Posted in Նախագիծ

Նամակ Ձմեռ Պապիկին

Իմ սիրելի Ձմեռ պապիկ ես մեծ ուրախությամբ սպասում եմ քո գալուն։ Ես ուզում եմ որ դու ինձ նվեր բերես մոլորակների մասին գիրք, հեռախոս-ժամացույց։ Ես ուզում եմ նաև, որ իմ ընկերներին էլ նվերներ բերես, որ միասին ուրախանանք։ Շնորհավոր բոլորի Նոր տարին։

Posted in Նախագիծ

Նոր տարին Ֆինլանդիայում

Թերևս ամենաամանորյա երկիրը համարվում է Ֆինլանդիան, քանի որ Սանտա Կլաուսը ՝ այստեղ այդպես են անվանում Ձմեռ Պապիկին, ապրում է ֆիննական Լապլանդիայում։ Ամբողջ տարին Սանտա Կլաուսը նամակներ է ստանում աշխարհի տարբեր երկրների երեխաներից , իսկ Նոր տարվա գիշերը մեծ սահնակով եղջերուները նրան տանում են աշխարհի տարբեր կողմեր։ Ավանդույթի համաձայն կազմակերպվում է ամանորյա մեծ ընթրիք ։ Ամանորյա գիշերը ըստ ավանդույթի ֆինները գուշակություններ են անում հալածթիթեղի օգնությամբ, այն ինչցույց կտա թիթեղը, դա էլ պետք է սպասել գալիք տարուց։Ամանորը Ֆինլանդիայում նշում են ընկերների հետ ընդ որում ռեստորաններում, որպեսզի ավելորդ հոգս չստեղծեն հարազատների համար։Ֆինլանդիայում ամանորյա իդեալական նվեր է համարվում սպորտային սարքավորումները և մոմերը։ Դրանք խորհրդանշում են սեր և ընկերություն գալիք տարում։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Posted in Մայրենի 5-րդ

Աղվես

Լինում է , չի լինում մի խորամանկ աղվես է լինում։ Մի օր աղվեսը այնքան սոված է լինում, ճարը կտրված որոշում է որսի դուրս գա։  Նա բարձր սարից իջնում է մոտակա գյուղը։ Խորամանկ քայլերով մոտենում է  մի տան, որտեղ տատիկը կեր է տալիս հավերին և աքլորներին։ Աղվեսը տատիկին խնդրում է մի ճուտիկ տա, որ ուտի սովից չսատկի։ Մինչև տատիկը շուռ է գալիս որ ջուր վերցնի , աղվեսը մի ոսկեփետուր աքլոր գողանում ու տանում է սարերը։ Տատիկի շները անգամ չեն կարողանում բռնել նրան

Posted in Մայրենի 5-րդ

Ձմեռ

 

-Հարգելի  ձմեռ, ոնց ես։

   -Շատ  լավ  եմ,  իսկ  դո՞ւ, Հարութ։

-Ես ել  եմ  շատ լավ

-Արի  միասին  խաղանք։

-Ինչո՞վ  խաղանք։

-Ձնագնդիկով։