Posted in Մայրենի 6, Բնագիտություն

Ընտանեկան ճանապարհորդություն, բարձունքի հաղթահարում

Անցած կիրակի , վաղ առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Լ ոռումարզ, Հարթագյուղ գյուղ։ Գյուղին մոտ կար ճանաչված մի լեռ։ Լեռան բարձրությունը 2197 մ է, բայց մենք քայլեցինք մոտավորապես 3000մ։ Բարձունքը կարելի է ասել բաժանված է երկու մասի՝ առաջին մասը քարքարոտ է , իսկ երկրորդ մասը հարթ, բայց ավելի դժվար է բարձանալ։ Հասնելով լեռան կատարին ,այնտեղ կար մի մատուռ, որը ըստ ժողովրդի հրաշագործ է ։ Մատուռը անվանում են Սուրբ Հովհաննես։ Մատուռի շուրջ բոլորը խաչքարեր էին տեղադրված։ Այնտեղից հրաշալի տեսարան էր բացվում դեպի ներքև, որտեղ հնձած դաշտերը նման էին նախշավոր գորգի։ Տպավորված իջանք սարից և շարունակեցինք մեր ճանապարհը։

Posted in մաթեմ 6

Ամբողջական թվեր

Նախագիծ 3. Ամբողջ թվեր

Հոկտեմբերի 31

Դաս 4

Դաս 4.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կարելի՞ է արդյոք, ամբողջ դրական թվից 1 հանելով, ստանալ 

բացասական թիվ։

2) Գտե՛ք համեմատության չգրված անդամը

Ա)10/6=5/3

x=6×5:3=10

բ)8/28=2/7

x=8×7:2=28

Գ)4/9=x/18

x=4×18:9=8

դ)2/3=14/21

x=3×14:2=21

3) Երկու թվերի գումարը 18 է։ Եթե ավելի մեծ թվից հանենք նրա 7/8

մասը, ապա կստանանք ավելի փոքր թիվը։ Գտե՛ք այդ թվերը։ 16,2

Լրացուցիչ(տանը)

4) Որքա՞ն է գնացքի արագությունը, եթե այն 9 ժամում անցել է 180 կմ-ով ավելի, քան 6 ժամում։

180:9=20

20×6=120

180-120=60

60×9=540

60×6=360

5) Խանութում գործվածքի իրար հավասար երկու կտորներ կային: 

Երբ առաջին կտորից վաճառեցին 16 մ, իսկ երկրորդից` 28 մ, 

առաջինում 3 անգամ ավելի գործվածք մնաց, քան երկրորդում: 

Սկզբում քանի՞ մետր գործվածք կար յուրաքանչյուր կտորում:

28-16=12 12:2=6 6×3=18 16+18=34 28+6=34

6) Պահանջվում է պատրաստել սպիրտի և ջրի խառնուրդ, որում 

ջուրը և սպիրտը ունեն 1 ։ 4 հարաբերությունը։ Քանի՞ լիտր ջուր և 

քանի՞ լիտր սպիրտ պետք է վերցնել 10 լ այդպիսի խառնուրդ 

ստանալու համար։ 1+1=2 4+4=8 2:8 2լ ջուր 8 լ սպիրտ

Posted in Բնագիտություն

Աշնանային բերքահավաք և այգու մաքրման աշխատանքներ։

Այսօր առավոտից ես գտնվոում էի տատիկիս տանը , որը գտնվում էԱրարատի մարզի Գեղանիստ գյուղում։ մեր տան դիմաց կա շատ գեղեցիկ այգի , որտեղ աաաաճում են մրգատու ծառեր և դեկորատիվ բույսեր։ Մենք օգնեցինք տատկիս հավաքել այգու բերքը և մաքրեցինք այգին չորացած ճյուղերից և տերևներց։ Կտրեցինք հիվանդ և չորացած եղևնին, այն կչորանա և մենք ցուրտ օրերին կօգտագործենք որպես վառելիք։

Posted in Տեսանյութեր, Բնագիտություն

Բույսերի բազմացում աշնանային արձակուրդի ընթացքում

Ես ինչպես հանգստյան օրերին այնպես էլ արձակուրդների ընթացքում եղել եմ մեր գյուղում, որտեղ ունենք բազմազան բույսերով ջերմատուն։ Օգնում եմ քեռուս , բույսերն եմ ջրում , թաղարներով բույսերը տեղափոխում եմ մի տեղից մեկ այլ տեղ։ Սիրում եմ հողի հետ աշխատել։

Posted in մաթեմ 6

Անցածի կրկնություն

Հոկտեմբերի 24-28
Խնդիրներ կրկնողության համար

Screenshot_2022-10-23 hanrahashiv-2 pdf(1)
Screenshot_2022-10-23 hanrahashiv-2 pdf

