Posted in Հայոց լեզու 7, Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբարի տպավորությունները, 29.01.24թ.

Այս ձմեռային ճամբարը շատ ավելի հետաքրքիր էր, քանի որ ընտրել էի ընկեր Հրայրի ջոկատը։ Ճամբարային առօրյան հագեցած էր հետաքրքիր զրույցներով , քննարկումններով, քաղաքային թափառումներով։ Ինձ համար հաճելի բացահայտում էր ընկեր Հրայրի հետ շփումը ոչ թե ուսուցիչ, այլ շատ ժամանակակից, զարգացած ավագ ընկեր։ Շոշափել ենք այնպիսի թեմաներ, որոնցից են մարդկային բարդույթները։ Խաղացել ենք տարբեր ժամանցային խաղեր, սպորտային խաղեր։ Ընկեր Հրայրի հետ եղել ենք մեր քաղաքի ամենահին թաղամասերից մեկում՝ Կոնդում , որտեղ բազմաթիվ հին ու պատմական շինություններ կային։ Այցելել ենք Երևանի սրտում գտնվող ՝՝ միակ պահպանված և գործող Կապույտ մզկիթ։ Շատ տպավորված էի Ազգային պատկերասրահ մեր այցից։ Զբոսնել ենք կենտրոնում , միասին համտեսել ենք համեղ ուտելիքներ։ Ընկեր Հրայրի հետ միասին , մեր ջոկատով սահել ենք սահադաշտում , որտեղ շատ զվարճալի պահեր ապրեցինք։ Շատ կուզեի ընկեր Հրայրի հետ ճանապարհորդեինք Արևմտյան Հայաստանով։ Ինձ համար շատ ավելի հետաքրքիր է շփումը ավագ ընկեր Հրայրի հետ։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Քաղաքային թափառումներ Կոնդում

Այս օր մեր ջոկատով ընկեր Հրայրի հետ գնացել էին Երևանի ամենահին թաղամասերից մեկը բացահայտելու։ Կոնդը մեր քաղաքի ամենահին թաղամսերից է որը գտնվում է կենտրոն վարչական շրջանում։ Կոնդ թարքմանաբար նշանակում բլուր։ Մենք Կոնդի թաղամասում տեսանք կավից պատրաստված տներ և կիսաքանդ մզկիթներ։ Մենք գնացինք մոմ վառեցինք Սուրբ Հովաննես եկեղեցում։ Հետո եղանք Երևանի սրտում գտնվող՝ մեր հարևան Պարսկաստանին պատկանող ամենագեղեցիկ Կապույտ մզկիթում։ Շատ գեղեցիկ բակ ուներ, ներս մտնելիս հանեցինք մեր կոշիկները։ Եղիշե Չարենցի շնորհիվ այդ մզկիթը կանգուն է և գործող է։ Տպավորված վերադարձանք դպրոց։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Լավ օր սահադաշտում

Բարև ձեզ ես Հարութն եմ։ Ես ընկեր Հրայրի ջոկատից եմ մենք ջոկատով այցելեցինք Գազպրոմի սահադաշտ։ Մեզ միացավ մեկ ուրիշ ջոկատ, և ընկեր Հրայրը ։ Մենք շատ լավ ժամանակ անցկացենցինք , չնայած շատ եմ եղել սահադաշտեում , սակայն այդքան էլ լավ չեմ սահում դեռ։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Շամիրամ թագուհու մասին /Շամիրամի բարդույթ/

Հնում բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել Շամիրամի անվան շուրջ։ Հին հունական առասպելներում նա համարվել է սիրո և պտղաբերության աստվածուհի Դերկետոյի դուստրը։ Մորից լքված մանուկ Շամիրամին իբր խնամել են աղավնիները։ Չափահաս դառնալով՝ ամուսնացել է նախ Նինոս թագավորի պալատական խորհրդական և Ասորիքի կուսակալ Օննեսի, իսկ նրա մահից հետո՝ Նինոսի հետ։ Վերջինիս մահից հետո դարձել է մանկահասակ որդու՝ Նինուասի խնամակալուհին, պատերազմներ վարել Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրներում։ Ավանդությունները Շամիրամին են վերագրում մի շարք հնագույն կառույցներ (քաղաքներ, ջրանցքներ, պարտեզներ, այդ թվում՝ Բաբելոնի «կախովի այգիները»)։ Շամիրամը իբր վարել է տարփատենչ և զեխ կյանք, վատնել արքունի գանձերը, որի համար հալածվելով որդուց՝ ի վերջո փոխվել է աղավնու, համբարձվել երկինք և դարձել աստվածուհի։

Ըստ հին հայկական ավանդության, Շամիրամը սիրահարվել է Հայաստանում թագավորող Արա Գեղեցիկին՝ Արամի որդուն։ Մերժում ստանալով՝ վավաշոտ Շամիրամը մեծ ուժերով ներխուժել է Հայաստան, փորձելով բռնությամբ տիրանալ Հայաստանին և Արա Գեղեցիկին ստիպել ամուսնանալ իր հետ, հռչակելով իրեն համայն Ասիայի տիրակալը։ Բայց ցավոք Արա Գեղեցիկը զոհվում է Այրարատյան դաշտում տեղի ունեցած հերոսամարտում։ Նվաճված Հայաստանում Շամիրամը իբր իր անունով հիմնել է ամառանոցային բերդաքաղաք, ջրանցք, ապարանքներ, ծաղկանոցներ, այգիներ։ Սակայն շուտով սպանվել է Նինուաս որդու ձեռքով։

Միջնադարյան գրողները ներկայացնում են Շամիրամին իբրև սանձարձակ վավաշոտության տիպար, ով սիրում էր շնանալ այլ երկրների թագավորների և տիրակալներ հետ։

Ընդունելով Շամիրամ գրական կերպարի հնությունը, խորությունն ու գունեղությունը՝ խանդի կամ նախանձի, սիրո մերժման հարցում, մի կնոջ կողմից իր տեսակի մյուս ներկայացուցիչների ոչնչացմանն ուղղված հոգեվիճակն անվանել Շամիրամի բարդույթ: Շամիրամի պատմության մեջ իգական ագրեսիան ուղղված է ամուսնու, իր սերը մերժած տղամարդու և ամուսնու իրավահաջորդ որդու դեմ: