Posted in Հեռավար ուսուցում, իմ գրադարանը

Պատում Մի գրքի պատմություն

    Ես ուզում եմ պատմել իմ գրքերից երկուսի մասին, որոնք ամենաշատն եմ սիրում։ Այս տարի Նոր տարվա առթիվ ես մորաքրոջիցս նվեր ստացա <<Իմ  առաջին ատլասը>> գիրքը։  Շատ թանկ նվեր էր այն ինձ համար։ Ուսումնասիրելով իմացա աշխարհի մայրցամաքների, մեծ գետերի, օվկիանոսների, ծովերի մասին։ Մեր գեղեցիկ հայրենիքը այնքան փոքր է, որ իմ քարտեզի վրա չի երևում։ Ես իմացա ,որ մեր մոլորակի վրա  ապրում և բազմանում են մոտ ինը միլիարդ կենդանիներ և բույսեր։Գիտեմ նաև ,որ աշխարհում մարդիկ իրար հետ խոսում են 7000 տարբեր լեզուներով։Իմ այս գեղեցիկ գրքից սովորել եմ մոտ տաս երկրների դրոշները և եղբորս հետ փորձում ենք նկարել։ Քանի դեռ նոր հետաքրքիր նվեր չեմ ստացել այն կլինի իմ ամենասիրած նվերը։

            Ուզում եմ երկու տող էլ գրել իմ մյուս գրքի մասին , որն ինձ նվիրել է մայրիկս <<101                       Զարմանահրաշ գիտափորձեր>>  , այս գիրքն էլ շատ հետաքրքիր է , երբ իմ ուսուցչուհին                 հանձնարարում է որևէ  գիտափորձ  կատարել , ես օգտվում եմ իմ գրքից,  ես նկատել եմ ,               որ    մայրիկիս էլ շատ հետաքրքիր իմ գիրքը նա սիրում է ինձ հետ միասին կատարել  իմ                 հանձնարարությունները։ 

             Ես շատ եմ ուզում նվեր ստանալ շուն <<Խասկի>> ցեղատեսակի, շատ եմ խնդրել                              մայրիկիս , որ ինձ համար գնի , բայց ափսոս  դեռ չի գնել։