19. 1օր-90+10=100 /300:100×30=90+10/

2օր-45+5=50 /100:100×45=45+5/

3օր-60+20=80 /150:100×40=60+20/

4օր-36+4=40 /180:100×20=36+4/

300-270=30

180×100:300=60%

20. 48:6×7=42 48-42=6

21. 16+13-8=21 21+4-7=18 18ուղևոր։

22. Աշոտ՝ 7մատիտ, Վարդան՝ 17 մատիտ

17-5=12

7+5=12,

12-6=6

6+12=18

18:3=6

23. 52:2=26+3-2=27 26-3+2=25

24 350:50=7 7օրում

25 280:14=20 120:20=6 6օրում

26 (65-8):3=19

27 (44:2)+13=35

28 92:4=23

29 32+7=39 39×4=156

30 (250-34):3-23=49

Posted in Մայրենի 6

Աշունը մեր գյուղում

Աշնանային արձակուրդս սկսվեց մեր գյուղում։ Մեր գյուղը՝ Գեղանիստը գտնվում է Արարատի մարզում, շատ մոտ է Երևանին։

Արձակուրդի առաջին օրվա առավոտը սկսվեց տատիկիս պատրաստած խաշի համտեսով։ Հետո եղբաայրներիս հետ կատարեցինք բերքահավաք մեր այգում։ Այնուհետև կատարեցինք հողագործական աշղատանքներ՝ մաքրեցինք այգին չորացաաած տերևներից, կտրեցինք հիվանդ և չորացած եղևնին։

Ներկայացնում եմ մեր այգու գեղեցկությունը ՝

Posted in Պատմություն

Դաս 5 – Հոկտեմբերի 16-24

  1. Ներկայացրե՛ք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը /բանավոր էջ 33-34/
  2. Որտե՞ղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը։

Հնդևրոպական նախահայրենիքը զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիայի արևելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս-արևմուտքը։ Հայկական լեռնաշխարհը կազմել է հնդևրոպական նախահայրենիքի կենտրոնական շրջանը։

Ի՞նչ կերպարով է ներկայանում Հայաստանը հին աշխարհի վեպերում և առասպելներում։

Հայաստանը լինելով հնդևրոպական ժողովուրդների նախաահայրենիքը, սրբազան երկիր է համարվելնաև այլ ժողովուրդների համար։ Աստվածաշնչի համաձայն, աստված առաջին մարդկանց արարել է Եդեմ-դրախտում։ Այն գտնվում էր Եփրատ և Տիգրիս գետերի ակունքներում, այսինքն Հայկական լեռնաշխարհում։ Նույն աստվածաշունչ-մատյանում պատմվում է, որ Եդեմ — դրախտում էին պահվում իմաստության և անմահության խորհրդանշանները։ Իսկ համաշխարհային ջրհեղեղղից հետո Նոյի տապանը հանգրվանել է Արարատ լեռան վրա։կրիկին հայաստանում։Աստվածաշունչ մատյանից բացի՝ նման տեղեկություններ են պահպանվելնաև Հին աշխարհի բազմաթիվ արձանագրություններում։ Միջագետքից և Սիրիայից հայտնաբերված սեպագիր արձանագրություններում նծվում է, որ Հայաստանը համարվել է աստվածային սուրբ օրենքների երկրի անմահության երկիր, մի երկիր որտեղից տարածվել են իմաստությոոունն ոու արվեստը։ Հնագույն զրույցների համաձայն՝ Արեգակի ոսկյա կացարանը Վանա լճի հատակին էր։

Բացատրե՛ք հետևյալ հասկացությունները, անուններն ու արտահայտությունները.

  • Լեզվաընտանիք-
  • նախալեզու
  • մայր ժողովուրդ
  • նախահայրենիք
  • հնդեվրոպական լեզվաընտանիք
  • «Աստվածային սուրբ օրենքների երկիր»
  • «Անմահության երկիր»

Մարդիկ բոլոր ժամանակներում հետաքրքրվել են իրենց ընտանիքի, տոհմի, ազգի ծագումով։ Կան լեզուների այնպիսի խմբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի ճյուղեր։ Ցեղակից լեզուների խումբը անվանվել է լեզվաընտանիք, իսկ դրա մայր լեզուն ՝ նախալեզու։

մայր լեզվով խոսողները կոչվում են մայր ժողովուրդ, իսկ նրա զբաղեցրած սկզբնական տարածքը նախահայրենիք։

Հայերը պատկանում են աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիքին։ Այն կոչվում է հնդևրոպական, քանի որ այդ լեզվաընտանիքի լեզուները գործածվում են Հնդկաստանի արևելքից մինչև Եվրոպայի արևմուտք ձգվող տարածքում։

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ կրթություն՝ տանը

  • Ընտրել վերևում նշված հայտնի արտահայտություններից մեկն ու դրա շուրջ ստեղծագործական աշխատանք գրել:

Ես ընտրել եմ Ավգյան ախոռներ հայտնի արտահայտությունը։

Արարատյան դաշտավայրի գյուղերից մեկում մի շատ աղքատ գյուղացի էր ապրում։ Նա ապրում էր շատ վատ պայմաններում։ Նրա ընտանիքը բաղկացած էր ութ հոգուց՝ մեծահասակ ծնողներ, կին, չորս մանկահասակ երեխաներ։ Ամռան ամիսներին նրանք մշակում էին իրենց կիսափուլ տան դիմաց գտնվող հողատարածքը և դրանով մի կերպ հոգում էին իրենց ապրուստը։

Արդեն աշուն է և եղանակը ցրտում է ։ Գյուղացիները հավաքում են այգիների և բանջարանոցների վերջին բերքը։ Աղքատ մարդը որոշեց աշխատել այգիներում, որի համար նրան կվարձատրեն։

Նա գնաց այգիներից մեկի տիրոջ մոտ և պայմանավորվեցին որ մեկ շաբաթում կհավաքի ամբողջ այգու բերքը, կնքելով միմյանց միջև պայմանագիր։ գյուղացին ոչ միայն աղքատ էր, այլ նաև անգրագետ։ Նա առանց պայմանագիրը կարդալու ստորագրեց այն։ Գյուղացին , որպեսզի աշխատանքը արագ ստացվի , ընտանիքի հետ կատարեց բերքահավաքը։ նրանք երեք օրում վերջացրեցին աշխատանքը։ Գյուղացին մոտեցավ այգու տիրոջը ասելով , որ վերջացրել է ։ Սակայն այգու տերը հրաժաաարվեց վճարել, քանի որ նրանք ունեին կնքած պայմանագիր։ Խեղճ գյուղացին տխուր, ձեռնունայն վերադարձավ տուն։

Posted in Բնագիտություն

Աղեր, կիրառումը, բաղադրությունը

Աղեր, կիրառումը, բաղադրությունը

Ուսումնասիրել և կարդալ հետևյալ հղումով տեղադրված ուսումնական նյութը;

Աղ ասելիս հաճախ նկատի ենք ունենում,կենցաղում օգտագործվող շատ անհրաժեշտ կերակրի աղը, որի քիմիական բանաձևն է NaCl: Կերակրի աղը պատկանում է քիմիայում աղեր կոչվող նյոոութերի դասին։

Աղերը բարդ նյութերը են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։

Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը, օրինակ՝

NaCl-նատրիումի քլորիդ

KNO3-կալիումի նիտրատ

CaSo4-կալցիումի սուլֆատ

Բոլոր աղերը պինդ նյոջթեր են, որոնց մի մասը լուծվում են ջրում։ Դրանք բնության մեջ ամենատարածված անօրգանական նյութերն են։

Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում։ Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը անփոխարինելի է սննդի մեջ։

Նատրիումի կարբոնատը բոլորիս ծանոթ լվածքի սոդան է, որն օգտագործվում է նաև ապակու , օճառի արտադրության։

Նատրիումի հիդրոկարբոնատը սննդի սոդան է, որն օգտագործում են հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում։

Կրաքարը լայն կիրառություն ունի շինարարությունում։

Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ, որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ։ օրինակ կալիումական նիտրատները/ սիլիտրաներ/։ Մեզ հայտնի աղերից են նաև գիպսը, որը օգտագործվում է բժշկության և շինարարութթյան մեջ։



Պատասխանել հարցերին՝

1.Արդյո՞ք աղերը բարդ նյութեր են:

Աղերը բարդ նյութերը են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։

2.Թվարկե՛ք կենցաղում օգտագործվող մի քանի աղեր:

կերակրի աղ, սոդա , լվածքի փոշի,

3.Ո՞ր աղերն են օգտագործվում գյուղատնտեսության մեջ:

կալիումական նիտրատները /սիլիտրա/ օգտագործվում են գյուղատնտեսության մեջ։

Posted in Մայրենի 6

Առաջադրանք՝ տանը

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։

Բ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մի՛ քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ        — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ                — քեզ

եւ մի՛              — և ոչ, ոչ թե

Քեզ գովելու է քո ընկերը, և ոչ թե քո բերանը, օտարը, և ոչ էլ քո շրթունքը։

Գ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք  ԺԷ, 13)   

որ                                 — ով, ով որ

հատուցանէ              — հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն

ի տանէ նորա            — նրա տանից

մի պակասեսցէ         — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

Ով որ բարու փոխարեն չարով հատուցի, նրա տանից չարը չի պակասի։