Posted in Հեռավար ուսուցում, Օրագիր

Իմ աշխատանքային պլանը

01.04.2020թ․

Առավոտյան մարմնամարզություն

11-ին անգլերեն առցանց տեսադաս

մաթեմատիկա- տրամաբանական խնդիրներ, վարժություններ

մայրենի — առաջադրանքի կատարում

զատկական երգի ուսուցում

Լրացուցիչ ՝

խաղեր՝ օնլայն շախմատ,  Զատիկի տոնի կապակցությամբ ճյուղերի զարդարում

02.04.2020թ․

Առավոտյան մարմնամարզություն՝ յոգա

ժամը 11-ին մայրենիի առցանց տեսադա

ռուսերեն-  տնային հանձրարություններ

մաթեմատիկա՝ երկրաչափական պատկերների վերաբերյալ վարժություններ

լրացուցիչ՝

ընթերցանություն  Հ․Թումանյանի հեքիաթներից

 

Posted in Հեռավար ուսուցում, Օրագիր

իմ օրակարգը

Բարև Ձեզ , քանի որ ես այսօր ուշ արթնացա, չհասցրեցի նախաճաշել,  միանգամից ժամը տասնմեկին ուղիղ տեսակապով միացա ուսուցչուհուս, դասընկերներիս հետ և մենք սկսեցինք մեր դասը ։ Ցավոք ինտերնետային կապը թույլ էր և մենք ընդհատեցինք առցանց մեր դասը։ Օգնեցի մայրիկիս պատրաստեցինք միասին նախաճաշ։ Ես սիրում եմ աղցան պատրաստել։  հետո մայրիկս որոշել էր մեզ համար նրբաբլիթներ պատրաստել, օգնեցի նաև աըդ ընթացքում։

Տնային գործերը վերջացնելուց հետո մայրիկիս օգնությամբ կատարեցինք  մեզ  հանձնարարված տնային առաջադրանքները ։ Հետո կդիտեմ իմ սիրած մուլտֆիլմերից , կոգնեմ եղբորս կատարել իր հանձնարարությունները։Քանի որ մենք ունենք փոքրիկ փակ բակ , երկուսով մի քիչ խաղանք։

 

Posted in Օրագիր

Աշունը մեր բակում

Մեր  բակում  աշունը   գեղեցիկ  է  և   գույնզգույն։  Ծառերը ամենուրեք տերևաթափ  են  եղել։  Ոսկեզօծ  տերևները  փակել  է գետինը, և մենք  խշխշացնելով   քայլում  ենք։ Պայծառ արևը դեռ տաքացնում է  մեր  քաղաքը։  Շուտով  եղանակը կփոխվի  և  կսկսվեն   ապրոպ և անձրևներ։ Մայրիկս  վախենում է ամպերի  որոտից  և  ամուր  փակում   է  ականջները։

 

Posted in Օրագիր

ԵՍ

Ես Հարությունն եմ Ավագյան, իրականում ես չեմ սիրում իմ մասին պատմել, բայց այսօրվա իմ տնային առաջադրանքն է  պատմել իմ և իմ ընտանիքի մասին։ Ես դեռ  մանկուց հաճախել  եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պարտեզ, իսկ հիմա արդեն դպրոց։ Իմ ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց՝ ես, երկու եղբայրներս, հայրս և մայրս։ ԵՍ և եղբայրներս նման ենք իրար, երեքս էլ  մայրիկիս ասելով շիկահեր ենք և սպիտակամաշկ ։ Իմ կարծիքով մայրիկս ավելի խիստ է քան հայրիկս։ Մեծ եղբայրս գտնվում է արտերկրում և շատ է ինձ օգնում  տնային առաջադրանքներս կատարելու հարցում։ Ես շատ եմ սիրում ֆուտբոլ , չնայած շատեմ վնասում ոտքերս , բայց շատ եմ գնդակով խաղում։ Ես չեմ  սիրում, երբ մայրիկս առավոտյան շուտ է արթնացնում , բայց քանի որ ես սիրում եմ իմ տարբերվող և հետաքրքիր դպրոցը , դրա համար արթնանում եմ և արագ պատրաստվում։ Իմ առօրյան  շատ հագեցած և ուրախ է անցնում։

Posted in Օրագիր

Ուսումնական

Հարցաշար

  1. Այս ամառ ես գնացել եմ Գյումրի և այնտեղ տեսել եմ շատ կենդանիներ , օրինակ, ձկներ, ձի,կատու, կատվի ձագ:Այդ օրը տպավորվել է իմ մեջ, որովհետև ես տեսել եմ իմ սիրելի կենդանիներին:
  2. Ամռան ընթացքում ես տացել եմ շատ նվերներ, որովհետև իմ ծննդյան օրը հուլիսի 9-ին էր և ինձ նվիրել են ավտոմեքենաններ, հրացաններ և փուչիկներ:
  3. Շատ ֆիլմեր եմ եսել,բայց անւնները չեմ հիշում:
  4. Այո, ես գնացել եմ Սևան, Ջերմուկ:Ես շատ եմ հավանել այս քաղաքները:
  5. Այո, շատ էի կարոտել ընկերներիս, որովհետև երկար ժամանակ չէի տեսել նրանց:Ուսուցիչներից կարոտել էի ընկեր Արմինեին:
  6. Մի անգամ ես ընկերներիս ընկերներիս հետ ֆուտբոլ էի խաղում ու երբ ես ընկա գետնին, ընկերներս սկսեցին ծիծաղել ու նրանք էլ ընկան գետնին և մեն բոլորս ծիծաղում էինք:
  7. Այո, ես ամեն օր խաղում էի բակում ֆոիտբոլ, գործնագործ ու վոլեյբոլ:
  8. Ուզում էի այս ամառ գնալ մանկական սրճարան , բայց չկարողացա գնալ:
  9. Շատ տարբեր գույներ:
  10. Հետաքրքիր,լավ ու տաք: