Posted in Русский язык

Домашняя работа

28.02.
ЗАДАНИЕ 1. ОБРАЗУЙТЕ СЛОВОСОЧЕТАНИЯ.
Образец: кофе + молоко = кофе с молоком
Чай + лимон= чай с лимоном
Рыба + картошка=рыба с картошкой
Пицца + грибы + ветчина=пицца с грибами и с ветчиной
Суп + курица=куриный суп
Торт + шоколад=шоколадный торт
Вода + газ=газированная вода
Сок + лёд=сок со льдом
Рис + соус=рис с соусом
Салат + помидоры + огурцы=салат с помидорами и с огурцами
Бутерброд + колбаса + сыр= бутерброд с колбасой и с сыром
Мясо + картофель=мясо с картофелем
Борщ + сметана= борщ с сметаной
Тушёное мясо + овощи=тушёное мясо с овощами
Котлеты + грибы=котлеты с грибами
Компот + сухофрукты=компот с сухафруктами
Мороженое + орехи + шоколад=мороженое с орехами и с шоколадом
Суп + фрикадельки= суп с фрикадельками
Блинчики + сметана + варенье= блинчики с сметаной и с вареньем


ЗАДАНИЕ 2. НАПИШИТЕ, КОГДА ЭТО НУЖНО ДЕЛАТЬ, ИСПОЛЬЗУЯ ПРЕДЛОГИ ПЕРЕД И ПОСЛЕ.


Всегда мойте руки перед -обед
ом
Вам не надо волноваться перед-экзаменом
Всегда проверяйте чемодан после-поездки
Я всегда мою посуду после-еды
Я всегда поздравляю свою подругу перед -Новым годом
Мама желает доброй ночи ребёнку перед-сном
Студенты иногда ходят в библиотеку после-лекции
Отцу нужно отдохнуть после — работы
Врач посоветовал больному принять успокоительное лекарство перед —операции.

Posted in Հայրենագիտություն

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ, ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵՎ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ

Խորենացին որպես Պատմահայր և ազգային մշակույթի խոշոր ներկայացուցիչ

Մովսես Խորենացին բացառիկ ու հան­ճարեղ անուն է հայոց պատմության մեջ: Նրան անվանում են Պատմահայր, Քերթո­ղահայրն փիլիսոփա: Նա սերունդներին է թողել ազգի պատմությունը՝ սկսելով անհիշելի ժամանակներից, առասպելա­կան պատմություններից մինչև իր ապրած ժամանակաշրջանը՝ 5-րդ դարը: Նրանից առաջ որևէ մեկն այսպիսի պատմություն չէր գրել: Ընդունված է համարել, որ Խորենացին հայերին տվեց իրենց ծննդյան վկայականը: Նա բացատրեց, թե ովքեր են հայերը, ինչ ծագում ունեն, որտեղից են գալիս:

Ինչպես մի թռչուն այս ու այն տեղից հավաքելով մի ծեղ, մի տերև, մի սեզ, մի փետուր, միակ իր կտուցի օգ­նությամբ հյուսում է բույն ձագուկների համար, այնպես էլ Խորենացին զանազան կցկտուր, անկապ, ավելի կամ պակաս հավանական տեղեկություններ այստեղից- այնտեղից հավաքելով, իր հմտության ու տաղանդի շնորհիվ կցկցել, միացրել, հարմարեցրել է իրար այդ նյութերը և ստեղծել է իր հոյակապ պատմագրական շենքը իր ազգի համար:

Ստեփան Մալխասյանց

Խորենացին իր ժամանակակիցներին և հետագա սերունդ­ներին ցույց տվեց, որ հայերը ծագում են Նոյի որդիներից, այսինքն աստվածաշնչյան ազգ են: Դրանով իսկ Պատմահայրը հայ ժո­ղովրդին դասեց ժամանակի քաղաքակիրթ ազգերի շարքը՝ միա­ժամանակ չկտրելով նրան իր դարավոր արմատներից (Հայկ, Արամ, Արա): Հայոց անցյալը հերոսական շատ էջեր ուներ: Խորենացին ցանկանում էր, որ իր հայրենակիցները լավ իմանան իրենց ազգի փառավոր անցյալը, հպարտանան իրենց հերոսներով և շարունակեն նախնիների արժանավոր գործերը:

Մովսես Խորենացին մեծ հայրենասեր էր։ Նրա համար ամենամեծ երջանկությունը փառավոր, անկախ, հզոր հայրենիք ունենալն էր: Իսկ հայրենիքին ծառայելը, այն շենացնելը մարդկային ամենամեծ առաքելությունն է: Նա իր մատյանով հենց այս էր ցանկանում ուսուցանել ապագա սերունդներին:

Մովսես Խորենացու կենսագրության մասին որոշ տեղեկու­թյուններ մեզ հասել են շնորհիվ նրա «Հայոց պատմության»: Այդ տեղեկություններից էլ իմանում ենք, որ Մովսես Խորենացին եղել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից և նրանց կողմից ուղարկվել Ալեքսանդրիա՝ ուսում ստանալու: Ալեքսանդրիայում ապագա Պատմահայրը սովորում է մի շարք գիտություններ: Փայլուն կրթությունը հնարավորություն է տալիս նրան դառնալու իր ժամանակի կրթված և բազմակողմանի զարգացած գործիչ­ներից մեկը:

Հայրենասեր պատմիչը հասկանում էր, որ հայ ազգի գոյա­տևման համար անհրաժեշտ են միաբանություն, համերաշխու­թյուն, ազգասեր թագավորներ, աշխատասեր ու ստեղծագործ ժողովուրդ:

Խորենացու «Հայոց պատմությունը» այն մշակութային արժեքներից է, որոնք երբեք չեն հնանում:

Խորենացու մեջ կա ինչ-որ արտակարգ, զարմացնող և կախարդող մի բան… Խորենացին հետագա բոլոր սերունդներին մոտ հեղինակ է: Ըստ երևույթին դա պետք է բացատրել խորաթափանց մտքով ու բացառիկ ներք­նատեսությամբ, որոնք օգնել են նրան իր պատմության մեջ՝ դարերի փորձի վրա ստեղծել հայ ժողովրդի պատմական բախտի փիլիսոփայությունը և կռահումներ անել ոչ միայն անցյալի, այլ նաև գալիքի մասին:

1 Քերթողահայր – բանաստեծների, գրողների մեջ երևելին՝ ամենանշանավորը

Գրերի գյուտ։ Ոսկեդար։ Մշակութային հզոր շարժում

Մեր ժողովրդի անցած պատմական ուղու մի շատ կարևոր հատվածն է 5-րդ դարը, որն անվանում են Ոսկեդար: Հենց այս դարում տեղի ունեցան հայոց պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր: Առաջին հերթին դա հայոց գրերի գյուտն էր: Հայոց գրերի ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է: Մաշտոցի անունն ու գործը սրբություն է ամեն մի հայի համար: Իր գործում Մաշտոցը միայնակ չէր. նրա անբաժան համախոհն ու ընկերն էր հայոց կաթողիկոսը՝ Սահակ Պարթևը, իսկ մեծ հո­վանավորն ու օժանդակողը հայոց արքան էր՝ Վռամշապուհը:

Մեսրոպն իր առաջին իսկ քայլերից մի հզոր և հեղի­նակավոր աջակից ու հովանավոր ուներ: Դա Վռամշապուհ թագավորն էր:

Վռամշապուհը նախավերջինն էր Արշակունի թագա­վորների մեջ: Կարծես բնազդով նա զգում էր, որ ժո­ղովրդին պետք է տալ ապրելու, գոյատևելու մի այնպիսի միջոց, որ խախուտ չէ գահերի պես, քանի որ ապրում է սրտերի և մտքերի մեջ: Եվ նա իր իշխանությունն ու ամբողջ բարի կամեցողությունը դնում է Մեսրոպի ու Սահակի տրամադրության տակ՝ բարի գործը հաջողեց­նելու համար:

Վռամշապուհը լսել էր, որ Միջագետքում Դանիել անունով մի եպիսկոպոս կա, որ ունի հայերեն տառեր: Սահակի և Մեսրոպի խնդրանքով թագավորը մարդ է ուղարկում Դանիելի մոտ և բերել տալիս այդ տառերը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ դանիելյան տառերը անկատար են, և դրանցով չի կարելի լեզու ավանդել:

Վերցնելով իր հետ մի քանի աշակերտներ՝ Մեսրոպը ուղևորվում է արտասահման: Վռամշապուհը և Սահակը ճանապարհ են դնում նրան բարեմաղթություններով:

Ինքը՝ Մեսրոպը, ոչինչ չի կարողանում անել այդ դժվա­րության դեմ. անզոր էր և Սահակ կաթողիկոսը, և առ­հասարակ ոչ ոք մայրաքաղաքում չի կարողանում օգնել: Բայց Մեսրոպը կանգ չի առնում այդ անհաղթահարելի արգելքի առջև. եթե հաջողություն չկա տանը, պետք է այն որոնել դրսում:

5-րդ դարի սկզբին՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթև կաթողիկոսին ու Վռամշապուհ թագավորին հաջողվեց իրականացնել այբուբենի ստեղծման կարևոր գործը: Այդ այբուբենն այնքան կատարյալ է, որ մենք՝ հայերս, այն գործածում ենք մինչև օրս:

Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր և նշա­նակություն ունի սեփական գրի գոյությունը: Դա ազգի գոյատևման կարևոր նախապայման է: Գրի միջոցով են ստեղծվում, պահպան­վում ու սերունդներին փոխանցվում պատմական, մշակութային և այլ արժեքներ:

Ամեն տարի Հայ եկեղեցին նշում է Սուրբ Թարգ­մանիչներին նվիրված տոնը (Թարգմանչաց տոն): Սուրբ Թարգմանիչներին նվիրված տոնը նշվում է հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում: Թարգմանիչ են անվանվել Սահակ Պարթև հայրա- պետը, Մեսրոպ Մաշտոցը, նրանց անմիջապես աշակեր­տած շուրջ 100 սաները, ինչպես նաև նրանց աշակերտ­ների աշակերտները, ովքեր կոչվել են «կրտսեր թարգ­մանիչներ»: «Թարգմանիչ» նշանակել է նաև մեկնիչ, բացատրող:

Հորինելով հայկական տառերը’ Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ թարգմանության առաջին փորձն է անում: Թարգմանված առաջին նախադասությունը Աստվածաշնչի Առակաց գրքից էր. «Ճանաչել զիմաստու- թյուն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը): Սա նաև առաջին հայ Ուսուցչի գրավոր պատգամն է իր աշակերտներին ու սերունդներին:

Մինչև Մաշտոցը մեր ժողովուրդը գրավոր խոսքում օգտա­գործում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն լեզուները:

Մաշտոցյան այբուբենի ստեղ­ծումից հետո սկիզբ առավ մի հզոր շարժում, որն ընդունված է անվա­նել Թարգմանչաց կամ Թարգմա­նական շարժում:

Այդ շարժման գլուխ կանգնած էին մեր գրականության երկու մեծ այրերը՝ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը:

Նրանք իրենց աշակերտների հետ թարգմանեցին բազմաթիվ գրքեր: Հայտնի է, որ առաջինը թարգմանվեց Աստվածաշունչը: Հետագայում թարգմանվեցին շատ այլ գրքեր:
Թարգմանչական շարժումից սկիզբ առավ նաև հայ ինքնու­րույն գրականությունը: Սա նշանակում է, որ հայոց լեզվով գրվեցին ինքնուրույն ստեղծագործություններ. դրանք հիմնականում հայոց պատմությունը ներկայացնող մատյաններ էին: Այս շրջանում ստեղծվեցին Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Կորյունի, Եղիշեի, Ղազար Փարպեցու և, իհարկե, Մովսես Խորենացու պատ­մությունները:

Posted in մաթեմատիկա

Տնային աշխատանք

01.03.2022

Թեմա՝ Կոտորակների հանում

1.Կատարե՛ք կոտորակների հանում:

63/15 – 48/15=15/15=1

100/19 – 31/19=69/19

8/7 – 1=7/7 8/7-7/7=1/7

10/197 – 4/197=6/197

2.Անկանոն կոտորակից նույն հայտարարն ունեցող ի՞նչ կանոնավոր կոտորակ պետք է հանել, որպեսզի պատասխանը բնական թիվ լինի.

10/3-4/3=6/3=2

29/7- 1/7=28/7=4

62/11-2/11-2/11-2/11-1/11=55/11=5

3.ABC եռանկյան պարագիծը 12/7 սմ է: Հայտնի է, որ AC = 5/7 սմ, AB = 3/7 սմ: Գտե՛ք BC կողմի երկարությունը:

Լուծում՝ 5/7+3/7=8/7 12/7-8/7=4/7

Պատասխան՝BC=4/7սմ։

4.Ի՞նչ կոտորակ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն:

82/105 +9/105= 91/105

18/12+ 11/12 = 29/12

5.Կատարե՛ք կոտորակների հանում:

27/24 – 19/32 4×27=108 4×24=96 3×19=57 3×32=96 108/96-57/96=51/96

25/81 – 5/18 2×25=50 2×81=162 9×5=45 9×18=162 50/162-45/162=5/162

35/48  — 17/36 35×3=105 48×3=144 17×4=68 36×4=144 105/144-68/44=37/44

43/64 – 15/24 43×3=129 64×3=192 15×8=120 24×8=192 129/192-120/192=9/192

81/56 – 3/14 4×3=12 4×14=56 81/56-12/56=69/56

72/169 – 5/26 2×72=144 169×2=338 5×13=65 5×26=338 144/338-65/338=79/338

6.Գտե՛ք որևէ երկու կոտորակ, որոնց տարբերությունը լինի՝

4/9 10/9-6/9=4/9

17/5 51/5-34/5=17/5

18/13 54/13-36/13=18/13

Posted in Մայրենի 5-րդ

Գործնական քերականություն

վարժ․ 396

Հարցերին պատասխանել և պատասխանները այնպես գրել, որ տեքստի համառոտ փոխադրություն ստացվի։

Երբեմն Հովհաննես Թումանյանն ամառներն անցկացնում էր գյուղում։Երբ նա գյուղում էր լինում, շարունակ գնում էր գյուղից գյուղ, խուսում գյուղացիների հետ, ամեն մեկին մի խորհուրդ, սրտալի խոսք ասում, կատակում։ Գյուղացիներն էլ սիրով գնում էին նրա մոտ , գանգատի, խորհրդի․խոստովանության։

Ամառ էր։ Լոռու գյուղերից մեկում մի քանի գյուղացիներ իրար հակառակվել ու անասունները սար չէին տարել։Գյուղում մնացած հորթերը ու կովերը փչացնում, տրորում էին արտերը։ Արտերը մշակող գյուղացիները պահանջում էին կովատերերից, որ իրենց անասունները տանեն սարը, որպեսզի առտերի բերքը չփչանա։ Կովատերերն էլ հակառակվել էին իրար և միմյանց վրա էին գցում։ Գյուղացիները որոշեցին դիմել Թումանյանին։ Նա եկավ գյուղամեջ երեք ձիավորների հետ։ Տեղեկանալով բողոքի մասին նա կարգադրեց իր ձիավորներին, մի քիչ հանգստանալուց հետո, գյուղում ինչքան անասուն կա քշեն, տանեն և պետականացնեն։ Հենց որ նա իր ուղեկիցների հետ տուն մտավ, գյուղում մի տարօրինակ շարժում սկսվեց։ Իսկ երբ դուրս եկան, գյուղում էլ ոչ մի անասուն չեր մնացել։ Թումանյանն այդպես լուծեց գյուղացիների վեճը։