Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճանապարհորդություն դեպի Ի․Ռոդնինայի գեղասահքի դպրոց։

Առավոտյան մեր ճամբարային ջոկատով, ընկեր Անահիտի և ընկեր Դանիելի ուղեկցությամբ քայլքով գնացինք Ի․ Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադաշտ։ Ես այս ձմռանը շատ եմ սահել սառույցի վրա, այտ պատճառով այսoր ավելի լավ սահեցի։ Ես երեք անգամ վայր ընկա, սակայն ոգևորությունս այնքան մեծ էր, որ ցավ չզգացի։ Ընկերներիս հետ շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք։ Սահելը ավարտելուց հետո երթուղայինով վերդարձանք։ Ճանպարհին սրճարանում ճաշակեցինք համեղ պոնչիկ և լավ տպավորություներով վերադարձանք տուն։

Շատ շնորհակալ եմ ընկեր Անահիտին և ընկեր Դանիելին։

Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարային երկրոդ շաբաթը սկսվեց այսպես․

Ամեն առավոտ ընդհանուր պարապմունք , խաղացել ենք լոտո, համակարգչային խաղեր, մեզ հյուրասիրել են համեղ բիսկվիթ, ընկեր Անահիտը մեզ հաճելի անակնկալ էր պատրաստել, մրցույթ էր կազմակերպել խնձորներով և կոնֆետներով։ Պետքարանի թղթով փաթաթել էինք մեր ընկերներին և արդյունքում ստացանք կենդանի մումիա, շատ զվարճալի էր։ Մասնակցել ենք անգլերենի ֆլեշմոբին։ Ճանբարային օրերը անցնում են ուրախ և հետքրքիր։

Շատ շնորհակալ եմ միսս Անահիտին։

Posted in Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբարի մեկշաբաթյա ամփոփում

Բարև ձեզ ես Հարութն եմ ։ Ես ընտրել եմ <<Մենք >> ջոկատը, որը ղեկավարում է ընկեր Անահիտը։ Մեր ջոկատը մեծ է և տարատարիք։ Մենք իրար ճանաչում ենք, քանի որ բոլորս էլ սովորում ենք նույն մասնաշենքում։ Ինչպես միշտ մեր օրերը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Ունենում ենք հետաքրքիր քննարկումներ և բանավեճեր տարբեր թեմաներով։ Խաղում ենք հետաքրքիր խաղեր և նաև համակրգչային խաղեր։ Դիտում ենք հեքիաթ անգլերեն լեզվով։ Շաբաթվա ընթացքում սովորել ենք համակարգչային ծրագիր CANVA, որով պատրաստել եմ հետաքրքիր լոգոներ, խաղացել ենք բակում, թեյել ենք միասին ,մեզ հյուրասիրել են մրգեր, նախաճաշել ենք։

Շնորհակալ եմ ընկեր Անահիտին, մեր ճամաբարային շաբաթը հետաքրքիր կազմակերպելու համար։