Posted in Հեռավար ուսուցում, Մեդիագրագիտություն

Մեդիահմտությունները ընտանիքում

Բարև ձեզ , ես Աիդան եմ՝  Հարությունի մայրը։

Մեր այս շաբաթվա ընտանեկան նախագիծն է ՝ Մեդիագրիագիտություն։

Հիմա ես կներկայացնեմ այն համակարգչային հմտությունները , ինչին տիրապետում է որդիս՝ Հարությունը։ Հարությունը կարողանում է օգտվել Word-ից, գրել այնտեղ, պահպանել , տեղադրել անվանական թղթապանակում, mail-ի միշոցով ուղարկել ուսուցչուհուն։ Եթե հանձնարարված է paint-ով նկարել ինչ-որ թեմա և տեղադրել բլոգում, ապա նա նկարում է  անվանում և պահպանում է , ապա բացում է բլոգը ,  ընտրում   այն վերնագրով թղթապանակը որտեղ հետագայում կկարողանա գտնել, նկարը ներբեռնում և հրապարակում։

Երեխան մի քիչ դժվարանում է բլոգավարության մեջ, քանի որ նոր ենք սկսել ավելի խորացված աշխատել, ընթացքում ամեն ինչ կհասցնենք։

Դժվարանում է օգտվել նաև  SoundCloud ծրագրից, քանի որ սահուն կարդալ մի քիչ դժվար է ստացվում, փոխարենը լավ տիրապետում է , թե ինչպես իր  երգած երգերը  տեղադրել Youtube -ում և հղումը ուղարկել ուսուցչուհուն։

Կարող եմ ասել, որ երեխաս հնարավորության չափ տիրապետում է այն  կայքերին և ծրագրերին որոնցով աշխատում  են  երրորդ դասարանի աշակերտները ։

Օրինակ՝ ես կառաջարկեի  ուսումնական տարվա սկզբում  առնվազն մեկ ամիս  երեխաների հետ աշխատեր հատուկ մասնագետ սովորեցնել , ստուգել  երեխաների համակարգիչները, ներբեռնել այդ ծրագրերը, որ երեխաները ինքնուրույն աշխատեն, և դա կլիներ լրացուցիչ կրթություն։

Ստորև  կներկայացնեմ երեխայի համակարգչային գիտելիքներից ։

www.youtube.com/watch