Posted in Հայրենագիտություն

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում։

1.Բլոգում տեղադրել բնագիտության, հայրենագիտության բաժնի հղումը։

Հայրենագիտության բաժին

Բնագիտության բաժին

2.Առանձնացնել այն նախագծերը (բնագիտություն-հայրենագիտություն), որին մասնակցել ես:

այլ ընտրանքային շինարարություն՝ Լեգո ճարտարապետություն, Մենք ենք մեր սարերը, Թթուդրիկ․․․

3.Ինչ ճամփորդությունների ես մասնակցել

  • Քաղաքային (քայլարշավ, թանգարան)մասնակցել եմ
  • Մեկօրյա հայրենագիտական մասնակցել եմ
  • Ճամբար (եռօրյա)չեմ մասնակցել

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Այո ես կկարողանամ օգտագործել առօրյայում, օրինակ ծառերի թափված տերևները պետք չէ այրել, այն բնական պարարտանյութ է, պետք է այն թաղել հողի մեջ, տերևները նաև տաք են պահում հողը ։

5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։

Մասնակցել եմ 4 կամ 5 ֆլեշմոբի;

6. Ուսումնա-հայրենագիտական արշավներից (մեկօրյա, բազմօրյա, քաղաքային’ թանգարան, քայլարշավ) որը կառանձնացնեիր և ինչու։

ուսումնական արշավներից կառանձնացնեմ դեպի Սևանի ավազան մեր արշավները քանի որ վերջում լողում ենք Սևանա լճում, ի հարկե տաք եղանակին։

7. Որտեղ կուզենայիր արշավել, որ այս ուսումնական տարում չարշավեցինք։

Շատ հուզենաի արշավեինք դեպի Լոռու և Սյունիքի մարզեր։

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի պատմական մայրաքաղաքները

Թեման՝ Հայաստանի պատմական մայրաքաղաքները՝ Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ

Երվանդաշատ — Ք. ա. 220 թ. գահ բարձրացավ Երվանդունյաց արքայատոհմի վերջին ներկայացուցիչը՝ Երվանդ Վերջինը։ Այնտեղ, ուր Արաքս և Ախուրյան գետերը միախառնվում են, Երվանդ Վերջինը կառուցում է նոր մայրաքաղաք՝ Երվանդաշատը։ Երվանդ արքան իր ունեցած գրեթե ողջ հարստությունը կուտակում է Երվանդաշատում, իսկ հեթանոսական աստվածների արձանները տեղափոխում դրանից հյուսիս՝ Ախուրյանի ափին կառուցած Բագարան քաղաք։ Մայրա­քաղաքից ոչ հեռու նա կառուցել է տալիս նաև Երվանդակերտ դաստակերտը։

Լրացուցիչ նյութ

Ինձ համար քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվան­դակերտ դաստակերտի մասին, որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով։ Որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շինու­թյուններով, լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ բնակու­թյան շուրջը կազմում է ծաղկանոցներ և բուրաստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը։ Իսկ այգիների բազմությունը նմանվում էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերին։ Իսկ հարավային կողմից հարթ դաշտերը հիշեցնում էին ծնոտների գեղեցիկ ողորկությանը։ Իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերանում էր մի բերան’ իր երկու շրթունքներով։

Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Արտաշատ — Արտաշատը, ինչպես և Արմավիրը, Հայաստանի Հանրապե­տության ներկայիս քաղաքներից է, մարզային կենտրոն։ Ի տարբերություն Արմավիրի, որը նույնանուն մարզի կենտրոնն է, Արտաշատը Արարատի մարզկենտրոնն է, և դա պատահական չէ։ Այդ քաղաքները, ինչպես և նրանց հնամենի անվանակիցները, Արարատի հավերժական հայացքի տակ են։ Հայոց սրբազան լեռան աչքի առաջ շատ քաղաքներ են ծնունդ առել. դրանցից են Վաղարշապատը, որ առ այսօր գոյություն ունի նույն անունով և նույն տեղում, Դվինը, որ շուրջ կես հազարամյակ Հայաստանի մայրաքաղաքն էր, և ներկայիս մայրաքաղաք Երևանը։

Արտաշատը հիմնադրել է Արտաշես 1-ը՝ հին աշխարհի հռչակավոր զորավար Հաննիբալի խորհրդով։ «Հայկական Կարթագենը», ինչպես Արտաշատն անվանեցին ժամանակակիցները, միասնական հատա­կագիծ ունեցող մեծ ու գեղեցիկ քաղաք էր։

Տիգրանակերտ քաղաքի մասին մենք արդեն զրուցել ենք Տիգրան Մեծի մասին պատմող դասում:

Վաղարշապատ — Հայոց Վաղարշ I թագավորը (117-140 թթ.), պարսպապատելով Վարդգեսավան հին բնակավայրը, այն վերանվանում է Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք։

Վաղարշապատի միջնաբերդը համարյա համընկնում էր Էջմիածնի վանքի ներկայիս պարսպապատ տարածքին։ Այնտեղ էին թագավորական պա­լատը, զորանոցները և այլ շինություններ։ Վաղարշապատի դերը հատկապես մեծացավ 4-րդ դարի սկզբին, երբ քրիստոնեության ընդունումից հետո 303 թ. այստեղ կառուցվեց Էջմիածնի Մայր տաճարը։ Նրա անունով էլ հետագայում քաղաքը կոչվեց Էջմիածին։

Դարեր շարունակ Վաղարշապատը հայոց հոգևոր կենտրոնն էր։ 1441 թ. հազարամյա ընդմիջումից հետո այստեղ վերահաս­տատվեց Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը։

 Կարթագեն — Աֆրիկայի հյուսիսում եղած հնադարյան նշանավոր քաղաք- պետություն, որը երեք անգամ պատերազմի մեջ է եղել հռոմեացիների հետ: Կարթագենի ամենանշանավոր զորավարը Հաննիբալն էր։

Առաջադրանք՝

  • Ինչ անուններով է հայտնի եղել  Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ մայրաքաղաքներըը:

Երվանդաշատ-Երվանդակերտ

Արտաշատ-Հայկական Կարթագեն

Վաղարշապատ-Վարդգեսավան

  • Որ  է հիմնադրել Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ մայրաքաղաքները:

Երվանդաշատ-Երվանդ Վերջինը

Արտաշատ-Արտաշես առաջինը

Վաղարշապատ-Վաղարշ առաջինը

  • Ներկայումս որտեղ է գտնվում Երվանդաշատ, Արտաշատ և Վաղարշապատ մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

Առաջադրանքների պատասխաններն ուղարկում եք i.janazyan@mskh.am   հասցեով։

Posted in Հայրենագիտություն

Հին Թաղեր և շուկաներ

Հին թաղՀին Երևանի ամենամեծ թաղը։ Զբաղեցնում էր կենտրոնական հատվածը։ Հայտնի էր նաև որպես Բուն քաղաք կամ Շահար (պարսկերեն՝ شهر)։

Քաղաքների վաճառաշահ մասերը, մյուս մասերից տարբերելու համար տրվել են «քաղաք» կամ անունը։ Դա Երևանի այն հատվածն էր, ուր այժմ գտնվում է «Մոսկվա» կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ մնաց, ուստի նրա կենտրոնն էլ Շահար կոչեցին։ Եվրոպական քաղաքների համար էլ տիպական է եղել Կենտրոնական մասի «քաղաք» անվանումը։ Իր ժամանակին Լոնդոնի և Փարիզի գործարար մասերը կոչվել են քաղաք։ Լոնդոնի համար՝ Սիթի, իսկ Փարիզի համար՝ Սիտե բառերն են գործածել։ Ժամանակի ընթացքում վերացավ «շահար»՝ կենտրոնի իմաստով հասկացությունը։ Նրան չվիճակվեց դառնալ քաղաքի գործարար և վաճառաշահ մասը։ Դա վիճակվեց նրանից ավելի ցածրադիր մասին, որը ժողովրդի մոտ ստացավ «Ղանթարի տակ» անունը։

