Posted in Անգլերեն

Revision

The park

Jim had a big brother. His name was Sam. Sam was 11 years old. Jim liked to spend time with his brother. They always had a lot of fun together. Jim wanted to go with Sam to the park.

“Can we go to the park?” said Jim.

“Okay. We can go to the park. But we need to ask Mum,” said Sam.

Jim and Sam went to see Mum.

“Mum, can Sam and I go to the park?” Jim said to Mum.

Mum looked out the window at the blue sky. “I would like to go to the park, too. Let’s see if Dad wants to go to the park, too,” said Mum.

Jim, Sam and Mum went to see Dad.

“Dad, do you want to come to the park with Mum, Sam and me?” Jim said to Dad.

Dad looked out of the window. “Let’s all go to the park!” Dad said. Jim put on his hat, and off they went.

Պատասխանիր հարցերին/Answer the questions.

  1. Who is Jim’s brother? Jim`s brother is Sam.
  2. Where did Jim want to go? Jim wanted to go to the park.
  3. Who did Jim ask last? Jim asked Dad last.
  4. Why did Mum and Dad want to go? Mum and Dad wanted to go because the weather was fine.
  5. What did Jim do at the end? Jim put on his hat.
  6. Why do you think Sam said, ‘We need to ask Mum? They asked Mum because she wouldn`t allow them to go out.
  • Կարմիր գույնով նշված նախադասությունները գրիր ապառնի
  •  Sam will be 11 years old.
  • Jim and Sam will go to see Mum.
  • ժամանակով/Write sentences in red in the Future Tense.
  • Կանաչ գույնով նշված նախադասությունները գրիր ներկա անորոշ
  • Mum looks out the window at the blue sky.
  • Jim says to Dad.
  • ժամանակաձևով/ Write sentences in green in Present Simple Tense
  • Կապույտով նշված նախադասությունները գրիր ներկա շարունակական
  • Dad is looking out of the window.
  • Jim is putting on his hat.
  • ժամանակաձևով/ Write sentences in blue in Present Continuous Tense. 
Posted in Հայրենագիտություն, Ճանփորդություններ, Մայրենի 5-րդ

Չարենցի տուն-թանգարանում

Այսօր մենք ընկեր Իվետայի և ընկեր Մարինեի ուղեկցությամբ գնացել էինք Ե․ Չարենցի տուն — թանգարան։ Թանգարանը հիմնադրվել է 1964թ-ին , որտեղ մինչև աքսորվելը, 2 տարի Չարենցը բնակվել է։ Չարենցի մտերիմների հիշողության մեջ այդ բնակարանը մնացել է , որպես հյուրընկալ օջախ, որտեղ նրանք հավաքվում էին ճաշակելու չրեր, արևելյան քաղցրավենիք, բաստուրմա և այլ։ Նրա աշխատասենյակում կային բուդդայի արձանիկներ, հայտնի նկարիչների նկարների կրկնօրինակներ։ Ըստ նրա դուստր՝ Արփենիկ Չարենցի հայրը ունեցել է շատ հարուստ գրադարան, որտեղ եղել է մոտ 6000 գիրք։ Այնտեղ մենք տեսանք բանաստեղծի սիրած պատեֆոնը։ Մենք շատ հետաքրքիր տեղեկություններ իմացանք , այնուհետև մեր ճանապարհորդությունը շարունակեցինք դեպի Հրազդանի կիրճ, երկար թափառումներից հետո վերադարձանք դպրոց։

Posted in Մայրենի 5-րդ

Գործնական քերականություն

Այն բառերը, որոնք ցույց են տալիս թիվ, թվային կարգ, կոչվում են թվականներ, օրինակ՝ մեկ, չորս, տասնմեկերորդ…

Թվականները՝ ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11-99 թվականները գրվում են միասին, օրինակ՝ քսաներկու, հիսունչորս…

100-ից բարձր թվականները գրվում են անջատ, օրինակ՝ երեք հազար հինգ հարյուր տասնչորս:

Թվականների ուղղագրությունը

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն(ը), տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Առաջադրանքներ՝

  1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89

54-հիսունչորս

847-ութ հարյուր քառասունյոթ

6985-վեց հազար ինը հարյուր ութսունհինգ

12546-/տասերկու հազար հինգ հարյուր քառասունվեց

68-վաթսունութ

95-իննսունհինգ

15-տասհինգ

58-հիսունութ

697-վեց հարյուր իննսունյոթ

  1. Գրեք, թե որ թվականներն են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:

11-99 թվականները գրվում են միասին, 100-ից բարձր թվականները գրվում են անջատ։

  1. Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

տաս, քսան, երեսուն, քառա-սուն, հիսուն , վաթ-սուն, յոթանա-սուն, ութ-սուն, ինն-սուն

  1. Բառերը տեղավորեք աղյուսակում՝Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:
    գոյականածականթվական

գոյական -մեծություն, մարդ, թիվ, վազք, վերջին, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր,

ածական -մեծ, լավագույն, ամենաերկար, դաժան, լուսավոր, դատարկ,

թվական-չորրորդ, հինգ, երրորդ, հինգերորդ,

Posted in մաթեմատիկա

Տնային աշխատանք / անցածի կրկնություն/

26-27.04.2022

Թեմա՝ Կոտորակների բաժանումը

  1. Կատարե՛ք կոտորակների բաժանում
    • 45/3 : 14/5=45/3×5/14=225/42
    • 121/63 : 11/9=121/63×9/11=1089/693
    • 30/2 : 13/36=30/2×36/13=1080/26
  2. Կատարե՛ք բաժանում
    • 3 : 4/5=3/1×5/4=15/4
    • 12 : 48/17=12/1×17/48=204/48
    • 33 : 22/19=33/1×19/22=627/22
  3. Կատարե՛ք բաժանում
    • 9/23 : 3 =9/23×3/1=9/23×1/3=9/69
    • 46/51 : 92=46/51×92/1=46/51×1/92=46/4692
    • 144/7 : 60=144/7×60/1=144/7×1/60=144/420
  4. Աստղանիշի փոխարեն ի՞նչ թիվ գրելու դեպքում կստացվի հավասարություն
    • 25/6 x 9/20= 30/16 30/16:6/25=30/16×6/25=180/400 180:20=9 400:20=20
    • 45/16 = 15/44 x33/4 45/16: 15/44=45/16×44/15=1980/240 1980:60=33 240:60=4
    • 72/35 x 28/153= 32/85 32/85:35/72=32/85×35/72=1120/6120 1120:40=28 6120:40=153
  5. Գտե՛ք այն թիվը, որի ՝
    • 5/9 մասը հավասար է 2/3-ի 2/3×9/5=18/15
    • 7/3 մասը հավասար է 125/91-ի 125/91×3/7=375/637
  6. Կատարե՛ք գործողությունները.
    • 10/3 : 15/4 + ( 3/7 + 13/35) x 21/2 =8/9+38/35×21/2=

28/35+13/35=38/35, 10/3×4/15=40/45=8/9 38×21=798 35×2=70

  1. (25/3 + 7/2 — 16/15) x 3/4 + 8/7 : 3/14=
Posted in Մայրենի 5-րդ

Գործնական քերականություն

Երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն

,,սուն,, ը արմատից կամ բառից թվական կազմող ածանց է

Ա շարքում գրված թվականները միասին են գրվում։

Բ շարքում գրված թվականները գրվում են առանձին։

վաթսունհինգ, քառասունութ , հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութսունյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսունվեց։

Թվական անուն․ սովորիր և հիշիր՝

Այն բառերը, որոնք ցույց են տալիս թիվ, թվային կարգ, կոչվում են թվականներ, օրինակ՝ մեկ, չորս, տասնմեկերորդ…

Թվականները՝ ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11-99 թվականները գրվում են միասին, օրինակ՝ քսաներկու, հիսունչորս…

100-ից բարձր թվականները գրվում են անջատ, օրինակ՝ երեք հազար հինգ հարյուր տասնչորս:

Թվականների ուղղագրությունը

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն(ը), տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Posted in Հայրենագիտություն

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ. Վան, Արմավիր

Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրա­քաղաքներ է ունեցել՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։

Վան — Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը:

Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում՝  հզոր պարիսպ։

Վանի բերդը — Դրանից հետո էլ՝ Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Արքայանիստ քաղաքը որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։ Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։ Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ բնակեցրեց։ Քաղաքը ծաղկում էր ապրում նաև 10-11-րդ դարերում Վասպուրականի Արծրունյաց թագավորության
օրոք։ 19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կեն­տրոններից էր, այստեղ հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։

Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։

Արմավիր — Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի գագաթին պա­րիսպների, պալատների, տա­ճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք բոլորն ի հայտ են եկել պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի՝ մեր օրերում կատարված պե­ղումների հետևանքով։ Գրեթե երեք մետր բարձրությամբ հողագույն պատերն ու աղյուսաշեն սենյակները վկայում են, որ ժամանակին այստեղ ծաղկուն քաղաք է եղել։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։

Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ և հեթանոսական այլ սրբավայրեր կային։ Իսկ քաղաքի շրջակայքում Սոսյաց անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը, Արմավիրի դերը նվազեց։

Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կա Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։

Առաջադրանք՝

  • Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը:

Վան մայրաքաղաքը հայտնի է նաև Տուշպա, Տոսպ անուններով։

  • Որ  է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները:

Վան մայրաքաղաքը հիմնադրել է Սարդուր առաջին արքան։

Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։

  • Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

Posted in Մայրենի 5-րդ

Գարնան հրաւէրը

Ձմրան վերջն էր: Օր մը արեւը բարձրացաւ վեր ու աւելի ջերմ շողաց: Արեւին ժպիտովն ալ ծնաւ գարունը:

-Ծառե~ր, ծաղիկնե՜ր, խոտե՜ր ու բոյսե՜ր, արթնցէ՜ք, արթնցէ՜ք, այս ինչքան քնացաք,- ըսաւ գարունը: Ես արդէն եկած եմ արթնցէ՜ք ու երկիրը զարդարեցէք կանաչով:

-Բարե՜ւ, քեզ, բարե՜ւ, սիրելի գարուն,- ըսին խոտերը եւ կանաչ դարձան:

-Բարե՜ւ, Բարե՜ւ,- ըսին ծաղիկներն ու ծառերը եւ սկսան աճիլ ու ծաղկիլ:

-Օ՜, այս ի՜նչ լաւ է, որ եկար, սիրելի՛ գարուն, մենք թմրած էինք,- ըսին մեղուները եւ տզտզալով դուրս ելան իրենց փեթակներէն:

Դուրսը տաք էր: Թռչունները կ’երգէին: Մարդիկ կ’աշխատէին դաշտերուն եւ այգիներուն մէջ: Ամէն տեղ ծաղիկ էր ու կանաչ:

Մեղուները թռան մօտակայ խնձորենիի մօտ եւ խնդրեցին.

-Խնձորենի՜, ծաղիկներդ բա՜ց, որ հիւթդ քաղենք. մենք կարօտցած ենք ծաղիկներուն:

-Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ իմ ծաղկելու ժամանակը չէ, գացէք բալենիին քով:

Մեղուները թռան դէպի բալենին:

-Բարո՜վ եկաք, ժի՛ր մեղուներ սիրունիկնե՛ր,- ըսաւ բալենին,- բայց իմ ծաղիկները դեռ քնացած են, վաղը եկէք:

Միւս կողմէն մեղուներուն կանչեց նշենին, որ իր վարդագոյն ծաղիկները արդէն բացած էր եւ լեցուած էր քաղցր հիւթով:

Մեղուները ուրախ ուրախ թռան դէպի նշենին:

Բառեր

Շողալ.- փայլիլ, ճառագայթել:

Տզտզալ, տզզիւն.- բզզիւն (ճանճի, մեղուի, մժեղի):

Փեթակ.- մեղուատուն:

Այգի.- խաղողի կամ ընդհանրապէս պտղատու ծառեր տնկելու տեղ:

Բալ.- կեռասին թթուաշ (թթու) տեսակը, ծառը ՝բալենի:

Նշենի.- նուշի ծառ:

Հիւթ.- պտուղներէ քամուած հեղուկ:

Ժիր.- աշխոյժ, աշխատասէր:

Հարցումներ

1.) Տարուան ո՞ր ամիսը մենք կը հրաւիրենք Գարունը, եւ որ եղանակին վերջաւորութեան:

………………….մայիս ……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..:

2.) Ինչո՞ւ համար եկաւ գարունը, ի՞նչ նպատակով:

………………………………որ բոլոր ծառերը ծաղկեն………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..:

3.) ի՞նչ եղան խոտերը, ծաղիկներն ու ծառերը երբ գարունը տեսան:

………………………………….նրանք սկսեցին արթնանալ ձմռան քնից։…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….:

4.) երբ տեսան գարունը Մեղուները ուրախացա՞ն, ի՞նչ ըրին:

…………………………………………………………………………………սկսեցին ծառերի ծաղկած ……………………………………………………………………………..ծաղիկներից նեկտար հավաքել։………………………………………………………………………………………………………………………………………………………:

5.) Մեղուները ի՞նչ խնդրեցին խնձորենիէն:

………………………………………………………………………….նրանք ծնդրեցին որ խնձորենին բացի իր ծաղիկը, որ մեղուները հյութ հավաքեն։…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….:

6.) Վերջաւորութեան ո՞վ հրաւիրեց մեղուներուն եւ մեղուները ինչո՞ւ ուրախ էին:

………..բայց վերջում նշենին հրավիրեց մեղուներին իր ծաղիկներից հյութ հավաքելու, քանի որ նա ամենաշուտն է ծաղկում։………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………:

նշենի բալենի

բալենի

Posted in Բնագիտություն

ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԲՆՈՐՈՇ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՊԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԵՏ

Կենդանի օրգանիզմները,  որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը և կենդանիները, այնպես էլ՝ բակտերիաները և սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաև մարդր: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն րնդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:

Դրանում հեշտությամբ կարող ենք համոզվել՝ տարիների րնթացքում դիտարկելով շրջակա միջավայրի բույսերը կամ կենդանիները: Դպրոցի աշակերտները, մեր հարեանները, բարեկամները և րնկերները տարբեր տարիքի և հասակի են, գեր և նիհար: Դա ևս աճի ու զարգացման դրսևորում է:

Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, հեռացնում ոչ պիտանի նյութերը, շարժվում, բազմանում և վերարտադրում իրենց նմաններին:

Այս և այլ հատկություններով կամ հատկանիշներով կենդանի օրգա­նիզմները տարբերվում են բնության անկենդան մարմիններից:

Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջա­վայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործու­նեության համար: Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում: էներգիայի մի մասր ջերմության ձևով ցրվում է միջավայր: Նյութերի փոխանակության հետևանքով առաջացած ոչ պիտանի վերջանյութերը դուրս են բերվում կենդանի օրգանիզմներից: Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն արտա­հայտվում է նաև նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդե­ցության մեջ: Եվ հակառակը՝ այդ պայմաններն էլ մասամբ կենդանի օր­գանիզմների կենսագործունեության արդյունք են:

Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործու­նեության համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:

Բոլոր կենդանի օրգանիզմներն ունեն րնդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:

  1. Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:

Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործու­նեության համար:

  1. Ի՞նչ է էկոլոգիան:

  1. Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջա­վայրի պայմանների ազդեցության օրինակներ:
Posted in Մայրենի 5-րդ

Եղեգնուհին / Ղ․ Աղայան/

1
Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն
ասել է.
― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ
թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.
― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ
հոր ու մոր ծնունդ չլինի։
Զարմանում է հայրը և ասում է.
― Այդպես բան անկարելի է։
Որդին ասում է.
― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ
մարդիկ շինել։
Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝
հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։
Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու
համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի
նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է
այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի
պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։
Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման
եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց
նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.
― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի
եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է
համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ,
կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա
իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։
Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած,
դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.
― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն
ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ
Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։
2
2
Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի
բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի
գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն
է, հիմա պիտի գան տանեն իրան։
Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։
― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։
Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և
ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։
Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա
աղջիկ։
― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։
― Այո՛,― պատասխանեց աղջիկը։
― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։
― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։
Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ
իմ առաջվան գեղեցկությունը։
Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը
որ տեսավ՝ մնաց զարմացած։
― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։
Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։
― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է,
ինչպես սատանա։
Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։
― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և
սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի
մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության
որպիսությունը։

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր եղեգնուտ, աներևույթ, անմատչելի բառերը։
  2. Պարզ նախադասություններով ներկայացրու 1-ին հատվածում նկարագրված դեպքերի հաջորդականությունը։
    ա) Մի թագավոր էր ապրում աշխարհում։
    բ) Որոշեց որդուն ամուսնացնել։
    գ) Բայց որդին չի ուզում ամուսնանալ…, նա սովորական աղջիկ չի ուզում այլ մի աղջիկ որ մարդուց ծնված չլինի , մի ծերունի խորհուրդ է տալիս մոտակա եղեգների միջից մի եղե.գ պոկի որը հետո աղջիկ կդառնա. և այլն
  3. ։
  4.  Վերնագրիր  հատվածը։

եղեգնուտ-եղեգով պատված տեղ

աներևույթ-աչքի տեսողությանը անմատչելի

անմատչելի-անառիկ , չտիրվող

Posted in Русский язык

Ладная семья

Прочитайте вместе китайскую притчу  «Ладная семья»
Жила—была на свете семья. Боле ста человек насчитывалось в этой семье. И занимала она целое село. Вы скажете: ну и что, мало ли больших семейств на свете. Но дело в том, что семья была особая — мир и лад царили в той семье и, стало быть, на селе. Ни ссор, ни ругани, ни, Боже упаси, драк и раздоров.
Дошел слух об этой семье до самого владыки страны. И он решил проверить. Правду ли молвят люди. Прибыл он в село, и душа его возрадовалась: кругом чистота. Красота, достаток и мир. Хорошо детям, спокойно старикам. Удивился владыка. Решил узнать, как жители села добились такого лада и пришел к главе семьи. Тот взял лист бумаги и стал что-то писать. Писал долго — видно, не очень силен был в грамоте. Затем передал лист владыке. Тот взял бумагу и стал разбирать каракули старика. Разбирал с трудом и удивился. Три слова были начертаны на бумаге: ….. И в конце листа; сто раз…… , сто раз….. , сто раз …… Прочел владыка, почесал, как водится, за ухом и спросил:
— И все? — Да, — ответил старик, — это и есть основа жизни всякой хорошей семьи. И, подумав, добавил:
— И мира тоже

Как вы думаете,какие слова написал старик на листе бумаги ?

НАЙДИ И ВЫБЕРИ ВСЕ ПОСЛОВИЦЫ О СЕМЬЕ.

На что и клад, коли в семье лад.
В семье дружат – живут не тужат.
Где семья дружна, не страшна беда.
В дружной семье и в холод тепло.

Дерево держится корнями, а человек семьёй.
Вся семья вместе, так и душа на месте.
Человек семьёю крепок.

Учись доброму, так худое на ум не пойдёт.
Нужно наклониться, чтоб из ручья напиться.