվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը, որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է մարմնի անցած ճանապարհ։

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ։

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը։ v=s/t

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

ՄՀում որպես արագության միավոր, ընդունված է այն հավասարաչափ շարժման արագությունը, որի դեպքում մարմինը 1վ-ում անցնում է 1մ ճանապարհ, այդ ճանապարհը նշանակում են 1մ/վ։

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

Բանաձևը՝
ճանապարը = արագություն · ժամանակամիջոց
S = V · t

Posted in Ֆիզիկա 7

 <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մասI>>-ից էջ33 -39 առաջադրանքներ

Տարբերակ 1

հարց 1 պատասխան 1 ` 2200կգ/մ3 =2200կգ/1մ3 P=m/V

հարց 2 պատասխան 2 16000կգ/20մ3 =800կգ/մ3

հարց 3 պատասխան 4 1,6kg/0,002 մ3=800kg/մ3

հարց 4 պատասխան 1 2700կգ/ մ3 =2700×1000=2.700.000գ 1մ3 =100x100x100=1000000սմ 2.700.000/1.000000=2,7գ/սմ3

հարց 5 պատասխան 2 V=0,5դմ3 m=450գ 450գ/500սմ3 = 0,9 գ/սմ3 p=0,9գ/սմ3

Տարբերակ 2

Հարց 1 պատասխան 3 Խտությունը նշանակում ենք P տառով, զանգվածը՝ m, ծավալը՝ V, P m V

Հարց 2 պատասխան 1 900kg/1մ3=900kg/մ3

Հարց 3 պատասխան 4 m=400kg v=0,5մ3= 400kg/0,5մ3=800kg/մ3 p=800kg/մ3

Հարց 4 պատասխան 3 710×1000=710000 գ, 1մ3=100x100x100=1000000սմ3=0,71գ/սմ3

Հարց 5 պատասխան v=1,5դմ3 m=6kg p=6000/1500=4 p=4գ/սմ3

Տարբերակ 3

Հարց 1 պատասխան 1 P=m/V խտությունը= զանգված/ծավալ

Հարց 2 պատասխան 2 800կգ/մ3 = 800կգ/1m3 800կգ զանգվածով կերոսինը զբաղեցնում է 1մ3

Հարց 3 պատասխան 4 V=0,2մ3 , m=160կգ P=160/0,2մ3 P=800կգ/մ3

Հարց 4 պատասխան 2 10500կգx1000գ=10.500.000 գ, 1մ3 =100x100x100=1.000.000 սմ3 10.500.000/1.000.000=10,5գ/սմ3

Տարբերակ 4

հարց 1 պատասխան 2 1մ3 -ի զանգվածը

հարց 2 պատասխան 1 1 մ3 ծավալով օդի զանգվածը 1.290կգ է

հարց 3 պատասխան V= 50մ3 m=4000կգ P=4000կգ/50մ3 P=80 կգ/մ3

հարց 4 պատասխան 11300կգx1000գ=11.300.000գ 11.300.000գ/1.000.000մ3 =11,3գ/սմ3

հարց 5 պատասխան 2

Posted in Ֆիզիկա 7

Նյութի խտություն։Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

1.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։

2.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը

Խտությունը որոշելու համար զանգվածը նշանակենք m տառով, ծավալը՝ v տառով, իսկ խտությունը p և կստանանք հետևյալ բանաձևը՝

Խտությունը=զանգված/ծավալ P=m/v

3.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

Նյութի խտության միավորն է 1 կգ/ մ3, 1գ/սմ3

4.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը

Մարմնի ծավալը հավասար է նրա զանգվածի և խտության հարաբերությանը՝

V=m/p

5.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:

Մարմնի զանգվածը հավասար է նրա ծավալի և խտության արտադրյալին

m=p*V

Posted in Ֆիզիկա 7

Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ26-ից մինչև էջ29-ը:

Տարբերակ1

Հարց 1 Մարմնի շարժման արագությունը փոխվում է ․

պատասխան 1 Քանի դեռ նրա վրա ազդում են այլ մարմիններ․

Հարց 2 Որ դեպքում Ա սայլակը կսկսի շարժվել

Պատասխան 2 ` 1 և 3 վիճակներում։

Հարց՝ 3

Պատասխան՝ 2 գնդակի զանգվածը 400 անգամ փոքր է հրացանի զանգվածից։

Հարց 4

Պատասխան ՝ 5 2500կգ

Հարց 5

Պատասխան՝ 1 25գ

Հարց 6

Պատասխան՝ 2 0,25կգ

Տարբերակ 2

Հարց 1

Պատասխան՝ 1 Մարդը բնական էակ է և կարող է իր ցանկությամբ փոխել սեփական շարժման արագությունը։

Հարց 2

Պատասխան՝ 3 առաջին մարմնի զանգվածը փոքր է երկրորդ մարմնի զանգվածից։

Հարց 3

Պատասխան 3 չմշկորդի զանգվածը 100 անգամ մեծ է քարի զանգվածից։

Հարց 4

Պատասխան 4 750կգ

Հարց 5

Պատասխան 5 7500գ

Հարց 6

Պատասխան 1 0,75կգ

Հարց 1

Պատասխան ՝3 կենդանի օրգանիզմները կարող են փոխել իրենց շարժման արագությունը առանց այլ մարմինների ազդեցության։

Հարց 2

Պատասխան ՝ 2 Նրա արագության փոփոխությունը դադարում է։

Հարց 3

Պատասխան՝ 4 Բ սայլակի զանգվածը մեծ է 2,5 անգամ:

Հարց 4

Պատասխան 5 4000կգ

Հարց 5

Պատասխան 4 400գ

Հարց 6

Պատասխան 1 0,4կգ

Տարբերակ 4

Հարց 1

Պատասխան 2 կփոքրանա

Հարց 2

Պատասխան ՝ 2 երկրորդ դեպքում

Հարց 3

Պատասխան 4 ՝ երրորդ բեկորի զանգվածը մեծ է 3 անգամ

Հարց 4

Պատասխան՝ 3 35կգ

Հարց 5

Պատասխան՝ 4 350գ

Հարց 6

Պատասխան՝ 1 0,35կգ

Posted in Ֆիզիկա 7

Լրացուցիչ առաջադրանք՝ տարբեր երկրների զանգվածիչափման միավորները

Ունցիան, չափման համակարգերերը և նշանակումները

Ունկի, (լատին․՝ uncia) (հոմանիշ՝ ունցիա) զանգվածի չափման միավոր, հեղուկի չափման միավոր, զանազան հին ոսկեդրամների անվանում Եվրոպայում, որը կազմում է միավորի տասներկուերորդ մասը։ Տերմինը առաջացել է դեռ Հին Հռոմում, որտեղ ունցիան կազմում էր լիբրայի տասներկուերորդ մասը։ Ունցիան համարվում էր հիմնական կշռի միավորներից մեկը միջնադարյան Եվրոպայում։ Մեր օրերում օգտագործվում է թանկարժեք մետաղների զանգվածի չափման համար (տրոյական ունցիա), ինչպես նաև այն երկրներում, որտեղ զանգվածը չափվում է ֆունտերով (օրինակ՝ ԱՄՆ-ում)։

  • fl oz— հեղուկ ունցիա, հեղուկների զանգվածի չափման միավոր։ Տարբերակում են անգլիական և ամերիկյան հեղուկ ունցիաներ։ Ամերիկյանը կազմում է 29,573 531 մլ≈30 մլ։ Ըստ անգլիական չափման համակարգի՝ 28,413 063 մլ։
  • t oz կամ ozt-տրոյան ունցիա-31,1034768 գ, ոսկերչական և բանկային գործում թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր։ Տերմինը առաջացել է տրոյան (Տրուա՝ քաղաք Ֆրանսիայում (Troyes, Champaign, France)) կշռման համակարգից, որը լայն կիրառություն ուներ Եվրոպայում մինչև չափման մետրային համակարգի ներմուծումը։ Տարբեր երկրներում ունցիան ուներ տարբեր քաշ։ 1824-ից մինչև 1858 թվականներին տրոյան ունցիան համարվում էր հիմնական զանգվածի չափման միավորը Մեծ Բրիտանիայում և հենց բրիտանական տրոյան ունցիայի քաշն է կիրառվում թանկարժեք մետաղների առևտրում ներկայումս։
  • oz կամ oz at-ավերդյուպուայի ունցիա, ԱՄՆ-ում և այլ երկրներում զանգվածի չափման միավոր է հանդիսանում ավերդյուպուայի ֆունտը, որը կազմված է 16 ունցիաներից և հավասար է 28,35 գ (28,349 523 125 գ)։
  • Դեղագործական ունցիա-(հնացած տերմին), կիրառվում էր դեղագործական նյութերի չափման համար, տատանվում էր 25-ից 35 գրամների միջև։
Posted in Ֆիզիկա 7

Թեման.Մարմինների փոխազդեցությունը:Մարմնի զանգված:

1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը,թե ոչ:

մեկուսացված մարմինը իր արագությունը կփոխի միայն այն դեպքում, կամ կփոխի իր շարժման ուղղությունը , երբ նրա վրա ազդեն այլ մարմիններ։

2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ

Օրինակ՝ դիտարկենք սայլակին ամրացված է առաձգական թիթեղ, այն ճկված է և կապված է թելով, եթե ճկված թիթեղի մյուս կողմից ամրացնենք մեկ այլ սայլակ, հետո այրենք այդ թելը, կտեսնենք որ երկու սայլակները սկսվում են շարժվել հակառակ ուղղություններով, երկուսն էլ ազդում են իրար վրա, փոխազդում են։

3.Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն

Բոլոր մարմ իններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ նրանց արագությունն չի կարելի փոխել։ Դրա համար միշտ անհրաժեշտ է որոշ ժամանակ, մարմնի այդպիսի հատկությունը կոչվում է իներտություն։

4.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված

՛Մարմնի իներտությունը քանակապես բնութագրում է զանգված կոչվող մեծություն։ Զանգվածը մարմնի իներտության քանակական չափն է։

5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Զանգվածը կարելի է չափել այն կշիռի միջոցով։

6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Զանգվածի չափման համար կիրառվում են նաև այլ միավորներ, օրինակ՝ տոննա, ցենտներ, գրամ, միլիգրամ։

7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում

Զանգվածի չափման համար կիրառվում օրինակ պլատինի և իրիդումի համաձուլվածքից պատրաստված գլանաձև չափանմուշի զանգվածը, որին էլ անվանում են կիլոգրամ։

ա.ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ

բ.ծանոթացում կշռման կանոններին

գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով

Ծանոթանալ․ Է.Ղազարյանի դասագրքից էջ 43-ից էջ48

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ26-ից մինչև էջ29-ը: