Posted in Մայրենի 6

Մայրենիի երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանում մենք սովորել ենք թե ինչով են տարբերվում մենիմաստ և բազմիմաստ բառերը , որոնք են համանունները, հատուկ հասարակ անուները ՝ գոյականները, կատարել ենք կետադրական աշխատանքներ, ինձ համար ամենաբարդը դա է, միշտ կրկնում ենք բառերի ուղղագրությունը։ Ուսումնասիրել են հայոց լեզվի երկու ճյուղերի՝ արևմտահայերենի և արևելահայրենի տարբերությունը։ Փորձել ենք արևմտահայերեն ընթերցել և թարգմանել արևելահայերենով։ Սովորել ենք կազմել և իրարից տարբերել նաշածանցը և վերջածանցը։ Ուրբաթ օրերին մեզ մոտ ընթերցանության դասեր են , կարդացել ենք մեր նախընտրած գրքերը։

Ուսումնասիրել ենք այնպիսի արտասահմանյան գրողների պատմվածքներ ինչպիսիք են՝ Ռ․Ագուտագավան, Ն Էբրահիմին, Խորխե Բուկան։ Իմացել ենք թե ինչ է ռուբայաթը։ Ես հատկապես շատ եմ սիրում Հ Թումանյանին ։ Սովորել ենք Թումանյանի բալլադներից՝ Փարվանան և պոեմներից՝ Թմկաբերդի առումը։ Արտասահմանյան հայ գրողներից կարդացել ենք Վ Սարոյանի պատմվածքները, ես հիմա տանը կարդում եմ այդ պատմվածքներից։

Մայրենի իմ սիրած առարկաներից է , ես սովորում եմ իմ հրարավորության սահմաններում, մյուս ուսումնական տարում կփորձեմ ավելի լավ աշխատել։

մայրենի բաժնի հղումը այստեղ՝

Posted in Մայրենի 6, իմ գրադարանը, Ընթերցանություն

Սպիտակ ձիու ամառը/Վ․Սարոյան/

Այս հանգստյան օրերին կարդացի Վիլյամ Սարոյանի պատմվածքներից ,,Սպիտակ ձիու ամառը ,, պատմվածքը ։ Այն երկու հորեղբորորդիների մսաին էր, որոնք շատ էին սիրում ձիավարել։ Նրանց գերդաստանը շատ հայտնի էր եղել իրենց պատմական հայրենիքում։ Արամը ինը տարեկան էր։ Նա պատմում է որ իր համար անհասկանալի և մութ էր այն , թե ինչպես էր իրենց ՝ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերի ներկայացուցիչները ,սփռված աշխարհի տարբեր անկյուններում այդքան աղքատ։ Չնայած իրենց չքավորության նրանք անչափ ազնիվ էին և բոլորը հարգում էին և մի քիչ էլ վախենում գերդաստանի մեծերից, օրինակ Խոսրով հորեղբորից, որը մի վիթխարի տեսք ուներ և շատ արտահայտիչ հաստ բեղեր։ Բնավորութամբ դյուրաբորբոք և վայրագ մարդ էր։ Արամ ուներ մի հորեղբորորդի Մուրադ անունով , ով իր խելառ ու խենթ բնոույթով շատ նման էր Խոսրով հորեղբորը։ Մի անգամ Մուրադը մի սպիտակ ձի է գողանում մի ասորի ագարակատիրոջից, որպեսզի ուրախացնի Արամին, քանի որ նա երազում էր ձիով սլանալ անծաայրածիր դաշտերով ։ Սակայն Արամը ոչ մի կերպ չի կարողանում սանձել ձիուն ։ Նրանք այդ ձիուն պահում էին մի լքված գոմում ։ Օրերից մի օր երբ հերթական անգամ նրանք ձիուն հանում են գոմից , որ հեծնեն , հանկարծ շատ պատահական նրան դիմաց դուրս է գալիս ասորի ագարակատերը, որի անունը Ջո Բ այրո էր։ Տղաները շատ վատ են զգում իրենց և որոշում են ձիուն վերադարձնել տիրոջը։ Տերը շատ մտերիմ էր իրենց հորեղբայր Խոսրովի հետ։ Ջո Բայրոն տեսնելով իր ձիուն մի պահ զարմանում է , քանի որ ձին շատ առողջ և մկանոտ տեսք էր ստացել։ Տղաները շատ լավ էին պահել ձիուն։

Posted in Մայրենի 6

Իմ առաջին տարին Միջին դպրոցում

Մինչև Միջին դպրոց տեղափոխվելը ես շատ լարված և անհանգիստ էի, թե ինչպես կհարմարվեմ նոր միջավայրին։ Չնայած այն հանգամաքին, որ շատ ենք միջոցառումներ ունեցել մարմարյա սրահում։ Իմ համար Միջին դպրոցում սովորելը և մարմնակրթությունը նույն շենքում անելը շատ հարմար է։ Ես սպորտսմեն եմ, դրա համար շատ եմ սիրում մեր դպրոցի սպորտային դաշտերը և դահլիճները։ Ուզում եմ անկեղծ գրել իմ ուսուցիչների և նրանց կողմից դասավանդվող առարկաների մասին։ Կան ուսուցիչներ որոնց դասերը սիրով լսում եմ և հանձնարարությունները կատարում եմ։ Բայց կան նաև ուսուցիչներ որոնց հետ չեմ կարողանում լեզու գտնել և հարմարվել։ Եթե համեմատենք իմ նախկին դպրոցի /Արևելյան դպրոց/ , օրինակ մայրենի լեզու առարկայի ուսումնասիրությունը , ես ավելի շատ բան սովորել եմ Միջին դպրոցում ։ Ինձ համար նաև շատ կարևոր է պատմություն առարկան , որը ուսուցիչը շատ հետաքրքիր է ներկայացնում։ Շատ կուզեմ , որ Միջին դպրոցում ավելի ջերմ մթնոլորտ լինի։ Շատ կկարոտեմ դասընկերներիս և իմ սիրած ուսուցիչներին՝ ընկեր Մերիին, ընկեր Լևոնին և ընկեր Անահիտին։ Կհանդիպենք հաջորդ ուսումնական տարում։

Շնորհակալություն։

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

Լրացուցիչ կրթություն (տանը)

Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց oգնության  (օգնություն):

Մարզիկը հանդիսատեսների համակրանքից(համակրանք) բացի գավաթն էլ շահեց:

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի (տակառ) մեջ:

Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսների (օվկիանոսներ) հետ:

Ըստ օրինակի (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:

Պարզվում է, որ ձկներին դեպի ցանցն (ցանց) են հրապուրում զանազան ձայներով:

Գրել տասական բառ.

  • որոնց հնչյունները ու տառերը հավասար են

սար, մուտք, թուր, թուրմ, թութ, խաղ, ուսուցիչ, դաս, հարկ, վարկ, սարք

  • որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը

որոտ, եթեր, արև, եղևնի, երեկո, որսորդ, ելակ, հերթ, սերկևիլ, երեխա

  • գրությամբ և արտասանությամբ տարբերվում են

գդալ, բարձր, դաստիարակ, աշխարհ, բասկետբոլ, վայրկյան, հեքիաթ, մարդիկ, թուղթ

  • զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով
  • սուր-թուր
  • բահ-ջահ,
  • սար-քար
  • ջուր-լուր
  • նեղ-տեղ
  • ժիր-չիր,
  • հով-զով,
  • դարդ-բարդ
  • դուռ-բուռ
  • բառ-բեռ
Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

Գրել տասական բառ.

  • որոնց հնչյունները ու տառերը հավասար են

սար, մուտք, թուր, թուրմ, թութ, խաղ, ուսուցիչ, դաս, հարկ, վարկ, սարք

  • որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը

որոտ, եթեր, արև, եղևնի, երեկո, որսորդ, ելակ, հերթ, սերկևիլ, երեխա

  • գրությամբ և արտասանությամբ տարբերվում են

գդալ, բարձր, դաստիարակ, աշխարհ, բասկետբոլ, վայրկյան, հեքիաթ, մարդիկ, թուղթ

  • զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով

սուր-թուր

բահ-ջահ,

սար-քար

ջուր-լուր

նեղ-տեղ

ժիր-չիր,

հով-զով,

դարդ-բարդ

դուռ-բուռ

բառ-բեռ

Posted in Մայրենի 6

Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին

Իմ Մելիք քեռին Ֆրեզնոյից Նյու Յորք իր առաջին ճամփորդության էր ելնելու, և ուղևորվելուց առաջ նրա Կարո քեռին, իհարկե, եկավ, նստեց ու նկարագրեց ճանապարհի դժվարությունները։

— Գնացք ես բարձրացել, վագոնում ես,— ասաց ծերունին,— ապահով մի տեղ ես ընտրում ու նստում, դեսուդեն չես նայում, եղա՞վ։

— Եղավ, սըր,— ասաց Մելիք քեռիս։

— Գնացքը դեռ նոր է շարժվել՝ երթուղայինի համազգեստով երկու մարդ են մոտենում ու տոմս են հարցնում։ Բանի տեղ չես դնում, թողնում անցնում են։ Ուրեմն հասկացան, որ իրենց իսկությունը գիտես։ Խաբեբա են, գնացքի սպասավոր չեն։

— Բայց ե՞ս ինչպես հասկացա՝ որ խաբեբա են։

— Հենց մոտեցան ու հարցրին՝ դու հասկացար, դու միամիտ երեխա չես։

— Լավ, սըր։

— Քսան մղոն արդեն անցել ես, եղա՞վ, տեսքից բարի մի երիտասարդ մոտենում ու քեզ սիգարետ է մեկնում։ Չես վերցնում, «ծխող չեմ», չես ծխում։ Սիգարետի մեջ թմրախոտ է։

— Այո, սըր։

— Գնացիր վագոն֊ռեստորան. հենց դռների մեջ մի շատ սիրունատես ու թարմ արարած իբր թե պատահաբար դիպչում, քեզ համարյա թե փաթաթվում ու հետո շփոթվում, ժպտում ու հազար ներողություն է խնդրում։ Այդ րոպեին նա հմայիչ է, քեզ խելքահան է արել, ուզում ես քո մտերիմը լինի։ Չի՛ կարելի։ Քո այդ դավաճան խռովքը ճնշում ու քեզ համար ճաշելու ես գնում։ Այդ կինը խարդախ կին է։

— Ինչ է՞,— հարցրեց Մելիք քեռիս։

— Լի՛րբ է, լի՛րբ,— բղավեց ծերունին։— Մտել ես ռեստորան, ճաշում ես։ Մի մոռացիր, որ ախորժելի ուտելիք ես պատվիրել։ Ռեստորանը լեփ֊լեցուն է, և այդ կինը իբր թե պատահաբար քո սեղանակիցն է. մի՛ նայիր աչքերին, գլուխդ կախ քո ուտելիքին կաց, հետդ, ահա ուզում է խոսել՝ խուլ ես, չես լսում։

— Հասկացա, սըր։

— Խուլ ես, իր երգեցիկ ծլվլոցը չեմ լսում, պոկվելու միակ միջոցը խլանալն է։

— Ինչի՞ց պոկվելու։

— Թակարդից,— ասաց ծերունին։— Ես ճամփորդել եմ ու գիտեմ կանանց թակարդից։

— Այո, սըր։

— Ուրեմն այս մասին՝ էլ վերջ։

— Այո, սըր։

— Էլ խոսք չլինի, վերջ։ Ես կյանք եմ ապրել ու գիտեմ, ես հացի կարոտ չեմ քաշել ու աչքս ուրիշի ունեցածին չեմ գցել։ Ես յոթ ժառանգ եմ մեծացրել։ Ես հող ունեմ, այգի, ծառեր, փող ու անասուն։ Ամեն ինչ աշխատանքով ու կամաց֊կամաց է լինում, չի կարելի հանկարծ գտնել ու ասել՝ գտա։

— Իհարկե, սըր։

— Ռեստորանից քո տեղին դառնալիս հայտնվեցիր ծխարանում, թղթախաղն այնտեղ տաքացել է։ Քառասունհինգ֊հիսսուն տարու երեք մարդ թուղթ են խաղում, մատներին իբր թե թանկարժեք քարերով փայլուն մատանիներ են։ Քեզ բարեկամարար ողջունեցին ու մեջները քեզ համար տեղ բացեցին։ Անգլերեն չես հասկանում. «Չեմ հասկանում անգլերեն»։

— Այո, սըր։

— Այսքան բան։

— Անչափ շնորհակալ եմ,— ասաց Մելիք քեռիս։

— Եվս մի կարևոր խորհուրդ,— պատվիրեց ծերունին.— գիշերը, երբ քնելու լինես՝ փողը գրպանիցդ հանիր ու կոշիկիդ մեջ դիր։ Կոշիկը դիր բարձիդ տակ ու գիշերը գլուխդ բարձից մի կտրիր։ Աչքդ փակ քնած ձևացիր, բայց հանկարծ չքնես։

— Լավ, սըր։

— Այսքան բան, քեզ բարի ճամփա։

Կարո քեռին գնաց, և իմ Մելիք քեռին մյուս օրը գնացքով ուղևորվեց ամբողջ Ամերիկայի մյուս ծայրը՝ Նյու Յորք։ Այն, որ երկաթուղայինի համազգեստով երկու խաբեբա էին լինելու՝ գնացքի սպասավորներ էին եղել, թմրախոտով սիգարետ առաջարկող երիտասարդը չէր երևացել, խարդախ հմայուհու տեղը ռեստորանում այդպես էլ ոչ մի կին չէր հայտնվել, և ծխարանում էլ ոչ ծխող էր եղել ու ոչ էլ տաք թղթախաղ։ Գիշերը խեղճ Մելիք քեռիս փողը խցկել էր կոշիկի մեջ, կոշիկը՝ բարձի տակ և գլուխն էլ պինդ դրել բարձին ու մինչև լուսաբաց աչք չէր փակել, բայց մյուս օրը իր կարգը ինքն էր խառնել։

Մյուս օրը ինքն էր սիգարետ մեկնել մի երիտասարդի և սա վերցրել էր շնորհակալությամբ, վագոն֊ռեստորանում ընթրողների մեջ ինքն էր նստել գեղեցիկ կնոջ սեղանին, ծխարանում ինքն էր սկսել ու տաքացրել թղթախաղը և մինչև Նյու Յորք հասնելը ինքը ծանոթացել բոլոր ուղևորների հետ և գնացքում բոլորը մեկառմեկ բարեկամացել էին իրեն։ Իսկ Օհայո քաղաքով անցնելիս՝ սիգարետը հաճույքով ընդունած երիտասարդը, ինքը՝ Մելիք քեռիս, և պարմանի երկու օրիորդ քառյակ կազմած միաբերան «Վոբոշյան բլյուզ» էին երգել։

Փառահեղ ճամփորդություն էր եղել։

Երբ այս Մելիքը վերադարձավ Նյու Յորքից, իր Կարո քեռին տեսության եկավ։

— Տեսքդ հիանալի է, քրոջ տղա,— ասաց,— երևի թե իմ խորհուրդներով ես շարժվել, այո՞։

— Միայն խորհուրդներով,— ասաց Մելիք քեռիս։

Ծերունին հայացքը հեռու հորիզոններին հառեց.

— Ես գոհ եմ, որ կյանքիս փորձը մեկին պետք եկավ։

  1. Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:

Ես խորհուրդ կտամ ճանապարհորդին իր ուղևորությանը հետևի , հանգիստ լինի այդ ընթացքում, ուրիշների տված խորհրդավոր արգելքները էլ ավելի են գրավում մարդկանց։

  1. Բնութագրի՛ր Կարո քեռուն։

Կարո քեռին կյանքում ամեն ինչի միջով անցած մարդ է, մի քիչ շատախոս է և անչափ կասկածամիտ։

  1. Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։

Ես հորինել եմ այսպիսի վերնագիր՝ <<Կասկածելի ճանապարհորդություն>>։

  1. Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր:

սիգարետ առաջարկող, թղթախաղով զբաղվող , ռեստորանում հանդիպած կանայք սովորական մարդիկ են ։

Մելիք քեռին — մեծի խոսքը հարգող , չհակաճառող , հետաքրքրասեր մարդ է ։

  • Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:
    • Օրորոց -6 տառ 8 հնչյուն
    • եղինջ-5 տառ 6 հնչյուն
    • հևիհև- 5 տառ 7 հնչյուն
    • , օթևան-5 տառ 6 հնչյուն
    • երկյուղ-6 տառ 7 հնչյուն
    • երբեմն-6 տառ 9 հնչյուն/ մըն/
    • սերկևիլ-7 տառ 9 հնչյուն
    • պարգև-5 տառ 6 հնչյուն
    • խխունջ-5տառ 6 հնչյուն /խըխ/
    • պատշգամբ-8 տառ 9 հնչյուն /տըշ/
    • ճակնդեղ-7տառ 9 հնչյուն /կըն/։

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն (տանը)

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Գրեք այնպիսի հարց, որի պատասխանը կլինի՝ — Ես վաղուց մոռացել էի այդ մասին:

Մենք այսօր չեն՞ք գնալու գյուղ , մասնակցելու հաղթանակին նվիրված տոնակատարությանը։

  1. Կազմիր այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

Արմենը արագ անհետացավ աշխատավայրից ավտոմեքենայով։

Հրաչը հանդիպեց հայրիկին հյուրասենյակում։

  1. Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, ելակետային, անեզր, բոլորովին, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:

Ախոյան-խոյ, աղմուկ-մուկ, հարկատու-կատու սուլոց-ուլ, ելակետային-կետ, անեզր-եզ, բոլորովին-լոր, անհավանական-հավ, ավանակ, հաղարջենի-արջ, դեղձի-ձի։

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն՝ տանը

Լրացուցիչ կրթություն (տանը)

Նախագծային աշխատանք

Ընտրել արևմտահայերեն տեքստերից մեկը և պատրաստել ձայնագրություն։

1.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր -սխալ
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

2.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ,
 հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ,դադար, գալար, հովար, հանդարտկաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

3. Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատհախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին,ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

4.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի,բանտարկյալ։

5.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Posted in Մայրենի 6

Քերականության օր

  1. Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:
  • Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:
  • Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:
  • Քնած առյուծի վրայով մի մուկ  /սլացավ, վազեց/:
  • Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:

2Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը:

  1. Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5-րդ դարի հայ պատմիչների գործերին:
  2. Դատարանի կողմից (բռնագրավել, բռնագրավվել) էր նրա ամբողջ ունեցվածքը:
  3. Այդ լուրն ընկերոջը հաղորդելու համար Արան հեռախոսով (կապնվեց, կապվեց) նրա հետ:
  4. Նրա հպարտ հոգին (վրդովվել, վրդովել) էր բարեկամի անզգույշ մի խոսքը:
  5. Երիտասարդ ու անվարժ երգչի ձայնը անսովոր դահլիճում անակնկալ (հուզմունքից, հուզմունքով) դողում էր:
  6. Նույնը (վերաբերում, վերաբերվում) է նաև քննարկվող ծրագրին:
  7. Նա շատ բարեկիրթ է և բոլորին էլ հավասար է (վերաբերվում, վերաբերում):
  8. Մի շարք գործարաններ բավականաչափ (տուժել, տուժվել ) են իրենց անփութության և անհեռատեսության պատճառով։

3Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

Մայրիկս կյանքին նայում է վարդագույն ակնոցներով։

Կատարվածի մեջ մեղադրելով ընկերոջը, գողը ջրից չոր դուրս եկավ։

Ուսուցչուհու համբերության բաժակը այնքանը էր լցվել, որ նա դուրս հանեց դասը խանգարող աշակերտին։

Տեսնելով ընտանիքի վատ ապրուստը, պետությունը օգնության ձեռք մեկնեց։

Դասախոսը քաղցր աչքով էր նայում գերազանց ուսանողներին։

Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք  ունեցող նվեր էլ էր ընծա բերել` կովերի` ոսկուց ձուլած դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավգարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված, նուրբ գեղեցկություն ունեցող շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները  նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի անունը:

նվեր տվել-նվիրել

ոսկուց ձուլած-ոսկեձուլ

բարձր արժեք-թանգագին

ընծա բերել-նվիրաբերել

ավարտին հասավ-ավարտվեց

մարմարից կերտված-մարմարակերտ

նուրբ գեղեցկություն ունեցող-նրբագեղ

մոռացության տալ-մոռանալ

պատմություն գրողները-պամագիրներ

ոճիր գործող — ոճրագործ

Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով

Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:

մատնաչափ- մեկ մատի չափ ունեցող

կիսագունդ- գնդիկեսը

անհարթ-հարթույունը չունեցող

անտեսանելի-աչքին չերևացող

իքնաշարժ-ինքնուրույն շարժվող

սկզբնական-սկզբից սկսվող

արեվմտաեվրոպական- եվրոպայի արևմտյան մաս

աստղադիտարան-աստղերին դիտելու տեղ

համաշխարհային-աշխարհով մեկ

հավասարաչափ-հավասր չափ ունեցող

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն /տանը/

Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ տուր ստացված բառերի բացատրությունները՝ ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ, բրդել, գիրթ, թափոր, կտրիճ, հերկել, հրատարակել,  շեղբ, սկահակ, տարեգրություն:

ականակիտ-ականակիր /ականներով զինված նավ,մեքեմա/

այգաբաց- այգալաց / ննջեցյալի գերեզմանի վրա կատարվող սուգ/

անութ- անոթ / ափսե, բաժակ, տարա/

աշտանակ- աշտարակ /շինության վերևի նեղ կառույցը/

բրդել — դրդել /սադրել, հրահրել/

գիրթ — գիրք / տպագրված, կարված կազմված աշխատություն /

թափոր — թափոն / արտադրական աղբ/

կտրիճ — կարիճ /թունավոր միջատ/

հերկել — հերքել / ժխտել , որևէ լուրի կեղխությունը ապացուցել/

հրատարակել — հրապարակել / տեղեկացնել, լուր տարածել/

շեղբ-

սկահակ —ստահակ / սուտասան, խաբեբա/

տարեգրություն —

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռ, ձյունապատ, հանդարտ, մեծաշուք, դատարկ, նարնջագույն, ճերմակ
բ. խուճուճ, նկարազարդ, ոսկեհուր, հավասար, դեղնակարմիր, ձվաձև, կիսաեփ, դժբախտ, երիտասարդական
գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժ, եռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերական, դժվար, դժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույն, անգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ: