Posted in Հեռավար ուսուցում, Մայրենի 5-րդ, Ընթերցանություն

Որոտ թագավորը (իտալական)

Լինում է, չի լինում մի թագավոր է լինում, այս թագավորը այնքան ուժեղ ձայն է ունենում , որ հազար կիլոմետրից լսվում է։ Մարդիկ մտածում են որոտ է սկսվել, երբ թագավորը ինչ-որ մեկի հետ սովորական զրուցում է, այդ պատճառով ժողովուրդը նրան անվանում է <<Որոտ>> թագավոր։ Նրա բարձր ձայնից խլացել էին պալատի բնակիչները և պաշտոնյաները։ Մարդիկ տրտնջում և բողոքում են երկրի տնտեսկան վիճակից , քանի որ իրենց բողոքները ոչ մի պաշտոնյա չի լսում, խլության պատճառով։ Մի համարձակ մարդ ժողովի ժամանակ թագավորին ասում է ․

— Թագավոր ջան Ձեր բոլոր նախարարները խլացել են , քանի որ ձեր ձայնը շատ բարձր է, և թագավորը նկատում է որ իր ելույթի ժամանակ բոլորը փակում են իրենց ականջները։ Նրանք բողոքում են, որ իրենց ականջների ետևն ուռել է ։ Նա հրամայում է բոլոր նրանց գնալ և բուժել այդ տարօրինակ հիվանդությունը։ Եվ այսպես շարունակ թագավորը իրենց գոհ միշտ մտածում է ,որ իր թագավորությունում ամեն ինչ լավ է, բոլորը գոհ են, բողոքներ չկա։ Մի օր մի գյուղացի է գալիս պալատ , և թագավորը նկատում է նրա ականջների մեջի խցանները և բարկացած հարցնում․

—Աըդ ինչու՞ ես խցան մտցրել ականջներդ, համարձակ գյուղացին պատասխանում է․

—-Ինչ անեմ , չեմ ուզում քո ձայնից , մնացածի պես խլանալ։

Թագավորը սկզբից շատ է զայրանում, այնուհետև հեռացնում է բոլոր նախարարներին , հետո այդ գյուղացուն կարգում է իրեն խորհրդական։ Թագավորը վերջապես հասկանում է իր վիճակը և խոստանում է մեծ նվեր , ով իրեն կբուժի։ Հանկարծ աշխարհի մյուս ծայրից հայտնվում է մի կախարդ և ասում է թագավորին , որ իր գլխին կա մի մազ , այդ մազը կարող է գտնել և պոկել մի աղջիկ, որի անունը Անլեզու է ։ Թագավորը հրամայում է անմիջապես գտնեն, սակայն որոնումները ապարդյուն են անցնում ։ Մի առավոտ թագավորը պատշգամբում նստած լսում է , որ ինչ-որ մեկը բարձրաձայն գոռում է ․

—-Ձենի դեղ՜՜՜՜՜, ձենի դեղ՜՜՜՜՜՜, պալատականները անմիջապես նրան բռնում ,ներս են բերում, թագավորը կուլ է տալիս այդ հաբերը և ձայնը անմիջապես ետ է քաշվում։ Փոխարենը թագավորը թույլ է տալիս նրան ապրել իրեն պալատում ։ Երիտասարդը համաձայնվում է մի պայմանով , որ իր սենյակ ոչ ոք պետք է չմտնի, անգամ թագավորը։ Անցնում է մեկ տարուց ավել և մի օր հանկարծ բացվում է պալատի դռները և հայտնվում է մի գեղեցկուհի ՝ գեղեցիկ զգեստով , նա անմիջապես գտնում և պոկում է այդ մազը ։ Թագավորը իմանում է որ այն վաճառական անլեզուն այդ նույն գեղեցիկ Անլեզու անունով աղջիկն է։ Նրանք սիրահարվում են միմյանց և ամուսնանում։

Posted in Հեռավար ուսուցում, մաթեմատիկա

Տնային առաջադրանք՝ մաթեմատիկա

Թեմա՝ Բաժանում երկնիշ թվի

  1. Կատարի՛ր բաժանում:
  • 58500 : 25 =2340
  • 1472 : 23 =64
  • 4590 : 45 =102
  • 19965 : 33 =605
  • Կատարի՛ր գործողությունները
  • 12 մ – 6 դ =114 դմ
  • 62 մ 12 սմ – 28 սմ =61մ 84սմ
  • 5 կմ – 5 մ =4կմ 995մ
  • 12 մ 2 դմ – 8 դմ =114 դմ
  • 50 մ երկարությամբ մետաղալարի փաթեթն արժե 7500 դրամ: Որքա՞ն պետք է վճարել այդ լարից 24 մ գնելու համար:  7500։50=150  1մ արժե 150 դրամ, 24×150=3600  24 մ արժե   3600դրամ։
  • Աստղանիշը փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

567 < 5 7 5

60812 < 60 9 05

123178 > 123 0 78

7614 > 76 04

5.Երեք պահեստներում կար 540 պարկ ալյուր: Երբ I-ից 20 պարկ տեղափոխեցին II և 15 պարկ՝ III պահեստ, պահեստներում ալյուրի քանակները հավասարվեցին: Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում

1ին—215պարկ, 2րդ—160պարկ, 3րդ—165 պարկ։

Posted in Հեռավար ուսուցում, Մայրենի 5-րդ

Խելացի Չալանկը

3-րդ հատված

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը, տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ՝

  1. Հատվածից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ՝ խնդրել- թ լսում ենք, դ գրում

Կենդանի – դ գրում ենք, թ կարդում

Դարձյալ  —  ձ գրում ենք, ց կարդում

Բարձրանալ – ձ գրում ենք, ց կարդում

Ձիգ – գ գրում ենք, ք կարդում

Չհամբերեց – բ գրում ենք, փ կարդում

  • Վերնագրիր 3-րդ հատվածը:

<<Խելացի Չալանկը>>

Posted in Русский язык, Հեռավար ուսուցում

Домашняя работа

1.Спишите. Подчеркните буквы, которые пишутся, но не произносятся. Составьте с этими  словами предложения.
солнце, сердце, лестница, здравствуйте, праздник, честный,
радостный, счастливый, поздний. Составьте с этими  словами предложения.

Моя мама летом любит загарать под солнцем.

Уже скоро начнутся новогодние праздники .

Армяне честные люди .

2.Запишите в правильной форме:
Я (знать)…знаю , где аэропорт. Дети (любить) любят………..гулять. Сейчас мы (писать) пишем…….. упражнение. Лиза хорошо (отвечать) отвечает…. урок. В классе ученики (читать и слушать)…читают и слушают. Георгий (делать) делает задание. Дедушка и бабушка (отдыхать) отдыхают.

3.Допишите окончания. (какой?; какая?; какое?; какие?)
Зелёное  дерево – зелёные деревья; высокий  дом – высокие дома; большой  словарь – большие  словари; умный  человек – умные  люди; дорогой  вещь – дорогие вещи; хороший друг – хорошие  друзья; красивые  здание – красивая  здания; новая  машина – новые  машины; тёмный  ночь – тёмные  ночи; жёлтый  лимон – жёлтые  лимоны; интересный  фильм – интересные  фильмы; низкое  кресло – низкие  кресла; красное  яблоко – красные  яблоки; маленький  площадь – маленькие  площади; тёплый  день – тёплие  дни; синяя  чашка – синие  чашки; шоколадный торт – шоколадные торты; солнечный день – солнечные дни; солёныйогурец – солёные огурцы; зимний вечер – зимние вечера; модный костюм – модные брюки; оперный театр – оперные театры; выходной день – выходные дни.

Задание 2.
Прочитай и допиши сказку. Озаглавь её.
Жила-была Фея. И был у неё помощник — маленький Эльф.
Эльф очень любил ночью поливать цветы.
Фея говорила ему: «Этого делать нельзя! Ночью все цветы спят, а ты им мешаешь!» Но Эльф не слушал Фею.
И вот однажды Фея решила про учить
Эльфа. …
а)Подберите  антонимы к данным словам, устно составьте  с ними предложения.

далеко – близо
день – ночь
быстро – медленно
маленький –большой

б). Напиши по образцу.  гора – горы,    полы – пол

  • зверь — …звери
  • книги -…книга
  • цветок — …цветы
  • слоны – …слон
  • стол — …столы
  • носы – …нос
  • рука — …руки
Posted in Հեռավար ուսուցում, Մայրենի 5-րդ

Անհանգիստ Չալանկը

2-րդ հատված

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Չարդախ – ձեռնահարկ,

Չանգռել – ճանկերով վնասել

Պոռաց – գոռալ

Դեսը գալ – այս կողմ գալ

Արխալուղ – հին մինչև ծնկները հասնող հագուստ

Կլանչել – վնգստալ

  • Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:

Ես ընդհատում եմ մայրիկիս աշխատանքը իմ բազմաթիվ հարցերով։

Ես առավոտյան շուտ եմ զարթնում, որ գնամ դպրոց։

Այս գիշեր ես տարօրինակ ձայներ էի լսում ։

  • Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:

Շանը շան մոտ կապես, կամ կհաչի, կամ կկծի։      Շունը շան թաթ չի կծի։

  • Վերնագրիր հատվածը:

<<Անհանգիստ Չալանկը>>

Posted in Հեռավար ուսուցում, Մայրենի 5-րդ

Ճարպիկ Չալանկը

1-ին հատված

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:

Հատընդհատ – պարբերաբար, ընդհատվող

Տարակուսով –կասկածել, երկմտել

Հախուռն – համարձակ

Պատկառանքով – ամաչել, քաշվել

Քյոխվի – գյուղապետ, հարգված մարդ

Քաղցած — սոված

2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

3. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա: Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։ Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։

4. Վերնագրիր առաջին հատվածը:

<<Ճարպիկ Չալանկը>>

Posted in Հեռավար ուսուցում, մաթեմատիկա

Տնային առաջադրանք՝ մաթեմատիկա

Թեմա՝ Հանման ստուգումը գումարումով

  1. Կատարիր հանումը և արդյունքը ստուգի՛ր գումարումով
  • 672 – 672=0                     0+672=672
  • 90126 – 9008=81118       81118+9008=90126
  • Գումարումով ստուգի՛ր ճիշտ է արդյոք կատարվել հանումը
  • 90000 – 7777 = 82223   82223+7777=90000
  • 71587 – 42786 = 28801   28801+42786=71587
  • Գտի՛ր անհայտ գումարելին և կատարի՛ր գումարում.
  • 902 + 348 = 1250      1250-348=902
  • 3001+ 2436 = 5437    5437-2436=3001
  • 467 + 5811 = 6278       6278-467=5811
  • Երեք թվերի գումարը 5418 է: Առաջինը 333-ով մեծ երկրորդից: Երկրորդը 444-ով փոքր է երրորդից: Որո՞նք են այդ թվերը:

1) 2139, 2)1029, 3)2250

           Թեմա՝ Բազմանիշ թվի բազմապատկումը եռանիշ թվով

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը
  • 548 x 66 =36168
  • 555 x 555 =308025
  • 642 x 704 =451968
  • 6060 : 6 =1010
  • 9018 : 9 =1002
  • 6018 : 3 =2006

2. Հաշվի՛ր արտահայտության արժեքը.

( 153 x 126 – 58 x 24 ) – ( 8000 – 3547 ) =13433

3. Կատարի՛ր գործողությունները.

  • 25 ց – 61 կգ =24ց 39կգ
  • 72 ց 42 կգ – 65 կգ =7տ 1ց 77կգ
  • 5 տ – 5 կգ =4տ 9ց 95կգ
  • 22 տ 2 ց – 8 ց =21տ 4ց
Posted in Հեռավար ուսուցում, Բնագիտություն

Աֆրիկա

Աֆրիկա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «——աֆարիկ——» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի —երկրորդ—— մայրցամաքն է՝ Եվրասիաից——— հետո:

—Սահարան ——  աշխարհի ամենամեծ անապատն է:

——Նեղոսը—  աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են  ընձուղտներ————, —զեբրեր———, ——հովազներ—— ու —ռնգեղջյուրներ———, կենդանիների արքան՝—առյուծը—— և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան —փիղը———: