Posted in Մայրենի 5-րդ, Գրականություն 7

Վահան Թոթովենց, «Մարանը»,

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։ Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։ Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։ Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։ Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։

Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։ Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։ Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։ Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։ Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։ Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։ Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։ Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։

Առաջադրանքներ:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

վրնջյուն-ձիու խրխինջ

սարսուռ- երկյուղից, ցրտից արաջացած դող

ողորկ-հարթ

պռունկ-եզր, շրթունք, դունչ,

ստևներ- մազածածկ
2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:

Սիրեմ քեզ։

Հակոբը գնաց սիրելիի մոտ։

Մարան, այսօր լավ կերել ես։

Շուտով կգնանք տուն։

Չես ուզում, ուզում ես շատ մնանք։

Նորից խաղամ քեզ հետ։


3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։


4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:

Ես շատ եմ սիրում արծիվ, բայց հասկանալի պտաճառով չեմ կարող տանը պահել։ Սակայն շատ եմ կարդում արծիվների մասին ու դիտում եմ հետաքրքիր ֆիլմեր։
5. Ընդգծիր համեմատությունները:

Posted in Մայրենի 5-րդ

մաթեմատիկա տանը

Հոկտեմբերի 6

Մասերով և տոկոսով խնդիրներ

Դասարանում

Screenshot_2022-10-05 hanrahashiv-2 pdf
  1. 15:3×2=10

2.16/20=4/5

3. 225:0,75=300

4. 45/18=5/2

Տնային
Screenshot_2022-10-05 hanrahashiv-2 pdf(1)
6. 75:100×40=30

7. 36×100:80=45

8. 42×100:35=120

9. 450:100=4,5 81:4,5=18

10. 120:100×30=36+120=156

Լրացուցիչ

Screenshot_2022-10-05 hanrahashiv-2 pdf(2)

11.175:100×60=105

12.

Posted in Մայրենի 5-րդ

Տնային աշխատանք

Դաս 11

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1)Գտե՛ք թիվը, եթե հայտնի է, որ նրա`

ա) 20 %-ը հավասար է 125-ի,

125×100:20=625      

  գ) 110 %-ը հավասար է 770-ի,

770×100:110=700

բ) 35 %-ը հավասար է 140-ի,

140×100:35=400

          դ) 7/10 %-ը հավասար է 7/25-ի։

7/25×100/1=7/1×4/1=28/1 28/1:7/10= 28/1×10/7=4/1x

2)Աղջիկները դասարանի աշակերտների ամբողջ քանակի 52 %­ն են։ 

Դասարանում կա 12 տղա։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա դասա­րանում։

3)Ապրանքի գինը 2000 դրամից բարձրացել է մինչև 2500 դրամ։ 

Քանի՞ տոկոսով է բարձրացել ապրանքի գինը։

4)80 թիվը բաժանե՛ք երկու մասի 3 ։ 5 հարաբերությամբ։

Լրացուցիչ(տանը)

5)Պահեստում 2000 կգ մթերք կար։ Առաջին օրը պահեստից տարան 

ամբողջ մթերքի 40 %­ը, երկրորդ օրը՝ մնացածի 30 %­ը։ Քանի՞ կիլոգրամ մթերք մնաց պահեստում։

6)Ցորենն աղալիս ստացվում է նրա զանգվածի 75 %-­ի չափ ալյուր։ 

Որքա՞ն ցորեն պետք է աղալ 375 կգ ալյուր ստանալու համար։

7)Ուղղանկյան երկարությունը 18 սմ է, որ նրա լայնության 120 %­ն է։ 

Գտե՛ք ուղղանկյան պարագիծը։

8)C կետը բաժանում է AB հատվածը AC և CB հատվածների, որոնց 

երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 3 ։ 4։ Գտե՛ք 

այդ հատվածների երկարությունները, եթե AB հատվածի երկա­րությունը 28 սմ է։

9)Հիմնարկի մի բաժնում կա 5 աշխատակից։ Բաժնի վարիչը 56 

տարեկան է, նրա տեղակալը` 52 տարեկան։ Մյուս աշխատակից­ների տարիքներն են` 60, 27 և 25։ Որքա՞ն է բաժնի աշխատակից­ների միջին տարիքը։

Posted in Մայրենի 5-րդ

Իմ բլոգը

  • Ներկայացրու բլոգդ

Բարև, ես Հարութն եմ Ավագյան, սովորում եմ Մ․Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցի 5-2 դասարանում։ Բլոգս բացել եմ 2019թ․ մայիսին։ Բլոգիս հղումը՝

  • Գրիր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դիր վերնագրի վրա:

Իմ բլոգի առաջին նյութը հրապարակել եմ 14.05.2019թ․ <<Իմ մասին>>

  • Գրիր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի, որն ես դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչու:

Բլոգս ունի հետևյալ բաժինները՝

Ռուսերեն, Հայրենագիտություն, հեռավար ուսուցում, Ձմեռային ճամբար 2021, Ձմեռային ճամբար 2022, Ճամփորդություններ, մաթեմատիկայի ստուգատես, մայրենի, մայրենիի ստուգատես, մարմնակրթություն, մեդիագրագիտություն, նախագիծ, նկարներ, շարադրություններ, ուսումնական ամառ2021, ուսումնական պատարագ, ուսումնական պլան, ստուգատես, տեխնոլոգիա, տեսանյութեր, օրագիր, ուսումնական ճամբար2021, անգլերեն աշխատակարգ, բնագիտական փորձ, մաթեմատիկա, իմ գրադարանը, Ես և շրջակա և ընթերցանություն։

Ամենաքիչն օգտագործել եմ ուսումնական պատարագ բաժինը։

Իմ կարծիքով բլոգս համապատասխանում է ներկայացվող պահանջներին։

  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչու ես հավանում:

Ես հավանում եմ Արեն Աբրահամյանի բլոգը։

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Մայրիկս այնքան էլ չի հավանում բլոգային ուսուցումը։

(

Posted in Մայրենի 5-րդ

Տարեվերջյան ամփոփում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Արևելյան դպրոցի Վերնատունը։

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Իմ դասընկեր՝ Արեն Աբրահամյանը, նա ինձ շատ է օգնել, երբ ինչ-որ բան չեմ հասկացել։

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Ուսումնական Ձմեռ նախագիծը, քանի որ այդ ընթացքում մի քանի անգամ եղանք Ռոդնինայի գեղասահքի դպրոցում՝ Ձմեռային ճամբար

Կարդում ենք Չարենց նախագիծը, քանի որ ես շատ սիրեցի <<Հայաստան>>բանաստեղծությունը

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Ռ ․Կիպլինգի ,,Ջունգլիների գիրք,,

Ա․Ս․Էքզյուպերի ,,Փոքրիկ Իշխանը,,

Միջնադարյան Հայաստանի առակներ

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Ես իմ անուշ Հայաստանի

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Շատ եմ սիրում հայրենագիտություն, քանի որ շատ ենք ճանապարհորդում։

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

Ոչ այդքան լավ անգլերենին։

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Բնագիտական փորձերը։

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Հայաստանի հին մայրաքաղաքներ, թանգարաններ, բարձունքի հաղթահարում։

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Ամենասիրած օրը կամ ժամանակը այս տարի անցկացրել եմ Մրգաշենում, քանի որ Նոր տարին շատ հետաքրքիր է գյուղում։

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Անհաջող էր այն օրերը երբ անցած տարի դեկտեմբերին հիվանդացա և երկու շաբաթ դպրոց չգնացի։

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Ճանապարհորդություն դեպի Խոր Վիրապ։

Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Կաշխատեմ լավ սովորել։

Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։

Վերնատունը

Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Ավելի շատ ուսումնական առարկաներ

Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։

Մարմարյա սրահ

Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:

Այո ուրախ եմ , քանի որ շատ ընկերներ ունեմ այնտեղ։

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Գիտելիք ստանալու

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Ո՞ր ուսուցչին կկարոտես։

ընկեր Իվետային

Posted in Մայրենի 5-րդ

Արեն Աբրահամյանի բլոգի մասին

Նախագիծ՝ Հանրային աուդիտ

Ընտրիր Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիներից մեկի կամ մի քանիսի բլոգը, ուսումնասիրիր, ապա քո բլոգում ներկայացրու, թե ում բլոգն ես ուսումնասիրել, անդրադարձիր հետևյալ կետերին՝

  1. Գրիր, թե ում բլոգն ես ուսումնասիրել՝ անուն- ազգանունը, դասարանը, տեղադրիր նաև բլոգի հղումը:

Բլոգի հղումը․

Ես ուսումնասիրել եմ իմ դասընկեր՝ Արեն Աբրահամյանի բլոգը։

  1. Առանձնացրու փետրվար-մայիսի ընթացքում հրապարակած ամենահետաքրքիր նյութը, գրիր, թե ինչով է դա հետաքրքիր և նշիր նյութի հրապարակման ամսաթիվը:

https://wordpress.com/read/feeds/95389609 13.04.2022թ․

https://wordpress.com/read/feeds/95389609 04.04.2022թ․

Արենը ընտրել է կինոյի և ֆոտոյի վերաբերյալ ընտրությամբ գործունեության խումբը, և ինձ շատ է դուր գալիս նրա արված նկարները, շատ հետաքրքիր նկարներ է ստացվում ։

  1. Հաշվիր, թե փետրվարից մինչև հիմա այդ սովորողը քանի նյութ է հրապարակել։

Փետրվարից մինչև այսօր Ա․Աբրահամյանը հրապարակել է139 նյութ։

  1. Նայիր Սովորողի բլոգին ներկայացվող պահանջները, արդյոք բլոգը համապատասխանում է այդ պահանջներին։

Արենի բլոգը իմ կարծիքով համապատասխանում է ներկայացվող պահանջներին։

Posted in Մայրենի 5-րդ

Գործնական քերականություն

Մայիսի 17-20

Գործնական քերականություն․ Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 253, 254

վարժ . 253

Այդ մասին նա հազար անգամ մտածել էր ու ոչ մի եզրակացություն չէր արել։

Դու ինչի՞ մասին մտածեցիր, որ այդպես հանկարծակի վեր թռար։

Երբ ես մտածում եմ այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս։

Երանի՜ մտածեիր ու հետո անեիր, այդ դեպքում ամեն ինչ ուրիշ կլիներ։

Մտածեց, ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց մինչև հեռանալն անպայման տեսնել նրան։

Մտածիր, հետո՛ արա, թե չէ ստիպված անընդհատ ներողություն ես խնդրում։

վարժ․254

Ես զարմացա,

մենք տեսանք,

դու փնտրում ես,

դուք վազում եք,

նա կտա,

նրաք կհասնեն։

Posted in Մայրենի 5-րդ, Ուսումնական պատարագ

Ուսումնական ժամերգություն

Մայիսի 11

Պատրաստվում ենք ուսումնական ժամերգության․ սովորիր բերանացի

Հատվածը փոխադրիր աշխարհաբար․

Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, խնդրեք և կտրվի ձեզ
հայցեցէ´ք՝ եւ գտջիք, փնտրեք և կգտնեք
բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։ բախեք և կբացվի ձեր առաջ
Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, որովհետև ամենքը որ խնդրում են, վերցնում են
եւ որ հայցէ` գտանէ, և որ փնտրողը գտնում է
եւ որ բախէ` բացցի նմա։    և որ բախե պիտի բացվի

                                                                                                                       (Ղուկաս  ԺԱ,  9-10)

Բառարան
տացի               — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել             -փնտրել, որոնել
զի                     — որովհետև, քանի որ, թե
բացցի              — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու              — առնում է, վերցնում է

Posted in Մայրենի 5-րդ

Գործնական քերականություն

Գործնական քերականություն․ Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 243, 244, 245, 246, 247։

վարժ․ 243

ինչ լինել-ամպել, ծաղկել, մահանալ, քարանալ, մանկանալ, մայրանալ

ինչ անել- վարել, կարել երգել, ժողովել, օճառել, գողանալ վախենալ, իջնել

վարժ. 244

Գեղեցկանալ, հպարտանալ, տգեղանալ, մեծանալ, փոքրանալ, չարանալ, չորանալ, թարմանալ, խոնավեցնել, սևանալ, բարձրանալ, մանրացնել, ճերմակել, դալկանալ, ծանրանալ։

վարժ․ 245

Բըզզ-բզզոց-բզզալ, դըռռ-դռռոց-դռռալ, չրըխկ-չրխկոց- չրխկալ, խըշշ-խշշոց-խշշալ, ծիվ-ծիվ-ծվծվոց-ծվծվալ, տըզզ-տզզոց-տզզալ, կըռռ-կռռոց-կռռալ, թըխկ-թխկոց-թխկացնել, մըռռ-մռռոց-մռռացնել։

վարժ․ 246

երրորդող, ուշանալ, շտապել, մոտենալ, մերձենալ, հեռվանալ, դանդաղել, հաճախել, կրկնել,

վարժ․ 247

նստել, սահել, վազել, կարդալ, խաղալ, տեսնել, հասնել, հագնել, փախչել, սառել, թռնել։

Posted in Մայրենի 5-րդ

Ինչպես են պատրաստում շոկոլադե կոնֆետները

Մայիսի 5-6

Թարգմանությունների փաթեթից ընտրիր որևէ նյութ, կարդա, այդ մասին ներկայացրու բլոգում՝ ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ նյութը, ի՞նչ նոր բան սովորեցիր։

 Ռուսերեն փաթեթից ընտրիր նոր նյութ, որը թարգմանված չէ, ինքդ թարգմանիր։

Шоколад производят из какао-бобов. Какао-бобами называют семена из плодов какао-деревьев, которые произрастают в теплом и влажном климате Северной и Южной Америки, Австралии и некоторых островов Азии.

Свежие какао-бобы имеют горько-терпкий вкус и бледную окраску. Для того, чтобы получить из какао-бобов шоколад, их подвергают сложной технологической обработке: очищают, сортируют, обжаривают, измельчают в какао-крупку и перемалывают ее. Получается тертое какао. Его подвергают прессованию, конечными продуктами которого являются какао-жмых и какао-масло. Из какао-жмыха получают порошок какао. В зависимости от способа обработки какао порошок бывает двух видов: какао порошок для приготовления напитка какао, и какао порошок производственный, применяемый для приготовления кондитерских изделий. Для производства шоколада какао-порошок спрессовывают в большие «ковриги».

Шоколадные конфеты производят на шоколадных фабриках с помощью специального оборудования. Шоколад поступает в бункер машины, где расплавляется. В другом отделении делается начинка. Затем расплавленный шоколад и начинка поступают в формочки для отливки конфет, которые могут быть разной формы и с разным рисунком на поверхности. После того как форма отлита, формочки поступают на охлаждение. Охлажденные конфеты выбивают на листы. В обертки конфеты заворачивают заверточные машины. Затем их пакуют в коробки и в таком виде развозят по магазинам.

Շոկոլադը արտադրում են կակաո հատիկներից։ Կակաո հատիկներ են անվանում կակաո ծառերի պտուղների սերմերը, որոնք աճում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տաք և խոնավ կլիմայական պայմաններում, Ավստրալիայում և Ասիայի որոշ կղզիներում։ Թարմ կակաո հատիկները ունեն դառնաթթվային համ և գունատ երանգավորում։ Շոկոլադ ստանալու համար, կակաո հատիկները ենթարկվում են բարդ տեխնոլոգիական մշակման՝ մաքրում են, տեսակավորում, բովում, մանրացնում և ջարդում են ։ Ստացվում է քերած կակաո։ Հետո այն ենթարկվում է սեխմման, որի վերջնական արտադրանքներն են կակաո-քուսպը և կակաո-կարագը։ Կակաո քուսպից էլ ստանում են կակաոյի փոշին։ Կախված մշակման մեթոդից, կակաո փոշին լինում է երկու տեսակ՝ կակաո փոշի ըմպելիքներ պատրաստելու համար և կակաո փոշի արտադրական, հրուշակեղենի արտադրության համար։ Շոկոլադի արտադրության համար փոշի կակաոն սեղմվում է ինչպես մեծ սալեր։ Շոկոլադե կոնֆետները արտադրվում են շոկոլադի ֆաբրիկաներում ՝ հատուկ սարքավորումների օգնությամբ։ Շոկոլադը մտնում է մեքենայի բունկեր, որտեղ էլ հալչում է։ Մյուս արտադրամասում պատրաստվում է միջուկը։ Հետո հալված շոկոլադը և միջուկը լցվում են կոնֆետի ձուլման համար նախատեսված կաղապարների մեջ , որոնք կարող են լինել տարբեր ձևերի և երեսին տարբեր նախշերով։ Երբ կաղապարները արդեն լցված են , նրանք սառեցվում են։ Սառեցված կոնֆետները լցնում են թերթիկների վրա։ Կոնֆետները փաթեթավորվում են փաթեթավորան մեքենայով։ Հետո դրանք դասավորվում են արկղերի մեջ և այդ տեսքով տեղափոխվում խանութներ։