Posted in Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբարի մեկշաբաթյա ամփոփում

Բարև ձեզ ես Հարութն եմ ։ Ես ընտրել եմ <<Մենք >> ջոկատը, որը ղեկավարում է ընկեր Անահիտը։ Մեր ջոկատը մեծ է և տարատարիք։ Մենք իրար ճանաչում ենք, քանի որ բոլորս էլ սովորում ենք նույն մասնաշենքում։ Ինչպես միշտ մեր օրերը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Ունենում ենք հետաքրքիր քննարկումներ և բանավեճեր տարբեր թեմաներով։ Խաղում ենք հետաքրքիր խաղեր և նաև համակրգչային խաղեր։ Դիտում ենք հեքիաթ անգլերեն լեզվով։ Շաբաթվա ընթացքում սովորել ենք համակարգչային ծրագիր CANVA, որով պատրաստել եմ հետաքրքիր լոգոներ, խաղացել ենք բակում, թեյել ենք միասին ,մեզ հյուրասիրել են մրգեր, նախաճաշել ենք։

Շնորհակալ եմ ընկեր Անահիտին, մեր ճամաբարային շաբաթը հետաքրքիր կազմակերպելու համար։

Posted in Ուսումնական ձմեռ 2023

Ամանորյա խոհանոց

Ամանորին ընդառաջ մեր տանը պատրաստվում է շատ համեղ թխուկներ, որոնից ամենասիրելին մեր հայկական ավանդական խոհանոցից փախլավան է և գաթան։ Քանի որ գաթան ավելի հեշտ է պատրաստել, նախընտրեցինք հեշտ տարբերակը։