Posted in Կենսաբանություն 7

Օղակավոր որդեր

Փետրվարի 26-ից մարտի 3

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթվա անելիքներին են․

Ներկյացնելու եք․

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին

  1. Օղակավոր որդերը ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսության մեջ։

Օղակավոր որդերից անձրևորդերը բնակվելով հողի մեջ, փխրեցնում են այն և նպաստում հողի բերրիացմանը։ Օցակավոր որդերից ներեիսներով սնվում են արժեքավոր այնպիսի ձկնատեսակներ , ինչպիսին թառափներն են։ Օղակավոր որդերից պալոլոն իր հերթին սնունդ է մարդկանց համար։

  1. Տզրուկները ի՞նչ դեր ունեն բժշկության մեջ։

Բժշկական տզրուկն օգտագործվում է մարդու որոշ հիվանդությունների բուժման համար։

  1. Անձրևորդերի բազմացում

Հայտնի է օղակավոր որդերի ավելի քան 12000 տեսակ։ Դրանք ընդգրկված են բազմախոզան և սակավախոզան որդերի ու տզրուկների դասերի մեջ։ Առավել հայտնի օղակավոր որդերից են անձրևորդները։ Սովորաբար հասնում են մինչև 10-20 սմ երկարության։ Ավստրալիայում բնակվում են հսկա անձրևորդեր , որոնց երկարությունը կարող է հասնել մինչև 2 մ։ Անձրևորդերը պատկանում են սակավախոզան որդերի դասին։

Posted in Կենսաբանություն 7

Տափակ և կլոր որդեր

Փետրվարի 19-25

  • Տափակ որդերի բազմազանությունը և կենսակերպը
  • կլոր որդերի կառուցվածք և բազմազանություն և կենսակերպ
  • Մարդու ասկարիդի բազմացում
  • Նոր դասագիրք-էջ՝ 89-91

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն տափակ որդերը

Տափակ որդերի մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ։ ունեն երկկողմ համաչափություն և իրենց տեսքով հիշեցնում են թիթեղ կամ ժապավեն։ Մարմինն արտաքինից պատված է մաշկամկանային պարկով։ Վերջինս կազմված է արտաքին թաղանթից ուդրա տակ գտնվող տարբեր մկանների շերտերից։ Ի տարբերություն աղեխորշավորների տափակ որդերն ունեն օրգան-համակարգեր։

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը

Կլոր որդերի մարմինը երկարացած է ու զուրկ հատվածավորությունից։ Ի տարբերություն տափակ որդերի լայնակի կտրվածքում կլոր է։

  1. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ

Այն օրգանիզմները , որոնք ապրելով կենդանիների և բույսերի , մարդու ներքին օրգաններում , սնվելով նրանց հաշվին, կոչվում են մակաբույծներ։

  1. Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում

Մակաբույծներից մեզ առավել հայտնի է մարդու ասկարիդը։ Այն վնաս է հասցնում մարդու առողջոությանը, բնակվելով նրա աղիներում։

Posted in Կենսաբանություն 7

Ձկների ընդհանուր բնութագիրը

  1. Ի՞նչ բնորոշ հատկանիշներ ունեն ձկները

  Ձկները ջրային ողնաշարավորներ են։ Նրանք ունեն խռիկներ, լողակներ , թեփուկներ։ Խռիկների միջոցով ձկները շնչում են ։ Խռիկները գտնվում են գլխի երկու կողմերի վրա։ Ձկների լողակները գտնվում են մարմնի տարբեր հատվախներում։ Լողակները ձկներին օգնում են շարժվել ջրում և պահել մարմնի հավասարակշռությունը։ Թեփուկները, արտաքինից ծածկելով ձկան մաշկը, պաշտպանում են նրան վնասվածքներից։ Ժամանակակից ձկները ողնաշարավոր կենդանիների ամենաբազմազան խունբն են, որոնցից ներկայում հայտնի է շուրջ 36000տեսակ։ Դրանք ընդգրկված են կռճիկային և ոսկրային ձկների դասերում։

  1. Ի՞նչ նշանականություն ունեն ձկները բնության մեջ և մարդու կյանքում

Ձկներն էական դեր են կատարում բնական միջավայրում սնվելով տարբեր բույսերով ու կենդանիներով, դրանով իսկ կարգավորելով նրանց քանակը բնության մեջ։ Ձկներն իրենց հերթին սնունդ են այլ կենդանիների , այդ թվում մարդու համար։Որպես արդյունագործական կենդանիներ՝ նրանք մարդուն տալիս են միս, ձկնկիթ, կաշի, ձկան յուղ, սոսինձ, ձկան ալյուր։ Մարդը ստեղծել է նաև ձկնային տնտեսություններ, որտեղ արհեստական պայմաններում բուծում և աճեցնում է տարբեր ձկնատեսակներ։

  1. Ի՞նչ հիմնական տարբերություններ հիման վրա  կարելի է տարբերակել ոսկրայն և կռճիկային ձկներին։

Կռճիկային ձկները տարբեր են իրենց չափերով և կարող են հասնել 15սմ-ից մինչև 20 մետրի և 34 տ քաշի ։ Կետանման շնաձուկը երկրագնդի ամենախոշոր ձկնատեսակն է։

Ի տարբերություն կռճիկային ձկների, ոսկրային ձկների կմախքն ամբողջովին կամ մասամբ ոսկրային է։ Խռիկները արտաքինից ծածկված են խռիկային կափարիչով։ Ոսկրային ձկները լայնորեն տարածված են համաշխարհային օվկիանոսում, գետերում, լճերում։ Ոսկրային ձկների մարմնի երկարությունը կարող է տատանվել 8մմ-ից մինչև 9մ ։ Ամենածանր ոսկրային ձուկն լուսինձուկը, որն ունի մինչև 2,7տոննա քաշ։

Posted in Կենսաբանություն 7

Խորդավորների բազմազանությունը

  1. Թվարկեք 4- 5  քորդավոր կենդանի

օձ, գորտ, շնաձուկ, նշտարիկ, ասցիդիա

  1. Ներկայացնել Նշտարիկի մարսողությունը և շնչառություն

Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում: Շոշափուկների անընդհատ շարժի շնորհիվ ջուրը մղվում է դեպի նախա — բերանային ճեղք, որտեղից էլ դեպի բերան: Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք: Աղիքում կատարվում է մարսո- ղություն, իսկ չմարսված մնացորդները դուրս են բերվում հետանցքով: Կլանի պատերին նշտարիկը ունի 150 զույգ խռիկային ճեղքեր: Խռիկային ճեղքերը միմյանցից բաժանող միջնապատերը շատ հարուստ են արյունատար մազանոթներով: Այդպիսով կատարվում է գազափոխանակություն արյան և ջրի միջև:

  1. Ներկայացնել Նշտարիկի արտաթորությունը և սեռական օրգանները

Նշտարիկի արտաթորության համակարգը կազմված է մոտ 100 զույգ անոթներից, որոնք մի ծայրով բացվում են շուրջկլանային խոռոչի մեջ: Մարմնի խոռոչում այդ օրգանները կրում են քորոցաձև երկար բջիջներ, որոնց մեջ ներծծվում են նյութափոխանակության ավելորդ արգասիքները: Շուրջ կլանային խոռոչի մեջ են բացվում նաև բազմաթիվ սեռական գեղձերի ծորանները: Սեռական բջիջները դուրս են բերվում ջրի հոսքով: Բեղմնավորումը կատարվում է ջրում:

  1. Ներկայացնել Նշտարիկի նյարդային համակարգը և զգայարանները

Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է հաստ պատերով նյարդային խողովակը, որը մարմնի գլխային ծայրում փոքր-ինչ ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած: Ունի լուսազգաց բջիջներ, որոնցով տարբերակում է լույսը խավարից: Գլխային ծայրում գտնվում է հոտառական փոսիկը, իսկ մարմնի ամբողջ մակերեսին ցրված են շոշափելիքի ընկալիչները:

Posted in Կենսաբանություն 7

Քորդավորների ընդհանուր բնութագիրը։

  1. Թվարկեք քորդավորներին բնորոշ հատկանիշները

Քորդավորների կենտրոնական նյարդային համակարգը խողովակաձև է, գտնվում է քորդայի վերևում: Մարսողության համակարգը տեղավորված է քորդայի տակ: Այդ համակարգի առջևի բաժինը՝ կլանը, մասնակցում է ոչ միայն մարսողական, այլև շնչառական ֆունկցիայի իրականացմանը: Կլանի պատերին առաջանում են ճեղքեր, որոնք կոչվում են խռիկային: Ցամաքային քորդավորների խռիկային ճեղքերը զարգացման վաղ շրջանում փակվում են ու վերանում: Այդ կենդանիների օդային շնչառության օրգանները՝ թոքերը, զարգանում են նույնպես կլանի պատից: Անողնաշարավոր կենդանիների մեծ մասի նման քորդավորներն էլ ունեն երկկողմ համաչափ մարմին, եռաշերտ են և օղակավոր որդերի նման ունեն մարմնի երկրորդային խոռոչ:

  1. Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։

Ամենափոքր քորդավորների մի տեսակ կա, որը պատկանում է թրթուրաքորդավոր ենթատիպն, որոնց չափը ընդամենը մի քանի միլիմետր է (0.3 մմ): Ամենամեծ քորդավոր կենդանին է կապույտ կետը, որի երկար — ությունը հասնում է մինչև 33 մետրի։ Այսպիսով՝ իմանալով, որ 33 մետրը դա 34000 մմ դա նշանակում է, որ ամենամեծ քորդավոր կենդանին 30 հազար անգամ ավելի մեծ է քան ամենափոքրը։

  1. Ի՞նչ է քորդան

Քորդավորների ամենակարևոր առանձնահատկությունը թիկնալարի գոյութ յունն է՝ քորդան: Ճկուն լարի նման այն ձգվում է մարմնի ողջ երկարությամբ ու կատարում է ներքին առանցքային կմախքի դեր:  Քորդան առաջանում է կեն- դանիների զարգացման վաղ փուլերում: Ողնաշարավորների մեծ մասի քոր- դան դեռևս սաղմնային զարգացման ընթացքում փոխարինվում է  ողնա — շարով, որը զարգանալով քորդայի շուրջը՝ դուրս է մղում այն

Posted in Կենսաբանություն 7

Աղեխորշավորների դասակարգումը

  1. Ինչպե՞ս են բազմանում հիդրոիդ պոլիպները

Հիդրոիդների դասին բնորոշ ներկայացուցիչներից են քաղցրահամ ջրերի հիդրան, ծովային հիդրոիդ պոլիպ օբելիան։ Ծովային հիդրոիդները վարում են ամրացած կենսակերպ։ Նրանց գաղութներն ունեն ոչ մեծ թփերի տեսք։ Տարվա որոշակի ժամանակին հիդրոիդ պոլիպի, գաղութից առաջանում են փոքրիկ բեղբոջներ որոնք վերածվում են մեդուզաների անջատվելով գաղութից, վարում են շարժուն, ակտիվ կենսակերպ։ Հիդրոիդ մեդուզանները բազմանում են սեռական ճանապրհով պեղնավորումը կատարվում է ջրում բեղնաորված ձվաբջիջներից զարգանում են թարթիչավոր թրթուրները որոնք որոշ ժամանակ անց իջնում են ջրի հատակը և նրանցից առաջանում են փոքրիկ պոլիպներ։