Հին թաղում էր գտնվում քաղաքի եկեղեցիների մեծ մասը։ Շհարում էր գտնվում քաղաքի կենտրոնական՝ Աստաֆյան (ներկայիս Աբովյան), փողոցը, որից դեպի արևմուտքաջ և ձախհյուսիսից դեպի հարավ անցնում էր Բժշկական փողոցը (ներկայիս Թումանյան)։ Ներկա Թումանյան և Աբովյան փողոցների անկյունում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի տեղում գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը Խորհրդային իշխանության որոշմամբ 1930-ական թվականներին քանդվեց, և նրա տեղում կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնը։

Աստաֆյանով շարունակելով դեպի արևմուտք՝ երկրորդ փողոցը աջ կողմից դեպի հյուսիս, Եկեղեցական փողոցն էր (ներկայիս Սայաթ-Նովայի), որն այդպես էր կոչվում, քանի որ փողոցի անկյունում էր գտնվում Կաթողիկե եկեղեցին (ներկայիս Աբովյան — Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում)։ Այն, ի տարբերություն Պողոս-Պետրոսի, համեմատաբար փոքր էր, բայց բարետես էր։

Եկեղեցական փողոցի վերջում գտնվում էր Գեթսեմանի մատուռը, որի տեղում այժմ կառուցված է Երևանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևան քաղաքի ժամանակի լավագույն վավերագիրներից է գեղանկարիչ, գրաֆիկ Գրիգոր Աղասյանը։ Հեղինակի բազմաֆիգուր կոմպոզիցիաների շարքում առանձնանում է «Երևանի հին շուկան» կտավը։ Քաղաքի կենտրոնում դեռևս 17-րդ դարում կառուցված հնագույն առևտրական հատվածը՝ կամարակապ արհեստավորական և առևտրական տաղավարներով, ստորգետնյա պահեստներով, հայտնի էր Ղանթար անունով (արաբերենից թարգմանաբար՝ շուկայի մեծ կշեռք)։ Հետագայում Ղանթարի տեղում կառուցվեց Կենտրոնական ծածկած շուկան։ Մայրաքաղաքի հնաբնակ արվեստագետի կտավում վերարտադրված է հին Երևանի ամենաաշխույժ հատվածը՝ առևտրականների և արհեստավորների կրպակներով, գունագեղ հագուկապով բազմազգ բազմության հոսքով[1]։

Posted in Հայրենագիտություն

Դվին, Անի, Բագարան, Շիրակավան, Կարս

Դվին — 4-րդ դարի 30-ական թթ. հայոց Խոսրով Կոտակ թագավորը Արտաշատից ոչ հեռու գտնվող բլրի վրա հիմնեց երկրի նոր մայրաքաղաքը’ Դվինը (քաղաքն այդպես էր կոչվում համանուն բլրի անունով)։ Արշակունյաց թագավորության անկումից հետո Դվինը մարզպանական Հայաստանի կենտրոնն էր։ 5-րդ դարի երկրորդ կեսին, երբ կաթողիկոսական աթոռը Վաղարշապատից տեղափոխվեց այստեղ, Դվինը դարձավ նաև Հայաստանի հոգևոր, մշակութային կենտրոնը։

Այդ ամենի հետ միասին Դվինը ևս մի կարևոր դեր կատարեց։ Բանն այն է, որ 4-5-րդ դարերում Հայաստանի քաղաքների մեծ մասը հետադիմել էր։ Իսկ Դվինը, ընդհակառակը, վարչական կեն­տրոն լինելու շնորհիվ շարունա­կում էր մնալ որպես ար հեստ­ների և առևտրի խոշոր կենտրոն։ Արհեստագործության շատ ճյու­ղեր, որոնք այլ քաղաքներում գրեթե վերացել էին, Դվինում պահպանվեցին: Այսպիսով, Դվինը դարձավ արհեստագործու­թյան ավանդույթների պահպանողն ու փոխանցողը։ Դվինի ավերակներն այժմ փռված են Արտաշատի Վերին Դվին, Ներքին Դվին, Հնաբերդ և այլ գյուղերի տարածքներում։

Բագարան, Շիրակավան, Կարս — Բագրատունյաց թագավորու­թյան օրոք Հայաստանը չորս մայրաքաղաք է ունեցել՝ Բագա­րան, Շիրակավան կամ Երազ- գավորս, Կարս և Անի։

885 թ. Բագրատունյաց Հա­յաստանի մայրաքաղաք դարձավ Բագարանը։ Այստեղ էր գտնվում Բագրատունիների տոհմական դամբարանը։

Բագրատունյաց հաջորդ գահակալը՝ Աշոտ Երկաթը, իր թագավորության վերջում իր եղբորը՝ Աբասին, նշանակեց Կարս քաղաքի կառավարիչ։ Աշոտ Երկաթից հետո թագավոր դարձած Աբասը չտեղափոխվեց Շիրակավան։ Բագրատունյաց Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Կարսը։ Կարսում Աբաս արքան մեծ շինարարություն սկսեց։ Կառուցապատվեց քաղաքի միջնաբերդը, որտեղ թագավորական պալատն էր և այլ շինություններ։ Կարսագետի ափին կառուցվեց Ս. Առաքելոց Մայր եկեղեցին։ Դրանից հազար տարի հետո Եղիշե Չարենցն իր «Երկիր Նաիրի» վեպում հայրենի քաղաքի մասին կգրի. «Առաքելոց եկեղեցին ամենամեծ ու ամենանվիրական հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա քաղաքի»։

Անի — Պատմիչներն Անի քաղաքն անվանել են «մեծ», «տիեզերա­հռչակ»։ Այդ անուններին Անին արժանացել է իր հրաշալի պալատների, տաճարների, կամուրջների և այլ կառույցների համար։ Տպավորիչ են անգամ նրա ավերակները։

Անին Բագրատունյաց Հայաստանի չորրորդ և վերջին մայրաքաղաքն էր։ Մայրաքաղաք դառնալուց հետո Անին այնպիսի թափով է զարգանում և ընդարձակվում, որ Սմբատ II արքան ստիպված է լինում կառուցել նոր պարիսպներ։ «Սմբատյան»
կոչված այդ պարիսպների շուրջ երկուսուկես կիլոմետր և մինչև 10-12 մետր լայնությամբ խանդակ էր փորված, որը լցվում էր ջրով։

Պաշտպանական նպատակներից բացի այն օգտագործվում էր նաև ոռոգման համար։ Պա­րիսպներն ունեին քանդակներ և արձանագրու­թյուններ։ Անիի գլխավոր դարպասի՝ Ավագ դռան վրա քաղաքի զինանշանն էր՝ վազող հովազի բարձրաքանդակը։ Պաշտպանական կարևոր նշանակություն ունեին նաև Անիի կամուրջները։ Դրանցից մեկը ափերի հետ կապվում էր փայտե շարժական տախտակամածների միջոցով։ Վտանգի դեպքում տախտակամածը բարձրաց­վում էր։ Կար նաև քարանձավային և ստոր­գետնյա Անի’ իր սրահներով ու խորշերով, որոնք հիանալի թաքստոցներ ու ծուղակներ էին։

Անիի գլխավոր փողոցը 4-5 մետր լայնություն ուներ։ Այս փողոցով էր անցնում ջրմուղի հիմնական գիծը։ Ջրմուղը ոչ միայն կավե, այլև երկաթե խողովակներ ուներ։

Անին եկեղեցաշատ քաղաք էր։ Քաղաքի մասին խոսելիս, հաճախ ասվում էր’ Անին հազար ու մեկ եկեղեցի ունի։ Քաղաքն ուներ իր համալսարանը, մատենադարանը։

Հայոց հռչակավոր մայրաքաղաքն արհեստի և առևտրի խոշորագույն կենտրոն էր։ Անեցի վաճառականները առևտուր էին անում Բյուզանդիայի, Պարսկաստանի, Հնդկաստանի, Չինաս­տանի և այլ երկրների հետ։ Հետագա դարերում Անին բազմիցս հարձակումների է ենթարկվել, ավերվել է և կրկին վերակառուցվել։ Պատերազմները, երկրաշարժերն ու այլ աղետները կամաց- կամաց քայքայեցին քաղաքը։ 16-րդ դարում այն սովորական մի գյուղ էր, իսկ երկու դար հետո այնտեղ այլևս բնակիչներ չկային։

Անին միջնադարյան Հայաստանի ամենալավ ուսումնասիրված քաղաքներից է։ Հայոց հռչակավոր մայրաքաղաքի մասին գրվել են տասնյակ գրքեր, բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ և գեղարվեստական այլ գործեր։

Posted in Հայրենագիտություն

Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ

Երվանդաշատ — Ք. ա. 220 թ. գահ բարձրացավ Երվանդունյաց արքայատոհմի վերջին ներկայացուցիչը՝ Երվանդ Վերջինը։ Այնտեղ, ուր Արաքս և Ախուրյան գետերը միախառնվում են, Երվանդ Վերջինը կառուցում է նոր մայրաքաղաք՝ Երվանդաշատը։ Երվանդ արքան իր ունեցած գրեթե ողջ հարստությունը կուտակում է Երվանդաշատում, իսկ հեթանոսական աստվածների արձանները տեղափոխում դրանից հյուսիս՝ Ախուրյանի ափին կառուցած Բագարան քաղաք։ Մայրա­քաղաքից ոչ հեռու նա կառուցել է տալիս նաև Երվանդակերտ դաստակերտը։

Լրացուցիչ նյութ

Ինձ համար քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվան­դակերտ դաստակերտի մասին, որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով։ Որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շինու­թյուններով, լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ բնակու­թյան շուրջը կազմում է ծաղկանոցներ և բուրաստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը։ Իսկ այգիների բազմությունը նմանվում էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերին։ Իսկ հարավային կողմից հարթ դաշտերը հիշեցնում էին ծնոտների գեղեցիկ ողորկությանը։ Իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերանում էր մի բերան’ իր երկու շրթունքներով։

Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Արտաշատ — Արտաշատը, ինչպես և Արմավիրը, Հայաստանի Հանրապե­տության ներկայիս քաղաքներից է, մարզային կենտրոն։ Ի տարբերություն Արմավիրի, որը նույնանուն մարզի կենտրոնն է, Արտաշատը Արարատի մարզկենտրոնն է, և դա պատահական չէ։ Այդ քաղաքները, ինչպես և նրանց հնամենի անվանակիցները, Արարատի հավերժական հայացքի տակ են։ Հայոց սրբազան լեռան աչքի առաջ շատ քաղաքներ են ծնունդ առել. դրանցից են Վաղարշապատը, որ առ այսօր գոյություն ունի նույն անունով և նույն տեղում, Դվինը, որ շուրջ կես հազարամյակ Հայաստանի մայրաքաղաքն էր, և ներկայիս մայրաքաղաք Երևանը։

Արտաշատը հիմնադրել է Արտաշես 1-ը՝ հին աշխարհի հռչակավոր զորավար Հաննիբալի խորհրդով։ «Հայկական Կարթագենը», ինչպես Արտաշատն անվանեցին ժամանակակիցները, միասնական հատա­կագիծ ունեցող մեծ ու գեղեցիկ քաղաք էր։

Տիգրանակերտ քաղաքի մասին մենք արդեն զրուցել ենք Տիգրան Մեծի մասին պատմող դասում:

Վաղարշապատ — Հայոց Վաղարշ I թագավորը (117-140 թթ.), պարսպապատելով Վարդգեսավան հին բնակավայրը, այն վերանվանում է Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք։

Վաղարշապատի միջնաբերդը համարյա համընկնում էր Էջմիածնի վանքի ներկայիս պարսպապատ տարածքին։ Այնտեղ էին թագավորական պա­լատը, զորանոցները և այլ շինություններ։ Վաղարշապատի դերը հատկապես մեծացավ 4-րդ դարի սկզբին, երբ քրիստոնեության ընդունումից հետո 303 թ. այստեղ կառուցվեց Էջմիածնի Մայր տաճարը։ Նրա անունով էլ հետագայում քաղաքը կոչվեց Էջմիածին։

Դարեր շարունակ Վաղարշապատը հայոց հոգևոր կենտրոնն էր։ 1441 թ. հազարամյա ընդմիջումից հետո այստեղ վերահաս­տատվեց Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը։

 Կարթագեն — Աֆրիկայի հյուսիսում եղած հնադարյան նշանավոր քաղաք- պետություն, որը երեք անգամ պատերազմի մեջ է եղել հռոմեացիների հետ: Կարթագենի ամենանշանավոր զորավարը Հաննիբալն էր։

Posted in Հայրենագիտություն, Ճանփորդություններ, Մայրենի 5-րդ

Չարենցի տուն-թանգարանում

Այսօր մենք ընկեր Իվետայի և ընկեր Մարինեի ուղեկցությամբ գնացել էինք Ե․ Չարենցի տուն — թանգարան։ Թանգարանը հիմնադրվել է 1964թ-ին , որտեղ մինչև աքսորվելը, 2 տարի Չարենցը բնակվել է։ Չարենցի մտերիմների հիշողության մեջ այդ բնակարանը մնացել է , որպես հյուրընկալ օջախ, որտեղ նրանք հավաքվում էին ճաշակելու չրեր, արևելյան քաղցրավենիք, բաստուրմա և այլ։ Նրա աշխատասենյակում կային բուդդայի արձանիկներ, հայտնի նկարիչների նկարների կրկնօրինակներ։ Ըստ նրա դուստր՝ Արփենիկ Չարենցի հայրը ունեցել է շատ հարուստ գրադարան, որտեղ եղել է մոտ 6000 գիրք։ Այնտեղ մենք տեսանք բանաստեղծի սիրած պատեֆոնը։ Մենք շատ հետաքրքիր տեղեկություններ իմացանք , այնուհետև մեր ճանապարհորդությունը շարունակեցինք դեպի Հրազդանի կիրճ, երկար թափառումներից հետո վերադարձանք դպրոց։

Posted in Հայրենագիտություն

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ. Վան, Արմավիր

Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրա­քաղաքներ է ունեցել՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։

Վան — Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը:

Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում՝  հզոր պարիսպ։

Վանի բերդը — Դրանից հետո էլ՝ Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Արքայանիստ քաղաքը որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։ Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։ Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ բնակեցրեց։ Քաղաքը ծաղկում էր ապրում նաև 10-11-րդ դարերում Վասպուրականի Արծրունյաց թագավորության
օրոք։ 19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կեն­տրոններից էր, այստեղ հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։

Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։

Արմավիր — Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի գագաթին պա­րիսպների, պալատների, տա­ճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք բոլորն ի հայտ են եկել պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի՝ մեր օրերում կատարված պե­ղումների հետևանքով։ Գրեթե երեք մետր բարձրությամբ հողագույն պատերն ու աղյուսաշեն սենյակները վկայում են, որ ժամանակին այստեղ ծաղկուն քաղաք է եղել։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։

Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ և հեթանոսական այլ սրբավայրեր կային։ Իսկ քաղաքի շրջակայքում Սոսյաց անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը, Արմավիրի դերը նվազեց։

Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կա Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։

Առաջադրանք՝

  • Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը:

Վան մայրաքաղաքը հայտնի է նաև Տուշպա, Տոսպ անուններով։

  • Որ  է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները:

Վան մայրաքաղաքը հիմնադրել է Սարդուր առաջին արքան։

Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։

  • Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

Posted in Հայրենագիտություն

Ալեքսանդր Թամանյան, Ռաֆայել Իսրայելան

Սարդարապատի հուշահամալիր, Ալեքսանդր Թամանյանի արձանը Երևանում

Բոլորին է հայտնի այս հրա­շալի կառույցը Երևանի կենտրո­նում։ Այդ շենքից քիչ հեռու մի գողտրիկ փողոց-զբոսայգի կա, որ կրում է մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անունը։

