Posted in Հեռավար ուսուցում

Ինչպես անցկացրեցի այս օրը

Այսօր առավոտյան օրս սկսեցի մարմնամարզությամբ, բայց ավելի եմ ուախանում երբ մայրիկիս հետ յոգայի վարժություններ ենք կատարում։

Ուզում եմ նշել, որ շատ եմ կարոտել մեր դպրոցի առավոտյան ընդհանուր պարապմունքները՝ երգն ու պարը։ Ինչպես երեկ , այսօր էլ  առցանց տեսադասով ընկեր Լիլիթի և ընկերներիս հետ քննարկեցինք նախորդ օրվա մեզ հանձնարարված տնային առաջադրանքը։ Այնուհետև կատարեցի տրված հանձնարարությունները։ Հետո այնքան տարվեցի խաղերով , որ մոռացա մասնակցել ֆլեշմոբին։ Հետո օգնել եմ եղբորս , միասին պատրաստել ենք Զատիկի տոնին նվիրված խաղալիքներ, որպեսզի զարդարենք ծառի ճյուղեր։

img_4692

Մի քանի օր առաջ եղբորս հետ ցանել էինք  ոսպ և ցորեն ,որպեսզի ներկած ձվերով զարդարենք։ Ջրեցի նոր ծլած ծիլերը, հուսով եմ կհասցնի մինչև Զատիկ աճի։

Մեր տան դիմաց փոքրիկ փակ պարտեզում  մայրիկիս հետ տնկել էինք  անփուշ մոշի թուփ, գեղեցիկ փաթաթվող ծաղիկ՝ գլիցինիա և ճիրանի  /Береза / ծառ։

Ճիշտե՜ անձրև էր եկել երեկ, հողը թաց էր, սակայն տնկիները նոր են և ես ջրեցի նրանց։

Այսօր այսքանը ․ կհանդիպենք վաղը։

Թողնել մեկնաբանություն