  1. Ինչպե՞ս են բազմանում մեդուզաները

Մեդուզաները դրանք ծովային կենդանիներ են, որոնք վարում են շարժուն, ակտիվ, կենսակերպ։ Մեդուզանները բաժանասեռ են նրանց բեղմնավորված ձվից առաջանում է թարթիչավոր թրթուր, որը որոշ ժամանակ լողալուց հետո ամրանում է հատակի առաջացնելով կարճատև պոլիպային փուլ, վորից ել առաջանում է նոր մեդուզա։

  1. Ի՞նչ առանձնակատուկություններ ունեն կորալյան պոլիպները

Կորալյան պոլիպները միայնակ և գաղութային բացառապես նստակյաց կենսակերպ վարող աղեխորշավորներ են, որոնք չունեն զարգացման մեդուզային փուլ։ Կորալյան պոլիպի մարմինը գլանաձև է ։ մի ծայրով կենդանին ամրանում է ծովի հատակին կամ գաղութի մյուս անհատների մարսողական խոռոչին, իսկ մյուս ծայրում բացվում է շոշափուկներով շրջապատած, ճեղքաձև, բերանային անցքը։ Կորալյան պոլիպների մեծամասնությունը ունի կրային կամ եղջերային կմաղք։ Որոշ կորալյան պոլիպներ զուրկ են կրային կմաղքից։ Դրանցից է ակտինիան։ Արևադարձային ծովերում ապրում են բազմաթիվ տեսակներ, որոնց կրային կմաղքներն առաջացնում են խութեր և աթոլներ։

Posted in Կենսաբանություն 7

Կենդանիների բնորոշ հատկանիշները, կենդանիների դասակարգումը։

  • Ի՞նչ հիմնական առանձնահատկություններ ունեն կենդանիները

Կենդանիները բազմաբջիջ օրգանիզմներ են։ Կենդանիներին բնորոշ են մի շարք հիմնական առանձնահատկություններ։ Նրանք սնվում են պատրաստի օրգանական նյութերով։ Նման օրգանիզմներն անվանում են հետերոտրոֆ։ Կենդանիների մեծ մասն ընդունակ է ակտիվ տեղաշարժվել միջավայրում։ Այդ ընթացքում կենդանիներն արտաքին միջավայրից ազդակներ են ստանում և պատասխանում դրանց իրենց վարքագիծ փոփոխությամբ։ Կենդանիներին բնորոշ են հենաշարժիչ, մարսողության, շնչառության արյունատար, արտազատության, սեռական, նյարդային օրգան-համակարգերը։ Տարբեր օրգան-համակարգերի միասնական գործունեության շհնորիվ կենդանիները կարողանում են շարժվել, սնվել, շնչել, բազմանալ, դրսևորել բազմազան վարքագիծ։

   Ի՞նչ կառուցվածքային առանձնահատկություն ունի կենդանու բջիջը

Կենդանիներն իրենց կյանքի ընթացքում ունեն մարմնի սահմանափակ աճ և որոշակի ձև։ Նրանց բջիջները զուրկ են բջջապատից։ Կենդանիների կառուցվածքով և գործառույթներով միանման բջիջները ձևվավորում են հյուսվածքներով, որոնք իրենց հերթին կազմում են օրգաններ։ Դրանք միավորվում են օրգան-համակարգերի մեջ և գործում են որպես միասնական ամբողջություն ապահովելով օրգանիզմի կենսագործունեությունը։

  • Նկարագրե՞ք կենդանիների համաչափության տեսակները և բերեք օրինակներ։

Կենդանիների մեծամասնությունը ունի երկկողմ հհամաչափություն։ Այն բնորոշ է ակտիվ կենսակերպ վարող կենդանիներին։ նրանց մարմնով կարելի է տանել միայն մեկ երևակայական հարթություն, որը կենդանու մարմինը բաժանում է երկու հայելային մասերի; մյուս կենդանիները ունեն ճառագայթային համաչափություն։ Այն բնորոշ է քիչ շարժուն կեդանիներին։ Նրանց մարմնով կարելի է տանել երկու և ավելի երևակայական հարթություն ։

Posted in Կենսաբանություն 7

Արմատոտանիների տիպ/ հողաթափիկ ինֆուզորիա

  • Ո՞ր կենդանիները չունեն մարմնի մշտական ձև

   Արմատամտրակավորներն ունեն պարզագույն կառուցվածք և շարժվում են կա՛մ կեղծ ոտիկների, կա՛մ մտրակների օգնությամբ: Ինչպես արդեն գիտեք, արմատամտրակավորների տիպն ունի երկու դաս՝ արմատոտանիների և մտրակավորների: Տվյալ դասերն ունեն մեծ բազմազանություն, ինչպես սննդառության ձևերի, եղանակների, այնպես էլ բջջային արտաքին կառուցվածքի և բնակության միջավայրի:

Արմատոտանիների դաս: Այս դասի մեջ ընդգրկված են այն նախակենդանիները, որոնք չունեն բջջի կայուն ձև և զուրկ են արտաքին ամուր թաղանթից: Նրանց բջջի ցիտոպլազմայի շարժումը որևէ ուղղությամբ առաջացնում է արտափքումներ՝ ելուստներ, որոնք էլ դրսևորվում են որպես կեղծ ոտիկներ: Կեղծ ոտիկներով նրանք կարողանում են տեղաշարժվել և սնունդ հայթհայթել:

  • Ինչպե՞ս են բազմանում սովորական ամեոբան

 Արմատոտանիներին բնորոշ ներկայացուցիչը սովորական ամեոբան է«Ամեոբա» թարգմանաբար նշանակում է փոփոխվող: Փոքր ջրամբարներում, նաև ջրափոսերում ու տիղմի մեջ կարող է բնակվել ամեոբան, որը 0,2−0,5 մմ մեծությամբ միաբջիջ կենդանի է: Այն արտաքինից հիշեցնում է դոնդողա — գնդիկի, որի բջիջը կազմված է շարժուն ցիտոպլազմայից, օրգանոիդներից և ունի մեկ կորիզ, որը ղեկավարում է նրա կենսագործունեությունը:

  • Ի՞նչ հատկանիշով է ինֆուզորիան տարբերվում մյուս միաբջիջ կենդանիներից

Թարթիչավորների կամ ինֆուզորիաների տիպի ակնառու ներկայացուցիչն է հողաթափիկ ինֆուզորիան: Այն 0,1−0,3 մմ երկարությամբ, արտաքինից հողաթափիկի տեսք ունեցող նախակենդանի է: Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ: Հողաթափիկ ինֆուզորիան ցիտոպլազմայի արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կիրառվում են պաշտպանվելիս կամ հարձակվելիս: Հողաթափիկ ինֆուզորիայի բջջի առջևի մասում առկա է երկայնական ակոս, որի մոտակա թարթիչները համեմատաբար ավելի երկարավուն են: Ակոսը նեղանալով՝ վերածվում է նախակենդանու կեղծ բերանի, որին էլ հաջորդում է ցիտոպլազմայի մեջ խորասուզված բջջակլանը:

  • Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան

Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:

Այսպիսով, թարթիչավորների մոտ առաջին անգամ դրսևորվում է սեռական գործընթաց:

Անսեռ բազմացումը նույնական է բոլոր միաբջիջ կենդանիներին. բարենպաստ պայմաններում կատարվում է բջջի լայնական կիսում:

Անբարենպաստ պայմաններում երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, և փոքր կորիզը բաժանվում է երկու մասի: Ինֆուզորիաների բերանային անցքով կատարվում է կորիզանյութի ժառանգական տեղեկատվության փոխանակություն: Այս երևույթը կոչվում է կոնյուգացիա:

Posted in Կենսաբանություն 7

Ֆոտոսինթեզ և բջջային շնչառություն

  1. Ի՞նչ է տեղի ունենում ֆոտոսինթեզի ընթացքում։

  Ֆոտոսինթեզը և բջջային շնչառությունը կարևորագույն կենսապանական գործընթացներից են, որոնք ապահովում են կյանքը Երկրի վրա։ Ֆոտոսինթեզ։ Ավտոտրոֆ օրգանիզմներն իրենց անհրաժաեշտ սնունդը չեն ուտում, այլ պատրաստում են իրենց բջիջներում ֆոտոսինթեզ կոչվող գործընթացում։ Ֆոտոսինթեզի ժամանակ արևի լույսի էներգիան վերածվում է քիմիական նյութերի էներգիայի։Ֆոտոսինթեզ են իրականացնում բույսերը, ջրիմուռները և որոշ բակտերիաների։ Այս գործընթացը տեղի է ունենում բույսերի բջիջների հատուկ օրգանոիդներում՝ քլորոպլաստներում, որոնք պարունակում են քլորոֆիլ կոչվող կանաչ գունանյութ։

  1. Ո՞րն է բջջային շնչառության նշանակությունը։

Ֆոտոսինթեզն ունի կենսական կարևոր նշանակություն, քանի որ արտադրում է թթվածին, որը շնչում են կենդանի օրգանիզմները, և սնունդ, որը նրանք ուտում են։ Բջջային շնչառություն։ Ֆոտոսինթեզի ընթացքում առաջացած շաքարը պետք է քայքայվի, որպեսզի բջիջներն ապահովվեն էներգիայով ։ Դա կատարվում է բջջային շնչառության գործընթացում։ Առաջացած էներգիան կարող է օգտագործվել բջջի ներսում տարբեր գործառույթներ կատարելու համար։ Բջջային շնչառությունը ն կատարվում է բջջի հատուկ օրգանոիդներում՝ միտոքոնդրիումներում թթվածնի անմիջական մասնակցությամբ։

  3. Բացատրել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կապը։

Երկու գորընթացներն էլ իրականացնում են էներգիայի ձևափոխություն։ Սակայն, ի տարբերություն ֆոտոսինթեզի, բջջային շնչառություն ունեն և՝ ավտոտրոֆները, և հետերոտրոֆները։ Եթե համեմատեք երկու գործընթացները, ապա կնկատենք, որ մի գործընթացի ելանյութերը հանդիսանում են մյուսի վերջնահյութեր։ Երկուսը միասին ֆոտոսինթեզը և բջջային շնչառությունը, մասնակցում են բնության մեջ նյութերի շրջապտույտի։

Posted in Կենսաբանություն 7

Ծաղկավոր բույսերի բազմացումը

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ եղանակով են կատարվում  ծածկասերմ բույսերի բազմացումը

Ծաղկասերմ բույսերի բազմացումը կատարվում է վեգետատիվ և սեռական եղանակներով։

  1. Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները

սերմերով բազմացման օրգանը ՝ ծաղիկն է

  1. Նկարագրեք խաչաձև փոշոտումը

Խաչաձև փոշոտման ժամանակ փոշեհատիկը մեկ բույսի առէջից տեղափոխվում է մեկ այլ բույսի վարսանդի վրա։ Խաչաձև փոշոտման դեպքում ծաղկափոշին կարող է դեղափոխվել քամու, միջատների, կենդանիների, թռչունների ջրի միջոցով։

Նկարագրեք ինքնափոշոտումը

Ինքնափոշոտման դեպքում փոշեհատիկն ընկնում է հենց նույն ծաղկի վարսանդի սպիի վրա։ Այսպես են փոշոտվում ցորենը, բրինձը, ոլոռը, լոբին և այլ բույսեր։