Այդ ոչ մեծ փողոցում էլ կանգնած է նրա բազալտե հուշարձանը։ Արձանը նման չէ մյուսներին. այն կարծես մի քիչ կռացած լինի, խորասուզված իր գծագրերի մեջ։ Իսկ գծագրերը շատ-շատ էին։

Օպերայի շենքից բացի, Թամա­նյանի նախագծով է կառուցվել նաև Կառավարական տունը Հանրապետության հրապարակում և բազմաթիվ այլ շենքեր։

Թամանյանի թերևս ամենակարևոր գործը Երևանի գլխավոր հատակագծի կազմումն էր։ Հատակագծի մտահղացումը շատ պարզ է և միաժամանակ ինքնատիպ։ Եթե Հաղթանակի զբոսայ­գու բարձունքից նայենք Երևանի կենտրոնին, նրա պողոտաների դասավորությանը, մեզ կթվա, թե մենք թատրոնում ենք, հանդի­սատեսները այդ փողոցներն ու հրապարակներն են, իսկ բեմում վեհորեն բազմած է հայոց սրբազան լեռը’ Մասիսը։

Մինչև իր կյանքի վերջը Թամանյանն անընդհատ անդրադառ­նում էր քաղաքի գլխավոր հատակագծին, լրամշակում այն, բայց այդպես էլ ավարտին չհասցրեց։ Դժվար էր հասնել քաղաքի արագ զարգացման ընթացքին։

Թամանյանի մասին

Նա մեր աչքերը բացեց, նա ուղի ցույց տվեց’ լայն, մեծ, իսկական։ Իհարկե, կառավարական տունը, օպերայի թատրոնը հոյակապ կառույցներ են, բայց հարցը դա չէ, այլ այն, որ նա մեր քարերին ստիպեց խոսել հայերեն, ինչպես եղել է դարեր առաջ։ Մի շենք է կառուցել, թե տասը, նշանակություն չունի։ Նա քաղաք ստեղծեց։ Երևանը նրա անվան հետ է կապված։

Ռաֆայել Իսրայելան — Թամանյանը ստեղծեց հայ ճարտարապետության նոր դպրոց, այսինք՝’ համախոհների խումբ, որը պատրաստ էր շարունակել ճարտարապետական արվեստի թամանյանական ավանդույթ­ները։ Այդ ավանդույթների իսկական ժառանգորդն ու զարգաց­նողներից մեկը Ռաֆայել Իսրայելյանն էր։

Ռաֆայել Իսրայելյան

Ռաֆայել Իսրայելյանի ինք­նատիպ ստեղծագործությամբ կարծես միավորվեցին շինարա­րական տեխնիկայի ժամանա­կակից նվաճումներն ու հայ ճարտարապետության հազարամյա ավանդույթները։ Դրանում համոզվելու համար մենք պարզապես պետք է ուշադիր դիտենք Հրազդանի ձորափին կառուցված Արարատ գինու կոմբինատի մառանները։ Դրանք հեռվից բերդապարսպի տպավորություն են թողնում և այնպիսի ներդաշնակությամբ են միաձուլվում տեղանքին, որ կարծես բնության ստեղծագործություն լինեն։ Շրջապատի հետ նույնպիսի ներդաշնակություն ունի նաև Հրազդան գետի վրա կառուցված ջրատար կամուրջը։

Ռաֆայել Իսրայելյանը բազմաթիվ փոքր ու մեծ ստեղծա­գործությունների հեղինակ է։ 1942 թ. Էջմիածնի Փարաքար գյուղի համար նախագծելով աղբյուր-հուշարձան՝ նա փաստորեն սկիզբ դրեց զոհվածների հիշատակին ադբյուր-հուշարձաններ կառու­ցելու ազգային գեղեցիկ ավանդույթի վերականգնմանը։

