Posted in Հեռավար ուսուցում, Օրագիր

իմ օրակարգը

Բարև Ձեզ , քանի որ ես այսօր ուշ արթնացա, չհասցրեցի նախաճաշել,  միանգամից ժամը տասնմեկին ուղիղ տեսակապով միացա ուսուցչուհուս, դասընկերներիս հետ և մենք սկսեցինք մեր դասը ։ Ցավոք ինտերնետային կապը թույլ էր և մենք ընդհատեցինք առցանց մեր դասը։ Օգնեցի մայրիկիս պատրաստեցինք միասին նախաճաշ։ Ես սիրում եմ աղցան պատրաստել։  հետո մայրիկս որոշել էր մեզ համար նրբաբլիթներ պատրաստել, օգնեցի նաև աըդ ընթացքում։

Տնային գործերը վերջացնելուց հետո մայրիկիս օգնությամբ կատարեցինք  մեզ  հանձնարարված տնային առաջադրանքները ։ Հետո կդիտեմ իմ սիրած մուլտֆիլմերից , կոգնեմ եղբորս կատարել իր հանձնարարությունները։Քանի որ մենք ունենք փոքրիկ փակ բակ , երկուսով մի քիչ խաղանք։

 

Posted in Հեռավար ուսուցում

Իմ աշխատանքային պլանը

30.03.2020թ

Առավոտյան 11-ին առցանց տեսադա

Տնային առաջադրանք՝

Ընթերցարան-3   կարդալ << Խոսող ձուկը >> 1-ին մաս

Մաթեմատկա – վարժություններ, խնդիրներ

Զատկական երգի ուսուցում մայրիկիս հետ <<Կարկաչա>>

Լրացուցիչ՝

Աղցանի և  բլիթների  պատրաստում մայրիկիս օգնությամբ

Հանգիստ ՝

Մուլտֆիլմերի դիտում և խաղեր ։

31.03.2020թ․

Առավոտյան մարմնամարզություն և յոգայի վարժություններ մայրիկիս հետ

Ժամը 11-ին առցանց տեսադաս ․ քննարկում <<Խոսող ձուկը>> հեքիաթից

Տնային առաջադրանք՝

Ընթերցարան-3 . կարդալ <<Խոսող ձուկը>> հեքիաթի 2-րդ մասը, կատարել 1 և 2 մասերի առաջադրանքները

Մաթեմատիկա – խնդիրներ, վարժություններ

Մասնակցել  որևէ ֆլեշմոբի

Զատկական երգերի ուսուցում

Լրացուցիչ՝

Հետևել  նոր ցանած ցորենի և ոսպի ծլարձակմանը ,խնամել,  ջրել

Մեր փակ բակում  նոր տնկված  ծառի և մոշի թփի  խնամք

Հանգիստ ՝  խաղեր հեռախոսով և  զատկական  տարբեր խաղալիքների պատրաստում։