Posted in Հեռավար ուսուցում

Oбычай встречать Новый год

1.Откуда пошел обычай встречать Новый год в январе?

2.Почему именно eль мы украшаем к Новому году, а не какое-нибудь другое дерево?

3.Верите ли вы в то, что Новый год может действительно исполнить вашу мечту?

Новогоднее признание

Ответьте на вопросы

1.Что бы вы хотели иметь в 2021 году, чего не хватало в 2020 году?
2.Какая дата от 2019-2020 навсегда останется в вашей памяти и почему?
3. Каким было ваше самое большое достижение в этом году?
4. Какая была ваша самая большая неудача?
5. Что бы вы хотели сделать больше?
6.Что бы вы хотели делать меньше?
7.Какое твое любимое телешоу?
8. Ты ненавидишь кого-то, кого ты не ненавидел в это время в прошлом году?
9. Какая была лучшая книга, которую ты прочитал?
10. Что вы хотели в 2020 году и получили?
11. Какая твоя лучшая фотография 2020 года, опубликовать ее здесь?

Posted in Մայրենի 5-րդ

Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Հեղինակ`Դոնալդ Բիսեթ

  1. Դուրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Կեռնեխ — մոշահավ

  1. Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ», բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

  1. Ինքդ վերնագրիր պատմությունը:

Բարի թռչունը

  1. Լրացրու բաց թողած տառերը՝ կեսօր,  թխվածք, գլուխկոնծի, ցանկություն, թռչուն: Հուշում՝ «Ցանկությունների ծառը» հեքիաթի մեջ այս բառերը կան:
  2. Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ գիրուկ-թմբլիկ, լաց լինել- արտասվել, մտածել- խորհել, ցանկանալ- կամենալ:
  3. Գրիր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր — ուրախ, հայտնվել — անհայտանալ, վաճառել — գնել, արագ — դանդաղ:
  4. Պատմությունից դուրս գրիր 5 ածանցավոր բառ, առանձնացրու ածանցները, այդ ածանցներով կազմիր նոր բառեր:

հրուշակ-եղեն — բանջար- եղեն, թխ-վածք — սանր-վածք, ցանկ-ություն — տեր-ություն, կախարդ-ական — սովոր-ական, թռչուն- ներ — երեխա-ներ։

Posted in Русский язык

Домашняя задания 17.12 .2020г

Дополнительная расбота:

Прочитайте  и выполните задания

Елка.
Одиноко вырастала
Ёлка стройная в лесу,
Холод смолоду узнала,
Часто видела грозу.
Но, покинув лес родимый,
Ёлка бедная нашла
Уголок гостеприимный
Новой жизнью зацвела.
Вся огнями осветилась,
В серебро вся убралась,
Словно вновь она родилась,
В лучший мир перенеслась.

Выделите слова, которые показывают действия (գործողություն)

1.Составьте словосочетания с данными словами.

Образец: год – новый год
Ёлка, лес, гроза, огни, игрушки, зима.

Новогодняя ёлка , густой лес, осенняя гроза, лесные огни , плюшевые игрушки, суровая зима.

2.Допишите предложения.

  1. У ребят скоро начнутся каникулы . 2. Ученики нашего класса готовятся к празднику . 3. Они красиво убрали ёлку . 4. На ёлке много игрушек . 5. В гости к ребятам пришли …Дед Мороз и Снегурочка . 6. Дети с Дедом Морозом и Снегурочкой весело играли

3.Спишите, вставьте пропущенные буквы.

  1. Наступила зима. 2. Вода в реке замёрзла. 3. Дети побежали к реке. 4. Они катались на санках, играли в снежки. 5. На берегу ребята слепили снеговика. 6. Поздно вечером дети пошли домой.
Posted in մաթեմատիկա

Տնային առաջադրանք՝ մաթեմատիկա 15.12.2020թ․

  1. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
  • 24 : 6 = 4
  • 67 : 67= 1
  • Կատարի՛ր գործողությունները.
  • 25 ց – 61 կգ =24ց  39կգ
  • 72 ց 42 կգ – 65 կգ =71ց 77կգ
  • Արտադրիչներից մեկը ներկայացնելով որպես երկու թվերի գումար՝ հաշվումները կատարե՛ք առավել հարմար եղանակով.
  • 11 x 36=396
  • 5 x 92=460
  • Գտի՛ր անհայտ բաղադրիչը
  • 4607 — 2329 = 2278
  • 4606 — 1248 = 3358
  • Հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 25 x 2 + 25 x 3 + 25 x 5 =50+75+125=250
  • 32 x 16 + 32 x 4 + 32 x 5 =512+128+160=800
  • Հաշվի՛ր՝ օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից.
  • 6 x 40 x 5=6x(40×5)=1200
  • 5 x 20 x 314 =(5×20)x314=31400
  • Գտե՛ք անհայտ թիվը, որը նշանակված է աստղանիշով.
  • 17+ 40 = 57

83 + 0 = 83

Posted in մաթեմատիկա

Տնային առաջադրանք՝ մաթեմատիկա 09.12.2020թ․

Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 3 է, միավորը՝ 4 , տասհազարավորը՝ 2, մնացած թվանշանները՝ 6։   626634

2.Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1200, 2500, 41010, 52070, 6000

3200, 1340, 540, 100, 290

3368, 2358, 2321, 101, 15

2065, 3112, 4499, 9999, 7885510

3․Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։ 

հարյուրյակ

4․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե հանելին մեծացնենք 10-ով։

10-ով

5․ Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

7մետր

6․Քառակուսու պարագիծը 24 մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

6 մետր

7․ Հաշվիր արտահայտության արժեքը

(3000 + 80‧5) : 100 + 270=304

8․ Երկու արկղում միասին կա 50 կգ խնձոր։ Երբ առաջին արկղից 10 կգ լցրեցին երկրորդ արկղի մեջ, արկղերում խնձորների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ խնձոր կար արկղերից յուրաքանչյուրում։ 50:2+10=35    50-35=15       1-ին -35 կգ   2-րդ -15 կգ

9․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։        3×4=12   12×3=36

10․Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի՝

12*9>1236։    1249>1236

Posted in մաթեմատիկա

Տնային առաջադրանք՝ մաթեմատիկա 08.12.2020թ․

  1. Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

Տաս հազարերորդական

  • Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 15-ով։   15-ով
  • Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։   5մետր
  • Հաշվիր արտահայտության արժեքը։

           2522-2‧320+6։(1+2)=1884

  • Երկու պարկում միասին կա 20 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 6 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։

20:2+6=16   20-16=4    1ին- 16կգ  2-րդ – 4կգ։

  • Քառակուսու կողմը 3 մ է։ 5 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

3×5=15   3×15=45   

  • Հաշվիր արտահայտության արժեքը

23200։(50+100:2)-2‧110+60։(1+2)= 32

  • Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի՝

49×9<4936։  441<4936 Քառակուսու 3 կողմերի գումարը 18 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը     18:3=6     6×6=24

Posted in Մայրենի 5-րդ

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը,  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ,  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։

Հանդերձ — ծածկոց, հագուստ, կտոր, շոր

սաղարթ — խիտ ճյուղեր և տերևեներ

հոխորտալ — սպառնալ

ալեհեր — սպիտակ մազեր, ձյունապատ

սարսռալ — դողալ

աղերսել — աղաչել, շատ խնդրել

2․Բնութագրի՛ր եղևնուն։

Եղևնին նման էր կանաչ հանդերձ հագած շփոթված երեխայի։Եղևնին խեղճ էր ու անօգնական։

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

Հպարտ բարդի, հզոր բարդի, անպատկառ բարդի, սաղարթախիտ բարդի։

4․ Տեքստից դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

5․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

6․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։

Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

Ինչ՞ ես նորից նվնվում։

7․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Posted in մաթեմատիկա

Տնային առաջադրանք՝ մաթեմատիկա 06.12.2020թ․

  1. Կատարի՛ր բազմապատկում և արդյունքը ստուգի՛ր գումարումով:
  • 25 x 3 =75
  • 25 x 4 =100
  • 44 x 5 =220
  • 2 x 75 =150
  • Գտի՛ր անհայտ բաղադրիչը:
  • 266 :19 = 14
  • 122 = 610:5
  • Գտի՛ր անհայտ բաղադրիչը:
  • 55 x6 =330
  • 480  = 80 x 6

4.

Без названия (1).png

3245+125=3370-125=3245       3526+514=4040-514=3526

5.1 լ բենզինը արժե 480դրամ: Ինչքան կարժենա 10 լ բենզինը:

480×10=4800