Ռաֆայել Իսրայելյանը ստեղծել է փոքր ու մեծ ծավալի շատ գործեր։ Ճարտարապետի մեծածավալ գործերի մեջ առանձնանում են Հաղթանակի զբոսայգում կանգնեցված Մայր Հայաստան հու­շարձանի պատվանդանը, որը միաժամանակ նաև թանգարանի շենք է, և, իհարկե, Սարդարապատի հուշահամալիրը։ Հուշահա-
մալիրի ամենամեծ կառույցը ազգագրության թանգարանի շենքն է։ Շենքի տանիքը կառուցված է անցյալի մեր ժողովրդական բնա­կելի տների նմանությամբ. այսինքն՝ այն լուսավորվում է բնական լույսով։ Թանգարանի շենքի արտաքին պատերը փակ են, բայց երկու տեղում դրանք նեղլիկ պատուհաններ ունեն։ Այդ պատու­հաններից մեկը նայում է Արագածին, մյուսը’ Արարատին։

Սարդարապատից բացի, Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվել են նաև Մուսա լեռան, Հաճընի, Ապարանի հերոսա­մարտերին նվիրված հուշարձանները և տասնյակ այլ կառույցներ։

Ռաֆայել Իսրայելյանը ամբողջական խառնվածք էր։ Ինչ էլ որ անում էր, անում էր ներքին մղումով, համոզված. Հոգեկան այն կապը, որ ուներ հայրենի երկրի, նրա պատմության, հոգևոր գանձերի նկատմամբ, բացառիկ ուժի էր հասնում։ Թղթի մի կտորի վրա նախշ նկարեր, թե հսկայական մի շենք կառուցեր, գինու մի գավ պատրաստեր, թե մոնումենտ կառուցեր, նպատակը նույնն էր՝ հաստատել մեր ժողովրդի հոգեկան բարձր կերտվածքը։

Ռուբեն Զարյան

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ դեր ուներ ճարտարապետը միջնադարյան կառույցների ստեղծման աշխատանքում։
  2. Միջնադարի ի՞նչ նշանավոր հայ ճարտարապետներ գիտեք։ Համառոտ պատմեք նրանց գործերի մասին։
  3. Նշանավոր ի՞նչ կառույցներ է նախագծել Ալեքսանդր Թամա- նյանը։ Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա ամենագլխավոր գործը։
  4. Թվարկեք Ռաֆայել Իսրայելյանի մի քանի ստեղծագոր­ծություն։ Ինքներդ տեսել եք դրանցից որևէ մեկը։ Պատմեք այդ մասին։
Posted in Հայրենագիտություն

Դվին. Հայաստանի 7-րդ մայրաքաղաքը

Դվինի տարածքում հայերը  բնակվել են  հնագույն ժամանակներից: Այն եղել  է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը:

Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում` մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու,  Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Քաղաքի շրջակայքում տնկվում է Խոսրովի անտառը, որը կա մինչ օրս:

Դվինը  դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի:

Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի:

Արաբական արշավանքների հետևանքով  7-րդ դարի վեջին Դվինը եւ ամբողջ Հայաստանը ընկավ   արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը (Հայաստան, Վրաստան, Աղվանք): Քաղաքը շարունակեց իր բարգավաճումը մինչեւ 893 թ. ավերիչ երկրաշարժը:

Բնական աղետից հետո  կարճ ժամանակում քաղաքը վերակառուցվեց և  արդեն 10-րդ դարի երկրորդ կեսից ընգրկվեց Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ:

1045թ. Դվինը գրավվեց բյուզանդացիների կողմից: Շուտով քաղաքը եւ Հայաստանի զգալի մասը անցավ Սելջուկ թուրքերի իշխանության ներքո: 12-րդ դարի վերջին Զաքարյան իշխանները ազատագրեցին Դվինը եւ Հայաստանի զգալի մասը եւ հիմնեցին իրենց իշխանությունները:

Դվինը վերջնականապես ավերվեց 1236թ. մոնղոլական զորքերի կողմից: